Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Հայկական Լեռնաշխարհի եւ Հայք-Հայաստանի գոյությունը «մոռացության» են մատնել, քանի որ այս աշխարհը (90%-ից ավելին) արհեստածին պետություններ եւ ազգ-ժողովուրդներ են ներկայացնում, որ ստեղծել ու ապրում են մարդկության ու պատմության անցյալն ու ներկան խեղաթյուրած եւ ապագան էլ խառնակելով… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Բոլորն էլ «նոր աշխարհում» ծանոթ են «հին աշխարհի» պատմությանն ու քաղաքակրթություններին, քարտեզագրությանը, մշակույթին եւ ամեն բանին, գիտեն, որ Հայկական Լեռնաշխարհը (Արարատյան Աշխարհը) ինքնուրույն տարածաշրջան է, որ գտնվում է Մերձավոր Արեւելքի ու Կովկասյան (Հյուսիսային եւ Հարավային) Լեռնաշխարհի տարածաշրջանների միջեւ … եւ համաշխարհային նշանակության այս տարածքն իրականում ԵՌԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ է (Հայկական Լեռնաշխարհ – Մերձավոր Արեւելք – Կովկասյան Լեռնաշխարհ), որ Եվրոպա-Ասիա (Եվրասիա) գլխավոր կապուղին է (որոշակիորեն նաեւ Աֆրիկան է կապում այս շղթային` Արաբական թերակղզու միջոցով) ու համաշխարհային վերաձեւումների եւ նոր աշխարհակարգերի հաստատման գլխավոր տարածքն է…
…թուրքերն ու ադրբեջանցիներն էլ (հարեւան վրացիներն ու պարսիկներն էլ) լավ գիտեն, որ այդպես է, որ Թուրքիան ու Ադրբեջանը (Վրաստանն ու Իրանի հյուսիսային հատվածը…) հիմնականում հայերի հողերի վրա մոգոնված երկրներ են… Եթե թուրքական խառնագենը իր ալթայական տափաստաններից սկսած գոնե 800-900 տարվա կյանք կարող է մուրալ պատմությունից, ապա ադրբեջանցի կոչվածներն ավելի հստակ թիվ ունեն` 100 տարուց մի քիչ ավել կյանք ունեն, որ ծնունդն է մասոնա-բոլշեւիկյան ու սիոնա-համաթուրքական հոր եւ մոր…
…Այստեղ կանգ առնենք առայժմ, քանզի հաջորդ ասելիքն անցնում է Տիեզերաիմաստ Բնույթի, որտեղ արհեստածին ոչինչ չի եղել ու այսուհետ էլ չի կարող տեղ լինել հակաբնական երեւույթների համար…
Վերոնշյալ եւ այլ խառնակչությունները Տիեզերական Ձմռան ժամանակաշրջանի հետեւանք են (շուրջ 6500 երկրային տարվա / 4500թ. մթա.), որի ընթացքում Արիական Ազգերը «նիրհում» եւ թուլանում են, քանի որ այդ ժամանակահատված – Տիեզերական Ձմեռը բնորոշում է հարաբերական մահ (այսպես է նաեւ երկրային ձմռան ժամանակ), որի ընթացքում թուլանում է Արեւի Կրակը եւ Ուժը, ինչպես նաեւ Բնության Արարումը (Ծլում-Ծաղկումը) կանգ է առնում համատարած ձյունածածկի պայմաններում… / հատկապես, որ Արի Ազգերը պատրաստ չեն լինում Տիեզերակարգի Պարբերափուլերին… 
Հանրահայտ է, որ մի եղանակը 3 ամսից է բաղկացած եւ այդ ժամանակահատվածը հենց բնության մեջ ձմեռը «հարաբերական մահ» է դիտարկվում: Եթե երկրային ձմեռը 90 երկրային օր է տեւում, ապա Տիեզերական Ձմեռը տեւում է 6480 երկրային տարի (ամեն 1 ամիսը՝ 2.160 երկրային տարի)…
…Եթե նայենք պատմության ընթացքը, կտեսնենք, որ Համաարիական դաշինքների ու Հայկական հզոր թագավորությունների (նաեւ ընդհանուր հայության) զորավոր ժամանակները սկսել են տկարանալ այդ ժամանակահատվածի ընթացքում եւ կործանման են հասել վերջին 3 հազարամյակների ընթացքում…
Այժմ եկել են Տիեզերական Գարնան, Ամռան եւ Աշնան ժամանակները, որոնք եւս հաջորդաբար 6480 երկրային տարիներ ունեն (Արեգակնային համակարգի 1 տարին – (12 ամիս) 25.920 երկրային տարի է) եւ Տիեզերական Գարնան փոփոխությունները շարունակվելու են՝ ՀԱՅ-ին (Հավերժական Առաքելություն Յուրաբնույթ) վերադարձնելով ՀԱՅՔ-ը (Հավերժական Առաքելության Բնատարածք)… Զուգահեռ ընթանալու են նաեւ Տիեզերական Պատիժները՝ ուղղված արհեստածիններին եւ գենախեղվածներին ու այլասերվածներին…

