Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Ներքին թուրքը անտեսանելի ու ավելի վտանգավոր է – Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը պահանջում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հրաժարականները

Պահանջում ենք հրաժարականները.- Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում.- «Եթե մեր երկրի իշխանությունները չզբաղվեն  ապազգային կամ հակազգային (գուցե՝ խառնագեն այլազգի) մշակույթի նախարարով ու ՊՈԱԿ-ի տնօրենով, ապա մեր հաջորդիվ քայլերի  պատասխանատվությունը կընկնի նաեւ նրանց վրա: «Լուսանցք»-ի այս  հրապարակմամբ (http://www.hayary.org/wph/?p=3967 – Ներքին թուրքը անտեսանելի ու ավելի վտանգավոր է. – Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը պահանջում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն»ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հրաժարականները) դիմում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին).- Գառնու տաճարը հայոց հինավուրց պատմության ու հավատի սրբավայր է եւ ընչաքաղցների հարստացման արոտավայր չէ…»,- ասում են հայ արիականներն ու ազգայնականները: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով նաեւ ՀԱՀ խորհրդի համակարգողն է, հավելեց, թե ճիշտ է ասել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որ ովքեր ցանկանում են տաճար այցելելով նաեւ սնվել (առավելապես՝ ուտել-խմել), ապա կարող են օգտվել տաճարի շրջակա խոտածածկույթից, շատ լավ խոտ է աճում…

Ոչ մի կարիք չկա Գառնու տաճարն էլ Մասիսների «պատմության» կրկնօրինակը դարձնել, երբ, այսպես կոչված զբոսաշրջիկները, սրճարանում նստած հիանում էին Մասիսների գագաթներով…

Օրերս էլ Panorama.am-ի հետ զրույցում մշակույթի նախարարության» Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հայտնել է. «Թե ինչ են ասում շահագրգիռ կողմերը, տուրօպերատորները, այլ խնդիր է, մենք պետք է դա զգանք: Եթե 3 ամսվա ընթացքում զգանք, որ բացօթյա սրճարանը շարժ չի ապահովում, չի խթանում զբոսաշրջությունը, մենք տաղավարները կապամոնտաժենք: Բայց մենք պիտի զգանք» (զգալու համար զգացողություն է պետք ունենալ,- Հ.Թ.): Անգամ նշյալ կայքն է զարմացել, «թե ովքեր են մնում «շահագրգիռ կողմերը»», երբ հասարակության լայն շրջանակները բուռն կերպով միաձայն դեմ են արտահայտվում պատմամշակութային հուշարձանի տարածքում սրճարանի կառուցման նախաձեռնությանը, արդեն հասկանալի է: Տուրիստներին էլ հանենք հաշվից, որովհետեւ եթե մի օր նրանք խելառեն ու ՀՀ-ում ամեն հուշարձանի մոտ մի սրճարան կամ կարուսել ուզենան, դա դեռ չի նշանակում, թե այդպես էլ պետք է անել: Մշակույթի նախարարությանն էլ մեջտեղինց հանենք… Ասենք՝ նախարարությունը վաղուց է կամավոր դուրս եկել մեջտեղից: Նրա անզորության կամ ապամշակութային քաղաքականության վերջին վկան «Փակ շուկա»-ն էր: Այսպիսով՝ ովքե՞ր են մնում շահագրգիռները. ակնհայտ է՝ ՊՈԱԿ-ը՝ իր «նախաձեռնությամբ» ու սրճարանի տերը»:

Ասվել էր, թե դեռ «պիլոտային» ծրագիրը վերջնական հանգուցալուծման չի հասել, հստակեցված չէ՝  ի վերջո կառուցվելու է Գառնու տաճարի տարածքում սրճարան, թե ոչ: Բայց այն, որ ինչ–որ Վլադիմիր Պողոսյան արդեն խոսում է, որ նույն փորձն իրականացնելու են մյուս արգելոց-թանգարաններում, օրինակ՝ Զորաց քարերում, Զվարթնոցում եւ այլուր, նշանակում է խաղում էին, որ կրքերը հանդարտվեն: «Այս սրճարանի մասին որոշումը հրապարակելուց հետո կասեմ, թե այլ տեղերում ինչ ենք նախատեսում»,- ամբարտավան տոնով բարբաջել է ՊՈԱԿ-ի տնօրենը, ինչը կարող է վկայել միայն, որ սրճարանի կառուցման որոշումը մնում է ուժի մեջ:

Մինչ այս, հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը զգուշացրել էր, որ արորդիների համար Գառնո արիադավան տաճարը ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր, որտեղ Հայ Աստվածներին նվիրված տոներ ու ծեսեր են կազմակերպվում… Մի օր այդ սրճարանը կարող է նոր 301թ. սպանդի վերածվել, բայց այս անգամ հայ արիները կլինեն սպանդի հեղինակները… Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ ծիսակարգի ժամանակ դիմացի սրճարանից հնչի որեւէ դիսկո–էրոտիկ կամ աշուղա–նաղլական երաժշտություն… (չնայած, ըստ երեւույթին աշուղա–նաղլականը շա՛տ հարազատ է Հասմիկ եւՎլադիմիր Պողոսյաններին):

Continue reading →

Աշխարհը՝այլեւս երկու բեւեռանի – Ղրիմի անկախության հանրաքվեն փոխեց աշխարհա-քաղաքական վիճակը… Արեւմուտքը Ուկրաինայի մասնատմամբ հասավ նպատակին՝ ռուս-ուկրաինական թշնամությանը…

Եվրամիությունը հասկանալով, որ ավելորդ սրում է մտցրել ռուս-ուկրաինական հարաբերություններում, Ղրիմի հանրաքվեից առաջ փորձեց մեղմել վիճակը՝ ակնկալելով կանխել հանրաքվեն: «Արեւելյան գործընկերության» ազգային պլատֆորմի աշխատանքային խմբի ղեկավար Վլադիմիր Կուպրիյը հայտարարեց, որ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի դրսեւորման դեպքերը արմատապես փոխել են իրադրությունը: ԵՄ-ն պատրաստ չէր ստորագրել Համաձայնագրի միայն քաղաքական մասը նաեւ Ուկրաինայի դեպքում: Միայն քաղաքական մասի ստորագրման պատրաստակամությունը պարզապես լարվածությունը մեղմելու քայլ է եւ Ուկրաինային աջակցության փաստացի ազդանշան: ԵՄ ներկայացուցիչների շուրթերից բավական հաճախ է հնչում ուկրաինական բիզնեսի համար ԵՄ շուկաների միակողմանի բացման պատրաստակամությունը»:

Բայց սա հակառակ գործն արեց՝ ավելի արագացնելով հանրաքվեն, որ մարտի վերջից տեղափոխվեց մարտի 16-ը: Նշենք, որ վերոնշյալ հարցով ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ Արեւելյան գործընկերության մասնակից երկրներին «կամ-կամ» ընտրության առջեւ դրել է ԵՄ-ն, ինչն էլ լարում է վիճակը Ուկրաինայում եւ Հայաստանում: Նշվել էր, որ ԵՄ-ն հրաժարվել է Հայաստանի հետ ստորագրել Համաձայնագրի քաղաքական մասը, իսկ Ուկրաինայի դեպքում ինքն է հանդես եկել այդպիսի առաջարկով:

Իսկ մարտի 16-ի հանրաքվեն, ըստ վերլուծաբանների, նոր աշխարհակարգի սկիզբը հայտարարեց, որում Ռուսաստանը հանդես կգա նոր դեմքով: Եվ այդ դեպքում պաշտպանվելու հերթը Արեւմուտքինն է լինելու: Հստակ է, որ աշխարհն այլեւս միաբեւեռ չէ:

Արդեն էական չէ, թե ինչ են ասում աշխարհի հզոր տերությունների ղեկավարները, վերլուծաբաններն ու քաղաքագետները, առաջին անգամ, ԽՍՀՄ փլուզումից հետո, Արեւմուտքը հայտնվեց մի իրավիճակում, երբ անգամ ռազմական գործողությունների դիմելով կպարտվի: Ղրիմի բնակչությունը առավելապես ռուսներ եւ ռուսախոսներ են եւ կդիմադրեն ՆԱՏՕ-ական ներխուժմանը, եթե անգամ ՌԴ զինուժը անմիջական մասնակցություն չունենա: Չնայած սեւծովյան ռուսական նավատորմը եւ ավելի քան 25 հազար (գուցեավելիշատ, բայցռուսականկողմնայսթիվնէարծարծել) զինվորականներ, այսպես թե այնպես գտնվում էին Ղրիմում: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ղրիմը երբեք չի դառնա ուկրաինական բենդերական ազգայնամոլների հանգրվանը, իսկ ՆԱՏՕ-ի զինվորները կարող են միայն հյուր գալ Ղրիմ՝ ռուս զինվորների մոտ:

Կարելի է ասել՝ Արեւմուտքը հայտնվեց իր իսկ ստեղծած ծուղակում: Այս անգամ չաշխատեց արեւմտյան քաղտեխնոլոգիան, եւ հատկապես Վաշինգտոնը սխալ հաշվարկ արեց: Ուկրաինական ծավալումները չնմանվեցին հարավսլավական կամ սերբական գործողություններին, իսկ իրաքյան կամ արաբական սցենարները չէին աշխատի, քանի որ Ուկրաինան անգամ 10 հազար մարտնչելու պատրաստ զինվոր չուներ այս պահերին… Երեւի դրա համար էլ բենդերականները (որոնց ղեկավարը կռվել է Չեչնիայում ռուսների դեմ) դիմեցին չեչեն ահաբեկիչներին… Իսկ օրերս լուր տարածվեց, որ այն չեչեն ահաբեկիչը, ում դիմել են բենդերականները՝ Դոկու Ումարովը, մահացել է: «Կավկազ–ցենտր» չեչենական իսլամիստական կայքը դեռ ապացույցներ չի ներկայացրել, բայց պնդել է լուրը, իսկ ավելի վաղ՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը մի քանի անգամ նշել էր նրա մահվան մասին: Սակայն, ահաբեկիչը լուրերից հետո տեսաժապավեն էր ձայնագրում եւ հերքում իր «մահվան» փաստը:

Continue reading →

Դեմոկրատիայի համար պայքարողների կողքին՝ նաեւ ֆաշիստներ… Ովքե՞ր են այդ ադրբեջանցիները… բայց Արցախը տվեք մեզ… Մերձդնեստրը եւ Արեւելյան ու Արեւմտյան Ուկրաինաները եւ՞ս…

Դեմոկրատիայի համար պայքարողների կողքին՝ նաեւ ֆաշիստներ – Եվրոպայում այսպես էլ են մտածում

Գերմանիայի Բունդեսթագում «Ձախերի» առաջնորդ Գրեգոր Գիզին, ելույթ ունենալով ուկրաինական ճգնաժամին նվիրված քննարկումների ժամանակ, կոշտ քննադատությամբ է հանդես եկել Ուկրաինայի հարցում թե՛ Անգելա Մերկելի ցուցաբերած դիրքորոշման եւ թե՛ ամբողջ Արեւմուտքի վարած քաղաքականության վերաբերյալ: «Պուտինը ցանկանում է Ուկրաինայի ճգնաժամը լուծել ռազմական ճանապարհով: Նա չի հասկացել, որ նման խնդիրները չեն լուծվում ոչ զինվորներով եւ ոչ էլ զենքով: Նա մտածում եւ գործում է սխալ կերպով: Մենք քննադատում ենք նրան, սակայն դա նույն գործելաոճն է, որը տիրում էր Արեւմուտքում՝ Հարավսլավիայի, Աֆղանստանի, Իրաքի եւ Լիբիայի դեպքում: Չնայած Պուտինի քայլերը քննադատելի են, սակայն պետք է հասկանալ, թե ինչ պատճառով է սրվել իրավիճակը: Պիտի նկատել, որ Սառը պատերազմից հետո այն ամենը, ինչ ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն կարող էին սխալ անել, արել են սխալ»,- ասել է նա:

Արեւմուտքի գլխավոր սխալների շարքում նա առանձնացրել է ՌԴ առաջարկի մերժումը՝ կապված ՆԱՏՕ-ի լուծարման հետ, ՆԱՏՕ-ի՝ դեպի արեւելք չընդլայնվելու խոստման խախտումը, Լեհաստանում ու Չեխիայում հրթիռային համակարգերի տեղադրումը, ինչպեսեւ՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտումը Սերբիայի նկատմամբ: «Եթե բազմաթիվ երկրներ, որոնք խախտել են միջազգային իրավունքը, մեղադրում են Ռուսաստանին միջազգային իրավունքների խախտման մեջ, ապա դա համոզիչ չէ եւ ճիշտ չէ: Օբաման կամ եվրոպական լիդերները խոսում են տարածքային ամբողջականությանեւ ինքնիշխանության իրավունքների մասին: Սակայն այդ երկու իրավունքներն էլ կոպտորեն խախտվել են Սերբիայում, Իրաքում ու Լիբիայում: Այդ սկզբունքները պետք է գործեն բոլորի համար, այլ կերպ լինել չի կարող»,- հայտարարել է գերմանական «Ձախերի» առաջնորդը:

Continue reading →

Կլինե՞ն աշխարհա-քաղաքական նոր վերաձեւումներ… Արցախն անկախ է եւ միա՛յն Հայաստանին կվերամիավորվի… Նախիջեւանն ու Ջավախքը նույնպես կվերամիավորվեն Հայաստանի հետ…

Կլինե՞ն աշխարհա-քաղաքական նոր վերաձեւումներ

Հայաստանի համեմատությունն Ուկրաինայի եւ Արցախինը՝ Ղրիմի հետ, շարունակվում են ոչ միայն հայ եւ ադրբեջանական հանրություններում, այլեւ ամբողջ աշխարհում: «Լուսանցք»-ը ներկայացրել է արեւմտամետների ու ռուսամետների, նաեւ այս երկուսից անկախ գործող ուժերի տեսակետները: Դրանք ավարտվում են  Եվրամիություն կամ Եվրասիամիություն մտնելու  առաջարկներով, ինչպեսեւ՝ միաժամանակ երկուսին միանալու կամ՝ երկուսից էլ  հրաժարվելու տեսակետներով:

Առանց Ուկրաինայի դժվար է պատկերացնել Մաքսային միությունը, սակայն այս երկրի մասնատումը (ինչը չի բացառվում հարավ-արեւելյան Ուկրաինայի պարագայում) կարող է այլ բան հուշել: Ոմանք Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ հենց այդպես էլ դիտարկում են, որպես Ուկրաինայի տրոհման առաջին քայլ: Մոսկվայի ինքնավստահ կեցվածքը նաեւ Մաքսային միությունը փրկելուն է ուղղված, եւ ռուսական ուժի հաղթարշավը այսօր համոզում է, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ի վիճակի չեն Ասոցացման համաձայնագրով մեկուսացնել Ռուսաստանին:

Բայց  չպետք է շտապել, քանի որ ծավալումները նոր են  սկսվել: Չի բացառվում, որ ռուսական ռուբլու արժեզրկումը  կազդի մեր երկրի տնտեսության  վրա: Անգամ խոսում են, որ դեպի Ռուսաստան արտագնա  աշխատանքները կարող են սառեցվել առժամանակ, ինչը եւս բացասական ազդեցություն կունենա հազարավոր մարդկանց, ընտանիքների կենցաղի վրա:

Չնայած Արեւմուտքի եւ Ռուսաստանի միակողմանի պահանջներին՝ սատարել Ուկրաինային կամ Ռուսաստանին, Հայաստանի իշխանությունները կարողացան խուսափել համոզիչ պատճառաբանություններով: Քանզի ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի զարգացումն ու պաշտպանությունը չի կարող միակողմանի իրականացվել:

Եվ ԱՄՆ-ի ու եվրոպական կառույցների հետ բանակցություններին զուգահեռ Երեւանում կայացավ «Եվրասիան XXI-րդ դարում. խնդիրներն ու հեռանկարները» միջազգային համաժողովը, որը կազմակերպել էր ԱՊՀ երկրների Երիտասարդների միությունը ՌԴ Հանրային պալատի աջակցությամբ: Մասնակցել են 8 երկրների փորձագետներ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի ու Լատվիայի պետական մարմինների, երիտասարդական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւն:

Continue reading →

Ցավոտ կետեր.- Սեյսմակայունությունը՝ դեռ միայն խոսքով – Ուզում ենք լավ լինի, բայց լինելու է ինչպես մի՞շտ… Ջրառատ երկրում՝ ջրի խնդիր… Կկորցնենք Սեւանը որպես քաղցրահամ լիճ…

Սեյսմակայունությունը՝ դեռ միայն խոսքով 

Սկիզբը՝ թիվ  7-8-ում

Մեր երկրի բնակարանային ֆոնդի վիճակին՝ սեյսմակայունության առումով, անդրադարձել ենք ու նշել, թե ինչից ելնելով է պետությունը մտադիր բարձրացնել մեր բնակֆոնդի սեյսմակայունության մակարդակը, եւ թե այդ գործընթացի համար ինչ առաջնահերթություններ են սահմանվել:  Այժմ խոսենք այն խնդրից, թե ինչ եղանակներով ու մեթոդներով են բարձրացնելու այդ սեյսմակայունությունը:

Նախ, ինչպես հստակեցնում է գործադիրը, շենքերի վերակառուցման մակարդակը յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է որոշվի դրա տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում՝ սեյսմիկ խոցելիության գնահատմանի հաշվառմամբ, ելնելով վերակառուցման միջոցառումների տեխնիկատնտեսական նպատակահարմարությունից: Ամենակարեւորը՝ պիտի հաշվի առնվեն նաեւ հիմնատակի գրունտների բնութագրերը:

Նկատի ունենանք, սակայն, որ շենքերի վերակառուցումը այնպիսի գործընթաց է, որ երբեմն առավել բարդ է, քան բուն՝ զրոյից սկսած շինարարությունը: Սա հաշվի առնելով՝ վերակառուցման ի՞նչ մակարդակ, ի՞նչ եղանակ է թույլատրվելու: «Գոյություն ունեցող շենքերի վերակառուցման մակարդակի որոշումը եւ դրա իրականացման եղանակի կամ մեթոդի ընտրությունը պահանջում է անհրաժեշտ ծավալով հետազննություններ եւ համապատասխան հաշվարկներ՝ հաշվի առնելով նաեւ սեյսմիկ խոցելիության գնահատումը: Շենքերի վերակառուցման ժամանակ նախապատվությունը պետք է տրվի այն մեթոդներին, որոնք հնարավորություն են տալիս շինարարական աշխատանքներն իրականացնել առանց բնակիչների տեղահանման»,-ընդգծում են մասնագետները: Ըստ այդմ, շենքերի վերակառուցման նախագծերը պետք է ենթարկվեն մասնագիտական անկախ փորձաքննության, իսկ շինարարությունն արվի հեղինակային հսկողության եւ շինարարության որակի տեխնիկական հսկողության ներքո: Չնայած շենքերի կոնստրուկցիաների զանազանությանը, գոյություն ունեն դրանց ուժեղացման որոշակի ավանդական եղանակներ, որոնք կարող են օգտագործվել շինարարական աշխատանքների ժամանակ, մասնավորապես, ըստ մասնագետների, դրանք հետեւյալներն են՝ 1. կրող կոնստրուկցիաների էլեմենտների կտրվածքների մեծացումը, 2. կոշտության էլեմենտների ներառումը՝ կրող կոնստրուկցիաների եւ առանձին էլեմենտների հաշվարկային երկարությունը նվազեցնելու եւ կայունությունը բարձրացնելու նպատակով, 3. գրունտներում ստեղծվող  պաշտպանիչ (մարիչ) էկրանների իրականացումը, 4. կրող կոնստրուկցիների պարփակումը երկաթբետոնե շապիկներով՝ տորկրետ բետոնի իրականացմամբ, 5. հիմնական կրող  կարկասի հետ կոշտ կամ հոդակապային  միացում  ունեցող պատշգամբների իրականացումը, 6. կոնստրուկցիաների բեռնաթափումը՝ ծանր էլեմենտներն առավել թեթեւ էլեմենտներով փոխարինելու միջոցով, 7. կոնստրուկցիաներում ճաքերի եւ առանձին էլեմենտների կցվանքների մոնոլիտացումը, 8. վնասված տարրերի նոր էլեմենտներով փոխարինումը եւ այլն:

Continue reading →

Մեր ավանդապատումները – Կոտայք… Հայկական խոհանոց – Թերթերուկ… Հայ վրիժառուն աշխարհում միակ արդարացված մարդասպանն է… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Գնեցե՛ք եւ կարդացե՛ք «Լուսանցք»…

Մեր ավանդապատումները շարքից –Կոտայքի մարզ

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ. եւ թիվ 1-8-ում (2014թ.))

Կեչառիս – Հրազդանի շրջանում է: Ասում են, թե օտար մի բռնակալ ավերելով ու ավարելով իր շուրջը, գալիս հասնում է Մաքրավանք եւ Կեչառիս գյուղերին:

– Ի՛նչ լավ վանքեր ունեն,- ասում է նա, երբ տեսնում է այս գյուղերի գեղեցիկ վանքերը:

– Ես լսել եմ, որ այս վանքերին տեղացիք քույր ու եղբայր են համարում, – ասում է նրա զորավարներից մեկը:

– Հա, – մռնչում է բռնակալը… Դե որ այդպես է, հրամայում եմ քարե շղթաներ պատրաստել եւ կապել իրար քրոջն ու եղբորը, որպեսզի նրանք բանտարկված լինեն, եւ հայերը չկարողանան մոտենալ եւ միայն հեռվից նայեն նրանց ու մղկտան:

Այդպես էլ անում են: Քարե շղթայի ծայրը մի վանքից բերում, միացնում են մյուսին: Դրանից հետո Կեչառիս գյուղը կոչվում է Ժնջրլու՝ շղթայված կամ շղթայակիր, մինչեւ որ հայերը հանում են քարե շղթաները եւ ծաղկաշատ բնակավայրն անվանում են Ծաղկաձոր:

Կամ՝ ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը եւ ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, եւ ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որպեսզի նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, ու որ վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն եւ ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն աստված չի լսում վանականների աղոթքը, եւ բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Թերթերուկ

Բաղադրությունը – Ալյուր – 1 կգ, ջուր, բուսական յուղ – 500 գ:

Միջուկի համար՝ շաքարավազ – 400 գ, դարչին – 1 պտղունց, վանիլ – 1 պտղունց:

Պատրաստման եղանակը – Գոլ ջրին աղ խառնել, ալյուրն աստիճանաբար ավելացնել, պինդ խմոր սարքել, թողնել 15 րոպե հանգստանա: Դրանից հետո խմորը վերածել 50 գրամանոց գնդերի: Գնդերը բարակ բացել եւ բարակ շերտով էլ վրան բուսայուղ քսել: Միջուկը լցնել վրան, խմորը պարուրաձեւ փաթաթել, գրտնակով բացել 2 մմ հաստությամբ ու թխել թավայի վրա:

* * *

Մոտ 80 երիտասարդներ խմում էին քաղաքի կենտրոնում

Օրերս Հյուսիսային պողոտայից երգով ու երթով Հանրապետության հրապարակ են եկել մի խումբ երիտասարդեր, եւ կազմակերպել «Գինի լից» ֆլեշմոբը: «Պատանի պատմագետների ակումբ»-ի հիմնադիր-ղեկավար Արա Հակոբյանը, խոսելով ֆլեշմոբի մասին, ասել է, որ այդ գինեխումը, «այս ամենն անում են, որպեսզի երիտասարդությունը ճանաչի հայ ազգի հերոսներին եւ նրանց սխրագործությունների գինը, քանի որ Սողոմոն Թեհլերյանը պատրաստ էր նվիրել իր ազատությունը հանուն ազգիցեղասպանված նահատակների եւ նրանց վրեժի»:

Continue reading →

Շաբաթվա մարզական հեւքից – Սպորտի հերթական քաղաքական դեմքը… Մոտ 80 երիտասարդներ խմում էին քաղաքի կենտրոնում Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… «Լուսանցք»-ը՝ ազգային պատմության եւ արժեքների պաշտպան…

Սպորտի հերթական քաղաքական դեմքը

Ըստ հրապարակումների, «վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության սկանդալային պատմությունից հետո», ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ջերմացել են: Ավելին. «Ծառուկյանը օգնել է Բաղդասարյանին Բելառուսում կոնյակի գործարան բացելու հարցում»: Հիշեցնենք, որ վոլեյբոլի ֆեդերացիայի ընտրությունները կեղծիքներով իրականացնելու համար Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Գագիկ Ծառուկյանը նախատել էր Արթուր Բաղդասարյանին, եւ զրույցը վերածվել էր վիճաբանության, անգամ՝ հայհոյանքների։

Անցկացվել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի ավանդական հուշամրցաշարը

Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության շրջանակում մարզաձեւի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով: Իսկ մրցաշարի մենամարտերը մեկնարկել են «Եթե որեւէ նպատակ ես դնում, ապա դրան պետք է հասնել բարոյական կանոնների համաձայն» ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, որն այս հուշամրցաշարի կարգախոսն էր:

Շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին` ֆեդերացիային մշտապես աջակցելու եւ միջոցառմանը մասնակցելու համար, Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը հուշամրցաշարի կազմակերպման եւ անցկացման գործում ունեցած ներդրման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանին «Անդրանիկ Մարգարյան» խորհրդանշական հուշանվեր է հանձնել: Ողջունելով հուշամրցաշարի մարզիչներին ու մարզիկներն, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման անցկացման համար եւ ընդգծել, որ քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցելու մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին. «Ուրախալի է, որ այս մարտարվեստը մի շարք մարզաձեւերից տարբերվում է իր փիլիսոփայությամբ ու էթնո մտածողությամբ:

2008թ-ից անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ, նրանց մեջ նաեւ հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է:

Ֆուտբոլ. «Արարատ»-ը ամրապնդում է դիրքերը

Հայատանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Արարատ»-ը հերթական քայլը կատարեց չեմպիոնության համար պայքարում, 17-րդ փուլում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ուլիս»-ին եւ վաստակեց 34 միավոր: Գյումրիի «Շիրակ»-ը սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Բանանց»-ին եւ 2-րդ տեղը զիջեց հենց երեւանյան թիմին: 5-րդ հորիզոնականում գտնվող «Փյունիկ»-ը 5:1 հաշվով ջախջախեց մրցաշարի ետնապահ Մարտունու «Ալաշկերտ»-ին եւ շրջանցեց Կապանի «Գանձասար»-ին, որը ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Երեւանի մեկ այլ ակումբի՝ «Միկա»-ի հետ:

Continue reading →

Գառնին միավորեց բոլորին, բացի… – «Մենք դեմ կլինեինք, եթե այդ սրճարանը նաեւ եկեղեցու բակում կառուցվեր» – Սա նաեւ հարցախույզ էր հայոց հին պատմության, մշակույթի ու հավատի մասին…

Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցելու անհեռատես հակամշակութային քայլը ակամա դարձավ մի հարցախույզ, որը կազմակերպելու համար հաստատ հատուկ որոշում պիտի լիներ: Սա ասում ենք՝ հայոց հին պատմության եւ ազգային հավատի մասին հայության կարծիքն իմանալու առումով: Եվ այս ինքնաբուխ հարցախույզը, որն ընդդեմ մշակույթի նախարարության հայտնի որոշման պայքարի հետ զուգահեռ ընթացավ, շատ հետաքրքիր նրբերանգներ բացահայտեց:

Մինչ այդ բացահայտմանն անդրադառնալը նշենք, որ օրերս PanARMENIAN.Net-ը մի նյութ հրապարակեց, որում հակիրճ ներկայացված են սրճարանի կառուցման դեմ պայքարի ժամանակագրությունն ու մասնակիցների գործողությունները:

Հանրությունը նորից հաղթեց,- ասված է այդ ամփոփումում,- «Գառնի» արգելոցի տարածքում, տաճարի հարեւանությամբ սրճարան չի կառուցվի։ Մշակույթի նախարարության՝ այդ գաղափարից հրաժարվելու մասին մարտի 8-ին գերատեսչությունում քննարկումից հետո տեղեկացրել է փոխնախարար Արեւ Սամուելյանը։ Մինչեւ այդ, նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի շինարարները քանդել էին հենապատն ու հիմա այն պետք է բերվի նախկին վիճակի. գրել է «Հետք»-ը:

PanARMENIAN.Net-ում մասնավորապես նշված է, որ Գառնի հեթանոսական տաճարի հարեւանությամբ մշակույթի նախարարության՝ սրճարան կառուցելու պիլոտային ծրագրի մասին պատմել էին տարեվերջին։ «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը նշել էր, որ մայիսից գործարկվող սեզոնային սրճարանը լինելու է տաճարի հարեւանությամբ գտնվող բաղնիքի վերնամասում։ Դրա համար 17*37 մ տարածք է տրամադրված, կառուցվելու է առանց շինարարական միջամտության։

Ըստ նախագծի, սրճարանում մատուցվող ապրանքն իբր պիտի լիներ միայն գառնեցիներինը (շահագրգռելու շատ պարզունակ ձեւ է)։ Սրճարանի կառուցման գումարը ռուսաստանաբնակ հայ գործարար էր տրամադրել, եւ իբր դրանից ստացված հասույթն էլ ծառայելու էր տաճարի կարիքներին: Մեր տեղեկատվական աղբյուրի համաձայն, այդ գործարարն իմանալով աղմուկի մասին զարմացել է, բայց երբ ճշտել է, որ սրճարանը տաճարի պարիսպներից ներս է լինելու… հասկացել է, փաստորեն նա նախատեսել է տաճարից դուրս, բայց… Հետո այլ ճշտումներ է արել, իմացել, որ տաճարից դուրս եւ՛ ռեստորան եւ՛ սրճարան եւ՛ այլ առեւտրային կետեր կան… Չճշտված տեղեկության համաձայն՝ նրա «մաղարիչային» գումարները արդեն հետ են վերադարձրել:

Continue reading →

Հրաշք աստղադիտարան Քարահունջը (2-րդմաս)… Գաղտնիքներ, որ դեռ Քարահունջ են բերելու – Սթոունհենջի մի նոր առեղծված… Մեր ավանդապատումները շարքից. – Կոտայքի մարզ…

Հրաշք աստղադիտարան Քարահունջը (2-րդ մաս)

 Սկիզբը՝ թիվ  7-ում

Ֆուլկանելին իր գրքում (Ֆուլկանելի.- «Գոթական տաճարների գաղտնիքը» ) ճարտարապետական գոթական ոճը անվանում է արգոթական կամ «հուրհրացող գոթիկա»: Հայտնի է, որ եվրոպական բազմաթիվ ճարտարապետներ գոթական ոճի ծագումը համարում են հայկական: Դրա վառ օրինակն է սույն գրքում նկարագրված Փարիզի Աստվածամոր տաճարը, որը համապատասխանում է Կույս համաստեղության 8 աստղին եւ կոչվում է «Արամի-Աթասա» (Arami-Atasa):

Ինչպես տեղեկանում ենք ալքիմիական ձեռագրերից (ՀԱՀ 1), «Բազմաթիվ այլալեզու եւ հայերեն ձեռագրերում «փիլիսոփայական քար», «փիլիսոփայական ձու» արտահայտությունների կողքին հանդիպում ենք նաեւ «հայկական ձու», «հայկական քար» արտահայտություններին: Վ. Վալենտինիուսի, Ի. Հոլանդի եւ այլոց աշխատություններում եւ հայկական ձեռագրերում կա «հայկական աղ» արտահայտությունը, որը համարվում է փիլիսոփաների արեւը, այն նուրբ ոգին, առանց որի անհնար է «էլիքսիր» պատրաստելը: «Հայկական աղ» ասելով շատերը հաճախ հասկանում էին նաեւ որեւէ իրական նյութ:

Այդ նուրբ ոգին, «փիլիսոփաների արեւը», Քարահունջի հրաշք քարի՝ Խոյի գլուխն է, որի առաջացման ականատեսն է եղել Հերունին իր ուսումնասիրությունների ժամանակ:

Այսպիսով, Քարահունջը ստանում է եւս մի երանգ՝ Քարագլուխ: Քարագլուխ գյուղ կա Եղեգնաձորի շրջանում, Վրաստանում, Արցախում, Քարագլուխ, Քրըգլուխ, Արավուզ, Շիկաքար անվամբ Ասկերանի շրջանում, նաեւ Քարագլուխ  գյուղ Հադրութի շրջանում:

Ակադեմիկոս Պարիս Հերունու «Հայերը եւ հնագույն Հայաստանը» գրքում գիտական 4 անկախ մեթոդներով ապացուցվում է Քարահունջ աստղադիտարանի տարիքը: Պրոֆեսոր աստղագետ Ն. Գ. Բոչկարյովը 2003թ. կիրառելով այդ մեթոդները՝ հանգել է նույն եզրակացությանը, որ Քարահունջի տարիքը 7500 տարի է. նա համոզված է, որ Քարահունջը աշխարհի ամենահին աստղադիտարանն է:

Continue reading →

Փոխվում է չափն ու ձեւը, ո՛չ բովանդակությունը – Բոլոր հարցերը վերլուծելու համար պետք է ետ գնալ դեպի հարցի արմատը… Ղրիմն անջատվեց Ուկրաինայից – Կհայտնվի՞ Ռուսաստանի կազմում… Վտանգավորեր կընտրանք…

Ռուս դիվանագետները շարունակում են վստահեցնել, որ Մոսկվան հարցականի տակ չի դնի Ուկրաինայի ինքնիշխանությունը, սակայն ՌԴ Պետդումայում ընդունվեց օրինագիծ, ըստ որի Ղրիմը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Օրինագծում նշվում է, որ Ղրիմը, Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելով՝ որպես նոր սուբյեկտ, կստանա Հանրապետության, տարածաշրջանի, ինքնավար մարզի կամ ինքնավար շրջանի կարգավիճակ: Իսկ քիչ ավելի ցածրաձայն, ոչ հրապարակումների համար ասվում է, թե ոչ մի զարմանալի բան չի եղել՝ Ռուսաստանը Ուկրաինայից հետ է ուզում իր նվերը… Ղրիմը 1954թ. հենց Ռուսաստանն է նվիրել Ուկրաինային:

Այս մասին առավել հանգամանալից խոսել է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, որ ԽՍՀՄ–ի ձեւավորման տարիներին ծրագիր է եղել՝ Ղրիմը դարձնել Հրեական խորհրդային հանրապետություն, ինչը հրեական ծագմամբ Վլադիմիր Լենինի ու մասոնա–բոլշեւիկյան կոհորտայի նպատակն էր:

Ըստ հայ արիների ղեկավարի, անգամ Իոսիֆ Ստալինին էին համոզել, սակայն… Հարցը հետաձգվեց, իսկ հետո Ռուսաստանի հարավ-արեւելքում ստեղծվեց Հրեական ինքնավար մարզ՝ Բիրոբիջան մայրաքաղաքով, որը ցայսօր գոյատեւում է: Իսկ Ղրիմը Ուկրաինային նվիրեց ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշրովը, ով, ըստ արխիվային նյութերի, զտարյուն ուկրաինացի չէր եւ դարձյալ հրեական արյուն կար երակներում… Արմեն Ավետիսյանը պնդում է, որ աշխարհի գաղտնի կառավարությունը կարող է փոխել պետությունների չափն ու ձեւը, բայց բովանդակությունը՝ երբեք, դեռ կարողանում է պահպանել ու թողնել նույնը: Ուստի՝ պետք է այսօր առկա բոլոր հարցերը վերլուծել ետ գնալով դեպի հարցի արմատը, այլապես տեղի կունենա այն, ինչ կատարվում է այսբերգին հանդիպելիս՝ դրա ջրասույզ մասը չնկատելու դեպքում: Ղրիմի, եւ ոչ միայն այդ երկրամասի (նաեւ՝ Արցախի, Նախիջեւանի կամ Ջավախքի) դեպքում, պարզապես այսբերգի փոխարեն կա հողատարածք, որի արմատը ոչ միայն չի երեւում (խոսքը վերաբերում է այսպես կոչված միջազգային հանրությանը), այլեւ տեսանելի կլինի միայն գաղտնազերծումից հետո: Մնացած փաստերը՝ ազգային-պատմական կամ քաղաքական ու իրավական, այժմ երկրորդական են դարձել խառնագեն ու դիմազուրկ մարդկության համար, իսկ քանակական առումով, ցավոք, սրանք մեծամասնություն են կազմում…

Continue reading →

Կպահպանվի՞ դրական չեզոքությունը – Հնարավորինս չեզոք մնաց նաեւ ուկրաինահայ համայնքը… Հայաստանակենտրոն Սփյուռքի տեսլականը – Բազմասփյուռ Սփյուռքը…

Կպահպանվի՞ դրական չեզոքությունը

Մեր տեղեկությունների համաձայն, պաշտոնական երեւանի դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում կառուցողական ու դրական է գնահատվել Արեւմուտքի, հատկապես՝ Միացյալ Նահանգների կողմից, որպես դրական չեզոքություն: Հետաքրքիր է, որ նույն կարծիքն է հայտնել նաեւ ուկրաինական կողմը: Կարծում ենք՝ ռուսական կողմը եւս պետք է բավարարված լինի:

Հայաստանը այս իրավիճակում կարողացավ չնեղացնել որեւէ կողմին, ինչը դժվար կլինի պահպանել, եթե հանկարծ հակամարտությունը վերածվի զինված ընդհարման: Այս դեպքում՝ մի կողմից Ռուսաստանն է՝ մեր ռազմավարական գործընկերը, ԱՊՀ եւ ՀԱՊԿ կառույցներում հիմնական դաշնակիցը, մյուս կողմից՝ մեկ այլ գործընկերական դաշինք է կանգնած՝ ի դեմս ԱՄՆ-ի ու եվրոպական կառույցների: Ուկրաինան էլ մեր գործընկերն է Արեւելյան Եվրոպայի համագործակցության ոլորտում: Իսկապես բարդ իրավիճակ է:

Եվ «Լուսանցք»-ը գրել է, որ այն հայաստանյան ուժերը, որ երկիրը հրում էին (եւ դեռ հրում են) այս կամ այն կողմի վրա, միայն նեղ կուսակցական շահեր են հետապնդում՝ միաժամանակ կատարելով այս կամ այն համաշխարհային բեւեռի պատվերը: Իրականում, ըստ միջազգային արձագանքների, Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը դրական գնահատվեց, այսինքն՝ հայաստանանպաստ եղավ:

Իսկ մեր արեւմտամետ ուժերը շատ էին նեղսրտել, թե «պաշտոնական Երեւանը չի ճանաչում Ուկրաինայի նոր կառավարության լեգիտիմությունը»: Անգամ անիմաստ համեմատությունների այգում հայտնվեցին, երբ սկսեցին «ուկրաինական Մայդանն ու հայկական Մարտի 1-ը» համեմատել: Հայտնի է, որ պաշտոնական Երեւանը Ուկրաինայի նոր ձեւավորված իշխանության ներկայացուցիչներին չի շնորհավորել: Վարչապետ Տիգրան Սարգսյանը չի շնորհավորել Ուկրաինայի վարչապետ համարվող Արսենի Յացենյուկին: Եվ սա կարիք չկար դարձնել քաղաքական թեմա, երբ իրապես ողջ եւ առողջ Ուկրաինայի վտարանդի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դեռ նախագահական հրահանգներ է կատարում: Իսկ կշնորհավորի հայկական կողմը, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Եթե օտարները հասկանում են Հայաստանի իրավիճակը եւ գնահատում այն դրական, ապա ի՞նչ են ուզում մեր եվրամարտիմեկամայդանականները:

Continue reading →

Հարված՝ ռուսական եւ սլավոնական շահերի վերջին հանգրվանին – Ի՛նչ Ուկրաինա էլ լինի, միա՛յն հակառուսական լինի. Մասնատված, թե բենդերական՝ միեւնույնն է…

Հեղաշրջմամբ իշխանության եկածները հայտարարում են, թե Կրեմլը պետք է հասկանա, որ Ուկրաինան իրավունք ունի ընտրել Եվրոպան: Ուկրաինան երազանք ունի կառուցելու եվրոպական ժողովրդավարական երկիր, սակայն իրականում Ուկրաինան կամաց-կամաց սահում է դեպի ազգայնամոլական ուժերի գիրկը: Եվ այս ամենը նկատելով, Արեւմուտքը շարունակում է պաշտպանել հեղաշրջողներին: Այստեղ մի եզակի պատճառ կարող է լինել՝ ի՛նչ Ուկրաինա էլ լինի, միա՛յն հակառուսական լինի: Մասնատված, թե բենդերական՝ միեւնույնն է, խնդիր է դրվել ոչնչնացնել Ռուսաստան-Ուկրաինա-Բելառուս սլավոնական դաշինքը, որը կարող է հետագայում վերստին ծավալվել, եթե Արեւելյան Եվրոպայում Չեխիան, Բուլղարիան, Սերբիան, թե մեկ այլ սլավոնական երկիր որոշի միանալ այս դաշինքին:

Հիշեցնենք, որ հայ արիների առաջնորդը համաարիական դաշինքի մասին խոսելիս, առանձնացրել էր նաեւ սլավոնա–արիական դաշինքը, որը նախաձեռնել է ռուս–արիական համայնքը, որն այսօր էլ գործում է, բայց ոչ պետական մակարդակով: Ըստ Արմեն Ավետիսյանի, այժմ այդ դաշինքում կան ռուս, ուկրաինացի, բելառուս, սերբ, չեխ, սլովակ, բուլղար ազգերի ներկայացուցիչներ, որոնց կարող են միանալ լեհ, սլովեն եւ նախկին Հայարվսլավիայի հանրապետությունների ազգերի ներկայացուցիչներ:

Continue reading →

Երբ շրջանը գծում ու փակում են ներսից կամ ծերացած քաղաքականություն… Երբ մարդիկ աստվածներ են նաեւ, բայց՝ կուսակցականացված… Հերթը տեղական ինքնակառավարմանը հասավ…

Երբ շրջանը գծում ու փակում են ներսից

Խորհրդարանական 4 ընդդիմադիր ուժերի քաղաքական ակտիվացման համար կարեւոր էր մարտի 1-ի հարցը ուղղակի բարձրացնելը. կարծում են որոշ վերլուծաբաններ: Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության ներկայացրած որոշման նախագծի վերաբերյալ Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը եւս այս կարծիքին է: Նա նշել է, որ իր համար կարեւոր է ոչ թե հարցը բարձրացնելը, այլ այն, եթե խորհրդարանական մեծամասնությունը վիժեցնի հարցը ու որոշումը չընդունվի, ապա ի՞նչ ծրագիր են առաջարկելու 4 ոչ իշխանական քաղաքական ուժերը՝ մարտիմեկյան դեպքերի բացահայտման ուղղությամբ. «Եթե ծրագիր չեն առաջարկելու, ապա դա արդեն ուրիշ պատմություն է: Ինձ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, թե որ ճանապարհն է տանելու դեպի բացահայտում այս իշխանությունների օրոք»:

ՀԱԿ խմբակցության կողմից երկրորդ անգամ նույն որոշման նախագիծը այս տարի ներկայացնելը նախորդ տարվա կրկնությունն են համարել նաեւ այլք: Անցյալ տարի էլ նույն բանն արեցին, ինչ-ինչ պատճառներով լռեցին հետո: Ի՞նչ կարիք կա նույն հարցը բարձրացնել, երբ իրենք վճռական չեն, իսկ իշխանության պատասխանն էլ գիտեն:

Իսկ պատասխանն այն էր, որ ԱԺ-ում 2008թ. Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի: Որոշման նախագիծը խորհրդարանը մերժեց ձայների հետեւյալ համամասնությամբ՝ 46 կողմ, դեմ՝ 66, ձեռնպահ՝ 1: Քվեարկությունից առաջ ՀԱԿ-ի առաջարկը պաշտպանեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի որոշման նախագծին եւ մյուսներին էլ կոչ արեց կողմ քվեարկել:

Continue reading →

Ցավոտ կետեր. – Սեյսմակայունությունը՝ դեռ միայն խոսքով – Իսկ բնակֆոնդի մասին ամբողջական տեղեկություն չունենք… Լավ չէ, բայց գնում ենք… Գնում ենք, որ լավ լինի…

Սկիզբը՝ թիվ  7-ում

Մեր երկրի բնակֆոնդի շենքերի սեյսմակայունության մակարդակը մեծապես նվազել է, որովհետեւ այդ բնակֆոնդը շատ վատ է պահպանվում: Այդ ֆոնդի կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործման կարիք կա, ինչը թույլ կտա հստակեցնել շենքերի պահպանմանն ուղղված քայլերը ձեռնարկելու եւ աշխատանքները ֆինանսավորելու մեխանիզմները: Այս գործընթացին էապես կարող է խթանել նաեւ շենքերի պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը: Այլ քայլեր էլ են քննարկվում: Ինչի՞ց է որոշել սկսել պետությունը՝ ընդունելով շենքերի սեյսմակայունության ապահովման հայեցակարգը:

Նախ՝ պարզվում է, որ մենք մեր բնակֆոնդի իրական վիճակի մասին համապարփակ տեղեկատվություն դեռ չունենք:

Այդ իսկ պատճառով շենքերի անձնագրավորում կարվի ու միասնական տեղեկատվական հենք կստեղծվի: Անձնագրավորումը տեխնիկական փաստաթղթի ձեւով կլինի, որում կամփոփվի շենքի կոնստրուկտիվ վիճակը, ինժեներական համակարգերում ու ենթակառուցվածքներում առկա վնասվածքների նկարագրությունը, դրանց առաջացման պատճառները: Կլինի նաեւ եզրահանգումը շենքի հետագա շահագործման, առանձին կոնստրուկցիաների ու շենքի ընդհանուր ուժեղացման կամ քանդման անհրաժեշտության վերաբերյալ: Կառավարությունից վստահեցնում են, որ սա «անհրաժեշտ հիմք կդառնա երկրում ընդհանուր առմամբ, սեյսմիկ ռիսկի իրական գնահատականը տալու նպատակով վերլուծությունների եւ արտակարգ իրավիճակներում օպերատիվ գործողություններ անելու ուղղությամբ հիմնավորված ծրագրերի մշակման համար»:

Շենքերը կհաշվառվեն ըստ անհրաժեշտության, փուլ առ փուլ կվերականգնվեն ու կուժեղացվեն: Կհայտնաբերվեն վթարային եւ բնակության համար ոչ պիտանի շենքերը: Գործադիրն իր հերթին հավելում է, թե այս գործընթացն է, որ հնարավորություն կտա հանրապետության բնակավայրերի տարածքային սուղ պայմաններում աստիճանաբար նորացնել բնակարանային ֆոնդը՝ այն փոխարինելով ճարտարապետական ժամանակակից լուծումներով ու սեյսմակայունության առումով ներկայիս պահանջներին բավարարող շենքերով:

Իսկ այս համապատկերում ի՞նչ է սպասվում մեր ճարտարապետական եւ պատմամշակույթային արժեք ներկայացնող, մասնավորապես՝ պատմության ու մշակույթի անշարժ հուշարձաններ հանդիսացող շենքերի հետ: Գործադիրը վստահեցնում է, որ այդ շենքերի պահպանմանն ուղղված ծրագրեր կմշակվեն եւ կիրագործվեն:Կառավարությունը լավ կանի, այս գործում որպես կողմ չներգրավի մշակույթի նախարարությանը, թե չէ վերջինս իր ենթակա ՊՈԱԿ–ի միջոցով եզրակացություն կտա, որ այդ շենքերը իրենցից մշակութային արժեք չեն ներկայացնում եւ հարկ է քանդել՝ տեղը սրճարան սարքելով ու զբոսաշրջիկներ բերելով:

Continue reading →

Հեռու՛ նեւրոզներից… Հայկական խոհանոց – Սպանախով սառը նախուտեստ… Շաբաթվա մարզական հեւքից – հայ-հրեական շախմատային ժառանգությու՞ն… Մայրաքաղաքում հեծանվուղի կգործի… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հեռու՛ նեւրոզներից – Հետեւողական եղեք ու առողջ ապրեք

Հիվանդությունների առաջացման 1/3-ի հիմքը նևեւրոզն է. ասում է հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը: Նրա խոսքով՝ նեւրոզի առաջացման պատճառները շատ են, բայց հիմնական պատճառը սթրեսնն է: Արդյո՞ք նեւրոզից կարող է մարդը մահանալ. հարցին մասնագետը պատասխանեց. «Նեւրոզից մարդ չի մահանում եւ ոչ էլ հոգեկան շեղում է ստանում», պարզապես նեւրոզը կյանքի որակն է վատացնում: Դրա հետեւանքով առաջանում են քնի եւ սեռական խանգարումներ։ Հոգեթերապեւտը նշեց, որ վախի նևեւրոզը կարող է առաջանալ բոլոր տարիքի մարդկանց, առավել հաճախ՝ 10-15 տարեկան երեխաների մոտ: «Երեխաները կարող են վախենալ մթությունից, ընտանեկան լարված մթնոլորտից»,- ասել է բժիշկը՝ հավելելով, որ նեւրոզները կրկնվելու մեծ հավանականություն ունեն ու մարդիկ պետք է հետեւողական լինեն:

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Սպանախով սառը նախուտեստ

Բաղադրությունը – Սպանախ – 2 կապ, ընկույզ – 50 գ, սոխ – 1 գլուխ, կարմիր տաքդեղ – 1 հատ, ձիթապտղի յուղ – 40 գ, սպիտակ պղպեղ:

Continue reading →