Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Եկեղեցին բանադրե՞լ է Մաշտոցին

Առանց գրաքննության` ճշմարտությունը բացահայտելու ակնկալիքով
Իսկ Կորյունը զգուշացել է իսկությունը արտահայտելուց
Թվում է` հայ բոլոր մեծերն էլ ներքին ու արտաքին թշնամական ուժերի կողմից Հայ ինքնության սպանումի փորձերի, հայի նկատմամբ արած տեսակ-տեսակ եղեռնների հետ կապված խորը ողբերգություն են ապրել, ու նրանցից ոմանք (Խորենացին, Նարեկացին, Աբովյանը, Կոմիտասը, Չարենցը, Սեւակը…) դա արտահայտել-սերունդներին ի հիշատակ (ու ի դաս) են թողել, բացի Մաշտոցից` հայոց գրերը գտնողից: Նրա մասին, նրա ոգեղենացումից հետո գրված բազմաթիվ «վարք»-երից ու գրքերից այն տպավորությունն է ստացվում, որ նա երջանիկ կյանքով է ապրել ու գործել, առանց դույզն իսկ ողբերգության. ի կատար է ածել հայի դարավոր իղձը` գտել է կորսված հայոց գրերը, իր կողմից նորոգել դրանք, ժամանակի աշխարհիկ ու «հոգեւոր» (եկեղեցական) իշխանությունների հովանավորությունն ունենալով (մի բան, որը հայ եւ ոչ մի մեծի հետ տեղի չի ունեցել)` հայերեն է սովորեցրել իր` հայերենի կարոտաբաղձությունն ունեցող աշակերտներին, այդ ամենից մեծագույն բերկրանք ստանալով,-դե, թվում է, դրանից էլ բաղձալի վիճա՞կ:

Continue reading →

Քննադատում… եւ ուզում են սովորեցնել

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հրապարակել է զեկույց՝ Հայաստանաում հետընտրական դատավարությունների վերաբերյալ: Այնտեղ մասնավորապես ասվում է՝ «Դատավարություները, որոնք տեղի են ունեցել Երեւանում 2008թ. մարտի հետընտրական բախումներից հետո, բացահայտում են ՀՀ դատական համակարգի թերությունները»:
Ավելի քան 16 ամիս տեւողությամբ ժամանակահատվածում 93 քրեական գործի դիտորդման հիման վրա կազմված 114 էջանոց զեկույցում կան մանրամասն առաջարկներ՝ ի հայտ եկած թերությունները վերացնելու համար:

Continue reading →

Ու՞մ պատուհանը բացեց «Վերին Լարս»-ը

«Վերին Լարս»-ի հսկիչ անցագրային կետի բացումը որոշ չափով կօգնի Հայաստանի տնտեսությանը. այս մասին Երեւանում կայացած «Երեւան-Մոսկվա-Թբիլիսի. Վերին Լարս հսկիչ անցակետի բացումը ռուս-վրաց-հայկական շահերի համատեքստում» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ խոսեց ռուս քաղաքագետ, քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը:

Continue reading →

Վասն յաղթանակի եւ զօրութեան

Մեռելներուն արդար իրաւունքը

Կարմիր ու հրացայտ, յանուն ազատութեան թափուած գաղջ արեան նման, կարմիր՝ սեւ տարածութեանց եւ տարիներու մառախուղին դէմ ալեծածան՝ մեր դրոշին պէս, կարմիր ու վայրագ՝ սրբազան ու նուիրական զայրոյթի պէս, որ պէտք է շառաչէ թշնամիին անարի կողերուն վրայ, մեր աչքերը կարմիր պէտք է տեսնեն այժմ, ինչպես ջղուտ, սրընթաց ու գեղեցիկ աչքերով ցուլը, որ կը խոյանայ, պրկուած ամբողջ սեւ մարմնով՝ կարմիր պաստառին վրայ:
Կարմիր՝ բունծ մը, ափ մը արիւնաթաթաւ հողին պէս բանաստեղծին, թրջած՝ վաղաժամ մեռած մանուկներու արեամբ, թրջած ու գեղեցկօրէն տխուր՝ անուշ արտասուքովը դստրեց Հայոց ու նրբիրան եւ սեւաչեայ աղջիկներուն, կարմիր՝ ինչպէս քրքրում առաւօտը նորածագ ու ցօղաթաթախ, լերանց ու սարերուն Հայոց, մեր աչքերը կարմիր պէտք է տեսնեն այժմ, որպէսզի խաղաղութեամբ ննջեն մեռելները, աստ ու անդ, հայրենի կիրճերու եւ նժդեհ ու կիզիչ անապատներու մէջ:

Continue reading →

Շաբաթվա մարզական կյանքից

Վիճակահանությունների արդյունքները
Մարտի 5-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2010թ. Հայաստանի գավաթի խաղարկության եւ 2010թ. ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից թիմերի վիճակահանությունը: Արդյունքում 2010թ. Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչում կհանդիպեն հետեւյալ զույգերը՝ «Փյունիկ»-«Իմպուլս», «Միկա»-«Կիլիկիա», «Գանձասար» -«Ուլիս» եւ «Շիրակ»-«Բանանց»: Առաջին հանդիպումները կկայանան մարտի 23-24-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 6-7-ին:

Continue reading →

Արիական իմաստության վերհանումը` ազգային վերածննդի հաղթաթուղթ

Ժամանակին Հայաստանի հայ արիները նախաձեռնել էին Երեւանում Արիական Կենտրոն հիմնելու ծրագիր: Այժմ էլ Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ) Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) աջակցությամբ փնտրում է ճանապարհներ՝ այդ նպատակն իրագործելու համար: Նույնիսկ Համաարիական Կենտրոնի հիմնադրման մասին է խոսքը: Իհարկե, դա նախ պետք է անդրադառնա Հայարիականությանը, հետո՝ Համաարիականությանը: Այս առումով փորձեր են արվել մեր մայրաքաղաքում Համաարիական Համաժողով անցկացնելու համար, որոնք սակայն համարժեք աջակցություն չեն ստացել պետական եւ այլ մարմինների կողմից:

Continue reading →

«Խոջալու»-ն փորձում են «ընդդիմախոս» դարձնել Սումգայիթին, Բաքվին, Շահումյանին եւ …

ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Վահրամ Տեր-Մաթեւոսյանը փետրվարի վերջերին Խոջալուի իրադարձություններին նվիրված հանրային դասախոսություն է ներկայացրել Կալիֆորնիայում գտնվող Բերքլիի համալսարանում: Իր ելույթում նա նշել է, որ Խոջալուն Ադրբեջանի հակահայկական քարոզչության առանցքն է եւ ներկաներին անհրաժեշտ տեղեկություններ է տրամադրել Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ, ներկայացրել ռազմական կրակակետերի վերացման մարտական գործողության մանրամասները եւ ադրբեջանական կողմի գործողությունները, որոնց հետեւանքով Աղդամի մատույցներում ադրբեջանցի գրոհայինների կողմից սպանվեցին ու հետագայում մորթազերծ արվեցին Խոջալուից գաղթած թուրք-մեսխեթցիները: Նաեւ մեջբերումներ են արվել այդ օրերի ադրբեջանական ու թուրքական իշխանությունների հրապարակային հայտարարություններից, որոնք վկայում են, որ 1992թ. փետրվարին ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքում իրականացված սպանդը Ադրբեջանի ներքաղաքական վերադասավորումների համատեքստում կազմակերպված սադրանք է:
Continue reading →

Կարեւորենք, բայց չարժեւորենք

Ըստ թուրքական լրատվամիջոցների, Հայոց ցեղասպանության N252 բանաձեւի ընդունման հավանականությունը մեծ է: Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ լարվածությունը հետզհետե սրվում է: Զլմ-ների կարծիքով, թեեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 46 անդամների մի մասն առայժմ չի կողմնորոշվել բանաձեւը սատարելու կամ մերժելու հարցում, այդուամենայնիվ, Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման հավանականությունը մեծ է:
Վաշինգտոնում թուրքական կողմը լոբբիստական գործունեություն է ծավալել: Մասնավորապես, Թուրքիայի մեջլիսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը հանդիպումներ է անցկացնում Սպիտակ տան ներկայացուցիչների ու կոնգրեսականների հետ` փորձելով ամերիկացի օրենսդիրներին հետ պահել հիշյալ բանաձեւի ընդունումից: Գործում են նաեւ ԱՄՆ-ի թուրքական կազմակերպություններն ու միությունները:

Continue reading →

Վրաստանի մայրաքաղաքում ուժեղ փոթորիկ է

Թբիլիսիի քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների ծառայությունը քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել եւ բնակիչներին խորհուրդ տվել մնալ տներում:
Քաղաքի տարբեր մասերում փոթորիկը արմատախիլ է անում ծառերը, պոկում բարձրահարկ շենքերի տանիքները եւ այլ վթարների պատճառ դառնում:
Վրաստանի օդերեւութաբանական ծառայությունը հաղորդել է, որ քամու ուժգնությունը հասնում է 33 մ/վ-ի: Ըստ հետազոտությունների, քամին շուտ կդադարի, սակայն ոչ կայուն եղանակը կպահպանվի մինչեւ մարտի 7-ը:

Continue reading →

Վերին Լարսը` որպես հակակշի՞ռ


Վերջապես բացվել է Վրաստանի եւ եւ Ռուսաստանի միջեւ միակ ցամաքային՝ Վերին Լարսի անցակետը, որը փակ էր 2006թ.-ից: Մարտից նոյեմբեր ժամանակահատվածում անցակետը կգործի ժամը 06:00-ից մինչեւ 22:00, իսկ մյուս ամիսներին՝ 07:00-ից մինչեւ 19:00-ը:
Վերին Լարս անցակետով կկարողանան անցնել միայն ավտոտրանսպորտային միջոցները: Անցակետի բացումը հատկապես շահեկան է Հայաստանի համար, քանի որ այն օգտագործվում է մեր երկիր բեռների փոխադրման համար:
Անցակետի փակումից ի վեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումները իրականացվում են Փոթի-Նովոռոսիյսկ ճանապարհով:

Continue reading →

«100-ականների» «100 քայլ»-ը կտանի դեպի կործանում

ՀՀՇ-ն հերթական խա՞ղն է սկսել

Հայ ազգային կոնգրեսը հրապարակային քննարկման է ներկայացրել սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանում ստեղծված տնտեսական համակարգի արմատական վերափոխումը եւ ժողովրդի գործուն մասնակցությամբ կայուն զարգացման տնտեսության ստեղծումը:

Continue reading →

Քաղաքական խաբկանք, որ միջակություն է ենթադրում

Կամ` Վարազդատ Տերոյանը դեմոկրատիայի մասին

Մարդկությունը քաղաքականության ասպարեզում մշտապես ձգտել է ազատության: Քաղաքական պատմությունը ներկայացվել եւ ներկայացվում է որպես բռնության եւ ազատության անհաշտ պայքար: Մեր օրերում եւս, թերեւս ավելի ուժգին, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մեծամասնությունը, օգտագործելով յուրաքանչյուր հարմար առիթ, բարբառում են ազատությունից՝ խոսքի, ձայնի, խղճի եւ այլն: Դեմոկրատիան համարվել եւ համարվում է բարձրագույն իդեալ, որին ընդհանրապես կարող է հասնել մարդկությունը, իսկ քաղաքական գործչի համար մասսայական հարգանք եւ պատիվ վայելելու լավագույն գրավականն է ներկայանալ որպես դեմոկրատիայի պաշտպան եւ մարտիկ:

Continue reading →

Եկեղեցին` խավարի նոր օջա՞խ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կառավարության ընդունած հերթական մի որոշման դեմ այսպես արտահայտվեց. «…Անիմաստ, անտրամաբանական եմ համարում նոր եկեղեցու կառուցումը»: Ըստ կառավարության որոշման, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց՝ սեփականության իրավունքով պետք է օտարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքով համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար:

Continue reading →

Շաբաթվա մարզական կյանքից

3-ը՝ աշխարհի գավաթի խաղարկությունում
Իրանի Յազդ քաղաքում ավարտված երիտասարդ սուսերամարտիկների աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարում գյումրեցի ճկասուսերակիր Արմենակ Գասպարյանը հաղթանակներ տոնեց նախնական փուլում եւ մտավ գլխավոր փուլ ու գրավեց մրցանակային 3-րդ տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչները, դատարկաձեռն են վերադարձել հայրենիք:

Continue reading →

Արցախյան շարժման 22-րդ տարում

1988թ. փետրվարի 18-ը` պատմական ու բեկումնային տարեթիվ
Երբ անգամ պատմակեղծարար Ադրբեջանը չի կարողանում թաքցնել ճշմարտությունը
Ելնելով միջազգայնորեն այդքան արծարծվող մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներից, ինչպես նաեւ «Ցեղասպանություն հանցանքը կանխելու եւ այդ հանցանքի համար պատժելու մասին» ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի դրույթներից, հաշվի առնելով նաեւ այն, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության զոհվածների ու տուժածների ժառանգորդն է (իհարկե, առանձին դիտարկվում է նաեւ սփյուռքահայության հանգամանքը, քանզի սփյուռքն ինքը Հայոց ցեղասպանության հետեւանք ու ծնունդ է), ստանձելով Հայ Դատի օրինական տիրոջ (պետական կարգավիճակով) պարտականությունները, Երեւանում պետք է ստեղծել Ազգային համաձայնության հանձնաժողով (ԱՀՀ)՝ Հայ Դատի համապարփակ (այդ թվում՝ Արցախ-ԼՂՀ կարգավիճակի լուծման) խնդիրներով զբաղվելու համար:

Continue reading →