Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Հազվագյուտ Ferrari Daytona SP3-ը վաճառվել է 18,54 միլիոն դոլարով՝ սկզբնական գնից գրեթե ութ անգամ թանկ
- Հին «խնջույքը» բվերի կերուխում է եղել. գիտնականները բացահայտել են գորտերի 9 հազար ոսկորների գաղտնիքը
- Մերձավոր Արևելքում շուրջ 15-հազարամյա կավե արձանիկներ են հայտնաբերվել՝ ստեղծված մինչև երկրագործության ի հայտ գալը
- «Ուզում եմ լուծել Կուբայի հարցը». Թրամփը չի բացառել ռազմական ուժի կիրառումը
- «Շատ հզոր գործիք է». Թրամփը դեմոկրատներին նախազգուշացրել է, որ մինչև իր պաշտոնավարման ավարտը հաճախակի վետո կկիրառի
- Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ տուժել
- Թրամփը Սենատին կոչ է արել անհապաղ հաստատել Պենտագոնին լրացուցիչ 350 միլիարդ դոլարի հատկացումը
- Լիտվայում կխստացնեն հեծանվորդների և էլեկտրական ինքնագլորների վարորդների նկատմամբ վերահսկողությունը
- Սպիտակ տանը քննարկում են ԱՄՆ առևտրի նախարարի հնարավոր պաշտոնանկությունը՝ Nvidia-ի շուրջ սկանդալի ֆոնին. Reuters
- Reuters գործակալությունը հայտնել է Nvidia-ի նախկին ղեկավարի երրորդ ենթադրյալ արտամուսնական կապի մասին
Ա1պլյուս- Հայաստանը քննարկում է կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման ռազմավարությունը
- Օրացույց․ 12-ը նոյեմբերի․ԱԺ-ն կառավարությանը եւ ԿԲ-ին առաջարկում է փող ուզելու փոխարեն կրճատել «շարիկ գլորողների» թիվը (տեսանյութ)
- Հայաստան-Կիպրոս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
- Եվրախորհրդարանում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը
- Ներկայացված նախագիծը երբևէ չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան․ խոսնակ
- Միրզոյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացումը
- Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել (տեսանյութ)
- Տեղի է ունենում Փաշինյան-Ալիև հանդիպում (տեսանյութ)
- Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը (տեսանյութ)
- Փաշինյանը Դուբլինում կարճատև զրույց է ունեցել Էմանուել Մակրոնի և Գիտանաս Նաուսեդայի հետ (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
25 տարի Նժդեհի մոտ ու Նժդեհի հետ
Հոկտեմբերի 6-7-ին հոբելյանական՝ 25-րդ ուխտագնացությունն էր՝ դեպի հայ մեծ զորավար ու գաղափարախոս Գարեգին Նժդեհի մասունքատեղի: Հիշեցնենք, որ մեծ հայորդու աճյունը Հայաստան է բերվել ՌԴ Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից՝ մի շարք հայրենասերների՝ այն ժամանակներում շատ վտանգավոր ծրագրի իրականացումից հետո: Իսկ զորավարի աճյունը վերաթաղված է երեք վայրերում՝ Խուստուփ լեռան լանջին (իր կտակի համաձայն)՝ Կոզին աղբյուրի մոտ, Եղեգնաձորի շրջանի Սպիտակավոր եկեղեցու բակում եւ Կապան քաղաքի՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում: Առաջին երկու վայրերում վերաթաղումն արվել է գաղտնի եւ արդեն տասնյակ ուխտագնացություններ են եղել, իսկ Կապան, մի քանի տարի է՝ ինչ այցելում են ուխտագնացները: Նժդեհից մասունքներ է բերվել քաղաքի հուշահամալիր՝ քարե շինությանը շունչ տալու նպատակով, եւ դա Նժդեհի աճյունը Հայաստան բերողների, հուշահամալիրը նախաձեռնողների եւ անվանի որոշ ուխտյալների համաձայնությամբ է կատարվել: Այսօր այդ համալիրում կատարվում են դպրոցական, հարսանեկան, բանակային երդման եւ այլ հայրենասիրական ու հիրավի գեղեցիկ արարողություններ:
Չի կարելի զիջել ոչ մի կտոր հող
Ինչպես խոստացել էինք մեր թերթի նախորդ համարում, ներկայացնում ենք Տիգրան Մոսինյանի առաջադրած հարցերի պատասխանները, որ տրամադրել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Ի պատասխան Ձեր հարցերի, հայտնում ենք հետևյալը.
