Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Հետաքրքիր անկյուն… Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Մնում է բուժօգնությունն իրապես անվճար լինի

Հունվարի 1-ից ՀՀ բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկաներում եւ ծննդատներում մինչեւ 7 տարեկան երեխաներին տրվում է Երեխայի առող-ջության պետական հավաստագիր: Սա փաստելու է, որ այդ տարիքային խմբի երեխաները հիվանդանոցներում բուժվել եւ սպասարկվելու են անվճար: Ա-ռողջապահության նախարարության մասնագետները հավաստիացնում են, որ այս գործընթացը ծննդօգնության հավաստագրի դրական գործընթացի շա-րունակությունն է ու կբարձրացնի հիվանդանոցային օգնության մատչելիությունը, կկրճատի մանկական հիվանդանոցային մահացությունը: Այդ հավաստագրով նախատեսվում է նաեւ անվճար բուժօգնություն 7-18 տարեկան սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված երեխաների համար, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկանների անհետաձգելի բուժօգնության ժամանակ: Հավաստագրերը 2 գույնի են՝ վարդագույն եւ երկնա-գույն՝ մեկն աղջիկների, մյուսը՝ տղաների համար:

Continue reading →

Ինչու են քրդերն աշխուժանում ՀՀ-ում եւ Հայաստանի շուրջ…

Տարածաշրջանային բումերանգ –

Ինչու՞ են քրդերն աշխուժանում ՀՀ-ում ու ՀՀ-ի շուրջ
Իսկ հայաստանյան «գլխավոր» քուրդը Արեւմտյան Հայաստանը թուրքական հող է համարում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հերթական անգամ աչքի է ընկել նոր սկանդալային հայտարարություններով: Բարձրաստիճան պաշ-տոնյայի համար անհարիր բառապաշարով ու դիվանագիտական նորմերից դուրս բնորոշումներով նրա քննադատության թիրախն այս անգամ Իսրայե-լի կառավարությունն է ու ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը:

Continue reading →

Նախագա՛հ, Հայաստանը մի՛ դարձրու օտարի գործակալների երկիր… Նաեւ ջավախքահայերի խնդիրների մասին

Նախագա՛հ, Հայաստանը մի՛ դարձրու օտարի գործակալների երկիր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրենքներ՝ ՀՀ գործող որոշ օրենքներում փոփոխութ-յուններ ու լրացումներ կատարելու մասին: Այդ թվում ստորագրվել են «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու ԱԺ պատգամավորների ամանօրյա դավադիր որոշումները, ինչին՝ նախորդ տարեվերջի թողարկման ժամանակ անդրադարձել է «Լուսանցք»-ը:
Զարմանալի է, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ այլոց (ինչպես օտարներին, այնպես էլ մերոնց) հայկա-կան պատմության, գիտական եւ ավանդական արժեքների մասին ճշմարիտ դասեր տվող ՀՀ նախագահն այս անգամ, չգիտես ում ցանկությամբ, ստորագրել է մի փաստաթուղթ, որով ոտնահարեց մեր ազգային ու պետական լեզվի, լեզվակրթության առանց այն էլ ոտնահարված իրավունքները…

Continue reading →

Դեպի ՀԱՀԳԲ (ԱՍԱԼԱ)-ի 40-ամյակը… Նաեւ «Ուխտ Արարատի»-ի հայտարարությունները

Մեր փոստից – Դէպի Հ.Ա.Հ.Գ.Բանակի Քառասունամեակ

Մեր Հոգեւոր Հայրն ու Խորհրդաւոր Մամիկը…
20.01.1975 – 20.01.2011

27 Յունուար 1973-ին, Էրզրումցի Գուրգէն Եանիկեանը, 78 տարեկան հասակին, Լոս Անճելըսի մէջ կը զգետնէ Թուրքիոյ հիւպատոսն ու փոխ-հիւպատոսը եւ կը յայտարարէ.
"Կասկած չունեմ, որ ես մենակ լինելու չեմ…:"
20 Յունուար 1975-ին, Էրզրումցի հօր ու Վանեցի մօր զաւակ՝ Յարութիւն Թագուշեանը, 22 տարեկան հասակին, "Գուրգէն Եանիկեան" խմբակի անուան տակ՝ Պէյրութի մէջ կը ռմբահարէ ազատ-որմնադիրներու կեդրոնատեղի՝ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի կեդրոնատեղին, որու հովանաւորութեամբ ԱՆՉԱ կազմակերպութիւնը կը գործադրէր հայ ազգը Հայաստանէն ու Հայաստանա¬մերձ շրջաններէն պարպելու միջազգային մեծ դաւադրութիւնը:

Continue reading →

Ադրբեջանի, նաեւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների անկումն անխուսափելի է

Թշնամուն չթերագնահատել, բայց եւ՝ չգերագնահատել –

Ադրբեջանի, նաեւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների անկումն անխուսափելի է
Հայկական դիրքերն ամրապնդելու ճի՛շտ ժամանակն է

Թուրքական Տրապիզոն ժամանած արաբական 7 երկրների դեսպաններ հետազոտություններ էին արել նավահանգստում: Դեսպաններին հանգամանա-լից տեղեկություններ էր հաղորդել նավահանգստի գործարկման տնօրեն Մուզաֆեր Էրմիշը, ըստ որի նավահանգիստը ծովային առեւտրի տեսանկ-յունից ռազմավարական կարեւորություն է ձեռք բերել: Թուրք պաշտոնյան օտարերկրացի դեսպաններին հայտնել էր սպասելիքների մա-սին առ այն, որ երբ լուծվի հայ-ադրբեջանական հակամարտությունը, այնժամ հնարավոր կլինի Եվրոպան Ասիայի հետ կապող Տրապիզոնի նավա-հանգստով անցկացնել նաեւ Միջին Ասիա ուղարկվող բեռների ամբողջ խմբաքանակը:

Continue reading →

Հայն է պահել հենց Հայոց տոնը՝ պաշտպանելով եկեղեցուց

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության –

Հա՛յն է պահել հայոց տոնը՝ պաշտպանելով հենց եկեղեցուց
Ասա՝ ինչ տոներ ես նշում, ասեմ՝ ով ես

Եկեղեցու եւ երկիրը կրոնապետության վերածող մերօրյա իշխանությունների թելադրմամբ հայ մեծամասնականության մեջ կա կարծիք առ այն, որ Հայաստանյայց, որպես թե ավանդապահ, եկեղեցին է պահպանել, անգամ կատարելագործել ազգային տոները: Եվ հետեւաբար, որպես թե, եթե հայը ցանկանում է իր բուն՝ նախնիներից եկող տոների հետ հաղորդակցվել, պետք է մոռանա իր՝ վատ սովորության թելադրանքով տոնվող տոնե-րը եւ գնա եկեղեցի ու տեսնի, թե այդտեղ ինչ են ասում ու անում իր տոների հետ կապված: Բացարձակապես սխալ ու մոլորուն կարծիք է:

Continue reading →

Ներքին լուրեր եւ խնդիրներ

Եթե ԱՊՊԱ, ապա… ամեն դեպքում՝ անփորձանք

ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը եւ Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօ-րեն Վահան Ավետիսյանը այն կարծիքին են, որ ԱՊՊԱ գործընթացը նորմալ է ընթանում, այսօրվա դրությամբ ապահովագրված է մեր երկրում գրանց-ված ավտոմեքենաների 65 տոկոսը՝ այն է՝ 265 հազար ավտոմեքենա:
Երկու բանախոսների կարծիքով էլ, սա լավ ցուցանիշ է: Այս օրերին յուրաքանչյուր օր 7-10 հազար ԱՊՊԱ նոր պայմանագրեր են կնքվում. «Ե-թե այս տեմպը շարունակվի, ապա առաջիկայում հնարավոր կլինի ապահովել 80-85 տոկոս ցուցանիշ, ինչը միջազգային փորձում ընդունված ցուցանիշ է»:

Continue reading →

ՀՀԱԿ եւ ՀԱՑԴ հաշվետու հայտարարություններ

ՀՀԱԿ հայտարարություն-1

Հայաստանի «Հայ-Արիական» կուսակցության (ՀՀԱԿ) Գերագույն Խորհուրդը հայտարարում է, որ ՀՀԱԿ-ը 2010թ.՝ տարվա ընթացքում, որեւէ ֆինանսա-կան գործունեություն, դրամական ու գույքային ելումուտ չի իրականացրել եւ իր ֆինանսական հաշվեկշռում չունի գումար:
ՀՀԱԿ 2010թ. ֆինանսական հաշվեկշիռը զրոյական է եւ ըստ օրենքի՝ այս մասին հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարա-րություն 2011թ. հունվարի 17-ին:

Continue reading →

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը,
հեռ` 531-027, 531-028)
Ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր

Հատուկ առաջարկ՝ լոբիով

Բաղադրությունը
Խաշած կարմիր լոբի – 200 գրամ
լոբու ջուրը – 100 գրամ
սխտոր – 20 գրամ

Continue reading →

Արմեն Ավետիսյանի հոբելյանի եւ ազգայնական քաղաքականության մասին – ՀԱՄ հայտարարություններ

Մի հոբելյանի ու ազգայնական քաղաքականության առիթով
«Ազգայնականությունը պե՛տք է հաղթանակի, որ ազգը հարատեւի»

Հայ արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները շնորհավորում են ՀԱՄ հիմնադիր եւ առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ ծննդյան 48-ամյակի առիթով: Մաղթում են առողջ եւ պայքարով լեցուն կյանք՝ հանուն ազգային նպատակների իրականաց-ման, հանուն հայի ու Հայաստանի:
Արմեն Ավետիսյանի ընկերներից մեկը (խնդրել է չներկայացնել՝ հոբելյարին անակնկալ անելու նկատառումով) մեզ ասաց, որ 2011թ. հուն-վարի 15-ին, հենց Ա. Ավետիսյանի ծննդյան օրը ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կկատարվի տոնական միջոցառում, որը կբացեն ՀԱՄ Հոգեւոր խորհրդի քրմի թեկնածուները՝ հայ-արիական ծիսական արարողությամբ: ՀԱՄ ԳԽ անդամները կներկայացնեն Արմեն Ավետիսյանի գործունեութ-յունն ու անցած ուղին:

Continue reading →

Քրիստոնյաները Հիսուսին արջի ծառայություն են մատուցում – «Լուսանցք»-ի գլխ. խմբագիր Արմենուհի Մելքոնյա

Քրիստոնյաները Հիսուսին արջի ծառայություն են մատուցում

Հունվարի 6-ին նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին: Այդ օրը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագը: Ճրագալույց նշանակում է ճրագ, մոմ լուցանել, այ-սինքն՝ վառել: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Հի-սուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո: Սուրբ Ծնունդն սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան եւ հունվարի 6-ին (գրագրությունը ըստ եկեղեցու է):

Continue reading →

Արցախը 3-րդ համաշխարհային պատերազմի պատճառ կդառնա՞ – Արցախյան թեմաներ

2010-ի թյուրքական մառազմները –

Արցախը 3-րդ համաշխարհայինի պատճա՞ռ կդառնա
Ոչ մի ծրագրված սարսափ մեզ Ադրբեջանի կազմ չի մտցնի

Վրաստանի տխրահռչակ նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին ԼՂՀ հակամարտության հանգուցալուծումը տեսնում է միացյալ Կովկասի ստեղծման մեջ: Այս մասին նա ասել է ադրբեջանական մի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով ԼՂ-ի հակամարտության հետ կապված հարցին: Ահա՜ թե ինչ «լայնածավալ» դիտարկումներ է կատարել հարեւան երկրի նախագահը արցախյան խնդրի առնչությամբ, ինչի մասին նա խո-սել է նաեւ վերջերս՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ:

Continue reading →

Սիոնիզմի եւ պանթուրքիզմի նոր գործելաոճը – Իսլամիստների եւ պանթուրքիստների հակամարտություն

Սիոնիզմի ու պանթուրքիզմի նոր գործելաոճ

Ադրբեջանցիները հատուկ պատրաստություն անցնելուց հետո դառնում են ահաբեկիչներ. այս մասին վկայում են իրանական կայքերը:
Վերջին ժամանակներս Իսրայելի հատուկ ծառայությունները աղքատ ու անպաշտպան ադրբեջանցիներին հավաքագրում եւ աշխատանքի պատրվակով տե-ղափոխում են Իսրայել:
Նրանք այնտեղ ստանում են հատուկ պատրաստություն, որից հետո արաբական երկրներում զբաղվում են ահաբեկչությամբ ու այլ ապակայունաց-նող գործողություններով: Այդ մասին տեղեկացնում է իրանական «ջավանօնլայն.իռ» կայքը:

Continue reading →

Աստվածային սիրո խոչնդոտները – Անդրանիկ Աթոյան

Մեր փոստից –

Աստվածային սիրո խոչընդոտները
Սահմանամերձ Դիտավանի համայնքապետը բազմանդամ ընտանիքին հող չի տալիս

Տավուշի մարզի Դիտավան համայնքից մի ընկեր ունեմ՝ Դավիթ Սահակյան անունով: Էս Դավթին աստված այնքան է սիրում, որ ամեն անգամ կրկնակի է ուրախություն պարգեւում: Առաջին անգամ աստծո կրկնակի սերը արտահայտվեց 2007թ. փետրվարի  6-ին Արծրունի եւ Սահակ զույգ զավակների տես-քով: Նախորդ տարվա նոյեմբերի 27-ին աստված կրկին Դավթի ընտանիքին զույգ աչքով նայեց: Եվ մի աչքի Լույսը ստացավ Նորիկ, իսկ մյուսը՝ Սարգիս անունը: Դրանով աստված նաեւ ապացուցեց, որ իր սերը Դավթի հանդեպ չի նվազել:

Continue reading →

Մոլորված հայի այդ «սուրբ ծնունդ» կոչվածը – քուրմ Մանուկ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության –

Մոլորված հայի այդ «սուրբ ծնունդ» կոչվածը

Մարդ անհատի ծնունդի խորհուրդը ազգի հոգեւոր խորհուրդների համակարգությունում առանցքային տեղ է գրավում: Չէ՞ որ այն անմի-ջականորեն ազգի մարմնի, դրա առանձին մասերի՝ անհատների կյանքի նորոգումին ու լինելությանն է վերաբերում: Այդ խորհրդի՝ ազ-գի մեջ բնական ու առողջ ընկալումից, գիտակցումից ու կենսագործումից է կախված ազգի մարմնի առողջությունն ու կենսունակությու-նը (հակառակն էլ պայմանավորում է ազգի մարմնի այլասերումն ու նրանում տեսակ-տեսակ հիվանդությունների երեւան գալը):

Continue reading →