Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Շաբաթվա մարզական կյանքից

Առանց մեդալների
Թուրքական Բուրսա քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Չնայած վերջին փուլերում մեր թիմը հաղթանակներ գրանցեց, սակայն բավարարվեց 5-րդ տեղով: Աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, արծաթե մեդալակիր դարձավ ԱՄՆ-ի թիմը, որի կազմում մեդալ նվաճեց նաեւ մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը: Բրոնզե մեդալակիր դարձավ Հնդկաստանի թիմը: Մեր թիմը միայն միավորների ընդհանուր քանակով զիջեց 4-րդ տեղը Ադրբեջանի թիմին: Ամփոփիչ աղյուսակը.
                            Մ  ԸՄ
1. Ռուսաստան  15  24
2. ԱՄՆ                13  21,5
3. Հնդկաստան  13  20
4. Ադրբեջան      12  22

Continue reading →

Անհեքիաթ ամանոր

Ավարտվեցին ամանորյա տոնակատարությունները (հին ու նոր կոչված քրիստոնեական տոմարներով): Հրապարակներից եւ բեմերից գնացին ձմեռ պապը, ձյունանուշը եւ «հեքիաթային» հերոսները: Մեր մանկության տարիներին, երբ մեզ տանում էին Նոր տարվա ներկայացում դիտելու, մենք հավատում էինք բոլոր հերոսներին` թե բարի, թե չար: Այդ հավատը ցայսօր պահպանվել է, այդ հերոսների էությունն է պահպանվել մեր մեջ:
Ի՞նչ է կատարվում այսօր: Մանկական մի շարք ներկայացումներ` բացօթյա, թե թատրոնային, վերածվել են «բիզնես ծրագրերի». որքան հնարավոր է հանդիսատեսից, տվյալ դեպքում ծնողներից ավելի շատ դրամ շորթել: Իսկ երեխաները դիտում են անհեքիաթ նյութ, որի գործողությունների անծանոթ ու անգաղափար շղթան դառնում է օրինաչափ բոլոր ներկայացնումների համար:

Continue reading →

Մարդու բուծումից հետո` լեզվի բուծում

Լյուդվիկ Լազար Զամենգորֆ. ծնվել է 1859թ. դեկտեմբերի 15-ին, Բելաստոկում՝ Ռուսական կայսրության ժամանակ: Մանկուց զգում էր լեզուների անհարմարությունները, հետեւաբար հանգեց այն եզրակացության, որ չկա ընդհանուր մի լեզու, որով կարող են շփվել բոլորը, անկախ ազգերից, ռասաներից, կրոններից: Բժիշկ լեզվաբանը 19-րդ դարի 70-80-ականներին սկսեց կառուցել «Էսպերանտո» նոր լեզվի հիմքերը: Առաջին քայլերը նոր լեզվի ստեղծման մասով արեց դպրոցում` Վարշավայում: Չստացվեց: Զգաց, որ դա ծանր, խելամոլոր  գործ է: Այդ լեզուն պետք է ստեղծվեր այնպես, որ բոլորին մատչելի լիներ, դրա համար սկսեց ուսումնասիրել տարբեր լեզուներ (Զամենգորֆը տիրապետել է 20 լեզուների) եւ 1878թ. վերջացրեց իր աշխատանքը համակողմանի, «ունիվերսալ» լեզվի վերաբերյալ:

Continue reading →

Հա՞յ են… Թե՞ խաղում են հայ…

Անցյալ տարեվերջին մի գրեթե անհավանական լուր տարածվեց ինտերնետային մամուլի միջոցներով՝ իբր «պարզվում է, Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահը (գրում է հոլանդական մի կայքէջ – www. deweekkrant.nl/artikel/2009/juni/18/), 100%-անոց հայ է, հայրը՝ Բագրատյան եւ մայրը՝ Նախշիկյան ազգանուններով, նախնիները Արեւմտյան Հայաստանի Ադանայից են…»: Նշվում է, թե այս խոսքերը հնչել են ԲՌՀՉ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) մամլո ասուլիսի ժամանակ, երբ Դ. Մեդվեդեւին հարցրել են` արդյո՞ք նա հրեական ծագում ունի: Իր հրեական ծագման մասին ՌԴ նախագահն ասել է, որ որեւէ լուր չունի, իսկ իր իռլանդական ծագման մասին բարձրաձայնել է` հավելելով, որ իր նախնիները Իռլանդիա են գաղթել Արեւմտյան Հայաստանից եւ վարժ խոսել են հայերեն:

Continue reading →

Հիմա էլ դեմ են հեռուստաահաբեկչությանը

2006թ. հուլիսին, երբ Իսրայելը սկսեց հարձակումը Լիբանանի վրա՝ ԱՄՆ-ի բացահայտ հովանավորությամբ («Նոր Մերձավոր Արեւելք» աշխարհ բերելու նպատակով, որը նույնպես վիժեցվեց), շատ լավ հասկանում էր, որ խոչընդոտներից մեկը ոչ միայն լիբանանյան դիմադրությունը մարմնավորող «Հըզբոլլա»-ի ազատամարտիկներն էին լինելու, այլեւ նրանց սատարող՝ ոչ նվազ ազդեցիկ «Ալ-Մանար» արբանյակային հեռուստաալիքը: Եվ պատահական չէր, որ հարձակման առաջին թիրախներից էր նշյալ հեռուստաալիքը, որ կատաղի եւ ավերիչ հարձակման ենթարկվելով լռեց, բայց… միայն 2 րոպե: Այո, 2 րոպե անց հեռարձակումը շարունակվեց բունկերից, եւ հեռուստաալիքը դիմադրության հաղթանակի գլխավոր կերտիչներից մեկը դարձավ:

Continue reading →

Դաշնակցությունը, մասոնականությունը եւ երիտթուրքականությունը

Առանց գրաքննության, բայց բանավեճի իրավունքով
Վերջերս ընկերոջս` Համլետ Գեւորգյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությանն էի ներկա: Թեման վերաբերում էր 1895-1908թթ. հայ ազգային-ազատագրական պայքարին ՀՅԴ-ի` այդ պայքարի գլխավոր կազմակերպչի մասնակցության պատմությանը:
Քննարկման ժամանակ իմ ելույթում նշեցի, որ ատենախոսությունը, ընդհանուր առմամբ դրական լինելով հանդերձ, ունի մի կարեւոր թերություն: Հեղինակը դաշնակցության գաղափարա-քաղաքական հայացքներին անդրադառնալիս անտեսել է դրանց` ջհուդա-մասոնականությունից ծագումնաբանությունը:

Continue reading →

Թուրք-հրեական «դիվանագիտակոծումներ»

Թուրքիայի ու Իսրայելի միջեւ հերթական աղմկահարույց միջադեպն է տեղի ունեցել: Իսրայելը վիրավորել է Թուրքիային, եւ թուրքերը փորձում են պատասխանել:
Օրերս Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբի Լեւին հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Իսկ մեկ օր առաջ Երուսաղեմում Իսրայելի փոխարտգործնախարարի մոտ է հրավիրվել այդ երկրում Թուրքիայի դեսպան Ահմադ Չիլիկուլան:
Հունվարի 11-ին Իսրայելի արտգործնախարարի տեղակալ Դանի Այալոնի մոտ է հրավիրվում Իսրայելում Թուրքիայի դեսպան  Չիլիկուլան, եւ Իսրայելում լույս տեսնող ռուսալեզու «Մեր ուղեծիրը» պարբերականի փոխանցմամբ, դեսպանն Իսրայելի արտգործնախարարություն է կանչվել Թուրքիայում նկարահանված «Որոգայթ գայլերի հովտում» ֆիլմի ու վարչապետ Էրդողանի հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով:

Continue reading →

Բարեկամական ու պաշտոնական խրատներ` Թուրքիային

Հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման եւ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացների փոխկապակցումը երկու խնդիրների լուծումն էլ կհետաձգի, կդժվարացնի. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ այսպես է արտահայտվել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: «Հաշվի առնելով, որ եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, եւ հայ-թուրքական հիմնախնդիրը առանձին վերցրած բարդ խնդիրներ են, ես ճիշտ չեմ համարում դրանց ներառումը մեկ ընդհանուր փաթեթում: Դրանցից յուրաքանչյուրի դեպքում արդեն իսկ բարդ է լուծումներ գտնելը: Իսկ եթե մենք դրանք կուտակենք իրար գլխի, ապա լուծումների հեռանկարն ինքնըստինքյան ավելի կհետաձգվի»,- ասել է Պուտինը: Իհարկե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ նույնպես հանդիպեց Թուրքիայի վարչապետը, սակայն առանցքային համարվեց Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպումը:

Continue reading →

Ոչինչ չի մոռացվել… իսկ թուրքն էլի թուրք է

20 տարի առաջ հունվարի 13-19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իրականացվեցին զանգվածային ջարդեր, որոնց հետեւանքով Բաքվի 50 հազարանոց հայ բնակչությունը սպանվեց կամ էլ տեղահանվեց: Ի վերջո Ադրբեջանից Հայաստան գաղթեցին շուրջ կես միլիոն հայեր, սակայն առ այսօր որեւէ փոխհատուցում՝ թողած շարժական ու անշարժ գույքի փոխարեն, չի կատարվել: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից անընդհատ բարձրաձայնվող փախստականների հարցին, ապա նրանք այն ժամանակներում վերադարձան եւ 73 մլն. դոլարի փոխհատուցում ստացան մեր իշխանություններից: Իսկ Բաքվից բռնագաղթածների փոխհատուցման հարցը մինչ օրս մնում է առկախ: Ոչ ոք պարզապես չի զբաղվում այս հարցով: Հարկավոր է մեծ աշխատանք տանել, հաշվարկել, թե որքան է կազմում փոխհատուցման չափը, բռնազավթված են 100 հազարավոր տներ:

Continue reading →

Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ…

Մենք՝ հայերս, պետք է ոչ միայն հասկանանք համազգային միասնության շատ կարեւոր նշանակությունը Հայոց պետականության գոյատեւման ու հարատեւման համար, այլեւ` տեսնենք այն ուժերին, որոնք ազդում ու առաջնորդում են աշխարհի հզորների արտաքին քաղաքականությունը, ռազմավարությունը, որն իր ամենօրյա ազդեցությունն է թողնում Հայաստանի ու հայության վրա:
Անցած 100 տարիների ընթացքում մեծ տերություններն ավելի ու ավելի են միջամտել այլ երկրների գործերին՝ աստիճանաբար վերածվելով համաշխարհային ոստիկանների: Նրանք էլ ստեղծել են այսպես կոչված «Նոր աշխարհակարգ», ինչը Պարսից ծոցի պատերազմի ժամանակ առավել բացահայտ հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը:

Continue reading →

Երեւանը Անկարայից առաջ է վազում… Դեպի ու՞ր…

Հունվարի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում Երեւանի Շահումյանի անվան հրապարակը բազմամարդ էր: Չնայած դեռեւս տոնական օրերին, հազարավոր մարդիկ էին հավաքվել հանրահավաքի՝ ընդդեմ հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրման: ՀՅԴ-ն եւ մի քանի տասնյակ ազգային քաղաքական ու հասարակական կազմակերպությունները հավաստեցին եւս մեկ անգամ, որ վտանգներ են նկատում հիշյալ արձանագրությունների ստորագրման դեպքում, որի համար հերթական անգամ զգուշացնում են ՀՀ իշխանություններին:

Continue reading →

Շնորհավորանք

Հայ-Արիական մաղթանքներով

Հունվարի 15-ին Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի ծննդյան տարեդարձն է: Նա դառնում է 47 տարեկան: Նրան շնորհավորում են ՀԱՄ բոլոր կառույցների անդամները եւ Հայ ազգայնականների համախմբումը` ցանկանալով քաղաքական գործունեությունում անշեղ ու հստակ ուղի` ինչպես մինչ այժմ է:
Հայ Արիական միաբանության Հոգեւոր դասի կողմից վերջերս առաջադրված քրմերի թեկնածուները Արմեն Ավետիսյանին մաղթում են առողջություն եւ «անափ հեռավորություն երկրային ու երկնային չար ուժերից, որպեսզի զուր ժամանակ չվատնի դրանց չնչին ու անիմաստ գոյությունը զգալու համար եւ բոլոր ուժերը ներդնի ի նպաստ մեր մեծ Հայրենիքի վերատիրման»:

Continue reading →

Շնորհավորանքներ

Կառավարության որոշմամբ, դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 10-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օրեր: Այսինքն` քաղաքացիները այսուհետ ամառային արձակուրդից զատ կունենան նաեւ ձմեռային արձակուրդ: Տպագիր մամուլը մեկնում է արձակուրդի: «Լուսանցք»-ն իր ընթերցողներին կհանդիպի 2010թ. հունվարի 15-ին:
Իսկ մինչ այդ շնորհավորում ենք մեր ժողովրդի արիադավան-ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Նժդեհի ծննդյան օրվա եւ հունվարի 14-ի` ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն եւ համբերություն, ազգային խնդիրները հաղթանակով լուծելու կամք եւ կարողություն:
Շնորհավորում ենք Հայ ազգայնականների համախմբման ստեղծման միամյակը, որ նշվեց Հայոց Արդարադատության աստված Միհրի ծննդյան օրը` դեկտեմբերի 22-ին Գառնո տաճարում:

Continue reading →

Ստազանցություն

Մեր փոստից. ամենայն պարզությամբ

«Մի անգամ մարմնի զգայարանները սկսեցին քննարկել, թե իրենցից որն է ամենակարեւորը:
Յուրաքանչյուրը խոսում էր իր բացառիկության մասին, եւ գնալով զրույցը վերածվեց վեճի: Աղմուկն այնքան ուժգնացավ, որ ստիպված միջամտեց գիտակցությունը եւ առաջարկեց, որ զգայարանները հերթով հեռանան մեկամսյա ժամկետով: Եվ 5 ամսից բոլորին պարզ կլինի, թե որ մեկի բացակայությունն էր բոլորի համար ծանր: Եվ դրանով իսկ կպարզեն ամենակարեւորին:

Continue reading →

Ներքին խնդիրներ

Թուրքիան ճար ունենա, իր ցավը կբուժի
Դրանք մեր ատոմակայանի շինարարությանը մասնակցել չեն կարող
    
Այս տարի էներգետկայի ոլորտում միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված որեւէ ծրագիր չի սառեցվել: Կան ծրագրեր, որոնք դանդաղել են, այն էլ իրանական կողմի հետ կապվածը. այս մասին տարեվերջյան մամլո ասուլիսում հայտնեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Ներկայացնենք այս տարվա երկու խոշորածավալ ծրագրեր` Երեւանի ՋԷԿ-ի եւ նոր ատոմակայանի մասով:
Նախորդ տարվա հուլիսի 30-ին տեղի ունեցավ ԵՋԿ-ի նոր էներգաբլոկի հիմնարկեքը: 2010թ. ապրիլի վերջին կայանը ամբողջությամբ կգործարկվի եւ կմիանա հայկական էլեկտրացանցին: 271.7 ՄՎտ ընդհանուր հզորությամբ կայանը 1 կՎտ/ժ էլէներգիա արտադրելու համար 2-2.3 անգամ քիչ վառելիք՝ գազ կծախսի, քան մեր երկրում ներկայումս գործող ՋԷԿ-երը: Այս նոր էներգաբլոկը մեզ թույլ կտա սակագնի տնտեսական կարգավորման եւ բեռի կարգավորման խնդիրները լուծել:

Continue reading →