Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Ավտոբուս չեմ նստել, բայց տեսուչը տուգանել է չվճարելու համար. քաղաքացին ԴԱՀԿ-ից է տեղեկացել
- ԱՄՆ-ն պատրաստում է Իրանի ցամաքային սահմանների շրջափակում՝ առևտրային շրջանցիկ ուղիները փակելու համար. The Telegraph
- Ուիթքոֆին և Քուշներին տեղափոխող ավտոշարասյունը Պուտինի հետ հանդիպումից հետո հեռացել է Կրեմլից
- Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
- Գերմանիայում սոցիալական նպաստ ստացողների գրեթե կեսը Գերմանիայի քաղաքացիություն չունի. Bild
- Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
- Չգիտենք, ի՞նչ ինտերվալով կգա Էջմիածնի 203 համարի ավտոբուսը, արդյո՞ք բոլորը կտեղավորվեն. ուսանող
- Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մերձակայքում, անհայտ անձը կրակ է բացել. հինգ մարդ վիրավորվել է
- Բաթումում ձերբակալել են, փաստաթղթերի կեղծման, կողոպուտի և թմրանյութերի համար Ինտերպոլից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
- Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լիագումար նիստը
Ա1պլյուս- Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
- Փաշինյանը մասնակցել է ԵՔՀ լիագումար նիստին և առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությանը (տեսանյութ)
- ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փուլ․ Բրյուսելում ստորագրվել են համաձայնագրեր
- Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ (տեսանյութ)
- Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
- ՀՀ-ն Ղարաբաղի հարցով երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին, մեր ռուս գործընկերները խեղաթյուրում են իրողությունները (տեսանյութ)
- «Ոչ թե՝ ո՞ր Չարենցի, այլ՝ Չարենցի ո՞ր փողոցի»․ փոխվարչապետն ուղղեց Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
- Կազմվել է 198 արձանագրություն՝ ապակիների լուսաթափանցելիության խախտումների վերաբերյալ (տեսանյութ)
- Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին (տեսանյութ)
- ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «TRIPP» ընկերության հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Գուցե թեժ աշուն չէ, բայց գործնական ձմեռ կլինի եւ կտրուկ գարուն
Երկար ժամանակ մեր քաղաքական դաշտը սպասում է, թե ինչ վերջաբան կունենան ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները: Մենք ոչ մեկ անգամ նշել ենք, որ կոալիցիա-կոնգրես բանակցությունները առավելապես ՀՀԿ-ՀԱԿ երկխոսության էին նմանվում, քանզի ԲՀԿ-ն առավելապես չեզոք դիրքորոշում էր որդեգրել՝ ի տարբերություն ՕԵԿ-ի, որը միանշանակ ՀՀԿ-ի կողքին է: Անգամ տեսակետներ էին լինում, թե ՀՀԿ-ՀԱԿ երկխոսությանը կզուգորդի եւս մեկ իշխանություն-ընդդիմություն բանակցություն՝ ի դեմս ԲՀԿ-ի եւ այլ ընդդիմադիր ուժերի: Հատկապես, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ ՀՅԴ եւ «Ժառանգություն», չեն պատրաստվում հանդես գալ ՀԱԿ-ՀՀՇ-ի հետ: Արտախորհրդարանական ընդդիմությունները նույնպես նախընտրել են առանձին կամ համատեղ դաշինքներով հանդես գալը:
Եվրոպական ճանաչման յուրահատկությունը
Կշրջվի՞ Արեւմուտքը դեպի Արեւ – ելք՝ Հայաստան
Մոսկվայում հանդիպել են ՌԴ եւ ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը: Արդեն ասվել է, որ Մոսկվան մինչեւ ՌԴ-ում նախագահի նոր ընտրության ավարտը, գուցե արցախյան խնդրի կարգավորման գործընթացը զիջի Փարիզին, եւ այս հանդիպումը թերեւս քննարկումների նոր առիթ էր:
Իսկ ԵԽԽՎ 32 պատգամավորներ համատեղ հայտարարություն են ընդունել, որում ճանաչել են ԼՂՀ անկախությունը եւ կոչ արել սերտորեն համագործակցել ԼՂՀ օրինական ընտրված իշխանությունների հետ: Հայտարարության մեջ ասվում է. «20 տարի առաջ, խորհրդային եւ միջազգային օրենսդրության հիման վրա անկախություն հայտարարելու մասին որոշում կայացնելով, մեր տարածաշրջանում ի հայտ եկան նոր պետություններ: Ինքնորոշման եւ Խորհրդային Միությունից անջատվելու իրավունքից օգտվեցին ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, այլեւ Լեռնային Ղարաբաղը»:
Շագրենի կաշին – Հայաստանի արտաքին պարտքը գերազանցում է մեր պետական բյուջեն
Այսօր մեր պետությունն ավելի շատ պարտք է, քան կա իր գանձարանում:
Սա արդեն ռիսկային է: Առանց չափազանցության: Ի դեպ ասեմ, որ այն մարդկանց թվին չեմ դասվում, ովքեր վստահ են, թե ՀՀ-ն առանց արտաքին պարտքեր ներգրավելու, կարող էր շատ հարցեր լուծել: Բայց նաեւ այն մարդկանցից չեմ, ովքեր կարծում են, թե պարտքեր ունենալը աշխարհում սովորական երեւույթ է, վտանգավոր չէ եւ վտանգավոր չի լինի նույնիսկ այն դեպքում, եթե պարտքի չափը գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը: Փոխարենը այս երկու կողմերի տեսակետներից տարբերվող հաստատուն դիրքորոշում ունեմ. պարտքեր պետք է ներգրավել միայն ծայրահեղ դեպքում, ամեն կոպեկը նպատակային ու արդյունավետ ծախսել՝ դրանով արդարացնելով պարտք վերցնելու անհրաժեշտությունն ու երաշխավորելով պարտքի վերադարձելիությունը եւ խստորեն պատժել ներգրաված միջոցների մսխումը՝ այն համարելով պետական դավաճանություն: Հավատացած եմ՝ սա բնավ խիստ մոտեցում չէ:
Հավատամքի այբբենարանը –
Հայոց դիցարանը. խորհուրդներ, զորություններ
Սկիզբը՝ թիվ 34, 35-ում
3. Վահագն Աստվածը
Ինչպես արդեն նկատվել է, Արարիչը՝ Արա՜ն, մեկը լինելով՝ մի շարք որակներ ունի, որոնք նորոգելով մարմնավորում է Ծնող Զորությունը՝ Անահիտը: Աստվածները Արարչի այդ որակների մարմնավորումներն են (Աստված՝ լեզվաբանորեն հենց նշանակում է Արարչական Գերագույն Խորհուրդը, Զորությունը կրող, մարմնավորող): Բազմաստված է հայ դիցաբանական համակարգությունը (ինչպես եւ ընդհանրապես ամեն մի ազգային դիցաբանական համակարգություն), որում է եւ կայանում դրա հարստությունը:
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Մեր աշխարհը այդ շրջանում հայ-ասա էր՝ խոսք ասող
(Հայոց էթոնիմների իմաստաբանության շուրջ)
Հայ էթնոսի անվանակոչման վերաբերյալ մշտապես շրջանառվում են մի քանի վարկածներ, որոնք լեզվական մեկնաբանությունների, ենթադրություների եւ տեսակետների համալիրներ են՝ ուղիղ կապված Հայկական Լեռնաշխարհի եւ նրան հարակից տարածքների հետ: Այս ուղղությամբ շատ աշխատանք է կատարված, սակայն Ի. Դյակոնովի ստեղծած վարկածը առայժմ գերակա է: Դյակոնովն իր աշխատանքներում, նաեւ եվրոպական լեզուներով պաշտպանում էր հայոց ծագման իր թերի տեսությունը, որն առայժմ հանդիսանում է արեւմտյան մասնագետների ուղեցույցը հայոց նախապատմության խնդրում: Ժամանակն է առհասարակ հրաժարվել Ի. Դյակոնովի թերի տեսությունից: Կարեւոր է նաեւ հրաժարվել «նախնական Հայաստան» ձեւակերպումից եւ նրա տեղայնացման հարցից, քանի որ ըստ հայկական ավանդույթի, Հայկի ոստանը համարվում է Հարքը՝ այսինքն, Արածանի գետի կամ Արեւելյան Եփրատի վերին շրջանը:
Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
ՀՀ նախագահների բարդույթները եւ հետեւանքները հանրային կյանքում
Երկրի ղեկավարի բարդույթը աստիճանաբար փոխանցվում է պետական եւ քաղաքական ոլորտներ, որտեղից էլ՝ հանրային-հասարակական կյանք, ինչն էլ դառնում է գործոն բացասական ու այլեւայլ ազդեցություններով: Ովքեր պատմական անցուդարձերի վերլուծության փորձեր են արել, լավ գիտեն, թե ինչքան կարեւոր է իրականության ընկալումը, ժամանակաշրջանի բազմակողմանի ուսումնասիրությունը եւ դեպքերի ու դեմքերի առարկայական ու ենթակայական համադրումները եւ էլի նման բաներ:
Դպրոցական տարիներիս մի ֆիզիկայի ուսուցիչ կար, որ ինքնատիպ մտածողություն ուներ, այնքան ինքնատիպ, որ երբ մի դասաժամի հարցրի, թե որոնք են այն կարեւոր պայմանները, որ ատոմային ռումբի պայթյունի դեպքում պետք է իմանանք, որպեսզի փրկվենք, պատասխանեց հաստատուն՝ միակ փրկվելու պայմանը ատոմային զենքի հարվածի ժամանակ այդ տարածքում չգտնվելն է… Իհարկե, հետո փորձեց ինչ-որ փրկարարական միջոցներ ներկայացնել:
Կամ որս ես, կամ՝ որսորդ…
Վերջերս աշխուժացել են աղանդների գործունեության դեմ կամ ի պաշտպանություն դրանց հանդես եկողները: Նաեւ հայ հանրությունն է ցուցաբերում անհանգստություն:
Սոցիալական կայքերն անգամ հետեւողական պայքար են ծավալել:
ՀՀ իշխանություններն էլ կարծես սկսել են հրապարակային պայքար՝ հատկապես քայքայիչ աղանդների դեմ: ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է. «Մենք ձեռնամուխ ենք եղել քայքայիչ աղանդներից պաշտպանվելու ռազմավարության մշակմանը»՝ միաժամանակ շեշտելով, որ Հայաստանում պաշտպանվում են, հարգվում են մարդու եւ քաղաքացու կրոնական խղճի, դավանանքի ազատությունները ամենաբարձր մակարդակով:
Հավատամքի այբբենարանը – Հայոց դիցարանը. խորհուրդներ, զորություններ
Սկիզբը՝ թիվ 34 (210)-ում
2. Անահիտ՝ Աստվածամայր խորհուրդը
Հայ դիցաբանական համակարգությունում Գերագույն Զորությանը՝ Արային (Արարչին) կենակից Զորությունը Աստվածամայր Անահիտն է: Եվ ընդհանրապես էլ՝ բոլոր դիցաբանական՝ ազգային հավատքային համակարգերում կա այն բնական պատկերացումը, որ Աստվածների Հայրը՝ Արարիչը, անպատկերացնելի է առանց Աստվածների Մոր, ով տարբեր համակարգերում, պարզ է, յուրահատուկ ձեւով է ընկալվում:
Տեր կանգնելու կամքը
Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի Հայաստան այցը դեռ քննարկում են աշխարհի զլմ-ները, փորձագետները, վերլուծաբանները: Այնքան միամիտ չեմ, որ ուրախանամ այն մտքից, թե Սարկոզին ՀՀ-ում էր պաշտոնական, իսկ Ադրբեջանում եւ Վրաստանում՝ աշխատանքային այցով: Քանզի աշխատանքային այցի ընթացքում էլ կարելի է հստակ պայմանավորվածությունների գալ, իսկ պաշտոնականի ժամանակ՝ ասել արարողակարգային բառեր, արտահայտություններ ու գնալ: Բայց եւ այնքան միամիտ չեմ, որ չհասկանամ, որ Սարկոզիի՝ Երեւանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լինելը, իսկ Բաքվում «Շեհիդների պուրակ» չգնալը քաղաքական նպատակ ուներ: Ասեմ, որ այդ պուրակում թաղված են այն բաշիբոզուկ շները, որոնք 1990թ. Բաքվի հայերի ջարդը կազմակերպեցին: Թյուրքական մամուլը վայնասուն բարձրացրեց: Թուրքավարի՝ Սարկոզիի գլխին բարդեցին ամբողջ Աֆրիկայի դժբախտությունների մեղքը, որպեսզի իրենք լուսապսակով երեւան: Բայց վայնասունի պատճառը իրականում Սարկոզիի՝ «Շեհիդների պուրակ» չգնալը չէր:
Լուսնահաչ՝ գայլային ոռնոցից առաջ
Հայ-ադրբեջանական եւ հայ-քրդական հարաբերությունները՝ թուրքական հոգսե՞ր
Ֆրանսիայի նախագահի այցը խառնեց թուրքերի ու ադրբեջանցիների սպասումները: Նախագահ Սարկոզին շատ կտրուկ արտահայտվեց ինչպես Արցախի չլուծվող կարգավիճակի վտանգավորության, այնպես էլ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման եւ հայ-թուրքական հարաբերությունների սառեցման հետեւանքների մասին: Անկարային նույնիսկ մտածելու սահմանափակ ժամանակ տրվեց:
Ադրբեջանում, այս հարցում թերեւս նաեւ Վրաստանում, եւս մեկ նախանձի առիթ եղավ Հայաստանի հանդեպ, քանզի Սարկոզին կովկասյան տարածաշրջան՝ պաշտոնական 2-օրյա այցով եղավ Հայաստանում, իսկ Ադրբեջանում ու Վրաստանում՝ ընդամենը մի քանի ժամով եւ՝ աշխատանքային այցով: Բաքվում անգամ ժամերն էին հաշվել՝ թե ամենակարճ այցն էր երբեւէ, որը տեւել է 2.5 ժամ…
Արեւմուտքը Հայաստա՞նն է ընտրում
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը դեմ է քվեարկել ՀՀ հարցով ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի բանաձեւի նախագծին, իսկ հայ պատվիրակները իրենց ելույթից հետո, ցուցադրաբար լքել են դահլիճը՝ նախընտրելով չլսել իրենցից հետո ելույթ ունեցող ադրբեջանցի պատվիրակներին:
Հայաստանի համազեկուցող Ջ. Պրեսկոտը դիմելով ադրբեջանցիներին՝ խորհուրդ է տվել. «Ուրիշի աչքի փուշը տեսնելու փոխարեն, ձեր աչքի գերանը հանեք: Այնպիսի տպավորություն է, որ ամենաժողովրդավարական երկիրն եք ներկայացնում»:
Իսկ Ադրբեջանի ներկայացուցիչներին դուր չի եկել, որ ԵԽԽՎ-ն արձանագրել է ՀՀ առաջընթացը ու առաջիկա անելիքները: Ամենաշատ արծարծվող թեման, որ հայերից շատ ադրբեջանցիներն էին քննարկում, 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ 10 մահվան դեպքերի բացահայտումն էր: ԵԽԽՎ-ն այս հարցն էլ է լուծված համարել (չնայած դա ՀԱԿ-ի եւ պաշտոնական Բաքվի սրտովը չէ):
Քաղաքական սպասում՝ հայացքներ Հայաստանից դուրս
Ս. Սարգսյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ կառավարության նախագահ Վ. Պուտինի հետ, շնորհավորեց նրան ծննդյան 59-ամյակի կապակցությամբ: ՀՀ նախագահը կարեւորելով հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը՝ արժեւորեց ՌԴ վարչապետի անձնական ներդրումը: Ռուսաստանի ուղղությամբ ամեն բան թերեւս խաղաղ էր, ՀՀ եւ ՌԴ նախագահների հարաբերությունները քաղաքական ասպարեզում համարվում էին երկկողմանի նպաստավոր, սակայն երբ վերջերս Մեդվեդեւը հայտարարեց, որ հաջորդ նախագահական ընտրություններում աջակցելու է Պուտինին, Ռուսաստանի ուղղությամբ նոր հետաքրքրություն առաջացավ՝ հաշվի առնելով Պուտին-Քոչարյան ցայսօր գործող կապը:
Բայց ակնհայտ է, որ նախագահ Սարգսյանը կարողանում է ելքեր գտնել դժվարին իրավիճակներում, ինչը հակամարտության նոր հեռանկարներ է բացում Սարգսյան-Քոչարյան հարաբերություններում:
Հնարավոր է այս հարաբերությունները անգամ ինչ-որ տեղ գերազանցեն Սարգսյան-Տեր-Պետրոսյան բանակցությունները՝ առավել հետաքրքրություն բորբոքելով քաղաքական ասպարեզում:
Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Թթվասերով մսագնդիկներ
Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ
Ուխտագնացություն՝ վասն Նժդեհի
Հոկտեմբերի 7-ին դեպի Խուստուփ՝ Նժդեհի մասունքներին այցելության ավանդական օրն է: Նժդեհյան ուխտագնացները զորավարի մասունքների մոտ փառաբանելով են մեծ հային խոստանում շարունակել նրա գործը:
Հայ արիներն այս անգամ ուխտագնացության կմեկնեն հոկտեմբերի 8-ին: Խուստուփ լեռ բարձրանալուց բացի նրանք կայցելեն նաեւ Կապանի՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիր:
Ստորեւ ներկայացնում ենք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի՝ այս օրերին հրատարակման հանձնված «Պետական ազգային հավատամք» գրքի համար գրված առաջաբանը, որը, ինչպես եւ գիրքն ամբողջությամբ, նվիրված է Նժդեհի կյանքին ու գործունեությանը:
Նարե Մշեցյան
Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ


