Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդը Մերձավոր Արևելքում արմատական փոփոխությունների կոչ է արել
- Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
- Նյու Յորքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է ութի
- Պուտինն ու Թրամփը կարող են շարունակել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկումը ԱԽՏՀ գագաթնաժողովում
- Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել
- Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրեն դիտողություն արած զինծառայողին
- Ջենսեն Հուանգի շուրջ սկանդալի ֆոնին Nvidia-ի շուկայական արժեքը նվազել է 515 միլիարդ դոլարով
- Mercedes-Benz-ը դիտարկում է Գերմանիայում գործարանների փակման հնարավորությունը
- Սպառնալիքներն ու պատժամիջոցները չեն կանգնեցնի Իրանի հրթիռային ծրագիրը. ԻՀՊԿ հրամանատար
- Փաշինյանը և Ալիևը մտադիր են միավորել երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերը. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն
Ա1պլյուս- Հայաստանը քննարկում է կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման ռազմավարությունը
- Օրացույց․ 12-ը նոյեմբերի․ԱԺ-ն կառավարությանը եւ ԿԲ-ին առաջարկում է փող ուզելու փոխարեն կրճատել «շարիկ գլորողների» թիվը (տեսանյութ)
- Հայաստան-Կիպրոս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
- Եվրախորհրդարանում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը
- Ներկայացված նախագիծը երբևէ չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան․ խոսնակ
- Միրզոյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացումը
- Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել (տեսանյութ)
- Տեղի է ունենում Փաշինյան-Ալիև հանդիպում (տեսանյութ)
- Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը (տեսանյութ)
- Փաշինյանը Դուբլինում կարճատև զրույց է ունեցել Էմանուել Մակրոնի և Գիտանաս Նաուսեդայի հետ (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն…
Թուրք-ադրբեջանական աշխուժացումները արցախյան եւ առհասարակ հայկական ուղղությամբ նոր մարտահրավերներ են առաջ քաշել հայության համար: Եվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքներն այդ առումով անչափ կարեւոր են: Այս անգամ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական առնչություններին ՀՀ նախագահն անդրադարձավ Ռուսաստանում հյուրընկալվելիս:
Թուրքիան վերջերս փորձում է առավելագույնս ներխուժել հատկապես Արցախի հարցի լուծման գործընթաց, որտեղ, ըստ հայկական կողմի, այդ երկիրը որեւէ անելիք չունի: Ս. Սարգսյանը եւս մեկ անգամ պաշտպանելով արցախցիների ինքնորոշման իրավունքը` ռուսաստանահայերի հետ հանդիպմանը հայտնել է, որ «մենք չենք պատրաստվում Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը սակարկել որեւէ մեկի հետ»: Այս մասին նա հայտարարել է օրերս Դոնի Ռոստովի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Թուրքիան վերջերս փորձում է առավելագույնս ներխուժել հատկապես Արցախի հարցի լուծման գործընթաց, որտեղ, ըստ հայկական կողմի, այդ երկիրը որեւէ անելիք չունի: Ս. Սարգսյանը եւս մեկ անգամ պաշտպանելով արցախցիների ինքնորոշման իրավունքը` ռուսաստանահայերի հետ հանդիպմանը հայտնել է, որ «մենք չենք պատրաստվում Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը սակարկել որեւէ մեկի հետ»: Այս մասին նա հայտարարել է օրերս Դոնի Ռոստովի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ջավախքը կորցնում է հայկականությունը և վրացականացվում է
Վրաստանում «կարուսելն» է կիրառվում
«Հայկականությունը Ջավախքում փոխարինվեց վրացական գործոնով»
«Հայկականությունը Ջավախքում փոխարինվեց վրացական գործոնով»
Վրաստանում գործող «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունը պահանջում է անվավեր ճանաչել Ջավախքի, Մարնեուլիի, Նինոծմինդայի 6 ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքները: Այս կազմակերպության 320 դիտորդներ դիտորդական առաքելություն են իրականացրել Ջավախքի տարածաշրջանում եւ շրջանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին 50-ից ավել դիմում-բողոքներ են ներկայացրել:
Խախտումները եղել են բազմապիսի: Դիտորդներն արձանագրել են լցոնումների դեպքեր, հանձնաժողովի անդամները միջամտել են քվեարկության ընթացքին, քվեատուփի թաքցնելու դեպքեր են եղել, ինչպես նաեւ կիրառվել է հայտնի «կարուսել» մեթոդը: Որոշ խախտումների վերաբերյալ նաեւ արձանագրված տեսանյութ կա:
Մեր պետական լեզուն հայերենն է ( բաց նամակ )… և Եվրատեսիլ 2010
Բաց նամակ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությանը
Ի գիտություն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը նախաձեռնած,
ԼՊՏ վերադաս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի
Ի գիտություն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը նախաձեռնած,
ԼՊՏ վերադաս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի
Ինչպես հայտնի է, ՀՀ Սահմանադրությամբ եւ «Լեզվի մասին» օրենքով, մեր պետության պետական լեզուն, ավելի ճշգրիտ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱԿ ԼԵԶՈւՆ, հայերենն է£ Ցավոք, այդ օրենքն առ այսօր մնացել է հռչակագրային (դա ինձ խոստովանել է ԼՊՏ նախկին պետ Լավրենտի Միրզոյանը ինձ ուղղված մի պատասխան նամակում)£ Ամենուրեք խախտվում են պարտադիր կատարման ենթակա այս փաստաթղթերի դրույթները, այդ թվում՝ ՀՀ բոլոր հեռուստակայաններում՝ անխտիր£ Հայտնի է նաեւ, որ հեռուստատեսությանն առնչված օրենսդրական փաստաթղթերը պարտավորեցնում են հեռարձակող ընկերություններին՝ ապահովել օտար լեզուներով հաղորդումների համաժամանակյա զուգահեռ հայերեն թարգմանությունը՝ ձայնային կամ լուսային տեսքով:
Թուրքական ծավալապաշտությունը մեկնարկեց… Թուրք-իսրաելական բախումներ
ՀԱՄ հայտարարությունը
Համաարիականությունը՝ որպես փրկարար օղակ
Համաարիականությունը՝ որպես փրկարար օղակ
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական քաղաքականության նոր աշխուժացումների առումով:
Հայ-թուրքական կոչված արձանագրությունների առաջադրումն ու շահարկումը մեկ անգամ եւս հավաստեց հազար անգամ ասված այն խոսքը, որ «թուրքը մնում է թուրք» (հայամերժ եւ մարդակեր)՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ անվան տակ հանդես կգա՝ թուրք, ադրբեջանցի կամ այլ, կամ թե ինչ դեմքով կխոսի՝ եվրոպական, թե ասիական…
Նաեւ մեկ անգամ էլ հստակեցվեց այն փաստը, որ Անկարան ու Բաքուն միշտ էլ գործելու են միասին, եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Արեւմտյան Հայաստանի տարածքների, Հայաստանի Հանրապետություն – Թուրքիայի Հանրապետություն սահմանների բացման եւ այլ նմանատիպ հարցերը միշտ շաղկապվելու են Արցախ-ԼՂՀ-ի ու ազատագրված (նաեւ դեռ չազատագրված) տարածքների, հարյուր հազարավոր հայ փախստականների ու գաղթականների եւ այլ՝ հայ-ադրբեջանական կոչված խնդիրների հետ:
Ներքին խնդիրներ և լուրեր
Հայտարարություն լրագրողի ձերբակալման կապակցությամբ
2010թ. մայիսի 31-ին իր մասնագիտական պարտականությունները կատարելիս բերման է ենթարկվել, ապա եւ ձերբակալվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը: Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հոդվածի 1-ին մասով: Թե ինչպես է 23-ամյա աղջիկը բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ, անհայտ է մնում:
Նույն օրը ոստիկանները խոչընդոտել են նաեւ «Հայկական ժամանակի» մեկ այլ լրագրողի՝ Սյուզաննա Պողոսյանի եւ «Հայք» թերթի թղթակից Լիլիթ Թադեւոսյանի մասնագիտական գործունեությունը: Նրանց նույնպես բերման են ենթարկել, ապա ժամեր անց ազատ արձակել:
Միջեկեղացական-միջկրոնական
Ի՞նչ է քննարկում Հայաստանյայց եկեղեցին
Հունիսի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով: Օրակարգում ընդգրկված էին Հայ եկեղեցու ներեկեղեցական եւ միջեկեղեցական կյանքին առնչվող մի շարք հարցեր:
Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը ժողովականներին ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները£ Հունիսին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա 2-րդի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով նախատեսված էր Վեհափառ Հայրապետի պաշտոնական այցը Վրաց եկեղեցի եւ Վիրահայոց թեմ: Սակայն, վերջինիս թեմական խորհրդի խնդրանքով, այցը Վրաստան հետաձգվել է հոկտեմբերի 22-23-ը: Այդ ժամանակ Գարեգին Բ-ն կլինի Իլիա Կաթողիկոս-պատրիարքի հյուրը, իսկ հոկտեմբեր 24-28-ը Հովվապետական այց կկատարի Վիրահայոց թեմ՝ Թբիլիսի եւ Ջավախք:
Արիադավանությունը մարզչից մարզիկին
Երեւանում, Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) գրասենյակում արդեն 2 անգամ է հյուրընկալում են Արցախ-ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի հանրապետական մարզադպրոցի Կիոկուշին-կան կարատեդոյի խմբի մարզիկները (ուսուցանվում են նաեւ այլ մարտարվեստներ)` մարզիչ Արմեն Պետրոսյանի հետ, ով նաեւ արցախյան բանակի սպայակազմի ներկայացուցիչ է:
Խմբի 6 մարզիկներ Տաշիրում մասնակցեցին Լոռու մարզի բաց առաջնությանը եւ վաստակեցին 2 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ:
Խումբն այժմ ունի 26 պատանի մարզիկներ, ովքեր չնայած իրենց տարիքին, արդեն փորձառու են:
Խմբի 6 մարզիկներ Տաշիրում մասնակցեցին Լոռու մարզի բաց առաջնությանը եւ վաստակեցին 2 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ:
Խումբն այժմ ունի 26 պատանի մարզիկներ, ովքեր չնայած իրենց տարիքին, արդեն փորձառու են:
Շաբաթվա մարզական կյանքից
Սադրու՞մ է արդյոք ՖԻԴԵ-ն
2011թ. մարտի 1-31-ը Բաքվում կանցկացվի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար նախատեսված հավակնորդների մրցաշարը: Այդ մասին տեղեկացնում է շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքէջը: Այդ մրցաշարին մասնակցելու իրավունք են ձեռք բերել Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Գատա Կամսկին (ԱՄՆ) եւ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան): 8-րդ մասնակիցը կլինի կազմակերպիչ երկրից:
2011թ. մարտի 1-31-ը Բաքվում կանցկացվի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար նախատեսված հավակնորդների մրցաշարը: Այդ մասին տեղեկացնում է շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքէջը: Այդ մրցաշարին մասնակցելու իրավունք են ձեռք բերել Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Գատա Կամսկին (ԱՄՆ) եւ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան): 8-րդ մասնակիցը կլինի կազմակերպիչ երկրից:
Հանուն Աստծո
Մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի դեմ սիոնիստական ռեժիմի հանցավոր հարձակման վերաբերյալ ԻԻՀ հոգեւոր առաջնորդի ուղերձը
Մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի վրա հանցավոր եւ դաժան հարձակումը այն մեծ ոճիրների շղթայի օղակն է, որոնցով լցված է չար եւ ոճրագործ իշխանության նենգ գոյության յոթերորդ տասնամյակը: Սա այն հանդուգն եւ անգութ վերաբերմունքի օրինակն է, որին տասնյակ տարիներ անժանանում են տարածաշրջանի եւ հատկապես Պաղեստինի կեղեքված երկրի մահմեդականները եւ պայքարում դրա դեմ: Այս անգամ շարասյունը իսլամական կամ արեւմտյան չէր, այլ ներկայացնում էր համայն աշխարհի հասարակական կարծիքը եւ մարդկային խիղճը: Այս հանցավոր հարձակումը բոլորին ապացուցեց, որ սիոնիզմը ֆաշիզմի նոր եւ ավելի կոպիտ դրսեւորումն է եւ վայելում է ազատության ու մարդու իրավունքների պաշտպանությանը հավակնող պետությունների, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության օժանդակությունն ու աջակցությունը:
ԱՄՆ, Անգլիան, Ֆրանսիան եւ եվրոպական այլ երկրները, որոնք ի ծնե ոճրագործներին քաղաքական, ինֆորմացիոն, ռազմական եւ տնտեսական աջակցություն են ցուցաբերել եւ մշտապես կանգնած են նրանց աղետածին գործողությունների հետեւում, լրջորեն պետք է պատասխանատվություն կրեն: Համայն աշխարհի սթափ խղճերը պետք է լրջորեն մտածեն, թե մարդկությունը այսօր ի՞նչ վտանգավոր երեւույթի հետ է բախվում Միջին Արեւելք կոչվող լարված տարածաշրջանում: Այս ի՞նչ արյունարբու, հանդուգն եւ խելագար վարչակարգ է այսօր բռնանում գրավյալ Պաղեստինի եւ նրա կեղեքված եւ սգավոր ժողավրդի վրա, ի՞նչ է նշանակում Գազայում մեկուկես միլիոն կանանց, տղամարդկանց եւ երեխաներին երեք տարի ենթարկել պարենային, դեղորայքային եւ կենսական շրջափակմանը: Ինչպե՞ս հասկանալ Գազայում եւ Արեւմտյան ափում երիտասարդների ամենօրյա սպանդը, ազատազրկումներն ու խոշտանգումները:
Համաթուրքական նոր խարդավանքներ…
Համաթուրանական նոր խարդավանքներ եւ հակադարձման անհրաժեշտություն
Դեռ մայիսի 20-ին պաշտոնական Անկարան դատապարտել էր մայիսի 23-ին ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում ասված էր, թե Անկարան «չի ճանաչելու ղարաբաղյան ընտրությունների արդյունքները», քանի որ, իրենց ձեւակերպմամբ, դրանք իրավական հիմք չունեն: «Ընտրությունների անցկացումը միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերի եւ ԵԱՀԿ Մինսկի Խմբի սկզբունքների խախտում է»,- հայտարարել էին թուրքերը:
Ավելի վաղ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես էր եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն: Իսկ ահա, Հայաստանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ միջազգային դիտորդների հետ մասնակցել են ԼՂՀ ԱԺ հերթական ընտրություններին:
Այսպես Անկարան այլեւս բացահայտ, հայ-թուրքական կոչված արձանագրությունների՝ Երեւանի կողմից սառեցումից հետո անգամ, շարունակում է արցախյան խնդրին խառնվելու իր յուրատեսակ «չեզոք» քաղաքականությունը, ինչը կրկին փաստում է` թուրքը թուրք է եւ նրա հետ պետք է խոսել միայն նախապայմաններով եւ կտրուկ:
Անկարան ադրբեջանցի կոչված կովկասյան թուրք-թաթարներին աջակցում է ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ Իրանի դեմ հարցերում: Այսպես Անկարան արդեն բացահայտ աջակցում է նաեւ իրանցի թյուրքախոս ազերիների անջատողական քաղաքականությանը:
Արցախի անկախությունը ճանաչման շեմին
ՄԱՅԻՍԻ 28-Ի ԱՌԹԻՎ – ԱՄՐԱՊՆԴԵՆՔ ՆՈՐ ԱՆԿԱԽՈւԹՅՈՒւՆԸ
Արցախում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ակտիվությունը բարձր է եղել: Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, հաղթել է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը: Վերջինիս օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած ԼՂՀ քաղաքացիների 45.8%-ը: Այդ կուսակցությունը գլխավորում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: 2-րդ տեղում է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որին իրենց ձայնն են տվել 30.7%-ը, իսկ Դաշնակցությանը՝ 18.3%-ը: Արցախի Կոմկուսը հավաքել է 5.34%: Արցախի ընտրական օրենգրքով, խորհրդարան մտնելու անցողիկ շեմը 6%-ն է:
Ընտրությունների մասնակցությունը եղել է բավականին բարձր՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 70%-ը: Ընտրությունների ընթացքին հետեւել են ՀՀ-ից եւ արտերկրից դիտորդական առաքելություն իրականացնող 100-ից ավելի դիտորդներ: Ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասախան. սա` ըստ դիտորդ՝ Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր, Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրատիշեկ Միկլոշկոն: Եվոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի դիտորդական առաքելության ընթացքում ընտրություններն անցել են միջազգային ստանդարտներին համապատասխան:
Կրոնական քաղաքականության պտուղները
Օրերս «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության (ԻԿԿ) ԱԳ նախարարների խորհրդի 37-րդ նիստում ընդունվել են բանաձեւեր, որոնցից մի քանիսում հակահայկական բնույթի ձեւակերպումներ ու գնահատականներ են տրվել: Մասնավորապես, ընդունված բանաձեւերից մեկով՝ Ադրբեջանի փոխանցմամբ, իսլամական երկրներն իրենք իրենց որոշել են, որ Հայաստանն «ագրեսոր է»: Այս բառը իրավական եզր է՝ ժամանակակից միջազգային իրավունքի հասկացություն, որը ենթադրում է մեկ պետության կողմից մեկ այլ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ՄԱԿ-ի կանոնադրության տեսանկյունից ուժի ապօրինի կիրառումը: Ըստ որում՝ «ագրեսիա» հասկացությունն անպայման ենթադրում է նախաձեռնություն, այսինքն՝ այդ բնորոշումը կարելի է տալ միայն նախահարձակ պետությանը:
Սակայն ԻԿԿ-ի անդամ երկրներից ոչ մեկը չի կարող մատնանշել որեւէ տարեթիվ կամ ժամկետ, երբ Հայաստանը Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրի նկատմամբ «ագրեսիա» է իրականացրել:
Սակայն ԻԿԿ-ի անդամ երկրներից ոչ մեկը չի կարող մատնանշել որեւէ տարեթիվ կամ ժամկետ, երբ Հայաստանը Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրի նկատմամբ «ագրեսիա» է իրականացրել:
Աժդահակի երազը
Ի՞նչ են հուշում Խորենացու թաքնատեսական էջերը
Հայոց պատմության թաքնատեսական` պատմության սովորական ընթացքի խորքերը վեր հանող եւ, ըստ այդմ, պատմության եւ առասպելաբանության սահանները խախտող եզակի էջերից է Խորենացու «Պատմության» մեջ բերված Աժդահակի` հայոց նախապատմական շրջանի իրադարձությունները խորհրդանշող երազը: Երազ, որը հայ պատմագիտության մեջ ուշադրության գրեթե չի արժանացել (այն մասնակիորեն հիշատակվել ու մեկնվել է, որքան մեզ հայտնի է, միայն Ալ. Վարպետյանի կողմից), դիտվելով որպես, պարզ է, հայոց պատմության համար ոչինչ չասող ինչ-որ բան: Դե, հայ պատմագետը հայոց պատմության ու հայ պատմագրության առերեւույթ ընթացքը ի զորու չի եղել հասկանալ, էլ ուր մնաց խորքային-էութենականը հասկանա: Մինչ երազին ու երազի մեկնությանը անցնելը, պարզենք, թե ով է երազ տեսնողը` Աժդահակը եւ թե նա ինչ ծագում է ունեցել:
Խորենացու աժդահակապատումի բուն` հայոց աղբյուրը եղել են հայոց հինավուրց թվելյաց երգերը, որոնք նա ինքը լսել է ու որոնք «ախորժելով պահել են գինեվետ Գողթն գավառի կողմի մարդիկ»: Բացի այդ` նա օգտագործել է նաեւ Աժդահակի մասին պարսկա-իրանական առասպելները, ինչպես նաեւ` քաղդեական, ասորական եւ պարսից հին դիվաններում պահպանված մատյանները:
Ներքին խնդիրներ
Բորշչն եփել եմ ես, ես էլ… կուտեմ
«7օր.am»-ի հարցին, թե օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնության հեղինակն ի՞նքն է, թե՞ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է.
– Այս նախաձեռնության գաղափարի հեղինակը ես եմ: Առաջարկը ներկայացրել եմ վարչապետին, քննարկումների արդյունքում մեր նախարարության կողմից տրամադրված հիմնավորումները եղել են բավականին հստակ եւ համոզիչ, օրենսդրական փոփոխությունների փաթեթը մշակել է մեր նախարարությունը, կառավարությունում ներկայացրել եմ ես, ողջ կառավարությունը հավանության է արժանացրել օրենսդրական այս փոփոխությունը: Եթե երկրի իրավունքի տեսանկյունից եւ ԱԺ կանոնակարգով նայենք, նախագահն օրինաստեղծ գործընթացի վրա այս փուլում ազդեցություն չունի: Երբ որ օրենքն ընդունվի ԱԺ-ի կողմից, գնա վավերացման նախագահի մոտ, այդ ժամանակ նախագահի սահմանադրական իրավունքն է՝ դիրքորոշում հայտնել ընդունված օրենքի վերաբերյալ: Դա կամ վավերացնելն է, կամ չվավերացնելը, առարկություններով հետ՝ ԱԺ ուղարկելը:
Իսկ երբ լրագրողները փորձել են ճշտել, թե ՀՀ նախագահն ինչպե՞ս է տրամադրված այս օրինագծի վերաբերյալ, Ա. Աշոտյանը պատասխանել է.
– Հրաշալի հարցադրում է: Կարծում եմ՝ կարող եք ուղղել հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին:
Արտաքին խնդիրներ
Բողոքը կշարունակեն Վրաստանի անկախության տոնից հետո
Վրաստանի 1-ին նախագահի այրին` Մանանա Արչվաձե Գամսախուրդիան եւ նրա կողմնակիցները օրերս նախատեսված բողոքի ակցիա չեն անցկացրել երկրի խորհրդարանի շենքի առջեւ, քանի որ նոր թափով կշարունակեն իրենց պայքարը` Վրաստանի անկախության տոնից` մայիսի 26-ից հետո:
Նրանց խոսքով, նախկին նախագահի որդու` Ցոտնե Գամսախուրդիայի առողջական վիճակը կրկին վատացել է, նա շարունակում է հացադուլը: Մանանա Գամսախուրդիան սպառնացել էր ինքնահրկիզվել երկրի խորհրդարանի շենքի մոտ, եթե իշխանությունները թույլ չտան լրագրողների խմբին այցելել բանտում գտնվող իր որդուն, ով դեռ մայիսի 3-ից հացադուլ է հայտարարել` պահանջելով վերջ տալ բանտարկյալների նկատմամբ կտտանքներին:
Նախկին նախագահի որդին 2 ամիս առաջ Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է 9,5 տարի ազատազրկման` սպանության փորձի մեղադրանքով: Ս. Գամսախուրդիան կտրականապես հերքում է մեղադրանքը եւ նշում, որ դա իր նկատմամբ իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում է իրականացվում:


