Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Ներքին լուրեր.

Մարդը մոռացել է մարդուն

Հարգելի «Լուսանցք»-ի խմբագրություն: Ձեզ եմ դիմում՝ զրույցի ակնկալիքով: Ուզում եմ մի հարց տալ, որի պատասխանը գուցե միա-սին գտնենք, կամ էլ…
Ես ապրում եմ միջին երեւանցու պես: Միջին երեւանցին նշանակում է ոչ թե ինչպես արտասահմանում է՝ նորմալ աշխատավարձ, բնակարան, ավ-տոմեքենա, այլ՝ խորհրդային տարիներին ստացած բնակարան, հացը հացին հասցնող աշխատավարձ եւ 6-7 ձմեռը մեկ փոխող կոշիկներ: Սա նշանա-կում է, որ ես ռեստորաններ այցելել չեմ կարող՝ թեկուզ առիթից առիթ (վերջին անգամ ռեստորան եմ այցելել խորհրդային տարիներին՝ ԱՄՆ-ից ժամանած բարեկամուհուս հետ): Ահա այդ բարեկամուհիս կրկին Հայաստան եկավ այս տարվա հուլիսին: Ու քանի որ ինձ ու ընտանիքիս բերած նվերների առումով բավականին շռայլ էր գտնվել, ինչը բնորոշ չէ դրսերում ապրող մեր հայրենակիցներին, ամուսնուս հետ որոշե-ցինք լավությունը փոխհատուցել: Իմ թոշակն ու ամուսնուս կանխավ վերցրած աշխատավարձը (շինարարություն է անում օրական 2.500 դրամով) միացրեցինք ու որոշեցինք մեր հյուրին գոնե երեւանամերձ վայրերում պտտեցնել ու ռեստորանում ճաշի հրավիրել: Եվ գիտե՞ք ինչ եղավ: Արդի հայերենով ասած՝ կատարյալ քցոցի: Ներողություն եմ խնդրում իմ այն աշակերտներից (եթե իհարկե թերթ են կարդում), ում տա-րիներ շարունակ սովորեցրել եմ հնարավորինս ճիշտ խոսել հայերեն:

Continue reading →

Արտաքին լուրեր.

Ադրբեջանն արգելել է Երեւան ուղեւորվող գերմանական ինքնաթիռի մուտքը իր օդային տարածք
Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքի օգտագործման թույլատվությունը` Աֆղանստանից Երեւան ուղեւորվող գերմանական ինք-նաթիռին: Հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանի անվտանգության ապահովման միջազգային ուժերի գործողությունների համար փոխադ-րումներ կատարող մարդատար ինքնաթիռը Երեւան էր տեղափոխում Կունդուզի նահանգում գերմանական հրամանատարության ներքո իրենց ծառա-յությունը ավարտած հայ խաղաղապահների հերթափոխին: Այն հարկադրված է եղել այլ երթուղի ընտրել:
Հայաստանի պաշտպանության նախարարությունում այս միջադեպը գնահատվել է որպես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման գործընթա-ցը խոչընդոտելու, ինչպես նաեւ դեպի Աֆղանստան փոխադրումների համար Հայաստանի օդային տարածքի եւ օդանավակայանների օգտագործման հնա-րավորությունները սահմանափակելու փորձ:

Continue reading →

Մարզաշխարհը քաղաքականության մեջ.


Իրանի նախագահը` այս անգամ Պաուլին
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը «գուշակ» ութոտնուկ Պաուլին անվանել է արեւմտյան աշխարհի բարոյալքման խորհրդանիշ: Գերմանա-կան Օբերխաուզեն քաղաքի ջրաշխարհում բնակվող այս ութոտնուկը 2010թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցաշարում ճիշտ կանխագու-շակել էր Գերմանիայի հավաքականի մասնակցությամբ խաղերի ելքերն ու առաջնության կիսաեզրափակչի ու եզրափակչի արդյունքները, ին-չի պատճառով աննախադեպ հետաքրքրություն էր առաջացրել ամբողջ աշխարհում զբոսաշրջիկների ու ֆուտբոլասերների շրջանակում:
Իրանի նախագահը Թեհրանում մի ելույթի ժամանակ Պաուլին անվանել է «արեւմտյան քարոզչության ու նախապաշարմունքների խորհրդա-նիշ», եւ ասել, թե «ովքեր հավատում են նմանատիպ բաների, չեն կարող առաջ տանել իրենց ժողովուրդներին, ինչպես անում է Իրանը, որն ա-նընդհատ ձգտում է ինքնակատարելագործման ու հենվում իրական հոգեւոր արժեքների վրա»:

Continue reading →

Այլասերնե՞ր թե՞ այլազգիներ – Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն

Այլասերնե՞ր, թե՞ այլազգիներ

Այսօր Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում են ավելի քան 98% հայեր: Եվ մենք բնականորեն հպարտանում ենք մեր օրինակելի միատարրությամբ:
Այսպիսի միատարր պետություն այլեւս չկա աշխարհում: Այստեղ հաստատ 1-ին տեղում ենք: Եվ ամեն ինչ արտաքուստ հրաշալի է թվում, որով-հետեւ մեզ մեր հայրենիքում ղեկավարում են մեր ազգակիցները, եւ մեր հոգսերն ու նպատակներն այդպիսով ընդհանուր են: Գոնե պարզ բանականությունն է պահանջում այդպես մտածել… Նաեւ՝ օտարի աչքերով նայած տրամաբանությունը:
Սակայն, իրականությունն այլ է, ու շատ դաժան մեզ՝ մեր հայրենիքում ապրող (բացարձակ մեծամասնական) հայերիս համար: Առնվազն, վերջին մի քանի հարյուրամյակներում, Հայաստանում ավելի հաճախ մեզ այլազգիներն են ղեկավարում (նաեւ` խառնածիններ), քան՝ զտարյուն հա-յերը:

Continue reading →

Հայոց հին հավատի նոր քրմերը

«Լուսանցք»-ի հետ հանդիպումը` մեկամսյա արձակուրդից հետո

Սիրելի ընթերցողս: Ինչպես յուրաքանչյուր ոք, մենք էլ իրավունք ունենք տարին գոնե մեկ անգամ հանգստանալու:
Արդեն 3 տարի մամուլի աշխարհի մասնիկը լինելով՝ ընթերցողների թեկուզ ոչ այնքան մեծաթիվ, բայց կայուն բանակ ունենք, որ հաստա-տապես միտում ունի համալրվելու: Ու մեզ համար կարեւորն այն է, որ ընթերցող-թերթ կապը մի՛շտ եղել է, կա՛: Ու սա այն է, ինչ անհ-րաժեշտ է թերթին ընթերցողի զարկերակը զգալու համար, զգալու նրա ցավերը, հոգսերը, ուրախությունն ու տխրությունը…
Մեր ընթերցողի հետ կրկին կհանդիպենք կարճ ժամանակ անց՝ սեպտեմբերի 3-ին՝ կրկին նորովի, հետաքրքիր նյութերով` կրկին ազգային դիմագծով:  

«Լուսանցք»

*  *  *

Continue reading →

Իսկապե՞ս չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ. –

Թե՞ բարեկամը բարեկամ չէ, իսկ թշնամին խորամանկ է

Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու Արեւմուտքի փորձը, որին միահամուռ միացել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը, Իրանի տարածքում եւ Ադրբեջանում ադրբեջանցի-թյուրքերի աշխուժացումը ԻԻՀ մասնատման խնդ-րում եւ այլ հակաիրանական քայլերը հավաստում են, որ ԱՄՆ-ի սիոնա-մասոնական վարչախումբը փորձում է քաղաքական հող նախապատրաստել՝ իր հերթական ոտնձգությունը հերթական անկախ պետության դեմ իրագործելու նպատակով:
Դեռ ոչ հեռու անցյալում տեսնելով, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ քարոզարշավը հաջողությամբ չի ընթանում, իսկ միջազգային հանրությանը եւս մեկ անգամ խաբելն այլեւս դյուրին չէ (ինչպես Իրաքի պարագայում), ԱՄՆ-ի վարչախումբը նախահարձակ է լինում հին ու փորձված ձեւով՝ ազգամիջյան բախումներ կազմակերպելով: Այդ ժամանակ Կոնգրեսի շենքում տեղի ունեցավ համաժողով՝ Իրանի էթ-նիկ խմբավորումների՝ քրդերի, ադրբեջանցիների, արաբների եւ բելուջների մասնակցությամբ: Աշխարհի «ամենաարդար եւ ամենաժողովր-դավար» երկիրը կեղծիքի ու դժբախտությունների քաղաքականությամբ շարունակեց ստորացնել եւ ոչնչացման տանել նշյալ ժողովուրդնե-րին՝ խաղալով նրանց սրբազան զգացմունքների վրա…

Continue reading →

Տարածաշրջանի նոր շիկացմանն սպասելիս

Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հերքել է այն տեղեկությունը, թե Հայաստանում կազմակերպվելիք ՆԱՏՕ-ի մարդասիրական զորավարժանքների շրջանակներում ժամանակավորապես բացվելու է հայ-թուրքական սահ-մանը. «Սահմանի բացման մասին խոսք անգամ չկա, այդպիսի բան երբեք մեր օրակարգում չի եղել: Այդ լուրերը ստահոդ են: Ես այդ մասին ասել եմ պրն. Մամեդյարովին, ու թող ոչ ոք նման սպասելիք չունենա»:
Արտակարգ իրավիճակների դեմ համախմբված գործելու եւ գործընկեր պետությունների միջեւ համագործակցության զարգացումը խորացնելու նպատակով Եվրոատլանտյան աղետներին արձագանքման կոորդինացիոն կենտրոնը (EADRCC) ՆԱՏՕ-ի շրջանակներում կազմակերպվող ամենամյա ցա-մաքային զորավարժություններն այս տարի անցկացնելու է Հայաստանում սեպտեմբերի 11-17-ը: Ծրագրված է շուրջ 20 երկրների մասնակ-ցությունը, այդ թվում եւ՝ Թուրքիայի:

Continue reading →

Ադրբեջանը դեռ նոր է մասնատվելու


ՌԴ ԱԳ նախարարությունում օրերս քննարկել են ԼՂ հարցը: Այդ երկրի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներ-կայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հետաքրքիր է, որ ՌԴ ԱԳՆ տեսակետով դեռեւս չի ենթադրվում քննարկել ԼՂՀ անկախության ճանաչման հարցը, բայց նաեւ՝ չի բացառվում:
Իսկ ահա «Առավոտ» օրաթերթը մի նկարով տեղեկատվություն է տվել, որ ԼՂՀ պետական դրոշը ծածանվում է Ստամբուլում, ավելի ստույգ՝ այդ քաղա-քի թուրքական սուրբ Սոֆիայի մզկիթ դարձած եկեղեցու մատույցներում, աշխարհի տասնյակ այլ պետությունների դրոշների կողքին: «Հայի աչք շոյող այս տեսարանից, թերեւս, չարժե ենթադրել, թե Թուրքիան ճանաչել է ԼՂՀ-ն»,- գրում է թերթը:
Այսպես, հնարավոր է, որ մի օր Մոսկվան ճանաչի ԼՂՀ անկախությունը, բայց Արցախի դրոշը այստեղ չի հայտնվում այլ երկրների դրոշ-ների կողքին, իսկ Անկարան, որը դժվար թե երբեւէ ճանաչի ԼՂՀ անկախությունը, այսպես «մեծահոգաբար» թույլ է տալիս Արցախի պետական խորհրդանիշի հայտնվելը այլ պետությունների դրոշների կողքին……

Continue reading →

Վահագն Չախալյանի հայտարարությունը և էմիգրանտների խնդիրները

Հայ­տա­րա­րութ­յուն բան­տից

Վրաս­տա­նում հրա­ժար­վում են լսել հայ քաղ­բան­տարկ­յալ­նե­րի բո­ղո­քը

Ջա­վախ­քա­հա­յութ­յա­նը հու­զող բո­լոր խնդիր­նե­րին պետք է տր­­վեն մի­ջազ­գա­յին նոր­մե­րի ո­գուց բխող լու­ծում­ներ. ա­սել է ա­նա­զա­տութ­յան մեջ գտնվող ջա­վախ­քա­հայ քա­ղա­քա­կան գոր­ծիչ Վա­հագն Չա­խալ­յա­նը՝ իր տա­րա­ծած հայ­տա­­րա­րութ­յու­նում:
Հի­շեց­նենք, որ Վրաս­տա­նի Գե­­­րա­գույն դա­տա­րա­նը հրա­ժար­վել է Չա­խալ­յա­նի հոր՝ Ռու­բեն Չա­խալ­յա­նի, կրտսեր եղ­բոր՝ Ար­մեն Չա­խալ­յա­նի եւ նրա գործն ըն­դու­նել վա­րույթ՝ թող­նե­լով ի­րենց նկատ­մամբ կա­յաց­ված դա­տավ­ճիռ­ներն ան­փո­փոխ:
«Այս ո­րո­շու­մը սպա­սե­լի էր. գե­րա­գույն դա­տա­րա­նը, ինչ­պես մինչ այդ՝ ա­ռա­ջին ատ­յա­նի ու վե­րաքն­նիչ դա­տա­րան­նե­րը, հլու հն­­ա­զանդ են­թարկ­վեց վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի կամ­քին՝ ոտ­նա­հա­րե­լով ար­դար դա­տա­վա­րութ­յան տար­րա­կան սկզբունք­նե­րը: Դա­տա­րա­նի այս ո­րո­շու­մը հա­­մա­հունչ է ջա­վախ­քա­հա­յութ­յան քա­ղա­քա­կան, քա­ղա­քա­ցիա­կան, լեզ­վա-կրթա­կան, կրո­նա­կան եւ մշա­կու­թա­յին ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հար­­ման վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­­նե­րի քա­ղա­քա­կա­նութ­յա­նը վեր­ջին շրջա­նում նոր թափ հա­ղոր­դե­լու մի­տում­նե­րին:

Continue reading →

Մշակույթ և մարզական կյանք

 «Ոսկե ծիրան»-ի ծիրանը թուրքին բաշխեցին

Թուրքերին սիրելու պոռնկամիտ քարոզը շարունակվում է – 1

«Ոսկե ծիրան» 7-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի փակման եւ մրցանակների հանձնման արարողությունը կայացավ «Մոսկվա» կինոթատրո-նում:
Այս տարի փառատոնի ստացած շուրջ 500 հայտերից ընտրվել էին եւ ցուցադրվեցին մոտ 120 ֆիլմեր, որոնցից 45-ը մրցում էին միջազգային 3 մրցույթներում, իսկ դրանք դատում էին 5 միջազգային ժյուրիներ:
– Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթ
1. «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմին:
2. «Արծաթե ծիրան» մրցանակ Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմին:
– Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթ

Continue reading →

Մեր փոստից – Ավերումի և խավարի մոլուցք

 
Երեւանի Աբովյան փողոցում կար մի գողտրիկ շենք, որի առջեւով անցնող ամեն հայ, ով քիչ թե շատ ծանոթ է նրա պատմությանը, խորին ակ-նածանքով էր նայում այդ շենքին: Քանզի այն ո՛չ միայն սոսկ ճարտարապետական կառույց էր (այդ առումով էլ էր ուշագրավ), այլեւ հայ գիտա-կան մտքի զարգացման ներկա դարաշրջանի նշանավոր օջախներից մեկն էր՝ Գիտությունների ազգային ակադեմիայի առաջին շենքը: Այդտե-ղի՛ց էր սկիզբ առել մեր գիտությունների ակադեմիայի իրապես արգասավոր գործունեությունը, նրա պատմությունը:
Ինչպե՞ս կարող էիր ակնածանքով չնայել այդ շենքին՝ հիշելով այն մեծերին, ովքեր հենց այդտեղ ի կատար ածեցին ու շարունակեցին հա-մաշխարհային գիտության սահմաններում հռչակ վայելող հայ գիտական մտքի վիթխարի թռիչքները. սկսած ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելուց, այնուհետեւ Վիկտոր Համբարձումյանից եւ գիտության անպիսի հսկաներից, որոնց անունների սոսկ թվարկումն ան-գամ երկար ժամանակ կպահանջեր: Արդյո՞ք նրանք ավելի արժանի չեն «սուրբ» կոչվելու, քան եկեղեցական պատմության մեջ «սուրբ» հռչակված շա-տերը, որ բարբարոսաբար ոչնչացրին հայ ազգի դարավոր ձեռքբերումները. եւ կամ այն «սրբերը», որոնք քարայրներում ճգնել են՝ աղո-թելով չգիտես ում կամ ինչի համար…

Continue reading →

Բիբլիական «գոհարներ»


Հայաստան-Սփյուռք կապերի նախաձեռնության ղեկավար, «Լուսանցք» թերթի լավագույն բարեկամներից Ռաֆֆի Պապիկյանը մեզ է տրամադրել մի ուշագրավ ծաղկաքաղ Հին եւ Նոր կտակարաններից: Ծաղկաքաղը Բիբլիայում տեղ գտած հակասությունների մի ամբողջական փունջ է, որ, անկեղծ ասած, մեզ էլ զարմացրեց: Հետաքրքիր է, թե ինչ կարծիք կհայտնի սրա մասին եկեղեցին: Պատրաստ ենք բանավեճի «ակումբ» բացել…
Շարունակաբար մեր ընթերցողներին, առանց խմբագրումների, կներկայացնենք բիբլիական այդ հատվածները, որ վերնագրել է հենց Ռաֆֆի Պա-պիկյանը:

* * *

Continue reading →

Քրմությունն հայոց

Պատմության մութ ծալքերից` առանց գրաքննության
 
… Նրանք… չունեն իրենց մեջ խավարի նշմարներ կամ հետքեր անգամ,
Այլ անկեղծություն են ամբողջովին եւ լուսավոր արդարություն՝‘
Եվ որքան հնարավոր է աստուծո մարդուն աստծուն նմանեցնել,
Պարզերես են նրանք եւ վարքով, բարձր ու անխոնարհելի,
Նրանց կյանքն զգաստ է եւ անըստգյուտ,
Աստվածապաշտությունն ամուր, անհեղլի,
Ընթացքն արիական եւ անկասելի,
Ճշմարտությունը միատարր եւ անցնդելի,
Դիմագրավությունը զորեղ եւ անհաղթելի,
Տեսողությունը պայծառ եւ անապշելի,
Իմաստասիրությունը երկնային եւ անկոխելի,
Պատկերը մաքուր եւ անաղարտելի:

Continue reading →

Ներքին լուրեր և խնդիրներ

Համակարգիչն ու հակահամակարգիչը

Մասնագետներից շատերը կարծում են, որ համակարգչային «հիվանդությունը» կարող է երեխաներին դարձնել մարդասպան, անհանդուրժող եւ կռվազան, նրանք կկտրվեն շրջապատից ու ընտանիքի անդամներից, իրական կյանքում թշնամիներ կհորինեն, որպեսզի կռվելով նրանց հետ‘ ջար-դուփշուր անեն հակառակորդների եղած-չեղածը… եւ այսպես շարունակ: Իհարկե, չեն հերքում այդ մասնագետները, որ կարելի է նաեւ երեխա-ների համար անիրական‘ «վիրտուալ աշխարհում էքսկուրսիա կազմակերպել եւ այլ  21-րդ դարին համահունչ նոր տեխնոլոգիաների հետ առնչվել», բայց այդ բոլորը նույնպես իրական չեն լինի սերնդակրթությունը ճիշտ կազմակերպելու համար: Մի խոսքով երեխաների համար համակարգիչը հաճախ «նորահայտ հիվանդությունների» պատճառ է դառնում…

Continue reading →

Արտաքին լուրեր և խնդիրներ

Իրան-Թուրքիա գազատարի պայթյունի պատասխանատուն, ըստ թուրքերի,
Քրդական բանվորական  կուսակցությունն (ՔԲԿ) է

Թուրքական անվտանգության ուժերը Իրան-Թուրքիա գազատարի պայթյունի մեջ մեղադրել են ՔԲԿ-ին (PKK): Այս մասին հաղորդում է թուր-քական Զաման (Zaman) պարբերականը:
Հիշեցնենք, Իրան-Թուրքիա բնական գազի խողովակաշարում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օրերս դադարեցվել էր Իրանից Թուր-քիա բնական գազի արտահանումը:

Ադրբեջանցի կանայք Իրանի իրավապահների ուշադրության կենտրոնում են

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կանայք, որոնք տարբեր նպատակներով մուտք են գործում սահմանային Ասթարա քաղաք, իրենց հանդերձանքով խախտում են Իրանի օրենքները: Այդ մասին հայտնում է իրանական «Շոմալնյուզ.քոմ» կայքը:

Continue reading →