Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Ամեն օր մարդ է մահանում ինֆարկտից. Չախոյանը՝ Արսեն Գեւորգյանի մահվան մասին
- Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ
- Եթե ԵՄ անդամակցության օրակարգը կարող է վտանգել մեր շահերը, ապա ինչո՞ւ այդ վտանգները ժամանակին չկանխվեցին. Անանյան
- Հայաստանի կառավարությունը գրեթե 18 մլն դոլար է վաստակել «ոսկե ավտոհամարանիշների» վաճառքից
- Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել. Factor.am
- ԵԱՏՄ-ն կայուն է՝ անկախ անդամակցության վերաբերյալ Հայաստանի որոշումից․ Մատվիենկո
- Տարածաշրջանային պետությունների նկատմամբ ՀԱՊԿ–ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյան
- Պենտագոնի վերլուծաբանները հրապարակել են 2027-ին Պուտինի մահվան և 2030 թվականին Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմի սցենարը
- Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր. ԶՊՄԿ–ն հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանը
- Կառավարության անդամների ճեպազրույցները նիստից հետո
Ա1պլյուս- ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյանի ճեպազրույցը (տեսանյութ)
- Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանքեր․ հերթական ակցիան՝ ԶՊՄԿ մասնակցությամբ (տեսանյութ)
- Կարող ա տանը նստած՝ հասցեն փոխեն․ եթե որևէ շենքի հասցեն փոխվի, մարդիկ պիտի իմանան էդ մասին․Գրիգորյան (տեսանյութ)
- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Նռնաձորի երեխաները պատմության մեջ առաջին անգամ մանկապարտեզ կունենան․ Խուդաթյան (տեսանյութ)
- Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտայում
- Փոփոխություններ՝ անշարժ գույքի գրանցման գործընթացում․ ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները (տեսանյութ)
- Գործընկերների հետ պետք է բանակցենք, որ ՀՀ-ում ներդրումներն ազգային արժույթով անեն. ԿԲ նախագահ (տեսանյութ)
- ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «TRIPP»-ի հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
- Կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Պարտվում ենք պատմամշակութային պատերազմում՝ հենց մեր մեղքով (ազգովի փրկե՛նք Գառնո տաճարը) – Հայ արիներն ու ազգայնականները կպահանջե՞ն մշակույթի նախարարի պաշտոնանկությունը…
Օրերս մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կրկին խոսեց մեր պատմամշակութային եւ բնական ժառանգության մասին, եւ նորից դարակազմիկ այն միտքն արտահայտեց, թե այդ արժեքները «պետք է աշխատեն ի շահ զբոսաշրջության զարգացման»: Իսկ պատմամշակութային մի արժեքի համար, որ միակն է տարածաշրջանում նաեւ իր պատմա-հոգեւոր էությամբ, նախարարը պահպանումը զբոսաշրջության մեջ է տեսնում միայն: Իսկ կարգավորումը տեսնում է սրճարան կառուցելու մեջ: Խոսքը Գառնու հեթանոսական տաճարի մասին է, որի տարածքում փորձում են կառուցել այդ սրճարանը: «Լուսանցք»-ը հարցազրույց արեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ, ով արդեն բաց նամակ է հրապարակել՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցելու անթույլատրելիության մասին: Ինչպես նամակին, այնպես էլ այլ պատասխաններն այս հոդվածում կարծարծենք նյութի բովանդակության կառուցվածքին համահունչ:
Բայց, նախ նշենք, թե ինչ նոր հիմնավորումներ է տալիս մշակույթի նախարարը, որը նախորդից չի տարբերվում բոլորովին: «Մենք այլ ճանապարհ չունենք: Հայաստանն այսօր իր զարգացման գործընթացներում մեծապես հույսը պետք է դնի զբոսաշրջության զարգացման վրա: Հենց այս նպատակով էլ նախարարությունը որոշել է վարձակալության հանձնել Վայոց ձորի մարզի Մագելանի քարանձավը եւ Գառնու տաճարի հարեւանությամբ կառուցել սեզոնային սրճարան»: Իսկ նախապես խոսք կար նաեւ Զվարթնոցի տաճարի եւ այլ հինավուրց վայրերի առումով, սակայն բարձրացված աղմուկի պատճառով երեւի ժամանակավորապես քչացրել են անունների շարքը:
Մի դիտարկում էլ ՀԱՄ առաջնորդի հարցազրույցից ներկայացնենք: Ըստ Արմեն Ավետիսյանի, նախարարի այս մեկնաբանությունը «բացարձակապես ոչ մշակութային է, թերեւս քաղաքական ու տնտեսական ոլորտներին է առնչվում, ինչն այս դեպքում, մեղմ ասած, մի թույլ տեսակետ է՝ կառավարության անդամի մակարդակին ոչ հարիր: Նա ասել է, թե «Հայաստանն այսօր իր զարգացման գործընթացներում մեծապես հույսը պետք է դնի զբոսաշրջության զարգացման վրա»: Հետաքրքիր է՝ կառավարության բոլո՞ր անդամներն են այս կարծիքին, թե՞ յուրաքանչյուր նախարար վստահ է, որ Հայաստանի զարգացումն իր ղեկավարած նախարարությանն է առնչվում: Գուցե բացառապես սպորտի զարգացմա՞մբ իրականացվի հայության առաջընթացի երազանքը, ի՞նչ կասի սպորտի նախարար Յուրի Վարդանյանն այս մասին: Կամ էլ… Իհարկե բոլոր նախարարություններն էլ կարեւոր են, եւ բոլորի գործառույթների բացարձակ իրականացմամբ է, որ պետությունը շնչում եւ առաջընթաց է ունենում, այդպիսով՝ այդ պետությունը ապահովում է իր բնակչության կարիքները (ինչը մեր կառավարության դեպքում շա՛տ հեռու է բացարձակ իրականացնելու առումով): Բայց, որ պետությունը «մեծապես հույսը պետք է դնի զբոսաշրջության զարգացման վրա», առնվազն տարակուսելի է: Սա կառավարության անդամի պետական մտածողություն չի կարող լինել, սա սեփական շահերն ու նպատակները հետապնդելու մարմաջ է: Երբ ամեն մեկը պետության անունից իր անձի համար է սկսում խոսել, այդ պետության վարկանիշը ոչ միայն սեփական ժողովրդի, այլեւ այլոց աչքին է մանրանում ու անլուրջ դառնում: Անգամ տարրական կրթություն չունեցեղ մարդն է հասկանում, որ պետության եւ բնակչության զարգացման հույսը մեծապես պետք է դնել տնտեսության արդյունաբերության եւ տարաբնույթ արտադրությունների (գյուղատնտեսականը եւս) զարգացման վրա (այստեղ է, որ աշխատանքն ու աշխատատեղերը ավելանալու միտում ունեն միշտ): Բայց չէ՛, մեր երկիրը դարձել է առավելապես օտարին սպասարկող կազմակերպություն՝ «Հայաստան» ՍՊԸ, իսկ վարչապետը նախարարների ու այլոց հետ՝ այդ սահմանափակ (այս դեպքում՝ խիստ սահմանափակ) պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմինը: Իրական տերերը՝ ՍՊԸ բաժնետերերը, դրսից են: Ու քանի որ ներդրումները նրանք են կատարում ու իրենց ձեռնտու է միայն սպասարկող «Հայաստան»-ը (ինչը եւ իրականացնում են հայաստանյան աշխատակիցները), ապա մեր՝ այսպես կոչված նախարարների հայտարարությունները սպասարկում են պատվիրատուի նպատակները… (եթե այսպես չէ, ուրեմն վարչապետը պետք է պատժի մշակույթի նախարարին) Այլապես ոչ մի լուրջ պետական գործիչ Հայաստանի ապագան չի կարող տեսնել սպասարկման մեջ: Դա է պատճառը, որ միջազգային հիմնական ներդրումները ՀՀ-ում հյուրանոցներ ու հանգստյան վայրեր, խաղատներ ու վայելքների տեղեր՝ «մամառոզաներով» կարգավորվող անտես բոզանոցներ, քաղաքների փողոցներն ու այգիները «սեփականաշնորհած» անբարոյականներ, աղանդավորականներ…ու նման «զարգացումներ» են պարտադրում: Անգամ ճանապարհաշինությունը զարգանում է այս ամենն սպասարկելու համար: Եթե զբոսաշրջության այսպիսի սպասարկումն էլ ավելացվի, «Հայաստան» ՍՊԸ-ի օտար բաժնետերերը դրամաշնորհա-կերական (իբր ձրի տրվող, իրականում՝ բացահայտ կաշառք, որի մի մասն ամեն դեպքում գործի մեջ է դրվում) ծրագրերով կկերցնեն մշակույթի նախարարությանը եւ հասկանալի է՝ էլ ում…»: Մեր անկախության առաջին տարիներին էլ երկիրը նման էր սովետական մեծ ԺԵԿ-ի (տնային կառավարչության), մենք էլ ԺԵԿ-ի պետ էինք ընտրում՝ որպես նախագահ:
Հայոց Տրնդեզ. Երկրային ԱրԷգԱկ-ի հետ՝ դեպի Տիեզերքի Արարիչը… Ձոներ՝ առ Տիեզերքի Արարչը… Հայկական խոհանոց – Հայոց Տրնդեզին ընդառաջ…
Հայոց Տրնդեզ. Երկրային ԱրԷգԱկ-ի հետ՝ դեպի Տիեզերքի Արարիչը
Այսօր Երեւանի Կարմիր բլուր պատմական տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կկատարեն Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական արարողություն: Ծիսական կարգն ու տոնական մասը կանցկացնեն ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչները՝ քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը:
Արարողությանը կմասնակցի նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով կներկայացնի Հայոց Տրնդեզի՝ Տերն ընդ առաջի հավիտենական խորհուրդն ու տիեզերահաս իմաստը: Տրնդեզ – Տիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն:
Այդ օրը կրակներ վառելը, Տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ Երկնային Արէգակի Երկրային արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրի Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում:
Սա է պատճառը, որ արի մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում: Իսկ Տիեզերքի (Ամենայնի) միակ Արարողն ու Տերը՝ Արարիչն է, ում էլ փառաբանում են արիական հայերն ու հեթանոս-արիադավան ազգայնականները:
Յուրաքանչյուր տոն նորոգումի իր խորհուրդն ունի եւ վերածնում–վերանորոգում–վերականգնում է կապը Տիեզերական Իրականության եւ Օրինաչափությունների հետ: Բնական ազգերի համար ծիսական տոները կյանքի անբաժան մաս են կազմում:
Այսօր կփառաբանվի Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը, Ում արարած մարդիկ Արէգակի խորհուրդ կրակներով ընդառաջ կգնան Նրան՝ իրենց սերն ու երախտագիտությունը հայտնելով, Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի սպասումով…
Խորհուրդ Երդումի
Հա՛յր իմ ԱրԱրիչ,
Մա՛յր իմ Բնություն,
Տու՛ն իմ Տիեզերք.
Սիրու՜մ եմ ես Ձեզ,
Գալի՜ս եմ ես Ձեզ,
Կհասնե՜մ ես Ձեզ…
– Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողակարգ կանցկացնի Արարատի մարզի Ազատավան բնակավայրում:
Մասիսների հայացքի ներքո կվառվի Ծիսական Կրակը՝ Արեգակի խորհրդանիշը Երկրում, եւ հայ արիների քուրմ Մանուկը եւ քրմի թեկնածու Աշոտը կկատարեն հոգու ծես՝ փառաբանելով Տիեզերքի Տիրոջը՝ Արարչին, նաեւ Հայ Աստվածներին ու Հայոց փառահեղ նախնյաց: Կփառաբանեն նաեւ հեռվից շողացող Մասիսներին ու Հայրենիքը Հայոց, որ պիտի դառնա Միացյալ Հայաստան – Հայք:
Երբ սուտը ո՛չ միայն հացիվ է – Եկեղեցու սպասավորներն ամեն անգամ մի նոր հակահեթանոսական բան են բստրում… Հա՞վն է ավելի շուտ առաջացել, թե՞ ձուն… Մեր ավանդապատումները շարքից – Արարատ…
Երբ սուտը ո՛չ միայն հացիվ է
Հայաստանյայց առաքելական եկեղեցու սպասավորներն ամեն անգամ յուրաքանչյուր ավանդական տոնից առաջ մի նոր (իրականում՝ հնացած) հակահեթանոսական բան է բստրում: Իհարկե, եվրոպական եկեղեցականներից որոշակի բան են սովորել՝ երկակի ստանդարտներով են հայտարարություններ անում: Մի մասը նշում է, թե քրիստոնեական շատ տոներ ու ծեսեր հիմնված են հեթանոսական այս կամ այն տոնի ու արարողակարգի վրա, իսկ մյուս մասն էլ՝ իրեն չխնայելով փորձում է Հայաստանում ի վերջո հաստատել քրիստոնեությունը, որը 301թ. ցայսօր իր տեղը չի գտնում մեր հայրենիքում: Պետական կրոն է հռչակվել իհարկե, այսօր էլ են հռչակել, բայց այդպես էլ ազգային չի դառնում:
Եվ չի էլ կարող դառնալ, քանզի, ինչպես բազմիցս նշել է «Լուսանցք»-ը, Եհովա հրեական Աստծով եւ նրա հրեա Հիսուս որդով, Հիսուսի հրեա աշակերտ-մարգարեներով ու առաքյալներով, հրեական «Թալմուդ»-ի վրա հիմնված «Հին Կտակարան»-ով եւ էլի այսպիսի բաներով հայկական չեն լինում… Այս ամենով հուդա–քրիստոնեական կրոնը երբեք հայ ազգային հավատ չի դառնա: Երբեք չի կարող գրավել հայ արիադավան (հեթանոսական, այս անունն էլ են մեզ կպցրել քրիստոնյաները՝ հայ հավատի հետեւորդներին հեթանոս–էթնոս–ազգային ասելով՝ իրենց ապազգայնությունը ակամա խոստովանելով) հավատի տեղը: Հիմա էլ չեն կարող, հատկապես՝ երբ կրոնների վախճանն է սկսվել ու գալիս են հավատադարձի ժամանակները…
Եվ Տրնդեզից առաջ «Գրիգոր Լուսավորիչ» (հեթանոս հայերիս համար՝ Խավարիչ) եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը հայտնել է, թե տոնը լավ առիթ է՝ հասկանալու, թե որքանով ենք ընդառաջ գնում Աստծուն, ճշմարտությանը եւ հասկանալու, թե որտեղ ենք թերացել:
Ապաստաններ բաշխելով՝ մե՛զ ենք վտանգում – Թշնամուն գովաբանող հոդվածները հայաստանահայերը չեն ընդունում… Իսկ մենք ստանու՞մ ենք անվճար զենք…
Մեզ թշնամի պետությունն այսօր ոչ միայն արտաքին աշխարհի հետ է զբաղված ապատեղեկատվական քարոզչությամբ, որպեսզի գոնե ժամանակավոր հաջողություն արձանագրի իր հակահայ քաղաքականության մեջ, այլեւ տոտալ քարոզչության պատվեր է իջեցրել ադրբեջանական զլմ-ներին՝ երկրի բնակչությանը «ազդեցության տակ» պահելու համար. «Ամեն ինչում մեղադրանքի սլաքները պետք է ուղղել Հայաստանի կողմը, ի վերջո, հայերն են մեղավոր, որ ներքին խնդիրներ են ստեղծված Ադրբեջանում»: Հատկապես հակամարտության գոտիներում ադրբեջանական սադրանքներից «ստացած» սեփական զոհերն ու վիրավորները ներկայացվում են որպես կենցաղային պայմաններում սպանվածներ կամ վնասվածներ, եւ միայն չգոյ հաղթական բարբաջանքներն են տեղ գտնում զլմ-ներում:
(Իսկ Հայաստանում՝ հարցման արդյունքներով պարզվել է, որ բնակչության մեծամասնությունը կողմ է, որ բանակի, այնտեղ կատարվող դեպքերի մասին տրվի սպառիչ տեղեկատվություն, ինչը կդադարեցնի նաեւ անհարկի շահարկումները: Բայց կան անձեռնմխելի թեմաներ, որ չպիտի քարոզվեն, դա թշնամիների մասին գովաբանությունները եւ մեր մասով թերարժեքություն սերմանող դրսեւորումներն են: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն օրինակ, պատրաստ չէ լսել ադրբեջանցի ժողովրդի մասին որեւէ դրական խոսք, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին էլ հաճելի չէ հանուն հայաստանցու բարեկեցության «Ղարաբաղն Ադրբեջանին թողնելու» թեման։)
Իհարկե ադրբեջանական ներքին սինաբանություններին կարիք չկա մեծ տեղ հատկացնելու, սակայն միջազգային ասպարեզում պետք է անմիջապես արձագանքել եւ ի դերեւ հանել Բաքվի ստերը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պարբերաբար ներկայացնում է հայկական կողմի պատասխաններն ու տեսակետները: Վերջերս հանդիպել է ԵԽԽՎ նոր ընտրված նախագահ Անն Բրասերի հետ եւ քննարկել հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր: Ադրբեջանը սադրանքները փորձում է կոծկել Արցախա-ադրբեջանական սահմանագիծը մոլորված լինելու պատճառով հատած երիտասարդ զինվորական (Ադրբեջանում հայ ռազմագերի համարվող) Հակոբ Ինջիղուլյանի եւ Հայաստանա-ադրբեջանական սահմանն անցած՝ Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի (ավելի քան 70-ամյա) «դիվերսանտներ» լինելու շահարկումով: Սակայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը բանակցություններ է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ եւ հասկացել է, որ 2 հայ մոլորյալներն էլ ոչ մի կապ չունեն «դիվերսանտության» հետ:
Արտաքին ու ներքին բացահայտումներ.- Թմրամոլ թուրքն ու դավաճան ոստիկանը – Կարեւոր է՝ հնարավորինս ավելի բաց աշխատելը… Երկու վախը մի մահ է…
Թմրամոլ թուրքն ու դավաճան ոստիկանը
Հայաստանի ԱԱԾ-ն դեռ ամբողջական մեկնաբանություն չի տվել Թուրքիայի ԱԱԾ աշխատակցի՝ մեր երկիր գալու մասին, եւ հանկարծ մի նոր անակնկալ է ի հայտ գալիս. ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանը կալանավորված է դավաճանության մեղադրանքով:
Մինչեւ այս հարցին անցնելը, խոսենք թուրքական թեմայի մասին: Ստամբուլի թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը օրերս ԱԱԾ հայ գործընկերների հետ կապ հաստատելով՝ թուրք վարորդին հարցաքննելու պայմանավորվածություն էր ձեռք բերել, ով թմրանյութերի տեղափոխմամբ է զբաղվել: Ermenihaber-ը վկայակոչելով թուրքական TRThaber լրատվական կայքին՝ գրել է, որ թուրքական ԱԱԾ-ն իր աշխատակիցներից մեկին կուղարկի Հայաստան՝ անձամբ հարցաքննելու վարորդին:
Մեր Ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոնի պատասխանատուն չի մեկնաբանել այդ տեղեկությունները՝ ասելով, որ նման լուրերի չեն անդրադառնում: Սա գուցեեւ ճիշտ է՝ հատկապես այս օրերի համար:
Ինչեւէ, հայկական Panorama. am-ն էր տեղեկացրել, որ 2014թ. հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երեւան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի ու Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա 927 կգ թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, 1973թ. ծնված Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն: Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռ ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում, նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ամեն դեպքում մի ուրախալի բան կա, որ չնայած վտանգավոր լուրերի առատությանը, նաեւ բացահայտումներ են լինում, ինչը անչափ կարեւոր է մեզանում ներքին խուճապ չառաջացնելու համար: Իսկ նման տրամադրություններ կարող են սերմանել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիները: Կարեւոր է նաեւ, որ մեր անվտանգության համակարգը սկսել է թույլատրելիության սահմաններում ավելի բաց աշխատել, ինչը կիրառվում է նաեւ բանակի համակարգում եւ ոստիկանությունում: Այսպիսով՝ տեղեկությունները հնարավորինս հասանելի են դառնում, եւ չնայած առաջին հայացքից թվում է՝ դրանք շատացել են, բայց իրականում՝ նախկինում դրանց մասին չեն խոսել, մենք էլ չենք իմացել: Այժմ խոսում են ու երբ լուծումներ են լինում նաեւ, ավելի հանգիստ իրավիճակ է պահպանվում: Մարդիկ, այնուամենայնիվ համոզվում են, որ ինչպես երկրի սահմաններում, այնպես էլ սահմաններից ներս կիրառվում են պաշտպանության եւ անվտանգության միջոցառումներ:
Ամենակայացած կառույցը մեր վահանն է – Հաղթանակած հայոց բանակի ոգին ու մարտունակությունը բարձր պահելը բոլորիս պարտքն է…
Վերջերս ավելացել են արցախյան հակամարտությանն առնչվող ռազմատենչ խոսակցությունները եւ պաշտոնական Բաքվին որոշակի հաջողվել է այն դարձնել միջազգային քննարկումների թեմա: Ադրբեջանում լավ հասկանում են, որ եթե անգամ իրապես պատրաստ լինեն ու ցանկանան վերսկսել պատերազմը, պետք է դրա համար գոնե մեկ շահագրգիռ կողմ գտնեն, որ «իրավասություն» ունենա պատերազմական գործողություններ հրահրելու տարածաշրջանում: Հասկանալի է, որ այդպիսի 2 կողմեր կան՝ Արեւմուտքն ու Ռուսաստանը, որոնք կարող են նման քայլի դիմել: Բայց ռազմա-քաղաքական այդ ուղղությունները ԵԱՀԿ ՄԽ եռանախագահներն են ու նրանց հայտարարությունները, քայլերը գոնե առայժմ հակապատերազմական են:
Հակառակը՝ ավելի կտրուկ է դարձել ռուսական կողմը եւ հայտարարել, թե ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պայմանագրային անմիջական պարտավորություն ունի ստանձնած նաեւ Ռուսաստանը: ՌԴ նախագահին առնընթեր Ազգամիջյան խորհրդի անդամ Ալեքսանդր Սոկոլովն ավելի բաց է արտահայտվել. «Եթե նույնիսկ մեկ արկ ընկնի Հայաստանի տարածքում՝ դա որպես ագրեսիա կդիտվի, իսկ այդ դեպքում ՀԱՊԿ-ն կգործի ըստ սահմանված դրույթների»:
Արեւմուտքը թեեւ ավելի հանգիստ տոնով, բայց շատ հստակ հասկացրել է, որ պատերազմը վերսկսողը ճակատում եւ իր հետագա քայլերում կմնա մենակ:
Ինչեւէ, պատերազմին նախապատրաստվել պետք է, քանզի այս խաղաղությունը խաբուսիկ է, իսկ գերտերություններին լիարժեք վստահելը՝ կործանարար (պատմության դասերից գիտենք):
Նշենք, որ Ադրբեջանը 2006-2012թթ. զենքի արտերկրի շուկաներից 23.156 միավոր թեթեւ հրաձգային զենք է գնել, եւ սա ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների մասին ռեգիստրի տվյալներն են, որում գաղտնի գործարքները չեն նկատված: Ըստ աղբյուրի, ձեռքբերված զենքերից 19.420-ն ինքնաձիգներ են, 3.120-ը՝ ատրճանակներ, իսկ մնացածը՝ այլ զենքեր, ընդ որում՝ ինքնաձիգերի մեծ մասը՝ 19.000-ը, ներկրվել է Ուկրաինայից: Հիշեցնենք, որ Ադրբեջանը ռազմական համագործակցությունը մեծացրել է ինչպես իր եղբայրական Թուրքիայի, այնպես էլ մեր բարեկամական Ռուսաստանի ու Բելառուսի հետ: Եվ խաղաղությունից ամեն օր խոսող Ֆրանսիայի ու Իտալիայի հետ են համագործակցության համաձայնագրեր կնքվել եւ… այս ցանկը կարելի է դեռ շարունակել:
Իհարկե, հետ չեն մնում նաեւ Հայաստանում (այդպես էլ պիտի լինի): ՀՀ նախագահն ու վարչապետը դեռ անցյալ տարեվերջին հայտարարեցին մեր զինուժի՝ արդիական զենքերով համալրվելու մասին: Եվ Տիգրան Սարգսյանը նշել է. «2014թ. բանակին մատակարարելու ենք ժամանակակից զենք, այնպիսին, որը դեռեւս չենք ունեցել»: Երկրի ղեկավարությունն ավելի հաճախ է այցելում զորամասեր, ծանոթանում զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցում նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Եվ 2014թ. հայկական բանակը նույնպես կստանա ժամանակակից եւ նորագույն զենքեր, «որովհետեւ պարտավոր ենք զինվորներին զինել այնպիսի զինամթերքով, որը կապահովի բանակի մարտունակությունը, միեւնույն ժամանակ, բանակի առջեւ կդնի նոր խնդիրներ ու մարտահրավերներ»,- ասել է կառավարության ղեկավարը:
Երբ հեղափոխության դրոշները օտարինն են… Յուրահատուկ հայկական ռեկորդ՝ օլիմպիական 100-ամյա պատմության մեջ… ՀԱՄ www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Երբ հեղափոխության դրոշները օտարինն են
Վարչապետի հրաժարականի հարցը կրկին ընդդիմադիրների առաջնային թեման է: 2013-ի անհաջող փորձերը մի կողմ թողած, Աժ ոչ իշխանական 4 ուժերն արդեն միասնական օրակարգում են տեղավորել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Երեկվա նիստից հետո լրագրողները ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից այս առումով կարծիք հարցրեցին:
«Կառավարությունը չափից ավելի պատասխանատու պետական մարմին է, որպեսզի քաղաքական շահարկումների կամ նեղ կուսակցական հաշվարկների բավարարման հիման վրա քայլեր ձեռնարկի ու տրվի ինչ-որ քաղաքական ու տնտեսական հիմքեր չունեցող գործընթացի»,- այսպես երկարաշունչ պատասխանեց նախարարը: Ավելին՝ նշեց, որ նույնիսկ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականի դեպքում հաջորդ կառավարությունը նույնպես ձեւավորելու են ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Եվ հավելեց, թե որքանով տեղյակ է, դեռ միասնականություն ընդդիմադիր խորհրդարանական ուժերի միջեւ չկա: Հասկանալի չէ, թե ի՞նչ շահեր են հետապնդում՝ «Եթե ուզում են իշխանության ներսում ինչ-որ խնդիրներ լուծել, դա ուրիշ բան, եթե այդպես է, ապա ցավալի է, քանի որ ընդհանրապես չունենք ընդդիմություն»: Նա համոզված է, որ «այդ կուսակցությունները այսօր փորձում են սոցիալական խնդիրների միջոցով իրենց շահերն առաջ տանել»:
Ոչ իշխանական 4 ուժերի այդ նախաձեռնությունը ինչպես շատ ՀՀԿ-ականների, այնպես էլ ԿԳ նախարարին մտածելու տեղիք է տվել, եւ նա նշել է մեկ տարբերակ. «Կարող է մեջները կան քաղաքական ուժեր, որոնք ուզում են վերադառնալ կոալիցիա, բայց վարչապետի անհատական կերպա՞րն է նրանց խոչընդոտում»:
Անդրադարձ եղավ նաեւ մարտի 1-ին Ազատության հրապարակում ՀԱԿ կուսակցության հրավիրած հանրահավաքին. «Ափսոսում եմ, որ ՀԱԿ-ը 6 տարիների ընթացքում այլ քաղաքական կապիտալ իր համար չի կուտակել, քան ողբերգական դեպքերի ժամանակ զոհվածների արյունն ու հիշատակն է…»:
Ցավոտ կետեր – Կվերականգնե՛նք «Մասիս»-ի համբավը – «Հայկական կոշիկ» ապրանքանիշը լուրջ հայտ կարող է ներկայացնել… Սոցիալական լարում կառաջանա… Դեռ ինչե՛ր պիդի ըլլան… Վարկային ճամպրու՞կ, թե՞ շահումով լոտո…
Կվերականգնե՛նք «Մասիս»-ի համբավը
Սկիզբը՝ թիվ 2,3-ում
Մեր երկրում կոշիկի արտադրության ոլորտի շարժերը հույս են ներշնչում, որ կարող ենք համաշխարհային շուկայում տեղ զբաղեցնել եւ վերականգնել հայկական կոշիկի համբավը: Հասկանալու համար, թե այդ տեղն ունենալու համար ինչ քայլեր է պետք ձեռնարկել, նախ հարկ է խոսել կոշիկի շուկայի գլոբալ միտումներից:
2011թ. տվյալներով կոշիկի համընդհանուր արտադրությունը գնահատվել է շուրջ 21 մլրդ. զույգ: Ասիան 90% մասնաբաժնով շարունակում է պահպանել իր գերակշիռ դիրքը կոշիկի համաշխարհային արտադրությունում: Միայն Հնդկաստանն ու Չինաստանը միասին կոշիկի արտադրության 70%-ն են ապահովում: Եվրոպական երկրներից միայն Իտալիան է առաջատար տասնյակի կազմում՝ տարեկան մոտ 210 մլն. զույգ կոշիկի արտադրությամբ: Ի դեպ, կոշիկի արտադրությունն այն ոլորտն է, որ խիստ միջազգայնացված է: Յուրաքանչյուր արտադրված 4 զույգ կոշիկից 3-ն արտահանվել է (նշված ժամանակահատվածում): Արժեքային արտահայտությամբ կոշիկի արտահանումը ավելացել է տարեկան մոտ 10%-ով՝ բացառությամբ, իհարկե, 2009թ.-ի: Չնայած բնական կաշվից կոշիկների կշիռը նվազել է արտահանման կառուցվածքում, այդ խմբի արտահանումն աճել է տարեկան 7%-ով: 2011թ. արտահանվել է 2.2 մլրդ զույգ կաշվե կոշիկ: Կոշիկի արտահանման մեկ զույգի միջին գինը վերջին 10 տարիներին 2,7%-ով թանկացել է: Կաշվե կոշիկների միջին գինն ավելացել է ավելի արագ, քան այլ նյութերից կարված կոշիկներինը՝ կազմելով 23,7 դոլար:
Կոշիկի միջին բարձր գինը բարձր է հիմնականում զարգացած երկրների դեպքում, սակայն որոշ զարգացող երկներ աստիճանաբար անցել են բարձր գնային հատվածների: Մասնավորապես, Վիետնամի արտահանման միջին գինը 2003թ. 11 դոլարից հասել է 31 դոլարի 2011թ.: Նույն միտումն է նկատվել նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրներում: ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Հայաստանի արտահանման միջին գինը կազմել է 22.8 դոլար 2012թ. եւ գտնվում է միջինից բարձր գնային սեգմենտում:
Խոշոր արտահանողներից Չինաստանը, Հնդկաստանը, Թայլանդը եւ Թուրքիան են առաջարկում առավել ցածր գին: Կոշիկի համաշխարհային վաճառքի 40%-ը բաժին է ընկնում Հյուսիսային Ամերիկային եւ Եվրոպային: ԱՄՆ եւ եվրոպական զարգացած երկրները կոշիկի խորշորագույն ներմուծողներ են: Կոշիկի ներմուծման քանակով 10 խոշորագույն երկրների թվում են նաեւ Ճապոնիան, Հոնկոնգը եւ Ռուսաստանը: Կոշիկի ներմուծման աճի տեմպերով աշխարհի բացարձակ առաջատարը ԱՊՀ-ն է՝ 20.8% տարեկան միջին աճի տեմպով: ԱՊՀ-ի ներմուծման 75%-ից ավելին բաժին է ընկնում Ռուսաստանին: Հաջորդ խոշոր ներմուծողները Ղազախստանն ու Ուկրաինան են, սակայն նրանց ներմուծման ծավալները մոտ 10 անգամ զիջում են Ռուսաստանի ցուցանիշին: Ռուսաստան արտահանման դեպքում հայ արտադրողներն ազատված են 10% վճարումից: Ռուսական որոշ սպառողների շրջանում հայկական կոշիկները վայելում են դեռեւս խորհրդային ժամանակներին ձեւավորված դրական համբավը: Բացի այդ՝ Ռուսաստանի կոշիկի մեծածախ եւ մանրածախ առեւտրի ոլորտում ներգրավված են հայազգի գործարարներ: 2012թ. դրությամբ Ռուսաստանում կոշիկի տարեկան սպառումը կազմել է ավելի քան 300 մլն. զույգ: Վերջին տարիներին բնակչության եկամուտների աճին զուգընթաց, կոշիկի սպառումը այստեղ կայուն տեմպերով աճել է՝ տարեկան 8-10%: ՌԴ-ում սպառվող կոշիկների միայն մոտավորապես 17%-ն է տեղական արտադրանք: Զանգվածային սպառման կոշիկի արտադրությունը ՌԴ-ում համեմատաբար թույլ է զարգացած: Գործող արտադրողներից ոչ մեկի մասնաբաժինը ներքին շուկայում չի գերազանցում 1%-ը: Ռուսական ընկերությունների արտադրանքի մեծ մասը բաժին է ընկնում պետական ուժային կառույցների կողմից պատվերներին եւ մասնագիտական կոշիկներին (տվյալը ռուսական աղբյուրի է՝ «Ռուսական կոշիկի շուկան», 2011թ.): Վերջին տասնամյակի ընթացքում, Ռուսաստան ներմուծվող կոշիկի ծավալները կայուն տեմպերով աճել են՝ անկում գրանցելով միայն ճգնաժամային տարում՝ 2009թ.: Ներմուծված կոշիկի կառուցվածքի մեջ ամենամեծ բաժինը պատկանում է ռետինե այլ կոշիկներին (ավելի քան 55% 2012 թ. դրությամբ): Երկրորդ տեղում կաշվե կոշիկներն են, սակայն վերջինիս մասնաբաժինը վերջին 5 տարիներին նվազման միտում ունի (մոտավորապես 26% 2012թ. համեմատած 45% 2007թ.): 2012թ. դրությամբ ՌԴ է ներմուծվել 82 մլն. զույգ կաշվե կոշիկ:
Հայոց Տրնդեզ. Երկրային ԱրԷգԱկ-ի հետ դեպի Տիեզերքի Արարիչը – Հայ Արիները տոնեցին Հայոց Տրնդեզը…
Փետրվարի 14-ի արեւածագին՝ Երեւանի Կարմիր բլուր պատմական տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական արարողություն: Ծիսական կարգն ու տոնական մասն անցկացրեցին ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչները՝ քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը:
Արարողությանը մասնակցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով ներկայացրեց Հայոց Տրնդեզի՝ Տերն ընդ առաջի հավիտենական խորհուրդն ու տիեզերահաս իմաստը: Տրնդեզ – Տիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն: Այդ օրը կրակներ վառելը, Տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ Երկնային Արէգակի Երկրային արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրի Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում: Սա է պատճառը, որ արի մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում: Իսկ Տիեզերքի (Ամենայնի) միակ Արարողն ու Տերը՝ Արարիչն է, ում էլ փառաբանում են արիական հայերն ու հեթանոս-արիադավան ազգայնականները:
Յուրաքանչյուր տոն նորոգումի իր խորհուրդն ունի եւ վերածնում–վերանորոգում–վերականգնում է կապը Տիեզերական Իրականության եւ Օրինաչափությունների հետ: Բնական ազգերի համար ծիսական տոները կյանքի անբաժան մաս են կազմում:
Փառաբանվեց Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը, Ում արարած մարդիկ Արէգակի խորհուրդ կրակներով ընդառաջ գնացին Նրան՝ իրենց սերն ու երախտագիտությունը հայտնելով, Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի սպասումով…
Խորհուրդ Երդումի
Հա՛յր իմ ԱրԱրիչ,
Մա՛յր իմ Բնություն,
Տու՛ն իմ Տիեզերք.
Սիրու՜մ եմ ես Ձեզ,
Գալի՜ս եմ ես Ձեզ,
Կհասնե՜մ ես Ձեզ…
– Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողակարգ անցկացրեց Արարատի մարզի Ազատավան բնակավայրում:
ԱրԷգԱկ-ն առաջվա պես սնում է Հայ-Արիներին – Քուրմ Արեգ (ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ)… «Մեր ավանդապատումները» շարքից – Արարատի մարզ…
Ծառերն արմատներ ունեն, իսկ մարդիկ՝ անցյալ: Հատիր արմատները՝ կչորանա ծառը: Նույնն էլ պատահում է այն մարդկանց հետ, որոնք չեն ուզում իմանալ սեփական ազգի անցյալը: (Չինգիզ Խան)
…Հիշեցնեմ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքերն այս առումով, ով յուրօրինակ ձեւով է բացատրում այս ամենը. «Այսօր «առաջադեմ մարդկություն» կոչվածը պաշտպանում է բացառապես անբարոների ու այլանդակների, խեւերի ու մոլագարների, ընչաքաղցների ու ստորների, դավաճանների եւ ուրացողների իրավունքները, նրանց իրավունքները, որոնք (ոչ՝ ովքեր), միանշանակ հեռացել են արարչական արարման արդյունք ՄԱՐԴ-ու աստվածազարմ էությունից, ինքնությունից ու կերպից…
* * *
Եվրոպան, ավելի ստույգ՝ եվրոպական մարդկային կերպարանքի պաշտպանները, այլեւս գիտակցում են, որ մարդկային կերպարանքից (նաեւ ի վերուստ տրված առաքինություններից ու առաքելություններից) համատարած հրաժարումով, սլանում է կործանման, ինչը հայ արիների բնորոշմամբ՝ ասուն մարդուն իջեցնում է անասուն կենդանու կարգավիճակի, ավելին՝ սեռամոլագարական տվայտանքներով՝ անգամ անասնական կարգավիճակից էլ են գահավիժում…
Մի՞թե այս ամենը չեն տեսնում մեր ավանդապաշտ եւ սկզբնական արմատներ ունեցող ազգի պատասխանատու ներկայացուցիչները, որ պատրաստ են ամեն վայրկյան զիջելու այն ուժերին (գուցե արդեն կտրվե՞լ են արմատից), որոնք այլեւս մարդատեսակ չեն, եւ բացառապես մարդանմանների նոր տեսակ են սարքել, որ պատրաստ է հրաժարվել մարդկային բոլոր դրսեւորումներից:
Մի՞թե մենք էլ պետք է հասնենք արեւմտյան այս մարդանմանների վիճակին, որ եվրոպական մարդկային կերպարանքի պաշտպանների նման հուսահատ քայլերի դիմենք: Մի՞թե հասկանալի չէ, որ մեզ փորձում են հլու անասունի վիճակի հասցնել, միայն ուտել-լափելու եւ սեքսին տրվելու գիտակցությամբ:
Հիշեցնեմ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքերն այս առումով, ով յուրօրինակ ձեւով է բացատրում այս ամենը. «Այսօր «առաջադեմ մարդկություն» կոչվածը պաշտպանում է բացառապես անբարոների ու այլանդակների, խեւերի ու մոլագարների, ընչաքաղցների ու ստորների, դավաճանների եւ ուրացողների իրավունքները, նրանց իրավունքները, որոնք (ոչ՝ ովքեր), միանշանակ հեռացել են արարչական արարման արդյունք ՄԱՐԴ-ու աստվածազարմ էությունից, ինքնությունից ու կերպից: Ոչ ոք մեր մոլորակում, որ ունի ծավալվելու եւ դա զանգվածաբար իրականացնելու միջազգային հնարավորություն, չի պաշտպանում արարչածին մարդ մնացած ՄԱՐԴ-ու իրավունքները, ինչը նշանակում է մեր մանկության հեքիաթների՝ Բարի եւ Չարի ուժերի կռիվները, միշտ էլ իրականություն են եղել ու պետք է այս իրական հեքիաթը հասցնել ավարտին՝ Բարին պիտի հաղթի Չարին: Եվ այնժամ Երկնքից կընկնեն հեքիաթի 3 խնձորները, որն իրականում Արարչի, Աստվածների եւ Նախնյաց հոգիների տեսքով կտրվի մեզ: Միայն այսպես ՄԱՐԴ-ը կդառնա իր արմատ-ակունքներին, իսկ այդ ՄԱՐԴ-ը ունի ԱԶԳԱՅԻՆ պատկանելություն, ինչից էլ այսքան վախենում են մարդանմանները, որ չունեն ծագում, անհայրենիք են ու անապագա: Սրանք իրենց նմանների աշխարհ են ուզում ստեղծել, որ հաղթի Չարը…»:
Արեւմուտքի հուսահատ պայքարը – անսեռ կամ բազմասեռ ամենատարբեր մոլագարների իրավունքները խեղդում են… Ժողովրդավարության բռնակալ դեմքը – պոռնկության պարտադրանքը դպրոցներում…Մաքսազերծվա՞ծ, թե՞ մաքսային (ռուսախոս) աղանդավորներ…
Արեւմուտքի հուսահատ պայքարը
Եվրոպան արդեն խեղդվում է համասեռամոլների, տրանսվիստիտների, մանկապիղծների, անասունների հետ քնողների ու ամուսնացողների, անսեռ կամ բազմասեռ ամենատարբեր մոլագարների իրավունքներից:
Աշխարհիկ պղծումները քիչ էին, ի հայտ են եկել եկեղեցական «բարեփոխիչներ», որ ամուսնացնում են այս հիվանդ ու խեւաբարո «առաջադեմներին»:
Իսկ այն, որ ընտանիքը պետք է սերունդ տա, բազմանա ու զարգացնի մարդկությանը, մղվել է հետին պլան: Եվ թե ինչ է ծնվելու անսեռ կամ բազմասեռ «առաջադեմներից»՝ անհայտ է (իսկ որդեգրումները շուտով (կհասկանա՛ն վերջապես) անմարդկային կհամարվեն), ու թե ինչ է ծնվելու մարդ կոչվածի եւ որեւէ անասունի խառնուրդից՝ մտածել անգամ չարժե…
Այսօր Եվրոպայում ուժգնանում է հատկապես համասեռական ամուսնությունների դեմ պայքարը: Փարիզը մշտապես եղել է նմանների բարեկեցիկ կյանքի վայր, բայց ֆրանսիացիները կարծես հասկացել են, թե ինչ կեղտի ու աղբի մեջ են հայտնվել: Ավելի քան 500 հազար մարդ է մասնակցել նույնասեռ ամուսնությունների դեմ վերջին ցույցին, եւ կարգը փողոցներում պահպանելու համար գործել է ավելի քան 1500 ոստիկան:
Նույնասեռ ամուսնությունների օրինականացումը նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից է: Օրինագծի քննարկումը զանգվածային բողոքի պատճառ էր դարձել, բայց օրենքն ընդունվեց, իսկ 2013թ. մայիսի 29-ին Մոնպելյեում անցկացվեց տղամարդկանց առաջին պսակադրությունը: Ֆրանսիացիները փորձում են ընդդիմանալ: Փարիզի կենտրոնում հացադուլ է անում Բեատրիս Բուրժը, ով ի նշան բողոքի ապրում է փողոցում: Վրան է տեղադրել Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ ու տեղավորվել երկրի խորհրդարանի հարակից նստարաններից մեկին:
Նա հայտնի է որպես ավանդական արժեքների պաշտպան, գլխավորում է «Ֆրանսիական գարուն» շարժումը, որը դեմ է միասեռ ամուսնություններին: Ֆրանսուհին պահանջում է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրաժարականը՝ նշելով, որ խորհրդարանը հեշտությամբ կարող է սկսել գործընթացը եւ կսպասի դրան: Քանի դեռ չի սկսել, սպառնում է հացադուլը շարունակել:
Արման Դավթյան
Ժողովրդավարության բռնակալ դեմքը
Գերմանիայում էլ է ուժգնանում պայքարը համասեռամոլության դեմ: Ծնողները բողոքում են դպրոցներում հոմոսեքսուալիզմի քարոզի դեմ, իսկ Բադեն-Վյուտեմբերգում կազմակերպվել է բողոք՝ «Ո՜չ՝ 2015-ի կրթական ստանդարտին եւ ծիածանային գաղափարներին»:
Քաղաքական պայքարի տնտեսական դեմքը.- Էներգետիկ հզորությունները տրվել են գերտերություններին… «Նաիրիտ»-ը էլ պետության շահը չի՞ (եւ գրանցված է օֆշորային գոտու՞մ)… Բաց երկնքի բա՞ց թվերը… Վարկային ճամպրու՞կ, թե՞ շահումով լոտո…
Էներգետիկ հզորությունները տրվել են գերտերություններին
Վերջերս քաղաքական դաշտի բոլոր հակամարտությունները առավելապես սոցիալ-տնտեսական բնույթի են: Օրերս էլ «Որոտան» ՀԷԿ-երի համալիրը վաճառվեց ամերիկյան «Քոնթուր գլոբալ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերություններին՝ դառնալով քաղաքական ուժերի քննարկումների հերթական թիրախը։
«Այս ներդրումը կլինի ամենամեծ ներդրումը ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ում, եւ այն կատարվել է էներգետիկ ոլորտում (180-250 մլն)։ Դեսպանությունում առաջնակարգ խնդիրներից մեկը ՀՀ հետ առավել ամուր ներդրումային եւ առեւտրային կապերի ձեւավորումն է, եւ այս գործարքի ստորագրումը դրա ապացույցներից մեկն է,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը եւ ընդգծել, որ սա իր երկրի առաջին ներդրումն է ՀՀ էներգետիկ ոլորտում ու շատ կարեւոր է թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Հայաստանի համար»:
«Որոտան»-ի վաճառքի հարցում որոշ ընդդիմադիրներ, այնուամենայնիվ, հայտնել են իրենց դժգոհությունը: «ՀՀ կառավարությունը ավելի ու ավելի է խորացնում մասնավորեցման հետ կապված խոշոր գործարքներում «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքը խախտելու եւ ԱԺ-ին շրջանցելու պրակտիկան,- ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ հավելել,- մենք իմանում ենք, որ կառավարությունն ինչ-որ գործարք է ստորագրել ամերիկյան ֆիրմաների հետ, եւ մասնավորեցումը կատարված է այսպես՝ գույքն ուղղակի վաճառվել է այդ ընկերությանը: Քավ լիցի, որեւէ խնդիր չունենք ամերիկյան ընկերությանը ինչ-որ բան վաճառելու հետ, բայց խնդիր ունենք, երբ շրջանցվում է օրենքը: Հիմա ուզում եմ հասկանալ՝ ԱԺ-ն հստակ լիազորություններ ունի, ըստ «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի՝ միայն շարժական գույքը կարող է վաճառվել՝ առանց ծրագիր ընդունելու: Այս դեպքում վաճառվել է ամբողջ սեփականությունը՝ խախտելով օրենքը, ԱԺ-ի բոլոր լիազորությունները» (տեղեկացնում ենք, որ ուղիղ խոսքը հաճախ չենք խմբագրում,- խմբ.):
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի համաձայնել ընդդիմադիր պատգամավորի հետ, միաժամանակ հայտնել, թե այսուհետեւ մասնավոր հարցերը, խմբակցությունների տեսակետներն ու դիրքորոշումը չկապեն ԱԺ-ի դերակատարության կամ հեղինակության հետ. «Եթե կարծում եք, որ դա օրենքի խախտում է, եւ կառավարությունը չարաշահել է իր լիազորությունները, ապա ես անպայման կանդրադառնամ այդ հարցին»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ ստորագրվել էր գույքի առուվաճառքի պայմանագիր: Առաջիկա 6 տարիներին ընկերությունը ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ 70 մլն. դոլար «Որոտան»-ի արդիականացման եւ վերանորոգման գործում՝ համաձայն նախապես ներկայացվելիք կապիտալ ներդրումների ու ծախսերի ծրագրի, որը կքննարկվի, կհամաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Վերջինս հաստատել է սակագնային պլանը, ըստ որի ընկերությունը առաջիկա 25 տարիներին կապահովի համալիրի անխափան շահագործումը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ չի հասկանում, թե ինչու են ՀՀ էներգետիկ հզորությունները տրվում ամերիկացիներին կամ ռուսներին. «Թող չվիրավորվեն ամերիկացիք կամ ռուսները, որոնց ամբողջությամբ տվել ենք էներգետիկ հզորությունները, բայց մենք երկիր ենք, մեզ էլ է էներգետիկա պետք: Ճիշտն ասած՝ ես այդ սեփականաշնորհումը (մենք, ցավոք, չենք սեփականաշնորհում, այլ՝ մասնավորեցման ենք տալիս: Սրանք լրիվ հակառակ բաներ են եւ տարբերակել է պետք,- խմբ.) չեմ հասկանում»: Ըստ պատգամավորի, կա մտավախություն, որ մի քանի տարի անց «Որոտան»-ը գնած ընկերությունը այն կարող է վաճառել ասենք՝ թուրքերին կամ ադրբեջանցիներին, որովհետեւ «նրանք ստրատեգիական ինվեստոր չեն» (այս կարծիքին է նաեւ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ով չի հավատում ամերիկյան կողմի երաշխիքներին):
Քաղաքական պայքարի բնապահպանական դեմքը.- ՀԷԿ-երը՝ ձկնատեսակների վերացման պատճառ… Ձկնահամալրում, որ չի լրացնում Սեւանի բնաշխարհը… Բնապահպանական ոլորաններում – Բնապահպանները մեր երկրի վիճակը մասնագիտորեն գնահատում են միջինից ցածր…
ՀԷԿ-երը՝ ձկնատեսակների վերացման պատճառ
Փետրվարի 2-ը խոնավ տարածքների միջազգային օրն էր: ՀՀ Ռամսարի կոնվենցիայի ներկայացուցիչներն էլ ունեն իրենց գերխնդիրը, որն այսօր Հայաստանում խոնավ տարածքների պահպանությունն է՝ գետեր, լճեր, ճահճային տարածքներ եւ այլն: Կոնվենցիային Հայաստանը միացել է 1993թ.: Միջազգային մարմիններին ներկայացվել են մեր երկրի պահպանության կարիք ունեցող տարածքները:
ՙԷկոլուր՚ տեղեկատվական ակումբում ՀՀ Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ջենտերեջյանը նշել է, թե պահպանության կարիք մեծապես ունեն Սեւանա լիճը, Արփա լիճը, մի շարք ճահճային տարածքներ ու գետեր: Խոսելով գետերի խնդրից՝ նա հայտնել է, որ «դրանց եւ գետերի ֆաունայի համար հիմնական վտանգ են ներկայացնում օր օրի ավելացող ՀԷԿ-երը»: Նրա խոսքերով՝ ՀԷԿ-երը չունեն ձկնատեսակների համար ապահով անցումներ, որոնք ձկներին կպաշտպանեն այդ ՀԷԿ-երից։ Այս պատճառով էլ որոշ ձկնատեսակներ վերացման վտանգի տակ են:
Մեր բնապահպանները պետք է ոչ թե ՀԷԿ-երի դեմ պայքարեն, այլ դրանց տերերին ստիպեն՝ կառույցը տեխնիկապես ճիշտ շահագործել:
Ձկնահամալրում, որ չի լրացնում Սեւանի բնաշխարհը
Բնապահպանության նախարարության 2014թ. գերակա խնդիրներից է լինելու Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի եւ ամառային իշխանի պոպուլյացիայի համալրումը: Նախարար Արամ Հարությունյանի խոսքերով, այս տարի նախատեսվում է աճեցնել մոտ 366.600 հազ. հատ մանրաձուկ եւ բաց թողնել Սեւանա լիճ: Իսկ լճի հետ կապված ծրագրերը կընթանան 3 ուղղությամբ: Մինչեւ տարեվերջ կավարտվի այս տարվա նախատեսված մանրաձկան համալրումը, կկատարվեն անտառվերականգման եւ լճի պահպանության աշխատանքներ:
Անդրադառնալով բնապահպանների մտահոգությանը, թե Սեւանա լճում արհեստական ձկնատեսակների համալրումով փորձ է արվում մեծ ձկնաբուծարանի վերածել Սեւանը, նախարարը նշել է, որ «մանրաձկան բացթողնման աշխատանքները կապ չունեն ձկնաբուծարանի հետ, սրանք համալրման աշխատանքներ են եւ արվում է պետբյուջեով» (ոչ նախարարի հայերենը հասկացա, ոչ պատասխանը,-Կ.Բ.). «Մեր վերջնական նպատակը բնական վերարտադրման պրոցեսին հասնելն է, այն ապահովելը: Ոչ միայն բնական վերարտադրություն կլինի, այլեւ հնարավորություն կունենանք հետագայում արդյունագործական որսի թույլտվություն տալ, որը երկար ժամանակ է չկա»:
Նախարարը չի անդրադառնում բնապահպանների այն մտահոգությանը, թե, օրինակ, լիճ լցվող իշխանին կերակրելու համար արհեստական կեր են թափելու այնտեղ:
Ցավոտ կետեր – Կվերականգնե՛նք «Մասիս»-ի համբավը – Սովետից ցայսօր բան չի՞ փոխվել (Արմենուհի Մելքոնյան)… Բեռը ծանրանում է, ուսը կդիմանա՞ – 1 տարում ՀՀ պետական արտաքին պարտքն ավելացել է…
Ցավոտ կետեր – Կվերականգնե՛նք «Մասիս»-ի համբավը…
Սկիզբը՝ թիվ 2-ում
Կոշիկի արտադրությունում մենք առաջնային հումքը՝ կաշին արտահանում ենք, որ հետո ներմուծենք ավելի թանկ, մինչդեռ կաշվի վերամշակման հզորություններ ունենք: Ու սա այն պատճառով, որ ոլորտում միասնական կարգավորման քաղաքականությունն է բացակայում: Իրավիճակը շտկելու համար էլ էկոնոմիկայի նախարարությունը կոշիկի արտադրության զարգացման տեսլականն ունի արդեն՝ հասկանալով, որ տեղական հումքը տեղում մշակելը հայկական կոշիկի արտադրությանը բոլորովին այլ թափով զարկ տալուն զուգահեռ այլ օգուտներ էլ է բերելու:
Օրինակ՝ սկզբնական շրջանում առնվազն 150 նոր, 700 հազարից 1 մլն դոլարի հավելյալ ավելացված արժեք միայն աշխատավարձի եւ շահույթի մասով, վերամշակման ժամանակ տեղական մատակարարներից գնումներ, էժան տեղական հումքի հաշվին կոշիկի արտադրության աճ:
Ի դեպ, փակագծերում շատ կարեւոր մի բան եմ ուզում նշել. տեղական հումքի որակին առնչվող մանրամասներին ես տեղեկացա խորհրդային տարիների մի փաստաթղթից՝ հաճելիորեն զարմանալով, թե ինչքան մանրամասն են վերլուծվել կոշիկի արտադրությանն առնչվող խոչընդոտները:
Փաստաթուղթը կոչվում է «Արտադրական միավորումները որպես սոցիալիստական արդյունաբերության համակենտրոնացման նոր ուղղություն» (Հ. Ա. Տոնոյան), եւ այստեղ խոսվում է կոշիկի արդյունաբերության վիճակի մասին: Ու մենք կարող ենք համեմատել այդ տարիների եւ մեր ներկայիս պատկերը (այսօրվա վիճակը տես նախորդիվ): Ըստ այդմ, մինչեւ 1962թ. ՀՍՍՀ կոշիկի արդյունաբերության՝ ձեռնարկությունների մեծ մասը (ավելի քան 70%-ը) մանր ձեռնարկություններ էին, որոնց տարեկան արտադրական կարողությունները 500 հազար զույգից չէին անցնում։ Ֆաբրիկաների թողարկման հզորությունը ավելացվել էր հապճեպ վերակառուցումների միջոցով, որոնց ոչ կատարյալ սխեման տեխնոլոգիական նորմի խախտման պատճառ էր դառնում:
«Ձեռնարկությունների մեծ մասում իշխում էր ձեռքի աշխատանքը, Միության առաջավոր կոշիկի ձեռնարկությունների համեմատ ցածր էր մեքենազինվածությունը։ Արտադրանքի մեծ մասը թողարկվում էր փոքրաքանակ սերիաներով, արտադրության կազմակերպման անհատական եւ երբեմն էլ աշխատանքի բաժանման փոքր խմբային մեթոդով: Մանր ձեռնարկությունների մեծ մասում արտադրանքի ինքնարժեքը խիստ բարձր էր, որի հետեւանքով հանրապետության կոշիկի արդյունաբերությունը աշխատում էր վնասով: Բավական է նշել, որ 1962թ. ժողտնտխորհի թեթեւ արդյունաբերության վարչությունում կոշիկի 1 ռուբլու արտադրանքի վրա կատարվող ծախսերը կազմում էին 107,3 կոպեկ., վատ էր կազմակերպված նյութատեխնիկական մատակարարման գործը։ Խիստ ցածր էր արտադրանքի որակը, անորոշ՝ սպառողի պահանջը կոշկեղենի տեսականու նկատմամբ»:
Գազային խնդրի գազային պայթուցիկները – Վերնախավի աջ ձեռքը չգիտի՞, թե ինչ է անում ձախը… Գազային ներքաղաքական հակամարտությունը շարունակվում է…
Չնայած Մոսկվան իր գործն ավարտված է համարում, սակայն գազային ներքաղաքական հակամարտությունը Հայաստանում շարունակվում է եւ հնարավոր է որոշակիորեն առաջացնի նաեւ արտաքին վեճ: Հնարավոր է, քանի որ անգամ ռուսական կողմն ինքն է դա զգում, ուստի հայտարարել է, թե եթե ՀՀ-ում դժգոհ են այս իրավիճակից, հատկապես՝ «ՀայՌուսգազարդ»-ի 20% հայաստանյան բաժնեմասի «Գազպրոմ»-ին հանձնելու մասին պայմանագրից, ապա կարող են դիմել միջազգային դատարան (եւ պարտադիր ռուսերեն գրագրությամբ): Երբ «ՀայՌուսգազարդ»-ը վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա», ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, թե մնում է միայն ստեղծել «ՀՀ լուծարային հանձնաժողով», որի նախագահ կդառնա հենց Սերժ Սարգսյանը, եւ այդ հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունը կլուծարի կամ կհանձնի որեւէ երկրի…
Դժգոհ են նաեւ հանրությունն ու քաղաքական այլ ուժեր, եւ այն, թե իբր այս «գործարքը լիովին համապատասխանում է Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցության ոգուն», ինչպես ասում են իշխանավորները, միայն տարակուսանք է առաջացնում: Ռուսական կողմն էլ հետ չի մնացել պերճախոսությամբ եւ հայտնել են, թե ««Գազպրոմ»-ը միշտ եղել է եւ մնում է ՀՀ հուսալի գործընկերը»:
Եթե բնակչությունը արագորեն չտեսնի բարելավում այս համակարգում, ապա «գազային հակամարտությունը» կարող է վերածվել «գազային հեղափոխության», ինչը հաստատ կարժանանա Արեւմուտքի աջակցությանը, եւ Հայաստանը կհայտնվի մի նոր «հեղափոխական գարնան» ծրագրի մեջ:
Երբ կառավարության նիստում հաստատվեց «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20%-ը ռուսական «Գազպրոմ»-ին վաճառելու պայմանագիրը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ներկա չէր եւ հարցը ներկայացրեց փոխնախարար Իոսիֆ Իսայանը: Իսկ էներգետիկայի նախարարն այդ ընթացքում հարցազրույց էր տվել գազի թեմայով, ու մի լավ քննադատել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ պաշտպանելով վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նիստին չմասնակցելն իհարկե չի ազատում նախարարին հետագա պատասխանատվությունից, լավ, թե վատ՝ ժամանակը ցույց կտա, բայց մի բան հստակ է, որ նախկին նախագահի ժամանակ աշխատած նախարարը քննադատում է մի մարդու, ում օրոք ինքը եւս նախարար լինելով չի ընդվզել երբեք (նույնը կարելի է ասել վարչապետի մասին, ով նույնպես չի ընդվզել նախկին նախագահի օրոք, երբ ԿԲ նախագահն էր): Մի՞թե հաջորդ նախագահի ժամանակ էլ գործողին պետք է քննադատի այս «գազային քաղաքականության» համար…
Նման գործելաոճը եզակի չէ, եւ թեմայի շրջանակներում նշելով էներգետիկայի նախարարին՝ տասնյակ պաշտոնյաների նկատի ունենք: Եթե ուշադիր զննենք, ապա 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք աշխատած եւ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք մնացած ու հիմա գործող նախագահ Սերժ Սարգսյանի օրոք «հարատեւող» մի բոլուկ պաշտոնյաներ կան: Սա նման է իշխանություն-ընդդիմություն ներկա վիճակին, երբ գրեթե բոլորն էլ տարբեր ժամանակներում եղել են իշխանավոր ու այսօր թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր օղակներում ավելի քան 90%-ով հավաքված են մարդիկ, որ անկողմնակալ ու արդար դատավարության դեպքում կպատժվեն քրեական ու վարչական բազում օրենքներով:


