Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Հին «խնջույքը» բվերի կերուխում է եղել. գիտնականները բացահայտել են գորտերի 9 հազար ոսկորների գաղտնիքը
- Մերձավոր Արևելքում շուրջ 15-հազարամյա կավե արձանիկներ են հայտնաբերվել՝ ստեղծված մինչև երկրագործության ի հայտ գալը
- «Ուզում եմ լուծել Կուբայի հարցը». Թրամփը չի բացառել ռազմական ուժի կիրառումը
- «Շատ հզոր գործիք է». Թրամփը դեմոկրատներին նախազգուշացրել է, որ մինչև իր պաշտոնավարման ավարտը հաճախակի վետո կկիրառի
- Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ տուժել
- Թրամփը Սենատին կոչ է արել անհապաղ հաստատել Պենտագոնին լրացուցիչ 350 միլիարդ դոլարի հատկացումը
- Լիտվայում կխստացնեն հեծանվորդների և էլեկտրական ինքնագլորների վարորդների նկատմամբ վերահսկողությունը
- Սպիտակ տանը քննարկում են ԱՄՆ առևտրի նախարարի հնարավոր պաշտոնանկությունը՝ Nvidia-ի շուրջ սկանդալի ֆոնին. Reuters
- Reuters գործակալությունը հայտնել է Nvidia-ի նախկին ղեկավարի երրորդ ենթադրյալ արտամուսնական կապի մասին
- Բունդեսթագը երկարաձգել է Գերմանիայի մասնակցությունը Լիբիայի ափերի մոտ ԵՄ ծովային առաքելությանը
Ա1պլյուս- Հայաստանը քննարկում է կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման ռազմավարությունը
- Օրացույց․ 12-ը նոյեմբերի․ԱԺ-ն կառավարությանը եւ ԿԲ-ին առաջարկում է փող ուզելու փոխարեն կրճատել «շարիկ գլորողների» թիվը (տեսանյութ)
- Հայաստան-Կիպրոս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
- Եվրախորհրդարանում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը
- Ներկայացված նախագիծը երբևէ չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան․ խոսնակ
- Միրզոյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացումը
- Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել (տեսանյութ)
- Տեղի է ունենում Փաշինյան-Ալիև հանդիպում (տեսանյութ)
- Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը (տեսանյութ)
- Փաշինյանը Դուբլինում կարճատև զրույց է ունեցել Էմանուել Մակրոնի և Գիտանաս Նաուսեդայի հետ (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
«Բրաբիոն»-ը «երկնագույնների» քարոզի՞չ
Արդեն մի քանի անգամ հետեւում ենք «Բրաբիոն»-ի հեռուստագովազդներին ու զանգվածային նախաձեռնություններին: Երբ այս՝ արդեն տխրահռչակ հիմնարկի կողմից հայտարարվեց, թե ով էշի վրա նստած գա «Բրաբիոն» կենտրոն, կստանա ծաղկեփունջ՝ իր սիրեցյալի համար, բավականին հետաքրքիր թվաց նախաձեռնությունը: Այն ե՛ւ հումոր, ե՛ւ իրապես զվարճալի պահեր էր ներառում:
Սակայն, սա ըստ ամենայնի, փորձնական խայծ էր «Բրաբիոն»-ի կողմից կազմակերպված, որպեսզի սկսի անարգել ու զանգվածաբար իր այլանդակ մտահաղացումներն իրականացնել:
Նախ՝ մարտի 8-ին, մերկ, միայն լողազգեստներով «տղամարդիկ» լցվել էին «Բրաբիոն», որպեսզի մի-մի անվճար ծաղկեփունջ տանեն իրենց «նանարներին»: Եվ «տղամարդիկ»-ն ու «նանարներին»-ը չակերտներում ենք դրել, որովհետեւ նորմալ տղամարդը քամակը բաց չէր գնա իր սիրեցյալի համար ձրի ծաղկեպսակ ստանալու թշվառ քայլին: Դա գրեթե մարմնավաճառության պես մի բան էր: Իսկ նորմալ աղջիկն էլ շնչակտուր իրեն չէր գցի հեռուստախցիկի առջեւ, որ «հիմնավորի», թե ինչպե՜ս է իրեն սիրում կողքին մերկ կանգնած ծաղկեփնջով «տղան» եւ ինչքա՜ն է ինքը փառավորված իր «ասպետի» սիրո «վեհ» դրսեւորմամբ եւ «հերոսական» արարքով…
Կադրային քաղաքականության աճպարարությունը
Թե ինչ մեխանիզմով են մեր երկրում լուծում կադրային հարցերը, պարզ չէ: Անկեղծ ասած՝ հետաքրքիր էլ չէ: Կա փաստ, որ տեսանելի է դարձնում այդ կադրային քաղաքականության անարդյունավետությունը: Իսկ փաստն այն է, որ մեր երկրի գործերը շատ վատ են, նշանակում է՝ մեծամասնությունն իր գործը չի անում: Ոչ թե լավ է անում, կամ վատ, այլ՝ չի՛ անում: Քանզի եթե վատ էլ են անում, դա դառնում է տեսանելի, բացերն ու թերությունները շտկվում են ու, աստիճանաբար, ամեն ինչ դեպի լավն է գնում: Իսկ երբ չեն անում, վատն էլ չի երեւում, որ ինչ-որ բան շտկելու անհրաժեշտություն ծագի: Այնպես որ, առանձնապես ջանքեր պետք չեն ապացուցելու, որ երկրի գործերը լավ չեն, որովհետեւ մեծամասնությունը չի աշխատում: Է՛հ, թող այդ մեծամասնությանն աշխատեցնի ղեկավարությունը, ո՞վ է ձեռքերը բռնում: Այստեղ էլ հենց հանգում ենք կադրային քաղաքականության խնդրին: Ինչը մեր երկրի համար իսկապես խնդիր է, որովհետեւ այդ լուրջ խնդրի ելքը ոչ թե լուծումներով ենք առաջադրում, այլ՝ աճպարարությամբ:
Ճգնաժամը հարստացնում է խելոքներին
Ցավոք, ճիշտ դուրս եկան նաեւ «Լուսանցք»-ի՝ ճգնաժամի հետ կապված կանխատեսումները: Ապացույցն այն է, որ G-20-ի գագաթնաժողովն ավարտվեց, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը հարստացավ: G-20-ի անդամ երկրները, որպես աջակցություն, միջազգային տնտեսությանը 2010-ին ընդառաջ հատկացնելու են 5 տրիլիոն դոլար: 250 մլրդ դոլար հատկացվելու է SDR-ով (Արժույթի միջազգային հիմնադրամի արժույթ): ԱՄՀ-ի համար հավելյալ հատկացվելու է 500 մլրդ դոլար: Մյուս 250 մլրդ դոլարը կհատկացվի առեւտրի խթանման նպատակով:
Այսպիսով, գագաթնաժողովի արդյունքներով ԱՄՀ-ի բյուջեն կրկնապատկվել է՝ հասնելով 750 մլրդ դոլարի:
Փնտրտուք
Զրույցներ հայոց լեզվի մասին
Շատ լավ կլիներ, եթե մեր դպրոցներում աշակերտներին մատուցվեր մեր գրաբար լեզուն, որը իր բառապաշարով եւ արմատների քանակով ավելի հարուստ է եղել, քան հին հունարենը կամ էլ հին լատիներենը: Գրաբարի անգամ ոչ խոր իմացությունը հնարավորություն կտա մեր ժողովրդին համատեղ ջանքերով լուծել երկու կարեւոր հարց: Առաջինը՝ դա երկու գրական լեզվի փոխարեն ունենալ մեկ միասնական լեզու, որի ստեղծման ուղին իրենց ստեղծագործությամբ ցույց են տվել Լեւոն Շանթը եւ Վահրամ Փափազյանը:
Մյուսը՝ դա միասնական ուղղագրության մշակումն է դասական ուղղագրության հիմքի վրա, որի կարեւորությանը ես կանդրադառնամ մի առանձին զրույցով՝ օրինակ բերելով Ջահուկյանի արդեն հիշատակածս հայտնի գիրքը:
Ուրիշին խաբում, բայց մեր աչքն ենք հանում…
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից ոչ պակաս «կրիմինալ» են համարվում նաեւ ՀՀ պաշտոնյաների, պատգամավորների ու գործարարների երեխաները կամ էլ՝ նրանց հարազատները:
Ավելին՝ շատ բարձրաստիճան պաշտոնյաների եւ մեծահարուստ գործարարների որդիները նույնիսկ հանցագործ աշխարհի «կնքահայրեր» են փորձում դառնալ:
Ատրճանակից (խոշոր տրամաչափի զենքերից էլ չխոսենք) կրակելն ու մարդ վիրավորելը (սպանելուց էլ չխոսենք) կամ մարդուն դանակահարելը այս հղփացած «պապայի բալաների» համար դարձել է հաց ուտելու պես մի բան…
Եթե քաղաքամայր Երեւանում «ֆռֆռում» են ամենաբարձր պաշտոնյաների «հաբռգած» տղաները, ապա մարզերում դա անում են տեղական «էլիտայի» զավակները, ովքեր «հարց լուծողներ» են դարձել ու բավականին լկտի են «իրենց տարածքներում»…
Հիմա, իհարկե, շատ «պապաներ» իրենց «լափառոշ» զավակներին «կրիմինալ» աշխարհից կտրելու կտրուկ փորձում են անում՝ է՜ն սարքովի ուսման դիպլոմները արագ դնում են շրջանառության մեջ եւ իրենց «սիրասուն» տղաներին կամ աղջիկներին (իմա՝ փեսաներին) դարձնում են իրենց «հայրենանվեր» գործի «ծանրակշիռ» հետեւորդներ՝ խորհրդականներ, քաղաքապետեր ու թաղապետեր, գյուղապետեր ու ավագանու անդամներ…
Ի վերջո ՀՀ-ն որեւէ նախաձեռնություն հանդես կբերի՞
Ինչպեսեւ ենթադրելի էր, Վրաստանում գնալով ուժգնանում է ներքաղաքական պայքարը, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Օրեցօր հզորանում է վրացական ընդդիմությունը, չնայած, որ գործում է բազմաբեւեռ կարգավիճակով: Մենք այս մասին հստակ տեսակետ էինք հայտնել դեռ այն ժամանակ, երբ ռոզենկրեյցերական (մասոնական) վարդերով եւ ԱՄՆ-ի անթաքույց օժանդակությամբ իշխանության հասած Միխայիլ Սահակաշվիլին կոմունիստական ժամանակների գրեթե 99% ընտրացուցանիշով բազմեց Վրաստանի նախագահական աթոռին: Ակնհայտ էր, որ նա չի կիսելու իշխանությունն իր հեղափոխական ընկերների հետ: Այսօր, իշխանական բուրգի գագաթին հեղափոխական եռյակից մնացել է միայն բատոնո Միխեիլը…
Նախկին վարչապետը՝ Վաժա Ժվանիան, վաղուց է մահացել, այն էլ շատ կասկածելի պայմաններում, իսկ խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն արդեն ընդդիմություն է, որի կողմնակիցները անօրեն հալածվում եւ բանտարկվում են… Եվ այս բոլորը այսօր չէ, որ սկսվել է:
Աբխազիան, Հարավային Օսեթիան արդեն կորցրած, Աջարիան եւ Ջավախքը կորցնելու եզրին հայտնված Վրաստանը դարձավ ԱՄՆ-ի խամաճիկը՝ հույս ունենալով վերականգնել Վրաստանի երբեմնի (խորհրդային տարիների) միասնությունը, որի տարածքների ահռելի մասը այլ ազգերի (այդ թվում՝ հայերի) պատմական տարածքներն են:
Կունենա՞նք Համասեռաշեն
Մեկ ամսից Շվեդիայում միասեռական ամուսնությունները թույլատրելի են լինելու: Շվեդական Ռայխստագը (խորհրդարանը) ապրիլի 1-ին բացարձակ մեծամասնությամբ ընդունել է մի օրենք, որը թույլատրում է ամուսնությունը միեւնույն սեռի ներկայացուցիչների միջեւ:
Միակ կուսակցությունը, որը դեմ է եղել օրենքին, քրիստոնյա-դեմոկրատներն են եղել: Սակայն, նրանց կոչը ոչ մի ազդեցություն չի թողել եվրամոլագարների վրա: «Մենք ուզում ենք փրկել ամուսնություն հասկացությունը», – պարզաբանել է քրիստոնյա-դեմոկրատների ներկայացուցիչ Իվոնն Անդերսոնը, սակայն… ու՞մ եւ ի՞նչ է բացատրել…
Նշված օրենքն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից: Այն քննակվել է 3 տարիների ընթացքում:
Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք երկրներում (Դանիա, Նորվեգիա, Հոլանդիա, Ֆրանսիա) վաղուց ընդունվել են հատուկ օրենքներ, որոնցով թույլատրվում է ամուսնությունը միեւնույն սեռերի ներկայացուցիչների միջեւ: Վերջերս այս «փաղանգին» միացավ նաեւ Իսպանիան:
Մայր «պրիռոդայի» 5-7 տոկոսանոց «խաղերը»
Ի վերջո ո՞վ է խթանում Հայաստանում համասեռականությունը
Մեր հանրությանը վերստին մտահոգում է համասեռականության թեման: Այս հիվանդագին երեւույթը պարբերաբար ներմուծում են Հայաստան եւ առանց այն էլ եղած ճգնաժամին մի նոր խնդիր են ավելացնում: Եթե հասկանալի է, թե ինչու է օտարը դա անում, ապա, մեղմ ասած, զարմանալի է, որ մերոնք են ամեն կերպ փորձում այս արատավոր երեւույթը սերմանել մեզանում:
Եվ փորձում են այդ ամենն անել՝ իբր ավանդապաշտ հայությանը ժամանակակից դարձնելու, զարգացնելու հիմար պատրվակով: Սակայն, համասեռական հարձակումը (ագրեսիան) նախաձեռնողները պետք է հասկանան մի պարզ ճշմարտություն, որ ավանդույթներն ու սովորույթները ազգային ու մարդկային դիմագծի պահպանման բնական պայմաններ են, եւ այսօր դրանք պաշտպանվում են անգամ ամենաժողովրդավար երկրներում: Եվրոպական պահպանողականությունը երբեք թույլ չի տալիս անգլիացուն՝ շեղվել իր ավանդույթներից, ֆրանսիացուն՝ իր, գերմանացուն էլ՝ իր, եւ այսպես շարունակ:
Թանկությունն եկավ մեր բակը
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունվար-փետրվարին պարենային ապրանքների շուկայում արձանագրված 0.7% ընդհանուր գնանկմանը մարտին հաջորդել է 1.0% գնաճ: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում 2009թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է 0.3-12.7% գնաճ:
2009թ. հունվար-փետրվարին մեր երկրում գրանցվել է շաքարավազի 0.3% գնանկում, իսկ մարտին՝ 12.7% գնաճ: Հայաստանի՝ դիտարկված քաղաքներում շաքարավազի գինն ավելացել է 8.0-24.6%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում: Մայրաքաղաքում շաքարավազի գինն ավելացել է 10.4%-ով:
Կենդանական եւ բուսական յուղի ապրանքախմբում 2009թ. հունվար-փետրվարին արձանագրված 11.2% ընդհանուր գնանկմանը մարտին հաջորդել է 5.4% գնաճ:
Տիեզերական ընդունիչ կայան էլ ունեցանք
Ես տպավորված եմ. ընդամենը այսքանն ասաց վարչապետը, ինչպես մամուլում են բնութագրում՝ դասախոսել սիրող Տիգրան Սարգսյանը այն բանից հետո, երբ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ում գործարկվեց տիեզերական ընդունիչ կայանը (այդ կայանի շնորհիվ երկիր կհաղորդվեն Հայաստանի տարածքի վերաբերյալ տարածական տվյալներ, որոնց ընդունումը հայ մասնագետներն առաջին անգամ են անում): Գործընկերներս նկատեցին՝ այնքան տպավորված էր, որ խոսել անգամ չուզեց…
Բացատրենք, թե ինչ է իրենից ներկայացնում նշված ընդունիչ կայանը: Ըստ կադաստրի պետկոմի նախագահ Մանուկ Վարդանյանի, տիեզերական դիտարկումների կենտրոնում տեղադրված այս ընդունիչ կայանը հնարավորություն է ընձեռում օգտվել երկրամերձ ուղեծրով (մինչեւ 1000կմ) արհեստական արբանյակների հնարավորություններից եւ կատարել Երկրի հեռահար զոնդավորում: Արդյունքում բազմաբնույթ տեղեկատվություն ենք ստանում Երկրի մասին: Այդ տեղեկատվությունը Երկիր է հաղորդվում 8 ԳՀց հաճախականության ռադիոալիքներով: Տիեզերական ընդունիչ կայանը ընդունում է Երկրի արհեստական արբանյակներից ուղարկված տեղեկատվությունը, գրանցում է այն, որից հետո կատարվում է մշակում եւ արխիվացում:
Իշխանություն -ընդդիմություն՝ 2:0
(Անցյալ տարվա մարտի 1-2-ի դեպքերի քննարկման հունվարյան եւ մարտյան «խաղերում» հաղթեց իշխանությունը)
ԵԽԽՎ-ն դրական գնահատեց
Մարտի 30-31-ին, Իսպանիայի Վալենսիա քաղաքում ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը քննարկել է ՀՀ–ի կողմից ԵԽԽՎ-ի թիվ 1643 բանաձեւի կատարման ընթացքը: Հանձնաժողովը դրական է գնահատել ՀՀ քրօր-ի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում կատարված փոփոխությունները՝ միեւնույն ժամանակ կարեւորելով օրենքի կիրառման հետագա ընթացքը: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի կարծիքով, մինչեւ վեհաժողովի ապրիլյան նստաշրջան ՀՀ քրօր-ի համապատասխան հոդվածներում կատարված փոփոխությունները կկենսագործվեն, որի արդյունքներից էլ կախված կլինի՝ արդյո՞ք հանձնաժողովը կանդրադառնա ՀՀ խնդրին, թե՞ ոչ: Ըստ որոշ շրջանառվող լուրերի, իշխանությունները մինչեւ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանը, արդեն ունեն պատրաստի «դեղատոմսեր»՝ բոլոր առկախ հարցերը կարգավորելու համար:
«7-ի գործ»-ը կարճվեց
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող «7-ի գործ»-ը քրգործով մեղադրող դատախազները վերանայել են ամբաստանյալներ Շանթ Հարությունյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին առաջադրված մեղադրանքները: Նկատի ունենալով, որ քրգործի դատական քննության ընթացքում՝ 2009թ. մարտի 18-ին, ՀՀ ԱԺ կողմից ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով փոփոխություններ են կատարվել քրօր–ի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում, մեղադրողները որոշել են դադարեցնել նշված ամբաստանյալների նկատմամբ ՀՀ քրօր-ի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը, իսկ քրօր–ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը՝ փոփոխել եւ առաջադրել նոր մեղադրանք:
Փնտրտուք
Զրույցներ հայոց լեզվի մասին
Հայ մեծ երախտավոր Գարեգին Սրվանձտյանցի մասին դպրոցական դասագրքերից գիտենք միայն այն, որ նա առաջինն է գրի առել «Սասնա Ծռեր» էպոսի առաջին տարբերակը, որը հրապարակել է «Սասունցի Դավիթ կամ Մհերի Դուռ» վերտառությամբ: Նա շատ բանավոր զրույցներ, ժողովրդական երգեր ու հեքիաթներ է գրի առել, բառարաններ է կազմել, որոնց մասին քիչ բան գիտենք, իսկ նրա արտահայտած մտքերը պատմության, ազգագրության, լեզվի (բարբառների) եւ հայրենի բնաշխարհի, գյուղերի ու քաղաքների մասին՝ մեզ գրեթե հայտնի չեն, թեեւ դրանք այսօր նույնքան արդիական են, ինչքան մեծ բանահավաքի կենդանության ժամանակ: Ընթերցելով նրա երկերը՝ կարելի է իմանալ, որ մոտ 130 տարի առաջ նրան նույն հարցերն են հուզել, ինչ մեզանից շատերին են հուզում այսօր: Օրինակ, որ Հայոց Լեռնաշխարհը ուժ է տալիս այնտեղ ապրողին, անգամ եթե նա հայ չէ, այլ, ասենք, քուրդ կամ թուրք: Չիմանալով Ուրարտուի մասին՝ նա կարծում էր, որ Վասպուրականի տարածքում գտնված բեւեռագրերը (սեպագրեր) պետք է ընթերցել կամ գրաբարով կամ էլ տեղի բարբառով, սակայն մինչեւ այսօր էլ սեպագիր ընթերցող հայ մասնագետներ չունենք, որոնք կարող են սպառիչ պատասխան տալ, թե ի՞նչ լեզվով պետք է ընթերցվեն պատմական Հայաստանում հայտնաբերված սեպագրերը…
Գառնո տաճարը՝ լուսե կրակների մեջ
Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը Գառնո արիական-հեթանոսական տաճարի շուրջն էին խմբվել համանուն գյուղի բնակիչները, բազմաթիվ հյուրեր: Գիշեր էր, բայց լուսավոր էր ու տոնական, պարի հետ մեկտեղ հնչում էր երաժշտություն: Արգելոց-թանգարանի տարածքի ռադիոֆիկացումից եւ գեղարվեստական լուսավորման համակարգի տեղադրումից հետո, այն ողողվեց լույսերի գունային բազմերանգների մեջ: Դրանց քանակը շուրջ 16 մլն. է:
Տոնական միջոցառմանը ներկա էին նաեւ պետական, քաղաքական գործիչներ: Պետբյուջեից 100 մլն. դրամ է հատկացվել՝ Գառնի եւ Զվարթնոց արգելոց-թանգարաններում այս համակարգերի տեղադրման համար: Այժմ, Գառնո տաճարի տարածքը կարող է օգտագործվել համերգների, թատերականացված եւ այլ ազգային միջոցառումների համար: Սա ավելի կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, քանզի եւ՛ Գառնո եւ՛ Զվարթնոցի տաճարները պատմականորեն հին ու ձգող վայրեր են…
Գառնիի տաճարի ամբողջ տարածքով տեղադրվել են 90-ից ավելի բարձրախոսներ եւ 24 լուսարձակներ:
Արմեն Դավթյան
«Լուսանցք» թիվ 12 (98), 2009թ.
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՀԱՍՆԵԼ ՈՐՈՇԱԿԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ
<Իրավունք de facto> թիվ 24 (84) – 03.04-06.04.2009թ.
Ներքաղաքական գալիք զարգացումների և հանրությանը մտահոգող այլ խնդիրների վերաբերյալ իր տեսակետն է հայտնում Հայ արիական միաբանության առաջնորդ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
-Պարոն Ավետիսյան, քաղաքային ավագանու ընտրությունները, փաստորեն, մեկնարկել են։ Մասնակցում են 6 կուսակցություն և 1 դաշինք։ Ինչո՞վ բացատրել մնացած քաղաքական ուժերի, այդ թվում` Ձեր կազմակերպության պասիվությունը։
-Դեռևս 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ մենք և մի շարք ազգայնական կազմակերպություններ հայտարարեցինք, որ չենք պաշտպանում 9 թեկնածուներից ոչ մեկին, քանի որ ոչ մեկի նախընտրական ծրագիրը հարազատ չէր մեր սկզբունքներին։ Թեպետ միաժամանակ ակնհայտ էր, և մեր այդ կանխատեսումն արդարացավ, որ նախագահական ընտրություններն ընթանալու են երկբևեռ պայքարի հարթությունում։ Այսինքն` մի կողմից կար իշխանությունը Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին հանձնելու անցումային գործընթաց, և մյուս կողմից` հին իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի դեմքով պետք է փորձեր իրականացնել իշխանափոխություն։
Անցած մեկ տարվա ընթացքում այս իրավիճակը չի փոխվել, և քաղաքային ավագանու ընտրությունները, կարծես, դարձել են նախագահականի շարունակություն։ Համենայն դեպս, ակնհայտ է, որ հիմնական մրցապայքարում դարձյալ այդ երկու ուժերն են` իրեն ընդդիմություն հռչակած հին իշխանությունը և իշխող կոալիցիան։ Թեպետ, իհարկե, այն հանգամանքը, որ կոալիցիայի կուսակցությունները տարաբաժանված են գնում ընտրությունների, ինչ-որ հակասությունների առկայության հետևանք է, որոնք ընտրապայքարում կարող են ավելի ընդգծված դրսևորումներ ունենալ։ Այս իրողությունից ելնելով ենք մենք «Հայ ազգայնականների համախմբման» շրջանակներում քննարկել քաղաքային ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։ Այնպես չէ, որ մենք չենք կարևորում ընտրություններն իբրև քաղաքական միջոցառում, ցանկացած մակարդակի ընտրական գործընթացն էլ կարևոր է։ Սակայն հաշվի առնելով մեր համեստ ֆինանսական հնարավորությունները և այն ահռելի հավանական «ներդրումները», որ կլինեն այս ընտրապայքարում, անիմաստ համարեցինք մասնակցել, որովհետև ստիպված կլինեինք գործընթացի կեսից մասնակցությունից հրաժարվել։


