Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Սեփական հայրենիքում զբոսաշրջի՞կ

Միայն ապուշը կհամաձայնի

Թուրքական «Հուրիեթ» (Hurriyet) պարբերականը հրապարակել է դիտարկումներ այն մասին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ինչ ազդեցություն կունենա երկրների տնտեսությունների վրա:
Որոշակի պարզաբանումներ ստանալու համար օրաթերթը դիմել է թուրք-հայ գործարար միության համանախագահ Քաան Սոյաքին:
«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը ներկայումս կազմում է շուրջ 150 մլն դոլար: Կարճ ժամանակահատվածում այդ ցուցանիշը կարող է կրկնապատկվել` հասնելով մինչեւ 300 մլն դոլար: Իսկ առաջին երեք տարում առեւտրաշրջանառության ծավալները հակված են լինելու հասնել մինչեւ 1 մլրդ դոլարի»,- ըստ «Հուրիեթ»-ի, ասել է թուրք համանախագահը եւ հավելել, թե սահմանների բացումը կուղեկցվի առեւտրի աշխուժացմամբ ու դա կնպաստի երկրի արեւելյան շրջանների, մասնավորապես, Կարսի զարգացմանը:

Continue reading →

Ինչու՞ են հանրապետականները խառնվում արիների գործերին

– Պրն. Ավետիսյան Ձեզ պարբերաբար փորձում են ներքաշել ինչ-ինչ անհեռանկար բանավեճերի մեջ: Արիականության շուրջ անիմաստ «սենսացիաներ» են փնտրում: Ինչու՞:

– Շուրջ 20 տարի է արիականության, հայ-արիականության տեսությունը դանդաղ, բայց հաստատուն արմատներ է ձգում մեզանում, հետեւորդներ է ձեռք բերում Հայաստանում եւ սփյուռքում, քանզի բխում է հայի բուն ակունք-արմատներից եւ հարազատ է ՀԱՅ ԳԵՆ-ին, Տեսակին: Չնայած առկա եւ արհեստականորեն առաջացվող տարաբնույթ խոչընդոտներին, արդեն «արիական», «կեռխաչ-սվաստիկա», «հայ-արիականություն», «Հայ Աստվածներ», «հեթանոսություն» կամ «հայոց տասնյակ հազարամյակների պատմություն» հասկացություններն այլեւս լուրջ ընդդիմության չեն հանդիպում: Իսկ առաջ, նույնիսկ ոչ թե 20 կամ 10 տարի, այլ 5 տարի առաջ էլ, դեռ լրջորեն պայքարում էինք հայոց արիական ծագման եւ հին հավատքի հաստատման, ճանաչողության համար: Հիմա դժվարությունները կարծես հետեւում են եւ, հատկապես նրանք, ովքեր թաքնվում էին մեր խոսքերի ու գործերի հետեւում, սկսել են ի հայտ գալ ու «հերոսանալ», բայց այնքան ճղճիմ, որ նույնիսկ ծիծաղելի է ու հաճախ բարձրաձայն հայհոյելու կարիք չի առաջանում:

Continue reading →

Հայ ազգայնականները պահանջում են

Հայ ազգայնականների համախմբումը սեպտեմբերի 23-ին Հայ արիական միաբանության գրասենյակում հրավիրել էր մամուլի ասուլիս՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի դեմ կատարված վրաերթի քրգործը կարճելու եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին թեմաներով:

Արմեն Ավետիսյանը նախ ներկայացրեց իր դեմ կատարված «վրաերթի» քրգործը եւ համաներումով այն կարճելու «հիմքերը»:

– Այդ քրգործը փնթի է կազմված, առանց համոզիչ հիմքերի, նույնիսկ պաշտոնական գրագրության ակնառու հակասություններով,-նկատեց Ա. Ավետիսյանը:

Ըստ նրա՝ քրգործում ամենահետաքրքիր հակասություններից մեկն այն է, որ պատահարից 1 ամիս անց ոստիկանության փաստաթղթերում նշվում է (փաստաթղթերի պատճենները խմբագրությունում են-խմբ.), որ հայտնի չէ վրաերթի մեղավոր վարորդը եւ չկան վկաներ, բայց այսպես կոչված վրաերթից ընդամենը օրեր անց, երբ ինքը հիվանդանոցում էր, իր ընկերներին եւ հարազատներին է մոտենում ոմն Շողակաթ Ամիրխանյան եւ ներկայանալով որպես պատահարի մեղավոր, ինչ-ինչ առաջարկներ է անում՝ մեղքերը քավելու համար: Ի դեպ, հետո քրգործում նշվում է՝ իբր վարորդը ոստիկանության աշխատակիցների կատարած համապատասխան աշխատանքների շնորհիվ, զգալով իր մեղքը, հանդես է եկել մեղայականով:


Continue reading →

Հայ-թուրքական վերջնագրի սպասումով

Հայ-թուրքական կոչվող հարաբերությունների քննարկումը թեւակոխում է նոր փուլ: Ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում օրեր առաջ սկսվեցին այդ քննարկումները: Անկարայում դա առայժմ իրականացնում է ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն (գուցե հետո այդ երկրի նախագահը կամ վարչապետը նախաձեռնեն), իսկ Երեւանում քննարկումները նախաձեռնվել են միանգամից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Թուրքիայի արտգործնախարարն իր հանդիպումներն սկսել է խորհրդարանական քաղաքական ուժերի, ինչպես նաեւ մեջլիսի ընտրություններում առնվազն 1% ձայներ հավաքած կուսակցությունների ղեկավարների հետ: ՀՀ նախագահը միանգամից հրավերներ է ուղարկել երկրում գործող (խորհրդարանական եւ արտախորհրդարանական) 70-ից ավելի կուսակցությունների ղեկավարներին: Ինչպես նկատելի է, Թուրքիայում փորձում են նախ ԱԳ նախարարի միջոցով կատարել հիմնական ճշգրտումները, իսկ Հայաստանում միանգամից գործի են անցել ՀՀ նախագահի մակարդակով:

Continue reading →

Գծաձեւային խորհրդանիշեր

Հավասարաթեւ խաչ
Հավասարաթեւ խաչ նշանն ինքնին տիեզերաիմաստ է ու նախեւառաջ Ամենայն Ստեղծիի Մեծ Պայթյունը բնորոշող խորհրդանշան է, որի պտույտներից էլ (աջ կամ ձախ) առաջանում է Արեւխաչը՝ Կեռխաչը:
Այնպես որ, խաչի պաշտամունքը հնագույն ժամանակներից է գալիս, եւ խաչապաշտությունը նորելուկ կրոնների մենաշնորհը չէ… Այս նշանը ցույց է տալիս նաեւ Երկիր մոլորակի կողմերը՝ հյուսիս, հարավ, արեւելք, արեւմուտք: Իսկ միջնակետը առանցքն է: Նշանը նաեւ գումարման, ավելացման նիշն է եւ արտահայտում է դրականի իմաստը: Նշանի հորիզոնական գիծը՝ գծաձեւը, Երկրի հորիզոնական հարթությունն է, արտահայտում է բացասականի իմաստը, ուղղահայացը՝ տիեզերքից եկող էներգիան է, հորիզոնական (բացասական) հարթությանը հատում է վերեւից եկող էներգիան (-, /, +), ստանում է դրական լիցքավորում, որն էլ արտահայտում է դրական իմաստով:

Continue reading →

Վրացական եղբայրության եւ ժողովրդավարության հետեւանքը…

Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդներին՝ ուշադրություն հրավիրելով Եվրամիության համապատասխան մարմիններին ջավախքահայ հասարակական ու քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի շուրջ ընթացող զարգացումներին:
Ստորեւ ներկայացնում ենք նամակի հայերեն թարգմանությունը՝ կատարված «Երկիր» միության կողմից:

Continue reading →

Հիմա թուրքերի հետ քույրիկ-եղբայրի՞կ ենք դառնալու

Ձյուդոյի առաջնության ժամանակ բացասական պատասխանեց հանդիսատեսը

Երեւանում սեպտեմբերի 11-ին մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության պաշտոնական բացման արարողությունը կայացավ սեպտեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայաստան էին ժամանել 38 երկրների ներկայացուցիչներ (295 մարզիկներ, մարզիչներ, լրագրողներ):
Առաջնության պաշտոնական բացման արարողության համար երբ բեմ հրավիրվեցին մասնակից երկրների դրոշակակիրները, Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչների երեւալուն պես դահլիճը դժգոհության «նոտա» արձակեց:

Continue reading →

Այստեղ, այնտեղ եւ մեզ մոտ

Թուրքական, իրանական ռմբահարումներ՝ քուրդ գրոհայինների դեմ
Թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները, ըստ «Սի Էն Էն Թուրք» (CNNTurk) լրատվական գործակալության, Շրնաք, Շիիրթ եւ Հաքքարի շրջաններում դեռեւս շարունակում են ռազմական գործողություններ իրականցնել ՔԲԿ-ի (Քրդական բանվորական կուսակցության) զինյալների դեմ:
Դրան զուգահեռ, իրանական բանակի ստորաբաժանումները նույնպես մեկընդմերթ հրետակոծում են PJAK-ի (Քրդստանի ազատ կյանք կուսակցության) ռազմաճամբարները, որոնք տեղակայված են Իրանի եւ Հյուսիսային Իրաքի սահմանամերձ գոտիներում:
Նշենք, որ PJAK-ը համարվում է ՔԲԿ-ի իրանական թեւը:

Continue reading →

Ես Գարեգին Նժդեհը չեմ

Սուրեն Սպանդարյանին չեն հավատում

Հայկական ռադիոյին ուղղված հարց՝ «Ո՞վ է հսկում (ՍՐօՔցպՑ) Գարեգին Նժդեհի հրապարակը»: Պատասխան՝ «Սուրեն Սպանդարյանի ուրվականը»: Այս զավեշտական վիճակում է Երեւանը:  Խորհրդային կայսրության վերջին օրերին թաքուն, գիշերով բերեցին եւ տեղադրեցին Սուրեն Սպանդարյանի արձանը՝ կոմունիզմի վերջին ուրվականի խորհրդանիշը: Անցան տարիներ: Այս հրապարակում ցույցեր ու միտինգներ անցկացրեցին կարկառուն դեմքեր, նախագահներ, պատգամավորներ, քաղաքապետեր… Նրանք ճառեցին, խոսեցին, խոստումներ տվեցին ու երդվեցին… իրենց իմանալով՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ: Այսպես վարվեցին նույնիսկ նժդեհյան «գաղափարակիրներ» հանրապետականները…

Continue reading →

Պարզունակ խաղ` ընդդեմ դաս չքաղողների

Թուրք պաշտոնյաների ադրբեջանահաճո հայտարարություններն ասվում են Բաքվին հանգստացնելու համար: Ադրբեջանական «Վեստի.ազ» գործակալության հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել քաղաքագետ, մոսկովյան կրոնի եւ քաղաքականության ինստիտուտի գիտաշխատող Զուրաբ Տոդուան:
Ադրբեջանցի մի լրագրող հարցրել է` ինչպե՞ս կարելի է բացատրել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փաստաթղթերի նախաստորագրումն ու պաշտոնական Անկարայից հնչող այն հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի հարցում առաջ քաշած նախապայմաններից չեն հրաժարվելու:

Continue reading →

Մերոնք խնդրում են, թուրքն էլ չի՞ ուզում

Հայաստանը Թուրքիա էլեկտրաէներգիա առայժմ չի արտահանում, թեեւ պայմանավորվածությունը, ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, կա (պայմանագիրը ստորագրվել է անցած տարվա սեպտեմբերին):
Հայ-թուրքական շփումների հրապարակման առաջին փուլում՝ սեպտեմբերի սկզբին, թուրք պաշտոնյաների Երեւան կատարած այցի ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ըստ որի Հայաստանը պետք է էլեկտրաէներգիա արտահաներ Թուրքիա:

Continue reading →

Արիական Մայր Տաճար՝ Երեւանում

Նախաձեռնում են հայ հեթանոսները

Երկար տարիներ է ինչ Հայաստանում վերականգնվել է արիադավան (հայ-արիական) հայերի կամ ինչպես քրիստոնյաներն են օտար բառով նշում՝ հեթանոսների (էթնոս-ազգայինների՝ ազգային հավատք ունեցողների) տոներն ու ծեսերը կատարելու կարգը:

Տարբեր դարերում հայերը հնարավորինս պաշտպանել են իրենց հին հավատը… Հայ Աստվածների պաշտամունքը: Մինչեւ ներկայիս սերունդը, վերջին անգամ Դանիել Վարուժանի, Կոստան Զարյանի ու Գարեգին Նժդեհի նմաններն են փորձել վերականգնել Հայոց հավատը…

