Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ճանապարհին…

Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունը Երեւանում համատեղ լսումներ է կազմակերպել կառույցի Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի երիտասարդների հետ, որտեղ քննարկվել են «Հայ-թուրքական հարաբերությունները եւ Արեւմտյան Հայաստանը», «Արցախը եւ ազատագրված տարածքները», «Ջավախքի եւ Նախիջեւանի խնդիրները» թեմաները:
Որոշվել է այս թեմաների քննարկումները շարունակել նաեւ սփյուռքահայ երիտասարդների շրջանում:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ  34 (120),  2009թ.

Continue reading →

183 մլրդ դրամ պակասորդով` դեպի 2010 թվական

Կառավարությունը արտահերթ նիստում քննարկեց եւ հավանության արժանացրեց 2010թ. բյուջեի նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ մինչեւ հոկտեմբերի 2-ը: ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի կարծիքով, 2010թ. արդեն կնկատվի ոչ մեծ, բայց 1.3%-ի շրջանակներում աճ: Այս տարվա օգոստոսին տնտեսական անկումը նվազել է 0.1%-ով (18.5%-ից դառնալով 18.4%): Մինչեւ տարեվերջ հնարավոր է, որ անկումը հասնի 15%-ի: Տ. Դավթյանի խոսքերով,  2010թ. ՀՀ-ն կսկսի դուրս գալ ճգնաժամից:
Դատելով հաջորդ տարվա երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթից՝ բյուջետային եկամուտները զգալիորեն նվազել են: Եթե սրան հավելենք նաեւ այն, որ ըստ պետբյուջեի տվյալների, սոցիալական ծախսերի կրճատում չի նախատեսվում, ապա հարց է ծագում` այդ եւ բազում այլ խնդիրներ ինչպե՞ս ենք լուծելու նվազ եկամուտներով:  

Continue reading →

Հուդան եւ 30 արծաթը հասան նաեւ որոշ «քրմերի՞»

Պարզաբանում է Հայ Արիական Միաբանությունը
Oրեր առաջ Հայ Արիական միաբանությունն (ՀԱՄ) ու Հայ ազգայնականների համախմբումը հայտարարություն էին տարածել Երեւանում Արիական-հեթանոսական մայր տաճար կառուցելու նախաձեռնության մասին: Եվ այդ նախաձեռնությանը, ինչքան էլ մեզ համար տարօրինակ ու ցավալի է, բացասաբար վերաբերեցին… «Արորդիների Ուխտ»-ի որոշ քրմեր: Պատճառը, ցավոք, հետո պարզ դարձավ, ինչին առիթի դեպքում կանդրադառնանք…
Այժմ ՀԱՄ Գերագույն Խորհուրդն ընդամենը արձանագրում է, որ «Արորդիների Ուխտ» կոչվող քրմական խորհուրդը վերջնականապես պախարակեց իրեն եւ սկիզբ դրեց այս` արդեն ձեւական դարձած կառույցի զանգվածային անտեսմանը, արհամարհմանը: Քրմական խորհուրդ կոչվածը անբարո կերպով ապատեղեկատվություն է տարածել ՀԱՄ անդամների մասին` նշելով, թե ՀԱՄ-ականները «Արորդիների Ուխտ»-ի անդամներ են:

Continue reading →

Արեւմտյան Հայաստանի նկատմամբ ախորժակ ունեն ոչ միայն թուրքերը

Սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլը սուլթան Աբդուլ Համիդի հետ սակարկել է Հայկական հարցից ազատվելու հարցը` թեկուզ հայերին բնաջնջելու գնով Պաղեստինի տարածքը ձեռք բերելու համար: Այս մասին բավական մանրամասն գրել է պաղեստինցի արաբ պատմաբան Մարվան Բուհեյրին «Թեոդոր Հերցլը եւ Հայկական հարցը» աշխատության մեջ, որը լույս է տեսել «Պաղեստինյան հետազոտությունների ամսագրի» 7-րդ հատորում (Բեյրութ, 1977թ.):
Այդ ծրագիրն իրականացրին երիտթուրքերը (որոնց մեծ մասը ծպտյալ հրեաներ էին)` իրագործելով Հայոց Մեծ եղեռնը: Մեծ Բրիտանիայի Պոլսի դեսպան Ջերալդ Լոութերն իր ԱԳ նախարարին հղած 1910թ. մի խիստ գաղտնի տեղեկագրում մանրամասնել է երիտթուրքական ղեկավարության հրեա-սիոնական էությունը:

Continue reading →

Ո՛չ հայ-թուրքական «եղբայրության»-ը

Մի՛ դարձիր խամաճիկ
Սեպտեմբերի 30-ին «Միացում» նախաձեռնությունը ԳԱԱ շենքի դիմաց կազմակերպել էր բողոքի հավաք՝ ընդդիմանալու «հայ-թուրքական» արձանագրությունների հետ կապված ակադեմիկոսների դրական վերաբերմունքին: Ոստիկանությունը թույլ չտվեց ցուցարարներին մոտենալ շենքին, եւ նրանք ստիպված ցույցն անցկացրեցին հանդիպակաց մայթում: Բողոքավորները վանկարակում էին` «Ամո՛թ  մտավորականներին», «Հող հանձնողը՝ դավաճան» եւ «Չարչիներ, հեռացե՛ք»: Կար նաեւ մի պաստառ, որի վրա գրված էր. «Ակադեմիկոս, մի՛ դարձիր խամաճիկ»:
Պատասխանելով «Լուսանցք»-ի թղթակցի այն դիտարկմանը, թե որոշ ուժեր, որոնք ընդդիմանում են «հայ-թուրքական» արձանագրություններին, պատրաստ են այն ստորագրել մասնակի փոփոխություններով, «Միացում» նախաձեռնության հիմնադիր անդամներից, ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ Ալեք Ենիքոմուշյանն ասաց. «Նախաձեռնությունում հատուկ չի քննարկվել այդ հարցը, սակայն ինքը դեմ է առանց նախապայմանի որեւէ արձանագրության, եւ անշուշտ նախապայման առաջադրողը պետք է լինի հայկական կողմը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ մեր երկիրը պատրաստ չէ ոչ մի համաձայնության պայմանագիր ստորագրելու»:  

Րաֆֆի Բաբակյան

Continue reading →

Հայաստանը` նոր ճամփաբաժանում

Թուրքիան Սիրիայի հետ մուտքի արտոնագրեր այլեւս չի կիրառելու, արդեն կա փոխհամաձայնություն: Այժմ էլ Անկարան պատրաստվում է Իրանի հետ մի կարեւոր տնտեսական նախաձեռնության: Մեկնարկել է թուրք-իրանական սահմանամերձ գոտում ազատ արդյունաբերական գոտի հիմնելուն միտված նախագիծը: Ծրագրի նպատակը ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանում եղած արդյունաբերական գոտիների նմանօրինակը ստեղծելն է:
Նախագծի ենթակառուցվածքային եւ տեխնոլոգիական կողմն ապահովելու է Թուրքիան, իսկ էներգակիրների մասով՝ Իրանը: Ծրագրվում է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությունն այդ նախագծին:

Continue reading →

Դոլա՞ր, Եվրո՞, թե՞ նոր արժույթ

ՄԱԿ-ի՝ զարգացման եւ առեւտրի վերաբերյալ ամենաթարմ զեկույցում արմատական եզրահանգում է արտահայտվում այն մասին, որ աշխարհում ստեղծված արժութային համակարգը արդյունավետ չէ, համաշխարհային տնտեսությունն արգելակում է եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկն է: Եզրահանգում է արվում, որ դոլարի դերը որպես համաշխարհային պահուստային արժույթ, պետք է վերանայել:
Մի շարք երկրներ, այդ թվում Չինաստանն ու Ռուսաստանը քննադատել են համաշխարհային ֆինանսական իրավիճակը, որը հիմնվում է դոլարի վրա՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ: Առաջարկվում է ստեղծել մի նոր համակարգ, որը կկարգավորի փոխարժեքը եւ կենտրոնական բանկերին կպարտավորեցնի ինտերվենցիա կատարել՝ սեփական արժույթի աջակցության կամ թուլացման համար:

Continue reading →

Քրմուհին հայոց

(պատմության պատառիկ)
Բուն ազգային կյանքով ու հավատքով ապրելու ժամանակներում՝ հեթանոս ժամանակներում Հայաստանում եղե՞լ են արդյոք հայ քրմուհիներ, հայոց մեհյաններում հայ քրմերի հետ մեկտեղ աստվածներին քրմուհիներ էլ սպասավորություն արե՞լ են, թե՞ ոչ: Առաջին հայացքից ինքնըստինքյան պարզ է թվում, որ եթե՝ հայոց մեջ Մոր եւ Սիրո ու Գեղեցկության պաշտամունք է եղել եւ դա ազգի մեջ բյուրեղացել՝ հասել է բացարձակության աստիճանի. ըստ այդմ՝ հայոց դիցարանում ունենք Անահիտ Աստվածամորը՝ Աստվածներին ու Աստվածամարդկանց ծնող Մորը եւ Սիրո ու Գեղեցկության հովանավոր Աստղիկ Աստվածուհուն, ովքեր իրենց էությամբ ու գործառույթով առանձնանում են արարչական ընտանիքի մյուս անդամներից. հայոց աշխարհում եղել են, համապատասխան դրա, Աստվածամորը եւ Դիցուհուն նվիրված մեհյաններ (սա պատմիչները հաստատում են), որոնց սպասավորները, պարզ է, Աստվածամոր եւ Դիցուհու առանձնահատուկ՝ կանացի էության ու գործառույթի կրողներ պետք է լինեին.

Continue reading →

Ինչու՞ են հանրապետականները խառնվում արիների գործերին

– Պրն. Ավետիսյան Ձեզ պարբերաբար փորձում են ներքաշել ինչ-ինչ անհեռանկար բանավեճերի մեջ: Արիականության շուրջ անիմաստ «սենսացիաներ» են փնտրում: Ինչու՞:
– Շուրջ 20 տարի է արիականության, հայ-արիականության տեսությունը դանդաղ, բայց հաստատուն արմատներ է ձգում մեզանում, հետեւորդներ է ձեռք բերում Հայաստանում եւ սփյուռքում, քանզի բխում է հայի բուն ակունք-արմատներից եւ հարազատ է ՀԱՅ ԳԵՆ-ին, Տեսակին: Չնայած առկա եւ արհեստականորեն առաջացվող տարաբնույթ խոչընդոտներին, արդեն «արիական», «կեռխաչ-սվաստիկա», «հայ-արիականություն», «Հայ Աստվածներ», «հեթանոսություն» կամ «հայոց տասնյակ հազարամյակների պատմություն» հասկացություններն այլեւս լուրջ ընդդիմության չեն հանդիպում: Իսկ առաջ, նույնիսկ ոչ թե 20 կամ 10 տարի, այլ 5 տարի առաջ էլ, դեռ լրջորեն պայքարում էինք հայոց արիական ծագման եւ հին հավատքի հաստատման, ճանաչողության համար: Հիմա դժվարությունները կարծես հետեւում են եւ, հատկապես նրանք, ովքեր թաքնվում էին մեր խոսքերի ու գործերի հետեւում, սկսել են ի հայտ գալ ու «հերոսանալ», բայց այնքան ճղճիմ, որ նույնիսկ ծիծաղելի է ու հաճախ բարձրաձայն հայհոյելու կարիք չի առաջանում:

Continue reading →

Հայ ազգայնականները պահանջում են

Հայ ազգայնականների համախմբումը սեպտեմբերի 23-ին Հայ արիական միաբանության գրասենյակում հրավիրել էր մամուլի ասուլիս՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի դեմ կատարված վրաերթի քրգործը կարճելու եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին թեմաներով:
Արմեն Ավետիսյանը նախ ներկայացրեց իր դեմ կատարված «վրաերթի» քրգործը եւ համաներումով այն կարճելու «հիմքերը»:
– Այդ քրգործը փնթի է կազմված, առանց համոզիչ հիմքերի, նույնիսկ պաշտոնական գրագրության ակնառու հակասություններով,-նկատեց Ա. Ավետիսյանը:
Ըստ նրա՝ քրգործում ամենահետաքրքիր հակասություններից մեկն այն է, որ պատահարից 1 ամիս անց ոստիկանության փաստաթղթերում նշվում է (փաստաթղթերի պատճենները խմբագրությունում են-խմբ.), որ հայտնի չէ վրաերթի մեղավոր վարորդը եւ չկան վկաներ, բայց  այսպես կոչված վրաերթից ընդամենը օրեր անց, երբ ինքը հիվանդանոցում էր, իր ընկերներին եւ հարազատներին է մոտենում ոմն Շողակաթ Ամիրխանյան եւ ներկայանալով որպես պատահարի մեղավոր, ինչ-ինչ առաջարկներ է անում՝ մեղքերը քավելու համար:

Continue reading →

Ի՞նչը կմիացնի նրանց

2,5-ամսյա ընդմիջումից հետո Հայ ազգային կոնգեսը վերջերս վերստին հանրահավաք կազմակերպեց, որն էլի ավարտվեց երթով: Այն անցավ Հանրապետության հրապարակով, որտեղ հացադուլ են հայտարարել ՀՅԴ-ականները՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցով:
ՀԱԿ-ի երթն ավարտվեց Հյուսիսային պողոտայում, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը հրաժեշտ տվեցին իրենց համակիրներին: Այնպես ստացվեց, որ դա երկար հրաժեշտ էր, չնայած Երեւանի քաղաքապետարանի արդեն առկա թույլատվություններին՝ մի քանի օրեր շարունակ հանրահավաքներ անցկացնելու առումով, որովհետեւ ՀԱԿ-ը կրկին հրաժարվեց հանրահավաքային պայքարից:

Continue reading →

Սինգապուրյան հրաշքները Հայաստանում չեն գործի


Օրերս Հայաստան էր այցելել Սինգապուրյան տնտեսական հրաշքի հեղինակը` այժմ Սինգապուրի հանրապետության նախարար Լի Կվան Յուն: Նա ներկայացրեց Հայաստանի զարգացման հեռանկարների իր տեսակետները: Մինչ դրանց անդրադառնալը, հակիրճ ասենք, թե ով է Կվան Յուն, որպեսզի ավելի պարզ դառնա նրա ասածը:
Կվան Յուն ծնվել է Սինգապուրում 1923թ.: Որպես վարչապետ պաշտոնավարել է 1959 – 1990թթ, այնուհետեւ կամավոր պաշտոնաթող է եղել, որպեսզի թույլ տա մի խումբ երկրորդ սերնդի առաջնորդներին ստանձնել Կառավարության ղեկավարումը: Լիի երկարաժամկետ իշխանության օրոք Սինգապուրը տնտեսական զգալի եւ բազմակողմանի աճ ապրեց:

Continue reading →

Նախնյաց պաշտամունքի տոնից մինչեւ… մեռելոց

«Հայրենի՛ք: Այդ հասկացողությունը կը պատկանի ավելի բարոյական իրերի կարգին, քան նյութական: Դա, հայրենի հողը լինելուց զատ, «որին նախախնամությունը շղթայել է մեր մարմինը ու հոգին», միությունն է նաեւ նրանց, որոնք ապրել են, որոնք կ՛ապրեն եւ որոնք պիտ ապրեն»,- ասել է Նժդեհը: «Որոնք ապրել են»,- նրանք ազգի‘ կենդանի ոգի դարձած այն նախասկիզբներն են, որոնք ոգեղենորեն հսկում, հովանավորում են ողջերին: Նրանց, այլ կերպ, անվանում ենք նախնիներ: «Նախնիների աճյունն է ստեղծում Հայրենիքը»,- ասել է Լամարտինը: Նախնիների պաշտամունքն է ազգին ազգ պահում, ապահովում նրա ողջապահիկ ընթացքը, բարոյապես պահում նրան անսայթաք: Նախնիների դեմ մեղանչած ազգը, վաղ թե ուշ, դառնում է ժողովուրդ, մեծապես վտանգում իր ապագան: Իմաստունները վաղուց են նկատել, որ հավատալիքներն ու կրոնները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ նաեւ նախնիների (եւ նրանց մեջ հատկապես մեծերի) պաշտամունքի արտահայտություն: Չի կարող հավատք ու կրոն ունենալ իր նախնիներին ուրացող ազգը:

Continue reading →

Հայտարարություն

Արիականության անունից անգամ փախչողները մեր շվաքի տակ «արիականներ» են դարձել

«Իրավունք» թերթուկը վաղուց իր որոշակի սին հեթանոսությամբ (եւ իբր հեթանոսներով) փորձում է ինքնահաստատվել մայր-թերթի պառակտումից եւ երկու «Իրավունք»-ների առաջացումից հետո եւ արդեն երկրորդ անգամ փորձում է իբր վարկաբեկել ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ թերթուկի «հերոս» երեւալու ծիծաղելի ձգտումով:
Տխուր թերթուկի տխուր պահվածք: Ուրիշ ոչինչ: Ահա մեր պատասխանը: Քանի որ այս լրատվամիջոցի խմբագրակազմին էլ, Արմեն Ավետիսյանին էլ մեր հանրությունը լավ տարբերակում է, ուստի թերթուկի պատվերով համերգներին պատասխանում ենք զուտ լուռ չմնալու համար:

Continue reading →

Վրաստանին էս մի չոռն էլ կպավ

Ինչպես հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը, իրենց մոտ արդեն խոզի գրիպ կա. դրանով վարակվել է Թուրքիայում հանգստանալուց հետո Վրաստան վերադարձած մի երիտասարդ աղջիկ: Հիվանդի առողջական վիճակը թեեւ բավարար է, բայց նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, նախարարությունում հատկանշել են, որ դա վարակի երկիր բերման առաջին դեպքը չէ, դեռեւս չի հայտնաբերվել այնպիսի մի դեպք, որ հիվանդությունը գրանցվի հենց երկրի ներսում, կամ այնպիսինը, որ վարակը մարդուց մարդ փոխանցվի:
Մինչ այս Վրաստան վարակը բերվել է Գերմանիայից, Իսպանիայից եւ Անգլիայից: Հարկ է նշել, որ մինչ այս երկրում գրանցված 13 դեպքերը ծանր չեն եղել եւ հեշտ են բուժվել:

Continue reading →