Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

«ՍԻՈՆԻԶՄԻ ԵՎ ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՎ ԱՆՈՆՑ

ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԻՆԵԼԻՈՒԹԵԱՆ»

(Հատված)

Ստորև բերվող նյութը առաջին երկու բաժիններն են «Սիոնիզմի Եւ Փանթուրքիզմի Առնչութիւնները Եւ Անոնց Սպառնալիքը Հայաստանի Լինելիութեան» գրքույկի, որը լույս է տեսել Բեյրութում. 1990թ.: Հեղինակն աշխատասիրությունը հանրությանը ներկայացրել է 1990թ. նոյեմբերի 18-ին, «Լիբանանահայ գրական շրջանակում» կայացած դասախոսության ժամանակ: Աշխատասիրության արաբերեն տարբերակը լույս է տեսել «Սիոնիզմը, պանթուրքիզմը և Ղարաբաղի հարցը» նյութերի ժողովածուում՝ «Սիոնիզմի և պանթուրքիզմի առնչություները» վերնագրով («Բիսան» հրատարակչություն, Բեյրութ, 2002):

Նյութը ՀՀ ընթերցողին առավել մատչելի դարձնելու համար, ուսումնասիրության առաջին երկու գլուխները վերահրատարակվում են լեզվական փոփոխություններով՝ արևմտահայերենից ու դասական ուղղագրությունից վերափոխելով արևելահայերենի ու աբեղյանական ուղղագրության: Կատարվել են նաև խմբագրական բնույթի չնչին փոփոխություններ և սրբագրումներ:

Հեղինակը Գասպար Տերտերյանն է՝ սփյուռքում, մասնավորաբար Լիբանանում և Սիրիայում հանրաճանաչ փաստաբան, հրապարակախոս ու հասարակական գործիչ: Նա հայ իրականության մեջ սիոնիզմի և պանթուրքիզմի գաղափարախոսությունների ու նրանց սերտ կապերի լավագույն գիտակներից է: Գ. Տերտերյանը վերջին տարիներին ղեկավարում է «Լիբանանահայ գրական շրջանակ» կազմակերպությունը, շարունակելով հանդես գալ բազմաթիվ հրապարակումներով ու դասախոսություններով՝ նվիրված հայությանն սպառնացող մահացու վտանգներին, որոնց մեծագույն մասը պայմանավորված է սիոնիզմի և պանթուրքիզմի ակտիվությամբ:

Continue reading →

Ես բացահայտորեն ասում եմ՝ բոլոր դեպքերում պատերազմ լինելու է…

 Հայրենիքը հանրաքվեով չի տրվում կամ օտարվում

Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

– Վերջին շրջանում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարաբերություններում վերստին աշխուժացել են Արցախի հիմնախնդրի շուրջ քննարկումները: Ի՞նչ է, իսկապե՞ս վտանգ կա, որ մեզանում արձագանքներն ավելի հոռետեսական բնույթ են ստացել:

– Ավելի քան 20 տարի է արցախյան հիմնահարցն առկա է մեր նորագույն պատմության եւ միջազգային քաղաքականության մեջ (առհասարակ, հարցն ավելի խոր արմատներ ունի): Այն 2 տարով ավելի շատ տարեգրություն ունի, քան՝ ինչպես ասում են, մեր 3-րդ հանրապետությունը իր ստեղծումից ի վեր: Հիմնահարցն այս տարիների ընթացքում միշտ էլ վայրիվերումներ է ունեցել եւ հիմա էլ այդպիսի մի գործընթացում ենք հայտնվել: Այնպես որ, Արցախի հիմնահարցի քննարկումների աշխուժացումը նորություն չէ իր բնույթով, սակայն, կա մի փոփոխված հանգամանք՝ միջազգային իրավիճակն է այլ մեր տարածաշրջանում եւ, առհասարակ, աշխարհում: Եվ սա է պատճառը, որ արձագանքները հիմնականում, ինչպես նշեցիք, հոռետեսական են դարձել: Ակնհայտ է, որ հնարավոր են նոր միջազգային ճնշումներ:

Continue reading →

«Ժամանակ Երեւան»-ի չտպագրած պատասխանը

«Ժամանակ Երեւան»

օրաթերթի

պատասխանատու խմբագիր Սուրեն Սուրենյանցին

Կույրերը կամ ուրացողները

«Ժամանակ Երեւան»-ը վաղուց է իր «սիրո» վառ դրսեւորումները ցուցադրել մեր կառույցի նկատմամբ, անկախ այն բանից, թե ով է խմբագիրը: Սա նշանակում է մեկ բան՝ հովանավորն ու պատվիրատուն են նույնը մնացել: Այդ հովանավորին ու պատվիրատուին մենք լա՜վ գիտենք դեռ «Ժամանակ Լոս Անջելես»-ից…

Ի դեպ, այդ դրսեւորումն ավելի երեւակվեց, երբ ՀԱՄ-ը հրապարակավ դիմեց ՀՀ իշխանություններին, որ՝ կամ տւգանքի մուծումից հետո ազատ արձակեն վերոնշյալ թերթերի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին (ինչպես մյուս ծառայությունից խուսափողներին), կամ՝ դատեն նաեւ այն պաշտոնյաներին, ովքեր կեղծ փաստաթղթեր են տվել նրան: «Ժամանակ Երեւան»-ը հարյուրավորների կարծիքներ տպագրեց, բայց մերը՝ ոչ (չնայած այլ զլմ-ներ արձագանքեցին): ՀՀՇ-ական ուղղությամբ թերթերը հրաժարվում են տպագրել նաեւ մեր դատապարտող հայտարարությունները (օր.՝ «Չորրոդ իշխանություն» թերթի խմբագրության հրդեհման կամ ընդդիմադիր լրագրողների հանդեպ ոտնձգությունների առումով): Հասկանալի է՝ մեր մասին կամ վատը, կամ՝ ոչինչ:

Continue reading →

4500-ամյա տոմարի պատմության շուրջ

Հոդվածը կոչվում է «4500-ամյա տոմարի պատմության շուրջ» որտեղ փաստարկված ցույց եմ տալիս, որ «Հայկական տոմարը» ոչ թե 4500 այլ 5500 տարեկան է : Ես նաև ցույց եմ տալիս որ Ղ.Ալիշանը չի սխալվել, այլ իր ժամանակի եղած նյութերը բավարար էին իր կատարած եզրակացության համար: հեղինակ


 

4500-ամյա տոմարի պատմության շուրջ

Արարված աշխարհի կառավարումը և զարգացումը ուղեկցվում էր նոր աշխարհների (մեր լեզվամտածողության մեջ, աշխարհը նույնացվում է երկրի հետ) և աշխարհակարգի հիմնադրումով:Ըստ ավանդապատումների աշխարհի կառավարումը բաժանվում է երկու մասի, մինչև ջրհեղեղ և ջրհեղեղից հետո: Սա այն հիմնական սռնին է, որը հիմք հանդիսացավ տոմարը ստեղծելու համար: Հետագայում յուրաքանչյուր էթնոս ստեղծեց իր տոմարը, որով հայտարարվում էր նոր աշխարհի ստղծման գաղափարը, կենտրոնում նկատի ունենալով իրեն:

Հնդեվրոպական աշխարհաշինական առաջին տոմարի մասին խոսում են Շումերները, որոնք համաշխարհային ժամանակագրության սկիզբը կապում էին ջրհեղեղի հետ և ըստ շումերների՝ ջրհեղեղը տեղի էր ունեցել 18000 տարի առաջ:

Հաջորդ ժամանակագությունը առաջարկել են Ալեքսանդրիայի ժամանակագիրները, նրանք գտնում էին, որ աշխարհը ստեծվել է մ.թ. առաջ 5493 թվականի մայիսի 25-ին: Հրեաները կարծում էին,որ արարումը տեղի է ունեցել մ.թ.առաջ 3761 թվականին: Հռոմեացիք՝ իրենց տոմարը սկսում էին Հռոմի հիմնադրման տարվանից՝ մ.թ.առաջ 753 թվականից:

Continue reading →

Հարաբերվենք բնիկության իրավունքով

Արդեն պարբերականության միտում են ձեռք բերում թուրքական եւ ադրբեջանական սփյուռքերի, հատկապես ԱՄՆ-ի այդ համայնքների ներկայացուցիչների համատեղ հավաքներն ու հանդիպումները: Եվ երբ սփյուռքահայ համայնքը մեծ դժվարությամբ, պայքարելով հատկապես հրեական ու թուրքական լոբբիստական շրջանակների դեմ, փորձում է պաշտպանել հայոց շահերը, այդ թվում՝ Հայաստանի եւ Արցախի, ՀՀ իշխանություններն այդ ընթացքում փորձում են մեր շահերի եթե ոչ անտեսմամբ, ապա «սառեցմամբ», հայ-թուրքական հարաբերություններ կերտել:

Հայտնի է, որ «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրես»-ը ժամանակին դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին, որպեսզի նա ադրբեջանցիներին շնորհի «բաժանված ազգ»-ի կարգավիճակ: Կովկասյան թաթարների ու թյուրքական բարբարոս ցեղախմբերի խառնուրդը (ադրբեջանցի հորջորջյալ) հերիք չէ իրեն այսօր ազգ է հռչակել, հիմա էլ փորձում է «իրավաբանորեն» սին ծագում ու հայրենիք-բնօրրան ստեղծել այլոց հողերի վրա ու դեռ «բաժանված ազգ»-ի կարգավիճակ ստանալ: Լկտիությունն էլ պիտի չափ ու սահման ունենա: Սակայն, լկտիության չափավորողը «չափավորող» չէ…

Continue reading →

Սիոնիզմի դեմ պայքարը հակասեմիտիզմ չէ, այլ՝ պարտադրված անհրաժեշտություն… Իսրայելը եւ քրդական խնդիրը – Հայաստանը եւ քրդական խնդիրը…

Բազմիցս է գրվել, ասվել, որ իրականում հակասեմականություն գոյություն չունի: Չկա համակարգված «հակա» դրսեւորում հրեաների, ասորիների, արաբների եւ սեմական այլ ժողովուրդների նկատմամբ: Գուցե կան հակահրեական, հակաարաբական կամ այլ ազգերի հանդեպ «հակա» դրսեւորումներ, սակայն, դրանք երբեք համընդհանուր՝ «հակա» համասեմական բնույթ չունեն:

Ավելին՝ հակասեմականությունից ավելի շատ խոսում են հենց սեմականները, ավելի ստույգ՝ հրեաները (իսկ ավելի ստույգ՝ ջհուդները, քանզի շատ հրեաներ հրեականությունը ավելի շատ այլոց իրենց ձուլելու գործընթաց են համարում):

«Այնտեղ, ուր երկու գոյ* կա, պետք է լինի գոնե մեկ հրեա, եղեք ամենուր եւ ամենատես: Եթե հնարավոր չէ շրջափակել եւ մեկուսացնել երիտասարդ ու հեռանկարային գոյին, ուրեմն նրան կարելի է դարձնել կառավարելի: Հրապուրեք նրան ձեր շրջապատի մեջ, նրանց շուրջը ստեղծեք հրեական խիտ օղակ, զրկեք նրանց իրենց շրջապատից, իրենց ծանոթներից: Պարտադրեք նրանց ամուսնանալու հրեա կանանց հետ եւ միայն դրանից հետո բացեք նրանց առջեւ փակ դռները: Մի՛’վախեցեք, նրանց երեխաները միեւնույնն է, մերն են լինելու: Ում ցուլն էլ որ թռչի մեր կովի վրա, միեւնույնն է, հորթը մերն է: Օգնելով նման գոյին, դուք ձեր լուման եք մուծում մեր հրեական համայնքի գործին» («Հրահանգ հրեաներին» ուղեցույցից): Այսինքն՝ գենետիկ կամ արյան մաքրության որեւէ խնդիր չունի հրեան, նա իր հրեականությունն է ծավալում: Եվ իզուր չէ, որ ժամանակին ջհուդա-մասոնական ձեւակերպումը ներկայումս հրեա-մասոնական ձեւն է դիրըստացել (չնայած օրթոդոքս թալմուդականները դեռ պահպանում են հավատարմությունը ջհուդականությանը եւ թորայական կանոններին):

Continue reading →

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը՝

Տասը տարի առաջ, Իսրայելի նախագահ Ազար Վայցմանը անձնական այցով եղավ Թուրքիայում՝ մասնակցելու Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի հանդիսություններին: Պատվիրակության կազմում էր Վայցմանի խոսնակ օրիորդ Բատյա Կայնանը (Batya Keinan), որը այցի նախօրյակին հանդիպում ունեցավ իսրայելացի լրագրողուհի Հիլել Հալկինի (Hillel Halkin) հետ եւ նրան փոխանցեց Վայցմանի այցի ամբողջական ծրագիրը, որն ընդգրկում էր Անկարայի օդանավակայանից անմիջապես այցելություն Աթաթուրքի դամբարան՝ ծաղկեպսակ զետեղելու համար:

Հալկինը հարցրեց.

Continue reading →

Հրեաներն ու հակասեմականությունը

Մինչ ԱՄՆ նախորդ նախագահական ընտրարշավը գտնվում էր իր գագաթնակետին, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրեց «Աշխարհում հրեաների նկատմամբ քննադատությունը վերահսկելու մասին» օրենքը: Օրենքն ընդունվեց կոնգրեսի հրեական շահախմբի լոբբիի ճնշման հետեւանքով: Օրինագիծը ներկայացրել էր Կալիֆորնիա նահանգից ընտրված, արաբների նկատմամբ իր թշնամանքով հայտնի, հրեա կոնգրեսական Թոմ Լանտոսը:

Օրենքը սահմանում է մի շարք միջոցառումներ՝ վերահսկելու «հակասեմականությունն» աշխարհում. պետություններին այս ոլորտի կտրվածքով դասակարգող տարեկան տեղեկագրի պատրաստումը, ԱՄՆ պետքարտուղարության կառույցում մի նոր գրասենյակի հիմնումը, որի առաքելությունն է լինելու աշխարհում հրեաներին քննադատող կամ նրանց նկատմամբ բռնության արարքների մասին տեղեկությունների հավաքումը, նաեւ հրեաների քննադատությունները վերահսկող մի հատուկ դիվանագետի հաստիքի ստեղծումը:

Continue reading →

Ադրբեջանցիներն էլի կրակում են, համանախագահները՝ էլի լռում…

Երբ բոլոր կողմերից սկսեցին խոսել Կովկասի կայունությունից ու անվտանգությունից, շատերն էին սպասում, որ վրաց-օսական բախումից հետո, մի «անկանոն» բան էլ շուտով արցախյան ճակատում կլինի եւ ի չիք կանի գործադրվող համընդհանուր ջանքերը: Մենք վստահ էինք, որ այդ «անկանոն» բանը կարվի բացառապես ադրբեջանական կողմից: Եվ ահա, նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատը ԼՂՀ ԶՈւ դիրքերի հարավ-արեւելյան ուղղությամբ փորձել է ճեղքել ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունքը՝ դրանով իսկ խախտելով կրակի դադարեցման ռեժիմի պահանջները:

Ըստ ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրության, մարտական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների ձեռնարկած միջոցների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել նախկին դիրքեր՝ կրելով կենդանի ուժի կորուստներ (ԼՂՀ պաշտպանության բանակի առաջավոր դիրքի մոտակայքում թողնելով 1 սպանվածի դիակ):

Continue reading →

Շուրջ 20 տարի վերամիավորված, բայց… սպասման մեջ

Դեկտեմբերի 1-ին լրանում է Հայաստանի Գերագույն Խորհրդի՝ Արցախ-ԼՂ–ի հետ վերամիավորվելու որոշման 19-ամյակը: Այս պատմական որոշումը մի նոր որակ եւ կարեւորություն է ստանում հատկապես ներկայումս աշխուժացած արցախյան հարցի ներազգային ու միջազգային քննարկումներում:

Արցախ-ԼՂ–ի մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի՝ Հայաստանին վերամիավորվելու որոշման հիման վրա 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կայացրած համանման որոշումն առ այսօր հայկական դիվանագիտությունում որեւէ լուրջ դերակատարում չի ունեցել: Մինչդեռ Բաքուն խորհրդային բռնաճնշումների տարիների կուսակցական որոշումները բավարար հիմք է համարում՝ իր այսպես կոչված տարածքների ամբողջականության անձեռնմխելիությունից խոսելու համար: Եվ ոչ միայն Ադրբեջանն է սա հիմք համարում, այլեւ՝ «խորհրդային կայսրությունը» տասնյակ տարիներ փնովող արեւմտյան դիվանագետներն են կոմկուսակցական որոշումներին ապավինում…

Continue reading →

Կամ՝ անկախ Արցախ, կամ՝ Հայաստանին վերամիավորված

Վերջերս ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի մի ելույթում խիստ կարեւորվեց հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Պատճառն, իհարկե՜, միմիայն «ժողովրդավարական» էր, որպեսզի կարեւոր հարցերում հանրաքվեներից առաջ հարցումներ անցկացվեն, աշխատավոր զանգվածների կարծիքները ճշտվեն, այսպես ասենք՝ նախահանրաքվեներ կազմակերպվեն: Եվ դրա իրավունքը բացառապես պիտի ՀՀ կառավարությունն ունենա՝ երկրի նախագահի հետ խորհրդակցելով: Դե՜, մեր իշխանությունները չեն կարող մարդկանց կարծիքը հաշվի չառնել ու ցանկանում են նախապես ծանոթանալ սիրելի ընտրողների տեսակետներին:

Continue reading →

Անկախությունը՝ հոգեվիճակ, նաեւ՝ կարգավիճակ

Ընթանում է նաեւ Հյուսիսային Կիպրոսի անկախության ճանաչման գործընթացը: Երբ, որպես կատարված փաստ, խոսվում է Կոսովոյի կամ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության մասին, ապա վերլուծաբաններն ու փորձագետները հիմնավորումները պայմանավորում են միայն ուժեղ հովանավորի՝ որեւէ գերտերության առկայությամբ:

Չնայած անկախություն ստանալու տարբեր չափանիշներին, միշտ առաջին տեղում հովանավորի հանգամանքն է կարեւորվում, կարծում ենք՝ նաեւ շահարկվում: Իհարկե դա շատ կարեւոր գործոն է, սակայն, ամենակարեւորը չէ: Եթե սերբական Կոսովոն (սերբերի բնորոշմամբ՝ իրենց Արցախը) պարբերաբար բնակեցվել է ալբանացիներով ու մահմեդականներով եւ այժմ միայն Արեւմուտքի օժանդակությամբ է անկախացել, ապա աբխազներն ու օսերը իրենց պատմական տարածքների (իրենց Արցախների) վրա անկախացել են՝ ստանալով Ռուսաստանի աջակցությունը: Եվ ահա, այժմ էլ Հյուսիսային Կիպրոսն է փորձում անկախանալ Կոսովոյի տարբերակով: Այս հունաբնակ կղզու մի հատվածը զավթած եկվոր թուրքերի ինքնահռչակ պետությունը, որը պաշտոնապես ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից, փորձում է ստանալ մահմեդական աշխարհի աջակցությունը՝ իր անկախության ճանաչման հարցում:

Continue reading →

Արցախն անվտանգ է միայն Հայաստանի կազմում

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում մասնակցել է արտգործնախարարների հնգակողմ հանդիպմանը (Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), որում քննարկվել են «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման սկզբունքները: Մինչ այդ ՀՀ ԱԳ նախարարը կարեւորելով ս/թ նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը՝ նշել է, որ Ադրբեջանից հռչակագրի վերաբերյալ հնչող խեղաթյուրված մեկնաբանություններն ու փաստաթղթում ամրագրված դրույթների անտեսմանն ուղղված փորձերը վնասում են բանակցային գործընթացի արդյունավետությունն

ու առաջընթացը, եւ կարեւորել է ԼՂՀ խնդրի կարգավորման՝ միայն խաղաղ բանակցությունների միջոցով լուծման հեռանկարը:

Ըստ տարբեր վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների, Արցախ-ԼՂՀ հարցը կարող է կարգավորման փուլ մտնել միայն այն դեպքում, երբ բանակցությունների սեղանի շուրջ կրկին նստեն ԼՂՀ-ի ներկայացուցիչները:


Continue reading →

Տիգրանակերտը՝ արգելոց

Երբ տարիներ առաջ Հայաստանում կարծիքներ էին հնչում (նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների բերանով), թե գոնե մեզ չպատկանած ազատագրված տարածքները պիտի «վերադարձնել» Ադրբեջանին, շատերն էին զարմանում, թե այդ ո՞ր տարածքների մասին է հատկապես խոսքը: Իսկ առավելապես խոսում էին Աղդամի եւ հարակից տարածքների մասին:

Եվ հենց այդ խոսակցությունների թեժ պահին, Աղդամ-Մարտակերտ ճանապարհի շրջակայքում հայտնաբերվեց Տիգրանակերտ պատմական քաղաքը՝ այլեւս ոչ մի կասկած չթողնելով բոլոր ազատագրված տարածքների՝ մեզ պատկանելու խնդրում:

Եվ ահա, կեցցե՛ն արցախցիները, կարեւոր որոշում են կայացրել ԼՂՀ իշխանությունները, որոնք հազարամյակների «հիշողությամբ» պատմական տարածքին տվել են արգելոցի կարգավիճակ եւ ԼՂՀ 2009թ. բյուջեից 35 մլն. դրամ կհատկացնեն պատմական վայրում պեղումները շարունակելու համար: Ուրեմն՝ նաեւ կպաշտպանեն մեր հողերը:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 45 (84)

Continue reading →

Քարոզչական կտեր՝ միայն հայերիս համար

Դեկտեմբերի 3-5-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եռօրյա այցով Հելսինկիում մասնակցեց ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Նա հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյին, Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի՝ ՀՀ ԱԳ նախարարը Հելսինկիում կազմակերպել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպում:

Continue reading →