Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Հայտնի է հայկական երկաթուղու հարցով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստի օրը
- Վատ բան եմ ասում, երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից․ Խամոյանը՝ փոխնախարարին
- Շատ դրական հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ. այժմ պետք է նորոգենք ու բացենք երկաթուղին. Փաշինյան (վիդեո)
- Այդ միավորումը միայն արագացնելու է «Ուժեղ Հայաստանի» տապալումը. Չախոյանը՝ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին
- Ինդոնեզիայի փոխնախագահը հրաժարական է տվել դիպլոմի շուրջ սկանդալից հետո
- Ամանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկել է Մեսրոպ Մանուկյանի վարքը
- Ես ոչ մեկի էլ չեմ նստացրել. Սրբուհի Գալյանը՝ ընդդիմադիր առաջնորդների կալանավորման մասին
- Ամեն օր մարդ է մահանում ինֆարկտից. Չախոյանը՝ Արսեն Գեւորգյանի մահվան մասին
- Ռոմանովների տան հավաքածուի շափյուղան աճուրդում վաճառվել է 4,9 մլն դոլարով
Ա1պլյուս- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
- ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյանի ճեպազրույցը (տեսանյութ)
- Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանքեր․ հերթական ակցիան՝ ԶՊՄԿ մասնակցությամբ (տեսանյութ)
- Կարող ա տանը նստած՝ հասցեն փոխեն․ եթե որևէ շենքի հասցեն փոխվի, մարդիկ պիտի իմանան էդ մասին․Գրիգորյան (տեսանյութ)
- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Երբ Հայաստան այցելածն է բնիկ հային խորհրդատու – Իսկ բնիկ հայը Սիոնը չի սրբացնում, այլ՝ Արարատը – Եկեղացական որոշ ծառայամիտներ դեռ պնդում են, որ կրոնն է հային ստեղծել…
Հայաստանյայց առաքելական եկեղեցու անունից այս անգամ էլ մի հայտարարություն տեր Ասողիկ քահանան է արել՝ թե հայ աթեիստը հայ չէ: Այս տեսաhոլովակը դրված է YOUTUBE.COM-ում եւ կոպիտ արձագանքների է արժանացել: Ամենամեղմերից է՝ «այս դեմքը մտքներիդ պահեք, որտեղ տեսնեք քարով խփեք՝ թող փախնի ստորին Երուսաղեմ…»: Հասկանալի է, որ «վերին Երուսաղեմ» ուղարկում են, երբ մարդ հոգին է ավանդում, բայց «ստորին Երուսաղեմ» ուղարկելն առաջին անգամ պատահեց: Կան նաեւ նման մեկաբանություններ. «Իսկ ինչ վերաբերվում է ԱԶԳ-ին՝ ասում ես ՀԱՅ ու վերանում են կողքի բոլոր նշանակությունները…»:
Սա այն է, ինչ պարբերաբար ասում են հայ արիները, որ ՀԱՅ-ը որպես տեսակ, որպես արարչածին բնական ԱԶԳ՝ վեր է կրոնական, քաղաքական, սոցիալական եւ բոլոր այլ որակումներից ու պետք է դառնա բոլորի միասնանալու արմատ-ակունքը: ՀԱՅ-ը մարդատեսակ է, որ ունի ծագում-գեն եւ բնօրրան-հայրենիք, ազգարմատ եւ ազգային պատկանելություն, յուրահատուկ ինքնություն եւ էություն, առաքելություն եւ առաքինություններ, եւ այս ամենը չեն կարող ստորադասվել կրոնական կամ քաղաքական համոզմունքների առջեւ: ՀԱՅ-ն է ստեղծել իր հավատը, գաղափարներն ու մտածողությունը, եւ երբ հատկապես կրոնական ուղղվածությամբ են բնորոշում ՀԱՅ-ին, այն էլ օտարադավան ու օտարի Աստծո դավանանքի սկզբունքներով կրոնի, ապա այդ կրոնը մարդկային անհատական պաշտամունքից երբեք չի կարող ազգային հավատի հիմք ծառայել, ազգային հոգե-մարմնական լիցքեր հաղորդել, քանզի անհատական աստիճանից չի բարձրանում ազգային մակարդակի:
Կրոնով ազգամերժությունը՝ նաեւ վտանգ է հայ մարդու ո՜չ միայն ազգային, այլեւ՜ մարդկային որակների հայանպաստորեն դրսեւորման համար: Հայն այսօր ոչ միայն աթեիստ է, քանզի չի տեսնում օրվա կրոնի աստվածասիրությունը, նաեւ ճարահատյալ ծպտյալ է ու իսլամադավան, որ չկոտորվի նորեն, որոշ երկրներում նաեւ այլակրոն է՝ օտարական կյանքի պարտադրանքի բերումով, բայց դա չի նշանակում թե հայ մարդու գենը մերժելի է զուտ քրիստոնեական պատճառաբանությամբ: Այդ գենն է ստեղծում կրոններ կամ գաղափարախոսություններ, բայց ո՜չ երբեք՝ հակառակը:
Հոգեւորական կենսաթոշակառունե՞ր… – Տրանսպորտի սակագինը կփորձեն թանկացնել ձմռանը… – Անքննարկելին – Արտագաղթի պատճառները… – Մովսիսյանի՞ն ինչ մեղու կծեց…
Հոգեւորական կենսաթոշակառունե՞ր
