Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Արցախի խնդիրը եւ Հարավային Կովկասի 6 պետությունները

Անկախության գործոնը տարածաշրջանի վերաձեւման հետ համադրենք

Լիտվայի մայրաքաղաքում ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, ԱՄՆ պետքարոտւղար Հիլարի Քլինթոն եւ Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար Ժան Լեոնետին) եւ Հայաստանի ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն ու Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու կարեւորությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն իրենց գոհունակությունը հայտնեցին համանախագահ երկրների ջանքերի, այդ թվում՝ նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի ու Սարկոզիի անձնական մասնակցության համար իրենց երկրների՝ համապարփակ խաղաղ կարգավորման հասնելու հարցում աջակցության առումով:

Continue reading →

Էներգետիկ պատերազմներ –

Շեշտադրումներ, որոնք հաստատեցին, որ ՀՀ-ն մտադիր չէ միջուկային տերության մաս չլինել

Միջուկային էներգետիկան այն եզակի ոլորտներից է, որտեղ հավանում եմ պետական քաղաքականությունը: Գոնե առայժմ: ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներն էլ միշտ հաստատակամ են եղել այն հարցում, որ մեր երկրին պետք է ատոմակայան՝ էներգետիկ անվտանգության նկատառումներից ելնելով: Իսկ էներգետիկ անվտանգությունը երկրի՛ անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից է: ՀՀ 1-ին նախագահից չեմ խոսում՝ տեսանելիորեն հասկանալի պատճառներով:

Continue reading →

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

Continue reading →

Հրամայական –

Կանխարգելելու համար… պատժե՛լ է պետք  Ադրբեջանին

Ադրբեջանի սադրանքներին այսուհետ կտրվեն համարժեք պատասխաններ: Պատժիչ գործողության մեկնարկը տրված է. այն իրականացվելու է հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով: Հայկական զինված ուժերը արդեն պատասխանել են Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությանը: Նախապես զգուշացվել էր, որ հայկական կողմի պատասխանը լինելու է առավել կոշտ եւ անհամաչափ:

Continue reading →

Տարածաշրջանը եւ մենք –


Հայկական դիրքերն ավելի քան շահեկան են այս պահին
 

Տարածաշրջանային հիմնախնդիրներն ազդեցություն են թողնում նաեւ տարածաշրջանի երկրների ներքին կյանքի վրա, ինչը նաեւ արտաքին միջամտության հետեւանք է:

Իրանական միջուկային ծրագրի դեմ միջազգային սահմանափակումներն ու պատժամիջոցները ներքին անվստահության մթնոլորտ են սերմանել: Հիշենք, դեռ ժամանակ առաջ, ԻԻՀ նախագահի եւ ԻԻՀ հոգեւոր առաջնորդի միջեւ լարվածություն էր առաջացել, ինչը կարծես հարթվեց: Հետո նախագահական շրջապատից մի շարք նախարարների եւ պաշտոնյաների վստահության հարցերն արծարծվեցին: Իսկ օրերս նախագահ Մահմուդ Ահմադինեժադի լրատվամիջոցների հարցերով խորհրդական, Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Ալի Աքբար Ջավանֆեքրը հարցաքննության համար հրավիրվել էր դատարան: Նա Թեհրանի հեղափոխական դատարանի կողմից մեղադրվում է սուտ լուրեր եւ ասեկոսեներ հրապարակելու մեջ, «որոնք նպատակ ունեին, տագնապ առաջացնելով, շեղել հասարակական կարծիքն ընդդեմ դատական իշխանությունների պաշտոնյաների»: Տեղեկատվության մեջ նշվում է, որ ԻԻՀ նախագահի խորհրդականը այդ օրերին սրտի կաթված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն վերջինս, բժիշկների կամքին հակառակ, դուրս է գրվել հիվանդանոցից, որպեսզի ներկա լինի դատական գործընթացներին:

Continue reading →

Կդառնա՞ Հայաստանը «միջազգային ոսկոր»

 

Արցախյան հիմնախնդիրը մնում է տարածաշրջանային առաջնային հարցերից մեկը: Արդեն ավելի բարձրաձայն են կարծիքներ հնչում, որ մեկ կամ մի քանի առաջնորդներ չեն կարող լուծել ԼՂ հակամարտության բարդ խնդիրը:

Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւի կարծիքով՝ առաջիկա ամիսներին Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում երկարատեւ ընդմիջման ականատես կլինենք: Թեպետ դա պայմանավորված կլինի ոչ միայն Հայաստանում եւ Ռուսաստանում սպասվող ընտրական գործընթացներով: Քաղաքագետի խոսքերով, շփման գոտում վերջին իրադարձություններն իրենց հերթին արդեն իսկ ստեղծում են ծայրահեղ բացասական մթնոլորտ՝ ցանկացած երկխոսության համար:

Continue reading →

Վրացական խաչեղբայրություն Կազատե՞ն Վահագնին

 

Ջավախքի բնակիչները դիմել են անձամբ ՀՀ նախագահին՝ քաղբանտարկյալ Վ. Չախալյանի հարցի կարգավորման համար: Ս. Սարգսյանին առձեռն փոխանցվել է հանրագիր (կից ստորագրություններով)՝ ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական գործիչ Չախալյանի: Հանրագիրը կազմվել է Ջավախքում, այն ստորագրել է երկրամասի 1600-ից ավել բնակիչ, որում ասվում է. «Ջավախքահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ Չախալյանը իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ջավախքահայության ազգային, մշակութային, լեզվական, կրոնական եւ կրթական արժեքների պահպանման համար, այլ նաեւ Ջավախքի հայաթափման ու թուրքերով վերաբնակեցման դեմն առնելու, ՀՀ-ն կատարյալ շրջափակումից զերծ պահելու, ի հաշիվ թուրքերի Վրաստանի էթնիկ կազմի փոփոխումը արգելելու ուղղություններով: 

Continue reading →

Բաքուն մատների վրա խաղացրեց Եվրոպային

Բաքուն Եվրոպային անընդհատ հավաստեց, որ «Նաբուկո» գազատարը կլցնի գազով, բայց պարզվեց, որ «Լուսանցք»-ը ճիշտ էր՝ Բաքուն մատների վրա այս ամբողջ ընթացքում խաղացրեց Եվրոպային:

«Ադրբեջանը քաղաքականապես աջակցում է «Նաբուկո» ծրագրին, սակայն այս ծրագրում հաշվի չեն առնվել էներգիա արտադրող ընկերությունների շահերը»,-ահա թե ինչ է ասել Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իլհամ Շաբանովը: Ու որպեսզի Եվրոպայի գլխի տակ դարձյալ փափուկ բարձ դնի, հավելել է. «Ադրբեջանը մշակել է սեփական ծրագիրը՝ էներգակիրներ մատակարարելու Եվրոպա»:

Continue reading →

Պատժե՞լ, թե՞ խնայել, ու՞մ եւ ինչի՞ համար…

Գաղտնազերծման օրենք ընդունելու մասին «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությունը իհարկե ոչ բոլորի սրտով է: «1990-ականներին ներկայացրած օրենքի նախագծի եւ այս նախագծի միջեւ օրգանական ոչ մի կապ չկա»,- ասել է ՍԴՀԿ ներկայացուցիչ, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: Նշել է, որ օրենքի նպատակը ՀՀ-ն թուլացնելն ու կամազուրկ երկիր դարձնելն է. «Գործակալների ցուցակները հրապարակելուց հետո ազգային անվտանգությունը առաջիկա 30 տարիներին որեւէ գործակալ բերելու հնարավորություն չի ունենա: Իսկ եթե չկա գործակալ, չկա նաեւ օպերատիվ աշխատանք»: Նաեւ ասել է, որ ցանկացած արեւմտյան պետության հետաքրքիր է, թե ովքեր են եղել նախկին գործակալները, որովհետեւ այդ տվյալներով նրանք կարող են հաշվել մնացածներին, ովքեր այդ մարդկանց շրջապատում եղել են: «Ունենք գործակալական ցանց, ունենք տեղեկատվություն, ուրեմն կարող ենք կառավարել, չունենք՝ չենք կարող կառավարել եւ չենք կարող դիմակայել սպասվող վտանգներին»……

Continue reading →

Ամեն մեկն իր գործին գնաց

Իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն այս փուլում սպառված է

ՀՀԿ-ականները մեկնաբանելով Ս. Սարգսյանի պաշտոնանկությունը պահանջող հռչակագիր ընդունած ՀԱԿ մտադրությունը, նշում են, թե բնական երեւույթ է, մարդիկ խորհրդարանում ամբիոն չունեն, փորձում են օրենքի շրջանակներում իրենց կարծիքն արտահայտել: Բնական է համարվում նաեւ, որ արտախորհրդարանական ընդդիմությունը կցանկանա  սրել շեշտադրումները, առավել եւս, որ արտախորհրդարանական ընդդիմության որեւէ քաղաքական կանխատեսում իրական չեղավ:

Continue reading →

Բնության բացասական էներգիան –

Վիշապ, դեմոն, դեւ. գալու է սրանց քաղվելու ժամանակը

Դարձյալ նկատենք, որ ըստ ամենայնի, ամբողջական է Հայոց դիցարանը. նրանում ողջ բնությունը, բնական կյանքը իր բոլոր մասերով ու տիեզերական բոլոր զորությունները արտահայտված են: Արարչի կամքով բնությունը կազմված է չորս տարրերից՝ հուրից, օդից, ջրից եւ հողից: Եվ այդ տարրերի կենակից գոյությամբ է պայմանավորված բնական կյանքը: Ամեն մի տարր որոշակի՝ իրեն հատուկ էներգիա եւ դրանով պայմանավորված զորություն ունի: Բնության ամենազգացական տարրի՝ հուրի էներգիան, օրինակ, դրական էներգիա է, իսկ բնության ամենապասսիվ (ամենանյութական) տարրի՝ հողի էներգիան բացասական է: Համապատասխանաբար, մի էներգիայի հարուցած զորությունը արարող (ներգործուն, համակարգաստեղծ…) զորություն է, մյուսինը՝ չը-արարող (պասսիվ, մահաբեր, քաոսաբեր, կործանող, տրոհող…): 

Continue reading →

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

Continue reading →

Եթե ազգի հայր, ապա երկիրն էլ՝ Ալիեւստան

Ադրբեջանցիների համար հերթական ծիծաղաշարժ օրենքի նախագիծն է պատրաստվում՝ Ադրբեջանի նախկին նախագահ, Ադրբեջանի ԽՍՀ 1-ին քարտուղար եւ վերջապես նախկին ԿԳԲ-ի հմուտ գործակալ ու ցուցադրական իսլամիստ հավատացյալ, բայց այժմ Ալլահից կիլոմետրերով հեռու Հեյդար Ալիեւին «ազգի հայր» հռչակելու մասին:

Աթաթուրքի, եւ վերջերս էլ ի հայտ եկած Աթաթաթարի նորօրյա արծարծումները հանգիստ չեն տալիս ալիեւների ոչ ադրբեջանական (անգամ խոսվում է նրանց քրդական արմատների մասին) ծագման ժառանգներին, հատկապես անհաջողակ կրտսեր Ալիեւին՝ Ադրբեջանի ներկայիս նախագահին:

Continue reading →

Եվրոպա՞, թե՞ Եվրասիա. հայկական գործոնի ժամանակները

Միացյալ Հայաստան՝ «Մեծ Թուրանի» եւ «Մեծ Ադրբեջանի», նաեւ Արեւմտյան Հայաստանում Քրդստանի ստեղծման դեմ

Նոյեմբերին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Նիդերլանդներ, Չեխիա, Դանիա, Բելգիա եւ Լիտվա, հանդիպեց վերոհիշյալ երկրների իր գործընկերներին, իսկ Բրյուսելում մասնակցեց ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստին: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ:

Արաբական աշխարհում կտրուկ փոփոխությունները, հեղափոխություններն ու հեղաշրջումները նոր լիցք են հաղորդել տարածաշրջանային հարցերին: Նաեւ գերտերություններն են փորձում վերադասավորումներով ամրապնդվել այս կամ շրջանում եւ իրենց շահերին հետամուտ ռազմա-քաղաքական քայլեր նախաձեռնել:

Continue reading →

Արցախը՝ թուրք-ադրբեջանական կոկորդում

ՀՀ եւ ՌԴ անվտանգության խորհուրդների միջեւ ստորագրվել է համագործակցության 2012-2013թթ. ծրագիր, հստակեցվել են ՀՀ-ՀԱՊԿ հետագա փոխգործակցության նոր ուղիները: Հավաքական անվտանգության հարցն առավել արդիական է այժմ՝ Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում նոր քաղաքական սրացումների հետեւանքով: Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը եւ ԱՊՀ երկրների հավաքական անվտանգության ծրագիրը խնդիրներ են առաջ բերել թուրք-ադրբեջանական տարածաշրջանային ծրագրերում:

Ադրբեջանը, դեռ հայ-թուրքական առնչություններում խաղարկելով արցախյան խնդիրը, այնուամենայնիվ, չկարողացավ տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքը պարտադրելի դարձնել հայկական կողմի համար, քանզի միջազգային փաստաթղթերում դա զուգահեռաբար եւ համահավասար արծարծվում էր ազգերի ինքնորոշման իրավունքի հետ:

Continue reading →