Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Աստանայում պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
- Խամենեին ԶՈւ-ին իրավունք է տվել գործողություններ իրականացնել առանց աշխարհագրական սահմանափակումների
- «Ժողովրդի նյարդային լինելը հասկանում եմ, բայց ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց
- Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան
- Հայ գերիների հարցի լուծումը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման նախապայման է. Ֆրանսիայի արտաքին առևտրի լիազոր-նախարար
- Թաիլանդում երկնային լապտերների արձակման պատճառով 265 չվերթի ժամանակացույց է փոփոխվել
- Հայտնի է հայկական երկաթուղու հարցով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստի օրը
- Վատ բան եմ ասում, երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից․ Խամոյանը՝ փոխնախարարին
- Շատ դրական հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ. այժմ պետք է նորոգենք ու բացենք երկաթուղին. Փաշինյան (վիդեո)
- Այդ միավորումը միայն արագացնելու է «Ուժեղ Հայաստանի» տապալումը. Չախոյանը՝ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին
Ա1պլյուս- Իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ դատական համակարգն անկախ չէ․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
- ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյանի ճեպազրույցը (տեսանյութ)
- Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանքեր․ հերթական ակցիան՝ ԶՊՄԿ մասնակցությամբ (տեսանյութ)
- Կարող ա տանը նստած՝ հասցեն փոխեն․ եթե որևէ շենքի հասցեն փոխվի, մարդիկ պիտի իմանան էդ մասին․Գրիգորյան (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Պատճառը մե՜կն է եւ մի՜շտ առկա է – Վրաստանի նորընտիր նախագահն էլ ոչինչ չի փոխի այդ երկրում՝ հօգուտ հայերի…
…մինչ օրս գնահատական չի տրված Ջավախքում Սահակաշվիլու եւ Մերաբիշվիլու հանցավոր ռեժիմի վայրագություններին: Եվ ցավալին այն է, որ այստեղ նորից տրվում են «հայ քաղաքացի» եւ«վրաց քաղաքացի» բաժանումներ: Երբ խոսքը ջավախահության դեմ հանցանքների մասին է լինում, լռում են կամ վերեւներից ճնշումներով լռեցնում են…
Այսօր չկա հակահայ Սաակաշվիլու իշխանությունը, բայց բարեկիրթ խաղացող Իվանիշվիլին էլ ոչնչով չտարբերվեց:
Ինչպիսին կլինի Վրաստանի նորընտիր նախագահը, կարեւոր չէ, որովհետեւ դա ոչինչ չի փոխի այդ երկրում հօգուտ հայերի…
Հոկտեմբերը նախագահական ընտրության ամիս է Ադրբեջանում եւ Վրաստանում, որտեղ ընտրության օրը հոկտեմբերի 27-ն է: Ընթանում է քարոզարշավը, ու հայ գործիչները կոչ են արել նախագահի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուներին իրենց նախընտրական ծրագրերում ընդգրկել նաեւ ազգությամբ հայ քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներ ու քննարկել հայ բնակչությանը հուզող հրատապ խնդիրները, սոցիալական, թե քաղաքական, լեզվական, թե կրթական, կրոնական, թե մշակութային:
Հայերը պահանջում են, որ իրենց տնօրինությանը վերադարձնեն դեռ խորհրդային իշխանությունների կողմից հայ համայնքից բռնագրավված եկեղեցիները, հայոց լեզվին Սամցխե-Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տրվի, Վրաստանի հայալեզու դպրոցներում հայերենի կրճատված դասաժամերի թիվը վերականգնվի, հայոց պատմություն առարկայի դասավանդումը թույլատրվի:
Արցախը՝ բանակցային կողմ… Երեւանը ռուս-ամերիկյան երկխոսությանը կողմ է… Հայաստանը ձգտում է դառնալ դիտորդ՝ Համագործակցության Շանհայի կազմակերպությունում…
Արցախը՝ բանակցային կողմ
…պետք է լինի ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություն, եւ Հայաստանը կարող է լինել երաշխավոր կողմ…
Այսօր դարձյալ անհանգիստ է Մերձավոր Արեւելքում, իսկ այդ տարածաշրջանի իրադարձությունները, առավել եւս փոփոխությունները միանշանակ առնչվում են նաեւ Հայաստանին: Հատկապես, երբ գործընթացներում ներգրավված են Թուրքիան եւ Ադրբեջանը եւս: Իսկ մեզ համար արտաքին կարեւորագույն խնդիրն այսօր Արցախի անկախության ճանաչումը կամ Հայաստանի հետ վերամիավորումը արձանագրելն է: Ինչի հապաղումը նոր խնդիրներ է առաջացնում հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր նավթատնտեսական գործարքներով ճնշումներ բանեցնել Արեւմուտքի, վերջերս նաեւ Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանի վրա:
Պետք է արձանագրենք, որ հայկական կողմը սկսել է երկխոսության նոր ձեւաչափի մասին խոսել: Եթե Բաքուն նոր ձեւաչաձ ասելով նկատի է ունենում համանախագահ երկրների կազմը փոխելը կամ հակամարտության լուծումը այլ միջազգային կառույց տեղափոխելը, ապա Երեւանում եւ Ստեփանակերտում ձեւաչափի փոփոխությունը տեսնում են հակամարտող կողմերի տիրույթում: Օրինակ՝ նշվում է, որ պետք է լինի ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություն, եւ Հայաստանը կարող է լինել երաշխավոր կողմ:
ԱՊՀ-ում համաթուրքական դաշինք կա – Երբ արդեն նախագահն է շեշտադրում ՀԱՊԿ որոշ երկրների հակահայ դրսեւորումները…
…Եվ ափսոս, որ չի հնչեցվել այն հարցը, որը հասունանում է այսքան խոսքերից հետո. եթե Ադրբեջանը սանձազերծի նոր պատերազմ, ապա ՀԱՊԿ անդամ միջինասիական երկրները, ըստ առկա պայմանագրերի, Հայաստանին են օժանդակելու՞, թե՞ համաթուրքական դաշինքում այլ բնույթի պայմանավորվածություններ ունեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ…
Մաքսային միությանը միանալու Երեւանի կտրուկ դիրքորոշումը եւ Կիեւի ակնհայտ դիմադրությունը Մոսկվայի ճնշումներին, միջազգային ասպարեզում առավել հետաքրքական է դարձրել ԱՊՀ տարբեր կառույցների գործունեությունների քննարկումները: Այս համապատկերում Սերժ Սարգսյանը հերթական անգամ այցելեց Ռուսաստան, այցն աշխատանքային էր: Սոչիում Հայաստանի ղեկավարը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջանին: Նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների ընթացքի արծարծումներից բացի, քննարկվել են նաեւ մեզ համար կարեւոր՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդման ու կատարելագործման, ռազմական բաղադրիչի զարգացման, մասնավորապես՝ ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծման հնարավորությունների ու ՀԱՊԿ հավաքական ուժերի կառավարման մեխանիզմների վերաբերյալ հարցեր:
Սոչիում էին նաեւ Հայաստանի այլ պաշտոնյաներ՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ովքեր մասնակցեցին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Նախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների կատարման ընթացքին եւ հաստատեցին Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նախագծերը, մասնավորապես՝ ՀԱԽ նստաշրջանի կոմյունիկեն, մինչեւ 2020թ. ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների ծրագիրը, ինչպեսեւ սիրիական եւ դրա շուրջ իրավիճակի վերաբերյալ ՀԱԽ հետագա քայլերը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է ՀԱՊԿ-ում ստանձնած Ռուսաստանի նախագահության առաջնայնությունները, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ամփոփել է համագործակցության շրջանակներում ընթացիկ հարցերն ու առաջիկա քայլերը: Այսպես՝ Մոսկվան անցնում է գործի գլուխ: ՀԱՊԿ–ում ՌԴ նախագահությունը կօգտագործվի ոչ միայն ԱՊՀ–ի շրջանակներում, այլեւ Մաքսային միության կյանքի կոչման հարցում:
6 դար ընդմիջումից հետո – Աննախադեպ փաստ, որ գուցե եւ հզոր լծակ դառնա – Մնում է, որ այդ հարցերը չլինեն բացառապես եկեղեցական արարողակարգային…
…Անկախ այն հանգամանքից, թե հայության արիադավան–հեթանոս, աթեիստ կամ այլահավատ հատվածներն ինչ կարծիք ունեն քրիստոնեության եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու մասին, պետք է արձանագրել, որ սա այն դեպքն է, երբ մասնակցում են աշխարհասփյուռ հայության (որ ապրում են ավելի քան 100 երկրներում) հոգեւոր կրոնական ներկայացուցիչները, ովքեր կարող են նշյալ քանակի երկրներում համահայկական հարցեր լուծել:
Մնում է, որ այդ հարցերը չլինեն բացառապես եկեղեցական արարողակարգային, այլ շոշափեն իրապե՜ս համազգային տիրույթի հիմնախնդիրներ…
«Սեպտեմբերի 24-27-ը Ս. Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի օրհնությամբ եւ ներկայությամբ տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը,- հայտնել են Էջմիածնի լրատվական ծառայությունից, եւ հավելել,- երկար տարիներ անց հայրենիքում հանդիպել են Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների ներկայացուցիչները: Սա արդեն իսկ կարեւոր փաստ է, քանի որ եպիսկոպոսաց ժողովն ի սկզբանե՝ առաքելական հայրերի ժամանակաշրջանից սկսած, դիտվել է որպես եկեղեցու բարձրագույն իշխանության մարմին: Սուրբ Իգնատիոս Անտիոքացին եպիսկոպոսին համեմատում է Քրիստոսի հետ եւ եպիսկոպոսական իշխանության հետ է կապվում եկեղեցու առկայությունը: Եվ այսօր, այս մարմնի ներկայացուցիչները իրավասություն ունեն եկեղեցու գործունեության բոլոր ոլորտներում ընդունելու ցանկացած տեսակի որոշում՝ դավանաբանական, ծիսական, հոգեւոր-քարոզչական, վարչական-կառուցվածքային եւ այլն»:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է ժողովը եւ ընդգծել, որ հայ եկեղեցու համար պատմության մեջ նոր փուլ է բացվում: Եպիսկոպոսաց այս ժողովն առաջինն է, որին ներկա են Հայ Եկեղեցու ամբողջական եպիսկոպոսաց դասը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսները: Եպիսկոպոսաց ժողովի փոխնախագահներն էին Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքները:
2 կարծիք եւ անվտանգ ոսկե միջինը – Կտրուկ խոսքից մինչեւ նույն վտանգավոր հնազանդության քարոզը…
…Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը բոլորի համար ենք պահանջում՝ նահատակված, թե սպանված, նաեւ՝ մեր՝ այսօր ապրողաց եւ գալիք սերունդների համար, անկախ այն հանգամանքից, որ այսօր ցեղասպանության փոխհատուցման եւ հայրենատիրության համար ոչ բոլորն են պայքարում, անգամ չիմանալով՝ վաղը ով ինչ կմտածի այս մասին…
Եպիսկոպոսաց ժողովին անդրադարձել են ոչ միայն հոգեւորականները: Մտավորականները եւս կարծիքներ են հայտնել: Պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հնարավոր սրբադասման հարցրն, որը տարբեր ժամանակներում Հայաստանյայց առաքելական եկեղեցին քննարկել է, համոզմունք է հայտնել, որ «հայ եկեղեցին պետք է սրբադասի ոչ թե նրանց, ովքեր գլխիկոր նահատակվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ, այլ նրանց, ում շնորհիվ այսօր հայ ազգն ապրում է: Խնդիրն, իհարկե, զոհերի թվի մեջ չէ, բայց եթե զոհերը հանուն հայրենիքի պայքարած եւ նահատակված լինեին, կողմնակից կլինեի, որ նրանց սրբադասեին: Թեեւ չեմ ուզում կոպիտ խոսք ասել, բայց ամեն դեպքում նրանք հանուն ոչնչի նահատակվեցին, առանց մաքառելու, գլուխները կախ՝ քայլելով մտան գերեզման»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է հուշարձանագետը:
Իհարկե, հասկանալի է մտավորականի սրտի կսկիծը, երբ հարյուրավոր տղամարդիկ, ահել, թե ջահել, կանանց ու երեխաների հետ տարվել են անապատները կամ ջրասույզ են արվել կամ առանց դիմադրելու սպանվել ճանապարհներին կամ… երբ կարող էին յուրաքանչյուր գաղթական խմբում որոշ զոհերի գնով (հաստատ պայմանավորվել կարելի էր այդ երկա՛ր ճանապարհին)՝ հարյուրների կամ հազարների հասնող տարհանվողներին հսկող 10-15 կամ 20-25 զինյալներին քարերով կամ ձեռքերով սատկացնել (այդ տարիների հրացանները կրակահերթեր չէին տալիս…), եւ մնացյալը կդիմեին փախուստի ու շատերը կփրկվեին: Գուցե նաեւ հայության դիմադրական պայքարին հաջողվեր միանալ: Բայց…
Բայց նաեւ հասկանում ենք, որ ընթացող 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին գերտերություններն իրենց շահերն էին հետապնդում եւ «ժողովրդաբար» աջակցեցին թուրքերին: Իսկ սրանք արդեն նախօրոք գլխատել էին հայերին. զինվորական եւ մտավորական հատվածները մինչ զանգվածային կոտորածներն արդեն ոչնչացվել էին: Եվ հուսահատ ու անպաշտպան մարդիկ այդպես էլ ուշքի չեկան, առաջնորդող չտեսան, քաղաքական ուժերի մի մասն էլ երիտթուրքերի հետ մասոնական կամ այլ եղբայրություն էր խաղում… եւ նրանք չգտան պայքարի ճանապարհը… ու հոգեպես հասան մահվան: Այդպիսի հոգեվիճակում անգամ մարմնական ցավն է անհասկանալի… Չխորանալով այդ տարիների եւ այդ իրավիճակների մեջ՝ քանզի հեռավոր անցյալից բարդ է ամեն իրավիճակը պարզաբանելը, հասկանալով նաեւ պայքարող եւ չպայքարող ձեւակերպումները, համենայնդեպս, մենք Հայոց ցեղասպանություն ասելով հասկանում ենք 3,5 մլն. հայ, անկախ այն բանից՝ նրանցից յուրաքանչյուրը պայքարով է նահատակվել, թե սպանվել է իր անճարակությունից…
Սհաթները չօրհնելու՜ ժամանակները – Վերլուծելու կարողությա՞ն պակաս…. Իսկ տուժողը փնտրում է պատվիրատուին (ահաբեկչության հետքերով)…
– Սհաթները չօրհնելու՜ ժամանակները – Վերլուծելու կարողությա՞ն պակաս.
…Մինչդեռ պիտի գոնե ճշմարիտն ասեն, օրինակ, ժողովուրդ ջան, մենք սովոր ենք միանգամից հարստանալու ու արագ փողեր աշխատելու…
– Իսկ տուժողը փնտրում է պատվիրատուին.
…Այսպես՝ նախկին ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարի ազատազրկման՝ նախկին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար…
Սհաթները չօրհնելու՜ ժամանակները
Մեր գործարարաները երբեմն այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որ ապշում ես: Վերջերս էլ բոլորը միաբերան ողջունում են Մաքսային միություն մտնելու հանգամանքը ու բացատրում դա այն հանգամանքով, որ մենք Եվրոպային ծախելու ապրանք չունենք, որովհետեւ Եվրոպան շատ է որակի վրա շեշտադրում անում: Ու մեր գործարար պատգամավորները օրհնում են էն սհաթը, երբ մեր ոտը կմտնի ռուսական շուկա, որովհետեւ այստեղ այդքան էլ որակ չեն ուզում: Եվ ուրեմն՝ մերոնք եվրոպացիների հետ առ եւ տուր անել չեն ուզում:
«Մենակ Հայաստանը չի, եվրոպական ցանկացած խանութ մտեք, արեւելաեվրոպական ոչ մի ապրանք էլ չեք գտնի…Պեռնո Ռիկարը՝ մեր կանյակի սեփականատերը ֆրանսիական ընկերություն ա, եւ կարող եք ինքներդ ստուգել, եվրոպական ոչ մի խանութում ցավոք սրտի մեր կանյակը էս 20 տարում չկա»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանը:
«Իմ ընտանիքին պատկանող բիզնեսը շինարարական բիզնեսն է, իսկ ամենամեծ շուկան էլի Ռուսաստանն է այսօր»,-ասում է ԲՀԿ-ական Արագած Ախոյանը:
«Եվրոպայում մեր ապրանքները երբեք էլ եվրոպացին չի գնել, այլ այնտեղ ապրող ռուսը: Եվրոպա գնում ա գինի, կոնյակ, գյուղմթերքներ, բանջարեղեն, թարմ բանջարեղեն, 99 տոկոսը վաճառվում ա էն խանութներում, որոնք պատկանում ա ռուսին»,- սա էլ ասել էր Ալեքսան Պետրոսյանը, ով ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ է, ու հավելում է. «Ռուսների հետ հնարավոր է պայմանավորվել բանավոր, եվրոպացիներն աշխատում են պայմանագրերով եւ պատժամիջոցներով»:
Այնուամենայնիվ, ուզում եմ բացատրել մեր գործարարներին, որ խոսելիս մտածեն ու հիշեն, որ կողքները կարող է իրենց գյուղից մարդ լինել ու հերքել իրենց ասածները: Եվ այսպես՝ Եվրոպայում արեւելաեվրոպական, ասենք, լեհական, ռումինական ապրանք կարելի է գտնել, եթե իհարկե որակով է:
Տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու են – Հանձնաժողովն էլ ձեւական են ստեղծել… Ուկրաինան վարձով է տրվում… Հարուստ են, էլի՜ – Հիմա՞ է վախենում… Ամենաերջանիկ երկրների ցանկը…
Տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու են
Հանձնաժողովն էլ ձեւական են ստեղծել
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման համար հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել:
Երբ նայում ես հանձնաժողովի կազմը, պարզ է դառնում, որ՝ 1. ուղեվարձը թանկանալու է (տե՜ս այդ կազմը «Լուսանցք»-ի PDF թողարկումում): 2. Տարոն Մարգարյանն այդ թանկացումն անելու է հանձնաժողովի ձեռքով: 3. Թանկացումից հետո էլ տրանսպորտի վիճակը չի լավանալու: 4. Հիմա էլ շրջանառում են 250 դրամի տարբերակը, որ հանրությունը 150 դրամից մի բան էլ գոհ մնա:
Այս ամենից մի ելք կա՝ երկրի նախագահը պետք է ուղեվարձի թանկացման համար «կյանք տվող» Տարոն Մարգարյանին եւ քաղաքապետարանի որոշակի աշխատակիցների ստիպի օգտվել հանրային կանգառներից եւ հանրային տրանսպորտից: Սա կփոխի իրավիճակը նույնիսկ այդ պաշտոնյաների լիքը գրպանների դեպքում. նրանք շատ արագ կհասկանան, որ տրանսպորտի ներկայիս խայտառակ վիճակի պատճառը ոչ թե 100 դրամ ուղեվարձն է, այլ՝ հենց իրենք: Եվ փոխել է պետք ոչ թե սակագինը, այլ՝ իրենց:
Ցավոտ կետեր – Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – ՀՀ տարածքում գրանցված ոչ մի սողանքային դաշտում չի կիրառվում հակասողանքային որեւէ միջոցառում…
…Այս ամենը ապացուցում է, որ մեր երկիրն ունի լուրջ սողանքային խնդիր:
Մեր երկրի տարածքի 1/3-րդը սողանքավտանգ գոտում է (ըստ «ՀՀ աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրի»)…
Սկիզբը՝ թիվ 28, 29-ում
Նախորդ տարի ԵՊՀ-ում «Կայուն զարգացման կենտրոն»-ը քննարկեց մեր երկրի սողանքների հիմնախնդիրները եւ համապատասխան առաջարկներ ներկայացրեց կառավարությանը: Կենտրոնը, վերլուծելով սողանքային տեղամասերի նախկինում արված ուսումնասիրությունների արդյունքները, նշել էր, թե «ներկայումս հանրապետության տարածքում գրանցված ոչ մի սողանքային դաշտում չի կիրառվում հակասողանքային որեւէ միջոցառում»:
Գործադիրին ներկայացվել է, որ սողանքային երեւույթների հետազոտման խնդիրները բազմաթիվ են, բայց առաջնային են համարվում այն խնդիրները, որոնցով հիմնականում պայմանավորված են սողանքային տեղաշարժերը եւ որոնց լուծումով հնարավոր է առաջարկել հակասողանքային միջոցառումների մի փաթեթ: Դրա կիրառումից հետո հնարավոր կլինի հասնել այն բանին, որ սողանքային գրունտները կայունանան: Ըստ այդմ, որո՞նք են այդ առաջնային խնդիրները:
Հայկական խոհանոց – Կարտոֆիլի թթու… Մասնագետները պարզել են նիհարելու լավ ձեւը… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org – տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՜ք եւ բաժանորդագրվե՜ք «Լուսանցք» շաբաթաթերթ: Բաժանորդագրության համար դիմել…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Կարտոֆիլի թթու
(Հեղինակային իրավունքը պաշտպանված է, որպես գյուտ գրանցված է ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում)
