Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ
- Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական հերթական նիստը
- Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք. Քրիստինե Վարդանյան
- Փոխոստիկանապետն ասեց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ
- Սամվել Կարապետյանը ձեզ համար մեծն բարերար էր մինչեւ եկեղեցուն պաշտպանելը. Խամոյան
- Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ
- Կոնջորյանը, Բաղդասարյանն ու Սանդիկովը մեկնում են Թուրքմենբաշի՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու
- Շիրակում ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկել լրագրողի, ստիպել են ջնջել սննդի մասին գրառումը. Իրավապաշտպան (վիդեո)
- Մասկը պատիվ է համարել Nvidia-ի ղեկավարին աշխատանքի ընդունելու հնարավորությունը
- Եղանակը Հայաստանում. տաքացում
Ա1պլյուս- 4 քաղաքական ուժերի ղեկավարները ճաղերի հետևում են, և դա իշխանության համար քաղաքական հետապնդում չի՞ (տեսանյութ)
- Իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ դատական համակարգն անկախ չէ․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
- ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյանի ճեպազրույցը (տեսանյութ)
- Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանքեր․ հերթական ակցիան՝ ԶՊՄԿ մասնակցությամբ (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Ընդդիմադիր ուժ՝ հեռու միջազգային «եղբայրության» կառույցից… Հեղափոխական հարուստների փնտրտուք կամ՝ մասոնական գաղտնի եղբայրության բացահայտ օժանդակություն…
– Ընդդիմադիր ուժ՝ հեռու միջազգային «եղբայրության» կառույցից
…Իշխանության ներկայացուցիչները չեն բացառում նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը, ինչը կարող է իրապես հեռանկարներ բացել ինչպես քաղաքական ուժերի՝ պետության շուրջ համախմբման, այնպես էլ կառուցողական ընդդիմադիր եւ գործուն ուժի ձեւավորման համար…
– Հեղափոխական հարուստների փնտրտուք
…Մնում է դրսի հարուստ հեղափոխականներին դիմելը, ինչն արդեն մեզ ծանոթ երեւույթ է, որը կոչվում է մասոնական գաղտնի եղբայրության բացահայտ օժանդակություն…
Ընդդիմադիր ուժ՝ հեռու միջազգային «եղբայրության» կառույցից
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ առաջիկայում ականատեսը կլինենք որոշ վերադասավորումների՝ ընդդիմության շրջանում: Նա այսպիսի համոզման է եկել, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր վերջին հայտարարությունն արեց՝ նշելով, թե ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն:
«Ընդհուպ կարող են նաեւ միավորման դեպքեր լինել: Ընդդիմադիր ուժերը սեփական կարողությունները վերաիմաստավորելու կամ սեփական ծրագրերով հանդես գալու մասին կմտածեն: Կիրականանա, թե չէ, սա արդեն հարցի մյուս կողմն է»,- ասել է այս պատգամավորը՝ հավելելով, որ «հայհոյող, ոչինչ չընդունող, աղմուկ դնող, ամեն ինչը մերժող, «ինչքան վատ, այնքան՝ լավ» թեզով առաջնորդվող քաղաքական կառույց այլեւս չի ստեղծվի, քանի որ պարոն Ծառուկյանը հենց դա է նկատի ունեցել՝ ընդդիմություն չլինելն ասելով, որովհետեւ ինքն այդպիսին չէ»: Այսինքն, կստեղծվի քաղաքական մի այնպիսի ուժ, որը կարող է առանձին դեպքերում հակադրվել իշխանությանը, կարող է նաեւ առանձին դեպքերում համագործակցել:
Բոլորդ ասեք՝ կերե՞լ եք, թե՞ չէ – Ներկա եւ նախկին բոլոր պաշտոնյաները հրապարակավ ներկայացնեն իրենց այսքան հարստանալու գաղտնիքը…
Բոլորդ ասեք՝ կերե՞լ եք, թե՞ չէ
– …այլեւ ՀՀ 3 նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հրապարակավ ներկայացնեն իրենց այսքան հարստանալու գաղտնիքը…
– …Մի անգամ գրել ենք՝ Ռոբերտ Քոչարյանը ներեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ինքն էլ ներվի Սերժ Սարգսյանի կողմից: Այժմ գործող նախագահը շարունակում է ներելու «ավանդական» ավանդույթը…
«Տարոն Մարգարյանի ունեցվածքը ժողովրդից թալանված է եւ առաջիկա ընտրությունները վերածվում են յուրատիպ հանրաքվեի՝ արդյո՞ք շարունակվելու է այդ թալանը առաջիկա տարիներին»,- Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, դա մտածելու տեղիք է տալիս, թե որտեղից երկար տարիներ բացառապես պետական պաշտոններ զբաղեցնող, կողմնակի եկամուտ չունեցող եւ իր իսկ խոստովանմամբ ժառանգություն չստացած Տարոն Մարգարյանին՝ 6-10 մլն. դոլարի հասնող կարողություն, որն էլ նա հայտարարագրել էր:
ՀԱԿ-ական ընդմիշտ ՀՀՇ-ականը շատ ճիշտ է անում, որ այս հարցը բարձրացնում է: Այո, բոլորը պետք է պատասխան տան եւ հաշվետվություն ներկայացնեն, քանզի մեր պապական ու արարչատուր երկրում պետական գործը, անկախության հիմնադրման օրվանից, դարձրել են անձնական գործ: «Լուսանցք»-ը գրել է այս մասին, եւ այժմ էլ շատերի հետ պահանջում է, որ ոչ միայն Տարոն Մարգարյանը, այլեւ ՀՀ 3 նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հրապարակավ ներկայացնեն իրենց այսքան հարստանալու գաղտնիքը: Իհարկե, մյուս պաշտոնյաները, հատկապես այն, որ 3 նախագահ են «փոխել», բոլորը պետք է խոսեն… Եվ առավելապես նախագահներից հետո 2-րդ ու 3-րդ դեմքեր աշխատած վարչապետերն ու ԱԺ նախագահները պիտի խոսեն: Երեկ իշխանավոր, այսօր ընդդիմադիր կամ՝ հակառակ հերթականությամբ հանդես եկողները նույնպես ասելու բաներ ունեն… Որ երկիրը երկիր դառնա վերջապես:
Օրվա հրամայականը – Նոր ատոմակայան պե՜տք է կառուցենք… Անկարան հեռահար դավադիր նպատակ ունի, այն է՝ կկառուցի իր ԱԷԿ-ները, փակել տալ մերը…
Օրվա հրամայականը – Նոր ատոմակայան պե՜տք է կառուցենք
…Անկասկած է՝ Անկարան հեռահար դավադիր նպատակ ունի, այն է՝ կկառուցի իր ԱԷԿ-ները, փակել կտա մերը (միջազգային հարթակում կհասնի դրան, եթե մենք գործուն չլինենք) ու մեր երկրին կգցի, առանց չափազանցության, ոչնչացվող վիճակում: Որովհետեւ Անկարան իր ԱԷԿ-ներով տնտեսական ու սոցիալական խնդիր չի լուծում, այլ ռազմական ու քաղաքական եւ՝ ընդդեմ Հայաստանի…
Մեր մամուլի որոշ միջոցներ, սատարելով հայկական ատոմակայանը փակել ցանկացող էլիտար եվրոպացիների մի հատվածի, հաճախ անհարկի կամ անհիմն ահազանգում են կամ ոչ ճիշտ (մասնակի լրատվությունը եւս դրան է հանգեցնում) տեղեկություն տարածում: Այժմ էլ ասվում է, թե՝ ՀՀ-ում նոր ԱԷԿ չի կառուցվելու, որովհետեւ կառավարության նոր՝ 2013-2017թթ. ծրագրում այդ մասին ոչ մի խոսք չկա, թե վերջին 4-5 տարիներին կառավարության ներկայացրած ծրագրերում առնվազն ակնարկ անպայման եղել է նոր ատոմակայանի մասին, բայց ահա այժմ չկա:
Ինչ ճիշտ է, ճիշտ է, կառավարության ծրագրում նոր ատոմակայանի մասին խոսք չկա (բայց խոսք կա «էներգետիկ անվտանգության ապահովման» մասին, իսկ առանց ԱԷԿ-ի դա անհնար է): Ճիշտ են նաեւ այն զլմ-ները, որոնք մեջբերել են, թե 2008թ. հոկտեմբերի 2-ին ժողովրդին եւ Աժ-ին ուղղված ուղերձում Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարել է, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել, սակայն անցել է 4,5 տարի, իսկ նոր ատոմակայանի կառուցումը այդպես էլ չի սկսվում: Սա էլ է ճիշտ, բայց ատոմային էներգետիկան այն բնագավառն է, որտեղ չարախնդալ պետք չէ: Այլ կերպ՝ կարողացել է, չի սարքե՞լ…
Հայկական խոհանոց… Մեկնարկեց «ԲարՔեմփ Երեւան 2013»-ը… «Ընթերցման օլիմպիադա – 2013»-ի հաղթողները… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացեք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – Բազուկով եւ խնձորով աղցան (Բարեգործություն. Պատերազմի վետերանները «Արվասար»-ում)…
– Մեկնարկեց «ԲարՔեմփ Երեւան 2013»-ը – Հայաստանյան ՏՏ ոլորտ յուրահատուկ աշխուժություն եւ ստեղծագործական ոգի բերող…
– Հայտնի են «Ընթերցման օլիմպիադա – 2013»-ի հաղթողները…
– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…
«Լուսանցք» շաբաթաթերթի բաժանորդագրության համար դիմել…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Բազուկով եւ խնձորով աղցան
Բաղադրությունը
Բազուկ – 250 գ
կանաչ սոխ – 1 կապ
թթվասեր – 100 գ
չամիչ – 80 գ
թթու խնձոր – 60 գ
ընկույզ – 60 գ
բուսայուղ – 50 գ
գլուխ սոխ – 25 գ
Պատրաստման եղանակը
Գլուխ սոխը մանր-մանր կտրատել, սոխառած անել, ավելացնել քերիչով անցկացրած բազուկը, լավ խառնել՝ մինչեւ փափկի:
Այնուհետեւ ավելացնել կանաչ սոխը եւ կրակի վրայից վերցնել ու թողնել հովանա: Ապա վրան ավելացնել նախապես լվացած չամիչը:
Սա լցնել սկուտեղի մեջ, վրան բարակ շերտերով կտրատել խնձորը, ընկույզը: Ամենավերջում աղով համեմել, թթվասերը լցնել, ձեւավորել, մատուցել:
Բարի՜ ախորժակ:
Մարզաշխարհ. Սպորտային լուրեր հայ մարզիկների մասնակցությամբ մրցաշարերից – Շաբաթվա մարզական կյանքից…
Սպորտային լուրեր հայ մարզիկների մասնակցությամբ մրցաշարերից
Մարզաշխարհ. Շաբաթվա մարզական կյանքից –
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը Յուրի Վարդանյանն է
Շնորհավորանքներն այս նշանակման առուոմվ շատ են, եւ բոլորն անվանի մարզիկին մաղթել են, որ որպես հայկական սպորտի պատասխանատու, լավագույնս օգտագործի պետական կառույցի բոլոր միջոցները՝ Հայաստանի անունը մարզական առումով էլ ավելի բարձրացնելու, նոր նվաճումներ արձանագրելու համար:
Յուրի Վարդանյանը փառահեղ մարզական ուղի է անցել եւ միջազգային մրցասպարեզներում նվաճած 100-ից ավել մեդալները, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մոտ 5 տասնյակ ռեկորդները դրա վառ օրինակն են:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ ՀՀ ԱՕԿ-ի ղեկավարը եւ օրերս Երեւանում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ վավերացրել են երկու երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների ստորագրած փաստաթուղթը՝ Հայաստանում եւ Բելառուսում մարզիկների համատեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնլու համար:
Հետահայաց ՀՀ նախագահի եւ Երեւանի ավագանու ընտրություններին.- Ավելի լավ Երեւանի սպասումով… Եվրոպայի «եւ՜ նալին եւ՜ մեխին»-ը… Մրցակցային, բայց գաղափարազուրկ…
Հետահայաց ՀՀ նախագահի եւ Երեւանի ավագանու ընտրություններին.-
– Ավելի լավ Երեւանի սպասումով…
– Եվրոպայի ՙեւ՜ նալին եւ՜ մեխին՚-ը…
– Մրցակցային, բայց գաղափարազուրկ…
Ավելի լավ Երեւանի սպասումով
Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ Երեւանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն՝ կուսակցությունների դեպքում՝ 6%, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 8% կողմ քվեարկված քվեաթերթիկներ:
Ձայների հաշվարկի ավարտը ազդարարեց, որ մայրաքաղաքի ավագանիում 3 քաղաքական ուժ կլինի: ԿԸՀ-ի հաղորդման համաձայն, բոլոր ընտրատեղամասերի արդյունքներով հաղթանակ է տարել ՀՀԿ-ն, որի համամասնական ընտրացուցակը գլխավորում էր գործող քաղաքապետը: Իշխող ուժն ստացավ 235.512 ձայն կամ 55,89%-ը, 2-րդ տեղում ԲՀԿ-ն է՝ 97.189 ձայն (23,07%) եւ 3-րդ՝ ընդդիմադիր ուժը՝ «Բարեւ, Երեւան» դաշինքը, որի հիմնական կազմը «Ժառանգություն»-ն է, ստացել է 35.732 քվե (8,48%): Երեւանի ավագանիում չհայտնվեցին մասնակցած 7 քաղաքական ուժերից 4-ը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Առաքելություն»-ը: Չհաղթահարեցին 6%-ի սահմանը. ՀԱԿ-ը հավաքեց 18.499 ձայն (4,39%), որին հաջորդում են ՀՅԴ-ն՝ 15.999 (3,8%), ՕԵԿ-ը՝ 15.733 (3,73%) եւ շատ քչերին հայտնի ՙԱռաքելություն՚-ը՝ 2.692 (0,64%) ձայներով:
Պահանջվում է 1 գովերգող եւ 1 ճշմարտախոս կառավարական խորհրդական… Չկայացած ընդդիմության չկայացման դատապարտող քայլերը…
– Պահանջվում է 1 գովերգող եւ 1 ճշմարտախոս կառավարական խորհրդական – Սա է տնտեսական աճի նախապայմանը…
– Չկայացած ընդդիմության չկայացման դատապարտող քայլերը
Պահանջվում է 1 գովերգող եւ 1 ճշմարտախոս խորհրդական – Սա է տնտեսական աճի նախապայմանը
Դեռ կառավարության կազմը չէր հաստատվել, վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանը շնորհավորանքներ էր ստանում պետությունների վարչապետերից, միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Առաջին ողջունողներից էին Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Վրաստանի վարչապետերը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Այդ ընթացքում վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԵԽ-ի պահպանողականների ու ռեֆորմիստների խմբի պատգամավորներին եւ քննարկել ՀՀ եվրաինտեգրման գործընթացը, ՀՀ-ում տարբեր ոլորտներում բարեփոխումները: Եվրոպացիները չեն մոռացել քննարկել տարածաշրջանային հարցեր՝ հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող: Արժույթի միջազգային հիմնադրամը եւս կողմնակից էր Տ. Սարգսյանի վերանշանակմանը: Հիմնադրամի ներկայացուցիչները զեկուցել են ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորում»/«Երկարաձգվող վարկավորում» ծրագրի եզրափակիչ փուլի արդյունքների մասին եւ նշել, որ ընթացիկ ծրագրի բարեհաջող ավարտը ամուր հիմք կլինի ԱՄՀ նոր ծրագրի շուրջ բանակցության համար: Հիմնադրամի առաքելության ղեկավարը արդյունավետ է համարել ՀՀ կառավարության հետ իրենց համագործակցությունը:
Ինչեւէ, մեր կառավարության կազմում փոփոխություններ չեղան՝ միայն նոր երկու նախարար եւ տեղափոխումներ: Նոր նախարարը էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն է, ով ոլորտը ղեկավարել էր նաեւ 1996-97թթ.: Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը կլինի ՀՀ-ի ներկայացուցիչը ԱՀԿ-ում: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակվեց հանրահայտ Յուրի Վարդանյանը: Իսկ նախկին ԲՀԿ-ական նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ըստ իր խոսքերի, Գագիկ Ծառուկյանի կողմից նշանակվելու է «Ավիասերվիս»-ի տնօրեն: Ինչ վերաբերում է փոխատեղումներին. ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվեց կառավարության աշխատակազմի ղեկավար՝ մի փոքր բարձրացումով՝ ղեկավար-նախարար: Իսկ աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սարգսյանը դարձավ ֆինանսների նախարար: ԲՀԿ-ն նոր կառավարության կազմում չընդգրկվեց: Երեք ՕԵԿ-ական նախարարները պահպանեցին իրենց պաշտոնները, մնացյալը ՀՀԿ-ից են:
Ա՛խ Ֆլեթչեր՝ «Կարծես տուն եկած լինեմ» – ԱՄՆ-ի ձգողական ուժը… Մոսկվան ներում է նաեւ այս պարտքը – ՌԴ-ի հեռացնող ուժը… Երկուսի դեպքում (թուրք-հրեական) դառնում է վտանգ…
– Ա՛խ Ֆլեթչեր՝ «Կարծես տուն եկած լինեմ» – ԱՄՆ-ի ձգողական ուժը…
– Մոսկվան ներում է նաեւ այս պարտքը – ՌԴ-ի հեռացնող ուժը…
– Երկուսի դեպքում (թուրք-հրեական) դառնում է վտանգ…
Ա՛խ Ֆլեթչեր՝ «Կարծես տուն եկած լինեմ» – ԱՄՆ-ի ձգողական ուժը
Երեւանի ավագանու ընտրության օրերին դեռ խոսակցություններ կային, որ հնարավոր է Վարդան Օսկանյանն առաջարկվի հեռանալ ԲՀԿ-ից ու դառնալ ընդդիմադիր, հատկապես, որ երբեմն նրա եւ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի տեսակետները հակադիր են լինում: Անգամ կատակողներ եղան, թե արտգործնախարարական ցանց է հյուսվում երկրի քաղաքական դաշտում եւ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Ալեքսանդր Արզումանյանին՝ էլ ավելի ընդդիմադիր կեցվածքով կմիանա Վարդան Օսկանյանը, ում փորձեցին ամեն կերպ դարձնել ԲՀԿ քաղաքական թեւի առաջամարտիկ:
Բայց ԲՀԿ-ից հեռանալը կարող է «Սիվիլիթաս»-ի գործի հետ կապված՝ վտանգավոր լինել ընդդիմադիր Օսկանյանի համար, որովհետեւ կարող են վերսկսել քրեական հետապնդումը եւ հարց բարձրացնել պատգամավորական անձեռնմխելիությունից զիկելու համար: ԲՀԿ-ի կազմում ընդդիմադիր լինելը վտանգավոր չէ, իսկ այլ տեղում՝ կդառնա վտանգավոր: Ընդդիմադիր Օսկանյանը շտապել է Միացյալ Նահանգներ, որտեղ մի ժամանակ շտապում էր մեկ այլ ընդդիմադիր Հովհաննիսյանը: ԲՀԿ պատգամավոր Օսկանյանն իր ֆեյսբուքյան գրառումներում նշել է. «Ֆլեթչերի դիվանագիտության դպրոցում էի, Բոստոնում: Ամեն անգամ այստեղ գալիս ինձ մոտ տպավորություն է՝ կարծես տուն եկած լինեմ: 1980-ականների վերջին, երբ ես Ֆլեթչերում էի, հայ ուսանողներ չկային: Այսօր այստեղ ՀՀ-ից 15 ուսանող կա, որոնք «Թավիթյան» կրթաթոշակով մասնակցում են 6-ամսյա ծրագրի: Նրանք պետական տարբեր գերատեսչություններից են եւ ծրագրի ավարտից հետո վերադառնալու են իրենց զբաղեցրած աշխատանքին»: Դիվանագետ պատգամավորը նրանց առջեւ խոսել է ՀՀ դիվանագիտության մասին, համեմատություններ է արել 3 նախագահների վարած արտաքին քաղաքականությունների միջեւ: Նշված է, որ այս հատուկ ծրագրին, որն սկսվել է 1999թ.՝ իր նախարար եղած ժամանակ, մինչ այժմ շուրջ 200 հոգի է մասնակցել. «Գիտելիքները հարստացնելով ակադեմիական հրաշալի միջավայրում, առաջին մի քանի տարիներին մասնակիցները միայն ԱԳՆ-ից էին, այժմ՝ ամենատարբեր գերատեսչություններից են»: Այդ երիտասարդները մեր երկրի հարստությունն են. կարծում է նախկին արտգործնախարարը՝ չմանրամասնելով, որ նրանք էլ հետագայում ԱՄՆ գնալուց կասեն՝ «Կարծես տուն եկած լինեմ»…
Կոմայգին կդառնա՞ մանուկներինը («Լուսանցք»-ը մի շարք հրապարակումներ է ունեցել) – Կլուծվի՞ տրանսվիստիտների՝ Կոմայգուց «արտահանման» հարցը…
Կոմայգին կդառնա՞ մանուկներինը
…Առհասարակ մեր ամբողջ երկիրը պե՜տք է ազատել բոլոր անբարո, ապազգային ու հակամարդկային երեւույթներից՝ կլինեն դրանք մարմնական, հոգեւոր, թե այլ բնույթի…
…ուստի ինչպե՞ս է լուծվելու բացահայտ եւ անպատիժ (քրեական եւ վարչական օրենքների բազում խախտումների մասին «Լուսանցք»-ը մի շարք հրապարակումներ ունեցել է) երեւացող տրանսվիստիտների՝ Կոմայգուց «արտահանման» հարցը…
Կոմայգու հարցը Երեւանի ավագանու ընտրություններում առանցքային դարձավ: Ի վերջո, մարդիկ ուզում էին հասկանալ՝ այդ այգին ո՞վ կկարողանա գոմից վերածել այգու ու վերադարձնել մանուկներին: «Լուսանցք»-ը այս հարցով շատ է զբաղվել եւ հիշեցնենք, որ ոստիկանությունից մեզ պատասխանել էին, թե մեր բարձրացրած հարցերը քննության են առնվել կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում:
Մենք հասկացանք, որ դա հարցը գոնե մեզ համար սառեցնելու ձեւ է: Բայց քանի որ մեր նպատակը սենսացիա անելը չէր, այդ «լռությանն» էլ համաձայնեցինք, միայն թե Կոմայգու խնդիրը լուծում ստանա վերջնականապես:
Արդյո՞ք յուրօրինակ լուծում են սպասվելիք՝ այգում ներդրումներն ու վերակառուցումները, ժամանակը ցույց կտա: Բայց ուզում ենք, որ այդպես լինի:
Հիմա՝ ի՞նչ է ենթադրում նշյալ ծրագիրը: Վերընտրված քաղաքապետը հայտնել է, թե մեծ ներդրումներ են իրականացվելու, ինչի մասին դեռ հայտարարվել էր մինչեւ ավագանու ընտրությունները: Այդ ժամանակ լրագրողները ցանկացել են հստակ պատասխան լսել, քանզի այդ տարածքով անցնում են իրենց, շատերի երեխաները, ուստի ինչպե՞ս է լուծվելու բացահայտ եւ անպատիժ (քրեական եւ վարչական օրենքների բազում խախտումների մասին «Լուսանցք»-ը մի շարք հրապարակումներ ունեցել է) երեւացող տրանսվիստիտների՝ Կոմայգուց «արտահանման» հարցը: Քաղաքապետը կարճել է՝ խնդիրը կլուծվի:
Ինչու՞ է գազազել ռուսաստանյան արջը (ոչ թե «ռուսական արջ», այլ՝ «ռուսաստանյան արջ») – Գազը թանկանում է… Բելառուսի նախագահի այցը Հայաստան…
– Ինչու՞ է գազազել ռուսաստանյան արջը – Գազը թանկանում է…
…ոչ թե «ռուսական արջ», այլ՝ «ռուսաստանյան արջ», «ռուսական արջը», եւ դա գաղտնիք չէ, վաղուց չկա…
– Հայաստան էր ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն…
Ինչու՞ է գազազել ռուսաստանյան արջը
Գազը թանկանում է, տարատեսակ մեկնաբանությունները շատանում են: Բոլորը մեղադրում են մեր կառավարությանը:
Ասեմ՝ եւ բոլորը իրավացի են, թեկուզ հենց այն բանի համար, որ մեր կառավարությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում բավականաչափ քաղաքական կամք չի դրսեւորում կամ չի կարողանում դրսեւորել:
Հայաստան. նոր սեյսմիկ կայաններ ԱԷԿ-ի շուրջ… Իրան. խաղա՞ղ է միջուկային ծրագիրը… Թուրքիա. ԱԷԿ-ը՝ քաղաքական գործիք… Թուրքական միջանցք (Ջավախքով)՝ դեպի Ադրբեջան…
Միջուկային մրցակցության նոր հանգրվանում
– Հայաստան. նոր սեյսմիկ կայաններ ԱԷԿ-ի շուրջ…
– Իրան. խաղա՞ղ է միջուկային ծրագիրը…
– Թուրքիա. ԱԷԿ-ը՝ քաղաքական գործիք…
– Թուրքական միջանցք (Ջավախքով)՝ դեպի Ադրբեջան…
Հայաստան. նոր սեյսմիկ կայաններ ԱԷԿ-ի շուրջ
ՀԱԷԿ-ի գոյությունն ու գոյության իրավունքը հաստատուն է, այն հավաստել են նաեւ միջազգային մասնագետները, իսկ մեր ատոմակայանի շահագործման դադարեցման միակ պայմանը՝ նոր ատոմակայանի կառուցման հետ է կապված, ինչի անհրաժեշտությունն այլեւս ապացուցման ենթակա չէ:
Իսկ եղած պաշտպանական կարողություններին լրացուցիչ միջոցներ են ավելանում: Անգլիական արտադրության «Guralp» մակնիշի նորագույն կայանները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) սեյսմիկ պաշտպանության ծառայությանն է տրամադրել ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն: Ընթացքում է ՀԱԷԿ-ի շուրջ 6 նոր թվային սեյսմիկ կայանների տեղադրումը:
Ներկա փուլում փորձարարական աշխատանքներ են՝ ՍՊԾ ազգային մոնիթորինգային ցանցի դիտակետերում սեյսմիկ աղմուկները գրանցելու, ստացված տվյալները վերլուծելու եւ իրական ժամանակում հաղորդելու ուղղությամբ: Ստուգողական չափումների նպատակն է ընտրել ընդունված պահանջներին բավարարող դիտակետեր, որտեղ աշխատանքների հաջորդ փուլում կտեղադրվեն մշտապես գործող սեյսմիկ կայաններ:
Նախատեսվում է, որ ստացված մեծածավալ տվյալներն իրական ժամանակում կհաղորդվեն ՍՊԾ տվյալների հավաքման, մշակման ու վերլուծության կենտրոն: Անհրաժեշտ տվյալները կհաղորդվեն նաեւ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն:
Մայիսյան տոները՝ հայրենատիրության երաշխիք – ՀԱՄ հայտարարում է… Թերեւս նոր կռիվը սթափեցնի ոմանց – Բողոքում են ազատամարտիկները…
– Մայիսյան տոները՝ հայրենատիրության երաշխիք – Հայ Արիական միաբանությունը (եւ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհուրդը) հայտարարում է…
– Թերեւս նոր կռիվը սթափեցնի ոմանց – Բողոքում են ազատամարտիկները…
Մայիսյան տոները՝ հայրենատիրության երաշխիք
Հայ Արիական միաբանությունը (եւ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհուրդը) հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Գոյապայքարի ելած հայության համար մայիսը հաղթանակների ամիս է – անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որ գոյապայքարն այս կհանգեցնեն հավերժելու աստվածաշնորհ կեցակարգի: Մայիսյան օրերին հայերն աշխարհի հիշում եւ նշում են վերջին դարերում մեր նվաճած ազատագրական ու բարոյա-հոգեբանական հաղթանակները.
– Շուշին ազատագրելով՝ մեր նահատակների ու ազգային պահանջատիրության, հայրենիքի վերատիրման պայքարին նոր լիցք հաղորդեցինք:
– Շուշիի ազատագրումը այն վճռական բեկումն էր, որ Արցախյան պատերազմում պիտի ամրագրեր ազատագրական հաղթանակը, հայոց հողահավաքի նպատակը: Իսկ դա մեր պահանջատիրական առաջին ազդեցիկ ղողանջն էր մարդկությանը:
Վտանգի զգացողությունը՝ ցպահանջ – Սյունիքի արոտավայրերը չենք զիջի… Ծավալապա՞շտ, թե՞ բարեկամ հարեւան – Իրանում երկրի նախագահի ընտրություն է…
– Վտանգի զգացողությունը՝ ցպահանջ – Սյունիքի արոտավայրերը չենք զիջի «եղբայրական» իրանաադրբեջանցիներին…
– Ծավալապա՞շտ, թե՞ բարեկամ հարեւան – Իրանում ավարտվել է նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցումը…
Վտանգի զգացողությունը՝ ցպահանջ
Հայ-ադրբեջանական նոր բախումների հնարավոր հեռանկարի պայմաններում, երբ ամեն օր արցախա-ադրբեջանական ու, առհասարակ, հայ-ադրբեջանական սահմանագծին անկայուն վիճակներ են լինում, թշնամական սադրանքներ, հանկարծ մի վտանգավոր նախագիծ է ի հայտ գալիս: Ինչը լավ է՝ ժամանակին կանգ առավ: Ըստ որոշ տվյալների, Սյունիքի արոտավայրերը շուրջ 100 հազար հեկտար են, որի կեսը նախատեսվում էր «զիջել» «եղբայրական» իրանաադրբեջանցիներին:
Խոսքը ոչխարաբուծությանն է առնչվում, բայց քանի որ մեր գյուղացին 1 կովը գերադասում է 10 ոչխարից (ըստ տարբեր մասնագիտական հաշվարկների), ապա հայտնի չէ, թե նոր հայ-պարսկաադրբեջանական շփումները ոչխարաբուծության ինչ հեռանկար կթողնեին հետագայում (թյուրքը այստեղ տարիներ հետո հայի ձեռքից վերցնելու էր նաեւ խոշոր եղջերավոր անասնապահության գործը):
Սյունիքի արոտավայրերը թրքախոս իրանցիներին վարձակալությամբ տալու պայմանավորվածության մասին հայաստանահայերն ու սփյուռքահայերը զարմանքով լսեցին: Ինչպե՞ս կարելի է սեփական երկիրը մի կերպ արյուն-պատերազմով մաքրել ադրբեջանցիներից ու հետո՝ նորից խաղաղ ճանապարհով տրամադրել նրանց: Հասկանալի է, Հայաստանում դժվարությամբ են զբաղվում ոչխարաբուծությամբ, ընդհանրապես վիճակագրական տվյալների համաձայն, այս ճյուղը չնչին դեր ունի համաշխարհային կաթի, մսի արտադրության մեջ: Հայերն էլ առավելապես նախընտրում են խոշոր եղջերավորների անասնապահությունը: Բայց պետության որոշակի աջակցության դեպքում հարցը կարող է այլ լուծում ստանալ: Անգամ եթե Սյունիքի անասնապահները չեն նախընտրում ոչխարաբուծությունը, ապա այդ արոտավայրերը կարելի է վարձավճարով Հայաստանի այլ մարզերի անասնապահներին տրամադրել եւ ոչ թե հարեւան Իրանի՝ մեզ թշնամի ադրբեջանցիներին: Եվ որ ամենակարեւորն է՝ պետության համար ավելի շահեկան է արոտավայրերը առանց օգտագործման թողնել, քան տալ այդ ծավալի ոչխարաբուծության նպատակով: Սրա վնասները նկատելի են շատ երկրներում, դրանց հազարների հասնող հոտերը հաճախ անդառնալի փչացնում են արոտավայրերը: Իրանում արդեն այդպես եղել է, եւ վնասն այն չափի է հասել, որ նրանց համար նվազագույն ծախսատար է հոտերը Հայաստան բերելը, քան սեփական արոտավայրերը վերականգնելը: Արդյունքում՝ մեր արոտավայրերին ի վերջո նույն՝ իրանականի ճակատագիրն էր սպասվելու:
Հայաստանը միացնելու է Իրանի՞ն – Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքը՝ «Հեզբոլլահ»-ի Իրանի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Մոհամմադ Բաղեր Խարազիին…
Հայաստանը միացնելու է Իրանի՞ն –
Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքը՝ «Հեզբոլլահ»-ի Իրանի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Մոհամմադ Բաղեր Խարազիին, ներկայացնում ենք առանց կրճատումների («Լուսանցք» շաբաթաթերթ)…
Երկար ժամանակ է, որպես հայ արիական (օտարի կողմից հեթանոսական կոչված) հավատի ու համակարգի հետեւորդ, հետեւում եմ նաեւ հարեւան Իրանի (քանզի արիական պարսիկ ազգի երկիրն է) շուրջ ծավալվող քաղաքական իրադարձություններին:
Խոսքս, ինչպես Իրանի ներքին, այնպես էլ այդ պետության արտաքին ոլորտին է վերաբերվում: Սակայն մինչ մանրամասնելը նշեմ, որ.
– Քանիցս մեր աջակցությունն ենք հայտնել իրանական կարեւորագույն ծրագրերին, հատկապես միջուկային խաղաղ ծրագրի կյանքի կոչման օգտին, քանի որ ամեն երկիր իրավունք ունի խաղաղ նպատակներով միջուկային ծրագիր մշակել: Անգամ պաշտպանել ենք հարեւան երկրի՝ ատոմային ռումբ ունենալու իրավունքը, ինչը կարող է լուրջ հակակշիռ լինել տարածաշրջանում առկա երկու ծայրահեղ ուղղություններ դավանող ատոմային երկրների՝ հուդա սիոնիստական Իսրայելի եւ խիստ իսլամական Պակիստանի միջեւ (Հայաստանը եւս պետք է մտածի այս մասին): Հայ արիներն իրենց տեսակետը պնդել են անգամ այն բանից հետո, երբ «Վեցյակի երկրները» հայտարարել են, թե պատրաստ են ճանաչել Իրանի խաղաղ ատոմ ունենալու իրավունքը, սակայն Թեհրանը միջազգային հանրությանը պետք է ապացուցի, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ:
Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – Թարմ ավելուկով աղցան…
Շաբաթվա մարզական կյանքից…
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…
Կարդացե՜ք «Լուսանցք», բաժանորդագրության համար դիմել…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Թարմ ավելուկով աղցան
Բաղադրությունը
Ավելուկ – 100 գ
դանդուռ – 100 գ
նանա – 25 գ
լոլիկ – 1 հատ
տաքդեղ – 1 հատ
խնձորի քացախ – 3 ճաշի գդալ
բուսայուղ – 4 ճաշի գդալ
մանանեխ – 0.5 թեյի գդալ
աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Քացախը, բուսայուղը, մանանեխը, աղը խառնել, պատրաստել թանձրուկ:
Ավելուկը, դանդուռը, նանան մանր-մանր կտրատել, լցնել ափսեի մեջ, վրան ավելացնել թանձրուկը: Իսկ լոլիկն ու տաքդեղը կտրատել երեսի շերտին:
Գարուն է, ու Ձեզ մնում է վայելել մեր երկրի սննդարար ու բուժիչ պարգեւները:
Անու՜շ լինի:
* * *