Հոգեւոր ոլորտի ներկայացուցիչներն այժմ աշխատանքային օրենսդրությունից դուրս են: ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նպատակահարմար է գտել նրանց եւս բերել օրենսդրական դաշտ: «Որպես ՀՀ քաղաքացիներ նրանք, փաստորեն, չեն էլ կարողանում օգտվել սոցիալական պաշտպանության՝ կենսաթոշակային համակարգից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է պատգամավորը: Ժողովրդական ընդունված խոսք կա, թե «հոգեւորականին պահում է ժողովուրդը», սա արդեն անցյալում է, եւ քաղաքացիական հասարկության պայմաններում, սահմանադրական հանրապետության պայմաններում հոգեւորականները պետք է հնարավորություն ունենան պաշտպանվել օրենքով: «Մենք ունենք հսկայական թվով հոգեւորականներ, ովքեր փաստացի դուրս են օրենսդրական կարգավորման դաշտից: Նրանք ոչ միայն չեն կատարում վճարումներ սոցիալական պաշտպանության համակարգին, այլ նաեւ հետագայում, երբ կարիքն են զգալու սոցիալական պաշտպանության համակարգից օգտվելու, փաստորեն, իրենց կատարած աշխատանքին համարժեք, չեն ստանալու անհրաժեշտ կենսաթոշակ: Մինչեւ հիմա ոչինչ չի արվում՝ նրանք ոչ աշխատանքային պայմանագիր ունեն, ոչ գրանցված են որպես աշխատողներ, որեւէ վճարում չեն կատարում սոցիալական ապահովության հիմնադրամին: Քանի որ հոգեւոր դասը զբաղվածության ոլորտում հիմա մեծ կշիռ է զբաղեցնում, դա նշանակում է, որ մենք եկեղեցու հետ այդ հարցը գոնե քննարկելու անհրաժեշտություն ունենք: Չեմ ասում, որ պետությունը այնքան մխրճվի հոգեւոր կյանքի մեջ, որ փորձի բոլոր հարցերին կարգավորում կամ միջամտություն ցույց տա, բայց գոնե իրավունքների պաշտպանության տեսակետից մենք կարծում եմ, մտածելու բան ունենք»,- ասել է ՀՅԴ ներկայացուցիչը:
Իսկապես՝ Աստծուն ծառայելը այլ բան է, եկեղեցի աշխատանքի գնալը՝ մի այլ բան: Ուրեմն՝ աշխատավորների միջեւ տարբերություն դնելը արդեն ճիշտ չէ: Պետության առջեւ աշխատավորն աշխատավոր է, ու արտոնյալներ չպետք է լինեն: Եվ եկեղեցին պետությունից բնավ դուրս չէ:
Անի Մարության
Կփորձեն թանկացնել ձմռանը
Տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարը շարունակում է մնալ առաջնային քննարկվող թեմաներից մեկը: Թեման «եռացող» պահող երիտասարդ նախաձեռնողները ակնարկում ու նախազգուշացնում են ուղեվարձի թանկացման դեմ ավելի ուժգին պայքարելու մասին: Քաղաքապետարանը դանդաղ տեմպերով փորձում է թանկացման համար անվիճելի հիմնավորումներ գտնել ու դրանք ձեւակերպել: Այս ձեւակերպումն էլ կոչել է «ներքաղաքային տրանսպորտի սակագնի ձեւավորման հանձնաժողովի քննարկումներ», որին արդեն հասցրել են չհավատալ:
Հայաստանի շահը՝ առանց այլընտրանքի – Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ եւ եվրոպական ու ռուսական հակամարտության միջով…
Չնայած այն փաստին, որ շարունակվում են Հայաստանի՝ Մաքսային (ՄՄ) միությանը միանալու շուրջ ներազգային ու միջազգային տարաձայնությունները, եվրոպական կողմը կարծես վերջնականապես հաշտվում է այդ իրողության հետ, հասկանալով, որ Երեւանն այլ ելք չուներ՝ Մոսկվայի հետ հարաբերություններում:
«Մենք վճռական ենք Հայաստանի հետ շարունակել մեր խորը համագործակցությունը, բայց իհարկե պետք է հաշվի առնենք նաեւ ՄՄ-ին անդամակցելու որոշումը, որը կայացվել է վերջերս»,- ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական՝ 14-րդ նիստի մեկնարկից առաջ ասել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության՝ Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
Նիստի շրջանակներում հայ եւ եվրոպացի գործընկերները քննարկել են Եվրոպական քաղաքականության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցությունը, առեւտրատնտեսական եւ երկկողմ հարաբերությունների ապագային առնչվող հարցեր: «Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ այստեղ քննարկել ենք քաղաքական բարեփոխումներից մինչեւ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված խնդիրներ»,- նշել է եվրոպացի պաշտոնյան՝ հավելելով, որ իրենք մանրամասն ուսումնասիրել են բոլոր հարցերը, բայց դրանք ավելի մանրամասն կքննարկվեն Վիլնյուսի գագաթնաժողովում: Նա չի բացառել, որ Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի. «Ես հիմա չեմ կարող ասել, բայց կարող եմ նշել, որ ՀՀ-ի եւ ԵՄ-ի հետ համագործակցությունը կշարունակվի»:
Տայի՛ն-տայի՛ն, մի պատվոգիր էլ տղին տային… «Տղամարդկային» միջադեպ՝ Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ… ՀԱՕԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ…
Տայի՛ն-տայի՛ն, մի պատվոգիր էլ տղին տային