Continue reading →

…ապագան տեսնելու համար այժմ առաջ գնալ պետք չէ, նա՛խ պետք է հե՛տ գնալ` անցյալը կարդալու ֊ ներկան հասկանալու ֊ գալիքը բացահայտելու նպատակով … այն ապագային ուղղորդելու ֊ տեսանելի ու հասանելի, նաեւ իրականություն դարձնելու համար… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համակարգող)

/Ճշմարտությունը` ուժեղների՛ մենաշնորհն է/

…Հայը` Արարչածին Տիեզերատեսակը (7 Բնածին Տեսակներից մեկը), բացի Երկիր մոլորակի Հայկական Լեռնաշխարհից, որը Հայ Ազգի – Հայ Մարդու Բնօրրանն է, ունի նաեւ իր Տիեզերաաշխարհները՝ Հայ Աստվածների եւ Հոգե-Ոգեղեն Էակների…

Փա՛ռք Տիեզերքի Արարչին, փա՛ռք Հայ Աստվածներին, փա՛ռք Հային ու Հայքին…

………………………………………

– Քայլի՛ր քո’ արահետով, եթե մյուսը նույնիսկ թագավորական ճանապարհ է: Քայլի՛ր առանց կասկածելու, շրջվելու եւ վախենալու…

Եվ արդ, մեր սրտում, ուղեղում եւ հոգում ամրագրե՛նք.-

* Հայ Ցեղ-Ծին-Գեն – ո՛չ թե տեսակ չունեցող մի խառնածին-խառնագեն ցեղախումբ…

* Հայ Ազգ – ո՛չ թե ժողովուրդ, առավել եւս ինչ-որ մի ապազգային հանրություն-հասարակ֊ություն…

* Հայ Մարդ – ո՛չ թե անդեմ, անսեռ ու անհոգի մի բնակիչ-քաղաքացի, որ նույնն է թե ինքնություն չունեցող հազարադեմ մի մարդ…

* Հայ Ընտանիք՝ Հայոց Հավիտենարժեք Սկզբունքները կրող եւ փոխանցող – ո՛չ թե արյունապղծության, սեռամոլագարության եւ հոգեխեղումների մի տուն-հավաքատեղի…

* Հայի Բնօրրան-Հայրենիք – ո՛չ թե կենցաղսպասարկման մի պետություն, անբնիկ մի հողատարածք, ուտելու, քնելու եւ վատնելու մի բնակավայր…

* Ազգային պետություն՝ ազգային օրենքների գերակայությամբ – ոչ թե՛ միջազգային պետական ինչ-որ կառույց՝ հակազգային օրենքների գերակայությամբ…

* Ազգիշխանություն – ո՛չ թե ժողովրդաիշխանություն, որ իմաստախեղվել ու ժողովրդավարությամբ է փոխարինվել, առավել եւս՝ ազգամերժ ամբոխավարություն…

* Հայոց Ազգային Հավատ (Հայ Արիադավանություն) – ո՛չ թե միջազգային վերազգային մի կրոն կամ մի խուրց աղանդավորական կազմակերպություններ…

* Հայ Աստվածների պաշտամունք – ո՛չ թե այլազգիների այս կամ այն Աստծո հավատ եւ այս կամ այն Աստծո ու ազգի հզորությանը նպաստող աղոթք ու կրոնական քաղաքականություն…

ՀԱՅ ֊ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ…  Continue reading →

Հայաստանի նոր իշխանությունների առաջին կարեւոր գործը` Հայոց Բանակի եւ Անվտանգության Համակարգի վերակազմավորմանը զուգընթաց պիտի լինի Հայոց Պատմության վերընթերցումը… Դա պիտի իրականացվի Համահայկական Մասնագիտական Հանձնաժողովի կողմից` Տիեզերածնությունից ցայսօր ներառմամբ… Միայն դրանից հետո է հնարավոր ամբողջական֊անքակտելի Պատմության բազմահատոր հրատարակումը` Արարչակարգից, Հայ Աստվածներից ու Տիեզերաաշխարհներից սկսվող ֊ Հայ Տեսակի Երկնային ու Երկրային Ծագումից շարունակվող, Արարատյան Աշխարհ ֊ Հայկական Լեռնաշխարհի եւ Հայ Աստվածամարդկանց ձեւավորմամբ… … … Հայի նախահեթանոսական / նախաքրիստոնեական / հետքրիստոնեական ֊ նոր եւ նորագույն պատմությունների “մաքրագործված” ներգրավմամբ… Այդուհետ առավել ամբողջական կդառնան Հայոց Ազգային Գաղափարախոսությունն ու Հայոց Տիեզերահավատը, կձեւավորվի նաեւ Հայապահպան Կեցակարգը` Ազգային Գերագույն Օրենսգրքի (Սահմանադրության) համապատկերում… Այո՛, ինչպես երկու բեւեռ` համադրվում են նաեւ “կեցությունն է որոշում գիտակցությունը” եւ “գիտակցությունն է որոշում կեցությունը” Երկրա֊երկնային արհեստական իրողությունները… Եվ Հայաստանի Ազգային Պետությունը եւ Բնիկ Հայը կնթանան ի վերուստ տրված Առաքելության Արահետով` Արարչի Հետքով… Փա՛ռք Հային ու Հայքին / Հայոց Հաղթարշավին… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համակարգող) http://www.hayary.org/wph/

Պե՛տք հենվել Հայոց Արմատ֊Ակունքին…

Հայոց Պատմության վերավերընթերցումը` Հայի ու Հայաստանի Առաքելության Ուղեցույց…

Հայաստանի նոր իշխանությունների առաջին կարեւոր գործը`  Հայոց Բանակի եւ Անվտանգության Համակարգի վերակազմավորմանը զուգընթաց պիտի լինի Հայոց Պատմության վերընթերցումը…
Դա պիտի իրականացվի Համահայկական Մասնագիտական Հանձնաժողովի կողմից` Տիեզերածնությունից ցայսօր ներառմամբ…
Continue reading →

…արտաքին ու ներքին թուրքերն ու թուրքամետ֊հակահայերն ընդդեմ Հայի ու Հայքի…

Ազգը (վաղուց եւ ստիպված զատելով ընդգծում ենք`  Հայության Ազգային Հատվածը) մի՛շտ է պատրաստ վերատիրելու ֊ վերստին դառնալու իր Ամբողջական Միացյալ Հայրենիքի Տե՛րը… / Եվ դրանից են ցայսօր սարսափում մեր թշնամիները, թուրք, թե թուրքամետ֊հակահայ, արտաքին, թե ներքին֊ապազգային, որ ամեն գնով, ազգային ու միջազգային իրավախախտումները “ժողովրդավարաբար” եւ “մարդու իրավունքներին հավատարիմ” անտեսելով փորձում են օրվա ազգահայրենադավ ֊ այլեւս բացահայտ թուրքա”հայ” իշխանություններին պահելով` կասեցնել Հայրենակերտ֊Հայաշունչ֊Հայահոգի հայերի իշխանության գալը, որ կհնչեցնի իրենց մահվան գուժը…
Ու դեռ կհնչեցնի՛, հաստատ, ու այդ թուրքամահաբեր բոթը ճանապարհին է… / Հայաստան֊Արցախում ամենաթեթեւ շարժն անգամ կկարճի այդ ճանապարհը… 
Continue reading →

Մեր 4 հարեւաններին ճանաչելով եմ ասում` Հայության Հաղթարշավը դեռ կարելի է նախաձեռնել եւ իրականացնել… Պարզապես պե՛տք է Հայաստանի ղեկը Ազգայնորեն Պտտել… Համահայկականություն եւ Ազգ֊Բանակ…

Համահայկականություն եւ Ազգ֊Բանակ… ֊ http://www.hayary.org/wph/?p=7770  

Հայկական մտածողությունն ընդդեմ թուրքական “խաղաղասիրության”…

Խաղաղության պայմանագրի թուրքաշինությունը կամ “մտածել ինչպես հանցագործը”….
(թուրք֊ադրբեջանական ա/ եւ բ/ տարբերակները Հայաստանի ու հայի դեմ)`
ա/ Քանի դեռ հարմար պահ է, ներքին թուրքն է որոշումներ կայացնում Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում, ոչնչացնել ԱՀ֊ն, ապա`  ՀՀ֊ն, առանց ցեղասպանության, առանց համաշխարհային նոր աղմուկի ու դրանից բխող ազգային ու միջազգային դիմադրության…
բ/ եթե ա/ տարբերակը չեղարկվի, ապա ամեն գնով պահպանել թուրքական իշխանությունը Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում (ՀՀ նոր օրենքներով վնասազերծելով ռեւանշիստ հայերին), ապա Արցախը բռնակցել Ադրբեջանին, իսկ Երեւանը անվանափոխել Իրեվան, Հայաստանը` Էրմենիստան (առանց թուրքական վիլայեթ հայտարարելու, բայց ՀՀ Սահմանադրությամբ), առանց ռուսական ռազմաբազայի, հեռու իրանական “խառնակչություններից” եւ հունական ու ֆրանսիական “ընդվզումներից”…
… Բայց գ/ տարբերակից չեն հրաժարվի առհասարակ, հարմար պահի շրջապատված֊մեկուսացված ՀՀ֊ն կոչնչանա` նոր ցեղասպանության իրականացմամբ…
֊ ֊ ֊
Հ.Գ. ֊ Հայկական մտածողության ժամանակն է արդեն եւ այլեւս` ոչնչացնե՛լ նախ ներքին, ապա արտաքին թուրքերի “խաղաղասիրական” բոլոր մտքերն ու տարբերակները…
Continue reading →

Հայ Արիներ – Այս տարի էլ Ամանորի փոխարեն` Ազգային Վերածննդի օր, ինչը Զորություն եւ Կամքի Ուժ կստանա հունվարի 1-ին` Մեծն Նժդեհի ծննդյան 137-ամյակի հայրենանվեր ազդակներից…

Փա՛ռք Հայ Ազգին ու Հայոց Հայրենիքին – Հզոր Վերականգնում ու Վերազորացում Հայկական Պետությանը…

Փա՛ռք Հայ Զինվորին` Ազգի ու Հայրենիքի Անվտանգության Նվիրյալ Երաշխավորին…

Փա՛ռք ՀՀ-ԼՂՀ–Սփյուռք Եռամիասնությանը՝ Համայն Հայությանը…

Փա՛ռք Վերածնվող Հայք-Հայաստանին , Հողահավաքի ու Հայահավաքի Հաղթարշավին…

* * *

Հայ Արիական Միաբանության կառույցն իր հետեւորդներով այսպես, թե այնպես դեկտեմբերի 31 – հունվարի 1-ին չի նշում Նոր Տարվա տոնը, քանի որ հայ արիները որպես արիադավան (հեթանոս) արորդի-հայորդիներ. Նոր Տարին նշում են Բնական Տարեփոխության ժամանակ` Գարնանը, երբ Բնությունն արթնանում է ձմեռային նիրհից, այդ օրն Արեգ ամսվա Արեգ օրվա Այգ ժամն է` մարտի 21-ը․ երբ Բնական Տարեփոխության-Ամանորի հետ միաժամանակ նշվում է Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնի հերթական Վերածննդի օրը Երկրում` երբ (Բ)Արի Վահագնը հաղթում եւ սանձում է Չարի Վիշապին…  

Հուսանք, որ հայության բոլոր հատվածները կմիանան հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների առաջարկին` դեկտեմբերի 31-ի գիշերը կնշեն Ազգային Վերածննդի օրը…

…դաժան ու դժվարին Հայրենական Պատերազմի 44 օրերի ընթացքում, հայության զգալի մասը գործեց հայրենասիրական դրսեւորումներով եւ կարծում ենք նրանք նույնպես ծանր են տանում մեր հազարավոր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների, վիրավորվածների … ինչպեսեւ հայրենի պետության (Հայաստանի եւ Արցախի հանրապետություններ) մի զգալի մասի կորստի իրողությունը. Ուստի, ինչպես մենք, չեն կարող ունենալ տոնական տրամադրություն (խոսքը՝ ազգի տականքի – ներքին թուրքի մասին չէ)…

Փա՛ռք Հայ Տեսակին. որ Տիեզերածին է եւ ունի Հայկական Տիեզերաաշխարհներ (Հայ Աստվածների եւ Հոգե-Ոգեղեն). ինչպես նաեւ Հայ Ազգի (Հայ Մարդու) Արարչակնիք եւ Աստվածատուր Բնօրրան` Հայկական Լեռնաշխարհը` Երկրում…

Տիեզերական Գարունն իր ընթացքի մեջ է` (Բ)Արիները հաղթելու են Չարիներին … եւ ամեն Բան Վերադառնալու է Ի Շրջանս Յուր…

Ազգային Վերածնունդը այլընտրանք չունի՛… – ՀԱՅ-ը Հավերժող Առաքելություն է Յուրաբնույթ…

Փա՛ռք Հայոց Հաղթարշավին․․․

Տարվա տանուտերը ըստ Արեգակի 12 Աստղատների տիեզերապտույտի՝ Աղեղնավորն է, ոչ թե Նապաստակը (Ճագարը) / Բնական՝ տարեփոխությունը շարունակում է գիտակցել միայն հայության մի հատվածը… – Հայ Արիական Միաբանություն

Տիեզերագիր Իրողություն.-

Վերստին հիշեցնենք, որ տարբեր են հայկական եւ համաշխարհային տարածում գտած չինական մոտեցումները՝ տարեփոխությանը եւ բնության տարրերին առնչվող… / Տիեզերական Ուղին մեր Արարչակնիք Ճակատագիրն է, Առաքելության Առանցքը, դեպի Տիեզերական Արահետը՝ Արարչի Հետքը տանող Ճանապարհը…

……………………………………….

Ամեն տարեվերջին «Լուսանցք» շաբաթաթերթն անդրադառնում էր տարվա տանուտերի «ընտրություններին», քանզի այս ոլորտն էլ է մնացել օտարի թելադրանքի տակ:  Շաբաթաթերթը ժամանակավորապես դադարեցրել է հրատարակվել, ինչի մասին արել է համապատասխան հայտարարություն, ուստի Հայ Արիական Միաբանությունը շարունակում է այդ գործը, քանի որ դա եւս կարեւոր է Արարչածին Հայ Տեսակի ապագայի համար, երբ նորից ու համատարած չինական տարեփոխությունն են պարտադրում աշխարհակարգի տերերը… Ուստի՝ հերթական անգամ ներկայացնում ենք հայկական տարեփոխության առանցքը եւ կոչ հղում համայն հայությանը՝ շարժվել Հայ Տեսակի համար նախանշված Տիեզերական Ուղիով, որը մեր Արարչակնիք Ճակատագիրն է, Առաքելության Առանցքը, դեպի Տիեզերական Արահետը՝ Արարչի Հետքը տանող Ճանապարհը…  

* * *

Ի տարբերություն չինական՝ Մուկ (Առնետ), Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ կենդանակերպի, հայերն առաջնորդվում են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 Աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Տարվա տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Տանուտերին գտնելու համար, ըստ կարգի, ներկա թվականից պետք է հանել 4 եւ, ապա, բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում: Եթե մնացորդը 1 է, ուրեմն տանուտերը Խոյն է, իսկ եթե 7 է, ապա Կշեռքն է, Եթե մնացորդ չկա, ապա Ձկներն է: Ավանդական կենդանաշրջանի հերթականությունն էլ նշեցինք վերեւում՝ 12 Աստղատներով:  Continue reading →

Աշխարհի գրավման ճանապարհի Բնախեղման տարբերակը․․․ Արարիչ Աշխարհը Ավերիչ Աշխարհի վերածելու ջհուդա-թուրքական մոլուցքը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայ-թուրքական հակամարտությունը, ապա թշնամանքը մի քանի դարի պատմություն ունի, որն ավելի սրվեց, երբ սիոնիզմը ծնեց թուրքիզմ-պանթուրքիզմը՝ որպես երկրային չարիք եւ իր նպատակների իրականացման ջարդարար բութ գործիք…

…իսկ մինչ այդ, եղել է ու աներեւույթ դեռ կա հայ-հրեական հակամարտությունը, որի Երկնա-Երկրային բնույթի մասին խոսել եմ վաղուց-ցայսօր…

Երկնքում (Տիեզերքում) իշխելու համար Հրեա Աստվածներին միշտ պետք է ,,երկրազրկել,, Արարչածնության Առաջնեկին Հայ Աստվածներին՝ Երկիր-Երկինք Սնուցումից (Հայ-Արիադավան Ազգից-Մարդուց, ուրեմնեւ՝ Հայահավատ Հայքից՝ Հայօծյալ Հայկական Լեռնաշխարհից) կտրելու-հեռացնելու եւ Հայ Աստվածներին Տիեզերակարգում Աստիճանազրկելու համար…

Երկնքում Հրեա Աստվածները փորձեցին դա իրականացնել Տիեզերական Չարի Ուժերի հետ համատեղ (շրջանցելով Աստվածակարգի Բարոյակարգը), բայց չհաջողեցին, Զորավո՛ր են եւ Արդա՛ր Հայ Աստվածները… եւ Տիեզերակարգում Աստիճանազրկվեցին հենց Հրեա Աստվածներն ու նրանց աջակիցները (այլ մասնակից Աստվածներն ու Չարիները)…  Continue reading →

Ահա՛ օրվա իրողությունը…

…ասու՛մ էինք, որ ապազգային աշխարհի միջազգային օրենքների գերակայությունը ազգային օրենքների, ավանդույթների ու սովորույթների նկատմամբ` հանգեցնելու է զանգվածային գենախեղումների, հոգեխեղումների սեռախեղումների եւ … ամենախեղումների… օտարահպատակության ու հայատյացության, ազգապղծության ու հայրենադավության, արժեզրկումների եւ կաշառատվություն֊կաշառակերության եւ էլի նման հիվանդագին ու ծախու երեւույթների մի մեծ շարանի…
Ահա օրվա եւ դեռ թավշյա իրողությունը, որ դեռ ընդլայնում է հայրենադավ առուծախի սահմանները` նաեւ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների տարածքների նեղացման…
Այսքան տականքի ու դավաճանների առկայությունը` աններելի թողտվության եւ իմաստազուրկ քաղաքական խաղերի հետեւանք է ֊ ահա՛ նախկինների անենամեծ ու աններելի սխալը, որ պարտավոր ենք ազգովի ուղղել ու անխնա լինել…
Շտապել է պետք, քանզի այսօր ներքին տականքին գումարվել են այլեւս բացահայտ գործող ներքին թուրքերը… որ արդեն նույնականացվել են արտաքին թուրքերի հետ…
Չկերտեցի՛նք Ազգային պետություն եւ Հանրային պետությունը (Հանրապետությունը) պարարտ հող դարձավ նոր թուրքահայաստանի հեռանկարի համար…
Դանդաղ շտապելն այլեւս կործանարար է…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

Իմ չնույնականացման բացատրական բառարանը…

Իմ չնույնականացման բացատրական բառարանը…
* Մի՛ նույնականացրեք`
֊ ամբոխը`  հասարակության,
֊ հասարակությունը`  հանրության,
֊ հանրությունը`  ժողովրդի,
֊ ժողովուրդը`  ԱԶԳ֊ի հետ։
* Մի՛ նույնականացրեք`
֊ ժողովուրդը (ԱԶԳ֊ն առավել եւս)` իշխանության,
֊ իշխանությունը`  Պետության
֊ Պետությունը`  ՀԱՅՐԵՆԻՔ֊ի (առավել եւս`  ԲՆՕՐՐԱՆ֊ի) հետ։ 
Continue reading →

…սրանք մեղադրում են բոլորին եւ ամեն ինչում` սեփական դավաճանությունն ու անճարությունը կոծկելու համար…

Եթե հրաժարվել եք Արցախից, ինչու՞, ի՞նչ իրավունքով եք մնացել բանակցող կողմ, ո՞վ եք դուք այլեւս արցախահայերի համար… հստակ է`  Արցախը վերջնականապես կործանման տանողներ…
…եւ սրանք շարունակում են երկիր “կառուցել” եւ “խաղաղության դարաշրջան” բացել բամբասող որձեւէգի (ամեն ինչից բամբասող եւ իր մեղքերն ուրիշների վրա բարդող տեսակ է) սեռաբարոյահոգեբանությամբ… 
Continue reading →

Բերձորի միջանցքի շրջափակումը եւ տարածաշրջանային խնդիրները, այդ թվում` Հայաստանին տիրելու……

Ոտքի՛ Ազգ Հայոց ֊ Հայությո՛ւն Համայն Աշխարհի…
Բերձորի միջանցքի շրջափակումը թուրք֊ադրբեջանական 2 հիմնական նպատակ ունի`
1. Եթե Հավաքական Արեւմուտքը (եվրո֊ամերիկյան (ԵՄ֊ԱՄՆ) բեւեռը) եւ Հավաքական Հյուսիս֊Արեւելքը (ռուսա֊միջինասիական (ՌԴ֊ԵԱՏՄ) բեւեռը) շարունակեն լռել, ապա կհաջորդի ադրբեջանական “բնապահպանների” զինված հարձակումը շրջափակված Արցախի վրա (արցախահայությանը` նախիջեւանահայության ճակատագրին արժանացնելու համար)…
2. Եթե զինված հարձակումը ձախողվի ռուսաստանյան “խաղաղապահների” հնարավոր միջամտության պատճառով, Բերձորի միջանցքի անխափան աշխատանքը կկապվի այսպես կոչված Սյունիքի միջանցքի պարտադիր բացման հետ… որի շահարկմանը կարո՛ղ են մասնակցել նաեւ վերոնշյալ բեւեռները` իրենց տարբերակներով (այսօրվա Հայաստանն այդ խաղերի մեջ չկա՛)… 
Continue reading →