Բաղադրությունը
Կարտոֆիլ – 1 կգ, աղ, խնձորի քացախ, շաֆրան, սպիտակ պղպեղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը կտրատել մանր ձողաձեւ, լցնել սառցաջրի մեջ, եւ ջուրը 24 ժամվա ընթացքում 8-10 անգամ փոխել: Այնուհետեւ քամել, ըստ ճաշակի համեմել աղով, խնձորի քացախով, շաֆրանով, սպիտակ պղպեղով:
Սրանից հետո կարտոֆիլը լցնել ապակե տարայի մեջ, սեղմել՝ մինչեւ երեսը ջուր դուրս տա եւ թողնել այն նկուղային ջերմաստիճանում: 3-4 օր հետո դնել սառնարանում: Թթուն արդեն պատրաստ է եւ կարելի է համտեսել:
Անու՜շ լինի:
* * *
Մասնագետները պարզել են նիհարելու լավ ձեւը
Նիհարել ցանկացողները պետք է իմանան, որ շարունակվող ու անընդհատ մարմնամարզությունը չի երաշխավորում արդյունավետություն: Նիհարելու համար բավական է օրական 30 րոպե մարզվել: Դա թույլ կտա քաշը 3 անգամ ավելի գցել, քան ժամը մեկ մարզվելը: Մասնագետները այդ համոզմունքը փաստում են կատարված հետազոտությամբ. նրանք հավաքել են դանիացի 60 կամավորների, որոնց քաշը գերազանցել է ընդունված նորմը: 13 շաբաթների ընթացքում նրանք պետք է փորձարկեին մշակված ծրագիրը. 50%-ը վազել են, հեծանիվ քշել կամ շարունակաբար զբաղվել այլ ֆիզիկակական վարժություններով օրական 30 րոպե: Իսկ մյուսները այդ նույնն արել են ժամը մեկ անգամ: Արդյունքում 2-րդ խումբը իրեն վատ է զգացել, իսկ 1-ին խումբը այդ ամենից հետո իրեն շատ ակտիվ է զգացել: Միաժամանակ, 1-ին խումբը 3 ամսվա ընթացքում քաշը գցել է 3,6 կգ-ով, իսկ 2-րդ խումբը՝ 27 կգ-ով:
* * *
Շաբաթվա մարզական հեւքից –
Արցախում պատրաստ են համահայկական խաղերի անցկացմանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Քննարկվել են համահայկական խաղերի կազմակերպման եւ այդ գործընթացում Արցախի մասնակցության հետ կապված հարցեր:
Նախնյաց սրբազան տոնն ամենեւին մեռելոց չէ,- ասում են հայ արիները… Նախնյաց տոնին նշեցին նաեւ վերամիավորված Հայաստանի Հանրապետության 22-րդ տարեդարձը
Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին՝ աշնանային գիշերահավասարի օրը, արցախյան Տիգրանակերտ հնավայրի տարածքում նշվեց Նախնյաց տոնը: Հայ արիներն ու հեթանոս ազգայնականներն այս անգամ տոնը նշեցին Արցախում, որպեսզի մեր փառահեղ նախնիներին վերստին հավաստեն տարիներ առաջ Հայ Արիական Միաբանության՝ ՀՀ եւ ԼՂՀ վերամիավորման ու մեկ պետություն դառնալու որոշումների ճանաչումը, որն էլ հիմնված է ՀՀ եւ ԼՂՀ պետական օրենսդիր մարմինների համապատասխան ճանաչումների վրա:
Արցախը վաղուց Հայաստանի կազմում է՝ ինչպես պատմականու ռազմա–քաղաքական, այնպես էլ իրավական ու բարոյական արդարությանը համապատասխան: Եվ հայ արիներն ու ազգայնականները Հայաստանի Արցախ աշխարհի Տիգրանակերտում վերահավաստեցին այս փաստը ու Նախնյաց տոնի հետ նշեցին նաեւ Վերամիավորված Հայաստանի 22-ամյա տարեդարձը: Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների վերամիավորմամբ սկիզբ է դրվել հայոց հայրենիքի վերատիրման՝ ամբողջական կամ միացյալ Հայաստանի (…Նախիջեւանի, Ուտիքի, Ջավախք ու Արեւմտյան Հայաստանի) վերականգնմանը: Եվ Հայաստանի 3-րդ ու Վերամիավորված Հանրապետության անկախության հերթական տարեդարձին անդրադառնալով, հայ արիական քրմերը մաղթեցին, որ հայությունը պատմական արդարության պահանջով՝ ի վերջո ազդարարի Հայկական լեռնաշխարհում հայոց հողահավաքի ու ազգահավաքի լիակատար հաղթանակը:
Հայ արիները հիշեցին ու փառաբանեցին բոլոր նախնիներին՝ իրենց մեջ նորոգելով տիեզերահաս հավերժության ընթացքը, հայ տեսակի ինքնությունը, առաքելությունն ու շարունակականությունը: Նախնյաց տոնին արիադավան հայերը շփվում են Հայոց Հոգե-Ոգեղեն Տիեզերաշխարհի հոգիների հետ, ինչը կատարվում է Հայ Աստվածների կամոք եւ միջնորդությամբ… Ազատությունն ու անկախությունն էլ բնածին երեույթներ են, եւ հայ տեսակն իր առաքելության իրականացման ճանապարհին պետք է ապրի ազա՛տ, պետք է ազատ ապրի իր անկա՛խ պետության մեջ, որն էլ պետք է ամրանա ու հարատեւի հայի ազատագրված ու վերամիավորված հայրենիքում… Սա է երաշխիքը՝ առանց շղթաների եւ բնականոն ապրելու, զարգանալու: Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները ծիսական եւ տոնական արարողություններից հետո ճաշակեցին հայոց ավանդական ուտեստներն ու խմիչքները, որ մատուցվեց հանուն հայ նախնյաց եւ ազգային նպատակների իրականացման:
Արիադավան-հեթանոս հայերը նախնյաց հիշում են այսպես՝ փառաբանելով եւ տոնախմբությամբ, եւ ո՛չ այսօրվա «մեռելոցների» արարողակարգով. ներկայիս պետա-վարչական ու կրոնա-հոգեւոր պայմանավորվածությամբ հայտարարված (պարտադրված) մեռելոցները դժգոհության ալիք են բարձրացնում մարդկանց մոտ, որովհետեւ այդ օրն առավելապես Քրիստոսին են հիշատակում, քան՝ հազարամյակներից եկող մեր նախնիներին կամ անմիջական ծնողներին ու հարազատներին…
Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
* * *
Նախնյաց տոնին զարթնում է հոգե–գենետիկ կանչը
(Հատվածներ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի «Բարի վերադարձ Հայ Աստվածներին» գրքից)
– Սիրում եմ քեզ կյանք, քանզի արարչական ես ու անգնահատելի, սրբազան ժամանակահատված ես՝ ծննդի եւ մահվան միջեւ, մի լուսեղեն ժամանակահատված՝ ազգիս նվիրաբերվելու եւ անդադրում գործելու…
– Սիրում եմ քեզ մահ, քանզի բնական ես ու անգերազանցելի, տանում ես հոգիս՝ հանուն ազգիս բնության հետ ձուլելու, ուրեմնեւ` հավերժության գիրկը…
Բարի վերադարձ Հայ Աստվածներին
1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը («Լուսանցք»-ի հետ շնորհավորում են նաեւ հայ արիներն ու ազգայնականները)… Հայկական տարածքների՝ թուրք-քրդական նոր «բազար»… Միջին Արեւելքի հայերը՝ վտանգի մեջ…
Հայաստանի 3-րդ Հանրապետության տոնը
Սեպտեմբերին հայությունը նշում է Հայաստանի ու Արցախի անկախության հոբելյանները:
Հայկական երկու հանրապետությունների ծնունդը պայքարի, զոհաբերությունների ու կամքի դրսեւորման, հայ նահատակների իղձերի ու նվիրաբերված արյան արդյունք է:
20-րդ դարում հայությունը 3 հանրապետություններ կերտեց ավելի քան 600 տարի առանց պետականության գոյատեւելուց, ցեղասպանվելուց եւ մաքառումներից հետո, իսկ 21-րդ դարը պետք է հանդիսանա հայոց միասնության՝ միացյալ հայկական պետության վերակերտման հարյուրամյակ:
Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները փաստացի վերամիավորմամբ պետք է սկիզբ դնեն հայոց հողահավաքի՝ ամբողջական Հայաստանի (Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Նախիջեւան, Ջավախք եւ Արեւմտյան Հայաստան) վերականգնման:
Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության հերթական տարեդարձին մաղթենք, որ հայությունը հիմնավորապես հաջողի Հայկական լեռնաշխարհում հայոց հողահավաքի ու ազգահավաքի լիակատար հաղթանակը:
Ազատությունն ու անկախությունը բնածին երեույթներ են, եւ հայ տեսակն իր առաքելության իրականացման ճանապարհի պետք է ապրի ազա՜տ, պետք է ազատ ապրի իր անկա՜խ պետության մեջ, որն էլ պետք է հարատեւի հայի ազատագրվա՜ծ հայրենիքում… Սա է երաշխիքը՝ առանց շղթաների եւ բնականոն ապրելու, զարգանալու:
Հայ Արիական Միաբանություն
«Լուսանցք» շաբաթաթերթ
Հայ Ազգայնականների Համախմբում
– Հայկական տարածքների՝ թուրք–քրդական նոր «բազար»…
Թուրքիայում քրդական հարցի լուծման շրջանակում ստեղծված՝ «Բանիմացների հանձնաժողովի» Արեւելյան Անատոլիայի խումբն ավարտել է իր աշխատանքները եւ զեկույց ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թող հեռու մնանք «բարեպաշտ հայորդիքից» – Ու թո՛ղ որ անցնեն քրիստոնեական աղոթքի ու աղերսի ժամանակները՝ տեղը զիջելով արիադավան հաղթության ու փառաբանման ժամանակների… Հայ-Արիական Նախնյաց սրբազան տոնն ամենեւին մեռելոց չէ – Նախնյաց տոնին զարթնում է հոգե-գենետիկ կանչը…
Թող հեռու մնանք «բարեպաշտ հայորդիքից»
«Հոգեւոր բերկրանքի օր է այսօր ամենքիս համար, քանզի մեր երկրում Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի բարեպաշտ հայորդյաց ազնիվ, առատաձեռն նվիրատվություններով շքեղակառույց հառնել է նոր գործարան՝ հազարավոր աշխատատեղերով: Այստեղ մեր զավակները պիտի մոռանան իրենց երբեմնի դժվարին գոյապայքարով կեցությունը եւ, իբրեւ արարող հայեր, այսուհետ իրենց նպաստը պիտի բերեն իրենց ընտանիքներին, մեր տնտեսությանը ու մեր երկրին՝ դրանով արժանանալով երկնային շնորհին մեր Տիեզերքի Տիրոջ»,- նշել է Վեհափառ Հայրապետը գործարանի բացման արարողությանը:
…………………………………………………………………………..
«Հոգեւոր բերկրանքի օր է այսօր ամենքիս համար, քանզի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ռուսաստանաբնակ բարեպաշտ հայորդյաց ազնիվ, առատաձեռն նվիրատվություններով շքեղակառույց հառնել է նոր աղոթավայր՝ առաջնորդանիստ հոյակերտ համալիրով… Այստեղ հավատացյալ Մեր զավակները լեռան վրա պայծառակերպված Տիրոջ նմանությամբ պիտի փոխակերպվեն ու պայծառակերպվեն եկեղեցու լույս խորանից հեղվող երկնային շնորհներով, լցվեն հոգեւոր նորոգությամբ ու զորությամբ…»,- նշել է Վեհափառ Հայրապետը Մոսկվայում Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցական համալիրի բացման արարողությանը:
…………………………………………………………………………..
