Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Ինչ է իրականու՛մ կատարվում Ջավախքում

Երբ հայրենասիրությունից «մեռնում» են՝ ըստ շահի թելադրանքի

Օրերս Ախալքալաքի շրջանային վարչությունում հանդիպում է եղել Վրաստանի ֆինանսական գծով մասնագետ, դոկտոր-պրոֆեսոր Լադո Պապավայի հետ: Հիմնականում քննարկվել է երկրի ֆինանսա-տնտեսական իրավիճակը: Իհարկե, անդրադարձ է եղել նաեւ միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրադրությանը, այս համապատկերում Վրաստանի կարգավիճակին եւ այլն:

Լ. Պապավան նշել է, որ Վրաստանում այս առումով լուրջ խնդիրներ արձանագրվել են դեռ տարիներ առաջ, եւ կարծիք է հայտնել, թե հենց այդ ժամանակ է երկիրն առաջին՝ տնտեսապես բացասական հարվածն ստացել:

Անդրադառնալով ռուսաստանյան շուկայի հետ փոխհարաբերություններին՝ նա նկատել է, որ արդեն երեք տարի է, ինչ Վրաստանը ռուսական շուկայի հետ ոչ մի հարաբերություն չունի, եւ վրացական արտադրանքը, հատկապես գինին, այժմ արտահանվում է եվրոպական ու այլ երկրներ:

Իսկ ինչ վերաբերում է Ջավախքի խնդիրների կարգավորմանը, վրացի մասնագետը հաստատ չքմեղացել է եւ ակնկալել. որ կարժանանա ջավախքցիների համբերությանն ու հանդուրժողականությանը, մինչեւ երկիրը կհաղթահարի տնտեսական ճգնաժամը: Իսկ Ջավաքխի հայ ղեկավարությունը հաստատ նման հավաստիացումներ տվել է ամբողջ Ջավախքի անունից…

Continue reading →

Ռիչարդ Կիրակոսյանը ծախու գրչակ

Վերջերս մի հարցազրույցում ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը նշել էր, թե ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրած Հայոց պատմության երկհատորյակում (ԱՄՆ հայագիտական կենտրոններում դասավանդվող) չի արծարծվում հայերի՝ Հայկական լեռնաշխարհում եկվորության հարցը: Սա համարել է «թուրք-ադրբեջանական պրոպագանդա», նույնիսկ «դավաճաններ» է պիտակավորել ասողներին: Բազմաթիվ զլմ-ներ եւ ինտերնետային կայքէջեր ողողված են այդ գրքերի հակահայկական բնույթը պարզաբանող փաստերով, իսկ այս ամերիկացի ստրուկը փորձում է իր հուդազուն տերերին պաշտպանելով՝ փնովել հայոց պատմությունը պաշտպանողներին:

Այս ծախու գրչակը պնդում է, թե Ռ. Հովհաննիսյանը մեծ ծառայություններ ունի հայագիտությունում եւ նրա վաստակը պետք է գնահատել: Սա ի՞նչ կապ ունի վաստակի հետ, եթե մարդը ստորագրել է մի աշխատության տակ (որն իրենն էլ չէ), որպես խմբագիր, որտեղ հայերը իրենց հայրենիքում եկվորներ են նշվում եւ չի արել ոչ մի դիտողություն…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 11 (97), 2009թ.

Continue reading →

Ներքին կայունությունը՝ արտաքին հաղթանակի պայման

Մարտի 20-ին Երեւանի մարզահամերգային համալիրի «Հայաստան» սրահում կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի քաղաքական կուսակցությունների ղեկավարների 2-րդ հանդիպումը: Ավելի քան 70 կուսակցապետերից հրավիրվել էին 63-ը, սակայն, հրավերն ընդունել էին 48-ը: Հիշեցնենք, որ 1-ին հանդիպմանը (2008թ. նոյեմբերի 20) նույնպես շուրջ 50 կուսակցությունների ղեկավարներ էին մասնակցել եւ քննարկել Արցախի ու ազատագրված տարածքների հիմնախնդիրները:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս հանդիպմանը չեն մասնակցել Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող քաղաքական շուրջ 20 կուսակցապետեր: Նախորդ հանդիպմանը մասնակցած ԱԺ միակ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցել էր 1-ին հանդիպմանը, սակայն, 2-րդ հանդիպմանն այս կազմակերպության ներկայացուցիչը բացակայում էր:

Այսպիսով, կարելի է հստակեցնել, որ ՀՀ իշխանություններին հաջողվել է ձեւավորել որոշակի ձեւաչափ՝ 1+50, որը պատրաստակամ է Հայաստանին ու հայությանը վերաբերող տարաբնույթ հարցերում խորհրդակցել եւ քիչ թե շատ համագործակցել երկրի իշխանությունների հետ: Սակայն, սա ամենեւին չի նշանակում, թե այս 50 կուսակցությունների ղեկավարները պարտավորվել են աշխատել ՀՀ նախագահի հետ եւ համաձայնվելու են նրա բոլոր առաջարկներին: Ամենեւին: Ավելին, ըստ մեր հավաստի աղբյուրների, 1+50 հանդիպումներին մասնակցում են քաղաքական այնպիսի կազմակերպություններ, դաշինքներ, որոնք իրենց ծրագրային դրույթներով ու գործելաոճով առավել արմատական ու ընդդիմադիր են, քան՝ այսօրվա ընդդիմադիրները՝ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Continue reading →

Մայրաքաղաքի համար կպայքարեն եւ’ իշխանական եւ’ ընդդիմադիր ուժերը

Երեւանի ավագանու՝ մայիսի 31-ին անցկացվելիք ընտրություններին մասնակցելու համար ՀՀ ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել 6 կուսակցություններ եւ 1 քաղաքական դաշինք:

ԿԸՀ-ից հայտնել էին, որ ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակի գրանցման վերջնաժամկետը՝ մարտի 22-ի ժամը 18:00-ն էր: Եվ այդ օրը ՀՀ ԿԸՀ-ն, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 138.5-րդ հոդվածի 3-րդ մասը, արձանագրել է, որ 2009թ. մայիսի 31-ի ընտրություններին Երեւանի ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրել են ներքոնշյալ կուսակցություններն ու քաղաքական դաշինքը:

Իսկ ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրել են Հայաստանի հանրապետական, Ժողովրդական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», ՀՅԴ եւ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունները, ինչպեսեւ՝ Հայ ազգային կոնգրեսը:

ՀՀԿ՝ 180 հոգանոց նախընտրական ցուցակի 1-ին տեղում գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է, ապա՝ Ավան համայնքի թաղապետ Տարոն Մարգարյանը եւ Հրաչ Պողոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը կազմված է 122 հոգուց: Այն գլխավորում է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, 2-րդ տեղում պատգամավոր Մխիթար Մնացականյանն է, ապա՝ ԵՊՀ դասախոս Մարգարիտա Մաթեւոսյանը:

ՀՅԴ 51 հոգանոց ցուցակի 1-3 տեղերում են ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ճարտարապետ Ալբերտ Աճեմյանը, ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը:

Continue reading →

Ո՞վ է քրիստոնյաների աստվածը

Եթե քրիստոնյա ես՝ քո աստվածը Եհովան է, լա՜վ իմացի՛ր, մոլորյալ հայ:

Հասկացողը՝ քրիստոնեությանն ու եհովականությանը (հուդայականությանը) ճանաչը, կասի՝ «Ի՜նչ մի հայտնագործություն ես անում. մի՞ թե պարզ չէ, որ բանը հենց այդպես է որ կա»:

Սակայն, իմ խոհերը այդպիսիններին չէ, որ ուղղված են, այլ այն՝ իրենց քրիստոնյա համարող հայերին, ովքեր չգիտեն, որ իրենց, որպես քրիստոնյայի, աստվածը Եհովան է: Սրանց հավատքային եսը այն աստիճան է խաթարվել, որ չեն տեսնում քրիսոնեություն երեւույթի հետ կապված մի տարրական փաստ՝ քրիստոնեության աստվածը նույն հուդայականության աստվածն է: Միտս եկավ հետեւյալը. հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ ցեղակրոն Արմեն Ավետիսյանը (Հայ Արիական Միաբանության առաջնորդը-Ս.Մ.) բացատրում էր հարցատուին՝ իրեն քրիստոնյա համարող Նվեր Մնացականյանին (մեր լավագույն լրագրողներից մեկին), որ քրիստոնեությունը հուդայականության ճյուղավորումներից է, եւ, հետեւաբար, քրիստոնյաների աստվածը ոչ այլ ոք է, քան հուդայականների աստվածը՝ Եհովան: Լրագրողը, ասվածին սարկազմով մոտենալով եւ բուն իրականությունից փախչելով, պատասխանեց, թե «ուրեմն՝ ստացվում է, որ ես Եհովայի վկա՞ եմ…»: Այո՛, Եհովայի վկա կամ եհովական. տարբերություն չկա: Բայց, ցավոք, ինքը չգիտի դա ու չի ուզում իմանալ:

Այսպես ուրեմն՝ խոսքս ուղղված է նման հայերին:

Continue reading →

Թուրքերը եւ հայերը

Թուրք երեխան եւ հայերը

Ազգությամբ թուրք Սերդեր Կայան դատի է տվել Թուրքիայի կրթության նախարարին՝ երեխաների շրջանում հայատյացություն սերմանելու համար: Նա բողոքել է, որովհետեւ իր 11-ամյա աղջիկը ստիպված է եղել դպրոցում դիտել, ինչպես ինքն է ասել, «շատ արյունալի քարոզչական մի կինոնկար»: Բրիտանական «BBC News»-ը օրերս անդրադարձել է այդ խնդրին, որում պատմվում է, թե ինչպես է Թուրքիայի կրթության նախարարությունը վերջին ամիսներին երկրի բոլոր դպրոցներում տարածում «Սարի Գելին» կամ «Շիկահեր հարսնացու» տեսաերիզը: Ըստ «BBC News»-ի, այսպիսով Անկարան փորձ է անում քարոզել, որ պնդումները, թե 1915թ.-ին Օսմանյան Թուրքիան հայերի դեմ ցեղասպանություն է կատարել, «անհիմն են»: Ըստ BBC-ի, սա շատ վտանգավոր է, քանզի միայն Ստամբուլում ապրում է 50 հազար հայ:

Continue reading →

Ու՞մ ձեռնտու չէ իրանական գազը

Հայաստանն առայժմ իրանական գազի անհրաժեշտություն չի զգում: Սա պաշտոնական տեսակետն է: Թե ինչու՞ չի զգում, հասկանալի չէ: Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի Իրանում եւ Հայաստանում տարբեր մակարդակներով հայտարարություններ էին հնչում, թե Հայաստանը իրանական գազ կստանա հոկտեմբերից, հետո էլ ժամկետը ձգվեց մինչեւ դեկտեմբերը: Այդ դեկտեմբերն էլ հետո փոխվեց այս տարվա ապրիլի 1-ը: Իսկ ապրիլին էլ… պարզվում է՝ ապրիլից էլ իրանական գազի կարիք չենք ունենա:

Ինչու՞: Ի՞նչ է ենթադրում այլընտրանքային գազատարը: Ի սկզբանե քարոզվում էր, եւ ես էլ բազմիցս լսել ու մեկնաբանել եմ այն, որ այլընտրանքային գազատարը երկրորդ ճանապարհ կլինի ոչ միայն խողովակի (կենցաղային բացատրած), այլ՝ գնային իմաստով: Իսկ հիմա գնային գործոնը լրիվ մոռացել են ու նշում են բացառապես ծավալների խնդիրը. այսինքն՝ գազի պակաս չունենք, ունենալու պարագայում կստանանք: Բացատրությունը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանն է:

Continue reading →

Ճգնաժամի ճամփան դեռ անհայտ է, մինչեւ…

Բա ինչպե՞ս են հակաճգնաժամային քայլե՜ր մշակում

Կառավարությունը որոշել է վերանայել պետբյուջեի ծախսերը: Բայց այս դեպքում վերանայելը ենթադրում է ոչ թե ծախսերի կր-ճատում, այլ՝ վերաբաշխում: Այլ կերպ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ եռամսյակներից որոշ ծախսեր տեղափոխվել են 4-րդ եռամսյակ: Տարեվերջին կկատարվեն այդ ծախսերը, թե ոչ, առայժմ պարզ չէ, քանզի հայտնի չէ, թե ճգնաժամը մինչեւ երբ է տեւելու:

Առայժմ մի բան է հստակ. ֆինանսական խնայողությունների անցնելու գործընթացում կառավարությունը ձեռնպահ է մնում սոցիալական որեւէ ծախսի կասեցումից: Այսինքն՝ աշխատավարձերին, թոշակներին, ընտանեկան նպաստներին, համայնքներին տրվող լրավճարներին ուղղվող ծախսերի համամասնությունը մնում է այնպիսին, ինչպիսին բյուջեի նախնական տարբերակում է: Պետական կառավարման համակարգում աշխատողների թվաքանակի կրճատում նույնպես չի սպասվում. այս մասին հայտնում է ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Պավել Սաֆարյանը: Լրատվության մեր աղբյուրները, սակայն, նշում են, որ տարեսկզբից կրճատումներ են սկսված էկոնոմիկայի նախարարությունում: Ընդ որում, նախարարության աշխատակիցները լավ են հասկանում, որ դա նախարարի նախաձեռնությունն է, եւ ճգնաժամի անվան տակ նա սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ստիպում բոլոր այն մարդկանց, ում հանդեպ անձնական համակրանք չունի կամ ով… Հայաստանի պետական հիմնարկում չի տիրապետում անգլերենի…

Continue reading →

Մահմեդականները բողոքում են

Ադրբեջանցի մահմեդականները բողոքում են իշխանությունների անբարեհաճ վերաբերմունքից: Նրանք պնդում են, որ մզկիթների, հիջաբ կրելու եւ hաջի վերաբերյալ առկա խնդիրները խոսում են կամ իշխանությունների անտարբերության կամ նույնիսկ թշնամանքի մասին: Ոմանք բարձրաձայնում են, իբր Ադրբեջանում ոչ մահմեդական, քրիստոնյա համայնքների գործունեությունը չի սահմանափակվում, սակայն մահմեդականներինը, չգիտես ինչու, սահմանափակվում է: Նրանց պնդմամբ, պետական ուշադրություն կա եկեղեցիների, սինագոգերի նկատմամբ, ինչը չի նկատվում մզկիթների պարագայում: Ադրբեջանում կարծում են, թե պատճառն այն է, որ ԵԽ-ն եւ ԱՄՆ-ն սատարում են քրիստոնյաներին… Երեւի տեղյակ չեն, որ Արցախն ու Նախիջեւանը՝ Ադրբեջանին, իսկ Արեւմտյան Հայաստանը՝ Թուրքիային, արեւմուտքցիներն են նվիրել:

Իսկ ադրբեջանցի իմամը բողոքում է, որ իսլամ քարոզող հավատացյալներին ձերբակալում են՝ վահաբական ահաբեկչության գործունեության մեջ կասկածանքով՝ ստիպելով սափրել իրենց մորուքները: Հարձակումներ են լինում մզկիթների վրա: Իմամը եւս մեկ օրինակ է բերում՝ որպես պետական մակարդակով մահմեդականների նկատմամբ տեղ գտած թշնամանքի ապացույց՝ մզկիթների բակում արգելվում է աղոթելը: Ադրբեջանում կանանց չի արգելվում հասարակական վայրերում հիջաբ կրելը, սակայն մահմեդականները բողոքում են, որ իրենց խորհուրդ են տալիս անձնագրի նկարներում հանել գլխաշորերը՝ պատճառաբանելով, որ դրանք կրելիս անձի նույնացման ժամանակ կարող են խնդիրներ ծագել: Իսկ ահա, անձնագրի նկարում հիջաբ կրող արտասահմանցիների անձի նույնացման ժամանակ խնդիրներ չեն ծագում: Ա՜յ քեզ Ադրբեջա՜ն…

Անի Մարության

Continue reading →

Փնտրտուք

Զրույցներ հայոց լեզվի մասին

Ուզում եմ շարունակել բնակավայրերի անվանումների մասին զրույցը, որն անվերջանալի թեմա է՝ հատկապես կանգ առնելով Ղարաբաղ անվան իմաստի եւ ծագման վրա£ Այդ անվան մասին վաղուց էի մտածել, բայց երբ 2008թ. ամռանը եղա Արցախում, վայելեցի մի հանգստություն, որ չէի զգացել վերջին 20 տարիներին, ապա պարտավորված զգացի դա անել հիմա, թեեւ այդ մասին հաճախ էի պատմել իմ շրջապատի մարդկանց ու նաեւ իմ ուսանողներին: Ցավալի փաստ է, որ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ հիմա, բնակավայրերի անվանափոխումներ կատարելիս օգտագործվում են կազմովի, հաճախ ոչինչ չասող եւ անբարեհունչ բառեր, երբ կարելի է օգտագործել մեր կորուսյալ հայրենիքի տեղանունները եւ բնակավայրերի անունները, որոնք քարտեզի վրա այսօր թուրքական արտասնությամբ են գրվում:

Continue reading →

Հայաստանը պարտավոր է բռնել ազգային զարգացման ուղին

ՀՀ նախագահի եւ կուսակցությունների ղեկավարների 2-րդ հանդիպումից հետո «Լուսանցք»-ի լրագրող Նարե Մշեցյանը փորձեց կուսակցապետերից տեղեկանալ, թե ի՞նչ է քննարկվել եւ այս՝ ճգնաժամային իրավիճակում երկրին օգտակար ի՞նչ տեսակետեր են հնչել: Հիշեցնենք, որ դեռ 1-ին հանդիպմանը ներքին պայմանավորվածություն է եղել խոսել առանց հղումներ անելու կամ՝ բացառապես սեփական անձի անունից: Սակայն, մեր «հարցմանը մասնակից» քաղաքական գործիչները նույնիսկ իրենց անունից մեր թղթակցին տվել են ընդհանրական պատասխաններ, որոնք մինչ այդ էլ մամուլում արծարծվել են: Բաց ու շիտակ պատասխան ակնկալելու նկատառումով դիմեցինք ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին:

– Ի՞նչ կարծիքի եք նման հանդիպումների մասին: Արդյո՞ք այսպիսի հանդիպումներն օգտակար են, թե՞ ոմանց կարծիքի համաձայն՝ քաղաքական «շոուներ» են: Ի՞նչ հարցադրումներ եւ առաջարկներ արծարծեցիք Դուք: Եղա՞ն քննադատություններ վարչապետի հասցեին, թե՞ ամեն ինչ խաղաղ անցավ:

Continue reading →

Արիականությունը արարչական երեւույթ է, իսկ մեր պատմությունը՝ դրա ածանցյալը…

Վերջին դարերում հայոց պատմությունը հիմնականում չի գրվել հայերի ձեռքով: Չկար պետականություն, չկար եւ հայկական հայագիտություն (իսկ քրիստոնեության հաստատումից հետո անխնա գրաքննվել է հայոց պատմությունը, ինչը պակաս վնաս չի հասցրել (եւ հասցնում) հայագիտությանը, ինչքան միջազգային պատմաբանների «ռեւիզիոնիզմ» ասածն է հասցրել հայագիտությանը):

Այսօր էլ, երբ փոքրիշատե անկախ պետություն ունենք, եւ հայությունը փորձում է տեր կանգնել իր անցյալին, պատմությանը կամ ինքնությանը, օտարները եւ օտարացած հայերը դեռ շարունակում են խանգարել հայագիտության ճշմարիտ ծավալմանը:

Եկեղեցական պատմագիտությունն իր հերթին աղավաղեց հայոց պատմությունը՝ մեծ վնաս հասցնելով մեր ազգի նախաքրիստոնեական եւ նախահեթանոսական անցյալին, ինչը հիմա մենք փութաջանորեն փնտրում ենք այլ հին ազգերի պատմություններում կամ դիցաբանություններում: Դեռ լավ է, որ այդ հնագույն մատյաններում պահպանվել են հայերի մասին տեղեկություններ: Զարմանալի է, բայց հայ հորջորջվող եկեղեցական հոգեւոր դասը թշնամու պես ոչնչացրեց ամեն հայկական բան՝ տաճարները, գրավոր մատյանները, լեզվա-մշակութային եւ այլ արժեքները, իսկ օտարները դրանք պահպանեցին եւ այժմ էլ պահպանում են իրենց տարածքներում ու գրապահոցներում:

Այսօր, երբ թուրք-ադրբեջանցիները եւ վրացիները ոչնչացնում են մեր քրիստոնեական մշակութային արժեքները՝ եկեղեցիները կամ խաչքարերը, բոլորս միահամուռ ոտքի ենք կանգնում դրանք պաշտպանելու, անկախ մեր դավանանքից ու գաղափարական մոտեցումներից: Դրանք մեր 1700 տարվա արժեքներն են, մեր պապերի ստեղծածը եւ արժանի են պահպանության: Սակայն, առ այսօր եկեղեցին նույնիսկ ցավի զգացում իսկ չի արտահայտել հայոց պատմության ու հին մշակույթի բարբարոսաբար ոչնչացման, ազգին հոգեւոր կուրացում պատճառելու համար:

Continue reading →

Արարատի խորհուրդը փոքրացրել… ու մի Հայաստանի Հանրապետություն են դարձրել

Արարատի թեմային, որպես Արարատյան լեռնաշխարհ, Արարչության բնօրրան, մենք բազմիցս անդրադարձել ենք: Նշել ենք նաեւ, թե ինչու է աղավաղվել «Արարատ» գաղափարագիրը եւ ինչու է մի ամբողջ լեռնաշխարհի անուն փոքրացել-դարձել մեծ ու փոքր լեռնագագաթների անվանում… Իսկ Արարատյան երկիրը արարչական Օրրան է, ինչը զետեղված է նաեւ մեր լեզվամեկնության մեջ*:

Հայկական (Արարատյան) լեռնաշխարհի ամենաբարձր երկգագաթ լեռը հայերը կոչել են Սիս եւ Մասիս: Հետո «դարձան» մեծ եւ փոքր Արարատներ: Հայոց պատմության շատ հարցերի ու հնագույն շատ անունների նման հայոց սրբազան լեռան Մասիս եւ Արարատ անունները եւս հետաքրքրել են ուսումնասիրողներին եւ բազմաթիվ հարցերի տեղիք տվել: Իսկ հարցերը շատ են, ինչո՞ւ սրբազան այս լեռն ունի երկու անուն՝ Մասիս եւ Արարատ, ո՞րն է հնագույնը, ի՞նչ են նշանակում Սիս, Մասիս եւ Արարատ անունները, ինչո՞ւ եւ ե՞րբ է սարը կոչվել նաեւ Արարատ եւ այլն:

Անդրադառնանք այս հարցերից յուրաքանչյուրին եւ փորձենք պարզաբանել դրանք:

Նախ՝ անդրադառնանք Սիս եւ Մասիս անուններին, որոնք լեռան հնագույն անուններն են: Նկատենք, որ Հայկական լեռնաշխարհի այլ լեռնագագաթներ եւս կրում են Մասիս անվանը մոտ անուններ: Այսպես՝ Վանա լճից հյուսիս գտնվող լեռը կոչվում էր Նեխ-Մասիք (Սիփան)1, Հայկական լեռնաշխարհի հարավ-արեւմուտքում՝ Հայկական Միջագետքում գտնվող լեռը հունական2 եւ հայկական3 հնագույն գրավոր աղբյուրներում կոչվում է Մասիոս կամ Մասիոն (այժմ՝ Տուր-Աբդին): Ասսուրական գրավոր աղբյուրները այս լեռների համար օգտագործոմ են Քաշշիարի լեռներ4 անունը: Շումեր-աքադական «Գիլգամեշ» դյուցազնավեպից հայտնի է երկգագաթ Մասու կամ Մաշու անունով լեռը5, որի հետեւից ծագում ու մայր է մտնում արեւը, եւ որի վրա կանգ է առել Ուտնապիշտիի տապանը (հմմ. Նոյի տապանը): Մասու-Մաշուն հաճախ նույնացվում է Մասիոս-Մասիոն լեռների հետ:

Continue reading →

Ադրբեջանը՝ էմիրություն, Վրաստանը՝ միապետություն, Հայաստա՞նը…

Հայաստանի «արմատական» ընդդիմությունը շատ է սիրում ՀՀ իշխանություններին պիտակավորել որպես «մոնղել-թաթարական խանական կայսրության» հետեւորդներ, նաեւ հաճախ համեմատություններ է անում հարեւան երկրների իշխանությունների հետ: Եթե դիտարկենք այդ թեման նորովի, ապա մեր «խաները» գոնե միայն «մոնղոլ-թաթարական խանական կայսրության» հետեւորդներ են (մի մասն էլ՝ տեղային խանիկներ), սակայն, դեռեւս խանական կայսրություն չեն ստեղծում, եւ ՀՀ Սահմանադրությամբ որոշակի ազգային ու ժողովրդավարական արժեքներ դեռ կյանքի իրավունք ունեն… ԵԽԽՎ ականջը կանչի:

Իսկ ահա, մեր հարեւան Վրաստանում կտրուկ փոխվել է իրավիճակը՝ վրաց-օսա-ռուսական պատերազմից հետո: Արեւմուտքի եւ մեր «արմատական» ընդդիմության օրինակելի, «ժողովրդավարության կղզի», «գունավոր» հեղափոխությունների տարանցիկ երկիր Վրաստանը միանգամից դարձել է միապետություն: Եվ «ամենաազգային» ու «ամենաժողովրդավար» Միխայիլ Սահակաշվիլին վրացական ընդդիմության եւ միջազգային հանրության աչքին դարձել է մի ծայրահեղական շովինիստ-ֆաշիստ, ով իր «շիզոֆրենիկ»՝ դեպի ոչ պայծառ ապագան նայող հայացքով հետեւողականորեն կործանման է տանում Վրաստանը… Դե, միապետ լինելու մոլուցքը շուտվանից հանգիստ չի տալի դեռեւս տակավին երիտասարդ Միշային, եւ նա նախկինում արդեն մի անգամ փորձել է իրեն «արյունակցել» Բագրատիոնների թագավորական դինաստիայի հետ: Գուցե դեռ ստացվի:

Continue reading →

Հայաստանը՝ դեպի Արեւելք եւ Արեւմուտք կողմնորոշումների թոհուբոհում

Հայտնի փաստ է՝ Հայկական լեռնաշխարհը ի վերուստ տրված արարչատու բնական դրվածքով Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկն է, առանցքային տեղ է գրավում աշխարհի այդ կողմերում՝ չլինելով ոչ զուտ Արեւելք եւ ոչ էլ զուտ Արեւմուտք: Դա վերաբերում է նաեւ Լեռնաշխարհում ապրող մարդատեսակին՝ Հային ու նրա կեցությանը. Հայը մարդկային տեսակներում առանցքային մարդատեսակն է (այդպիսին է նրա՝ ի վերուստ տրված մարդկային առաքելությունը), իսկ նրա կեցութաձեւը՝ առանցքային կեցութաձեւը (տիպականը, օրինակելին) մարդկային բազմազան կեցութաձեւերի մեջ: Բայց դա այդպես է եղել երկրային կյանքի տիեզերական տարվա (պարբերությունը 10-12 հազ երկրային տարի է, որը սկսվում է Վահագնի ծնունդով) առաջին երեք եղանակներին՝ գարնանը (հունական դիցաբանական եզրույթով՝ մարդկության պատմության ոսկե դարաշրջանում), ամռանը (արծաթե դարաշրջանում) եւ աշնանը (բրոնզե դարաշրջանում): Ըստ այդմ, երկրային կյանքի տիեզերական ձմռան (հունական եզրույթով՝ երկաթե) դարաշրջանում (շուրջ 3 հազ տարի է տեւում) մարդկային կյանքի «կոորդինատային» համակարգությունը, աշխարհային առանցքով պայմանավորված՝ հավասարակշռությունը խախտվում է, եւ այդ առանցքը իր՝ մերթ մի կողմն է հակվում, մերթ՝ մյուս: Հայը, դուրս գալով ինքն իրենից ու իր բնօրրանից՝ այլոց աշխարհներում է փնտրում իրեն ու իր հայրենիքը (տես մեր էպոսում Փոքր Մհերի հոր եւ մոր ոգիների՝ նրան տված պատվիրանը՝ «Բո՜լ է, բո՜լ է, աշխահով մեկ պտիտ գաս»): Այդտեղից էլ, շուրջ 3 հազ տարի, հայի՝ դեպի Արեւելք ու Արեւմուտք կողմնորոշումները՝ դրանցից բխող համապատասխան հետեւանքներով հանդերձ:

Continue reading →