Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Հայերն ու հրեաները միասին…

Հայերն ու հրեաները միասի՞ն

Ըստ «Էրմենիհաբեր» լրատվական կայքի եւ «Միլլիեթ» օրաթերթի, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երեւանյան այցը վտանգել է Թուրքիայի շահերը: Թուրքական մամուլը հատկապես հեղեղված է Քլինթոնի՝ Հայոց ցեղասպանության թանգարան կատարած այցի նկարներով ու նյութերով: Թուրքական զլմ-ները հիշեցնում են, որ անցած տարի ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց շնորհիվ կարող էին հիմնվել դիվանագիտական հարաբերությունները, բացվեր սահմանը, մշակվեին պատմական խնդիրների շուրջ երկխոսության գործառույթներ: Բայց «Անկարան, տուրք տալով Բաքվի հակազդեցություններին եւ պայման դնելով ղարաբաղյան խնդրի լուծումը, փաստորեն ճանապարհ հարթեց արձանագրությունների սառեցման համար»:
«Առաջին հայացքից թվում է՝ Թուրքիային դրանից ի՛նչ վնաս որ: Ներկայումս՝ ոչ մի: Բայց անկեղծ ասած` Վաշինգտոնից վատ ազդակներ են գալիս: Առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսում նորից կքննարկվի Հայոց ցեղասպանության բանաձեւը: Անցած ապրիլին ի հայտ եկած վտանգն այս անգամ առավել լուրջ կարող է լինել»,- աղմկում են թուրք վերլուծաբանները` դա պայմանավորելով 2 պատճառով:

Continue reading →

Ներքին հարցեր և խնդիրներ

Ա­զա­տազրկ­ված­ներն էլ կա­րող են օր­գան­ներ տալ

Կա­ռա­վա­րութ­յան ե­րեկ­վա նիս­տում ա­ռող­­ջա­պա­հութ­յան նա­խա­րար Հա­րութ­յուն Քուշկ­յանն անդ­րա­դար­ձավ «Մար­դուն օր­գան­ներ եւ հյուս­վածք­ներ փոխ­պատ­վաս­տե­լու մա­սին» օ­րեն­քում լրա­ցում­նե­րի ան­հրա­ժեշ­տութ­յա­նը: Գոր­ծա­դի­րը քննար­կեց եւ հա­վա­նութ­յան ար­ժա­նաց­րեց դրանք:
Լրա­ցում­նե­րի անհ­րա­ժեշ­տութ­յու­նը պայ­­մա­նա­վոր­ված է հե­տեւ­յալ հան­գա­ման­քով. կյան­քը ցույց է տա­լիս, որ լի­նում են դեպ­­քեր, երբ ա­զա­տազրկ­ման դա­տա­պար­տ­­ված ան­ձի մեր­ձա­վոր ազ­գա­կա­նը (ա­մու­սի­նը, ե­րե­խան եւ այլն) օր­գա­նի կամ հյուս­ված­քի փոխ­պատ­վաստ­ման կա­րիք է ու­նե­նում, իսկ ա­զա­տազրկ­ման դա­տա­պարտ­ված ան­ձը, ցան­կա­նա­լով օգ­նել իր ազ­գա­կա­նին, պատ­րաս­տա­կա­մութ­յուն է հայտ­նում հան­դես գալ որ­պես դո­նոր, սա­կայն, փոխ­պատ­վաս­տու­մը հնա­րա­վոր չի լի­նում ի­րա­կա­նաց­նել, քա­նի որ գոր­ծող օ­րենսդ­րութ­յամբ դա ար­գել­վում է: Նման ար­գել­քի առ­կա­յութ­յու­նը շատ դեպ­քե­րում ան­հար­կի խո­չըն­դոտ է լի­նում, ինչն էլ լուրջ դժ­­գո­հութ­յուն է ա­ռա­ջաց­նում ա­զա­տազրկ­ման դա­­տա­պարտ­ված ան­ձանց եւ նրանց ազ­գա­­կան­նե­րի շր­­ջա­նում:

Continue reading →

Գիտական և մարզական լուրեր

ՉԹՕ-ն փակել էր օդանավակայանը

Ըստ չինական զլմ-ների տեղեկատվության, Չինաստանի արեւելքում գտնվող Խանչժոու քաղաքի օդանավակայանը 1 ժամով փակվել էր այն բանից հետ, երբ օդանավակայանի ռադարներին հայտնվել է չբացահայտված թռչող օբյեկտ՝ ՉԹՕ:
Կասկածողներ էլ կան իհարկե, ովքեր դեռ փորձում են պարզել, թե ինչ է եղել իրականում, ինչ է երեւացել ռադարների էկրանին: Ինչեւէ, շուրջ 1 ժամ անց օդանավակայանի աշխատանքը վերսկսել է:
Նախկինում ՉԹՕ-ների մասին շատ եւ պարբերաբար տեղեկատվություն էր տրվում այս կամ այն երկրից, սակայն մարդկությունն այնքան է մխրճվել իր հոգսերի մեջ, որ ըստ երեւույթին «Թռչող ափսեներ»-ի ժամանակը չունի դեռ…

* * *

Continue reading →

Հայ դասական արիությունը – Գարեգին Նժդեհ

Հայ դասական արիութիւնը

Ա
Ես էլ թագաւորազն եմ*)
Շաւասպ

Պարզել անցեալի իրենց պարտութեանց պատճառները, նորէն մոռացութեան տալ պատմութեան խրատականը եւ ապա, նոր աղէտներից զարնուած՝ վերստին սերտել պատմութեան դասերը – ահա՛ անհեռատես ազգերի ճակատագիրը:
Որքան մոռացկոտ, այնքան տկար ու դժբախտ է դա: Մոռացա՞ւ իր պատմութիւնը, ասել է՝ անխրատ է ժողովուրդը եւ պատժի արժանի:
Միշտ էլ ուժեղին պիտի պատկանի երկիրը. Յովբի այդ խօսքերով է ազգերին խրատում պատմութիւնը:

Continue reading →

Արարչակարգը՝ Բարու եւ Չարի միջեւ

Հայկական տեսանկյուն
…Թե երբ է լինելու «Աշխարհի վերջ»-ը, հուզում է բոլորին` անկախ կրոնական, քաղաքական կամ այլ պատկանելությունից: Սակայն, լինելու՞ է արդյոք «Աշխարհի վերջ»-ը, թե՞ դրա շահարկումն էլ է դարձել գործիք՝ կրոնա-քաղաքական շահերի ու համամարդկային ճնշումների (վախի ու հնազանդ-փրկության) իրականացման համար…
Գիտնականների որոշ շրջանակ հայտնում է, որ մոտավորապես 5,4 մլրդ. տարի անց մեր Արեւային (Արեգակնային) համակարգի կենտրոնական եւ միակ աստղը՝ Արեւը, կվերածվի կարմիր զանգվածի եւ այդպիսով կվերացնի Արեւային համակարգը… Մի շարք աստղագետների հաշվարկով, հենց այդքան ժամանակ անց Արեւի միջուկում կավարտվի ջրածնի այրումը եւ այդժամ էլ այն կվերածվի կարմիր հսկայի:
Գիտնականների կարծիքով (աշխարհիկ առումով) հենց դա էլ կազդարարի «Աշխարհի վերջ»-ը:
Նույնիսկ գաղափարա-քաղաքական առումով «Աշխարհի վերջ» -ից են խոսում, սակայն դա ներկայիս «սիոնա-մասոնական գաղտնի աշխարհի» վերջն է լինելու միայն…
Իսկ ի՞նչ է «Աշխարհի վերջ»-ը կրոնական առումով:

Continue reading →

Անկարան և Բաքուն ընդդեմ Արցախի և … Արևմու՞տքի

ԵԽԽՎ բյուրոյի նիստում ԼՂՀ կարգավորման խնդրով զբաղվող ենթահանձնաժողովի գործունեության վերսկսման հարցի քննարկումը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 7-ը: Քննարկումը կայանալու է Հռոմում:
Դեռ հստակեցված չէ ենթահանձնաժողովի անելիքը, ուստի հայկական պատվիրակությունը չի համաձայնել դրա գործունեության վերսկսմանը: Բայց մեր խորհրդարանականները կմասնակցեն բանակցություններին եւ քննարկումներին:
«Չավուշօղլուն իր գործունեությամբ վարկաբեկում է այդ հեղինակավոր կառույցը: Հայաստանում որեւէ մեկի համար այլեւս գաղտնիք չէ, որ, հանձինս Չավուշօղլուի, ոչ թե մենք գործ ունենք Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի, այլ սովորական, շարքային թուրք պատվիրակի հետ, ով օժտված է ԵԽԽՎ-ի ղեկավարի լիազորություններով»,- անդրադառնալով ԵԽԽՎ-ի թուրք ղեկավարի հնչեցրած հայտարությանը այսպես է արտահայտվել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը:

Continue reading →

Հայաստանում ազգայնականության արժեվորման խնդիր կա

Երբ քրիստոնյա երկրները սատարում են մեր երկիրը շրջափակող մահմեդական Թուրքիային ու ԱդրբեջանինՀամաշխարհային աշխարհաքաղաքական տարաբնույթ գործընթացները վաղուց եւ՛ ուղղակի եւ՛ անուղղակի ազդում են հայության (նաեւ՝ սփյուռքահայության) ու Հայաստանի հոգեւոր-հավատամքային, լեզվա-մշակութային, իրավական-բարոյահոգեբանական, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ այլ ոլորտներին: Երբեմն այդ ներգործությունը եղել է թելադրող ու աղետալի, որից հետո հայ ազգը նույնիսկ հարյուրամյակներ շարունակ պայքարել է իր անկախ պետականությունը վերակերտելու, արտաքին ու ներքին ազգային քաղաքականություն վարելու, սեփական արժեքային համակարգը վերականգնելու համար…

Continue reading →

ՀՀ նախագահները կհանդիպեն Հաագայում…

ՀՀ նախագահները կհանդիպե՞ն Հաագայում

ՀԱԿ-ի տեղեկատվության համաձայն, Հաագայի միջազգային քրեական դատարանի Դատախազի գրասենյակը ստացել է «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» փաստաթուղթը:
Հաագայի ՄՔԴ Դատախազի գրասենյակից ստացված նամակ/ծանուցման մեջ մասնավորապես նշված է. «Հաղորդումը պատշաճ կերպով գրանցվել է Գրասենյակի հաղորդումների ռեգիստրում: Մենք այն կուսումնասիրենք ինչպես հարկն է՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի ստատուսի դրույթների»:
Հիշեցնենք, որ վերոնշյալ փաստաթուղթը Հաագայի ՄՔԴ Դատախազի գրասենյակ  էր ուղարկվել Հայ ազգային կոնգրեսի (հասկանալ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի) կողմից:

Continue reading →

Ներքին լուրեր

Կամա-ակամա չենք լցնում Թուրքիայի բյուջեն

Թուրքական լողափերը, որ ամռան ամիսներին դեպի իրենց են ձգում մեծ թվով հայ զբոսաշրջիկների, այս տարի, ինչպես երեւում է, հայ հաճախորդների պակաս կունենան:
Հայաստանում արտագնա տուրիզմով զբաղվող տասնյակ գործակալություների ներկայացուցիչներ այդ տեսակետն են արտահայտել: Որոշ գործակալություններ հայաստանցի զբոսաշրջիկներին դեպի Թուրքիա ուղեւորվելու առաջարկներ նույնիսկ չեն էլ հնչեցրել:
Այդ ուղղությունը փակվել է նաեւ հաշվի առնելով Հայաստանի ու Թուրքիայի միջեւ առկա քաղաքական չհաջողված գործընթացները:
Դրա փոխարեն հայ զբոսաշրջիկներին այս ամառ առաջարկվում է իրենց հանգիստն անցկացնել եվրոպական մի շարք հանգստավայրերում, ինչպեսեւ` Վրաստանում: Հայ զբոսաշրջիկները գերադասում են հանգստանալ նաեւ Կիպրոսում, Բուլղարիայում եւ Արաբական Էմիրություներում:

Continue reading →

Արտաքին լուրեր

Մերձավորարեւելյան թնջուկ` էլի անկախության կարգավիճակի համար

Իսրայելը Պաղեստին չի ստեղծի

Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը Երուսաղեմում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցություններից հետո հայտարարել է, որ Թել Ավիվը բացառում է Պաղեստինի անկախ պետության ստեղծման հնարավորությունը մինչ 2015թ.:
«Մինչ 2012թ. պաղեստինյան պետության ստեղծման ոչ մի հնարավորություն չկա»,- ասել է Ա. Լիբերմանն ի պատասխան լրագրողների հարցադրման եւ ավելացրել է, թե «կան բազում երեւակայական խաղեր», բայց պետք է հաշվի նստել իրականության հետ, իսկ իրականությունը այն է, որ կողմերը իրական համաձայնությունից դեռեւս շատ հեռու են:

Continue reading →

Մարզական լուրեր

Շաբաթվա մարզական կյանքից

Հայ բասկետբոլիստուհիները` կիսաեզրափակիչում
Երեւանի «Միկա» մարզադահլիճում կայացավ բասկետբոլի Եվրոպայի առաջնության կանանց C դիվիզիոնի մրցաշարի նախնական փուլը, որին մասնակցեցին 7 երկրների հավաքականներ:
Մեր ընտրանին վիճակահանությամբ ընդգրկվել էր 1-ին ենթախմբում, որտեղ մրցակիցներն էին Մոլդովայի, Անդորայի եւ Ջիբլարթարի ընտրանիները: 2-րդ ենթախմբում ընդգրկված էին Շոտլանդիայի, Մալթայի եւ Ուելսի հավաքականները:
Բասկետբոլի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնը ստեղծվել է 1988թ. այն նպատակով, որ բասկետբոլի մրցաշարեր անցկացվեն փոքր երկրներում: Այդ դիվիզիոնի մշտական անդամներ են համարվում Անդորրան, Ջիբլարթարը, Մալթան, Սան Մարինոն եւ Մոնակոն: Մնացած մասնակիցներին հրավիրում է ՖԻԲԱ-ն: Սան Մարինոն ու Մոնակոն այժմ չունեն կանանց հավաքական, ուստի այդ երկրները չմասնակցեցին այս առաջնությանը: ՖԻԲԱ-ն հրավեր էր ուղարկել նաեւ անցած տարվա մրցաշարին մասնակցած Ադրբեջանի հավաքականին, սակայն վերջինս հրաժարվել է հանդես գալ Երեւանում:

Continue reading →

Հայկական ոգու իրականությունը

Եղէգնի փողից՝ ծուխ էր բարձրանում,
Եղէգնի փողից՝ բոց էր բարձրանում,    
Եւ բոցերի մէջ մի պատանի վազում…

Այսպէս եղաւ հայ կամքի խորհրդանշան, հայոց պատերազմական աստւած Վահագնի ծննդոցը: Իր գոյստացման բնոյթով, նա յիշեցնում է հայոց աշխարհի երկրաբանական լինելիութիւնը: Վահագնածնութեան երգը մի խտացում է հայոց տիեզերածնական (կոսմոգոնիական) ըմբռնումի: Նա հրահոսների եւ երկրաշարժների մի աշխարհի ժողովրդի դիցաբանախառն բնափիլիսոփայութիւնն է: Մտայղացման առիթը, պատմական ժամանակներում լճային մի խառնարանում տեղի ունեցած հրահոսային ժայթքման ահարկու մի տեսարանը տւած պիտի լինի:

Continue reading →

Բնազանցությունից դեպի բնախոսություն – Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն

Բնազանցությունից դեպի բնախոսություն

Ներկայիս նյութախեղդ աշխարհը, որն ընդամենը մի քանի հազարամյակ է, ինչ որդեգրել եւ առաջնորդվում է «Մարդադիր օրենքներ»-ի թելադրանքով (առավել ճշգրիտ՝ «մարդակեր օրենքներ»-ի, քանզի իրական «Մարդադիր»-ը հեռու չէ «Աստվածային»-ից), արդեն շտապում է դրանք քաղաքական-գաղափարական ու լրատվական-տեղեկատվական համակարգերով, ինչպես եւ զինական ճնշիչ գործողություններով աստվածայնացնել, դարձնել անքննելի` միտումնավոր մոռացության տալով կամ տգիտորեն չիմանալով, որ «Արարչադիր Օրենքներ»-ը թղթին գրվելով եւ ավերիչ, լկտի պարտադրանքներով չեն ամրագրվում, ավելին՝ օրինաչափորեն գործելու է «քաղաքական բումերանգի» պարտադիր հարվածը… Եվ (ան)Մարդկային այս «օրինաստեղծ» անամոթությանն այստեղ էլ շարունակում է հակադրվել արարչությամբ օժտված, անջնջելի «չգրված օրենքներ»-ի ավանդական հզոր հոգեւոր-բարոյական ներկայությունը…

Continue reading →

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին


Պատճեները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, զլմ-ներին:

ՀԱՄ առաջնորդի բաց նամակը
Պրն. նախագահ
Ձեզ եմ դիմում, քանի որ իմ հանդեպ կատարվող պատահական «դժբախտ» դեպքերը արդեն դառնում են օրինաչափություն: Ժամանակին այս կամ այն այսպես կոչված ուժային կառույցների կողմից «սովորական» եւ «ազգային» մշակումները, դատական գործընթացները կամ կալանավորումը այժմ կատարվող դեպքերի համապատկերին երանելի են թվում:
Հիշեցնեմ Ձեզ, որ դեռ 2009թ. մայիսի 4-ին, ինձ հետ կատարված այսպես կոչված վրաերթի փաստի առիթով հարուցված քր. գործը կարճվեց համաներմամբ եւ այդպես էլ դատարան չհասավ այդ քր.գործը, որը կազմված էր բազմաթիվ անճշտություններից եւ հարցականներից: Ամենակարեւորն այն է, որ այդ` իբր վրաերթի օրը, Երեւանի Ագաթանգեղոս փողոցում վթարի կամ վրաերթի փաստի վերաբերյալ ճանապարհային ոստիկանությունում ահազանգ չի ստացվել: Այս գրությունը կցված է իմ քր.գործին, որը տվել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մ. Օհանյանը:

Continue reading →

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

        

 

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանից
«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանից

Պատճեները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին,
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, զլմներին:

ՀԱՄ առաջնորդի բաց նամակը

       Պրն. նախագահ.
       Ձեզ եմ դիմում, քանի որ իմ հանդեպ կատարվող պատահական «դժբախտ» դեպքերը արդեն դառնում են օրինաչափություն: Ժամանակին այս կամ այն այսպես կոչված ուժային կառույցների կողմից «սովորական» եւ «ազգային» մշակումները, դատական գործընթացները կամ կալանավորումը այժմ կատարվող դեպքերի համապատկերին երանելի են թվում:

 

 

Continue reading →