Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Ֆուտբոլային դիվանագիտության շախմատային փուլը – Թուրքիան ժամանակավոր պարտադրված հարեւան

Թուրքիայի խորհրդարանը «դե յուրե» հաստատել է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի ձախողման փաստը:

Թուրքերը փորձեցին ձախողումը կապել ՀՀ իշխանությունների քաղաքական մոտեցումների հետ, սակայն նաեւ միջազգային ասպարեզում այլեւս ակնհայտ էր, որ արձանագրությունների վավերացումը ձախողվեց, քանի որ Անկարան փորձեց խոսել նախապայմանների լեզվով, հատկապես Արցախի ու Հայոց ցեղասպանության հարցերի շահարկմամբ:

Ավելին՝ Թուրքիայի խորհրդարանն ի թիվս այլ օրինագծերի անվավեր է ճանաչել նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին արձանագրությունները, որոնք ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում 2 երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ: Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության համաձայն, տվյալ օրենսդրական շրջանում վերջնական լուծում չգտած օրինագծերը համարվում են անվավեր: Այդպիսով, փաստաթղթերը հանվել են այդ երկրի օրենսդիր մարմնի օրակարգից, սակայն, օրենքում կա մի կետ, ըստ որի՝ կառավարությունը կամ պատգամավորները օրինագիծը կարող են վերականգնել: Օրենսդրական շրջանը 4 տարի է: Այժմ ավարտվել է 23-րդ օրենսդրական շրջանը:

Continue reading →

Իշխանական եւ ընդդիմադիր ոլորտները սեփականաշնորհու՞մ են

Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը  ծավալվում էր, երբ «Լուսանցք»-ը արձակուրդի մեկնեց: Այդժամ թվում էր՝ երկխոսությունը տանում է հանդարտ կարգավորման, եւ երկրի ներքաղաքական կյանքը այս նոր ձեւաչափում կգործի, անգամ այլ ընդդիմադիր ուժեր կներգրավվեն: Սակայն, վերլուծաբանները հաճախ հակառակ կանխատեսումներ էին անում, ինչը իրականություն դարձավ:

Երկխոսության առաջին փուլում, երկու կողմերի մարդկանց մեծամասնությունն ակնկալում էր, որ երկխոսություն կլինի նաեւ սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ, ինչն ավելի է մտահոգում բնակչությանը: Տպավորություն կար, որ այս երկխոսությամբ ոգեւորված է միայն քաղաքական դաշտը, իսկ հանրությունը սպասում է (թեեւ մեզ համար ակնհայտ էր, որ կտրուկ փոփոխություններ դժվար լինեն, եւ լուրջ սպասելիքներն անտեղի էին):

Առաջին հանդիպումներից ակնկալիքները մեծ էին, քանզի նախօրոք հրապարակավ քննարկվում էր աշխատակարգն ու օրակարգը: Բայց դա էլ հետզհետե անհետաքրքիր դարձավ: Ընդդիմադիր կողմը հասկացավ, որ սպառվում է իրենց նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը, կորում է հավատը: Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ եթե 1-2 ամսում արտահերթ ընտրություններ չհայտարարվեն, ապա ընդդիմության միակ օրակարգային հարցը կմնա իշխանական կոալիցիայի եւ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի հարցը…

Continue reading →

Մշակութային լուրեր… Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայազգի Անդրանիկը հաղթել է Մանկական «Նոր ալիք-2011» երգի մրցույթում

Երիտասարդ կատարողների միջազգային Մանկական «Նոր ալիք-2011» երգի մրցույթի եզրափակչում հաղթել է Ուկրաինան ներկայացնող 13-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը: Նրան է հանձնվել գլխավոր մրցանակը` «Հախճապակյա ալիք»-ը եւ հաջորդ տարի այցելություն Յուրմալա:

Ըստ աղբյուրի, տղան իր ձայնով այնպես է հիացրել ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին, որ նրան ծափահարել են կանգնած` «բռավո, բռավո» բացականչելով: Մրցանակը տղային հանձնել է կոմպոզիտոր, Մանկական «Նոր ալիք 2011»-ի ժյուրիի նախագահ Իգոր Կռուտոյը:

Բաքուն  պիտի երաշխավորի մեր  անվտանգությունը

Continue reading →

Այսօր Ղոդսի (Երուսաղեմի) համաշխարհային օրն է


 Երեկ՝ օգոստոսի 25-ին Երեւանի Կապույտ մզկիթում, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ միջոցառում կազմակերպվեղ այդ օրվան նվիրված:

Մասնակցեցին՝ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյյեդ Ալի Սաղայանը, մշակույթի խորհրդական Մոհամմադ Շաքիբան, Իրանի դեսպանատան պատասխանատուներ, հոգեւոր ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքացիներ:

Հրավիրվածների թվում էին նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ «Հայ Արի Ասպետ»-ի կոչմանն արժանացած Աշոտ Օհանյանը:

Ատորեւ ներկայացնում են ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի զեկույցը.  

Պաղեստինի խնդրի հնարավոր առնչությունները տարածաշրջանային ծավալումներին  

Հայ Արիական Միաբանությունը բազմիցս անդրադարձել է Պաղեստինի վերաբերյալ պատմա-քաղաքական եւ իրավական հարցերին, այդ թվում նաեւ՝ Երեւանի Կապույտ մզկիթում պարբերաբար կազմակերպվող քննարկումների ընթացքում: Մենք անգամ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց բողոքի ցույցեր ենք կազմակերպել եւ մեր գրավոր բողոքը հայտնել: Ուստի նորից նույն հիմնավորումները եւ իրողությունները չենք ներկայացնի, այլ կխոսենք Պաղեստինին եւ տարածաշրջանին առնչվող որոշ հարցերի մասին:

Continue reading →

Սիոնիստական վարչակարգի ամենահայտնի հանցագործությունները


Ղոդսի համաշխարհային օրը աշխարհի բազմաթիվ երկրներում հիշում ու վավերագրում են…
Նկարները համացանցից են.
Ամբողջական ներկայացվում են Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստական վարչակարգի կողմից  իրականացված ողջ հանցագոր­ծու­թյուն­ներից (սկսած 1948 թվականին այդ երկրի բռնագրավումից) ամենահայտնի դեպքերը, նույնիսկ 1945 թ. 2-րդ համաշխար­հա­յին պատերազմի ժամանակաշրջանից սկսած, ընդ որում թվով 26 հանցագործությունն ընդգրկ­ված են սիոնիստական վարչակարգի կող­մից իրականացված հանցագործություններից ամենահայտնիների ցանկում՝ ողբերգության մասշտաբի առումով:
Նշյալ հանցագործությունները հետեւյալն են.

1. Մալեք Դավուդ հյուրանոցի ոչնչացումը- Մալեք Դավուդ հյուրանոցը Սուրբ քաղաքում կառուցվել է 1909 թ. եւ համարվում էր 2-րդ համաշխարհային պատերազմի օրոք Անգլիայի բանակի հրամանատարության կենտրոնն ու Պաղեստինն աստիճանաբար բռնա­գրա­վելու հրեական գործակալության նախաձեռնություններից շատերի արխիվը: Այն 1946 թ. հուլիսին պայթեցվեց ու ամբող­ջութ­յամբ ավերակների վերածվեց հագանա, էրգոն եւ շտերն ահաբեկչական խմբավորումների կողմից՝ 350 կգ պայթուցիկի միջոցով:

2. Դեյր Յասինի կոտորածը- Դեյր Յասինը Սուրբ քաղաքի մոտակայքում գտնվող փոքրիկ գյուղի անվանումն է: Այս գյուղի բնակի­չնե­րի թիվը 1948 թ. շուրջ 700 հոգի էր: 10.04.1948 թ. գյուղը ընթարկվեց էրգոն, շտերն եւ հագանա երեք զինված խմբերի հարձակմանը, ո­րոնց առաջնորդում էին համապատասխանաբար՝ Մնահիմ Բեգինը, Իսհաղ Շամիրը եւ Դեյվիդ Բեն Գուրիոնը: Այդ հարձակման ժա­մա­նակ, որին դիմակայեցին գյուղի բնակիչները, զոհվեցին 250 հոգի, որոնց մեծամասնութիւնը կանայք, երեխաներ ու տարեցներ էին: Հարձակման ընթացքում տեղի ունեցան նաեւ այլ ողբերգական, այդ թվում՝ սեռական ոտնձգության, անդամահատման, հղի կա­նանց որովայնների պատռման եւ բնակարանների պայթեցման դեպքեր:

Continue reading →

Եւս մեկ վերլուծություն սիոնիզմի մասին.- Ի՞նչ է սիոնիզմը

Ի՞նչ  է սիոնիզմը

Սիոնը եբրայերենում նշանակում է՝ արեւառատ, ինչպես նաեւ լեռան անուն է՝ Երուսաղեմի հարավ-արեւմուտքում: Սիոն լեռը Դավթի ծննդավայրն է, որտեղ եւ հանգրվանել է նրա աճյունը. այն եղել է Սողոմոնի նստավայրը: Երբեմն այս բառը հրեաների մոտ կիրառվում է՝ սուրբ քաղաք, ընտրյալ քաղաք եւ Երկնային սուրբ քաղաք իմաստով, սակայն հրեական կրոնական տեքստերում այն մատնանշում է Դավթի ու Սողոմոնի երկիր վերադառնալու հրեա ազգի գերագույն նպատակն ու ցանկությունը եւ հրեական պետության վերականգնումը: Այլ խոսքով, Սիոնը հրեա ժողովրդի համար խորհրդանշում է՝ հալածանքից ձերբազատում, անկախ պետության կազմավորում եւ աշխարհին իշխել, ուստի հրեաներն իրենց համարում են Սիոնի զավակները:

Սիոնիզմ է կոչվում  այն շարժումը, որը պահանջում է  հրեաների գաղթն ու վերադարձը Պաղեստին եւ հրեական պետության կազմավորումը: Սիոնիզմը նման է շովինիզմին (ծայրահեղական նացիոնալիզմին), որն ստորացնելով այլ ազգերին ու ռասաներին եւ իրեն գերադասելու հարցում ծայրահեղությանը դիմելով, փորձում է քաղաքական ուժ ձեռք բերել:

Այս շարժումը ծնունդ է առել 19-րդ դարի երկրորդ կեսին  Եվրոպայում, սակայն սիոնիզմ եզրույթն առաջին անգամ կիրառվել է Թեոդոր Հերցելի կողմից, ապա դրա մասին խոսել է սիոնիստ պատմաբան Նահում Սակուլոն՝ «Սիոնիստի պատմությունը» գրքում:

Սիոնիզմը լոկ քաղաքական  կողմեր ու իմաստներ (քաղաքական սիոնիզմ) չունի, այն ընդգրկում է նաեւ այլ կողմեր ու իմաստներ, ինչպիսին են՝ աշխատավորական, մշակութային, ժողովրդավարական, ռադիկալ եւ էքսպանսիոնիստական սիոնիզմ:

Սիոնիզմի ամենահայտնի  դասակարգումը քաղաքական ու մշակութային (կրոնական) երկու բաժինների դասակարգումն է: Քաղաքական սիոնիզմը պահանջում է հրեաների վերադարձը Պաղեստին: Այն սկիզբ է առել 1894 թ. Հերցելի կողմից «Հրեական պետությունը» գրքի հեղինակությամբ: Սակայն մշակութային սիոնիզմը դեմ է 20-րդ դարում հրեաների դեպի Պաղեստին գաղթելուն, քանի որ սպասում է աշխարհի վերջի այն փրկիչ մարդուն, ով հրեաներին ու բոլոր կրոններին կվերադարձնի Աբրահամի ու Մովսեսի երկիր կամ ավետյաց երկիր:

Continue reading →

Վարդավառ՝ հանուն սիրո եւ հայրենյաց. Հայ արիները վարդավառը տոնում են Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանն

Կհանդիպենք մեկամսյա արձակուրդից հետո

Շատ կուզեինք, իհարկե, արձակուրդ չգնալ, որովհետեւ արձակուրդը թերթ-ընթերցող կապը խզում է մի տեսակ: Բայց եւ ամառային այդ արձա-կուրդն անհրաժեշտ է անձնակազմին՝ հետարձակուրդյան օրերին նոր ու թարմ ուժերով ներկայանալու, ստեղծագործելու:
Ալավերդուց մեր հավատարիմ ընթերցողներից մեկը հենց իմացավ, որ ամառային դադար ենք վերցրել, նեղսրտեց. «Բոլորո՜վ մի գնացեք, հեր-թով»:
Սիրելիներս, ճիշտ եք, լավ տարբերակ է, բայց այդ շքեղությունը մեզ թույլ տալ չենք կարող. մեր անձնակազմը փոքրաթիվ է, ուստի՝ հերթ կանգնելն էլ՝ անհնար:
Կհանդիպենք օգոստոսից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 2-ին:
Կհանդիպենք միմյանց կարոտած, փոխադարձ ստեղծագործական առաջարկներով, նաեւ՝ առողջ քննադատությամբ՝ ի շահ հայի ու հայի երկրի:

Continue reading →

Հայկական տարածքների հարցերը շաղկապված են… – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Հայկական տարածքների հարցերը շաղկապված են պատմությամբ եւ իրավունքի սկզբունքներով

Հայկական տարածքային խնդիրներն առնչվում են միմյանց ոչ միայն այն պարզ տրամաբանությամբ, որ դրանք տարածաշրջանային ծագում ունեն, քանզի հասկանալի է՝ դուրս չեն կարող լինել տարածաշրջանից, այլեւ առնչվում են այն երկրների դիրքորոշումներին, որոնք զավթել են մեր բնական ու պատմական տարածքները, հայրենիք-բնօրրանի մեծ  մասը: Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը երբեք կամեցող հարեւաններ չեն եղել, ավելին՝ Հայաստանի ու հայության ոչնչացմանն ուղղված քայլերում համագործակցել ու համագործակցում են: Եթե շատերի համար է հստակ, որ թուրքն ու ադրբեջանցին մեր թշնամիներն են, ապա ոմանք վրացիների առումով դեռ կասկածներ ունեն: Սակայն, եթե Վրաստանը պարզա-պես մի քիչ կամեցողություն դրսեւորեր, ապա Հայաստանը դուրս չէր մնա ոչ միայն տարածաշրջանային միջազգային ռազմա-տնտեսական ծրագ-րերից, այլեւ՝ Վրաստան-Հայաստան-Իրան առանցքը թելադրող կդառնար համաթրքական առանցքի նկատմամբ: Բայց չէ, դա չի լինի, քանզի Վրաստանը նույնպես հիմնված է այլոց տարածքների վրա (Հայաստան, Աբխազիա, Օսիա եւ այլն), ինչպես Թուրքիան եւ Ադրբեջանը:

Continue reading →

Միջազգային անկախական նոր շարժմանը զուգընթաց… Արցախի ճանաչման խնդիրը

Միջազգային անկախական նոր շարժմանը զուգընթաց

Նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Քննարկվել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են նաեւ ԱԳ նախարար Էդ-վարդ Նալբանդյանին:
Նախատեսվում էր, որ համանախագահները Երեւանից կմեկնեն Ստեփանակերտ, սակայն ԼՂՀ-ում նրանց չէին սպասում: ԼՂՀ նախագահի խոսնակ Դա-վիթ Բաբայանն ասել է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը գտնվում է արձակուրդում եւ չի կարող ընդունել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Ըստ խոսնակի, այս անգամ համանախագահների Ստեփանակերտ չայցելելը չի կարող գործընթացում որեւէ փոփոխության առիթ լինել. «Լուրջ ակնկա-լիքներ ունենալու համար անհրաժեշտ է, որ նախ եւ առաջ Ադրբեջանը վերանայի իր քաղաքականությունը: Ադրբեջանի մաքսիմալիստական պա-հանջների ներկայացումը որեւէ առաջընթացի չի բերի: Ադրբեջանը համարում է, որ արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի այնպես, ինչպես կարգավորվեց 1921թ. բոլշեւիկների կողմից: Նման բան հնարավոր չէ: Եթե Ադրբեջանը չվերանայի իր մոտեցումները, կլինեն հեր-թական ձախողումները»:

Continue reading →

Լինել իշխանամե՞տ, թե՞ ընդդիմադիր, պետականամե՞տ, թե՞ հայրենակենտրոն… Հայ ազգայնականները՝ հայրենակեր

Է՜լ գող փիսո, է՜լ քաչալ շուն, բանը հասավ…
Լինել իշխանամե՞տ, թե՞ ընդդիմադիր, պետականամե՞տ, թե՞ հայրենակենտրոն

Օրերս վերջապես հայտարարվեց իշխանական կոալիցիայի եւ ՀԱԿ-ի հանդիպման մասին, եւ դա արեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Աշխատանքային խումբը՝ Դավիթ Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի (ՀՀԿ),  Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդան Բոստանջյանի (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանի եւ Խա-չիկ Հարությունյանի (ՕԵԿ) մասնակցությամբ, ՀԱԿ-ին հրավիրեց Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ:
ՀԱԿ-ից, ինչպես ընդունված է ձեւական քաղաքականության մեջ, սկզբում հայտարարեցին, թե դժվարանում են հստակ պատասխանել՝ կգնա՞ն ՀԱԿ ներկա-յացուցիչներն այդ հանդիպմանը: Բայց հետո, «ուսումնասիրելով» առաջարկը, գնացին երկխոսության առաջին հանդիպմանը: Պարզաբանեցին, թե ՀՀ իշխանությունները մերժում են ՀԱԿ-ի պահանջները, հետո կատարում, ուստի դրա համար էլ հանդիպումը կայացավ: Մասնակցեցին ՀԱԿ հա-մակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանը, ՀԺԿ վար-չության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը եւ ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:

Continue reading →

Մեր երկրի պարտքերը կրկին ավելանալու են… Լուրեր…

Մեր երկրի պարտքերը կրկին ավելանալու են
Սա է սպասարկողի կյանքը

Մեր պետության պարտքերը շարունակելու են ավելանալ, որովհետեւ մենք ներգրավված վարկերը նպատակային չենք ծախսում, այդ գումարների մեծ մասը գնում է… խորհրդատվությանը: Որովհետեւ աննպատակային ծախսված գումարների մասին պետական այրերը զարմանքո՜վ են արտահայտվում, բայց ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում, մինչդեռ վարկեր բերելը, դրանք թեկուզ չնչին մասով ցրիվ տալը, այդպիսով սերունդների ուսերին կրկնակի բեռ թողնելը պետության ու ազգի հանդեպ դավաճանություն է: Մեր պետության պարտքերը շարունակելու են ավելանալ, որով-հետեւ մենք արդյունաբերական երկրից վերածվում ենք սպասարկող երկրի: Իսկ սպասարկողի մաշվածության գործակիցն արագ է մեծանում…

Continue reading →

Իրենց աստված կարծող մարդկանց վերջը տվող հայը… – ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քուրմ Մանուկ

Անցյալի ու ներկայի զուգահեռներ –

Իրենց աստված կարծող մարդկանց վերջը տվող հայը

Սույնը գրելուն մեզ դրդեց մեր օրերի լավագույն հայ պատմաբաններից մեկի՝ Արտակ Մովսիսյանի «Բարեպաշտ արքաների աշխարհակալությու-նը» ուսումնասիրության մեջ արծարծված սեմական աշխարհի երկու հզոր տիրակալների՝ Բելի եւ Նարամ-Սուենի (այս թ.ա. 3-րդ հազ.) միջեւ ընդհանրությունների փաստը: Պատմաբանը գրում է. «Բելը (Նեբրովթ, Նեմրութ) մեր ավանդազրույցներում ներկայանում է իբրեւ փառամոլ արքա, որ ձգտում է համաշխարհային տիրապետության, իսկ որոշ հաջողություններից հետո փորձում է գրավել աստծո (աստվածների,- Ս.Մ.) տեղը: Ք.ա. 3-րդ հազարամյակի միջագետքյան արքաների մեջ այս կերպարին ամենից ավելի համապատասխանում է Նարամ-Սուենը: Ռազմական հաջողութ-յունները, որ արտահայտվում էին նրա «աշխարհի չորս կողմերի արքա», «տիեզերքի արքա» տիտղոսներում, պատճառ դարձան սեփական ուժերի գե-րագնահատման, եւ նա պատմության մեջ առաջինը լինելով՝ հռչակեց իրեն Աստված: «Աքքադի նզովումը» պատմական երկում հաղորդվում է, որ նա կործա-նեց գերագույն աստծո տաճարը եւ ստիպեց ժողովրդին զոհեր մատուցել իր տաճարին: Աստվածները չհանդուրժեցին նրա փառամոլությունը եւ հայաստանցի լեռնականների միջոցով տապալեցին նրան:

Continue reading →

Հայոց էթնոսը, Հին կտակարանով, ի լուր աշխարհի՝ ճանաչված է որպես բարեպաշտ – Արամ Մկրտչյան (Գերմանիա)

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության, բայց պատասխանի իրավունքով –

Բ ա ր ե պ ա շ տ ու թ յ ու ն
Հայոց էթնոսը, Հին կտակարանով, ի լուր աշխարհի՝ ճանաչված է որպես բարեպաշտ

Հայոց Արեւապաշտության մեջ կրոնա-գաղափարախոսական հաջորդ փոփոխությունները կատարվեցին հռոմեական կայսերական քաղաքականության խո-րը ազդեցության ներքո մ.թ.ա. 1-ին դարի 2-րդ կեսից: Հռոմեական կայսերական գաղափարախոսության գլխավոր խնդիրներից մեկն էր ամրանալ Մերձավոր Արեւելքում, եւ այդ խնդիրը լուծելու համար Հռոմը գործադրեց նաեւ Հին կտակարանում շարադրված տեղեկությունները, որտեղ շեշտված է, թե Մերձավոր Արեւելքի Արարչական արեւապաշտական գաղափարախոսության քահանայությունը իրականացրել են Նոյի սերունդները՝ Հաբեթի ճյուղով:

Continue reading →

Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից եւ մշակութային լուրեր

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Չորացրած սմբուկով աղցան

Բաղադրությունը
Չորացրած սմբուկ – 100 գ
սոխ – 100 գ
սխտոր – 30 գ
սալորաչիր – 60 գ

Համեմունքներից՝
քարի – 2 գ

Continue reading →

Մերժե՛նք՝ զգոն եւ բացահայտող քայլերով… Մասոնները չհաջողեցի՞ն Հայաստանում…

Մերժենք՝ զգոն եւ բացահայտող քայլերով

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Ֆրանսիայի Մեծ Արեւելք» ֆրանկմասոնական օթյակի համաժողովը: Այն ամփոփվեց կարծես թե ա-ռանց մեծ ցնծությունների: Կարծում ենք՝ մասոնների համար իսկապես անսպասելի էր իրենց սպասածին ոչ համարժեք բարձրացված աղմու-կը Հայաստանում, ավելին՝ որպես մեծ աղմուկի նշան, չարձանագրվեց անգամ որեւէ հիշարժան արձագանք: Իսկ իրարանցում համաժողովի շուրջ չծավալվեց բացարձակապես, ուստի նրանք այնքան էլ գոհ չեն հեռանա Երեւանից…
Այնպես չէր, որ հայերին չհետաքրքրեցին մասոնների հավաքը եւ բուն նպատակները, բայց տարիներ շարունակ բացահայտվում են այս գաղտ-նի ու մութ ուժերի կառույցները, ենթակառույցներն ու նպատակները, եւ մարդիկ անվստահություն ունեն մասոնական օթյակների նկատ-մամբ, իսկ եթե կա հետաքրքրասիրություն, ապա՝ միայն բացասական առումով կամ գաղտնազերծելու:

Continue reading →