Հիմա ինչպես հոգեւոր ոլորտում («Արորդիների Ուխտ» կազմակերպությունը իր քրմական կառույցով), այնպես էլ քաղաքական եւ հասարակական բնագավառներում (Հայ արիական միաբանություն, Հայ ազգայնականների համախմբում եւ այլն) եւ անհատ մարդկանց մոտ նոր թափ է հավաքել Հայոց հին հավատին վերադառնալու առաքելությունը…

Continue reading →

Պրոֆեսորական աճպարարություններ` այս անգամ Արաբական Արեւելքում

Ռիչարդ Հովհաննիսյանի հերթական ծառայությունը իր պետությանը

Այս ամսի 3-ին եւ 4-ին, Բեյրութի հայ ավետարանական առաջին եկեղեցու սրահում կայացավ «Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային օրենքը» խորագրով միջազգային գիտաժողովը£ Հայտարարված կազմակերպիչներն էին նույն կրոնական համայնքին պատկանող Հայկազյան համալսարանն ու Միջին Արեւելքի Հայ դատի գրասենյակը£ Գիտաժողովին զուգահեռ, նրա մասնակիցներից մի քանիսը առանձին ելույթներ ունեցան 2-5 սեպտեմբերին՝ հանրության առջեւ, իսկ նրանցից ոչ անհայտ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը 5 սեպտեմբերին Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի մասին մի դասախոսությամբ հանդես եկավ նաեւ Դամասկոսում՝ տեղի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու սրահում:

Continue reading →

Միացյալ Եվրոպան‘ մինչդարվինյան կապկաբուծարան

Իսկ այնտեղ մե՛նք անելիք չունենք

Ժամանակին ՀՀ խորհրդարանը չէր հասցրել քվեարկել հօգուտ ԵՄ անդամակցության, երբ միանգամից, կարծես կախարդական փայտիկի մի հարվածով, ԶԼՄ-ները, հասարակական, պետական եւ քաղաքական գործիչների գերակշիռ մեծամասնության բանավոր եւ գրավոր խոսքը «եվրո» բառով հեղեղվեց: Ամեն բան կամաց-կամաց սկսեցին տեղավորել «եվրաստանդարտի» մեջ… Այս «կախարդական» բառը (դրամաշնորհներ եւ պարզ լեզվով ասած՝ կաշառքներ պարգեւող) նախկինում էլ էր գործածվում, բայց ոչ հաճախ եւ տեղին: Իսկ հիմա բոլորիս շշմեցրել ու շշմեցնում են հասկանալի եւ անհասկանալի եվրաչափերով, եվրաչափանիշներով, եվրանորոգումներով, եվրամթերքով, եվրամիջադիրներով, եվրատեսիլով, եվրամշակույթով եւ ամեն պարագայի համար ուրիշ այլ «եվրոյով»: Մեզ փորձում են համոզել, որ եթե ամեն մի կեղտի ու ստի կցենք «եվրո» բառը, ապա այդ հասկացությունը միանգամից հաճելի կդառնա ու ճշմարիտ…

Իսկ թե ի՞նչ նպատակով է դա արվում, հասկանալի է առողջ դատող յուրաքանչյուր մարդու:


Continue reading →

Շվեդիան չի վախենում սին հակասեմական պիտակից

Վերջերս Շվեդիայի ու Իսրայելի միջեւ ծագած դիվանագիտական սկանդալը կարծես շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով երկու երկրների քաղաքական ու հասարակական նորանոր շրջանականեր: Պատճառը շվեդական հայտնի «Aftonbladet» թերթում տպագրված հեղինակային «Գողանում են մեր երեխաների օրգանները» վերտառությամբ հոդվածն էր, որտեղ վկայակոչելով տեղի պաղեստինցի բնակիչներին, հոդվածագիրը գրում է, որ իսրայելցի զինվորականները, սպանելով տեղի երիտասարդ պաղեստիցիներին, գողանում են վերջիններիս՝ հետագայում նրանց ներքին օրգանները վաճառելու նպատակով:

Իսրայելական իշխանությունների շատ կտրուկ արձագանքեցին: Հոդվածը դիտվեց որպես «հակասեմիտական» (էլ ուրիշ ի՜նչ պիտի ասեին), իսկ շվեդական իշխանություններից պահանջեցին ոչ միայն դատապարտել, այլեւ պատժել ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածողներին: Շվեդական կողմը նույնպես կտրուկ էր:

Continue reading →