Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Միջուկային էներգետիկա. զարգացումներ. աշխարհ եւ տարածաշրջան

Մեծամորի ԱԷԿԶեկույց`
«Իրանի միջուկային խաղաղ ծրագիրը եւ գործունեությունը. ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության որակը» Թեհրանում (2008թ. մարտի 9-ին) կազմակերպված միջազգային գիտաժողովի

* * *

Զեկույցը`Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի

Խորհրդատվությամբ` «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի
տնտեսական թեմաներով գրող, վերլուծաբան Արմենուհի Մելքոնյանի

* * *

Միջուկային էներգետիկա. զարգացումներ. աշխարհ եւ տարածաշրջան

«Իրանի միջուկային խաղաղ ծրագիրը եւ գործունեությունը. ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության որակը» միջազգային գիտաժողովի կազմակերպումը հստակ խոսում է այն քաղաքականության մասին, որ  միջուկային էներգիայի խնդիրը ընդհանրապես փակ թեմա չէ եւ այն կարելի է քննարկել: Իսկ քննարկումը, մանավանդ եթե այն իրանցի եւ օտարերկրյա փորձագետների ու իրավաբանների մասնակցությամբ է, արդեն ենթադրում է, որ այն բացառապես հետապնդում է խաղաղ նպատակներ:
Իրանը բազմիցս հայտարարել է այդ մասին եւ պատրաստակամ է շարունակել ՄԱԳԱՏԷ-ի (ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) հետ համագործակցությունը` միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում: 

Continue reading →

Նախընտրական «համազարկ»-ից առաջ…

Ավարտին է մոտենում ՀՀ նախագահի թեկնածուների բուռն նախընտրական արշավը: Այս ընտրարշավն էապես, նաեւ բնույթով տարբերվում է նախորդներից: Նախ՝ առաջին անգամ պայքարի մեջ են մտել ՀՀ 1-ին եւ 2-րդ՝ նախկին ու ներկա նախագահների թիմերը (անուղղակի՝ հենց երկու ՀՀ նախագահները), ինչը ներքաղաքաղաքական (նաեւ՝ աշխարհաքաղաքական) ու բարոյա-հոգեբանական լարվածություն է մտցրել նախընտրական գործընթացներում: Եվ երկրորդ՝ այդ գործընթացներն անցնում են, այսպես կոչված, սեւ «PR»-ի ամենացայտուն դրսեւորումներով, որի հետեւանքով «ջրի երես» են դուրս գալիս նաեւ բազմաթիվ ճշմարտություններ, ինչը խնամքով տարիներ շարունակ իրենց օրոք թաքցրել են ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանությունները: Այսօր եթե մարդիկ դեռ չեն գիտակցում այդ՝ կամա, թե ակամա արվող բացահայտումների խորքայնությունը, քանզի տարված են նախընտրական աղմուկ-աղաղակով, հետագայում՝ ընտրություններից հետո, վերստին անդրադառնալով դրանց, շա՜տ լուրջ եզրահանգումներ կանեն: Դրա համար հսկայական նյութ կա արդեն: Դա կարող է ավելանալ նաեւ հետընտրական գործընթացների ժամանակ: Երբ պատրաստվում էինք ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավի վերջին դիտարկումն անել, որոշեցինք նաեւ վերլուծել «Լուսանցք»-ում հրապարակված ավելի քան 30 ՀՀ քաղաքական գործիչների, ազգային փոքրամասնությունների 3 ներկայացուցիչների, մի շարք պետական, մշակութային եւ տնտեսական գործիչների, տնտեսվարողների, սփյուռքահայ մտավորականների կարծիքները նույնպես: Հատկապես, երբ թերթի էջերում զետեղված էին նաեւ ՀՀ նախագահի որոշ թեկնածուների կամ նրանց գաղափարական թիմի անդամների հարցազրույցները:

Այսինքն՝ կփորձենք երկու դիտարկում իրականացնել, ինչպես ՀՀ նախագահի թեկնածուներին առնչվող, այնպես էլ՝ «Լուսանցք»-ում հանդես եկած քաղաքական ուժերի՝ «ի՞նչ պետություն է մեզ պետք եւ ինչպե՞ս հզորացնել պետականությունը» մոտեցումների ու քաղաքական հնարավոր վերադասավորումների մասին:

Continue reading →

Յօգա գիտությունը ըստ Պատանջալիի

Գլուխ 1. Վասն ինքնահաստատման

1.1. Ահավասիկ, Յոգայի ստույգ բացատրությունը:
1.2. Յոգան գիտակցության վերցնցումային վիճակն է:
1.3. Դա Էության բնական վիճակն է:
1.4. Այլ ժամանակ Էությունը միաձուլվում է ցնցումներին:
1.5. Կա ցնցումների 5 տեսակ, – ցավագին և հաճելի:
1.6. Դրանք են՝ իմացությունը, մոլորությունը, երևակայությունը, թմբիրը և հիշողությունը:
1.7. Ուղղակի ընկալումը, փորձը և հեղինակավոր աղբյուրը՝ իմացության սկզբունքն է:
1.8. Մոլորությունը – իրականությամբ չհաստատվող կեղծ իմացությունն է:
1.9. Երևակայությունը – փորձով չհաստատված մտքերի հոսքն է:
1.10. Թմբիրը – սկզբունքներից նահանջելու հետևանքն է:

Continue reading →

Միջազգային վարկատու հաստատությունները աղքատացնում են

 ԽՍՀՄ–ից անկախություն հռչակելուց ի վեր տնտեսական ցեղասպանություն է կատարվում ՀՀ–ում: Միջազգային ֆինանսական հաստատությունների կառուցվածքային փոփոխությունների ծրագրերը նպատակ են հետապնդում միջազգայնացնել երկրի մակրոտնտեսական քաղաքականությունը եւ այն դնել Միջազգային դրամական հիմնադրամի (ՄԴՀ) եւ Համաշխարհային դրամատան (ՀԴ) անմիջական ղեկավարության ներքո: Պատմության որեւէ այլ շրջանում «ազատ» շուկան այնքան մեծ դեր չի խաղացել «ինքնիշխան» պետությունների ճակատագիրը տնօրինելու հարցում, ինչքան այսօր:

Անցած երկու տասնամյակների ընթացքում ՄԴՀ եւ ՀԴ կողմից զարգացող երկրներին պարտադրված «մակրոտնտեսական կայունացման» եւ «կառուցվածքային կանոնավորման» ծրագրերը (որպես արտաքին պարտքերի վերանայման պայման) հարյուր միլիոնավոր մարդկանց հասցրել են աղքատության: Հակառակ Բրեթըն Վուդի համաձայնագրի, որը նախատեսում էր «տնտեսական վերակառուցում» եւ հիմնական տարադրամների համաշխարհային գների կայունացում, կառուցվածքային կանոնավորման այս ծրագրերը մեծապես նպաստել են ազգային տարադրամների ապակայունացմանն ու զարգացող երկրների տնտեսության քայքայմանը: Դեռ ավելին, այդ ծրագրերի ազդեցությունը զարգացող երկրների հասարակության վրա ավերիչ է եղել:

ՄԴՀ-ն եւ ՀԴ-ն կարողացել են դանդաղեցնել ՀՀ տնտեսական զարգացումը՝ վարկեր տրամադրելով:

ՄԴՀ-ն ուշադիր հետեւում է Կենտրոնական դրամատան գործունեությանը եւ միջոցներ տրամադրում դրա վերակառուցման համար: Սա նշանակում է, որ պետության փոխարեն ՄԴՀ-ն է տնօրինում երկրի դրամական քաղաքականությունը, որը նրան հնարավորություն է տալիս անդամալուծել տնտեսական զարգացման ֆինանսավորումը: Ներքին տնտեսական հնարավորությունները դրամական քաղաքականությամբ խթանել չկարողանալով՝ երկիրը դառնում է ավելի ու ավելի կախված վարկի միջազգային աղբյուրներից, որի հետեւանքներից մեկը մեծացող արտաքին պարտքն է:

Continue reading →

Մասոնականության քողի գաղտնիքները

 Մեր թերթի էջերում, մանավանդ այն օրից, երբ Երեւան ժամանեցին «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի անդամները, բազմիցս անդրադարձել ենք մասոնականությանը, դրա նպատակներին ու բացասական ազդեցությանը հայ ազգի պատմության ընթացքին: Անդրադարձերի անհրաժեշտությունը կարեւորում ենք հատկապես այն գործոնով պայմանավորված, որ դրան այսօր էլ կուլ են գնում մեր հայրենակցները՝ հաճախ չհասկանալով ու, ավելին, երբեմն նաեւ հպարտանալով այդ օթյակներին իրենց անդամակցությամբ: Մինչդեռ…

Մասոնական կազմակերպություններին անդամակից եւ հարող մարդկանց մեծամասնությունը հիմնականում տեղյակ չէ, թե իրականում ինչ է ուսուցանում ու իրականացնում մասոնականությունը: Մասոնական եւ նմանատիպ գաղտնի կազմակերպություններին անդամագրվելը հաճախ կատարվում է հասարակական ու բարեգործական նպատակներով, որոշ դեպքերում էլ անդամագրվում են անձնական շահերից ելնելով: Թափանցելով մասոնական օթյակ՝ մարդիկ հանդիպում են բազմաթիվ նշանների, խորհուրդների, որոնք ունեն տարատեսակ գաղտնի նշանակություններ: Նույնիսկ մասոնական առաջնորդները շատ լավ գիտակցում են, որ իրենց կազմակերպություններին անդամագրվող մարդկանց մեծամասնությունը իրականում չի գիտակցում մասոնականության ուսմունքի բուն էությունը: Պարզապես շատերն են ուզում «վերեւներին» մոտ լինել ու, իրենց կարծիքով, ըստ այդմ՝ նաեւ ապահով:

Փաստորեն մասոնականությունը գիտակցաբար մոլորեցնում է մասոնական օթյակներ նոր անդամագրված անձանց՝ նրանցից թաքցնելով մասոնականության իրական ուսմունքը, նպատակները, իսկական դեմքը…

Continue reading →

Ինչպես շնորհավորում են, այնպես էլ տոնում են

 Տոներ բոլորն են սիրում: Խնդիրը մեկն է: Հաջողվու՞մ է այդ տոնը իսկապես տոն դարձնել, թե՞ տոնում են, որովհետեւ բոլորն են տոնում, ասել է թե՝ պետք է: «Լուսանցք»-ը 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ուսումնասիրեց քաղաքական ուժերի կայքէջերը՝ դիտարկելու, թե որ կազմակերպությունն ինչպես է շնորհավորել մեր ժողովրդին Ամանորի կապակցությամբ: Պարզվեց՝ շատ քչե’րն իրապես մաղթանք ունեն հենց ժողովրդի համար: Կազմակերպությունների մեծ մասը մաղթել էին… առաջիկա ընտրություններում սեփական-նեղ անձնական ցանկությունները:

Առաջ անցնելով ասենք. քաղաքական շատ կուսակցություններ, այդ թվում մեծ հավակնություններ ունեցող, կայքէջ չունեն: Տեղեկատվական այս դարում քաղաքական լուրջ նկրտումներ ունեցող ուժերի համար կայքէջ չունենալը պարզապես զարմանալի է: Որոշ կուսակցություններ էլ, ճիշտ է, կայքէջ ունեին, բայց մաղթանք չունեին՝ հավանաբար նախընտրական թոհուբոհում դրա համար ժամանակ չունենալով:

Continue reading →

Խորհուրդ Արարատի

1. Արարչագործության Խորհուրդ է Արարատը՝ ԱՐԱՐ-ԱՏ /տեղ/՝ Արարման վայր: Արարատը հենց Հայկական Լեռնաշխարհն է:

2. Արարատը ցամաքային կղզի է: Դրանով արդեն նա առանձնանում է Երկրի ընդհանրությունից: Արարատը Տիեզերական Էներգետիկ Դաշտի խտացումն է Երկրի վրա: Եվ Արարատի Հողը պայմանականորեն է հող կոչվում: Նա տարբերվում է Երկրի հողից:

3. Արարատի Հողը իր մեջ կրում է եւþ տիեզերական, եւ’ երկրային հատկանիշներ: Արարատը հագեցած է բավական բարձր ռադիոակտիվ լիցքավորումով, որ հատուկ չէ Երկրին:

4. Եթե ամբողջ Երկրի հողը հիմնականում կրում է բացասական էներգիա, ապա Արարատը իր մեջ ունի եւþ դրական, եւþ բացասական էներգիա:

5. Եվ Արարատը դրական էներգիայով կապված է Տիեզերական Էներգետիկ Դաշտի հետ, իսկ բացասական էներգիայով կապված է Երկրի հետ:

6. Արարատը Երկրի վրա այն կենսավայրն է, որի միջոցով Երկիրը միանում է տիեզերական ամբողջությանը, կապվում է Տիեզերական Զորություններին եւ կենսական սնունդ ստանում մշտապես:

7. Եվ հենց Արարատում են Աստվածամարդերի համար ապահովված կենսական ամենանպաստավոր բնական պայմանները:

8. Հենց Արարատում է Երկրի տաքության ու սառնության, լույսի ու խավարի համաչափ հարաբերությունը հաստատված:

9. Արարատից դեպի հարավ տաքության ու սառնության, լույսի ու խավարի համաչափությունը խախտվում է հոգուտ տաքության եւ լույսի: Եվ որքան հեռանում ենք Արարատից, այնքան պակասում են սառնությունն ու խավարը, այնքան ավելանում են տաքությունն ու լույսը: Եվ Արարատից որքան հեռանում ենք դեպի հյուսիս, այնքան պակասում են տաքությունն ու լույսը, եւ ավելանում են սառնությունն ու խավարը:

10. Միայն Արարատում է օրինաչափորեն ընդգծված տարվա բոլոր չորս եղանակների հաջորդականությունը: Իսկ Արարատից դուրս տարվա եղանակները ընդգծված չեն, եւ աստիճանաբար չեզոքանում է նրանց անցումը:

Continue reading →

Բլեյանիզմը թեւակոխեց իր վերջին փուլը

Ներքին թուրքը հո պոզով-պոչով չի…

Հայ հանրությունը ծանոթ է բլեյանիզմի թուրք-ադրբեջանապաշտական նկրտումներին, բայց որ այն շատ արագ կանցնի մի նոր՝ բլեյանօղլիիզմի փուլի, երեւի քչերն էին սպասում:

Այո, ՀՀ–ում թուրք-ադրբեջանական համատեղ դեսպանատանը՝ «Մխիթար Սեբաստացի» (խե~ղճ Սեբաստացի) կրթահամալիրում, դեկտեմբերի 17-20-ին կայացավ «Ադրբեջանի օրեր» անվամբ միջոցառումների շարքը: Միջոցառումը, որն իրականացվում էր «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. քայլ դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում, նախաձեռնել էին «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն»-ը եւ ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Դե Աշոտ Բլեյանն էլ հին «ադրբեջանագետ» է, էն մութ ու ցուրտ տարիներին Բաքու այցելա~ծ ու հետո Հայաստանում նրանց՝ մեր թշնամիների (ովքեր հայ մորթելը աստվածահաճո գործ էին համարում) գովքն արա~ծ… համ էլ ծագումով վայթե հայ չի, իրան ի~նչ, թե…

Եվ բլեյանիզմի հայրը ՀՀ–ում թուրք-ադրբեջանական համատեղ դեսպանատանը ՀՀ–ում մի այլ օտար դեսպանատան փողերով «լվացք արեց», ներողություն՝ «փողեր լվաց», չէ~ ոնց որ էլի այն չէ, հա՝ «դրամաշնորհային մարդասիրական, երկու ազգերի հաշտեցման միջոցառում» իրականացրեց, իր ուսմունքը գործնականում տեսանելի եւ ակնառու դարձնելու մղումով:

Continue reading →

Հայ տեսակի ծագումն ու կազմավորումը

Երբ քաղաքական միտումով է նաեւ պատմությունը-1

Հայագիտության մեջ առավել արծարծված խնդիրներից մեկը եղել եւ մնում է հայության ծագման ու կազմավորման հարցը, ինչը մի շարք դեպքերում ցայսօր վիճահարույց է: Որտեղի՞ց է ծագում հայ ազգը, ո՞րն է նրա բնօրրանը, ե՞րբ է ձեւավորվել իբրեւ ինքնուրույն էթնիկ միավոր եւ ո՞ր ժամանակներից է հիշատակվում հատկապես հնագույն գրավոր հուշարձաններում: Այս հարցերի կամ դրանց առանձին կետերի խնդրահարույց լինելը պայմանավորված է ոչ միայն սկզբնաղբյուրների տեղեկությունների բազմազանությամբ, այլեւ երբեմն դրանցով զբաղվողների քաղաքական ու այլաբնույթ շահագրգռություններով, թեպետ առկա փաստերն ու ուսումնասիրության այսօրվա մակարդակը լիովին թույլ են տալիս պատասխանելու հայ տեսակի ծագմանն ու կազմավորմանը վերաբերող բոլոր հիմնահարցերին: Նպատակ չունենալով մանրամասն ներկայացնելու հիմնախնդրի ամբողջ պատմությունն ու վերլուծությունը՝ անդրադառնանք նախ հայերի ծագման մասին հին ու միջին դարերում գրի առնված ավանդազրույցներին, ընդհանուր գծերով ներկայացնենք պատմագիտությունում տարբեր ժամանակներում առավել տարածված տեսությունները (չնշելով մասնավոր կարծիքները), ապա՝ հարցի ուսումնասիրության այսօրվա վիճակը եւ Հայաստանի ու հայերի մասին պահպանված հնագույն տեղեկությունները:


Continue reading →

Բարու եւ Չարի հակամարտության բեկումը – Տեղեկանք գաղտնի իշխանության…

                                     

 

 

Տեղեկանք գաղտնի իշխանության

Աշխարհի գաղտնի կառույցների շարքը մշտապես համալրվում է կամ՝ նպատակայնորեն փոփոխվում. «տամպլիերներ», «ռոզենկրեյցերներ», «իլյումինանտներ», «մասոններ», որոնց օրդենները (միաբանությունները), եղբայրակցություններն ու օթյակները հանդես են գալիս ամենախայտաբղետ անուններով, քաղաքական, կրոնական ու տնտեսական ուղղություններով…

Դիցուկ՝ ամենահայտնիներից մասոնների նպատակն է՝ դառնալ աշխարհի տերերը, հասնելով լիարժեք «համաշխարհային տիրապետության»: Իսկ համապարփակեցման (գլոբալիզացիա) «համաշխարհային դավադրության» մեջ հայտնի են հետեւյալ «գաղտնի» կառավարությունները՝ «Միջազգային հարաբերությունների խորհուրդ»-ը (ՄՀԽ), «Բիլդերբերգյան ակումբ»-ը եւ «Եռակողմ հանձնաժողով»-ը («Տրիլատերալ», որում ընդգրկված են ներկայացուցիչներ՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից եւ Արեւմտյան Եվրոպայից):

Continue reading →

Հանգիստ թողեք Նժդեհին ու Ցեղակրոնությանը

Նժդեհ

Վերջերս ներկա իշխանություններին ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները հետեւողականորեն վարում են մեծանուն հայ Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհ) եւ նրա ստեղծած Ցեղակրոն ուսմունքի (որոշակիորեն նաեւ՝ Հայկ Ասատրյանի Տարոնական ոսմունքի) դատափետման քաղաքականություն:

Սկզբում կարծես հիմնական մաղձը թափվում էր իշխանական կուսակցությունների՝ ՀՀԿ–ի եւ ՀՅԴ–ի վրա, հետո՝ միայն ՀՀԿ–ի: Այս կուսակցությունը իրավացիորեն մեղադրվում էր Նժդեհին ու Ցեղակրոնության գաղափարները վարկաբեկելու մեջ: Հարցերն ու մեղադանքները կարծես հստակ էին եւ ինչ-որ տեղ համապատասխանում էին իրականությանը:

«Լուսանցք»-ը նույնպես անդրադարձել է այս խնդրին՝ բայց զատելով Նժդեհյան Ցեղակրոնությունը հանրապետական ցեղակրոնությունից:

Սակայն, այդ նույն գործիչներից ու լրատվամիջոցներից շատերն արդեն այնքան են ոգեւորվել, որ ՀՀԿ–ական ցեղակրոնությանը զուգահեռ սկսել են փնովել ու վատաբանել Նժդեհյան Ցեղակրոնությունը, Գարեգին Նժդեհի ազգանվեր գործունեությունը: Սա շատ վտանգավոր, եթե չասենք հակազգային կեցվածք է եւ անհարիր է ազգից ու հայրենիքից ամեն օր խոսացող քաղաքական այրերին ու մամուլի աշխատակիցներին:

Եթե ցանկություն կա իշխանություններին կամ ՀՀԿ–ին ինչ-որ բան հասկացնել, հասկացրեք ուղղակի: Չի կարելի անուղղակիորեն հարվածել մի հայորդու ու նրա ստեղծած կուռ ազգային ուսմունքին ինչ-որբան ոմանց հասկացնելու համար: Այսօրվա ազգային հերոսներին հարգանքի տուրք տալու մասին ենք խոսում, բայց վարկաբեկում ենք մեր փառապանծ նախնու կերպարը: Ավելին՝ ուզու՞մ եք ՀՀԿ–ին բան հասկացնել, հասկացրեք հենց Նժդեհով եւ ոչ նա դեմ խոսելով:

Իսկ եթե իրապես Նժդեհի ու Ցեղակրոնության դեմ խոսացողներ կան, ապա սա այլ թեմա է…

Հայկ Թորգոմյան

Continue reading →

Ժողովրդավարությունը՝ համաշխարհայնացման խայծ

Ժողովրդավարություն

Ժողովրդի իշխանության հաստատումը կամ ժողովրդավարությունը պետական կառավարման ձեւ, նաեւ քաղաքակրթական հասարակական համակարգ է, ինչն առաջանում եւ գոյատեւում է ազգային արժեքների դերի նվազման կամ նվազեցման ժամանակ, հաճախ՝ նաեւ անտեսման հաշվին: Ազգային արժեքների նվազեցման դեպքում ժողովրդավարությունը վերածվում է կենտրոնաձիգ ամբոխավարության, քանզի բնական ու բնականոն ուրույն ազգային դիմագծով էությանն ու մտածողությանը հետզհետե գերակշռում է անդեմ զանգվածի՝ ամբոխի հոգեբանությունը, վարվելակարգը: Իսկ ազգային արժեքների անտեսման պարագայում, ժողովրդավարությունը վեր է ածվում միջազգային համապարփակեցմանն սպասարկող գաղափարաբանության, մարդու ազատությունները ազգատյացությամբ սանձարձակեցնող քաղաքականության:

Ժողովրդավարությունը կարող է գործուն համակարգ լինել բազմազգ եւ ապազգային բնույթի պետության մեջ, որում չկա բնօրրանատեր ազգ կամ՝ լինելուց էլ թույլ են նրա դիրքերը: Ժողովրդավարությունը հասարակական համակարգ է, քանզի հասարակների համակարգ է, որին մխիթարելու նպատակով ստեղծել են քաղաքացիական համակարգ անունը: Ստացվում է գյուղացիներն էլ քաղաքացիներ են, բայց այդ մասին միայն մամուլից են իմանում…

Continue reading →

Ուխտ Արարատի – Թիվ 14

Oukht Ararati

Չկա մի ասպարեզ. քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, պատմական, հոգևոր, մշակութային…, անգամ մարզական, որտեղ ամեն օր և ամեն ժամ չոտնահարվեն հայի և հայության իրավունքները: Եվ չկա դրանց մեջ մի դեպք, որ ենթակա չլինի պատասխանատվության ու պատժի: Պետք է փաստել, սակայն, որ մենք վատ ենք տիրապետում օրենքին, իրավունքի մեխանիզմին, այդ թվում՝ միջազգային…, ավելի ճիշտ կլինի ասել, ընդհանրապես
չենք օգտվում դրանից:….
«Ուխտ Արարատի» այս հատուկ համարը քաշեք այստեղից


Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Առաջաբան
Հայության մաքառումների փուլերը Սփյուռքում և Հայրենիքում
Ինչո՞ւ Նորագույն զինյալ ազատագրական պայքար
Լոուրենս Արաբացու հարցազրույցը
Չերչիլ, Սիոնիզմն ընդդեմ բոլշևիզմի
Պաուլ Ռորբախ
Լ. Բ. Տրոցկու 1921թ. հոդվածը
Պայմանագիր Ռուսաստանի և Թուրքիայի միջև
Լոզանի կոնֆերանս, 1923թ.
Սևրի հաշտության պայմանագիրը, 1920թ.
ԱՄՆ անկախության հռչակագիրը
Ալան Դալեսի ծրագիրը
Ռալֆ Պիտերս, «Նոր Մերձավոր Արևելքի քարտեզը», 2006

թ.

ՄԱԿ-ի հռչակագրեր, բանաձևեր
ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային և միջազգային իրավական
կարգավիճակի փուլերը 1917-ից ցայսօր
ՀՀ և ԼՂՀ հռչակագրեր, որոշումներ
Մահաթմա Գանդի
Ֆրիտյոֆ Նանսեն
Գուրգեն Յանիկյան
Վերջաբան

Continue reading →

Հայերենը կարող էր եւ դառնալ միջազգային լեզու

Եվրոպացի մի շարք ականավոր լեզվաբաններ, ուսումնասիրելով հայոց լեզուն, ժամանակին առաջարկել են հայերենը դարձնել գիտության (հետագայում՝ նաեւ հաղորդակցության) միջազգային լեզու:

Ներկայացնում ենք այդ կարծիքներից մեկը.

«Հայերենն ունի չափազանց մեծ բառապաշար: Բառապաշարի հարստությամբ քիչ լեզուներ կարող են մրցել հայերենի հետ: Հայոց լեզվի մյուս հարստությունը նրա բառակազմությունն է՝ բառածանցումը եւ բառաբարդումը: Ամեն մի նոր իմաստի համար հայերենը կարողանում է սեփական բառ ստեղծել…

Հայերենը եվրոպական լեզուների համեմատ մի կարեւոր առավելություն ունի, եվրոպացիները գիտական նոր եզրեր ստեղշում են հունարեն բառերի միջոցով, իսկ եվրոպացիների մեծամասնության համար այն անհասկանալի, մեռած լեզու է: Ուրեմն այդ լեզվով կազմված բառերն ու եզրերն էլ եվրոպացիների համար խորթ են, մեռած: Մինչդեռ հայերենն ի վիճակի է գիտական եզրեր, բառեր կազմել իր միջոցներով, որոնք հասկանալի են հայերեն խոսող բոլոր մարդկանց: Սա մեծ առավելություն է: Հայերենի մյուս արժանիքներն են նրա պարզ քերականությունը, հրաշալի տրամաբանությունը:

Հայերենը կարող է լինել նորոգույն լեզու: Հայոց լեզվի արտահայտչական միջոցները ավելի մեծ են, քան նույնիսկ անգլերենինը, ֆրանսերենինը: Բացի դրանից, գիտությունը սիրում է ճշգրտություն: Հայերենի ամենակարեւոր հատկություններից է արտահայտման ճշգրտությունը»:

Հայերենը կարող էր իրապես դառնալ միջազգային լեզու, եթե «խորհրդային եղբայրության» խանդը տեղի չտար եւ ՄԱԿ-ում իրական եղբայր-պաշտպաններ ունենայինք այդ տարիներին:

Continue reading →

Ահաբեկչությու՞ն, թե՞ վրիժառություն

ԱՍԱԼԱ

Հարձակողական եւ ինքնապաշտպանական

զինված գործողություններ ու ընդհարումներ

Ահաբեկչություն

Հեռու մնալով ահաբեկչության ու վրիժառության այսպես կոչված դասական ձեւակերպումներից՝ դրանք կքննարկենք իրենց ներկայիս ակներեւ դրսեւորումների վերլուծությամբ:

Յուրաքանչյուր զինված գործողություն կարելի է դիտարկել եւ’ որպես ահաբեկչություն, եւ’ որպես վրիժառություն, նայած թե ով ինչպես եւ որ կողմից է դիտարկում դրանք: Սակայն, իրականում տարբերություններն ակնհայտ են ու եթե իրապես վերլուծության ենթարկվեն ահաբեկչությունն ու վրիժառությունը, ապա դրանց նմանությունը կարող է լինել բացառապես կատարման ձեւի մեջ, բայց՝ ոչ բովանդակության: Դրանք միմյանցից հստակորեն տարբերվում են նպատակների ու գաղափարաբանական առումով: Ահաբեկչությունը նախահարձակ բնույթ ունենալով՝ հարձակողական է նաեւ իր էությամբ, ինչ-որ բան զավթելու, տիրելու, թիրախին ոչնչացնելով ինչ-որ բան ստանալու, տիրապետելու խնդիր է լուծում եւ շահախնդիր է ի սկզբանե: Ուստի անարդար է ու արժանի համարժեք պատասխանի:

Թվում է, թե ահաբեկչությունը մեկ այլ ահաբեկչության տրամաբանական հակադարձումն է: Այդպես էլ է լինում իհարկե, սակայն հիմնականում ահաբեկչության հակադարձումը վրիժառությունն է լինում, եւ այն գոյատեւում է այնքան ժամանակ, մինչեւ մեկը մյուսի հանդեպ ահաբեկչություն-վրիժառություն փակ շղթայում ներառնված կողմերը հավասարապես բավարարված լինեն կամ՝ բանակցելով գան փոխհամաձայնության, որն առավել մոտ է իրականությանը: Եվ կապ չունի, թե որ դարի մասին է խոսքը եւ ինչ քաղաքակրթություն է տվյալ պահին: Հաճախ են ասում, թե 21-րդ դարը «մարդկության քաղաքակրթության» ու «փոխըմբռնման» վերելքն է, բայց սխալվում են. սա ազգերի հակադրման ամենադաժան դարն է լինելու՝ ազգերին ճզմելու, ձուլելու, պետություններ «բացել-փակելու», աշխարհին տիրելու առումով: Գոնե առաջիկա 20-25 տարիներին այդպես է լինելու: Միակ կանխարգելիչ ելքը տվյալ պահին առավել հզոր ահաբեկչի (անհատ, թե պետություն) «մեղա» գալն է ու հաշտության ձեռք մեկնելը, այլապես ահաբեկչական ալիքը գնալով ընդարձակվելու է՝ ձնագնդի նման մեծանալով: Ներկայում ոչ մի գերտերություն «մեղա» գալու մարտավարություն չի որդեգրել, ավելին՝ վերստին սրվում է աշխարհին վերատիրելու, այն վերաձեւելու հարցը…

Continue reading →