Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Ներքին լուրեր եւ հարցեր

Այսօր կունենա՞նք քաղաքապետ

ՀՀԿ գործադիր նիստում որոշում է կայացվել հրավիրել կուսակցության խորհրդի նիստ, որն էլ վերջնական կհրապարակի Երեւանի նոր քաղաքա-պետի անունը՝ ՀՀԿ-ի ընտրությունը: Այս պահի դրությամբ քաղաքապետի հիմնական ու ամենահավանական թեկնածուներն են համարվում «Հայ-ռուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանն ու ներկայումս քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:
Իսկ որոշ լուրերի համաձայն, Երեւանի նախկին քաղաքապետ Գ. Բեգլարյանը կուսակցություն կստեղծի՝ իր շուրջը հավաքելով մայրաքաղաքա-յին այն հեղինակություններին, ովքեր լուրջ հնարավորություններ ունեն, եւ ընտրություններում կարող են որոշիչ ազդեցութ-յուն ունենալ: Ըստ աղբյուրների՝ կուսակցության անունը կլինի «Երեւան»:

Continue reading →

Արտաքին լուրեր եւ խնդիրներ

Ռուսաստանը միշտ խփում է, որ փրկվի
(Կարեւոր չէ թե ու՞մ…)

Մոսկվայի տարբեր հատվածներում ռուս ազգայնամոլների ու կովկասցիների միջեւ դեռ հակամարտութոն կա: Ոստիկանությունը սկսել է զանգվածա-յին ձերբակալություններ անել, որոնց թիվը գերազանցում է 700-ը:
Իրավապահների տվյալներով, ձերբակալվածների մեծ մասը զինված է եղել հրազենային ու սառը զենքերով: Առեւտրի տանն են դեռ հերթապա-հում ոստիկանները՝ ավտոմեքենաներով ու ավտոբուսներով: Ավելի վաղ այդ տարածքում են հավաքել ֆուտբոլային երկրպագուները, ովքեր իրենց սպանված (ըստ զլմ-ների՝ ազգությամբ չեչենի կողմից) մի երկրպագուի համար հակակովկասյան հերթական խառնաշփոթն են ստեղծել Մոսկվա-յում: Ականատեսները պատմել են, որ ոստիկանները նաեւ մի քանի կովկասցիների են ձերբակալել:

Continue reading →

Հայկական բարձրավանդակի պայքարը – Հայկ Ասատրյան (Տարոնական շարժման հիմնադիր)

Հայկական բարձրաւանդակի պայքարը

«Ինչու՞ թուրքին նպաստեցին. որովհետեւ մեր մէջ արմենական ցեղը չտեսան, այլ՝ հայ ժողովուրդը»

Հայկական Բարձրաւանդակի դարաւոր պայքարը մտել է նոր մի փուլի մէջ. խորացել են պատմական կնճիռները, խտացել են դարերի բոլոր զգացում-ները, բեւեռացել են ցեղերի գոյութեան կռահումները. եռում է կեանքի կաթսան եւ մօտ է ժամը, երբ նա կը պայթի:
Պատմութիւնը յաճախ է երկընտրանքներ հասունացնում. ժամանակի հոլովական զօրոյթը, իրերի տրամաբանութիւնը յաճախ են հարցերը յղկում եւ անհրաժեշտականութեան թափով ու երանգով դնում ազգերի առջեւ՝ «կա՛մ – կա՛մ»:

Continue reading →

Հայկական խոհանոց եւ… – Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
Ամանորի առիթով ռեստորանը դեռ ընդունում է կոլեկտիվ հայտեր.

Իշխանով ժուլիեն

Բաղադրությունը
Իշխան – 0.5կգ
սոխ – 250գ
թթվասեր – 300գ
հոլանդական պանիր – 200գ

Continue reading →

“LINKS”-ը ուսումնասիրություն է հրապարակել

 “LINKS”-ը ուսումնասիրություն է հրապարակել Ղարաբաղյան հակամարտության եւ հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանյան քաղաքական կուսակցությունների դիրքորոշման վերաբերյալ

Բրիտանական LINKS հասարակական կազմակերպությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության և հակամարտության կարգավորման առնչությամբ Հայաստանյան քաղաքական կուսակցությունների դիրքորոշման վերաբերյալ ուսումնասիրություն: Ուսումնասիրությունը հիմնված է այս տարի տեղի ունեցած 23 հայաստանյան քաղաքական գործիչների հետ հարցազրույցների վրա:
Ուսումնասիրության շրջանակում մեկնարկում է ,,Ղարաբաղ` Խորը Բանավեճ,, ծրագիրը, որի ընթացքում կազմակերպութունը կնպաստի Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման համար հնարավորությունների ստեղծմանը տարածաշրջանում և դրանից դուրս:

Continue reading →

Որ օրենք դառնա արդա՛ր պատժի գաղափարը…

Հանգուցալուծու՞մ –

Որ օրենք դառնա արդա՛ր պատժի գաղափարը

Դեկտեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դիմում ներկայացրեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին: Այդ ընթացքում նախագահական նստավայր էր կանչվել Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչը կապված է եղել Երեւանի քաղաքապետի հետ կապված միջադեպի հետ:
Հիշեցնենք, որ Գ. Բեգլարյանը դաժան ծեծի էր ենթարկել ՀՀ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:

 
Նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն այդ միջադեպի փաստը հաստատելով ասել էր, որ ՀՀ նախագահը նման վարքագիծը համարում է անընդունելի ու անթույլատրելի. «Այո՛, ցավոք, միջադեպ տեղի ունեցել է: Իհարկե՝ մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է. մասնավորապես, չի եղել ո՛չ առեւանգում, ո՛չ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք իսկապես տեղի ունեցել է… ՀՀ նա-խագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է եւ ան-հանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում՝ առավել եւս»:

Continue reading →

Կայք՝ Արմենոցիդի դեմ – ՀԱՄ կաըքի վրա նոր հարձակում…

Կայք՝ Արմենոցիդի դեմ

Թուրքերը Հայոց ցեղասպանության (Արմենոցիդ) միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը խոչընդոտելու համար նոր գործողություն-ների են դիմել՝ 5 լեզվով կայք են հիմնել ցեղասպանության ճանաչման դեմ: «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող կազմակերպությունն Աթաթուրքի համալսարանի երիտասարդների նախաձեռնող խմբի հետ միասին հիմնել է 5-ալե-զու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն եւ թուրքերեն) մի կայք, որը նպատակ ունի Արմենոցիդը հերքող քարոզչական նյու-թեր հրապարակել: Այդ կազմակերպությունն արդեն 7 տարի զբաղվում է հակահայկական քարոզչությամբ ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում:

Continue reading →

ՀԴՄ կտրոն՝ նաեւ պոռնոսեռամոլագարների դեպքում

Սերը, նույնիսկ՝ սեքսը մի՛ խառնեք պոռնոայլանդակության հետ հետ –

ՀԴՄ կտրոն՝ նաեւ պոռնոսեռամոլագարների դեպքում

Բաց նամակով հանդես են եկել Հայաստանում գործող համասեռականները (հոմոսեքսուալները)՝ ի պատասխան ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մի հարցազրույցի, որտեղ նա ասել էր, թե զզվանք է զգում համասեռամոլների հանդեպ:
Համասեռականներն ընդվզել են, թե դա մարդու իրավունքների ոտնահարում է պաշտոնապես: Իսկ հետաքրքիր է, այդ մարդը՝ ՀՀ ոստիկանապետը, չունի՞ մարդկային իրավունք՝ իր տեսակետն ու կարծիքը հայտնելու: Թե՞ այդ «մարդկային» իրավունքը մարդու բնախոսական ձեւից շեղված-ներին է միայն տրված… Եվ հետաքրքիր է՝ ու՞մ կողմից է տրվել…

Continue reading →

գեորգիա«պատում»… Եվ մարդը միշտ խոսել է…

գեորգիա«պատում»

Ճիշտ է բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ Գեորգի Վանյան անուն-ազգանունը հայհոյանքի պես մի բան է դարձել: Կավելացնեմ՝ ոչ միայն առավելա-պես նորմալ հայի, այլեւ՝ սովորական, նորմալ մարդու համար: Որովհետեւ ոչ մի նորմալ մարդ թշնամի երկրի քարոզչություն չի ա-նում: Այս գեորգի վանյանը ներողություն է խնդրում Խոջալուի համար՝ ասելով, որ դա հայերն են արել ու զարմանում, որ իր հրապարա-կումներին ի պատասխան ոչ թե հոդվածի, այլ՝ հայհոյանքների է հանդիպել:

Continue reading →

Բաքվի կայծակնային հաղթանակի միֆ է – Արցախյան հիմնախնդիր

Բաքվի «կայծակնային» հաղթանակի միֆ է
Ադրբեջան-Հայաստան պատերազմը կհանգեցնի՞ Թուրքիա-Ռուսաստան պատերազմի

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երբ աշխատանքային այցով ԱՄՆ-ում էր, նաեւ մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադ-րամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպմանը: ԼՂՀ ղեկավարը Լոս Անջելեսում հանդիպեց հայ համայնքի քաղաքական, կրոնական, բա-րերար շրջանակներին, քննարկեց Արցախ-Սփյուռք փոխհարաբերությունները, Արցախում սոցիալ-տնտեսական իրավիճակը, ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր, շինարարության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները եւ այլն:

Continue reading →

Անկախության ճամփաբաժնում – Արցախ եւ Ջավախք…

Անկախության ճամփաբաժնում

Արցախը անկախ չէ՞…
ՀՀ ԱԺ-ում նորից քննարկվելու է ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը: Բոլորն են խոսում, որ եթե այն դրվի քվեարկության, ապա պետք է այնպես լինի, որ պատգամավորները միահամուռ «կողմ» քվեարկեն:
Պատգամավորներից շատերը կարծում են, որ ԼՂ-ի անկախության միջազգային ճանաչումը պետք է սկսվի Հայաստանից:

Բայց նաեւ մտահոգություն կա խորհրդարանում, որ «եթե այդ հարցի վերաբերյալ չկա քաղաքական կոնսենսուս, իմաստ չունի հարցը դնել քվեար-կության» կամ՝ «այս պահին ԼՂՀ անկախության ճանաչումը բացասաբար կազդի գործընթացի վրա», եւ այդ պատճառով էլ իշխող կուսակցությունը այդ հարցը չի դնի քննարկման…

Continue reading →

Մասոնա-բոլշեւիկյան եւ թուրքա-ադրբեջանական գործեր

Մասոնա-բոլշեւիկյան «պանազերիզմ»-ական հեքիաթը

«Պանազերիզմ»-ի գաղափարը ժամանակին Խորհրդային Միությունն է առաջ քաշել եւ, որպես աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործման գոր-ծիք, նպատակ է ունեցել ելք ունենալ դեպի Պարսից ծոցի տաք ջրեր: Այդ մասին իրանական «Արաննյուզ.իռ» կայքի փոխանցմամբ՝ Թավրիզում կազմակերպված «Արան եւ Ազերբայջան» խորագրով գիտաժողովի ժամանակ նման կարծիք է հայտնել Իրանի Արդեբիլ նահանգի նախկին նահանգապետ, Կով-կասի հարցերով քաղաքական փորձագետ Մանսուր Հաղիղաթ Փուրը:

Continue reading →

Ասանժին կպահե՞ն փակի տակ – Բոլոր երկրներն ԱՄՆ-ի պետքարտուղարության ցուցակում

Ասանժին կպահե՞ն փակի տակ,  թե՞ խաղը շարունակվում է…

«Fox News»-ը հայտնել է, որ Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել «WikiLeaks» կայքի ձերբակալված ղեկավար Ջուլիան Ասանժին կալանքի տակ թողնել մինչեւ դեկտեմբերի 14-ը: Դատարանը մերժել է գրավի դիմաց նրան ազատելու միջնորդությունը: Ասանժը հայտարարել է, որ հրաժարվում է ինքնակամ արտահանձման ընթացակարգից եւ դատարանը քիչ ժամանակ ունի նրա արտահանձման մասին որոշում կայացնելու համար:

Continue reading →

Ցավն ատամների տակ սեղմած – Երկրաշարժից անցել է 22 տարի

Ցավն ատամների տակ սեղմած հայերը

22 տարի առաջ ՀՀ տարածքի շուրջ 40%-ը մեկ ակնթարթում վերածվեց աղետի գոտու: Դա եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին: Տարբեր գնա-հատականներով՝ մինչեւ 10 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր դա, որին չդիմացան շինարարական նորմատիվների խախտումներով կառուցված եւ ոչ սեյսմակայուն հազարավոր շենքեր:

Continue reading →

Ներքին լուրեր եւ խնդիրներ

Հոգին կա, մնում է զենքը

ՀՀ ռազմական բյուջեն երկրի նախագահի եւ ՀՀԿ առաջարկով աճել է 5,6 մլրդ. դրամով եւ կազմել է 145 մլրդ. դրամ: Այդ մասին խորհրդարանի ամ-բիոնից հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի մտավախությանը՝ Հայաստա-նի ու Ադրբեջանի ռազմական բյուջեների մեծ տարբերության մասին:
Նախարարը նշել է, թե առավել հաճախ բանակի հզորությունը որոշվում է ոչ թե կարիքների համար ծախսվող միջոցների քանակությամբ, այլ դրանք ծախսելու արդյունավետությամբ, նպատակայնությամբ: «Իսկ այդ իմաստով մենք բավական գերազանցում ենք շատ երկրների»,- հավաստիացրել է Տ. Դավթյանը: Բացի այդ, ըստ նրա, բյուջետային ծախսերը լրացվելու են ՀՀ գործընկերների աջակցությամբ, նաեւ ռազմական տեխնիկայի արտոնյալ գնումներով: Նախարարի խոսքերը, սակայն, չփարատեցին Վ. Դալլաքյանի կասկածները (եւ ոչ միայն նրա), ով հայտարարեց, թե այդուհանդերձ 2 երկր-ների ռազմական բյուջեների տարբերությունը մտավախություն է հարուցում:

Continue reading →