Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Երբ քա­ղա­քա­կան ու­ժե­րը արդ­յու­նա­բե­րութ­յուն ա­սե­լով միան ՓՄՁ­ են հաս­կա­նում

 

Դա­տե­լով  խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­­­յուն­նե­րին մաս­նակ­ցող մեր կու­սակ­ցութ­­յուն­նե­րի եւ դա­շին­քի նա­խընտ­րա­կան ծրա­գ­­րե­րից, նրանք բո­լորն էլ արդ­յու­նա­բե­րութ­յուն ա­սե­լով փոքր ու մի­ջին ձեռ­նե­րե­ցութ­յուն (ՓՄՁ) են հաս­կա­նում: Ճիշտ է, քա­ղա­քա­կան այս բո­լոր ու­ժերն էլ ի­րենց ծրա­գ­­րե­րում արդ­յու­նա­բե­րութ­յան մա­սին խոսք կամ տող ու­նեն նշված, բայց՝ թե­թեւ արդ­յու­նա­բե­րութ­յան, սննդի արդ­յու­նա­բե­րութ­յան, մի խոս­քով՝ այս­պես ա­սած՝ ՓՄՁ­-ա­կան արդ­յու­նա­բե­րութ­յան: Իսկ ե­թե ծան­րի՝ օ­րի­նակ, հան­քարդ­յու­նա­բե­րութ­յան կամ քի­մի­ա­­կան արդ­յու­նա­բե­րութ­յան մա­սին խոսք կա, ա­պա դա պար­զա­պես խոսք է՝ հնչեց­ված լի­նե­լու հա­մար: Քան­զի զգաց­վում է, որ տո­­ղա­տա­կում այդ ո­լորտ­ներն իս­կա­պես գոր­ծի գցե­լու մտադ­րութ­յուն չկա: Ստան­դարտ աս­ված բա­ռեր են, ու­րիշ ո­չինչ:

Continue reading →

Վեր­ջին պար­զա­բա­նում­ներն ընտ­րա­մար­տե­րից ա­ռաջ


ՀՀ­ ոս­տի­կա­նութ­յան 11-րդ ­տա­րե­դար­ձի օ­րը հա­մըն­կավ ԱԺ նա­խընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հետ, եւ ոս­տի­կա­նութ­յան պետ Վլա­դի­միր Գաս­պար­յա­նը եւս մեկ ան­գամ հա­վաս­տեց, որ ոս­տի­կան­նե­րը նա­խընտ­րա­կան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ա­նա­չառ են լի­նե­լու, իսկ ին­քը անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յուն է հա­մա­րում ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ա­զատ եւ ար­դար անց­կա­ցու­մը:

Ոս­տի­կա­նութ­յու­նը հրա­պա­րա­կել է, որ ՀՀ­ ընտ­րող­նե­րի ռե­գիստ­րում ընդգրկ­ված ընտ­րող­նե­րի ընդ­հա­նուր թի­վը ապ­րի­լի 16-ի դրութ­յամբ 2.482.593 մարդ է կազ­մել: Ըստ այդմ, 10 օր­վա ըն­թաց­քում ընտ­րող­նե­րի թի­վը նվա­զել է, հի­շեց­նենք, որ ապ­րի­լի 6-ի դրութ­յամբ այդ թի­վը կազ­մում էր 2.482.739 մարդ:

Continue reading →

Ա­նիվն ու ան­վա­վոր փո­խադ­րա­մի­ջո­ցը՝ Ար­մե­նոի­դա­կան մշա­կույ­թի չբա­ցա­հայտ­ված է­ջե­րից

Սկիզ­բը՝ թիվ 13-ում

 
Լճա­շեն

(Հոդ­վա­ծում օգ­տա­գործ­ված են՝ Հ. Հ. Մնա­ցա­կան­յա­նից- «Լճա­շե­նի մշա­կույ­թի զար­գաց­ման հիմ­նա­կան է­տապ­նե­րը» եւ Ս. Ձ. Դե­ղեջ­յա­նից- «Տա­շիր-Զո­րա­գե­տի ուշ բրոն­զե­դար­յան մե­տա­ղա­գոր­ծութ­յան մի քա­նի հար­ցեր»)