Թո՜ղ որ գա այն օրը, երբ Հայաստանյայց առաքելական եկեղեցու առաջնորդը կարտասանի առաջին տեքստը, եւ այն լսելիս իբրեւ կատակ չենք ընդունի:
Թո՜ղ որ գա այն օրը, երբ մեր երկիրը վերականգնելու ցանկությունը այնքան կունենանք, որ համայն հայության «բարեպաշտ հայորդիք» կժողովեն իրենց միջոցները՝ հօգուտ արտադրամաս, փոքրիկ ձեռնարկություն, հզոր գործարան, ոչ թե հերթական եկեղեցի կառուցելու: Որովհետեւ երբ մարդը երեխայի դատարկ հացի փողը հայթայթելու մասին է մտածում ամեն վայրկյան, նա աղոթելու ժամանակ չի ունենում, ուր մնաց եկեղեցի գնալու:
Զգոնության թիվ 1 հրամանը – Բաքուն ահաբեկչական ավանդույթներ է ձեւավորում…
…Իսկ սանձարձակ գործողությունները սահմանին կնպաստեն, որ ահաբեկչական փորձառությամբ զբաղվողները Սիրիայից վերադառնան եւ հայացքներն ուղղեն դեպի Հայաստան: Դրանց կազմում կարող են լինել Հայաստանից փախած ու հեռացած ադրբեջանցիներ, որ տիրապետում են հայերենին, ծանոթ են մեր երկրին: Կարող են լինել իրանահպատակ ադրբեջանցիներ, որ Հայաստան կժամանեն իրանցու փաստաթղթերով: Այս մասին ահազանգել ենք: Անգամ Սյունիքի արոտավայրերը իրանական կողմին տալու փորձի ժամանակ նշվեց, որ դա «անմեղ» պայմաններ կստեղծի ադրբեջանցի տարրի համար մեր երկիր թափանցելու առումով…
………………………………………………………
«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադարձել է ադրբեջանական ահաբեկչության հնարավոր ծավալմանը: Այստեղ էլ Բաքուն փողեր ու զոհեր չի խնայում, որպեսզի կարողանա փորձառու եւ դաժան ահաբեկչական ցանց ստեղծել, եւ հասկանալի է, թե այն հատկապես որ ուղղությամբ կուղղորդվի, եթե ցանցը հաջողացնեն իհարկե:
Վերջերս էլ Սիրիայում են հայտնվել ադրբեջանցիները, եւ այս երկրի իշխանության դեմ պայքարում չեչենական եւ կովկասյան այլ ազգությունների ահաբեկիչների հետ (թուրքական անմիջական օժանդակությամբ) մասնակցում են ահաբեկչական ու մարտական գործողությունների:
Մեր թողարկումներից մեկում նշել ենք, որ Թուրքիան ավելի քան 80 երկրից ահաբեկիչներ է հավաքագրել ու նրանց գործածում է Սիրիայի դեմ միջազգային կոչված պայքարում: Ավելի ճիշտ՝ Սիրիան պառակտելու եւ այդ երկրից որոշ տարածքներ կորզելու նպատակով:
Բաքուն սկզբում հերքում էր ադրբեջանցիների մասնակցությունն ահաբեկչական գործողություններին, սակայն շատ արագ դա ապացուցեցին հենց Սիրիայի իշխանությունները: Եվ այժմ ամեն ինչ բացահայտորեն է կատարվում: Վերջերս էլ Սիրիայում սպանվել է նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող ադրբեջանցի զինյալների առաջնորդ Աբու Յահյան:
Իսլամականներին եւ թուրքերին ձեռնտու չէ «քիմիական» հաշտությունը… Ամերիկյան միջուկային եւ ոչ միջուկային խաղերը – ԱՄՆ-ն կատարելագործում է Եվրոպայում առկա իր միջուկային զենքը… ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ի դեմ կարող է կիրառել նոր հիպերձայնային հրթիռներ…
Իսլամականներին եւ թուրքերին ձեռնտու չէ «քիմիական» հաշտությունը
Սիրիական հակամարտությունը թեւակոխում է նոր փուլ, որտեղ հակամարտության երկու կողմերում կանգնած ներքին եւ արտաքին ուժերը այլեւս հաշտության եզրեր են փնտրում: Բայց կա մի հատված, որը ձգտում է հակամարտության շարունակմանը: Դա ահաբեկչության կողմնակիցներն են, որ կարող են գոյատեւել միայն սպանդի ու թալանի հաշվին: Իսկ Սիրիայի ապստամբների գրեթե կեսը ծայրահեղ իսլամիստներ են: Նախագահ Ասադի դեմ պայքարող զինյալների թիվը հասնում է մոտ 100.000-ի եւ հենց նրանց կեսն է այդ ծայրահեղ իսլամականների մասը: Ավելի քան 2 տարի տեւող պատերազմում ձեւավորվել են 1000-ից ավելի խմբավորումներ: Ըստ ուսումնասիրությունների, վերոնշյալ 50.000-ի մոտ 10.000-ն առավել ծայրահեղական ջիհադական խմբավորումներից են՝ «Ջաբհաթ Ալ-Նուսրա»-ից ու «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն»-ից, կան նաեւ օտարերկրացի վարձկաններ, ովքեր սերտ կապ ունեն «Ալ-Քաիդա» ահաբեկչական կառույցի հետ: 30.000-35.000-ը իսլամիստներ են, ովքեր ավելի շատ կենտրոնացած են Սիրիայի պատերազմի, այլ ոչ թե մեծածավալ միջազգային պայքարի վրա: 30.000 զինյալ պատկանում է չափավոր իսլամիստական խմբավորումներին, եւ շատ քչերն են, որ մտել են աշխարհիկ ընդդիմության շարքերը: Իսլամական գաղափարներ ունեցող խմբերի մեջ այժմ ընդվզումներ են, իսկ աշխարհիկ ընդդիմությանը չեն աջակցում:
Այսօրինակ ուժերի դեմ պայքարում կան պնդողներ, որ սիրիական իշխանությունները կարող էին նաեւ քիմիական զենք գործածել: Չնայած իշխանությունները հերքում են իրենց կողմից գործածման լուրերը եւ մեղադրում են ընդդիմությանը: Քիմիական զենքի գծով ՄԱԿ տեսուչները հաստատել են, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի Արեւելյան Ղուտա շրջանում զարին տեսակի գազ է կիրառվել: Նշվում է, որ ՄԱԿ փորձագետները հետաքննություն են անցկացրել պարզելու՝ արդյոք Դամասկոսում քիմիական զենք կիրառվել է, թե ոչ, բայց չի նշվում, թե ով է կանգնած դրա հետեւում, չնայած ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան դրանում Բաշար Ալ-Ասադին են մեղադրում: Փորձագետների խումբը հարցաքննել է 50 փրկվածի, ականատեսների ու հիվանդանոցների աշխատակիցների, գնահատել են ախտանիշները եւ հավաքել կենսաբժշկական նմուշներ՝ մազերի, մեզի ու արյան, ինչպես նաեւ հողի եւ զինամթերքի: Այս ամենն ուսումնասիրվել են ՄԱԿ հատուկ լաբորատորիաներում: «Շրջակա միջավայրի եւ կենսաբժշկական նմուշների անալիզները վկայում են այդ հարձակումների լայնամասշտաբ լինելու մասին: Արյան նմուշների 85%-ում հաստատվել է զարինի առկայությունը»: Եվ խումբը եկել է այն եզրակացության, որ Ղուտայում կիրառվել են «երկիր-երկիր» դասի հրթիռներ՝ նյարդակաթվածային զարին նյութով»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը՝ ավելացնելով, որ սա ծանր հանցագործություն է, եւ բոլոր նրանք, ովքեր պատասխասնատու են դրա համար, պիտի հնարավորինս արագ պատժվեն:
Թուրքիայում բնակվող ազգերը՝ վաղուց գաղտնածածկագրված (հայերին, հույներին եւ հրեաներին կոդավորել են)… Էրդողանը խոստացել է չմեկուսացնել ալեւիներին…
Թուրքիայում բնակվող ազգերը՝ վաղուց գաղտնածածկագրված
Թուրքիայում հրատարակվող երկլեզու (հայերեն, թուրքերեն) «Ակոս» թերթը հայտնել էր, որ այդ երկրում փոքրամասնությունների համար գաղտնի «ազգության ծածկագրեր» են կիրառվել: Այս փաստը հայտնի էր դարձել, երբ մի կին, որի ընտանիքը 1915թ. բռնի իսլամացվել էր, հայկական եկեղեցում կնքվել ու ցանկանում էր իր երեխաներին հայկական դպրոց ընդունել: Ընտանիքի փաստաբան Իսմաիլ Ջեմ Հալավուրթի տեղեկացմամբ՝ նրանք Ստամբուլի նահանգային եւ Շիշլի քաղաքային կրթության վարչություններին էին դիմել՝ պահանջելով պաշտոնական գրություն տալ առ այն, որ երեխայի հայկական դպրոց ընդունվելու համար որեւէ խոչընդոտ չկա: Ստամբուլի եւ Շիշլիի կրթության վարչությունների գրագրությունից հայտնի է դառնում, որ դիմողների համար անհրաժեշտ է իմանալ՝ արդյո՞ք երեխայի ծնողները դատական որոշմամբ կրոն, անուն, դավանանք փոխել են, թե ոչ եւ երկրորդ՝ պետք է պարզեն բնակչության հաշվառման մեջ ազգության գաղտնի ծածկագիրը: Եթե այդ ծածկագիրը 2-ն է, ապա երեխան կարող է ընդունվել հայկական դպրոց:
Թուրքական «Ռադիկալ» թերթն էլ պարզել է, որ «ազգության ծածկագիրը» սկսվել է կիրառվել Լոզանի պայմանագրից հետո: Այդ գաղտնի ծածկագրերը կիրառվել են հույների, հայերի եւ հրեաների համար: Հույների կոդը եղել է 1-ը, հայերինը՝ 2-ը, հրեաներինը՝ 3-ը (1923-ից օգտագործվող ազգային փոքրամասնությունների ներկայիս ծածկագրերի համաձայն): Թերթը նշում է, որ, փաստորեն, եթե հայերից մեկը գրանցված չէ 2-րդ կոդի տակ, ապա չի կարող հայկական դպրոց ընդունվել:
Երբ հայտնի է դարձել, որ թուրքական իշխանությունները կոդավորում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ազգությամբ հայ քաղաքացիները դիմել են պետական պատկան մարմիններին՝ հայ համայնքի թվի մասին ստույգ տեղեկություններ ստանալու պահանջով: Այդ մասին թուրքական «Թարաֆ» թերթին հայտնել է թուրքահայության հիմնադրամների խորհրդի նախագահ Նազարեթ Օզսահակյանը: Որպես անհրաժեշտություն՝ նշվել է այն հանգամանքը, որ շուտով ներհամայնքային ընտրություններ են լինելու եւ համայնքի ստույգ թվի իմացության կարիք կա: Հայ համայնքի անունից դիմումը հանձնվել է բնակչության եւ քաղաքացիության հարցերով Ստամբուլի նահանգային վարչություն: Նազարեթ Օզսահակյանը նշել է նաեւ, որ պետության կողմից տրվելիք հայ համայնքի անդամների ցուցակը կարեւոր է նրանց տարիքային խմբերի կազմը որոշելու, ընտանեկան կարգավիճակը պարզելու եւ մի շարք այլ հարցերի համար:
Սա մտահոգել է ազգային փոքրամասնություններին, չնայած Թուրքիայում հայերին ի սկզբանե ճանաչել են որպես կրոնական (քրիստոնեական) փոքրամասնություն՝ վախենալով անգամ հայերին հիշեցնել (նաեւ՝ որ իրենք չհիշեն), որ հայն ազգ է ու հայրենիք ունի…


