Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Մերձավոր Արևելքում շուրջ 15-հազարամյա կավե արձանիկներ են հայտնաբերվել՝ ստեղծված մինչև երկրագործության ի հայտ գալը
- «Ուզում եմ լուծել Կուբայի հարցը». Թրամփը չի բացառել ռազմական ուժի կիրառումը
- «Շատ հզոր գործիք է». Թրամփը դեմոկրատներին նախազգուշացրել է, որ մինչև իր պաշտոնավարման ավարտը հաճախակի վետո կկիրառի
- Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ տուժել
- Թրամփը Սենատին կոչ է արել անհապաղ հաստատել Պենտագոնին լրացուցիչ 350 միլիարդ դոլարի հատկացումը
- Լիտվայում կխստացնեն հեծանվորդների և էլեկտրական ինքնագլորների վարորդների նկատմամբ վերահսկողությունը
- Սպիտակ տանը քննարկում են ԱՄՆ առևտրի նախարարի հնարավոր պաշտոնանկությունը՝ Nvidia-ի շուրջ սկանդալի ֆոնին. Reuters
- Reuters գործակալությունը հայտնել է Nvidia-ի նախկին ղեկավարի երրորդ ենթադրյալ արտամուսնական կապի մասին
- Բունդեսթագը երկարաձգել է Գերմանիայի մասնակցությունը Լիբիայի ափերի մոտ ԵՄ ծովային առաքելությանը
- ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդը Մերձավոր Արևելքում արմատական փոփոխությունների կոչ է արել
Ա1պլյուս- Հայաստանը քննարկում է կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման ռազմավարությունը
- Օրացույց․ 12-ը նոյեմբերի․ԱԺ-ն կառավարությանը եւ ԿԲ-ին առաջարկում է փող ուզելու փոխարեն կրճատել «շարիկ գլորողների» թիվը (տեսանյութ)
- Հայաստան-Կիպրոս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
- Եվրախորհրդարանում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը
- Ներկայացված նախագիծը երբևէ չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան․ խոսնակ
- Միրզոյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացումը
- Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել (տեսանյութ)
- Տեղի է ունենում Փաշինյան-Ալիև հանդիպում (տեսանյութ)
- Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը (տեսանյութ)
- Փաշինյանը Դուբլինում կարճատև զրույց է ունեցել Էմանուել Մակրոնի և Գիտանաս Նաուսեդայի հետ (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Գազ՝ Արցախի դիմա՞ց
Հունիսի 29-ին կայացել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքային այցը Բաքու: Այդ այցի նպատակներից էր երկու երկրների գազային ընկերությունների միջեւ համաձայնագրի ստորագրումը: Ըստ այդ փաստաթղթի, ադրբեջանական «Շահդենիզ» հանքավայրից հաջորդ տարի գազ է արտահանվելու Ռուսաստան:
Ռուսական մամուլը անմիջապես արձագանքեց, թե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հաջողվել է համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ հրաժարվել արեւմտյան բազմամիլիոնանոց ներդրումային խոստումներից:
Իսկ ինչպե՞ս արձագանքեց ադրբեջանական մամուլը:
Այսպես ենք փակելու արտաքին պարտքը
Տնտեսական աճի անկման 15,7 տոկոսը Հայաստանի համար աննախադեպ է, բայց ԱԺ բյուջետային, ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կարծիքով, դա բնական է, քանզի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ է. «Տնտեսական աճի անկման հիմնական պատճառը, բնականաբար, համաշխարհային տնտեսական ճգնաժամն է: Սակայն ես կարծում եմ, որ տարեվերջին տնտեսական անկման ցուցանիշը շատ ավելի փոքր կլինի, քան 10 տոկոսը: Ես կարծում եմ, որ այս ցուցանիշը կլինի միջինը ԱՊՀ երկրների համար», – հայտարարել է Գագիկ Մինասյանը:
Այս ճգնաժամի պայմաններում Հայաստանն անընդհատ վարկեր է վերցնում, հետո ինչպե՞ս է մարելու դրանք:
Այս ճգնաժամի պայմաններում Հայաստանն անընդհատ վարկեր է վերցնում, հետո ինչպե՞ս է մարելու դրանք:
Եթերային «հանճարեղ» արկածներ
«1492 թվական: Հաղթահարելով հազարավոր մղոն ջրային տարածություններ, Կոլումբոսը շրջանցելով Երկրագունդը (ընդգծումը՝ Ա.Հ.-ի) փորձում էր հասնել Հնդկաստան, սակայն, բացահայտեց նոր մայրցամաք: Այդժամ նա չէր գիտակցում իր բացահայտմնան բացառիկությունը: Փորձեք անել ձեր փոքրիկ բացահայտումը: Մենք հաղորդակից կլինենք»:
Սույն գովազդային տեսահոլովակը մենք դիտում ենք ամեն օր, տարբեր հեռուստաալիքներով եւ ոչ մեկի մտքով չի անցնում ուղղել տալ Երկրագունդը շրջանցելու «հանճարեղ» մղումը, հատկապես, երբ Կոլումբոսը երբեք չի շրջանցել այն… Նույնիսկ տիեզերանավի մասին պատկերացում չի ունեցել:
Ինչեւէ: Գովազդի վերջում ասվում է՝ «Փորձեք անել ձեր փոքրիկ բացահայտումը: Մենք հաղորդակից կլինենք»:
Անենք մի փոքրիկ բացահայտում:
Continue reading
Կառավարությունն ի՞նքն է նպաստում ուղեղների արտահոսքին
Վարչապետը վերադարձի մեխանիզմներ փնտրում ու… չի գտնում
«Լույս» հիմնադրամը ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո է գործում, մասնավոր նախաձեռնություն է, օգտագործելու է մասնավոր հատվածից հավաքագրված բարեգործական միջոցները: «Մենք պարտավորված ենք, որպեսզի հիմնադրամի գործունեությունը հասարակության համար լինի առավել թափանցիկ, եւ փորձելու ենք բոլոր գործառույթներն իրականացնել այս սկզբունքով», – ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանը հայտնեց վարչապետ Տ. Սարգսյանը: «Լույս» հիմնադրամի ներքո իրականացվում է կրթական ծրագիր, որի նպատակը աջակցելն է մեր տաղանդավոր ուսանողներին, որպեսզի վերջիններս կարողանան իրենց ուսումը շարունակել աշխարհի լավագույն համալսարաններում: «Դրա համար էլ փորձում ենք հավաքել միջոցներ եւ դրանք ուղղել այդ նպատակին», – նույն ԵՊՀ-ում ընդգծել է վարչապետը: Ի դեպ, այս տարվա համար արդեն 400 մլն դրամ հավաքվել է:
Միխայիլ Սահակաշվիլու անձնական երգիչը – 1
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիու անձնական երգիչ, խորհրդական Վան Բայբուրթը (ոչ բարով՝ ազգությամբ հայ), հերթական երգն է գրել:
Խոսելով ջավախահայության խնդիրների մասին՝ նշել է. «Վրացական իշխանություններն ամեն ինչ անում են ջավախահայության վիճակը բարելավելու համար: Մասնավորապես, եթե Ախալքալաքի բյուջեն 5 տարի առաջ կազմում էր մոտ 700 000 լարի, այժմ 8 մլն է: Գործում է 64 հայկական դպրոց, որոնք ֆինանսավորվում են Վրաստանի բյուջեից: Խնդիրը վարչական ապարատի մեջ է: Ջավախահայերը ավելի շատ ինքնավարություն են ուզում, եւ Վրաստանը կամաց-կամաց գնում է դրան»:
Ինչու՞ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին չեն թողել մտնել Վրաստան: Հարցին Վրաստանի նախագահի խորհրդականը պատասխանել է. «Ռուսական ռիտորիկայի համար»:
Խոսելով ջավախահայության խնդիրների մասին՝ նշել է. «Վրացական իշխանություններն ամեն ինչ անում են ջավախահայության վիճակը բարելավելու համար: Մասնավորապես, եթե Ախալքալաքի բյուջեն 5 տարի առաջ կազմում էր մոտ 700 000 լարի, այժմ 8 մլն է: Գործում է 64 հայկական դպրոց, որոնք ֆինանսավորվում են Վրաստանի բյուջեից: Խնդիրը վարչական ապարատի մեջ է: Ջավախահայերը ավելի շատ ինքնավարություն են ուզում, եւ Վրաստանը կամաց-կամաց գնում է դրան»:
Ինչու՞ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին չեն թողել մտնել Վրաստան: Հարցին Վրաստանի նախագահի խորհրդականը պատասխանել է. «Ռուսական ռիտորիկայի համար»:
«Ինձ իբր վրաերթի ենթարկողը մեր հանդիպումից հետո անհասանելի դարձավ»

Հայ Արիական Միաբանության առաջնորդի բացառիկ հարցազրույցը «Լուսանցք»-ին
– Ինչպե՞ս եք Ձեզ զգում հիվանդանոցից տուն տեղափոխվելուց հետո:
– Օրեցօր ավելի լավ եմ, կարելի է ասել՝ ապաքինման փուլում եմ: Պետք է նշեմ, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը հրաշալի դրսեւորեց իրեն, եւ ամեն ինչ արեց ինձ ծանր վիճակից հանելու եւ բուժելու համար: Այսօր բուժումը շարունակում եմ տան պայմաններում, բայց նույն բժիշկների հսկողության ու խորհրդատվության ներքո: Երբ հետո մամուլում ու իմ բժշկական գործում կարդացի ոտից-գլուխ եղած կոտրվածքների, վնասվածքների ու այլ բաների մասին, շատ զարմացա, որ ողջ եմ մնացել ու ապաքինվում եմ: Անկեղծ ասած՝ նույնիսկ բժիշկներն են զարմացել: Շնորհակալ եմ նաեւ իմ ընկերներին ու հարազատներին, ովքեր միշտ կողքիս են եղել:
– Օրեցօր ավելի լավ եմ, կարելի է ասել՝ ապաքինման փուլում եմ: Պետք է նշեմ, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը հրաշալի դրսեւորեց իրեն, եւ ամեն ինչ արեց ինձ ծանր վիճակից հանելու եւ բուժելու համար: Այսօր բուժումը շարունակում եմ տան պայմաններում, բայց նույն բժիշկների հսկողության ու խորհրդատվության ներքո: Երբ հետո մամուլում ու իմ բժշկական գործում կարդացի ոտից-գլուխ եղած կոտրվածքների, վնասվածքների ու այլ բաների մասին, շատ զարմացա, որ ողջ եմ մնացել ու ապաքինվում եմ: Անկեղծ ասած՝ նույնիսկ բժիշկներն են զարմացել: Շնորհակալ եմ նաեւ իմ ընկերներին ու հարազատներին, ովքեր միշտ կողքիս են եղել:
Զորակցություն Արմեն Ավետիսյանին
Շարունակում ենք մեր ընթերցողներին տեղեկացնել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի առողջական վիճակի մասին (տես «Լուսանցք»-ի նախորդ համարները): Հիշեցնենք, որ մայիսի 4-ին պատահարի հետեւանքով (ըստ ոստիկանության հաղորդագրության՝ վրաերթի) Արմեն Ավետիսյանը հայտնվել էր «Էրեբունի»-ում՝ մարմնական բազմաթիվ ծանր վնասվածքներով: Հունիսի 3-ին Արմեն Ավետիսյանին բժիշկները թույլատրեցին հետագա բուժումը, ընդ որում՝ երկարատեւ, շարունակել արդեն տնային պայմաններում: Ի զորակցություն Արմեն Ավետիսյանի, մենք մայիսի 4-ից սկսած մեր բոլոր շաբաթական թողարկումներում տպագրում ենք այն նամակները, որոնք ստանում ենք խմբագրության հասցեով կամ էլփոստով:
Զորակցություն Արիացի հայորդուն
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) եւ «Լուսանցք»-ը շարունակում են նամակներ ստանալ՝ ի նշան զորակցության ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի:
Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա գաղափարախոսությանը:
Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա գաղափարախոսությանը:
Ինչի՞ց է կախվում Վրաստանը
Վերջերս «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը պատմում էր, թե ինչպես են վրացական սահմանի մոտ իրեն արգելել հատել սահմանը: Հունիսի 19-ին իրեն թույլ չեն տվել հատել հայ-վրացական սահմանը եւ ժամանել Թբիլիսի, որտեղ ինքը հայկական պատվիրակության կազմում պետք է մասնակցեր «Ֆրիդրիխ Նաումանի» անվան գերմանական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող հանդիպումներին՝ Վրաստանի ԱԳՆ-ի, ռեինտեգրացման նախարարության, մի շարք հ/կ-ների եւ ԶԼՄ-ների հետ: Քննարկումների թեմաները պետք է լինեին հայ-վրացական հարաբերությունների, Վրաստանի ազգային փոքրամասնությունների, տարածաշրջանային ինտեգրացիայի հետ կապված հիմնախնդիրները:
Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին
Այս օրերին Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը եւ «Լուսանցք»-ը անընդհատ հանդես են գալիս քաղաքական դաշտում ազգայնական գործիչ Արմեն Ավետիսյանին զորակցությամբ (տես էջ 1): Ու քանի որ այս օրերին շատերն են հավակնում ազգայնական երեւալ (միշտ այդպես է նախընտրական ու հետընտրական փուլերում), հարկ ենք համարում մեջբերել իրապես ազգայնական Արմեն Ավետիսյանի տեսակետը տարբեր բնագավառների, դրանց զարգացումների ու հեռանկարների մասին:
Բարոյահոգեբանական բնագավառ
Առաջնորդվելով Համատիեզերական օրենքներով եւ լինելով Բնությանը ներդաշնակ՝ Հայերը ստեղծել են ուժին եւ արդարությանը հիմնված հաստատուն բարոյահոգեբանական սկզբունքներ ու մտածելակերպ: Սակայն, հեռանալով արմատներից, կորցնելով ռազմատենչ եւ ազատատենչ բնաներդաշնակ Ոգին, շրջանցելով ՀայԱրիական ներցեղային օրենքներն ու բարոյականությունը, զրկվելով հզոր Հայրենիք-Բնօրրանից՝ դարերի ընթացքում ձեւախեղվել եւ աղճատվել է Հայ ազգի բարոյականությունը, հոգեբանությունը, մտածելակերպը:
Ահմադինեջադը իրականու՛մ ժողովրդականություն է վայելում
Հյուսիսային Թեհրանը շատ երազային է: Այդտեղ կան բազմաթիվ բարձրակարգ շենքեր, խոշոր առանձնատներ, դղյակներ, հյուրանոցներ եւ համալսարաններ: Այդտեղից լավ է նայվում Ալբրոզյան լեռնաշղթան, որ նշանավոր է իր դահուկային սպորտին հարմար վայրերով եւ, ըստ փորձառու դահուկորդների, այդ լեռնաշղթայի վրայի ձյան որակը աշխարհում լավագույններից է: Այդտեղ են ապրում Իրանի մեծահարուստներից շատերը, ովքեր ազատակա՜ն գաղափարների կրողներ են: Այդտեղ շատ են անգլերեն իմացողները: Այդտեղ շատ են հաճախում զբոսաշրջիկները եւ գործարար մարդիկ: Այդտեղ են հաճախում նաեւ լրագրողները արեւմուտքից, եւ այստեղ է, որ լրագրողները շփվում են տեղի բնակիչների հետ ու «ծանոթանում» Իրանի իրավիճակին:
Ու՞մ չի ներում համաներումը
Հունիսի 19-ին ՀՀ նախագահի նախաձեռնությամբ գումարվեց ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ նախագահի առաջարկը: Համաներման պայմանները եւ բովանդակությունը խորհրդարանականներին ներկայացրել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նա նկատել է, թե ներկայացված փաստաթուղթը իր հստակությամբ շահեկանորեն տարբերվում է մնացած բոլորից, բացի այդ՝ ներառում է որոշ նորամուծություններ: Որպես այդպիսին նշել է այն կետը, որով նախատեսվում է պատժից ազատել 2008թ. մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց: Սա այն դեպքերում, երբ ազատազրկման առավելագույն ժամկետը հինգ տարի է:
Արդեն Բայբուրդաշվիլին չի՞ դառնա Բայբուրդաշվիլի
Երեկ Միխեիլ Սահակաշվիլիին ուղեկցող Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավոր Վան Բայբուրդյանը ասել է, որ տեղյակ չէ, թե ՀՀ Աժ պատգամավոր Շիրակ Թորոսյանին եւ մի խումբ հայ մանկավարժներին ինչու թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը: Հետաքրքիրն այն է, որ տեղյակ չէ, բայց ասում է, թե… Ջավախքի վերաբերյալ Շիրակ Թորոսյանի ելույթներն ու տեսակետները նրան ամենեւին դուր չեն գալիս: Ա1+-ին Վան Բայբուրդյանը ասել է, թե՝ «Թորոսյանի ելույթները Վրաստանի հանդեպ ոչինչով չեն տարբերվում Զատուլինի ելույթներից: Նրանք կարծես երկվորյակներ լինեն»:
Վան Բայբուրդյանը հերքում է այն լուրերը, թե Վրաստանում վերսկսել են հայերին ստիպել փոխել իրենց ազգանունները. «Նման բան չկա: Դա հիմարություն է: Եկեք, ինքներդ տեսեք, թե որ ջավախքցուն կարելի է ստիպել, որ նա փոխի իր անունը: Եթե մարդը չի ուզում փոխել իր ազգանունը, ապա դա երբեք չի անի, իսկ եթե որոշել է փոխել, նրան չես կանգնեցնի»:
Թուրքիան հետքայլ է արել
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, երկրի ներսում առկա կոշտ արձագանքներով պայմանավորված, «մարտավարական հետքայլ» է արել: «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում այսպիսի տեսակետ է արտահայել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:
«Հետքայլն արվել է Թուրքիայի կողմից, բայց դա բեկումնային շրջադարձ չէ»,- նշել է Պ. Սեմնեբին: Նա միաժամանակ հավելել է, թե իրենք հույս ունեն, որ քննարկումները կշարունակվեն: ԵՄ հատուկ ներկայացուցիչը հարցազրույցում նշել է նաեւ, որ շատ կարեւոր է, որպեսզի Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերցված «պաուզան» շատ երկար չտեւի, այլապես առկա է «իմպուլսը կորցնելու» վտանգ:
Հասկանանք վերջապես՝ Թուրքիային մեզ հետ հարաբերությունները լավացնել պետք չէ: Դադարեցնենք նրա հետ սիրախաղը:
«Հետքայլն արվել է Թուրքիայի կողմից, բայց դա բեկումնային շրջադարձ չէ»,- նշել է Պ. Սեմնեբին: Նա միաժամանակ հավելել է, թե իրենք հույս ունեն, որ քննարկումները կշարունակվեն: ԵՄ հատուկ ներկայացուցիչը հարցազրույցում նշել է նաեւ, որ շատ կարեւոր է, որպեսզի Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերցված «պաուզան» շատ երկար չտեւի, այլապես առկա է «իմպուլսը կորցնելու» վտանգ:
Հասկանանք վերջապես՝ Թուրքիային մեզ հետ հարաբերությունները լավացնել պետք չէ: Դադարեցնենք նրա հետ սիրախաղը:
Վահագն Նանյան
«Լուսանցք», թիվ 24 (110), 2009թ.
Ի՞նչ են այսուհետեւ թաքցնելու ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի «տերերը»
«Լուսանցքը» հետեւողականորեն շարունակելով իր լրագրողական հետաքննությունը, Լոս Անջելեսից ստացավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հումանիտար բաժանմունքի ս.թ. ապրիլի 7-ի «պատմական» որոշումը՝ ամերիկյան հայագիտության տարածած հակահայկական տեսակետների մասին:
Փաստաթուղթը մեզ տրամադրել են Լոս Անջելեսում մեր համակիրները, ովքեր այն ձեռք են բերել «պատմաբան», ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանի անմիջական շրջապատից:
Մեր ընթերցողներն իհարկե գիտեն, որ սույն «գերգաղտնի» փաստաթուղթը ակադեմիայի հումանիտար բաժանմունքի պատասխանատու ակադ. Վլադիմիր Բարխուդարյանը խստորեն պահում էր հանրությունից, նույնիսկ՝ բաժանմունքի անդամների մեծ մասից: Նա համառորեն մերժում էր այն հրապարակել՝ հակառակ այն հրապարակելու ԱՄՆ-ում եւ Հայաստանում հնչած բազմաթիվ բողոքների եւ պահանջների, որոնց մի մասը տեղ գտավ մեր թերթի նախորդ համարներում:
Փաստաթուղթը մեզ տրամադրել են Լոս Անջելեսում մեր համակիրները, ովքեր այն ձեռք են բերել «պատմաբան», ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանի անմիջական շրջապատից:
Մեր ընթերցողներն իհարկե գիտեն, որ սույն «գերգաղտնի» փաստաթուղթը ակադեմիայի հումանիտար բաժանմունքի պատասխանատու ակադ. Վլադիմիր Բարխուդարյանը խստորեն պահում էր հանրությունից, նույնիսկ՝ բաժանմունքի անդամների մեծ մասից: Նա համառորեն մերժում էր այն հրապարակել՝ հակառակ այն հրապարակելու ԱՄՆ-ում եւ Հայաստանում հնչած բազմաթիվ բողոքների եւ պահանջների, որոնց մի մասը տեղ գտավ մեր թերթի նախորդ համարներում:


