Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Ի՞նչ պետություն կունենանք ապագայում (սահմանադրական փոփոխությունների շեմին)… Աշնան անձրեւը կազդարարի՞ ներքաղաքական նիրհի ավարտը (հետզհետե քաղաքական կյանքը կմտնի աշնանային բուռն զարգացումների մեջ)…

…ՀԱՄ համակիր շրջանակների հավաքին մասնակցել են ինչպես հայ արիները, այնպես էլ հայ ազգայնական դաշտի տարաբնույթ ուժեր ու անհատներ: Մասնակցել են ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի ներկայացուցիչներ, իսկ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ելույթ է ունեցել «Հայ ազգայնականության ռազմա-քաղաքական դերը՝ հայության նպատակների եւ առաքելության գործու­մ» ծրագրահենքով…

Ի՞նչ պետություն կունենանք ապագայում

«Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կարող է քննարկել Սահմանադրությունում փոփոխությունների ցանկացած տարբերակ»,- հայտնել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Երբ հայտնի դարձավ, որ իշխանական օղակներում, ՀՀԿ ղեկավար կազմում քննարկումներ են սկսվել երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու շուրջ, զլմ-ներում հրապարակումներ հայտնվեցին, ըստ որոնց՝ սահմանադրական այս բարեփոխումների իրական նպատակն է լինելու Հայաստանը վերածել խորհրդարանական հանրապետության: Այսինքն՝ Հայաստանը հետեւելու է հարեւան Վրաստանի տարբերակին:

Continue reading →

Ներիշխանական հեղաշրջման տեսլականը (նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական Հայաստան)… Փողոցը կբերե՞ն քաղաքակիրթ դաշտ… Փաստաբանները նոր նախագահ ունեն… Եվ ակտիվիստներն են սադրում եւ ոստիկանները…

Ներիշխանական հեղաշրջման տեսլականը

Մինչ ընդդիմադիր ուժերը փորձելու են վերադասավորվել, այն խոսակցությունները՝ թե Հայաստանում նախապատրաստվում է ներիշխանական հեղաշրջում, նորից սկսել են տարածվել: Այս տեսակետի կողմնակիցները պնդում են, թե հասարակական վերջին շարժումները մեր երկրում աննախադեպ իրավիճակ են ստեղծել, ինչն այլեւս անկասելի է:

Իհարկե ողջունելի է, երբ հասարակական շերտերը, սոցիալական տարբեր խմբեր աշխուժանում ու պայքարում են իրենց իրավունքների համար, սակայն հենց այդ պայքարողներն էլ նշում են, որ իրենց խնդիրը հնչող սոցիալ-տնտեսական հարցերին լուծում տալն է, եւ քաղաքական չէ: Իսկ իշխանափոխության ակնարկն ամեն մի ցույցից, այլ ուժերի ցանկությունն է պարզապես, եւ այդ ցույցերը իշխանությունների դեմ ուղղորդելը հաճախ վնաս է հասցնում հենց այդ սոցիալական խմբի պայքարին:

Մի կողմից ոստիկանությունը համակարգի հիմքերի ամրության նկատառումներով բերման է ենթարկում ակտիվ քաղաքացիների, ովքեր երբեմն նաեւ իրավական խախտումներ են կատարում՝ ելնելով իրավիճակից, մյուս կողմից զգացվում է, որ իշխանություններին դուր չի գալիս ստեղծված վիճակը, երբ քաղաքացիների պայքարը վերածում են ինչ-որ քաղաքական ուժի հակաիշխանական պայքարի: Այսպես տուժում են քաղաքացիական շարժումները, որոնց հաճախ իրավական ուժ է ցուցադրվում քաղաքական ազդեցության տակ ընկնելու համար: Բայց ակնհայտ է նաեւ, որ նույն իշխանության տարբեր օղակների կողմից գործում է մի անտեսանելլի հրահանգ՝ չթուլացնել հակաիշխանական կրքերը: Արդյո՞ք կան իշխանական հատվածներ, որ կարծում են, թե Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը լրանալուց հետո իրենք պետք է նստեն նախագահական աթոռին: Թերեւս իշխանության տարբեր թեւերի միջեւ միշտ էլ պայքար կա, բայց այժմ գրեթե հրապարակային բնույթ է ստացել:

Continue reading →

2014թ. բյուջեի նախնական տարբերակն ունենք (Հայաստանի բյուջեի մասին)… Կախվելու տեղ շուտով չի ունենա (Ադրբեջանի բյուջեի մասին)… Լավություն չի անում, աղբն է հետ ուզում (Հայկական ԱԷԿ-ը եւ ռուսական քաղաքականությունը)… Բեգլարյանը ինչի՞ն է կողմ (խոսելու է Մաքսային միության մասին)…

2014թ. բյուջեի նախնական տարբերակն ունենք

Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը կա: Գործադիր մարմինների ղեկավարները պետք է ֆինանսների նախարարություն ներկայացնեն առաջարկներ այդ տարբերակի վերաբերյալ:

Ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի, պետբյուջեի նախնական տարբերակով, ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 272 մլրդ  955 մլն 463 հազար, եկամտային մասը՝ 1 տրիլիոն 145 մլրդ 415 մլն 563 հազար դրամ:

Այդ թվում՝ հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կկազմեն 1 տրլն 103 մլրդ 269 մլն 794 հազ դրամ:

Տնտեսության ֆինանսավորումը կկազմի 27,543,993.3 հազ դրամ: Այդ թվում՝ գյուղատնտեսության բաժինը 5,188,156.8 հազ դրամ է, ջրային տնտեսության պետական կոմիտեի բաժինը՝ 332,108.3 հազ դրամ: Տրանսպորտի եւ կապի նախարարությանը բաժին կհասնի 7,612,893.9 հազ, Էկոնոմիկայի նախարարությանը՝ 1,406,914.0 հազ, բնապահպանությանը՝ 1,216,637.4 հազ, էներգետիկայինը՝ 55,499.3 հազ, արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ 932,743.2 հազ դրամ:

Սոցիալական պաշտպանության ոլորտին կտրվի 346,923,233.0 հազ դրամ: Ուժային կառույցներին կհատկացվի 229,219,304.6 հազ դրամ, որից՝ պաշտպանության նախարարությանը՝ 160,976,355.7 հազ դրամ:

Կախվելու տեղ շուտով չի ունենա

2011թ. ի վեր Ադրբեջանում կրճատվում է նավթարդյունաբերության ծավալը: Եթե 2010թ. արտադրվել է 50,8 մլն տ նավթ, ապա 2011թ. նավթարդյունաբերության ծավալը նվազել է 10.8%-ով՝ մինչեւ 45,4 մլն տ: 2012թ. այդ ծավալը նվազել է արդեն 5,3%-ով՝ մինչեւ 43 մլն տ: 2013թ. 6 ամսում Ադրբեջանի նավթարդյունաբերությունը կրճատվել է 1,6%-ով:

Նավթարդյունաբերության ծավալի կրճատման պայմաններում ավելանում է Ադրբեջանի տնտեսության եւ բյուջեի կախվածությունը նավթային սեկտորից: Պետական նավթային ֆոնդի տրանսֆերտի բաժինը բյուջեի եկամուտներում 2007թ.-ից աճում է, մինչդեռ նշված ֆոնդի տրանսֆերտը բյուջեի եկամուտներից կազմում էր 9%, իսկ 2013թ. պլանավորված տրանսֆերտն արդեն կկազմի բյուջեի եկամտի 59,3%-ը: Ընդհանուր առմամբ, 2013թ. Ադրբեջանի պետբյուջեի եկամուտը տնտեսության նավթային սեկտորից կկազմի ընդհանուր եկամտի արդեն 79%-ը:

Continue reading →

Նախարարությունում շվարած են – …Մաքսային միությունը եւ Հայաստանի սուվերեն իրավունքները… Իսկ եվրո-փոխնախարարը գոհ է…

«…Սակայն սուվերենության փոխանցումը տեղի է ունենում միայն մաքսային քաղաքականության մասով: Ինչ մնում է մյուս հարցերին՝ երկիրը պահպանում է իր սուվերեն իրավունքներ­ը…»

Մինչ, ինչպես ասել ենք, էկոնոմիկայի նախարարությունում շվարել են, թե ինչպես պետք է ցայժմ սարքած եվրոփաստաթղթերը շուռ տան Մաքսային միությանը պիտանի փաստաթղթերի, փոխանախարար Կարինե Մինասյանը, ով չնայած ռուսական մտածելակերպին, առավելապես եվրոկողմնորոշում ունի, կարծես գոհ է. համենայնդեպս, երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անթաքույց հրճվանքով ասում էր, թե ՄՄ-ին Հայաստանը միանալու է, եւ որոշումն անկասելի է:

Ինչեւէ, երեկ գործադիրը հավանություն տվեց մաքսային միությանը անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին: Կարինե Մինասյանը պարզաբանեց, թե նախատեսվում է Մաքսային միությանը միացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, ՀՀ-ի համապատասխան իրավական դաշտի եւ ՀՀ կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի համադրում, համապատասխան բանակցային առաջարկների նախապատրաստում:

Մաքսային միությանը միանալու աշխատանքները կազմակերպելու նպատակով կառավարության որոշմամբ կստեղծվի 7 աշխատանքային խումբ, որոնք գործելու են մի շարք բագավառներում ու նախապատրաստելու են բանակցային գործընթացը:

Continue reading →

Ցավոտ կետեր.- Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Երբ պետությունը միջոցներ չի գտնում սողանքը կանխարգելելու…

…Դեռ 2005թ. կազմած «Սողանքներ Հայաստանու­մ» հաշվետվությունում նշվում է, որ ՀՀ-ում հայտնաբերվել են 2504 սողանքային տեղամասեր, իսկ 2008-2009թթ. «Ջրհան» ՊՓԲԸ-ի ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված «ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական երեւույթների (սողանքների) մշտադիտարկումների եւ ամփոփագրի (կադաստրի) կազմման աշխատանքներ­ի» հաշվետվության մեջ, ՀՀ տարածքում փաստագրվել է 387 սողանք եւ կազմվել են նշված սողանքների ամփոփագրային տվյալները…

 Սկիզբը՝ թիվ 28-ում

Երբ պետությունը միջոցներ չի գտնում սողանքը կանխարգելելու, հետո շատ ավելի մեծ գումարներ է ստիպված լինում հատկացնել այդ աղետի հետեւանքները վերացնելու համար: Այն էլ՝ մասամբ վերացնելու: Սա՝ ընդհանրապես, իսկ մեր պարագայում ավելի վատ է, որովհետեւ բյուջեի միջոցները սուղ են, կանխարգելել չենք կարողանում, բայց ոչ էլ հետեւանքներն ենք մեղմել կարողանում: Հայտարարում մնում է կործանվող տարածքը: Գույները չեմ խտացնում. Ողջաբերդը ցավալի օրինակ է:

ԵՊՀ «Կայուն զարգացմանը կենտրոնը» նախորդ տարի, ուսումնասիրելով Հայաստանի սողանքների հիմնախնդիրները, վտանգավոր երեւույթների՝ փլուզումների, քարաթափումների, հողաշերտերի նստվածքների եւ սելավների շարքում սողանքները համարեց առավել վտանգավոր: Ըստ տեղեկատվության նշված աղբյուրի, սողանքների լայն տարածվածությունը պայմանավորված է ՀՀ տարածքի սեյսմիկ ակտիվությամբ, երկրաբանական, հիդրոերկրաբանական կառուցվածքով, լանջերի թեքությամբ, գեոմորֆոլոգիական պայմաններով: Դեռ 2005թ. կազմած «Սողանքներ Հայաստանու­մ» հաշվետվությունում նշվում է, որ ՀՀ-ում հայտնաբերվել են 2504 սողանքային տեղամասեր, իսկ 2008-2009թթ. «Ջրհան» ՊՓԲԸ-ի ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված «ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական երեւույթների (սողանքների) մշտադիտարկումների եւ ամփոփագրի (կադաստրի) կազմման աշխատանքներ­ի» հաշվետվության մեջ, ՀՀ տարածքում փաստագրվել է 387 սողանք եւ կազմվել են նշված սողանքների ամփոփագրային տվյալները:

Continue reading →

Հայկական խոհանոց – Մեղրահունց բլիթներ… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Շաբաթվա մարզական հեւքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Մեղրահունց բլիթներ

Բաղադրությունը – Կարագ (փափկեցրած) – 50 գ, հավկիթ – 1 հատ, շաքարավազ – 60 գ, մեղր – 1 ճաշի գդալ, կաթ – 0.5 լիտր, խմորիչ – 20 գ, ալյուր – 1 կգ, աղ, դարչին, վանիլ

Պատրաստման եղանակը – Կարագը, ձուն, շաքարավազը, մեղրը խառնել, դնել մի կողմ: Կաթի մեջ ավելացնել խմորիչը, աղը, դարչինը, վանիլը:

Այս ամենը միասին հարել եւ ավելացնել նախապես հարած՝ կարագով զանգվածին: Այնուհետեւ այս ամենին էլ հավասարաչափ խառնելով ավելացնել ալյուրը: Թողնել 30 րոպե, հետո հունցել խմորը, թողնել եւս 40 րոպե տաք տեղում:

Արդեն պատրաստի խմորը բաժանել 5 հավասար գնդերի, յուրաքանչյուր խմորից պատրաստել 2 սմ հաստությամբ բլիթներ: Սրանք ծածկել սրբիչով եւ թողնել 20 րոպե հանգստանա: Թխել ջեռոցում 20-25 րոպե 2500-ի տակ: Ջեռոցի մեջ դնելուց առաջ երեսին ձու քսել:

Անու՜շ արեք:

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

*  *  *

Շաբաթվա մարզական հեւքից –

Ավելի շատ դիմում են աղջիկները

Պաշտպանության նախարարությունը «երիտասարդ առաջնորդների դպրոց» կազմակերպության հետ համատեղ սեպտեմբերի 4-ից սկսել է «Մարտական պատրաստության ակումբ» նախագիծը: Մեկ ամիս տեւող դասընթացին կարող են մասնակցել 18-30 տարեկան երիտասարդները: Ակումբի նախաձեռնող խմբի անդամները հայտնել են, որ նախապատրաստական աշխատանքները տեւելու են մոտ 1 ամիս, մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ կրակային, մարտավարական պատրաստության, առաջին բուժօգնության հիմունքներին, ինչպես նաեւ ԶՈւ առօրյային: Razm.info-ի փոխանցմամբ, նախապատվությունը տրվելու է բանակում չծառայած տղաներին, չնայած հիմա աղջիկներից ավելի շատ հայտեր են ստացվում: Բայց որոշված է 40:60 համամասնությամբ ընտրել՝ առավելություն տալով տղաներին: Դասընթացը բաղկացած է լինելու 2 մասից՝ տեսական եւ գործնական պարապունքներ ՀՀ ԶՈւ զորավարժարաններում: Լսարանային դասերը կազմակերպվելու են ուրբաթ, շաբաթ եւ կիրակի, իսկ ահա գործնական պարապմունքների ժամանակ հնարավոր է ամբողջ օրն անցկացնեն զորավարժարանում: Լսարանային պարապունքերի ժամանակ դասախոսություններ կլինեն տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ: Կրակային պատրաստության դասերը կվարեն ԶՈւ մասնագետները, իսկ մյուս դասերի համար արդեն մասնագետների հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել: Նախագծի 1-ին խմբի դասընթացները կեզրափակվեն սեպտեմբերի 21-22-ին՝ հայրենաճանաչողական արշավով եւ փորձնական մարտով: Դասընթացն անցնելու է ՊՆ վերահսկողության ներքո:

Continue reading →

Երկու սայրերն իրար դեմ՝ ի շահ հայի – Եվրոպական Միության եւ Եվրասիական Միության արանքում… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Բնածնի բնիկության իրավունքը

Երբ հազարամյակներ շարունակ (եւ դեռ 1-2 հազարամյակ առաջ) տարածաշրջանում՝ Հայկական լեռնաշխարհում տնօրինում էր աստվածային տարածքում արարված բնիկը՝ հայը, Հայաստանը կողմնորոշումների կամ այս ու այն ռազմաքաղաքական ուղղությանը սատարելու խնդիր չուներ: Այդժամ օրվա գերտերությունների տեղերում անմարդաբնակ տարածքներ էին եւ դատարկություն՝ առոչինչ: Իսկ ընդամենը մի քանի հարյուրամյակ առաջ տարածաշրջան խցկված, առ այսօր արյան մեջ թաթախված որոշ արհեստածիններ էլ ընդամենը տափաստանային քոչվորներ էին, որ շատ քիչ էին տարբերվում կենդանիներից: Այսօր էլ բնույթով այդպիսին են մնացել:

Հայերի հետ հարակից տարածքներում միայն պարսիկները, հույները, հռոմեացիները, եգիպտացիները, հրեաներն էին, իսկ քիչ հեռվում՝ հնդիկներն ու չինացիները: Մերձավոր Արեւելք կամ Կովկաս (առավել եւս՝ Հարավային Կովկաս) անվանումները տեղ չունեին Հայկական Լեռնաշխարհի տարածքում եւ հայերի բնատուր տարածքն էր (եւ՝ է) Եվրոպան, Ասիան ու Աֆրիկան կապող բնական խաչմերուկը… Այսօր էլ հայերը ո՛չ մերձավորարեւելքցի են, ո՛չ էլ կովկասցի, անգամ ո՛չ եվրոպացի են, ո՛չ էլ ասիացի, որ միայն աշխարհագրական սահմանումներ են: Հայերը եղե՛լ ու մնու՛մ են Հայկական Լեռնաշխարհի միակ բնիկներն ու իրավատեր բնակիչները:

Եվ հենց սա է խախտվել, այս բնական կարգը, քանզի վերոնշյալ անմարդաբնակ տարածքների ու լայնածավալ դատարկության (էլ ուր մնաց՝ քաղաքակրթություն լիներ…) տեղում հառնել են արհեստածին գերտերություններ ու իրենց ազգ կոչող խառնամբոխներ, որ օրվա հնարավորություններից ելնելով տարածքներ են անվանափոխում ու միջազգային հորջորջվող օրենքներ հաստատում: Այստեղ ձեւավորվել են մարդատեսակներ, որոնք պատրաստ են ոչնչացնել այն ամենը, ինչը դուրս է այդ անծագում ու անհեռանկար դատարկությունից, որտեղ մերժվում է մարդկության ծինաբանորեն ակունքը, այն ամենն ինչ բնածին է, արմատական ու առլեցուն հոգով:

Տարածաշրջան ներթափանցած մարդակենդանակերպերն էլ, որ պետություն ու ազգ են հայտարարել իրենց, պատրաստ են ծառայել օրվա միջազգային տերերին, որ շարունակեն իրենց շնագայլային խրախճանքը ուրիշի հողում՝ նրա իսկ բերք ու բարիքի հաշվին, նրա արյունը խմելով…

Մինչ տիեզերական օրինաչափ պարբերության ի շրջանս յուր կատարելիք պտույտը, այս իրավիճակում, ներկայիս Հայաստանը (Արցախը միավորած) չի կարող դեռ տնօրինել իր բնատուր տարածքներն ու բնիկության իրավունքները, ուստի պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի եւ ռազմա-քաղաքական քայլեր նախաձեռնի (հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Հայոց պահանջատիրության ուղղությամբ) տարածաշրջանի տանտիրոջ իրավունքներին ու պարտականություններին հետզհետե վերատիրելու համար:

Հայաստանը՝ փոխլրացնող քաղաքականության կրող

Continue reading →

Կդառնա՞նք պահանջատեր երկիր… Հայաստանը կարո՞ղ է լինել մրցակցային – Հայաստանը ՄՄ-ի հետ կարող է համագործակցել այնպես, ինչպես ԵՄ-ն ու Նորվեգիան…

Կդառնա՞նք պահանջատեր երկիր – Պահանջատիրությունը պետք է դարձնել միջազգային օրակարգի հարց…

Սփյուռքահայության, հայ ազգայնական ու հայրենասիրական ուժերի պահանջատիրությանն ավելացել են մեր պետական ու հոգեւոր ոլորտների պատասխանատուների պահանջները: Թուրքիայի հետ տարածքային հարց բարձրացնող առաջին պաշտոնական հայտարարությունը հնչեցրեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը (ոչ պետության անունից, բայց որպես գլխավոր դատախազ): Սա խոսում է այն մասին, որ մեր բռնազավթված տարածքների խնդիրը պաշտոնական Երեւանը դիտարկում է իրավական հարթության մեջ: Հայտարարությունում հստակ է, որ բռնազավթած տարածքների մասին ՀՀ-ն չի մոռացել: Իսկ լուծումը կամ առաջին քայլը կարծես «Ուիլսոնյան Հայաստա­ն»-ի մեջ են տեսնում հայկական եւ թուրքական հանրությունները, քանզի հատկապես դա է արծարծվել ծագած քննարկումներում: Իսկ Անկարայի պաշտոնական արձագանքը կտրուկ ու հեգնական էր, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաները շտապեցին հայտարարել, որ ոչ ոք իրավունք չունի Թուրքիայից հողեր պահանջել:

Նաեւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսներ Գարեգին Բ-ի եւ Արամ Ա-ի համատեղ հայտարարությունը եղավ, որում պահանջ կա Թուրքիայից՝ վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիներն ու եկեղեցապատկան կալվածքները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին սա կարեւոր մոտեցում է, ինչը պետք է դարձնել միջազգային օրակարգի հարց:

Continue reading →

Մաքսային միությունը տնտեսական մահա՞կ Հայաստանի գլխին – Մենք պետք է լինենք սուբյեկտ, ոչ թե օբյեկտ… Ա՛խ այդ էներգակիրները…

Մաքսային միության մաքսազերծվելիք քաղաքականությունը. այսպես էինք վերնագրել Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու Հայաստանի որոշման լուրը՝ ընդգծելով, որ ՄՄ-ն տնտեսական խնդիր չի լուծելու, եւ որ քաղաքական առումով էլ հարկ է զգույշ լինել, քանզի չենք հասկանում, թե օրինակ՝ ՄՄ անդամ Ղազախստանը Արցախյան ճակատում ինչպես է դուրս գալու Ադրբեջանի դեմ:

Եթե ՄՄ-ին անդամակցությունը քողազերծենք, ապա հնարավոր է, որ դա նույնիսկ տնտեսական մահակ լինի Հայաստանի գլխին: Համենայնդեպս, այդ են վկայում չոր թվերը:

Եվ այսպես՝ ՄՄ-ի ձեւավորման պայմանագրի կետերից մեկն ասում է, որ ՄՄ անդամ երկրները նույն դրույքաչափով պետք է մաքսազերծեն երրորդ՝ այն է՝ ՄՄ-ի մեջ չմտնող երկրներից ներմուծվող ապրանքները: Խնդիրն այն է, սակայն, որ այդ միասնական դրույքաչափերը բարձր են մեր երկրում գործող մաքսատուրքերի դրույքաչափերից: Այս պահի դրությամբ ՀՀ ներկրվող ապրանքները 0 կամ 10 տոկոս դրույքաչափով են մաքսազերծվում (մեր Մաքսային օրենսգրքի համաձայն): Մինչդեռ ՄՄ-ի դրույքաչափերը բավականին բարձր են՝ 5, 10, 15 կամ 20 տոկոս: Սա ենթադրում է, որ եթե ՀՀ-ն իսկապես մտնի ՄՄ, թանկացում է լինելու:

Այս մասով՝ ի՞նչ ապրանքներ ենք ներմուծում, դրանք ի՞նչ դրույքաչափերով են մաքսազերծվելու այստեղ եւ որո՞նք են լինելու ՄՄ դրույքաչափերը:

Կենդանի կենդանիներ ապրանքի ՀՀ-ում գործող դրույքաչափը 0% է, ՄՄ դրույքաչափը 5% է: Ներմուծվող կաթնամթերքի, ձվի, մեղրի մաքսազերծման դրույքաչափը ՀՀ-ում 10% է, իսկ ՄՄ դրույքաչափը՝ 15, 20, 25 %: Բանջարեղենի ՀՀ-ում գործող դրույքաչափը 10% է, ՄՄ–ինը՝ 15%: Դեղաբույսերի ՀՀ-ի դրույքաչափը 0% է, ՄՄ-ինը՝ 5%, բուսական նյութերինը՝ ՀՀ-ում 0%, ՄՄ-ինը՝ 15%, մսից, ձկից պատրաստի մթերքների դրույքաչափը ՀՀ-ում 10% է, ՄՄ-ինը՝ 20, 25%: Իսկ շաքարի եւ շաքարից հրուշակեղենի համար ՀՀ-ի դրույքաչափը 10% է, իսկ ՄՄ-ինը՝ 25%-ից ավելի (1 տոննայի դիմաց՝ 270 դոլար):

Continue reading →

Միայն սիրիահայերի հարցը չէ. ազգ-բանակ ստեղծելու խնդիր պետք է դնել,- հայտարարում է Հայ Արիական Միաբանությունը…

Մերձավոր Արեւելքում իրավիճակի հետ կապված հայտարարություն էր տարածել Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ)՝ անհրաժեշտ համարելով հատուկ զինյալ խմբերի ստեղծումը, որոնք կդիմակայեն հնարավոր ահաբեկչությանը, մանավանդ, որ այդ լարվածությունը առնչվում է նաեւ հայկական շահերին:

«Տեւական ժամանակ է, ինչ հեղաշրջումներով սադրված արաբական գարնան հետեւանքներն ալեկոծել են արաբական աշխարհը հարակից երկրների հետ միասին՝ հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Արաբական թերակղզի, Թուրքիա ու Իրան: Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջանի ավելի քան 25 երկրներ կանգնած են պատերազմական վտանգի առջեւ: Քանի որ գերտերությունների շահերը նույնպես խաչվել են այստեղ, ապա մի քանի տասնյակ երկրներ էլ Եվրոպայից, Ամերիկայից ու Ասիայից պատրաստ են սանձազերծել կամ սանձել պատերազմական գործողությունները՝ իրենց պետական նպատակներով ու ծրագրերով պայմանավորված: Չի բացառվում, որ ծրագրվում է աշխարհի հերթական վերաբաժանումը, որը միշտ էլ այս տարածաշրջանից է սկսվել»,- ասված է հայտարարությունում:

ՀԱՄ-ը նաեւ նշում է, թե արաբական գարնան սադրիչ ալիքը հանդիպելով սիրիական պատին՝ ոչ միայն չի հաղթահարել այն, այլեւ պատճառա-հետեւանքային կապով հակառակ ընթացքն է ստացել «գարուն» տեսած երկրներում: Թունիսը եւ Լիբիան դեռ հակաարեւմտամետ դիրք չեն բռնել, բայց լիովին էլ արեւմտամետ չեն դարձել: Անգամ պատերազմով նվաճած Իրաքում չի դադարում ներքին ահաբեկչությունը, իսկ քրդական հարցը կարող է նաեւ աշխուժանալ: Քրդական հարցը ծավալվելու միտում ունի նաեւ Սիրիայում եւ Թուրքիայում, Իրանում այն առաջնային դիրքերը զիջել է թյուրք-ադրբեջանական անջատողականությանը: Չի հանդարտվում Եգիպտոսը, որը կարող է հակաարեւմտյան եւ հակաիսրայելական դիրքում հայտնվել: Իսկ Անկարայի հակաարաբական գործողությունների դեպքում՝ նաեւ՝ հակաթուրքական (ընդհուպ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով), ինչը նոր իրողություններ կբացի տարածաշրջանում՝ հօգուտ հայկական նպատակների:

Continue reading →

Հակամարտությունը՝ նաեւ կրոնական երանգով… Անգլիական քայլ՝ տարածաշրջան վերադառնալու համար…

– Հակամարտությունը՝ նաեւ կրոնական երանգով – Հայ համայնքը եւ քրիստոնյա այլ համայնքներ ահազանգել են իսլամականների վայրագությունների առիթով…

– Անգլիական քայլ՝ տարածաշրջան վերադառնալու համար…

ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ հանդիպմանը խոսել է Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման մասին: «Կան պրոֆեսիոնալ գնահատականներ, որոնք տվել է միջազգային հանձնաժողովի անդամ Կարլ դել Պոնտեն: Նա տվյալներ ունի զինյալների կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ: Ոչ վաղ անցյալում մեծ հարցազրույց էր տվել նաեւ մայր Ագնեսը՝ օգոստոսի 21-ին նախորդած իրադարձությունների եւ այն բանի վերաբերյալ, թե ինչ է տեղի ունենում Սիրիայի քրիստոնյա թաղամասերու­մ»,- հայտարարել է ռուս նախարարը եւ հավելել, որ վերջապես կան փաստեր, որոնք վերաբերում են օգոստոսի 21-ի իրադարձություններին եւ որոնք խոսում են մեր գնահատականներով այդ պատահարի բեմադրված լինելու մասին:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոնգրեսից թույլտվություն էր խնդրել Սիրիայում ռազմական ուժ կիրառելու, եւ ԱՄՆ սենատում բանաձեւի առաջին քվեարկությունը կայացել էր հօգուտ ուժի կիրառման: Սակայն Մոսկվայի ու Թեհրանի հակազդեցությունն այնքան մեծ էր, որ ԱՄՆ-ի նախագահը դիմեց սենատին՝ այս անգամ հարցի վերջնական քննարկումը երկարաձգելու համար: Անգամ եվրոպական որոշ երկրներ են հետ քաշել իրենց ռազմանավերը Սիրիայի ափերից:

Թուրքիան եւս շտապում է Սիրիայի դեմ պատերազմին, պատրաստ է ծառայություններ մատուցել Արեւմուտքին՝ ակնկալելով ներխուժման դեպքում տարածքներ խլել Սիրիայից: Անկարան արդեն սկսել է նոր ռազմաբազա կառուցել Սիրիայի հետ սահմանին: Ռազմական տեխնիկան բեռնատար մեքենաներով բերվել է հարավային Հաթայ նահանգից եւ այժմ տեղակայվում է Սիրիայի Լաթաքիա քաղաքին մերձակա Քելդաղ սարի վրա: Նշվում է, որ այս ռազմաբազան կլինի հենց այն վայրում, որտեղ 2012թ. թուրքական ինքնաթիռ էր ընկել:

Continue reading →

Հակամարտությունը Մերձավորարեւելյանից Կովկասյան չի՞ դառա… Ադրբեջանը՝ ահաբեկչության կենտրո՞ն…

– Մերձավորարեւելյանից Կովկասյան չի՞ դառա – Կարծում ենք, պաշտոնական Երեւանը փորձում է Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ հարաբերություններից բացի ձեւավորել լրացուցիչ ազդեցիկ հարաբերություն Չինաստանի հետ՝ հնարավորության դեպքում դրան ապավինելու համար…

– Ադրբեջանը՝ ահաբեկչության կենտրո՞ն

Անկարայի եւ Բաքվի անմիջական մասնակցությունը սիրիական խնդրում մի ահազանգ է, որ Դամասկոսի պարտության դեպքում այն կարող է տեղափոխվել ինչպես Իրան, այնպես էլ Կովկասի տարածաշրջան: Ադրբեջանի մասնակցությունը «Ալ-Քաիդ­ա» ահաբեկչական խմբավորման գործունեության մեջ, հավաստում է, որ Սիրիայում այդ երկրի ահաբեկիչները նախապատրաստական փուլ են անցնում: Իսկ Թուրքիան դարձել է ահաբեկիչների հավաքատեղի, որտեղ հավաքվում են ահաբեկիչներ տասնյակ երկրներից: Սիրիան դարձել է նրանց փորձարկման վայրը:

Սա, ըստ ամենայնի, հասկանում են նաեւ Արեւմուտքն ու Ռուսաստանը, եւ հայտարարել են, թե Արցախյան խնդիրը չի կարող ռազմական ճանապարհով լուծվել, կա միայն խաղաղ կարգավորման հեռանկար: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Ադրբեջանի նախագահին, ԱԳ նախարարին եւ պաշտպանության նախարարին՝ (հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ) խաղաղ գործընթացը քննարկելու համար: Նա եղել է նաեւ Հայաստանում: Դիվանագետը Բաքու էր տարել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը՝ ուղղված Իլհամ Ալիեւին, որտեղ, մասնավորապես, արտահայտվում է ԱՄՆ անվերապահ աջակցությունը խաղաղ գործընթացին, այդ թվում՝ նաեւ կողմերի միջեւ ուղղակի շփումներին:

Continue reading →

Ցավոտ կետեր Սողանք. բնության ճիչը մարդու ականջին… Ինչու՞ ենք մենք հարուստ, բայց աղքատ (ՀՀ-ի ընդերքի օգտակար հանածոների արժեքը)…

– Ցավոտ կետեր Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Ամենացավալին այն է, որ Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետեւանք է…

– Ինչու՞ ենք մենք հարուստ, բայց աղքատ (ՀՀ-ի ընդերքի օգտակար հանածոների արժեքը (հանքավայրերում) կազմում է ավելի քան 4 տրիլիոն դոլար)…

«Լուսանցք»-ը «Ցավոտ կետե­ր» խորագրով շարք է սկսում, որում կխոսվի մեր այն խնդիրների մասին, որոնք դանդաղեցնում են տնտեսական եւ, ըստ այդմ, երկրի զարգացումը: Սրանք խնդիրներ են, որոնք մշտապես իմ ուշադրության եւ ուսումնասիրության կենտրոնում են եղել լրագրողական գործունեությանս 15 տարիների ընթացքում: Խնդիրներ, որոնք պարզապես չեն արծարծվում, դրանց լուծումներ են առաջադրվում, եւ որոնց արդյունավետ ելքի համար անպայմանորեն միասնական ջանքեր են պահանջվում՝ պետության, մասնավորի, անհատի կողմից: Ու գուցե ոչ պատահաբար «Ցավոտ կետե­ր»-ը բացում եմ Հայաստանի սողանքներին առնչվող թեմայով (այս եւ այլ խնդիրներից շատերի մասին խոսել ու հոդվածներ եմ հրապարակել «Հայաստանի Հանրապետությու­ն» օրաթերթում, «Լուսանցք»-ում դրանք կհրապարակվեն մասնակի փոփոխություններով եւ լրացումներով): Խնդրո մի առարկա, որ անընդհատ եւ հատկապես վերջին տարիներին շատ աշխուժացած, լոկալ երկրաշարժի պես պարբերաբար խոցում է մեզ:

Բայց որի մեղավորը նաեւ մենք ենք: Սա ասում եմ, որովհետեւ սխալը գիտակցելով եւ ուղղելով կշտկենք վիճակը: Մանավանդ որ մենք այնքան հող չունենք, որ կեսն էլ սողանքի պատճառով կորցնենք:

Սողանքներ են սկսվել Տավուշի եւ Լոռու մարզերում, Հաղարծին տանող ճանապարհին, նաեւ Սյունիքում, Վայոց ձորում, նաեւ… հիշու՞մ եք 2011 եւ 2012թթ. ինչքան էինք լսում սողանքների մասին կամ դրանց ականատեսը լինում: Այո, սողանքը տարերային աղետ է, բայց որի դեմ կարելի է պայքարել: Այնպես, ինչպես ասենք Ճապոնիայում են սովորել ապրել երկրաշարժերի, սողանքների եւ արտակարգ այլ իրավիճակների հետ: Օրինակ՝ «Ֆուկուսիմա»-ի դեպքը ապշեցրել էր ինձ. մարդկանց շրջանում ոչ մի խուճապ չեղավ, հանրությունը անընդհատ պատկան մարմիների կողմից հրահանգի էր սպասում՝ այս կամ այն քայլն անելու: Տարերային աղետին դիմագրավելն ու հնարավոր  զոհերի թիվը առավելագույնս նվազեցնելը յուրաքանչյուր ճապոնացի սովորում է դպրոցից: Մեզ մոտ այդպես չէ, չնայած մեր երկրին էլ տարերային աղետներ են բնորոշ: Ու քանի որ խնդրո առարկան սողանքն է, նախ փորձենք հասկանալ, թե ինչու են մեր երկրում վերջերս հաճախակի «զարթնում» սահող հողերը, ինչ է սողանքն ընդհանրապես, ինչպես են մեր երկրում պայքարում դրա դեմ, պայքարի ինչ տարբերակներ են առաջարկում մասնագետները, արդյունավե՞տ են արդյոք այդ պայքարի միջոցները, թե՞ դրանք պարզապես վատնված ժամանակ ու ֆինանսներ են:

Continue reading →

Չիմացությամբ՝ պատմակեղծարարություն – Կամ՝ թե ինչ է պատահում, երբ մասնագետը հեռու է հոգեւոր ոլորտից (Քուրմ Արմոգ, Հայ Արիական Միաբանություն)… Հարձակումը բազմաշերտ է եւ կարեւորը՝ հա՛յն ու Հայաստա՛նն են (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր) – Անցում՝ հուդա-քրիստոնեությունից՝ արիա-քրիստոնեություն…

Չիմացությամբ՝ պատմակեղծարարություն.-

Կամ՝ թե ինչ է պատահում, երբ մասնագետը հեռու է հոգեւոր ոլորտից

Իհարկե կարեւորագույն ազգային գործ է, միաժամանակ՝ հաճելի մեզ համար, որ պեղումները Հայոց Աշխարհում հետզհետե պարզաբանում են Հայ Աստվածների ու հեթանոսական ժամանակաշրջանի պատմական անցքերը: Սակայն հաճախ պատմական սուղ փաստերին (աշխատել են վերացնել ամեն բան ու ամեն ինչ) ավելացվում են այս կամ այն ուսումնասիրողի կամ մասնագետի տրամաբանությունները, ինչը իրականության խճողված պատկերն ավելի է հեռացնում իրականությունից…

Եվ ահա, հերթական մի՝ «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում ե­ն» հոդվածում կան կարեւոր ու փաստացի պարզաբանումներ, բայց նաեւ սխալ ու հակահայ մեկնաբանություններ, ինչը հայ արիադավանության մասին պատկերացումները սահմանափակում է համաշխարհային կռապաշտության ժամանակաշրջանի տվյալներով շղարշված:

Հայտնի է, որ հեթանոս բառը հուդա-քրիստոնյաների ներմուծած եզրույթն է, որն ասորերեն՝ ազգ  (հունարեն՝ էթնոս) է նշանակում, եւ հեթանոսական հավատ ասելով՝ հասկացել են ազգային հավատ: Բայց քանի որ Գրիգոր(իս) խավարիչը (ում լուսավորիչ են կոչում) կիսապարթեւ-կիսաասորի էր, իր հարազատ լեզվով էլ՝ հեթանոս կոչեց հայոց ազգային հավատի (հայարիական) հետեւորդներին:

Եվ նա բնավ սիրով չէր լցված հեթանոսական տաճարների ու պատմական մատյանների (այլ արժեքների) հանդեպ՝ ինչպես նշված է հոդվածում… «Սովորաբար, հեթանոսական տաճարները փակվում էին երկու դեպքում՝ թագավորի մահվանից հետո, երբ նրան այլեւս զոհեր չէին մատուցում, եւ երկրորդ դեպքում, երբ կրոնական հեղաշրջում էր լինում: Հողմիկի հեթանոսական տաճարը բացառիկ է նաեւ այն առումով, որ քրիստոնեության ընդունումից հետո Գրիգոր Լուսավորչի կողմից տաճարում ոչինչ չի ոչնչացվել, հեթանոսական տաճարները կոնսերվացվել են հարգանքով եւ մեծ ծիսակատարությամ­բ»…

Ամոթ է նման բան ասելը, քանզի բոլոր բնածին հնագույն ազգերի մոտ, անկախ կրոնափոխությունից, պահպանվել են ազգային տաճարներն ու սրբազան հավատամքային մասունքները, հնագույն ծիսակարգն ու պատմությունը, իսկ Հայաստանում միայն Գառնին է մնացել՝ կիսաավեր-կիսականգուն մի տաճար, այն էլ՝ վերականգնվել է հատուկ որոշմամբ սովետական կարգերի օրոք՝ մրցակցության հեռանկար ունենալով (թե ում տարածքում է ամենահին մշակույթը, պատմությունը (հատկապես՝ ուրարտական էր մրցակցության աղբյուրը)): Նաեւ՝ անգամ քրիստոնեական պատմիչ Ագաթանգեղոսն է ասել, որ ամբոխը Գրիգորիսի գլխավորությամբ նախ գնաց ավերելու Տիր Աստծո տաճարը, որպեսզի հեթանոսական (իմա՝ ազգային) իմաստությունն ու իմացությունը վերացնի նախ եւ առաջ… Հետո մնացյալը, ինչը մանրամասն (ավերի ու քանդուքարափի մեկնաբանություններով) ներկայացված է հենց քրիստոնեական պատմիչների գործերում:

Continue reading →

Հայկական խոհանոց… Աշխարհի մարզական հեւքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՜ք եւ բաժանորդագրվե՜ք «Լուսանցք»…

– Հայկական խոհանոց – Հավի միսը՝ ծնեբեկով…

– Աշխարհի մարզական հեւքից (…կրկին բարձրացվել է Արցախի դրոշը)…

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

– Կարդացե՜ք եւ համագործակցե՜ք «Լուսանցք»-ի հետ… Բաժանորդագրության համար դիմել…

 Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)…

– Հավի միսը՝ ծնեբեկով

Բաղադրությունը

Հավի կրծքամիս – 4 հատ

ծնեբեկ – 8 կտոր

լեզոնի համար – 2 ձու

բուսայուղ – 80 գ

ալյուր – 3 ճաշի գդալ

պաքսիմատ – 100 գ

պանիր – 100 գ

աղ

սպիտակ պղպեղ

կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

Continue reading →