Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Եւս մի քանի պատվերով «երգիչներ»՝ ՀԱՄ-ի դեմ

ՀԱՄ «Ոգու պահապաններ»-ի Հայտարարություն

ՀԱՄ «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունը երկար ժամանակ չէր արձագանքում ՀԱՄ-ից վտարված որոշ երիտասարդների գործունեությանը, սակայն այստեղ-այնտեղ նրանց հոխորտանքին եւ զազրախոսություններին վերջ տալու համար առայժմ միայն հայտարարում է, որ՝‘
1. Էդգար Հելհելյանը հեռացվել է ՀԱՄ-ից՝ անընդհատ այս կամ այն կազմակերպություններում տեղ որոնելու եւ հատկապես ազգային անվտանգության մարմինների հետ սերտորեն համագործակցելու համար, ինչը շարունակում է նաեւ այսօր:
2. Անդրանիկ Թանգամյանը հեռացվել է Է. Հելհելյանի ազդեցության տակ ընկնելու (ինչը բնավորության գիծ էր դարձել) եւ անիմաստ ու անպատասխանատու հայտարարություններ անելու համար:

Continue reading →

Ինչու՞ է հայը դարձել օտարահավատ եւ օտարապաշտ

Հաճախ ենք լսում, կարդում մեր պատմության մասին, թե ինչ եղել՝ եղել է, ուստի կարիք չկա հետ նայելու, հիմա պիտի առաջ շարժվենք՝ դեպի Եվրոպա… Իհարկե, շարժվել պետք է, այն էլ՝ առաջ: Բայց ո՞վ է որոշել, որ հենց Եվրոպա պիտի շարժվենք եւ դա էլ հենց առաջն է:
Միանշանակ է՝ եվրաաստվածն է դա որոշել՝ փողը՝ դոլարը կամ եվրոն, վարկերը, դրամաշնորհները՝ թաքուն-անթաքույց եվրակաշառքները… որոնք տրվում են երկրներին ու ազգերին՝ կաշառելու ու ստրկացնելու, իրենց «աստծուն» ծառայեցնելու համար: Այո, այդ գումարները տալիս Արեւմուտքի տերերը (իրականում՝ «Աշխարհի գաղտնի կառավարությունը») լավ հասկանում են, որ «երրորդ կարգի» երկրներում վարկերի եւ դրամաշնորհների կեսը եւ ավելին գրպանվելու են, եւ նրանք համաձայն են այդ գործելաձեւին, նրանք դա պարզորոշ տեսնում եւ թույլատրում են… որից հետո էլ բռում են հավաքում այդ երկրների ղեկավարներին եւ ոլորտների պատասխանատուներին:

Continue reading →

Նախագահական հին ու նոր խաղեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այլեւս Հանրապետական կուսակցության անդամ է պաշտոնապես: Միանգամից հարց է ծագում՝‘ ինչու՞ հենց հիմա նա որոշեց անդամագրվել ՀՀԿ-ին: Կարծում ենք` պատճառը հետեւյալն է. ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հակամարտությունը, որը որակվեց որպես իշխանություն-ընդդիմություն հակամարտություն, այլեւս հեռանկար չունի: 3-րդ նախագահը Արեւմուտքի, Ռուսաստանի եւ տարածաշրջանի երկրների համար արեց այն միջազգային եւ ներպետական քայլերը, ինչը շատ ցանկանալով անգամ չարեց 1-ին նախագահը, եւ արդեն անելու խնդիրն էլ դուրս եկավ արանքից…

Continue reading →

Թուրքը միշտ էլ էն թուրքն է… եթե ավելի վատը չէ

Թուրքիայի ներկայիս հայկական (քրիստոնեական) համայնքն ունի 43 եկեղեցի, 17 վարժարան, հիվանդանոց եւ նման բազմաթիվ համայնքային հաստատություններ, որոնց միակ եկամուտն է համայնքի սեփականություն համարվող շենքերի վարձակալության գումարները: Ըստ որոշ տվյալների, ՀՀ անկախացումից հետո Թուրքիա է մեկնել մոտ 30.000 ՀՀ քաղաքացի: Սակայն, երբ խոսք է լինում հայկական համայնքի մասին, ոչ միայն քրիստոնեական, ապա ծպտյալ, թրքացած եւ քրդացած հայերի հետ հայության թիվը ներկայիս Թուրքիայում անցնում է 8-9 միլիոնից:

Continue reading →

Ադրբեջանական հոգսեր, որ կարող են դառնալ մերը


Այդ երկրում թմրանյութերի շրջանառությունը մեծ ծավալների է հասնում: 2009թ. ընթացքում Ադրբեջանի ՆԳ նախարարության աշխատակիցների իրականացրած գործողությունների արդյուքում առգրավվել է անօրինական շրջանառության մեջ գտնվող 908 կգ թմրանյութ:
Բացի այս, Ադրբեջանում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, մարդկանց վաճառքով զբաղվող 222 անձինք են ենթարկվել քրեական պատասխանատվության:
ՆԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, ընթացիկ տարում 908 կգ թմրանյութ է առգրավվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 60,8%-ով աճել է: Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում հաջողվել է կասեցնել մաքսանենգ ճանապարհով 260 կգ թմրանյութի ներմուծում Ադրբեջան: Ի դեպ, թմրանյութերի ներմուծման զանգվածն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2,1 անգամ աճել է, այդ թվում՝ կանանց մոտ:

Continue reading →

Ի՞նչ կորոշի Վրաստանի Սահմանադրական դատարանը

2009թ. նոյեմբերի 10-ին ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի սահմանադրական դատարան՝ օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեություն իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Հայցի համար առիթ դարձավ Վրաստանի արդարադատության նախարարության կողմից ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին որպես դատապաշտպան գրանցման մերժումը ս/թ փետրվարի 16-ին:

Continue reading →

Դպրության խորհուրդը

1. Հայ մեհենական դպրությունը

Ազգի հոգեւոր կյանքին վերաբերող ամեն խորհուրդ բացարձակ է ու հավիտենական: Դրանք գալիս են ազգի ծագումից ու մշտապես ուղեկցում են նրան` անընդհատ մշակելով նրա հոգեւոր ու նյութական կյանքը: Այդ խորհուրդները սկզբունքորեն տարբերվում են ազգային կյանքի` զանազան իրավիճակներով պայմանավորված` անցողիկ ու հարաբերական «հոգեւոր» արտահայտություններից (օրինակ` կրոնական ու գաղափարախոսական «կյանք»-երից): Հայ-ազգային հոգեւոր կյանքի այդպիսի խորհուրդներից է դպրության խորհուրդը, որի նորօրյա արտահայտություններից մեկը եղավ լավ (թեեւ աղճատված ձեւով) 20-րդ դարի 20-ական թվականներին ծնված համալսարան խորհուրդը, որը իր մարմնավոր արտահայտությունը նաեւ ունեցավ (այս «համալսարան»-ը չշփոթել միջնադարյանների հետ, որոնք «հայ» հոգեւոր կյանքի նշված անցողիկ ու հարաբերական դրսեւորումներից են ընդամենը եղել): Այդ խորհուրդը ազգի հոգեւոր կյանքի համապատասխան` բացարձակ ու հավիտենական ծագումի ու լինելության մեջ է միայն իմաստավորելի ու հասկանալի: Ուստի գնանք հայ հոգեւոր կյանքի ակունքներն ու ընթացքները, որտեղից է սերում «համալսարան» խորհուրդը ու դրա մարմնավորումը (թե ինչ իմաստով` կիմանանք ստորեւ):

Continue reading →

Ապազգային դպրոց


ՀՀ դպրոցներում եղծում են պատմական ճշմարտությունը

«Ապազգային դպրոց» խորագրի ներքո վերջերս շատ էինք անդրադարձել ՀՀ-ի հանրակրթական դպրոցների 5-րդ դասարաններում ուսուցանվող «Հայ եկեղեցու պատմություն» դասագրքում տեղ գտած սխալներին: Բայց ոչ պակաս հակահայկական ու հակագիտական սխալներ կան մի դասագրքում, որ կոչվում է «Հայերենագիտություն»:
Նախ` այս դասագիրքը չգիտեմ, թե ինչ կարող էր կոչվել, բայց համենայնդեպս` ոչ հայերենագիտություն, քանզի հայերենագիտությունը չի սահմանափակվում գլխավորապես ՀՀ-ով եւ Հայ առաքելական եկեղեցով:  Այս հանգամանքին, սակայն, մի ուրիշ առիթով կանդրադառնանք: Հիմա խոսենք սխալներից: Սխալներ, որոնք սերնդին ճիշտ չեն ներկայացնում Հայոց պատմությունը: Ուշագրավը, սակայն, այն է, որ սխալ ներկայացումը մասամբ չէ, այլ` ամբողջովին:

Continue reading →

Մեր փոստից. ամենայն պարզությամբ


Հոգի

Հոգու մասին շատերն են խոսել եւ շատախոսել:  
Եվ մարդը այդպես շատախոսելով` իր էությունից շատ է հեռացել:
Եվ շատ խոսելով` սկիզբը մոռացել, փափկակեցության մոլոր մոլության ծառան է դարձել եւ ունայնացել:
Հոգու գոյության թե պնդողները, թե ժխտողները չգիտես ինչո՞ւ ջղաձգվում են նույն դիմածռությամբ եւ նույն հույզերով:  
Հոգու մասին շատերն են խոսում ծանրաշունչ հեւքով ու շինծու դեմքով:
Ու չեն հասկանում, որ շատ խոսելով վատնում են շունչը հոգեճանաչման:
Ու չեն էլ զգում, որ շատ խոսելով  վատնում են իզուր հոգեզգացական խոկումի ժամը:

Continue reading →

Սեւանի համար դեռ պայքարում ենք

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով երբ եղավ Գեղարքունիքի մարզում, այցելեց նաեւ «Սեւան» ազգային պարկ, որտեղ ծանոթացավ պարկի գործունեությանը: Այնուհետեւ երկրի ղեկավարը խորհրդակցություն անցկացրեց Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Չէինք անդրադառնա այս խորհրդակցությանը, եթե Սեւանի հարցը օրախնդիր չլիներ: Պարզապես մի քիչ հասկանալի չէ, ավելի շատ Սեւանի՞ խնդիրն է քննարկվում, թե՞ լճի ափամերձ շինությունների:
Նախագահն իրավամբ ընդգծել է, թե  պետք է մեծ ուշադրություն դարձնել ջրի մաքրությանը, որպեսզի տեղանքային ողողումներ չլինեն եւ ճահճացում չառաջանա, ինչն էլ իր հերթին նոր խնդիրներ կհարուցի. «Ինձ չափազանց անհանգստացնում է կատարվող աշխատանքների որակը: Ես ուզում եմ, որ բոլորը հստակ պատկերացնեն, որ, եթե որակի հետ կապված խնդիրներ առաջանան, պատասխանատվության չափը կրկնակի է լինելու… Եթե միջոցներն արդյունավետ չօգտագործվեն, պատասխանատվությունը եւս կլինի կրկնակի»,- ասել է երկրի ղեկավարը:

Continue reading →

Զօրավար Գարեգին Նժդեհը Տարոնականութեան մասին

Սխալ է, աւելին՝ ոճիր է կարծել, թէ բոլոր ճշմարտութիւնները մարդու պէս մահկանացու են, թէ նրանք էլ մեզ պէս ծնւում են, ապրում, սպառւում, մեռնում:
Ո՛չ, ո՛չ, ճշմարտութիւններ կան, որոնք անմեռ են, յաւիտենական, ինչպէս ինքը՝ ժամանակը:
Այդ կարգի ճշմարտութիւններից են նրանք, որոնք վերաբերում են հայրենիքին, մահուան, յաղթանակին, առաջնորդին, պարտականութեան եւ այլն:
Այդ ճշմարտութիւնները իրենց արիւնով կնքած ու դարերին եւ սերունդներին կտակ են թողած Մամիկոնեան ռազմիկները:
Եթէ բանանք դարերի գերեզմանը եւ խօսեցնենք հայոց պատմութեան մէջ յաւերժացած այդ անմահներին, նրանք պիտի ասեն.
«Մեր օրով ղեկավարի եւ զինուորի համար ոչինչ արժէր կեանքը, երբ Հայրենիքը վտանգի մէջ էր»:

Continue reading →

«Կարսի 1920թ. անկման խորքային պատճառները»

Հոկտեմբերի 30-ին լրացավ Հայոց մայրաքաղաքներից չքնաղ Կարսի թուրք թշնամուն համարյա առանց դիմադրության հանձնման 89-րդ տարին, պարտություն, որն առաջնորդեց հայրենիքի տարածքի մի զգալի մասի թուրքական գրավումին եւ անկախ պետականության կորստին:
Հայ ազգայնականների համախմբման խորհրդի անդամ, պատմ. գիտ. թեկնածու Գեւորգ Յազըճյանը օրերս նույնությամբ վերահրատարակել է վերոհիշյալ վերնագիրը կրող, պատմագիտական հենքով գրած ուսումնասիրությունը` նրան կցելով մի ներածական խոսք` երկրորդ հրատարակության առթիվ, որը եւ ներկայացնում ենք «Լուսանցք»-ի ընթերցողների ուշադրությանը` ազատ խոսքի իրավունքով:

Continue reading →

Կլինեն անկանխատեսելի հետեւանքներ

«Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունն օրերս հայտարարել է, որ Արցախի ազատագրական պատերազմում հայ զինվորը, կամավորականը պաշտպանել են հայության գոյությունը եւ հաստատել Հայոց պետականությունը: Պարտությունը մարտի դաշտում բերելու էր մեծագույն կորուստների: Պատերազմի ավարտից անմիջապես հետո ՀՀ քաղաքական ղեկավարությունը, Արցախի խնդրի կարգավորման հարցում որդեգրեց փոխզիջումային մոտեցումներ, որի դառը պտուղները քաղում ենք նաեւ այսօր, հայտնի «մադրիդյան սկզբունքներով»: Նախաձեռնությունը հայտնում է, որ «…դեռեւս 1994-1998թթ. ՀՀ ղեկավարությանը առաջարկվում էր ազգովին լծվել ազատագրված տարածքներում Ադրբեջանից մի քանի հարյուր հազար հայ փախստականների բնակեցման գործին, սակայն «զգուշավոր» քաղաքական նկատառումներից ելնելով մասնակի բնակեցվեց միայն Քաշաթաղի՝ նախկին Լաչինի շրջանը… 3-րդ հանրապետության բոլոր ժամանակների քաղաքական ղեկավարների կողմից ազատագրված տարածքների բնակեցումը դիտվել է որպես ոչ իրատեսական եւ կործանարար Հայոց պետականության համար: Սակայն Արցախի հարցի վերջնական եւ համապարփակ լուծումը կլիներ այն ժամանակ, երբ այդ տարածքներում արդեն իսկ կբնակվեր մի քանի հարյուր հազար հայ: Աշխարհը չէր կարող հաշվի չնստել այդ փաստի հետ»:

Continue reading →

Մեր փոստից. ամենայն պարզությամբ

Ո՞ւմ  հավատալ

Մի ժամանակ ազգականիս, ընկերոջս, հարեւանիս… ասած սուտը իմը չէի համարում: Կարծում էի, թե անմասն եմ նրանց ստից: Կարեւորն այն է, որ ես չեմ խաբում:  
Խոսքով եւ մտքով բացառում էի նրանց ստի՝ դեպի ինձ չնչին իսկ ուղղորդվելու հավանականությունը: Եվ ինձ համար նրանց ոչ միայն սուտն էր անսպասելի, այլ նաեւ կասկածը: Եվ երբ փորձեցի հասկանալ իմ հանդեպ առաջացած կասկածների պատճառները, գտա լոկ մեկը՝ իմ հավատը:
Ու հասկացա, որ Ճշմարտությունը ընկալելու համար հավատս չափազանց մեծ է ու դրանից էլ ծանր:

Continue reading →

Վերակենդանացվում է Հայ արիական հարուստ խոհանոցը

Որեւէ հավաքականության արժեքների շարքում ուրույն տեղ ունի իրեն բնորոշ խոհանոցը: Ուտելիքը ու, մասնավորաբար, նրա պատրաստման եւ մատուցման ձեւերն ունեն ոչ միայն նյութական, այլեւ, հոգեւոր կարեւոր կողմեր, որոնք արտացոլում են տվյալ հավաքականության պատմամշակութային ամբողջ ժառանգությունը, նրա էությունն ու աշխարհայացքը, նրա պատկերացումներն ինքն իր, իր անցյալի, ներկայի ու ապագայի, հավատքի, ուժի, մարդկային մյուս հավաքականությունների, մեր մոլորակի ու առհասարակ տիեզերքի եւ բազմաթիվ այլ հասկացությունների մասին:

Continue reading →