Հոկտեմբերի 20-ին՝ գյուղաշխատողի օրվա կապակցությամբ տեղի ունեցած համաժողովի ընթացքում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարգեւատրեց մի շարք ֆերմերների, գյուղատնտեսության աշխատանքին նպաստողների, բայց Գագիկ Ծառուկյանին չհիշեց եւ նրա մայրը՝ Ռոզա Ծառուկյանը հայտնեց, թե «վիրավորված է, որ տղուն մի հատ վկայական չտվին… 200 մլն. Ծառուկյան Գագիկը բարեգործական հիմնադրամից տվեց, մի հատ վկայական տային իրա գործարանի տնօրենին, որ այստեղ ներկայացված է… Այդ ո՞ր մայրը լինի, որ չվիրավորվի, եթե որդին կարող է միլիոններ նվիրել կարկտահարված մարզին, ու մի հատ վկայականի չարժանանա՞, այդ ո՞ր մայրն է, որ պետք է լռի, թեեւ ինձ ասում են՝ լռի, վերեւում Աստված բարի է: Մեռնեմ Աստծուն»: Նա իր համար էլ էր վիրավորվել. շատ գործ է անում, օրինակ՝ բանակին 60 դրամով 1000 տոննա կարտոֆիլ է մատակարարելու. «Բայց «ոչ մի բանի չարժանացա, իսկ համաշխարհային կառույցից ստացել եմ պլատինե աստղ, նոր եմ եկել Կիեւից…18 գյուղնախարար եմ փոխել, բայց այսօր չեն ուզում, որ ես ինչ որ տեղ երեւամ»: Հայտարարեց նաեւ, որ առաջիկայում հրավիրելու է ֆերմերների միության համագումար, ու հրաժարական է տալու, «երբ 15 տարի Ֆերմերների միության փոխնախագահն է եղել, 3 տարի՝ արդեն նախագահն է: Գյուղնախարարությունն անգամ չի փորձել նրա հետ քննարկել, թե որ ֆերմերին կամ գործարարին պարգեւատրել»: 2 օր հետո փոշմանեց ու ասաց, որ դեռ հրաժարական չի տալու:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոր հայտարարությանը գյուղնախարարությունը մեկնաբանություն չտվեց: Իսկ 1-2 օր անց նոր լրատվություն տարածվեց, թե Ռոզա Ծառուկյանը, ով նախկինում որդուն պաշտպանելու համար մեղադրել է Սերժ Սարգսյանին հարկերը կազինոներում վատնելու մեջ, այժմ՝ արդեն չի մեղադրում: Եվ ստացվում է, բարկությունը միայն գյուղնախարարի վրա է կուտակված, ով որդուն գյուղնախարարության պատվոգրով անգամ չպարգեւատրեց:
Ռոզա Ծառուկյանը, իր խոսքերով, նախանձ կին չէ. «Ուզում եմ բոլորին էլ պարգեւատրեմ: 10 մարզում ունեմ ֆերմերների կառույց եւ իրենց նախագահը, կոմիտեի անդամները, բայց մերոնցից ոչ ոք տեղյակ չէր, որ 70 ֆերմերի պատվոգիր եւ ոսկե մեդալ տվեցին: Ֆերմերները բոլորը հավաքվել են՝ ինձ հարցնում են՝ մենք արժանի չէի՞նք, որ մեզ չեն գնահատել»: ՕԵԿ-ական նախարարի վերաբերմունքի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում. «Չգիտեմ, ի՞նչ քաղաքական բան պիտի լինի… Ինչի Ծառուկյանը էս երկրի թշնամին ա՞, նրան լավ էլ հարգում են: Մնացածը թողնում եմ ձեր դատին»:
Օդային փոխադրումների ծառայություն. ՀՀ-ն հիմա էլ երկինքն է բացում – Ազատական քաղաքականության լա՞վն է շատ, թե՞ վատը…
Ազատական քաղաքականության լա՞վն է շատ, թե՞ վատը
Հայաստանն այլեւս ընտրել է օդային փոխադրումների ոլորտի ազատականացման ուղին: Գործադիրը վերջին նիստում կայացրեց այս որոշումը՝ հաստատելով ՀՀ-ում մրցունակ եւ շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը:
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն անձամբ ազատական քաղաքականության կողմնակից է, բայց նաեւ համամիտ է մեր որոշ մտահոգություններին: Մինչ այս մասին խոսելը նախ նշենք, թե ինչ ասել է բաց երկնքի քաղաքականություն, որպեսզի նաեւ հասկանալի դառնա, թե ինչից են բխում մեր անհանգստությունները:
Ինչու՞ է նախարարը բաց երկնքի կողմնակից: Որովհետեւ վստահ է, որ ազատականացումը կառաջացնի 1-2% տնտեսական աճ, եւ դա, նրա համոզմամբ, կլինի զբոսաշրջության եւ ծառայությունների աճի շնորհիվ: «Ազատականացումը կնպաստի ավիափոխադրումների գների նվազմանը եւ որակի բարձրացմանը»,- ասաց նախարարը՝ միաժամանակ հայտնելով, թե միջազգային փորձը վկայում է, որ ազգային փոխադրողները հազվադեպ են աշխատում շահույթով եւ, որպես կանոն, սուբսիդավորվում են պետության կողմից:
Էկոնոմիկայի նախարարը ավելի քան վստահ է, որ բաց երկնքի քաղաքականությունը կունենա ամենամեծ դրական ազդեցությունը տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղեւորների քանակի աճի եւ ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա՝ այս ամենը միաժամանակ համադրելով ազգային անվտանգության խնդիրների հետ. «Արտաքին աշխարհի հետ կապակցվածության բարձրացումը կարող է Հայաստանի տնտեսկան աճի ապահովման համար ունենալ առաջնային նշանակություն՝ համադրելով արտաքին ռեսուրսների ներհոսքը տնտեսության ներքին ռեսուրսների համակարգված եւ արդյունավետ զարգացման հետ»: Բանախոսի խոսքերով, ակնկալվում է, որ ներկա իրավիճակի հետ համեմատ բաց երկնքի քաղաքականության բարեհաջող իրագործումը մոտակա 3-4 տարիներին հետեւյալ ցուցանիշները կտա. 1. 0.3-0.4 մլրդ դոլարի չափով ՀՆԱ-ի աճի ապահովում, 2. 18-23 հազ նոր աշխատատեղերի ստեղծում հիմնականում օդագնացության եւ զբոսաշրջության ոլորտներում, 3. 20-25%-ով ուղեւորների քանակի ավելացում, 4. տոմսերի միջին գների մոտ 10% նվազում, ընդ որում որոշակի ուղղություններով կլինի գների առավել մեծ նվազում՝ պայմանավորված ավելացած մրցակցությամբ:
Գրողների եւ կոմպոզիտորների միությունները նոր նախագահներ ունեն, նաեւ «Հայ մտավորականների եւ մշակույթի գործիչների» խորհուրդ է ստեղծվել… Հայկական խոհանոց – Հավի կրծքամիս` նարնջով… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄպաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք». Բաժանորդագրության համար դիմել…
Գրողների միությունը նոր նախագահ ունի
Երեւանում տեղի ունեցած Հայաստանի Գրողների միության համագումարում Գրողների միության նախագահ է ընտրվել Էդվարդ Միլիտոնյանը: Նա ստացել է 199 ձայն: Թեկնածուներից Հովիկ Հովեյանը հավաքել է 100 ձայն, Դավիթ Սարգսյանը՝ 24, իսկ Ռոմիկ Սարդարյանը՝ 4:
Գրողների միությունը ունի 520 անդամ:
Հայաստանի գրողների միությունն ստեղծվել է 1934թ. օգոստոսին: 1946թ. սեպտեմբերին տեղի է ունեցել միության 2-րդ համագումարը, վարչության նախագահ է ընտրել Ավետիք Իսահակյանը: Այնուհետեւ միությունը ղեկավարել են Էդվարդ Թոփչյանը, Վարդգես Պետրոսյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը, Ռազմիկ Դավոյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Լեւոն Անանյանը:
ԵԳՄ նախագահ Աբգար Ափինյանին եւս համարում էին գրղների միության նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից մեկը, բայց նրա նախաձեռնությամբ ստեղծվել է մի նոր՝ «Հայ մտավորականների եւ մշակույթի գործիչների» խորհուրդ: Այդ խորհուրդն իր առաջին նիստում քննարկվել է Հայաստանում գործող ու գրանցված հեռուստաալիքների ծրագրերը, դրանք հիմնականում համարել է խիստ մտահոգիչ: Ցուցադրվող հաղորդումները, սերիալները, որոնք պրոպագանդում են օտար արժեքներ, վարկաբեկում են ազգային արժեքները, պետք է դադարեցվեն: Խորհրդի պատվավոր նախագահն է Երվանդ Մանարյանը, իսկ ստեղծման նպատակը՝ «իսկական մտավորականների համախմբումն է մի տեղ, նրանց՝ ովքեր հայտնվում է այնտեղ, որտեղ ժողովրդի ցավն է, ոչ թե միայն փակվում է սենյակում ու վեպեր գրում»:
Կոմպոզիտորների միությունը եւս նոր նախագահ ունի
Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միավորումե հ/կ-ն նոր նախագահ ունի: Կայացած ընտրություններում կոմպոզիտորները 43 ձայնով «այո» են ասել Արամ Սաթյանի թեկնածությանը: Միության արդեն նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը ստացել է 41 ձայն, 2 թերթիկ անվավեր է ճանաչվել:
Նշենք, որ կոմպոզիտորների միությունը արտահերթ համագումար անցկացրեց, ինչից հետո էլ կայացան ընտրությունները: Մինչ համագումարի մեկնարկը, կոմպոզիտորը լրագրողների հետ զրույցում չէր հստակեցրել իր պաշտոնում նորից առաջադրվելու հարցը եւ հայտարարել էր. «Բացարձակ չեմ քննարկում, կարող է առաջարկեմ, կարող է և` ոչ: Իմ նպատակը չէ միության նախագահը լինել, իմ նպատակն այն է, որ միությունը կարողանա ապրել: Հակառակ դեպքում, ես իմ երաժշտությունն ունեմ: Ես չեմ որոշում, որ մնամ, որոշողը միության անդամներն են»:
Վերջին շրջանում կոմպոզիտորները երկու թեւի էին բաժանվել (ինչպեսեւ՝ գրողները), ու երկուստեք վիրավորանքներ էին հնչում: Երիտասարդ կոմպոզիտորները արտահերթ համագումարին բաժանում էին բուկլետներ, որոնց վրա գրված էր, որ դեմ են նախագահ Ամիրխանյանի թեկնածությանը:
Կարեն Բալյան
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Հավի կրծքամիս` նարնջով
Բաղադրությունը – Կրծքամիս- 4 հատ, նարինջ – 1 հատ, բուսայուղ – 100 գ, պաքսիմատ – 150 գ, մանանեխ – 1 թեյի գդալ, օսլա – 1 թեյի գդալ, կարագ – 30 գ, սպիտակ պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը – Հավի կրծքամսերը աղով, պղպեղով համեմել, բաժանել 2-ական մասերի, կես նարինջը քամել, լցնել դրանց վրա, մյուս կեսը պահել թանձրուկի համար: Այս թանձրուկն էլ պատրաստելու համար միմյանց խառնել մյուս՝ կես նարնջի հյութը, մանանեխը, կարագը:
Թանձրուկը եռացնել, ավելացնել աղ, սպիտակ պղպեղ, վերջում օսլան 2 ճաշի գդալ սառը ջրով բացել ու լցնել եռացող թանձրուկի վրա: Սա դնել մի կողմ, կրծքամսերը քամել, պաքսիմատով պատել ու տապակել բուսայուղով:
Անուշ լինի:
* * *
Շաբաթվա մարզական հեւքից –
Դալայ Լաման եւ Հայ Քրմերը նույն կարծիքն ունեն.- Կրոնների կործանումը, Հայոց հավատադարձը եւ անցումային Արիա-քրիստոնեությանն անցնելը…
Մի քանի միլիարդ բուդդայականների առաջնորդ Դալայ Լաման օրերս հայտարարություն է տարածել եւ, ըստ լրատվամիջոցների, «ցնցել աշխարհը» իր «դարակազմիկ հայտարարությամբ»: Այս բարձրաստիճան հոգեւորականը մասնավորապես ասել է. «Աշխարհի բոլոր կրոնները մեծ նշանակություն են տալիս սիրո զգացմունքին, կարեկցանքին, հանդուրժողականությանն ու ներողամտությանը եւ նպաստում են հոգեւոր արժեքների զարգացմանը: Դա միանշանակ այդպես է: Սակայն իրականությունն այսօր այնպիսին է, որ էթիկան կրոնի հետ ձուլելու այլեւս իմաստ չունի: Այնպես որ, ես ավելի ու ավելի վստահ եմ, որ եկել է ժամանակը գտնելու նոր ճանապարհ` հոգեւոր ու էթիկական հարցերում լուծում գտնել առանց կրոնի»: Առանց կրոնի հոգեւոր հարցերին լուծում տալն իսկապես դարակազմիկ միտք է, բայց տիեզերաիմաստ գաղտնիքներին փոքրիշատե տիրապետող մարդն անգամ պատահաբար չէր ասի նման խոսքեր:
Բուդդայականների առաջնորդն այսօր բացահայտ խոսում է այն մասին, որ նա չի տեսնում կրոնը` որպես ժամանակակից հասարակության հոգեւոր ու բարոյական հիմք: Այո, դա այդպես է եւ չի կարելի չհամաձայնել Դալայ Լամայի հետ: Ըստ նրա, «մարդկությունն այսօր մանկան գիտակցությունից անցնում է մեծահասակի գիտակցության եւ այլեւս չի ցանկանում «Աստծո ծառա» լինել: Մարդիկ ցանկանում են լինել սեփական ճակատագրի ստեղծողը, իսկ նրանց հազար տարվա դոգմաներ են առաջարկում, որոնք այլեւս չեն համապատասխանում ոչ ժամանակին, ոչ էվոլյուցիային»:
Այս մտքերը եւս պարզ են, բայց վստահաբար ոչ պարզունակ: Գիտենք, որ Դալայ Լաման մեր ժամանակների ամենահարգված մարդկանցից մեկն է եւ սիրելի քաղաքական ու հոգուոր առաջնորդ է միլիոնավոր մարդկանց համար, ուստի համոզված ենք, որ հնչած խոսքերը կշռադատված են ու նպատակայնորեն ասված: Ընդամենը 2 տարեկանում 14-րդ Դալայ-Լամա հռչակված մանուկը այսօր հանդիսանում է Տիբեթի (Չինաստան), Մոնղոլիայի, Բուրյաթիի (Ռուսաստան) եւ բազմաթիվ այլ շրջանների բուդդայականների հոգեւոր առաջնորդը, ով 1989թ. արժանացել է Նոբելյան մրցանակի, իսկ 2006թ. ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալ:
Կրոնների ճգնաժամի մասին հայտարարել է նաեւ Հայ Արիական Միաբանությունը: Համաշխարհային կրոնների «Հոգեւոր սպառման»կամ հայ պոետի ասած «Ոգու սովի» մասին խոսել են նաեւ Հայ Քրմերը: Ինչպես Դալայ Լաման է նշել կրոնների մասին, «որպես ժամանակակից հասարակության հոգեւոր ու բարոյական հիմք» չհանդիսացող կառույցի, այդպես էլ արիադավան հայերն են ահազանգել կրոնավորների այլեւս բոլոր հարցերում հանդուրժողականության ու ներողամտության աններելի թույլ կեցվածքի մասին:
Ժամանակն է քաղաքականություն բերելու «Հայկական Լեռնաշխարհ» եզրույթը – Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ…
…Բայց եթե Արցախի խնդրի կարգավորման մասին է այդ բաց նամակը, ապա այն ճիշտ հակառակը՝ բոլորովին խճճում է այդ հարցը: Արցախցիները արդեն լուծե՛լ են իրենց խնդիրը, եւ միայն այդ լուծված խնդիրը պետք է դառնա օրակարգի թեման...
Հարցազրույց՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ
– Հայկական հարցի առնչությամբ Դուք պարբերաբար հոդվածներ, վերլուծություններ եք գրում: Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը կարդացե՞լ եք:
– Ամբողջությամբ կարդացել եմ, հայոց պատմությունն էլ բավականաչափ գիտեմ, կարողանում եմ նաեւ գրված մտքի տողատակերն էլ հասկանալ, տողատակերում ներդրված պատվերն էլ: Թե չէ ընդդիմախոսներին առաջինը որ մեղադրում են՝ բաց նամակը ամբողջությամբ չկարդալն է: Համոզված եմ՝ այն գործիչները, որ լավ, թե վատ կարծիքներ են հայտնել, հաստատ կարդացել են, եւ չի կարելի այդպիսի պարզունակ մեկնաբանություն անել:
Օրերս մի հայտարարություն արեցի, որ Հայաստանի մայրաքաղաքը Երեւանն է, ոչ թե Բրյուսելը, Մոսկվան կամ Վաշինգտոնը, խոսքը Զարուհի Փոստանջյանի սադրիչ հարցի մասին էր, որ ԵԽԽՎ-ում տրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այստեղ ԱԺ պատգամավորը, որ ըստ ամենայնի, Ստրասբուրգն է իր մայրաքաղաքը համարել, անփաստարկ հարցադրումով զվարճացրեց իր ոստանի տերերին, եւ «հերոսաբար» վերադարձավ եվրակենտրոնին ենթակա (իր կարծիքով) քաղաք Երեւան ու արժանացավ մի քանի եվրաջատագովների բուռն ծափերին… Այժմ մեկ այլ հայ՝ հրապարակախոս եւ գրող Զորի Բալայանը, ժամանակ չգտավ կամ՝ ինչպես նախորդ օրինակում, պետության փողերով չհասավ իր մայրաքաղաք, եւ բաց նամակ գրեց: Այստեղ արդեն մայրաքաղաքը Մոսկվան է: Ոչ մի տարբերություն, հայի համար իր մայրաքաղաքը Բրյուսելն է, Մոսկվան, Վաշինգտոնը, Պեկինը, թե Անկարան կամ Թեհրանը: Հայ էլ կա՝ դեռ Թբիլիսին է համարում հայության կենտրոնը:
Ցանկացած խոսք, նախաձեռնություն կամ հարցադրում այս մտածելակերպով արված՝ չի կարող ծառայել հայկական շահերին, առավել եւս նպատակների հաղթական իրականացմանը: Շողոքորթությունը, քծնանքը եղկելի են ոչ միայն հայրենիքում, այլեւ հենց օտարների մոտ: Նրանք պարզապես դա ցույց չեն տալիս, գործածում են նմաններին ու հետո, երբ այլեւս վարկաբեկված են, շպրտում են ու նորերին փնտրում…