 

Continue reading →

Մե­հե­նա­կա­նութ­յուն – Նժ­­դեհ­յան ցե­ղակ­րո­նութ­յան ա­կունք­նե­րում

 

«…Ա­մեն ինչ հոդ է:

Դե­պի մեր պա­պե­րուն: Որ է՝ դե­պի աստ­ված­նե­րը»

 

Ո­րո­շա­կիութ­յան հա­մար ա­սեմ, որ խոս­քը 1910-ա­կան­նե­րին Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նում (կենտ­րո­նը՝ Կ. Պո­լիս) սկիզբ ա­ռած մե­հե­նա­կան (ազ­գա­յին-հե­թա­նո­սա­կան) շարժ­ման մա­սին է, ո­րի հո­գե­ւոր մշա­կու­թա­յին դրսե­ւո­րում­նե­րը կի­զա­կետ­վե­ցին շարժ­ման գլխա­վոր­նե­րի կող­մից ստեղծ­ված «Մեհ­յան» հան­դե­սում: Հան­դե­սի 1-ին հա­մա­րը լույս տե­սավ 1914թ. հուն­վա­րի 1-ին՝ պա­տա­հա­կա­նո­րեն թե ոչ պա­տա­հա­կա­նո­րեն՝ Նժդե­հի (տա­րի­ներ անց նույն շար­ժու­մը Ա­րե­ւել­յան Հա­յաս­տա­նում շա­րու­նա­կո­ղի ու զար­գաց­նո­ղի, հայ ցե­ղակ­րո­նութ­յան հիմ­նադ­րի) ծննդյան օ­րը: Հա­մա­րի հենց սկզբում լույս տե­սավ մե­հե­նա­կան­նե­րի հռ­­չա­կա­վոր «Գրա­կան հան­գա­նա­կը»՝ ստո­րագ­րութ­յամբ հայ հո­գե­ւոր կյան­քում մեծ հետք թո­ղած այն­պի­սի դեմ­քե­րի, ինչ­պի­սիք են Դա­նիել Վա­րու­ժա­նը, Կոս­տան Զար­յա­նը, Օ­շա­կա­նը, Գե­ղամ Բար­սեղ­յա­նը եւ Ա­հա­րոն­ Տա­տուր­յա­նը:

Continue reading →

Ա­նիվն ու ան­վա­վոր փո­խադ­րա­մի­ջո­ցը՝ Ար­մե­նոի­դա­կան մշա­կույ­թի չբա­ցա­հայտ­ված է­ջե­րից – 1-ին

 

Եվ­րա­սիա­կան հսկա­յա­կան աշ­խար­հագ­րա­կան տա­րածք­նե­րում հայտ­նա­բեր­ված ա­նի­վի եւ ան­վա­վոր փո­խադ­րա­մի­ջո­ցի հիմ­քա­յին նյու­թե­րը այդ փո­խադ­րա­մի­­ջո­ցի ստ­­եղ­ծ­­ման կենտ­րո­նի կամ կենտ­ոն­նե­րի եւ տա­րած­ման ու­ղի­նե­րի ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի հա­մար ա­ռաջ­նա­յին տեղ ու­նեն: Այս կամ այն մո­տե­ցում­նե­րը, ո­րոնք վե­րա­բե­րում են ա­նի­վի եւ ան­վա­վոր փո­խա­դրա­մի­ջո­ցի ծագ­մա­նը եւ նրա տե­ղայ­նա­­ց­­մա­նը, սեր­տո­րեն առնչ­վում են այս­պես կո­չված հն­­դեվ­րո­պա­ցի­նե­րի, իսկ ա­վե­լի ճիշտ, Ար­մե­նոի­դի ա­ռա­ջին հայ­րե­նի­քի վեր­ջ­­նա­կան հաս­տատ­ման խնդրի հետ, որն, իր հեր­թին, ո­րո­շա­կիո­րեն կապ­ված է Ար­մե­նո­իդ մար­դա­բա­նա­կան տե­սա­կի հիմ­նա­կան նս­­տա­վայ­րի հետ, որն է Հայ­կա­կան Բարձ­րա­վան­դա­կը՝ նե­րառ­յալ Հա­յոց Մի­ջա­գետ­քը:

Continue reading →

Հա­յաս­տա­նը՝ ռազ­մա­քա­ղա­քա­կան կենտ­րոն

 

Ըստ վեր­լու­ծա­բան­նե­րի, Հա­յա­ս­­տա­նի ռազ­մա­վա­րա­կան կշի­ռը գնա­լով մե­ծա­նում է: Այս եզ­րա­հանգ­մա­նը շա­տե­րը ե­կան ՌԴ­ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի հա­յաս­տան­յան այ­ցից հե­տո:

Մոսկ­վա­յին եւս մտո­րե­լու տե­ղիք է տա­լիս Հա­յաս­տա­նի ռազ­մա­­քա­ղա­քա­կան ակ­տի­վութ­յու­նը Ա­րեւ­մուտ­քի եւ Ա­րե­ւել­քի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: ԱՊՀ ՀԱՊԿ ռազ­մա-պաշտ­պա­նա­կան կա­ռույ­ցի ան­դամ Հա­յաս­տա­նը հա­ջո­ղու­թ­­յամբ հա­մա­գոր­ծակ­ցում է ՆԱ­ՏՕ-ի հետ եւ ան­գամ պատ­րաստ­վում է ԱՄՆ-ի հետ միաս­նա­կան զո­րա­վար­ժութ­յոն­նե­ր­ անց­կաց­նել: Սա, ի­հար­կե, չի վրի­պել ո՛չ ­Մոսկ­վա­յի, ո՛չ ­Թեհ­րա­նի ու­շադ­րութ­յու­ն­­ից:

Continue reading →

Պատ­մա­կան կեղ­ծիք­նե­րից՝ մին­չեւ կեղծ փախս­տա­կան­ներ

Հա­յաս­տանը եւ Ար­ցա­խը փակ դար­պաս­ներ՝ թյուրք-ադր­բե­ջա­նա­կան տար­րի հա­մար

 

Ադր­բե­ջա­նի ՊՆ-ն հեր­թա­կան ա­պա­տե­ղե­կատ­վութ­յունն է տա­րա­ծել, իբր հայ­կա­կան կող­մից ար­ձակ­ված գնդա­կից ադր­բե­ջան­ցի զին­ծա­ռա­յող է վի­րա­վոր­վել: «ԼՂՀ ՊԲ ա­ռա­ջա­պահ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը խստո­րեն պահ­պա­նում են հրա­դա­դա­րի ռե­ժի­­մի կա­նոն­նե­րը»,- մեկ­նա­բա­նե­լով Ադր­բե­ջա­նի ՊՆ ­մա­մու­լի ծա­ռա­յութ­յան ղե­կա­վար Էլ­դար Սա­բի­րօղ­լո­ւի այդ հայ­տա­րա­րութ­յու­նը՝ հայտ­նել է ԼՂՀ ՊԲ լրատ­վութ­յան բաժ­նի ղե­կա­վար Սե­նոր Հաս­րաթ­յա­նը: ԼՂՀ ՊԲ ա­ռա­ջա­պահ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը նաեւ կո­րուստ­ներ չեն գրան­ցե­լ, ին­չի մա­սին նույ­ն­­պես սուտ տե­ղե­կատ­վութ­յուն են տա­րա­ծել ադր­բե­ջան­ցի­նե­րը: Հեր­թա­կան ան­գամ Բա­քուն փոր­ձում է սուտ ու կեղ­ծի­ք սփռ­ե­լով մի­ջազ­գա­յին կա­րեկ­ցանք հայ­ցել:…­

Continue reading →

Ան­կա­րան­ ոչ պաշ­տո­նա­պես խա­ղից դուրս ե­կավ՝ վեր­ջին ան­գամ ծաղ­րե­լով Եվ­րո­պա­յին

«Նա­բու­կո»-ի հետ կապ­ված թյուր­քա­կան խա­ղե­րի մա­սին մեկ ան­գամ չէ, որ ա­սել ենք: Նաեւ շեշ­տել ենք, թե այն­պես չէ, ո­ր­ Եվ­րո­պան միա­միտ է ու ան­վե­րա­պա­հո­րեն հա­վա­տում է թուրք-ադր­բե­ջա­նա­կան ան­ճա­շակ թատ­րո­նին, պար­զա­պես ելք չու­նի, ու է­լի այդ թատ­րոնն է մնում իր հույ­սը, որ մի օր գու­ցե կկա­րո­ղա­նա նվա­զեց­նել է­ներ­գե­տիկ կախ­վա­ծութ­յու­նը ՌԴ­-ից՝ «մո­ռա­նա­լով», որ «Նա­բու­կո»-ի հա­մար գազ չկա:

Continue reading →

Ա­ռա­ջին տի­կի­նը աշ­խար­հի՛կ ­կին է

Զլմ-­ներն անդ­րա­դար­ձել են երկ­րի ա­ռա­ջին տիկ­նոջ՝ Ռի­տա Սարգս­յա­նի մաս­նակ­ցութ­յա­նը Էջ­միած­նի Մայր տա­ճա­րում Սուրբ Հա­րութ­յան տո­նի կա­պակ­ցութ­յամբ մա­տուց­վող պա­տա­րա­գին: Մաս­նակ­ցել է նաեւ նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նը:

Լրատ­վա­մի­ջոց­նե­րի անդ­րա­դար­ձն, ի­հար­կե, մաս­նակ­ցութ­յան փաս­­տին չի վե­րա­բե­րում, ին­չը պե­­տա­կան ա­րա­րո­ղա­կարգ է եւ հաս­կա­նա­լի: Պար­զա­պես Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սութ­յան ու­ղիղ ե­թե­րով պա­տա­րա­գին հե­տե­ւող­նե­րը նկա­տել են, որ Ռի­տա Սարգս­յա­նը ա­րա­րո­ղութ­յա­նը մաս­նակ­ցում է գլխա­բաց, ին­չը հա­կա­սում է Հա­յաս­տան­յայց ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու կա­նոն­նե­րին:

Continue reading →

Հա­կա­դար­ձում­նե­րի փուլ է եւ ան­դորր

Անդ­րա­դառ­նա­լով Դա­վիթ Հա­րութ­յուն­յա­նի ա­ռա­ջարկ­ած «Ընտ­րութ­յուն­նե­րի պատ­շաճ անց­կաց­ման քա­ղա­քա­կիրթ մրցակ­ցութ­յուն ա­պա­հո­վող կա­նոն­նե­րի» նա­խագ­ծին՝ «Ժա­ռան­գութ­յան» ղե­կա­վար Րա­­ֆ­­ֆի Հով­հան­նիս­յա­նը հայ­տ­­նել է, որ ու­սու­­մ­­նա­սի­րում են ՀՀԿ­ ա­ռա­ջար­կը: Սա չպետք է լի­նի «PR ակ­ցիա».- ա­սել է ընդ­դի­­­մա­դիր պատ­գա­մա­վո­րը.- կա Սահ­­­մա­նադ­րութ­յուն, օ­րենք­ներ, ո­րոնք էլ պետք է կար­գա­վո­րեն այս հար­ցը, մնա­ցա­ծը քա­ղա­քա­կան հանձ­նա­ռութ­յան հա­վել­յալ ըն­դու­նում է: Այս հայ­տա­րա­րութ­յու­նը ո­րե­ւէ ուժ կու­նե­նա, ե­թե դրա տակ ստո­րագ­րեն կու­սակ­ցութ­յուն­նե­րի հա­մա­մաս­նա­կան ցու­ցակ­նե­րի ա­ռա­ջին հա­մար­նե­րը, նրանք, ով­քեր ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո կա­րող են հա­մա­տեղ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լ,- հա­վե­լել է «Ժա­ռան­գութ­յան» ղե­կա­վա­րը:

Continue reading →

Ու՞մն­ են լի­նե­լու Հա­յաս­տա­նը եւ «Հայ­կա­կան աշ­խար­հը»


ՀՀԿ-ն վստա­հեց­նում է, որ նա­խընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րում ա­մե­նա­կա­րե­ւո­րը թշնա­ման­քը բա­ցա­ռե­լու հա­վատն ու ջան­քերն են լի­նե­լու, ո­րը նաեւ մինչ այժմ է գոր­ծադր­վել: ՀՀ­ եւ ՀՀԿ ­նա­խա­գահ Սերժ Սար­գս­­յա­նը եւս հա­վաս­տիաց­նում է վե­րոնշ­յա­լը՝ իր հան­դի­պում­նե­րում: Նա անդ­րա­դար­ձել է ներ­քին քա­ղա­քա­կա­նութ­յան ո­լոր­տում իշ­խա­նութ­յուն­նե­րի որ­դեգ­րած սկզ­­բունք­նե­րին. «Կա­րե­ւոր է նաեւ ընդ­դի­մա­խո­սե­լու ու քա­ղա­քա­կան բա­նա­վեճ վա­­րե­լու մշա­կույ­թի ձ­­ե­ւա­վո­րու­մը, որ է­լի շա­­րու­նա­կե­լու ենք, հար­ցե­րը հան­գիստ ու սթափ քննար­կե­լու, խա­ղաղ ընտ­րութ­յուն­նե­րի գնա­լու պա­տաս­խա­նատ­վութ­յունն է, որ միշտ ան­փո­փոխ է ե­ղե­լ»: Ներ­քին կա­յու­նու­թ­­յու­նը անհ­րա­ժեշտ է, որ­պես­զի հա­մաշ­խար­հա­յին տնտե­սա­կան ճգնա­ժա­մի ազ­դե­ցութ­յու­նը Հա­յաս­տա­նում տար­վի ա­ռանց լուրջ ցնցում­նե­րի, ա­վե­լին, նա­խադր­յալ­ներ ստե­ղ­ծ­վեն ա­պա­գա­յում այդ­պի­սի հար­ված­նե­րին դի­մա­կա­յե­լու եւ դրանց հե­տե­ւանք­նե­րը նվա­զա­գույ­նին հասց­նե­լու:

Continue reading →

Կարճ փե­շի հաղ­թար­շա­վը

 

1966թ. դե­ռեւս քչե­րին հայտ­նի լոն­դոն­յան 28-ամ­յա դեր­ձա­կու­հի Մե­րի Կո­ւան­տը Մեծ Բրի­տա­նիա­յի թա­գու­հի Ե­լի­զա­վե­տա 2-րդի ձեռ­քից երկ­րի թե­թեւ արդ­յու­նա­բե­րութ­յան եւ ար­տա­հան­ման զար­գաց­ման հա­մար ստա­նում է Բրի­տա­նա­կան կայս­րութ­յան շքան­շան, ար­ժա­նա­նում նաեւ «Տար­վա կին» տիտ­ղո­սին: Մե­րի Կո­ւան­տը թա­գա­վո­րա­կան բարձր պար­գե­ւը ստա­նա­լու հա­մար պա­լատ է մեկ­նում իր ստեղ­ծած եւ այժմ ար­դեն աշ­խար­հում մեծ տա­րա­ծում գտած ու ժա­մա­նա­կի հա­մար ան­սո­վոր կարճ փե­շով:

Continue reading →

Հայ­կա­կան մեծ ծրագ­րե­րի ժա­մա­նա­կը

 

«Հիզ­բալ­լա­հ» խմբա­վոր­ման ղե­կա­վար շեյխ Հա­սան Նաս­րալ­լա­­հը հայ­տա­րա­րել է, որ սի­րիա­կան ճգնա­ժա­մը չու­նի ռազ­մա­կան լու­ծում եւ ճգնա­ժա­մից դուրս գա­լու միակ ու­ղին քա­ղա­քա­կան կար­գա­վո­րումն է՝ երկ­խո­սութ­յան մի­ջո­ցով: «Հիզ­բալ­լա­հ»-ի ղե­կա­վա­րը հաս­կաց­նել է տվել, որ մեծ հույ­­սեր է կա­պում ՄԱԿ-ի ու Ա­րա­բա­կան երկր­նե­րի լի­գա­յի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Քո­ֆի Ա­նա­նի ա­ռա­քե­լութ­յան հետ, ում սկզբուն­քա­յին ա­ռանձ­նա­հատ­կութ­յու­նը, ըստ շիա Նաս­րալ­լա­հի, այն է, որ չի պա­հան­ջում Բա­շար Ա­սա­դի հրա­ժա­րա­կա­նը: Նա քննա­դա­տել է Ա­րեւ­մուտ­քի, ո­րոշ ա­րա­բա­կան երկր­նե­րի եւ սի­րիա­կան ընդ­դի­մութ­յան դիր­քո­րո­շու­մը, ո­րը նա­խա­գահ Ա­սա­դի հրա­ժա­րա­կա­նը հայ­տա­րա­րում է որ­պես բա­նակ­ցութ­յուն­նե­րի նա­խա­պայ­ման: Իսկ ճգնա­ժա­մի խա­ղաղ լու­ծու­մը, ըստ «Հիզ­բալ­լա­հ»-ի ա­ռաջ­նոր­դի, բխում է ոչ միայն Սի­րիա­յի, այ­լեւ ամ­բողջ ա­րա­բա­կան ազ­գի շա­հե­րից:

Continue reading →

Մենք ֆա­շիստ­ներ ենք… քոչ­վոր­նե­րի՛ աչ­քին

 

ՀՀ ­խորհր­դա­րա­նա­կան պատ­վի­րա­կութ­յու­նը Բաք­վում մաս­նակ­ցել է Եվ­րա­նես­թի Խոր­հր­­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վի 2-րդ նս­տաշր­ջա­նին: Մեր պատ­վի­րա­կութ­յան կա­զ­­մում ե­ղել են Վա­հան Հով­հան­նիս­յա­նը, Ար­տակ Զա­քար­յա­նը, Ա­րա Նռան­յա­նը, Լի­լիթ Գալստ­յա­նը, Հով­հան­նես Սա­հակ­յա­նը, Ա­րամ Սա­ֆար­յա­նը, Նաի­րա Զոհ­րաբ­յա­նը, Ստե­փան Սա­ֆար­յա­նը, Խա­չիկ Հա­րութ­յուն­յա­­­նը, Ման­վել Բա­դե­յա­նը: Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից ձեռ­նար­կվել են անվ­տան­գութ­յան բո­լոր մի­ջոց­նե­րը՝ աշ­խա­տանք­նե­րը նոր­մալ կազ­մա­կեր­պե­լու հա­մար, իսկ դի­մա­վո­րե­լու ըն­թաց­քում ընդգծ­ված թշնա­մա­կան վե­րա­բեր­մուն­քի, ին­չը ա­դրբե­ջան­ցի­նե­րին յու­րա­հա­տուկ է, մեր պա­տ­­վի­րա­կութ­յու­նը չի հան­դի­պել:

Continue reading →

Քոչ­վոր­նե­րի մե՜ծ­ ե­րա­զա­խա­բութ­յու­նը

 

Վեր­ջերս Ադր­բե­ջա­նի Միլ­ի Մեջ­լի­սի լի­ա­­գու­մար նիս­տում մի շարք պատ­գա­մա­վոր­ներ հան­դես են ե­կել Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան ա­նու­նը փո­խե­լու ա­ռա­ջար­կով:

Ըստ «Նո­վոս­տի Ա­զեր­բայ­ջա­ն»-ի, ըն­դի­մա­դիր միաց­յալ ազ­գա­յին ճա­կա­տի պատ­գա­մա­վոր Գուդ­րատ Հա­սան­գու­լիեւն­ ա­ռա­ջար­կել է ի­րա­վա­կան գնա­հա­տա­կան տալ Գյու­լիս­տա­նի եւ Թուրք­մեն­չա­յի պայ­մա­նագ­րե­րին ու ըստ այդմ՝ փո­խել Ադր­բե­ջա­նի ան­վա­նու­մը:

Continue reading →