Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Ավտոբուս չեմ նստել, բայց տեսուչը տուգանել է չվճարելու համար. քաղաքացին ԴԱՀԿ-ից է տեղեկացել
- ԱՄՆ-ն պատրաստում է Իրանի ցամաքային սահմանների շրջափակում՝ առևտրային շրջանցիկ ուղիները փակելու համար. The Telegraph
- Ուիթքոֆին և Քուշներին տեղափոխող ավտոշարասյունը Պուտինի հետ հանդիպումից հետո հեռացել է Կրեմլից
- Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
- Գերմանիայում սոցիալական նպաստ ստացողների գրեթե կեսը Գերմանիայի քաղաքացիություն չունի. Bild
- Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
- Չգիտենք, ի՞նչ ինտերվալով կգա Էջմիածնի 203 համարի ավտոբուսը, արդյո՞ք բոլորը կտեղավորվեն. ուսանող
- Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մերձակայքում, անհայտ անձը կրակ է բացել. հինգ մարդ վիրավորվել է
- Բաթումում ձերբակալել են, փաստաթղթերի կեղծման, կողոպուտի և թմրանյութերի համար Ինտերպոլից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
- Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լիագումար նիստը
Ա1պլյուս- Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
- Փաշինյանը մասնակցել է ԵՔՀ լիագումար նիստին և առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությանը (տեսանյութ)
- ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փուլ․ Բրյուսելում ստորագրվել են համաձայնագրեր
- Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ (տեսանյութ)
- Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
- ՀՀ-ն Ղարաբաղի հարցով երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին, մեր ռուս գործընկերները խեղաթյուրում են իրողությունները (տեսանյութ)
- «Ոչ թե՝ ո՞ր Չարենցի, այլ՝ Չարենցի ո՞ր փողոցի»․ փոխվարչապետն ուղղեց Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
- Կազմվել է 198 արձանագրություն՝ ապակիների լուսաթափանցելիության խախտումների վերաբերյալ (տեսանյութ)
- Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին (տեսանյութ)
- ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «TRIPP» ընկերության հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Երկու ձեռքերը պահպանելու հնարավորությունը
Ազգային Ժողովի հերթական ընտրությունն ավարտվեց:
Հաղթեցին՝ ինչպես սպասվում էր:
Պարտվեցին՝ ինչպես պիտի լիներ:
Գուցե մի քիչ ավել, մի քիչ պակաս:
Նաեւ հստակ մի համոզմունք էլ իր ավարտին հանգեց՝ հայերը դեռ չեն հավատում երկրի քաղաքական ուժերին:
Ընտրողները պարզապես անճարությունից օգտվում են, ցույց են տալիս՝ իբր խաբվում են ու օգուտ են փնտրում:
Continue reading
Ընտրական ամփոփումներ –
Ցանկացան, որ լավ լինի, բայց եղավ ինչպես միշտ
Ընտրություններից առաջ «լռության օր» հայտարարելը միջազգային փորձ է եւ կիրառվում է գրեթե բոլոր երկրներում: Իհարկե բարդ է համատարած լռություն պահպանելը, քանզի մարդիկ բազմաթիվ ձեւեր են գտնում «չլռելու»… Անգամ սոցցանցերում հնարավոր չէ վերահսկել եւ արգելակել մեկնաբանություններ գրելը կամ քննարկումները:
Բայց «լռությունը» հիմնականում պահպանվում է ծավալուն եւ ազդեցիկ վերլուծությունների ու տեսակետների արտահայտման դեպքում, ինչը որոշակի հավասարություն եւ անդորր է պահպանում ընտրություններից առաջ:
Որ նորընտիր խորհրդարանը արտախորհրդարանական ուժերին եւս լսի
Որեւէ հետընտրական խառնակչության չպե՛տք է ենթարկվի Հայաստանը
Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են համայն հայությանը, ՀՀ իշխանությանն ու ընդդիմությանը, հանրապետության քաղաքաքացիներին եւ մեր ազգի բարի կամեցողներին ընտրությունները նախորդներից առավել ազատ ու կազմակերպված անցկացնելու համար:
Հայ արիներն ու ազգայնականները չմասնակցելով ՀՀ ԱԺ հերթական ընտրությանը՝ իրենց քվեարկությամբ եւ հանձնաժողովների անդամների ու լիազորված անձանց մասնակցությամբ նպաստեցին ընտրական գործընթացի հնարավորինս ազատ ու թափանցիկ անցկացմանը:
Ընտրական ամփոփումներ –
Եվրամիությունը դժգոհ չէ
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել մեր երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ ողջունել է ընտրությունների դիտարկման միջազգային առաքելության եզրակացությունների ու նախնական դատողությունների մասին հայտարարությունը: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի եւ Եվրոպական հարեւանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունում:
Նոր երկաթուղային գիծ՝ դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան
Որ երկիր մտնողը տաքսու «շոֆերների» ճանկը չընկնի
Վերջապես կյանքի կկոչվի ենթակառուցվածքների զարգացման մեկ այլ (մեր թերթի նախորդ համարում խոսեցինք «Հյուսիս-Հարավ»-ից) ծրագիր, որի շնորհիվ երկաթուղային գիծ կունենանք դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, ինչի շնորհիվ էլ մեր երկիր մտնողը առաջին մարդը, ում կտեսնի, տաքսիստի «ռոժը» չի լինի: Կոպիտ եմ ասում, որովհետեւ տաքսիստների մի դաս կա, որ ոչ մի կերպ վարորդ չի դառնում, միշտ մնում է իբրեւ փնթի, փնթփնթան, անդրավարտիքը մինչեւ ծնկներն իջած, ուղեւորին իր պարզունակ ուղեղով խաբել փորձող «շոֆեր»: Ինչեւէ, սա անհրաժեշտ սկիզբ է, բայց՝ այլ թեմա, ուստի կներկայացնենք բուն ծրագիրը:
Մայիսյան տոները մղում են հայրենատիրության
Ազատագրական եւ բարոյա-հոգեբանական մեր հաղթանակները. ահա այսպես են փառավորվում մայիսյան տոներով հայ արիներն ու Հայ Արիական միաբանության «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհրդի անդամները:
«Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք: Շուշիի ազատագրումը լոկ ճակատամարտ չէր եւ պարզ հաղթանակ չէր ընդամենը, հայաշունչ քաղաքի վերադարձը վճռական բեկում էր եւ՛ արցախյան պատերազմում, եւ՛ մեր՝ հայության հոգիներում:
Հազարամյակներ հետո՝ ի փառս Վանատուր Աստծո
…Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայարի օջախներում նոր թափ է ստանում հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Հայոց հյուրընկալության երաշխավորն ու հովանավորը Վանատուր Աստվածն է, հայ օջախների պահապանը: Եվ հազարամյակներ հետո, ինչպես այս տարի մարտի 1-ին՝ Հայր Արայի հրաշագործության տոնի պարագայում, առաջին անգամ հայարիները կնշեն Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը:
Մարտի 21-ի՝ Ամանորի եւ ապրիլի 26-ի՝ Զատիկի տոներից հետո, երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի ու ամռան սպասման մեջ է, հայարիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի…
Որ նորընտիր խորհրդարանը լսի նաեւ արտախորհրդարանական ուժերին

Որեւէ հետընտրական խառնակչության չպե՛տք է ենթարկվի Հայաստանը
Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են համայն հայությանը, ՀՀ իշխանությանն ու ընդդիմությանը, հանրապետության քաղաքաքացիներին եւ մեր ազգի բարի կամեցողներին ընտրությունները նախորդներից առավել ազատ ու կազմակերպված անցկացնելու համար:
Հայ արիներն ու ազգայնականները չմասնակցելով ՀՀ ԱԺ հերթական ընտրությանը՝ իրենց քվեարկությամբ եւ հանձնաժողովների անդամների ու լիազորված անձանց մասնակցությամբ նպաստեցին ընտրական գործընթացի հնարավորինս ազատ ու թափանցիկ անցկացմանը:
Քաղաքական պատկեր՝ վերկրոնական երանգներով
Երբ փոխշահավետ է համատեղ գոյատեւումը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԻԻՀ ԱԳ հրավերով պաշտոնական այցով եղավ Թեհրանում: Իրանի համար այս հախուռն օրերին, երբ միջազգային հանրությունը փորձում է ճնշումներ գործադրել Թեհրանի վրա, այս այցը կարեւոր նշանակություն ունի հարեւան երկրի համար, հատկապես, երբ Երեւանը լավ հարաբերութունների մեջ է ինչպես Միացյալ Նահանգներիի ու Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի հետ: ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել ինչպես ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի, այնպես էլ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, Իրանի միջուկային ծրագրի հարցերով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլիի եւ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ:
Նույնիսկ ո՛չ մի գերտերություն չի կարող կասեցնել բնական ընթացքը
Երբ ԱՄՆ Կոնգրեսը համապատասխան որոշում կայացրեց Թուրքիայում բնակվող բնիկ համայնքների գույքի վերադարձման մասով, թուրքական հիմնադրամների գլխավոր վարչությունը որոշեց երկրի ոչ մահմեդական համայնքների հիմնադրամներին վերադարձնել 6 գերեզմանատուն: Նաեւ եկեղեցիների վերադարձման խնդիրներ են քննարկվում հայկական, հունական եւ ասորական համայնքներին տալու համար: Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը նման որոշում կայացրել է վերոնշյալ համայնքների ավելի վաղ ներկայացրած դիմումներին ընդառաջելով:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք. ինչու՞ է սա անհրաժեշտ եւ ի՞նչ չափով…
Վերջապես կյանքի է կոչվում ենթակառուցվածքների զարգացման խոշորագույն ներդրումային ծրագիր
ՀՀ-ի ներքին տրանսպորտային ենթակառույցները եւ ճանապարհային ցանցը ստեղծվել են ԽՍՀՄ տարիներին՝ հարմարեցված լինելով եւ բխելով խորհրդային երկրի ու տնտեսության օրինաչափություններից: Խորհրդային Միության փլուզումից հետո մեր երկրի ճանապարհային ցանցի նշանակալի ներդրումներ ու արդիականացում չի եղել, որի արդյունքում այսօր գործող ցանցը հնացած է, չի բավարարում արդի պահանջներին եւ չի կարողանում համարժեքորեն ծառայել Հայաստանի տնտեսության նպատակներին:
ԵԱՀԿ միջնորդները պատերազմի հոտառությունից զու՞րկ են
Կան վերլուծաբաններ, ովքեր Բաքվի շարունակական ռազմատենչ հայտարարությունները եւ սահմանային խախտումները վտանգավոր են համարում այլեւս եւ կարծում են, որ Ադրբեջանը փորձում է սահմանային բախումները լայնածավալ պատերազմական գործողությունների վերածել: ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը օրերս հայտնել է. «Ինչքան էլ միջնորդ երկրները քննադատեն, ինչքան էլ գոռան ու կոչ անեն, խնդիրը այդպես չի լուծվում, չեմ հասկանում՝ իրենք դա չե՞ն գիտակցում»,- Ադրբեջանի կողմից իրականացրած դիվերսիան ու դրա առնչությամբ համանախագահների տարածած հայտարարությանն ի պատասխան՝ ասել է երկրապահական պատգամավորը:
Ջերմոցը լավ է, բայց շատ ջերմացնել պետք չէ
Հայաստանում վերջին 5 տարիների կտրվածքով բանջարանոցային մշակաբույսերի տարեկան արտադրանքի միջին ծավալը կազմել է 800 հազ տոննա՝ 1 շնչի հաշվով մոտ 250 կիլոգրամ, որը բավական բարձր ցուցանիշ է: Այնուհանդերձ, բուսաբուծական արտադրանքի արտադրությունը մեր երկրում ընդգծված սեզոնային բնույթ ունի, ինչի հետեւանքով էլ տարվա տարբեր սեզոններին շուկայում գների կտրուկ տատանումներ են նկատվում, իսկ արտահանման ծավալները համախառն բերքի չնչին տոկոսն են կազմում, ներկրման ծավալներն էլ անընդհատ ավելանում են:
Արածը՝ ուղիղ արտացոլանքով՝ մայիսի 6-ին
Մոտենում է ԱԺ ընտրության օրը: Ու հատկապես այդ օրը շատ կարեւոր է դառնում մի հարց՝ ի՞նչ անել, եթե հանկարծ սխալ ես քվեարկել: Եթե ՀՀ քաղաքացու 18 տարին արդեն լրացել է, ապա դա նշանակում Է նրա ձայնը կարող է վճռորոշ լինել երկրի կառավարման գործընթացում, ուստի քվեարկությանը մասնակցողը նաեւ իր ձայնն է արժեւորում: Մայիսի 6-ին՝ առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան ժամը 20.00-ն ընկած ժամանակահատվածում կարելի է եւ պարտադիր է մասնակցել ԱԺ ընտրություններին: Ընտրական տեղամաս պետք է ներկայանալ անձնագրով եւ գրանցվելուց հետո՝ քվեաթերթիկների եւ ծրարների համար պատասխանատու հանձնաժողովի անդամը 2 տարբեր գույների քվեաթերթիկ եւ 2 ծրար կտա՝ ելունդները անջատելուց հետո: Դրանք վերցնելով՝ ընտրողը պետք է անցնի քվեարկության խուց, քանի որ քվեարկությունը գաղտնի է:
Կողմ եւ դեմ, երկու տեսակետ ու մի քանի բախում –
Մաշտոցի պուրակ. ապահավաքակցումը նպատա՞կ, միջո՞ց, թե՞ լրացուցիչ խաղաքարտ
Մաշտոցի պողոտայի կրպակներին առնչվող թնջուկը իրականում հասա՞վ իր լուծանը, ժամանակը ցույց կտա: Պողոտայի ակտիվիստները, համենայնդեպս, վստահ են՝ այո, քանզի երկրի նախագահն է ասել: Ու քանի որ վստահ են, տոնեցին իրենց հաղթանակը ու որոշեցին նույն տեմպերով առաջանալ դեպի Թեղուտ: Մենք էլ անկեղծորեն ուրախանում ենք, քանզի պողոտան բոլորինս է, եւ վերջապես Երեւանին պետք է վերադարձնել դիմերեսը, որ հնի ու նորի գեղեցիկ ներդաշնակության կնիքը պետք է ունենա, այլ ոչ թե չարչիական դրոշմ: Բայց…