Զորիբալայանական անտողատակ տողերն ու դրա հետեւանքները – Որ անցնեն աղերսագրերի ու թղթե շերեփի ժամանակները…
Զորի Բալայան հայ մտավորական, հրապարակախոսը բաց նամակ ուղղեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ նամակն անմիջապես որակվեց իբրեւ «նամակ ռուսաց թագավորին», իբրեւ աղերսագիր, խնդրագիր: Պարույր Հայրիկյանն անգամ Զորի Բալայանին համարեց լավ հրապարակախոս, բայց ոչ հայ մտավորական: Զորի Բալայանը նամակին ընդդիմացողներին պատասխանեց հակիրճ, իբր թե դեմ խոսացողները նամակը չեն կարդացել:
Ինչեւէ, մենք կարդացինք: Կարդացինք տող առ տող, տառ առ տառ՝ հասկանալու համար՝ ինչ է գրել ռուսաստանյան նախագահին հայ գրողը, ինչ է ուզում հայ գրողը, իր իսկ խոսքերով՝ «Ալեքսանդր Առաջինի ե՛ւ Ժառանգորդից, ե՛ւ Հաջորդից (մեծատառ Ժ-ն ու Հ-ն Զ. Բ.-ինն են,-խմբ.)՝ Վլադիմիր Վլադիմիրովիչից»:
Վերջապես ի՞նչու է հայ գրողը Գյուլիստանի պայմանագրից անտեղի մեջբերումներ անում («հավերժական ժամանակների համար» ստորագրված պայմանագիր. կարծես Ռուսաստանն ու Պարսկաստանն այլ բան պիտի ուզեին), ի՞նչ նպատակով, ի՞նչ ուժերի անուղղակի կամ ուղղակի դրդմամբ, հիմնական մեկնաբանությունը թողնում ենք ընթերցողին:
* * *
Վաղուց այսպիսի ներազգային աղմուկ չէր եղել Արցախի եւ, առհասարակ, ազգային շահերի պաշտպանության հետ կապված: Եվ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի բաց նամակը՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, վերհանեց ազգայնորեն աղմկելու անհրաժեշտությունը:
Հիմնականում այդ նամակը որակվեց հայտնի ձեւակերպմամբ՝ «նամակ ռուսաց թագավորին», եւ բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականներ ու մշակույթի ներկայացուցիչներ այդ նամակը հենց աղերսագիր կոչեցին: Դրա բովանդակությանն ընդդիմադիրներն ասում էին, որ նամակին «սատար են կանգնել վարչախմբի համարյա բոլոր նախաձեռնությունների մշտական պաշտպան՝ գաղութացված հոգեբանության ու մտածելակերպի տեր մանկլավիկները»: Անգամ համուզմունք էին հայտնում, թե «նորագույն այս խայտառակությունը հերթական ապացույցն է այն ճշմարտության, որ 1988թ. վերածնված ազգային-ազատագրական պայքարը մնացել է կիսատ եւ անհրաժեշտ է այն անհապաղ հասցնել տրամաբանական ավարտին՝ կառուցելով լիարժեքորեն ազատ ու ինքնիշխան հայկական պետություն»: Այլապես, ըստ ընդդիմախոսների, խնդրո առարկա է դառնում ոչ միայն ազգային-ազատագրական պայքարի 1-ին փուլի հիմնական ձեռքբերումը՝ Արցախի ազատագրումը, այլեւ Հայաստանի ինքնիշխանությունը: Այսպես սկսվեց հակընդդեմ բացախոսությունը, ինչը միանգամայն համահունչ էր բաց նամակի էությանը. «Ղարաբաղի խնդիր»-ն ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է…»:
Հայաստանի նախագահը չի՛ կարող ծպտյալ թուրք, ռուս կամ եվրաամերիկացի լինել – Հայ արիներն ու ազգայնականները դե՛մ են նստակեցության ցենզը հանելուն…
…այդ ժամանակ կարող են նաեւ թուրքահայերից առաջադրել իրենց թեկնածությունը եւ մի օր ու շատ ուշացած հայտնի դառնա, որ Հայաստանի նախագահը ծպտյալ թուրք է…
Հայտնի է, որ Հայաստանի նախագահ ընտրվելու համար պետության մայր օրենքն ամրագրել է, որ առաջադրվող նախագահի թեկնածուին վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթը պետք է պաշտպանած լինի: Այսինքն՝ գործող Սահմանադրության համաձայն, նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Հայ արիներն ու ազգայնականները, հաշվի առնելով մեր ազգի աշխարհասփյուռ վիճակը, չեն պնդում, որ ՀՀ նախագահն առհասարակ պետք է Հայաստանում ծնված, ապրած ու մինչ այդ բնակվողը լինի, հասկանալով, որ հայության սփյուռքյան հատվածը նույնպես պետք է որոշակի հնարավորություն ունենա մասնակցելու հայության հայրենիքի մի հատվածում առկա պետության նախագահի ընտրությանը:
Հայությունն անբաժանելի է:
Բողոքով պաշտպանվող մեր բարոյականը – Կոմայգու տրանսվեստիտների ու մարմնավաճառների խնդիրը, եւ երթ՝ ընդդեմ գենդերային մտածողության…
…Երբ հոգեմոլագարաորսությունից են խոսում, կարծես եվրասիրահարների համար հակազդելը խնդիր է դառնում փոքր-ինչ… Իսկ երբ սեռամոլագարաորսությունից են խոսում՝ չգիտես ինչու հակազդելու մոլուցքը կրկնապատկվում է եվրասիրահարների մոտ… Այստեղ նաեւ եվրախամաճիկներ են հայտնվում ու բղավում…
«…Սեռական կողմնորոշումը մարդու հիմնարար իրավունքներից է եւ կապ չունի՝ կապույտ է, վարդագույն, կարմիր, թե սեռի»,- այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ անդրադառնալով Կոմայգու տրանսվեստիտների խնդրին: «Մարդուն բերման են ենթարկում միայն օրենքը խախտելու պարագայում: Եթե մարդը օրենքը չի խախտել, հետեւաբար բերման չեն ենթարկում»,- շարունակել է Երեւանի ոստիկանապետը:
Իսկ Կոմայգում կանգնողների նկատմամբ հետաքննություն սկսելու հարցին էլ պատասխանել է, թե պետք է հիմքեր լինեն, որ հետագայում էլ քրեական գործ հարուցվի. «Եվ հիմա բողոքում են, թե մարդիկ քայլում են փողոցում, ի՞նչ է՝ դա հետաքննության թեմա է տալի՞ս: Նա պետք է խախտի օրենքը՝ իսկ սեռական օրիենտացիայի խախտումը կրկնում եմ, որ օրենքի խախտում չէ»:
Աշոտ Կարապետյանը հիշեցրել է, որ ոստիկանական համակարգը ծառայելով օրենքին՝ ծառայում է քաղաքացուն, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ինստիտուտն է ծառայում մարդկանց իրավունքները պաշտպանելուն:
Բայց ավելի վաղ՝ ՄԻՊ-ը հայտնել էր, որ տեւական ժամանակ է, ինչ քաղաքացիները իրենց բողոքում են, իսկ հանրությունը վրդովված է, որ մի շարք անձինք Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաեւ ունենում են սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում: Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարության մեջ: «Նման այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլեւ անօրինական: Այսպես, պոռնկությամբ զբաղվելու համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1791-րդ հոդվածով: Հասարակական վայրում սեռական հարաբերություններ ունենալը կարող է որակվել որպես խուլիգանություն՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համապատասխան: Երեւանի քաղաքապետը իր գրությամբ մեզ հայտնել է, որ դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը: Ոստիկանությունն էլ այս հարցում անգործության է մատնված, քանի որ ըստ իրենց պաշտոնական պարզաբանման «պոռնկությամբ զբաղվելու կամ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել»,- նշել են ՄԻՊ գրասենյակից:
Ներքին քաղաքականության արտաքին ձեռքը – Արտաքին ազդեցությունը դեռեւս գերակշռում է մեր ներքաղաքական կյանքում…
…ՀՀ եւ աշխարհասփյուռ հայության գործոնը առկա է ոչ միայն հայ քաղաքական դաշտում գործող ուժերի ծրագրերում, այլեւ՝ Հայաստանում իրենց շահերը հետապնդող երկրների քաղաքական ծրագրերում: Եվ այսպես է, որ արտաքին ազդեցությունը դեռեւս գերակշռում է մեր ներքաղաքական կյանքում…
Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշումը դարձել է մեր քաղաքական դաշտի տարաձայնությունների կամ համաձայնությունների առաջնային թեման: Գոյություն չունի նման միություն, ընդվզում են ընդդիմախոսները, պարզապես ծրագրում են այդպիսի բան ստեղծել, իսկ ահա Եվրակառույցները կան եւ Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրվի առանց փոփոխությունների: Անգամ ասողներ եղան, թե Մաքսային միությունում վերջում մնալու են միայն Հայաստանն ու Ռուսաստանը:
Սակայն հակառակ տեսակետը արտահայտողները պնդում են, որ Մաքսային միությանը միանալը չի խանգարում դեպի Եվրոպա մերձեցմանը, ինչպեսեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Նշում են, որ Հայաստանը իրավունք չունի հակազդել այս կամ այն համաշխարհային բեւեռին, եւ պարտավոր է հավասարակշռող քաղաքականություն վարել: Ինչը արտաքին բնագավառում արդեն իսկ կիրառվող փոխլրացնող քաղաքականությունն է:
Ցավոտ կետեր. Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը…
…Հայաստանում սողանքների զգալի մասը զարգացած է գետահովիտների ստորին լանջերին: Այս իմաստով կարելի է նշել, որ գոյություն ունեցող սողանքների գերակշռող մասն այս կամ այն ձեւով առնչվում է տնտեսական գործունեության հետ: Այստեղից պարզ է դառնում, որ սողանքների ժամանակին հայտնաբերումը եւ դրանց դեմ պայքարի միջոցները կարեւոր են…
Սկիզբը՝ թիվ 28-32-ում
Եթե սողանքի մասին խոսք կա նույնիսկ մեր ազգային անվտանգության ռազմավարությունում, ուրեմն՝ վիճակը լուրջ է:
Սա փաստ է, որ բնութագրում է երկրում սողանքային պատկերը: Դեռ 2010թ. ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված՝ քաղաքաշինության նախարարության ծրագրում ասված է, որ՝ «Հայաստանի տարածքը հանդիսանալով ամբողջությամբ սեյսմավտանգ՝ բնութագրվում է նաեւ վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսների (սողանքներ, փլուզումներ, քարաթափեր, սելավներ եւ այլն) լայն տարածվածությամբ ու տեխնածին երեւույթների զարգացվածությամբ: Վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսներն ու տեխնածին երեւույթները մեծ վնասներ են հասցնում հանրապետության տնտեսությանը, սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը: Այդ իսկ պատճառով վտանգավոր երկրաբանական պրոցեսների ու տեխնածին երեւույթների ուսումնասիրությունը, կանխատեսումը եւ կանխարգելումը կարեւոր են տարածքների պահպանման եւ ռացիոնալ օգտագործման, մարդկանց անվտանգության ապահովման եւ շրջակա միջավայրի պահպանման համար»: Ըստ այդ փաստաթղթի, վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսներից իրենց տարածվածությամբ ու ազդեցությամբ առավել աղետալի են սողանքները, որոնք անընդհատ զարգացող եւ «իրենց ծավալներով մշտական աճող վտանգի աղբյուր»: Մեր երկրի տարածքում կատարված հետազոտությունների արդյունքում բացահայտված է 2504 սողանքային տեղամաս: Դրանք ընդգրկում են շուրջ 1220 քառ. կմ մակերես, որը կազմում է հանրապետության տարածքի 4,1%-ը: Հանրապետության 233 համայնք կամ բոլոր համայնքների 25,2%-ը գտնվում են սողանքային տարածքներում, ճանապարհների 236 կմ-ն ու երկաթգծի 4,8 կմ-ն վնասված եւ քանդված են սողանքներից:
Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի հայաթափման հույսերը… Միխեիլ Սաակաշվիլուն՝ մեր կողմից… Գոյություն ունի վրացերեն լեզու եւ միայն ա՛յն կունենա պետական կարգավիճակ…
Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի հայաթափման հույսերը
Ըստ Թուրքիայի, Ադրբեջանի, ու Վրաստանի վերնախավի որոշ տրամադրությունների, այս երկրներում հույս են փայփայում, թե Հայաստանի բնակչության թիվը՝ կապված ներկայիս արտագաղթի հետ, այնքան կնվազի, որ հայերը հետզհետե, իրենք իրենց կդատարկեն Հայաստանը…
Իսկ հեռացած հայերն էլ կբռնեն այլազգիների հետ ձուլման ճանապարհը, եւ դա էլ կազդի հայերի ընդհանուր թվաքանակի վրա:
Լրջորեն քննարկվում են նաեւ հայերի արտագաղթին նպաստող կազմակերպությունների գործունեությանը նպաստելու եւ ներգաղթը կանխելու խնդիրները: Թուրքիան նման գործունեություն ծավալել է իսրայելական կազմակերպությունների հետ՝ Մերձավոր Արեւելքի հայության արտագաղթը դեպի Եվրոպա եւ ԱՄՆ կազմակերպելու համար:
Եվ այսօր զգալիորեն կազմաքանդվել են Լիբանանի եւ Իրանի հզոր ու կազմակերպված գաղթօջախները, իսկ սիրիահայերը դարձան քաղաքացիական կռիվների թիրախ:
Հայաստանում եւ Սփյուռքում պետք է շատ լուրջ վերաբերվեն այս խնդրին եւ համարձակ քայլեր ձեռնարկեն ինչպես արտագաղթը կանխելու, այնպես էլ ներգաղթը շահագրգռելու ուղղությամբ:
Միայն Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը չի կարող համազգային խնդիրներ լուծել, եթե համագործակցությունը միակողմանի լինի՝ հայաստանյան: Սփյուռքյան ազգային կառույցները պետք է ցույց տան ազգային այն դիմագիծը, ինչի մասին խոսում են ամեն օր…
Հայկական խոհանոց – Ձուկը՝ խմորի մեջ… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Գնե՛ք եւ կարդացե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ, բաժանորդագրության համար դիմե՛լ…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Ձուկը՝ խմորի մեջ
Բաղադրությունը – Ձուկ (իշխան կամ սիգ) – 1 հատ, սխտոր – 1 հատ, թարխուն – 1 կապ, սոխ – 1 գլուխ, խաշած բրինձ – 100 գ, սպիտակ պղպեղ, ալյուր – 300 գ, խմորիչ – 0.5 թեյի գդալ, ջուր – 180 գ, աղ:
Պատրաստման եղանակը – Պատրաստել խմոր, թողնել հասունանա. Իշխանը կամ սիգը մեջքից կտրել, մեջքի կողմից փշահան հանել, լավ լվանալ, աղով համեմել, թողնել մի կողմ: Միջուկը պատրաստելու համար թարխունը, սոխը, սխտորը հարիչով խփել: Այս խյուսը աղով համեմել ու լցնել մաքրած ձկան փորի մեջ, ավելացնել բրինձը: Պատրաստի խմորը ալյուրով բացել, ձուկը դնել մեջը, փաթաթել, երեսին ձու քսել կամ մածուն կամ ջուր ու դնել ջեռոցը եւ թխել 1800-ի տակ 30 րոպե:
Ձեզ մնում է վայելել այն՝ հագուրդ տալով քիմքի նրբաճաշակությանը:
* * *
Շաբաթվա մարզական հեւքից –
Աշխարհին ներկայանալու բաց թողնված հնարավորություն
Բրազիլիայում 2014թ. ամռանը կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի ընթացքում Հայաստանի հավաքականը ուշացմամբ, սակայն վերջ ի վերջո կարողացավ հաղթանակ տոնել Երեւանում: Բուլղարիայի հավաքականի հետ խաղն ավարտվեց հայ ֆուտբոլիստների կամային հաղթանակով՝ 2:1 հաշվով: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հույս էր հատնել, որ դա ոգեւորել է հավաքականի մարզիկներին եւ Իտալիայի հավաքականի հետ խաղում կգործեն հանուն հաղթանակի նշանաբանով: Գուցե դա փլեյ-օֆֆի ուղեգիր չապահովի մեր թիմի համար, բայց կարեւոր է հետագայի համար: Իտալիայում այդ երկրի գլխավոր թիմի նկատմամբ հաղթանակը կբարձրացներ ինչպես մեր թիմի, այնպես էլ առանձին ֆուտբոլիստների վարկանիշը Եվրոպայում, առավել եւս, որ դա կլիներ ընտրական փուլում Իտալիայի թիմի միակ պարտությունը:


