Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- ԱՄՆ-ից հետո Բրազիլիան ևս հրաժարվել է Թրամփի և Պուտինի գործարքով մատակարարված ռուսական դիզելային վառելիքից․ Bloomberg
- Ասել ենք՝ չենք պատկերացնում ՀԱՊԿ–ում մեր համագործակցությունը. Հասմիկ Հակոբյան
- ԱԺ-ն արագացված ընթացակարգով երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է TRIPP-ի վերաբերյալ օրենսդրական փաթեթը
- «Կարո՞ղ է Արմեն Գրիգորյանն ուզում է պետականամետ ընդդիմություն դառնալ». հարց Արսեն Թորոսյանին
- Ֆրանսիայում պայթյունի սպառնալիքից հետո ստուգում են երկաթուղային կայարանը
- Կաթողիկոսի եղբոր եւ եղբորորդու գործով դատական հերթական նիստը
- Եվրապատգամավորներն ավելի հաճախ են բացակայում հանձնաժողովների նիստերից․ Politico
- Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում
- ՆԳ նախարարի մոտ քննարկվել են համայնքային ոստիկանության ծանրաբեռնվածության նվազեցման և ոչ բնորոշ գործառույթներ
- Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ
Ա1պլյուս- ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «TRIPP» ընկերության հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
- 4 քաղաքական ուժերի ղեկավարները ճաղերի հետևում են, և դա իշխանության համար քաղաքական հետապնդում չի՞ (տեսանյութ)
- Իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ դատական համակարգն անկախ չէ․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
- ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյանի ճեպազրույցը (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Օտարի խելքի բանը չէ – Արցախի խնդիրը նաեւ ազգային զգացական ոլորտին է առնչվում… Ադրբեջանում ժողովուրդը պատրաստ չէ համախմբման եւ պատերազմի…
– Օտարի խելքի բանը չէ – Արցախի խնդիրը բացի պատմա-քաղաքական եւ ռազմա-տնտեսական ոլորտներից ներառում է նաեւ ազգային զգացական ոլորտը…
– Պատրաստ չեն պատերազմի – Պատերազմում հաղթում է պետությունը, բայց Ադրբեջանում ժողովուրդը պատրաստ չէ համախմբման եւ բանակը ի վիճակի չի լինի մարտնչել…
Օտարի խելքի բանը չէ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հերթական այցը LՂՀ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի հասարակական-քաղաքական շրջանակներում: Ադրբեջանցի կոնֆլիկտաբան Էլխան Մեհդիեւը նշել է, թե պաշտոնական Բաքուն պետք է արձագանքեր հայ նախարարի այցին: «Այդ հարցով շատ անհանգստացած ենք, նույնիսկ այնքան, որ պատրաստ ենք սպանել հայ նախարարին: Իշխանությունը անպայման պետք է իր բողոքը հայտնի այսուհետ: Բայց, իշխանությունը ոչ մի կերպ չի արձագանքում, երբ անգամ Ղարաբաղում Սերժ Սարգսյանի մասնակցությաամբ զինվորական շքերթ է կայանում»,- ասել է այս կոնֆլիկտաբանը:
Ադրբեջանում պատրաստ են սպանել մեր ԱԳ նախարարին, իսկ ԱՄՆ-ում, ՌԴ-ում եւ Եվրոպայում շատ նորմալ են ընկալում ինչպես Էդվարդ Նալբանդյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի այցերը: Մեր նախագահի հետ հանդիպմանը ԵԽ պահպանողականների ու ռեֆորմիստների խմբակցության պատգամավորական պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան կարեւորել է հայկական կողմի հավասարակշռված մոտեցումը արցախյան հարցում, ինչը նաեւ նպաստում է Հայաստան-ԵՄ երկխոսությանը եւ առհասարակ՝ եվրամերձեցմանը: ՀՀ արտաքին քաղաքականության հավասարակշիռ գործելաոճը տրամաբանական է ընկալվել, քանի որ հայկական քաղաքակրթությունն էլ եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մասն է:
Անկարան չի թաքցնում նորoսմանյան ձգտումները… Սիրիական հակամարտության ընթացքում եւս ծավալապաշտական քարտեզներ են տպագրվում…
– Անկարան չի թաքցնում նորoսմանյան ձգտումները…
Սիրիական հակամարտության ընթացքում եւս ծավալապաշտական քարտեզներ են տպագրվում, ինչն արտացոլում է համաթրքական նպատակները
– Պարսից ծոցում զորավարժություններ են…
Անկարան չի թաքցնում նորoսմանյան ձգտումները
Շարունակվում է սիրիական հակամարտությունը եւ այն այլեւս ընդունել է արյունալի եւ աղետալի ընթացք: Միջազգային ասպարեզում Սիրիային աջակցող Իրանը չէր մասնակցում սիրիական խնդրին առնչվող միջազգային խոշոր հանդիպումներին, բայց մայիսի վերջին գումարեց «Սիրիայի բարեկամների» այլընտրանքային համաժողով: Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին ասել է, որ մի քանի երկրների են հրավիրել համաժողովին մասնակցելու համար:
Թեհրանը հայտարարել է համաժողովի անցկացման մասին՝ «Սիրիայի բարեկամության խմբի» սպասվող հանդիպմանը զուգահեռ, որտեղ մասնակցելու են Արեւմտյան պետությունները, արաբական մի շարք երկրներ եւ սիրիական ընդդիմությունը: Հանդիպումը կկայանա Հորդանանի մայրաքաղաք Ամմանում:
3. Կսարքեն լեզբոգեյաերկսեռատրանսգենդերային մարդատեսակ… «Հղի տղամարդը» բաժանվել է կնոջից… Նա ցանկանում էր կենտավրոս ունենալ…
– Կսարքեն լեզբոգեյաերկսեռատրանսգենդերային մարդատեսակ…
…Գուցե «ա՞զգ» կամ «պետությու՞ն» ստեղծեն՝ ԼԳԲՏ-ի Միացյալ Նահանգներ՝ ՄԱԿ-ում հատուկ կարգավիճակով:
– «Հղի տղամարդը» բաժանվել է կնոջից (ոչ մաքուր հայերենով ասած, այդ խզիկը իր բաժանման մասին պատմել է)…
– Նա ցանկանում էր կենտավրոս ունենալ (վերջապես, ու՞ր է այն ազգային իշխանությունը, որը Կոմայգին գոմայգուց կտարբերակի, այլապես «գոմիկանոց-այգին» իսկապես գոմ-այգու կվերածեն՝ հետագայում դրսի ու ներսի ձիերին, էշերին ու այլ անասունների ներմուծելով)…
Կսարքեն լեզբոգեյաերկսեռատրանսգենդերային մարդատեսակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուղերձ է հղել «Հոմոֆոբիայի եւ տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջազգային համաժողովին» նշելով, որ այն կազմակերպվել է Նիդեռլանդների կառավարության կողմից (շատ տրամաբանական է, որ հենց այս այլասերվածության բացահայտ քարոզիչ երկրի,- հեղ.)՝ հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը նշելու համար: ՄԱԿ-ի անչա՛փ մարդասեր նախագահը շնորհակալություն է հայտնել մեկ այլ անչա՛փ մարդասերի՝ «Ձերդ Գերազանցություն Նիդեռլանդների թագուհի Մաքսիմային», ով աջակցել է այս իրադարձությանը:
ՄԱԿ-ը հոմոֆոբիայի դեմ պայքարը համարում է «մարդու իրավունքներ բոլորի համար գաղափարի՝ առավել ծավալուն մարտի առանցքային մասը, ռասիզմը վերացնելու եւ գենդերային հավասարությունը խթանելու ՄԱԿ-ի վաղեմի աշխատանքի մասը նաեւ»: Եվ ՄԱԿ-ի, ասում են բա՛րձր ամբիոնից, տառապալից խոսքերով արտաբերվել է. «Սերունդներ շարունակ լեզբուհիները, գեյերը, երկսեռականներն ու տրանսգենդերները (ԼԳԲՏ)՝ բոլոր տարածաշրջաններում ենթարկվել են սարսափելի բռնության իրենց սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության պատճառով: Նրանք արժանացել են արհամարհանքի, ծաղրանքի եւ խտրականության: Նրանց ստիպել են զգալ ամեն բան, բացի ազատությունից ու հավասարությունից»:
Հիշողության կորուստ՝ եվրոպացիների շրջանում… Նաեւ տեսողության ու լսեղության կորուստ – չեն նկատում Երեւանի քաղաքապետարանի կողքին Կոմայգու գոյությունը…
Հիշողության կորուստ՝ եվրոպացիների շրջանում
– Մոռացել են «Պարադա» համասեռամոլություն քարոզող սերբական ֆիլմի ցուցադրման ձախողումը…
– Մոռացել են Հայ Արիական Միաբանության եւ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի անունը…
Նաեւ տեսողության կորուստ – չեն նկատում Երեւանի քաղաքապետարանի հենց կողքին Կոմայգու գոյությունը, որն ըստ եվրականոնակարգի, վերածվել է գոմայգու…
Հայտնի է, որ մի խեղումը կարող է այլ խեղումների կամ հիվանդությունների պատճառ դառնալ, ինչին նպաստում են հատկապես սեռա եւ հոգեխեղումները: Եվ ահա, «Amnesty International»-ի անդամները հիշողության լուրջ կորուստ են ունեցել: Մենք էլ՝ որպես նրանց կողմից մերժվածներ, համենայնդեպս կասենք ճշմարտությունը, որպեսզի հիվանդը կողմնորոշվի:…
Այս միջազգային ու երեւի իրավապահ կազմակերպությունը մոռացել է իր զեկուցագրում (կամ էլ պատվիրատուներն են հիշողության կորուստ ունեցել) նշել, որ մեր երկրում տավալվել է նաեւ բազմազանության շքերթի անվան ներքո պատսպարված համասեռականների երթը: Ինչը բախվեց դրա դեմ բողոքի ելած պահպանողական արժեքներ ունեցող հայ ազգային երիտասարդներին: Երիտասարդներ, ովքեր բազմազանության շքերթը գնահատեցին դրա իրական դեմքով՝ միասեռականության «քարոզացույց», եւ փաստեցին դրա անհարիր լինելը մեր բնածին նկարագրին ու հավաքական անվտանգության պահպանման առաջնահերթություններին:
Իսկ սա արդեն չի՛ նպաստում հակազգային երեւույթների տարածմանը, ինչը կոպտորեն խախտում է եվրաարժեհամակարգը: Ինչպե՞ս կարելի է մոռանալ եւ չնշել սա: Մի՞թե այսքան լուրջ է եվրոպացիների մոտ հիշողության կորստի հիվանդությունը:
Անբարոն, հավատախեղն ու հակաազգայինը՝ եվրամակարդակ – …Պետք է ազգովի առավել ուժգին թքե՜լ այս մտածելակերպի եւ այն սերմանողների վրա…
– Անբարոն, հավատախեղն ու հակաազգայինը՝ եվրամակարդակ…
…Պետք է ազգովի առավել ուժգին թքե՜լ այս մտածելակերպի եւ այն սերմանողների վրա:
– Ծոմակը (Արմինե Օգանեզովան) անբարոյականության սերմանողներից մեկն էր Հայաստանում…
…Թող Ծոմակը բարով վայելի եվրահաճույքները, Եվրոպան էլ՝ Ծոմակին:
Անբարոն, հավատախեղն ու հակաազգայինը՝ եվրամակարդակ
Զարմանալի կլիներ, եթե «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մԵԿ անգամ էլ չխոսեր «Հայաստանում գեյ-ակումբի վրա իրականացված հարձակման ու ադրբեջանական ֆիլմերի տապալված ցուցադրման» մասին: Հրապարակելով աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների վերաբերյալ իր ամենամյա զեկույցը, սրանք Հայաստանի վերաբերյալ ոչ ծավալուն հատվածում արձանագրել են, որ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն նախորդ տարի մայիսի 6-ին հաղթանակ տոնեց խորհրդարանական ընտրություններում: Չնայած ընտրական գործընթացների ժամանակ խոսքի, հավաքների ու տեղաշարժի ազատությունն հիմնականում սահմանափակված չի եղել, այնուհանդերձ որոշ դիտորդներ հաղորդել են տարածված ընտրակաշառքի եւ ընտրողների նկատմամբ ճնշումներ բանեցնելու դեպքերի մասին: Խոսքի ազատության վերաբերյալ նշվել է, թե այն հիմնականում չի սահմանափակվել, սակայն հասարակական թշնամանքի եւ որոշ դեպքերում բռնության զոհ են դարձել անձիք, ում արտահայտած մտքերն ընկալվել են որպես հակաազգային:
Զեկույցի հեղինակները պնդել են, թե իրավապահ մարմինները որոշ դեպքերում չեն կարողացել պատշաճ քննել եւ հրապարակավ ու անկողմնակալ դատապարտել նմանօրինակ գործողությունները, եւ հիշատակվում է 2012թ. ապրիլին Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպման փորձերը նախ՝ Գյումրիում, ապա Վանաձորում, որոնք ուղեկցվել էին ցուցարարների բողոքի գործողություններով:
«Արդյունքում փառատոնի անցկացումը տապալվել էր, իսկ կազմակերպիչներից ոմանք բռնության էին ենթարկվել:
Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…
– Հայկական խոհանոց – Մաղադանոսով կոտլետ…
– Շաբաթվա մարզական կյանքից…
– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…
– կարդացե՜ք «Լուսանցք» շաբաթաթերթ, բաժանորդագրության համար դիմել…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Մաղադանոսով կոտլետ
Բաղադրությունը
Մաղադանոս – 120 գ
հավկիթ – 2 հատ
սպիտակաձավար – 50 գ
գլուխ սոխ – 50 գ
ձիթայուղ – 100 գ
սեւ ու կարմիր պղպեղ
եւ բուլղարական կանաչ ու կարմիր տաքդեղ
աղ
Պատրաստման եղանակը
Մաղադանոսը մանր կտրատել:
Ձուն հարել, ավելացնել սպիտակաձավարը, աղը, պղպեղը եւ խառնել:
Ստացված զանգվածն էլ խառնել մաղադանոսին, թողնել 10 րոպե:
Այնուհետեւ թավան տաքացնել, ավելացնել բուսայուղը, ստացված զանգվածը գդալի միջոցով տեղադրել թավայում, տապակել երկու կողմից:
Մատուցեք թթվասերով եւ անու՜շ արեք:
* * *
Ուղտը չոքեց դռանը – Արամ Մկրտչյան (Գերմանիա) – «Ուղտը դռանը չոքել» ասելով պետք է հասկանալ՝ անախորժություն, դավադրություն…
Ուղտը չոքեց դռանը – Արամ Մկրտչյան (Գերմանիա)
…Հենվելով վերո շարադրվածի, նաեւ այլ նյութերի վրա, ես գրել էի հետեւյալ միտքը՝ մի քիչ իմաստասիրություն, ուղտի մեկ այլ անունն է դավա: Դավա կամ դավ, այսինքն՝ անձի դեմ իրականացվող գաղտնի որեւէ արարք: Ուղտը մեր մշակույթի հետ կապված է հիմնականում դավա ձեւով, որը եւ հուշում է՝ «Ուղտը դռանը չոքել»: Դարձվածքի իմաստաբանությունը կապված է քոչվորների խնդրո հետ, հետեւաբար, երբ ասում էին. «Ուղտը դռանը չոքել», պետք է հասկանալ՝ անախորժություն, դավադրություն…
Մի առիթով շատ հպանցիկ անդրադարձա «ուղտը դռանը չոքել» դարձվածքի իմաստաբանությանը, սակայն քննարկումներից պարզվեց, որ դարձվածքի մեկնաբանումը ավելի խորը պարզաբանման կարիք ունի, որի պատճառով քննարկողները հղում էին անում Հրաչյա Աճառյանի աշխատությունները՝ փորձելով հասկանալ իմ մեկնաբանման ճշմարտացիության աստիճանը, եւ վերջնականապես խճճվեցին:
Վիճակը հաղթահարելու համար նորից հնարավորինս հակիրճ ներկայացնեմ խնդիրը:
Այսպիսով, «Ժամանակակից Հայոց լեզվի բացատրական բառարան»-ի մեջ հատոր 4, էջ 595-ում ներկայացնում է Ուղտ-ը շինել-խաբելով առնել փոխաբերական իմաստով:
Իսկ Հայերեն արմատական բառարանի հատոր 3-ի, էջ 597-ում ներկայացնում է այսպես – Ուղտ (սեռական ուղտու կամ ըղտու) ծանոթ կենդանին, թրք. Dave: Ի դեպ, իր հոդվածներում Աճառյանը միայն նշում է DAVE թրքերեն եւ չկա խոսք DAVE բառի թուքական պատկանելության մասին:
Ուղտ բառի ծագումը ներկայացնելիս Աճառյանը դետալացված ներկայացնում է իր ժամանակի հայտի տեղեկատվությունը եւ այս սկսում է Թագլաթպալասար Ա-ի ժամանակներից մ.թ.ա. 1108-1080թթ.:
Որ ուղտը չչոքի մեր դռանը…Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը նպատակային ծրագիր է – ի՞նչ խնդիրներ են ծագել…
Որ ուղտը չչոքի մեր դռանը
…Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը երկար տարիներ խոսվող այս ծրագիրը կիրառական քայլի բերեց, իսկ ներկայիս նախարար Գագիկ Բեգլարյանը այդ կիրառականի հետ խնդիրներ ծագեցրեց: Լրատվության մեր աղբյուրները հուշում են պատճառները, եւ դրանց առաջիկայում կանդրադառնանք…
Երկար տարիներ է, ինչ խոսվում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման եւ շահագործման մասին: Առհասարակ հայ-իրանական տնտեսական ծրագրերը շատ դանդաղ առաջընթաց են արձանագրում: Նույնն է նաեւ Մեղրիի ՀԵԿ-ի պարագայում: Թուրք-ադրբեջանական շրջափակման պայմաններում Հայաստանի երկաթուղային կապն այլ երկրների հետ ապահովվում է միայն Վրաստանով: Այս երկրով է իրականացվում բեռների հիմնական հոսքը՝ Այրում-Սադախլու ճանապարհներով: Եվ այս հատվածից էլ բեռները տեղափոխվում են սեւծովյան նավահանգիստներ, ապա լաստանավով՝ Ռուսաստան եւ Ուկրաինա, նաեւ դեպի Եվրոպա:
Գազանը չի քնում ադրբեջանցու (հային կացնահարող եւ կենդանիներին խոշտանգող) մեջ… Հույսները թուղթ ու գիր անողներն են… Բարդույթը ստիպում է մշակույթ առնել…
– Գազանը չի քնում ադրբեջանցու մեջ…
…Մի՞թե քնած հայ սպային կացնահարած ռամիլսաֆարովները նույնքան վտանգավոր չեն, որքան կենդանիներին խոշտանգող մուրադաբդուլաեւներն ու ռաուֆռասուլովները…
– Հույսները թուղթ ու գիր անողներն են…
…ադրբեջանցիները դիմում են կախարդների եւ էքստրասենսների օգնությանը…
– Բարդույթը ստիպում է մշակույթ առնել…
…Կբավականացնե՞ն նավթային դոլարները այս արհեստական «ազգի» չեղած մշակութային եւ մտավորական PR-ն իրականացնելու համար…
Գազանը չի քնում ադրբեջանցու մեջ
Կրկեսի կենդանիներին դաժան կտտանքների ենթարկած ադրբեջանցի մարզիչների մասնակցությամբ մի տեսանյութ է տարածվել համացանցում, որում ցուցադրվում են սարսափելի կադրեր, թե ինչպես են վերջիններս դաժան կտտանքների ենթարկում կրկեսի կենդանիներին: Տեսանյութի նկարահանումները իրականացրել է կենդանիների իրավունքների պաշտպանության «Վիտա» կենտրոնի կամավոր մի աղջիկ, ով ընդունվել էր կրկես՝ որպես մաքրուհի. «Կապիկների նկատմամբ ծաղրանքը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգի պետական կրկեսում: Մուրադ Աբդուլաեւն ու իր օգնականը կանոնավոր կերպով դաժան ծեծի են ենթարկել ու խեղդել կապիկներին: Նրանց ծեծելուց հետո տեղավորել են նեղ վանդակների մեջ»,- պատմում է «Վիտա»-ի ղեկավար Իրինա Նովոժիլովան:
Տեսանյութում կենդանիներին ծաղրի են ենթարկում: «Եվ խոսքը ինչ-որ խելագարների մասին չէ, տեսանյութում նկարված է կրկեսի պրոֆեսիոնալ մարզիչ, ով ծեծի է ենթարկում ու խեղդում է երկու փոքրիկ կապիկներ Ջոնիին ու Կուզյաին»,- գրում է ադրբեջանական «1նյուզ.ազ» կայքը, իր ադրբեջանցի մարզիչի մասին: Մի՞թե ադրբեջանական կայքի աշխատակիցների համար այս ադրբեջանահարիր գործելաոճը դեռ զարմացնում է:
«Եվրատեսիլ»-ը՝ այլեւս ադրբեջանական մրցույթ-ճաշկերույթ… Մոսկվայի Կրեմլի դահլիճում կայացավ «Տաշիր-2013» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը…
– «Եվրատեսիլ»-ը՝ այլեւս ադրբեջանական մրցույթ-ճաշկերույթ…
…Եթե «Եվրատեսիլ»-ը կեղծելը դարձել է թյուրք-ադրբեջանական փորձատեղի, ապա Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ այլեւս չի մասնակցելու եվրակաշառակերական այս մրցույթ-ճաշկերույթին: Հատկապես, երբ համացանցում արդեն տեսալրատվություն է դրված, թե ինչպես են ադրբեջանցիները գնում մերձբալթյան երկրների բնակիչներին եւ պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներին, ինչը նույնաբար տեղափոխվել է եվրոպական այլ երկրներ, ինչի համար տասնյակ միլիոնավոր նավթադոլարներ են մսխվել…
– Մոսկվայի Կրեմլի դահլիճում կայացավ «Տաշիր-2013» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը: Ավանդույթի համաձայն՝ մրցանակներ հանձնվեցին «Լավագույն երգիչ», «Լավագույն երգչուհի», «Հայաստանի բարեկամ», «Տարվա հայտնություն» եւ մի շարք այլ անվանակարգերում…
«Եվրատեսիլ»-ը՝ այլեւս ադրբեջանական մրցույթ-ճաշկերույթ
Շվեդիայի Մալմյո քաղաքում «Եվրատեսիլ 2013»-ը մեզ համար նշանավորվեց ոչ միայն Հայաստանը ներկայացնող «Dorians» ռոք խմբի պատշաճ մասնակցությամբ, այլեւ հերթական բացահայտված ադրբեջանական սադրանքով: Ինչն ավելի շատ բնույթով մի ծաղր է, որ շպրտվեց Եվրոպայի երեսին: Դրա մասին դեռ ստորեւ կխոսենք: Իսկ «Dorians»-ը, չնայած լավ ելույթին, այդ եվրածաղրի հետեւանքով հանգրվանեց 18-րդ տեղում՝ 41 միավորով: Մեր երկրին մշտապես 12-ական միավորներ գնահատող պետությունները կարծես վերացել էին երկրի երեսից, քանզի վստահաբար, եւ՜ սփյուռքահայերը, եւ՜ հայության այլազգի բարեկամները քվեարկել են ինչպես միշտ, բայց արդյունքում անիրական մի թիվ գրանցվեց:
Իհարկե հայտնի է, որ «Եվրատեսիլ»-ը որքան մշակութային, այնքան էլ, եթե ոչ ավելի՝ քաղաքական գնահատումների է արժանանում, ուստի զարմանալի է, որ Հայաստանի ներկայացուցիչներին 10-12-ական միավորներ բերող Ռուսաստանն ու Ֆրանսիան, Բելգիան ու Հոլանդիան, Հունաստանն ու Կիպրոսը եւ էլի երկրներ հանկարծ «փոխել էին» քաղաքական հայացքները եւ մոռացել Հայաստանին: Ամենաշատ միավորները մեզ տվեցին Վրաստանն ու Բուլղարիան՝ 10 եւ 8: Ռուսաստանը, Հունաստանն ու Ֆրանսիան տվեցին շատ ցածր միավորներ՝ համապատասխանաբար 2, 0 եւ 7: Ի դեպ, Ադրբեջանը Ռուսաստանից եւ Ֆրանսիայից ստացավ առավելագույն 12 միավոր, ինչը ավելի տարօրինակ է, քան՝ Հայաստանին ցածր գնահատելը: Զարմանալի է, որ այս տարի Հայաստանից Ռուսաստանի մասնակցին բավականին ցածր գնահատեցին՝ 7 միավոր, իսկ առավելագույնը 12 միավոր ստացավ Ուկրաինան, որ միշտ բարձր է գնահատել Ադրբեջանին:
Ջրահեռացման համակարգն էլ չի հասցրե՞լ… Կարկուտը ծեծած տեղն է ծեծում – …մի կտոր չոր հաց, էն էլ հրե՛ն հա, երկնքից կախված…
– Ջրահեռացման համակարգն էլ չի հասցրե՞լ…
– Լոռեցիաբար ու մշտապես օրախնդիր …մի կտոր չոր հաց, էն էլ հրե՛ն հա, երկնքից կախված…
…Սակայն պարզվեց, որ ծրագիրը փաստացի փուչիկ է, որը պայթեց՝ ցուցադրելով իր անօգուտ լինելը (կարկուտը ծեծած տեղն է ծեծում)…
Ջրահեռացման համակարգն էլ չի հասցրե՞լ
Մի շա՛տ հետաքրքիր գործելաոճ են որդեգրել մեր որոշ պաշտոնյաներ ու գործարարներ: Ձմռանը, երբ հաստատ պիտի ձյուն գա ու գալիս է, ասում են՝ պատրաստ չէին, արագ կպատրաստվեն ու ճանապարհները կբացեն, տաքսիներն ու տրանսպորտի այլ միջոցներն էլ նորից կհայտնվեն անիվները փոխած… Գարնանը կարկուտ է տեղում, բայց էլի պատրաստ չեն… Ամռանը շոգ է… Չէին սպասում… Աշնանն անձրեւ է գալիս… Երկիրը երկիր չի, էլի՛… Մինչեւ ե՞րբ: Ծիծաղու՞մ են, բայց իրենք են ախր ծաղրածուները:
Վերջերս Երեւանում մի քանի ժամ տեղացած անձրեւի հետեւանքով փողոցների մի մասը ջրածածկվել էին ու դարձել գրեթե անանցանելի: Սա եւս խնդիր ու քննարկումների թեմա էր դարձել ու բոլորին հուզում էր, թե ինչո՞ւ չի գործել մայրաքաղաքի ջրահեռացման համակարգը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հայտնեց, որ խնդիրը քննարկվել է քաղաքապետարանում՝ արագ նախաձեռնած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որտեղ «Հայպետհիդրոմետ»-ի ներկայացուցիչը հստակ նշել է, որ մայրաքաղաքում տեղումների քանակը եղել է այնքան, ինչքան գրեթե ամսական նորմայի սահմաններում է լինում: Քաղաքապետարանի պատասխանատուի խոսքով, տեղումների այդչափ քանակության դեպքում, որեւէ երկրում որեւէ ջրահեռացման համակարգ հնարավորություն չունի այդքանը միանգամից տանելու համար:
Արեւային էներգիան եւ չկամ գազանավթակիրները… Ու՞ր կորավ իրանական գազը… էլեկտրաէներգիայի գինը պետք է նվազի, ոչ՝ ավելանա… Լավ չեք բանակցում…
– Արեւային էներգիան եւ չկամ գազանավթակիրները…
– Ու՞ր կորավ իրանական գազը…
– էլեկտրաէներգիայի գինը պետք է նվազի, ոչ՝ ավելանա…
– Լավ չեք բանակցում – …քաղաքական ամենաբարձր մակարդակով բանակցություններ են Ռուսաստանում, որի նպատակն է այնպիսի լուծումներ գտնել…
Արեւային էներգիան եւ չկամ գազանավթակիրները
Գիտնականները պնդում են, որ հետագա բարդություններից խուսափելու համար հիմա ճիշտ ժամանակն է անցնելու էներգիայի այլընտրանքային տարբերակին՝ արեւային էներգիային:
Ժամանակին հայտնի գիտնական Պարիս Հերունին «արեւային» իր տարբերակը՝ «Արեւ» ծրագիրն առաջարկեց այս էներգետիկ բնագավառը զարգացնելու համար, սակայն նրա մահն ընդհատեց առանց այն էլ դժվարությամբ սկսած նախաձեռնությունը: Պետությունը այդ ծրագիրն առայժմ թանկ համարեց, իսկ մեր գործարարներն էլ առեւտրից ու կազինոներից այն կողմ ոչ մի շահ չեն տեսնում:
Այժմ Հելիոֆիկացման ծրագրի ղեկավար, գիտնական Վահան Համազասպյանը վստահ է, որ արեւային էներգիայի օգտագործման հաշվին յուրաքանչյուր ընտանիք կխնայի 11 հազ. խ/մ գազ, ինչպես նաեւ կբացվեն 400-800 հազ. աշխատատեղեր:
Եթե ՀՀ-ում կիրառվի Հելիոֆիկացիայի ծրագիրը, ապա դա շատ ավելի էժան կարժենա ատոմային 1 նոր էներգաբլոկից, բայց կտա համարժեք եւ ավելի արտադրանք (իմ գնահատականը չէ,- հեղ.):
Ռազմավարական ու էլի մի բանի թանկացում – Ամեն ինչ պետք չէ բարդել ժողովրդի ուսերին, պետությունը միայն հասարակ մարդիկ չեն… Վրաստանում գազն էլ են էժանացնում…
– Ռազմավարական ու էլի մի բանի թանկացում…
…Հետաքրքիր է, որ բնակչությանը վարձատրության մակարդակը ասիական են պահպանում, իսկ խոստումներն ու պահանջները՝ եվրոպական են շռայլում: Ամեն ինչ պետք չէ բարդել ժողովրդի ուսերին, պետությունը միայն հասարակ մարդիկ չեն: Տեղն եկած ժամանակ իշխանության ամենացածրորակ կամ ամենավերջին պաշտոնյան հայտարարում է՝ թե այդ իրենք են պետությունը: Իսկ ու՞ր եք հիմա՝ պետության «դեմքեր»…
– Վրաստանում գազն էլ են էժանացնում…
…Շարունակվում են մեծ ներդրումային հոսքերը դեպի Վրաստան, անգամ հայ գործարարներն են շտապում այնտեղ՝ մեր ժողովրդից մսխած փողերով վրացական հանրությանը օգնելու համար: Համացանցում նշված է, որ վերջին տարիներին 70-ից ավելի հայ գործարարներ մի քանի միլիարդի ներդնումներ են արել Վրաստանում…
Ռազմավարական ու էլի մի բանի թանկացում
«Գազը կթանկանա» ձեւակերպումը հասցրել է սարսափեցնել եւ՜ մարդկանց, ովքեր կքված են կենցաղային դժվար պայմաններից, եւ՜ գործարար ու այլ շրջանակների, քանզի թանկացումը շղթայական կարգով ներառելու է ամբողջ շուկան, մեր կյանքը: Եվ այն կարծիքը, թե իշխանությունը գիտեր գազի թանկացման մասին, բայց միջոցներ չէր ձեռնարկել, թերեւս մոտ է իրականությանը: «Գազի գինը ներկայացվում է ապրիլին, քննակումները սկսվում են մայիսին»,- հայտնել է ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, «Հայռուսգազարդ» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել նոր սակագնի հաստատման հայտ՝ 1 խմ-ի համար նախկին 132 դրամի փոխարեն 221 դրամ: Խմբակցության պատգամավորները վստահեցրել են, որ իրենք չեն սպասել ընտրություններն ավարտվեն, նոր միայն բարձրաձայնեն գազի գնի թանկացման մասին. «Բոլորս էլ գիտեինք, որ գազի գինը թանկանալու է, բայց թե երբ, դա արդեն 2-րդ հարցն էր, եւ իշխանությունները հնարավորինս կարողացան դա հետաձգել՝ ավելի մեղմացնելու համար»,- հայտնել է մեկ այլ ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը: Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները հայտարարել են, որ գազի գնի հարցը կքննարկեն ԱԺ համապատասխան հանձնաժողովում:
Ո՞ւմ հաշվին է խոստանում կառավարությունը… Ռազմավարական ու էլի մի բանի թանկացում – Եվ մարդկանց սոցիալական հոգսերը մնում են անփոփոխ…
– Ո՞ւմ հաշվին է խոստանում կառավարությունը…
…Մեր երկրում քամու, արեւի էներգիան չենք օգտագործում, ջերմաէլեկտրակայանները փորձեցին զարգացնել, բայց դրանք եւս գազով են աշխատում: Երբ գազի գինը թանկանա, հոսանքի գինը եւս կթանկանա…
– Ռազմավարական ու էլի մի բանի թանկացում…
…Իսկ քաղաքական ուժերի հանրահավաքները վերջնական արդյունքում գործածելով սոցիալական հարցերը՝ ավարտվում են քաղաքական պահանջներով, իսկ իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը կառուցողական ոլորտից տեղափոխվում է առճակատման եւ փոխմերժման ոլորտ: Եվ մարդկանց սոցիալական հոգսերը մնում են անփոփոխ…
Գազի սակագնի թանկացումը՝ հերթական «բարեկամական» դրսեւորում – Այս մասին Հայ Արիական Միաբանությունը բազմիցս զգուշացրել է…
Գազի սակագնի թանկացումը՝ հերթական «բարեկամական» դրսեւորում
…Այսքանը հանդուրժող հայությունն ու Հայաստանը պետք է ստանային նոր հարվածներ, ինչը ոչ միայն տրամաբանական է, այլեւ պատմական փաստերի զուգակցում: Այս մասին Հայ Արիական Միաբանությունը բազմիցս զգուշացրել է…
Հայ-ռուսական հարաբերությունները դարերով համարվում են բարեկամական, սակայն պատմության առանցքային հատվածներում ամրագրված է այդ բարեկամի՝ մեջքից դանակով անվարան հարվածելու քաղաքականությունը: Այս բարեկամության առանցքում անխախտ եւ անդավաճան գործում է միայն հայկական բարեկամության կամքը, ինչը հաճախ նաեւ վնասում է մեր ազգային շահերը: Մինչդեռ Ռուսաստանը, կլինի ցարական, թե բուրժուա-ֆեոդալական, սոցիալիստական-համայնավարական, թե լիբերալ-դեմոկրատական, միայն իր ազգային շահերն է նկատում:
Դեռ ռուսական ցարական մտածողությունից է կյանքի կոչվել «Հայաստանը՝ առանց հայերի» գործելաոճը, որ ձեւավորվել է վելիկոռուսական քաղաքականությունից: Իսկ դա հատկապես հայության համար ոչ մի բանով չի տարբերվում համաթուրքական վտանգից:
Խորհրդային կարգերի հաստատման ընթացքում եւս Հայաստանն ու հայությունը զգացել են ռուս-հայկական բարեկամության դառնությունը: 1-ին աշխարհամարտի տարիներին, ինչպես եվրոպական ու ամերիկյան «քաղաքակիրթ» ազգերը, այդ բարեկամը նույնպես դիտորդի կարգավիճակով եւ իր շահերը հետապնդելով հետեւեց Հայոց ցեղասպանության իրականացմանը: Ավելին՝ այդ տարիներին Հայաստանը նոր տարածքային կորուստներ ունեցավ, եւ Կարսի անկումը միայն ռուսական զինուժի դավադիր գործողությունների հետեւանքը եղավ: Նորից գործեց ռուս-թուրքական կացնա-յաթաղանային համերաշխությունը հայության թիկունքում…