1. 1921թ. ընթացքում, երբ որոշվ եցին Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Վրաստան սահմանների գիծը, ապա սահմանագծում երկար ժամանակ չիրականացվեց, այսինքն ՝ երկկողմանի հանձնաժողովն երը տեղում չճշտեցին անցնող սահմանագիծը, որը բազմաթիվ վեճերի առիթ տվեց, ուստի և սահմանագծումը իրականացվեց միայն 1920— ական թվականների վերջին և 1930-ական՚թվականների ընթացքում։
1927թ. հունիսի 20-ին Անդրկովկասի ֆեդերացիայի կենտգործկոմը ստեղծեց «Անդրֆեդերացիայի միջև հողային և անտառային վեճերը լուծող հանձնաժողով», որը զբաղվում էր սահմանների ճշտման աշխատանքներով։
Սկսած 1921թ. Հայաստանը և Ադրբեջանը վեճեր են ունեցել 61 սահմանային հատվածների վերաբերյալ, որոնց ընդհանուր տարածքը կազմում էր 17816 դեսյատին։ 55 հատվածների առնչությամբ Անդրկենտգործկոմի նախագահությունը հողային հանձնաժողովի ներկայացմամբ արդեն 1929թ. ընդունել է համապատասխան որոշումներ, որոնց համաձայն 3754 դես. անցել էր ԱՍԽՀ-ին, իսկ 1061 դես. ՀՍԽՀ-ին։ Ինչպես ակնհայտ երևում է՝ ադրբեջանցիները տիրացել էին ավելի քան երեք անգամ մեծ տարածությունների։
Հարեւանացավություն՝ մինչեւ Սեւանա լճի ափերը
Հարեւանացավություն՝ մինչեւ Սեւանա լճի ափերը
Մեր շատ իշխանավորներ ու նաեւ ընդդիմադիրներ, երեւի թե մեր հարեւանների մասին ավելի շատ են մտածում, քան սեփական ազգի: Նրանց մի մասին հարեւանների հետ լավ լինելը պետք է իրենց դրամա-տնտեսական գործերն առաջ տանելու, շահույթ ստանալու համար, մի մասին էլ դա պետք է, որպեսզի դրսի ուժերը գնահատեն ու սիրեն իրենց եւ աջակցեն կանաչ $-ով ու այլ բաներով: Մի մասն էլ «քաղաքակրթվել» է ու պատրաստ է մեռնել հանուն համապարփակեցման……
Իսկ ինչ մնում է մեր հարեւաններին, որոնցից երկուսը զոռով եկել, բարբարոսաբար խցկվել են մեր հայրենիքի տարածք ու փաթաթվել են մեր վզին, չգիտես ինչու այնպես չեն մտածում, ինչպես մեր «զարգացած» ժողովրդավար հայրենակիցները: Թուրքերին չանդրադառնանք այստեղ, նրանք մեր «ամենալավ» հարեւաններն են՝ «արժանի» առանձնահատուկ վերաբերմունքի, անդրադառնանք ադրբեջանցիներին ու վ րացիներին:
Թուրքահպատակ՝ ինչպես Օստապ Բենդերի հա՞յրը
Թուրքահպատակ՝ ինչպես Օստապ Բենդերի հա՞յրը
Մի պահ կարծես թե իշխանությունների ազգասիրական պատկերացումները «զարթնեցին», եւ թուրքական անորակ ապրանքների դեմ որոշակի քարոզարշավ սկսվեց: Այդ գործին լծվեցին նաեւ մամուլի մի շարք միջոցներ: Սակայն, ինչպես բոլոր խնդիրներում, այս հարցում էլ հետեւողականություն չեղավ: Այսրոպեական շահն ու քաղաքական ինչ-ինչ հանգամանքներն են թելադրում նման ազգասիրական դրսեւորումները:
Այսպես նաեւ մեր ԱԺ-ում հայտնվել են ջավախահայ հայաստանցի պատգամավորներ, ովքեր հայ-վրացական բարեկամության նախանձելի ջատագովներից հանկարծ մեկ վայրկյանում վեր են ածվում հակավրացական կերպարների, ջավախահայության փրկիչների… Լա՜վ, սա այլ թեմա է:
Պահանջվում է սոցքարտ
Պահանջվում է սոցքարտ
Հրահանգով, այլ ոչ թե օրենքով
Մարդու համարակալման վտանգավորությունը ազգային եւ պետական անվտանգության տեսանկյունից
Այս խնդրին կանդրադառնամ ազգային եւ պետական անվտանգության տեսանկյունից: Այսօր ՀՀ–ում առհասարակ բոլոր առումներով բացակայում է պետական եւ ազգային անվտանգության հայեցակարգը, որի հետեւանքով Հայաստանն ու հայությունը զրկված են ինքնապաշտպանական անհրաժեշտ զորեղ համակարգից: ՀՀ սոցապնախարարը հրապարակային ելույթներում վստահեցնում էր, թե սոցիալական ապահովության քարտը վտանգ չի ներկայացնում, քանի որ մարդու համարակալում չէ, այլ սոցիալական ոլորտի բարեկարգում: Սակայն, հետո պարզվեց, որ ինչ-որ նա ասել է, ս ուտ է ու ազգին խաբելու միտում է հետապնդել: Նպատա՞կը: Վստահաբար ենք ասում՝ միմիայն փող աշխատելը: Ավելի ճիշտ՝ լափելը, քանզի վաճառքի հանվեց ազգը: Նրան «հավատացին» թե՛ դաշնակցական կուսակիցները, թե՛ նախարարներն ու պատգամավորները, եւ ՀՀ քաղաքացիների անհատական տվյալները դարձավ համաշխարհային գաղտնի կառավարության սեփականությունը: Ազգից խոսացողները «30 արծաթով» վաճառեցին ազգը……
Պատմական արդարություն
Պատմական արդարություն – 1
Ովքե՞ր եւ ինչու՞ են դատի տալիս քրիստոնեությանը
Լուսանցք»-ը տարբեր առիթներով անդրադարձել է հեթանոսություն–քրիստոնեություն առնչություններին՝ համադրելի ու հակադրելի երեւույթներին: Այժմ էլ կանդրադառնանք քրիստոնեության՝ հանրային կյանքում ու կրթական համակարգում գործունեություն ծավալելու եւ հարակից խնդիրներին, որոնցից զրկված է հայ հեթանոսական համայնքը Հայաստանում:
Բայց, նախեւառաջ, հրապարակենք հետագա ծավալումներով հարուստ մի երեւույթ, որը զանգվածներին հասկանալիորեն հասու չի եղել, բայց իրողություն է այլեւս…
Խոսքը քրիստոնեության հանդեպ մեղադրանքի ու հնարավոր դատավարության մասին է:
Այրվե՞լ, թե՞ չայրվել մահից հետո

Այրվե՞լ, թե՞ չայրվել մահից հետո
Հրածինների ու հողածինների հավերժ պայքարը
Վերջերս պարբերաբար եւ հրապարակայնորեն քննարկվում է «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենք ունենալու իրավունքը: ԱԺ պատգամավորները, պետական այրերը, հայ եկեղեցին ու հանրությունը հաճախ տարբեր եւ իրարամերժ կարծիքներ են արտահայտում ու յուրովի արձագանքում: Շատ պատգամավորներ, պետական ու քաղաքական գործիչներ, հաշվի առնելով մեր պետության փոքր տարածքը, համարում են, որ դիակիզումն անհրաժեշտ է հենց այս տեսանկյունից. երբ ամեն հողակտոր պետության համար արժեք է, հատկապես տնտեսության զարգացման ու բնակավայրերի ծավալման առումներով եւ օրինակ են բերում մի շարք զարգացած եվրոպական երկրների դիակիզարաններ ունենալու հանգամանքը: Մի մասն էլ գուցե նաեւ հավատամքային պատճառներ ունի, իսկ որոշների գաղափարական համոզմունքների համար էլ միեւնույն է, թե ինչ կերպ կվարվեն հանգուցյալի մարմնի հետ, քանզի նրանք մահից հետո կյանքի այլ դրսեւորման չեն հավատում: Հավատավոր աթեիստներ են……
Հայը պիտի ազգայնական լինի՝ որտեղ էլ գտնվի
Հայը պիտի ազգայնական լինի՝ որտեղ էլ գտնվի
– Ըստ ոմանց, ԱՄՆ հայ համայնքը շատ գործուն է, մեկ այլ տեսակետով՝ բեկբեկված է ոչ միայն կուսակցությունների միջեւ, այլեւ՝ առանձին հայկական հայրենակցական միությունների: Ի՞նչ բան է հայկական համայնքն այնտեղ, մասնավորապես՝ Լոս Անջելեսում:
– Կան կազմակերպություններ, կուսակցություններ, որոնցից շատ քչերն են համագործակցում՝ միասնաբար աշխատելու, պայքարելու նպատակն անտեսած: Իհարկե, փորձում ենք համախմբել, գիտակցում ենք, որ միասնական ամերիկահայ գաղութն է հզորության աղբյուրը: Բայց բանն այն է, որ գաղութն ստեղծած կազմակերպությունների ու կուսակցությունների շրջանում մի մանկական մոտեցում կա՝ ինչի՞ ոչ մենք, այլ, ասենք, «Հայ արիական բռունցքը» կամ «Հայ ծագումնաբանական ընկերակցությունը»: Ասում են, բայց գործ չեն անում առաջինը լինելու համար: Իսկ միասնական լինելու ձգտումն զգացվում է, որի զարգացմանն էլ մենք նպաստում ենք: Մեր կազմակերպության նպատակը ոչ թե հայկական գաղթօջախը կառավարելն է, այլ այն միջոցներն ստեղծելը, որոնցով միասնաբար հանդես գալու հնարավորություն կլինի: Կարեւոր չէ, թե ով կլինի ղեկավարը կամ ղեկավարները: Անմիաբանությունն իրականություն է, բայց դա ազգին չի վերաբերում: Իրականում ապակողմնորոշողն անջատ գործող մեծաթիվ կուսակցություններն ու կազմակերպություններն են: Փաստորեն, պետականությունը հատուկ ծրագրով քարկոծողները վարկաբեկում են հայրենիքն ու ազգը՝ անձնավորելով պետությունը: Մասնավորապես, եթե խոսքը Հայաստանի պետականության մասին է, ապա այնտեղ շատ են սիրում քարկոծել, անհատականացնել, իսկ մենք ասում ենք, որ պետականությունն անհատով չպետք է որոշել, որ սա ժամանակավոր երեւույթ է, որ, վերջիվերջո, ստեղծելու ենք ազգային պետականություն՝ ազգային հիմքերով:
Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք
Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք
Աշխարհում կան բազմաթիվ ռազմական դաշինքներ, որոնց մի մասը լուծում է տեղային, մի մասն էլ համաշխարհային կարգի հարցեր: Տարբեր են նաեւ դրանց նպատակները: Կան բացառապես ինքնապաշտպանական բնույթի ռազմական դաշինքներ, ինչպեսեւ՝ նախահարձակ լինելու միտում ունեցողներ:
Հայաստանն այսօր ընդգրկված է ԱՊՀ անվտանգության միասնական համակարգում, ունի պաշտպանվածության որոշակի մակարդակ, ունի նաեւ հստակ պարտականություններ: Բացի դա, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ մեծ ռազմավարական պայմանագիր ունի կնքած, որը թույլատրում է ՌԴ–ին Հայաստանում ունենալ ռազմահանգրվաններ: ՀՀ եւ ՌԴ զինվորականները նաեւ համատեղ ծառայություն են իրականացնում մեր երկրի սահմաններին:
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը դեռեւս գործընկերային հարաբերություններ ունի: ՀՀ զինվորականներն այդ շրջանակներում ՆԱՏՕ-ի կազմում ծառայություն են անցկացնում Իրաքում եւ Կոսովոյում, մասնակցում են համատեղ զորավարժությունների:
Բավարա՞ր են արդյոք այս հարաբերությունները Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու պաշտպանվածությունը կազմակերպելու հարցում: Ապահովվա՞ծ ենք մենք արտաքին ներխուժումից:
«Փակագիծ» թերթի գլխավոր խմբագրին
«Փակագիծ» թերթի գլխավոր խմբագիր
Ագապի Հայկազունուն
լրագրող Վաղինակ Տերտերյանին
«Իշխանությունների թուլությունը պայմանավորված է ազգայնականության բացակայությամբ» հրաշալի վերնագրով հարցազրույցի ամբողջ բովանդակությունը խեղված է ազգայնականությունն իբր պաշտպանող, նորահայտ «ազգայնականության գծով մասնագետ» և «պատմաբան» ոմն Մանուկ Մանուկյանի՝ բառի ամենաիսկական իմաստով ապազգային ու հակապատմական դատարկաբանությամբ:
Նախ՝ ճանաչելով լրագրողին, զարմանում եմ հարցազրույցի նախաբանի առումով: Պարզվում է, որ ազգայնական կուսակցություններ են ինչպես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, այնպես էլ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը, որովհետև վերջին երեքը «…և արտախորհրդարանական բազմաթիվ այլ կուսակցություններ հանդես են գալիս ազգայնական ծրագրերով», ուստի կարելի է ասել, որ «Հայաստանում ձևավորվելիք օրենսդիր և գործադիր մարմինների առնվազն բարձր պաշտոնյաները լինելու են ազգայնական գաղափարախոսության կրողներ և, ընդհանրապես, մեր ժամանակներում հայկական քաղաքական համակարգը գերազանցապես ազգայնական բնույթ է կրում…»:
Նախ՝ ճանաչելով լրագրողին, զարմանում եմ հարցազրույցի նախաբանի առումով: Պարզվում է, որ ազգայնական կուսակցություններ են ինչպես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, այնպես էլ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը, որովհետև վերջին երեքը «…և արտախորհրդարանական բազմաթիվ այլ կուսակցություններ հանդես են գալիս ազգայնական ծրագրերով», ուստի կարելի է ասել, որ «Հայաստանում ձևավորվելիք օրենսդիր և գործադիր մարմինների առնվազն բարձր պաշտոնյաները լինելու են ազգայնական գաղափարախոսության կրողներ և, ընդհանրապես, մեր ժամանակներում հայկական քաղաքական համակարգը գերազանցապես ազգայնական բնույթ է կրում…»:
Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ
Ի՞նչ պետություն է մեզ պետք եւ ինչպե՞ս հզորացնել պետականությունը. «Լուսանցք»-ը շարունակում է հարցազրույցների շարքը
Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան
Հայրենիքի պաշտպանությունը՝ բոլորի’ ու բոլո’ր ժամանակների գործ
– Քաղաքականությունում Դուք իբրեւ աղմկահարույց գործիչ եք հայտնի: Քաղաքական գործչին անձից չեմ տարանջատում…
– Ենթադրում եմ՝ ենթատեքստում ինչն ի նկատի ունեք: Եթե այն ամենը, ինչը համարվում է ճշմարտություն, եւ ասվում է այդ ճշմարտությունը ու դա, ԶԼՄ-ների լեզվով, իբրեւ «սկանդալ» է բնորոշվում, ապա այո’, ես աղմկահարույց գործիչ եմ: Քանզի այն, ինչ տեսնում եմ, պիտի բարձրաձայնեմ: Բարձրաձայնածս էլ պիտի հետեւողականորեն առաջ տանեմ: Քաղաքական դաշտը, ցավոք, համեմատում են հին արհեստներից մեկի՝ պոռնկության հետ: Այդպես չէ: Քաղաքականությունն աշխատանք է: Ճիշտ, ազգանվեր աշխատանք է, դրա համար էլ ճշմարտությունը քաղաքականությունում առանցքային է ու սկզբունքային: Ու երբ պարզ խոսք է հնչում եւ իրերն իրենց անուններով են կոչվում, երբ ասվում է, որ մեզանում կան այսպիսիք, որ մեր երկրի վիճակը հետեւյալն է եւ այլն, արդեն «սկանդալային» պիտակն են կպցնում: Եթե հատու խոսքը «սկանդալ» է համարվում, ապա այս համապատկերում ես համաձայն եմ Ձեր հարցադրմանը: Մի ճշտում, այնուամենայնիվ անեմ (թեեւ բառերի հետ դուք եք գործ ունենում). «աղմկահարույց»-ի փոխարեն կարծում եմ հարկ է գործածել «խնդրահարույց»-ը, ու բացատրությունը ես չէ, որ պիտի տամ…
Կանտորա զակրիտա, վսե ուշլի նա ֆրոնտ
Կանտորա զակրիտա, վսե ուշլի նա ֆրոնտ
Թերեւս այս անգամ խախտենք գրելու մեր ոճն ու զսպվածությունը եւ առաջին անգամ շպրտենք. «Տո դե գրողի ծո՛ցը գնացեք, այ անթասիբներ»: Ու որ ամենացավալին է, դա կշպրտենք հենց մեր՝ բոլորի՛ս ու յուրաքանչյուրի՛ս հասցեին: (Ինչքան էլ զայրացած ենք, բացառություններին, այնուամենայնիվ, կտարանջատենք:)
Բանն այն է, որ «ԱրմենՏել» ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկի, արդեն որերորդ անգամ միջոցառումներին է ներկայանում առանց թարգմանչի: Վերջերս էլ Հայաստանի մանկական պատկերասրահում երեխաներին հավաքել ու նվերներ էր բաժանում… դարձյալ առանց թարգմանչի: Նա դրա կարիքն ամենեւին չունի: Պատճառների մասին խոսելու հարկ չկա. միեւնույնն է, փթանոց գլուխները ոչ օրենք հարգել գիտեն, ոչ պատիվ ունեն:
Հրեության ձեռքը Մատենադարանի՞ն էլ հասավ
Հրեության ձեռքը Մատենադարանի՞ն էլ հասավ
Ինչու՞ հանկարծ մեր Մատենադարանի ձեռագրերը որոշվեց թվայնացվելԱՄՆ Հիլլի թանգարան-գրադարանի միջոցով…
Մինչ պայմանագրի հրապարակայնացումը հայ գիտական եւ ստեղծագործական մտավորականության շատ ներկայացուցիչներ արդեն իսկ իրենց մտահոգությունն են հայտնել ժողովրդի պատմամշակութային գանձերին սպառնացող վտանգի առումով. բանն այն է, որ պայմանագրի իրագործվելու դեպքում, դրանք ըստ էության, «կտեղահանվեն» օվկիանոսի մյուս ափը՝ Մինեսոտայի նահանգի ՀԹՁԳ, որը ոչ գիտական եւ ոչ էլ հայագիտական կենտրոն չէ: Եվ որ ոչ պակաս կարեւոր է՝ զուրկ է ֆինանսական միջոցներից:
Հունիսի 1-ին ՀՀ գրողների միության եւ «Վերնատան» միացյալ հավաքը ակնկալում էր, որ ՀՀ կառավարությունը՝ որպես Մատենադարանի հիմնադիր, քննության կառնի Մատենադարանի եւ Հիլլի միջեւ կնքված ապօրինի պայմանագիրը: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը, ի մի բերելով մեր երկրի թվայնացնող բոլոր ուժերին, կկազմի ազգային ծրագիր եւ կիրականացնի Մատենեդարանի ձեռագրերի թվայնացումը՝ ապահովելով հայ ազգի բացարձակ ու անօտարելի իրավունքները՝ իր ստեղծած պատմամշակութային արժեքների նկատմամբ:
Թուրք մեսխերը գործիք են
Թուրք-մեսխերի հիմնախնդիրը երեւան է եկել 1999 թվականից, երբ Վրաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ: Այդ ժամանակ երկրի իշխանությունները որպես պարտավորություն ստանձնեցին նրանց վերաբնակեցման խնդիրը լուծել: Այս գործում խիստ նախանձախնդիր է հատկապես Վրաստանի «Ադրբեջանցիների ազգային ասամբլեան», որի նախագահն է Դաշգին Գյուլմամեդովը: Վերջինս կարծիք է հայտնում, որ թուրք-մեսխերը պետք է բնակեցվեն միայն Սամցխե-Ջավախեթիայի (Ջավախքի) բնակավայրերում: Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ղեկավար Ի. Ստալինը նրանց Միջին Ասիա էր գաղթեցրել 1944 թվականին` կանխելով անջատողական ակնհայտ տրամադրությունները, որոնք շոշափում էին երկրի անվտանգության հիմնախնդիրները:
Հետաքրքրական տարբերակ մշակվեց թուրք-մեսխերի համար 1980-ական թվականներին, երբ Ֆերգանայում (Ուզբեկիստան) կազմակերպվեց արյունոտ հաշվեհարդար: Հավանաբար այդ գաղափարի հեղինակը խորհրդային հատուկ ծառայություններն էին, որոնք այդ գործոնը փորձում էին կիրառել անկախության ձգտող Վրաստանի դեմ:
Ելնելով պարտավորությունների փաստից` Վրաստանի իշխանությունը որոշեց զբաղվել այդ հիմնախնդրով: 1989 թվականին թուրք-մեսխերը բնակեցվեցին Զուգդիդի շրջանում. որի շրջկոմի քարտուղարը մեծ աջակցություն ցուցաբերեց նրանց: Բայց որոշ ժամանակ անց, երբ եկվորները ցանկացան մզկիթ կառուցել, տեղացիները վտարեցին նրանց:
Մասոնությունը որպես գաղտնի կազմակերպություն
Մասոնությունը որպես գաղտնի կազմակերպություն –
աշխարհի գաղտնի կառավարության ներազդող կցորդ լծակ
Պատառիկ հայկական ազատ-որմնադրական (մասոնական) պատմությունից
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Երեւան էին եկել Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ներկայացուցիչները: Ինչպես եւ խոստացել էինք մեր թերթի նախորդ համարում,
սույն հոդվածում մասնակիորեն կանդրադառնանք եւ’ հայկական, եւ’ համաշխարհային մասոնությանը:
Հայկական մասոնության հիմքերը գալիս են դեռ … 1860թ.-ից, երբ հատկապես Պոլսի եւ Զմյուռնիայի հայերը սկսել են հետաքրքրվել մասոնական սկզբունքներով: Թուրքիայի ոչ մի ազգային փոքրամասնություն, բացի հույներից, հետամուտ չէր լինում իր մայրենի լեզվով օթյակ հիմնելու գործին: Զմյուռնիայի հայությունը այդ թվերին մշակութային ու կրթական վերածնունդ էր ապրում, ուներ վաճառական մեծ կապեր՝ Փոքր Ասիայի եւ Եվրոպայի հետ, որն էլ պատճառ դարձավ զուտ հայկական մասոնական օթյակներ հիմնելու…
«Այս ծրագիրը գործադրելու համար, հայերը դիմեցին Զմյուռնիայում հաստատված «Հոմերոս» թիվ 806 անգլիախոս Ազատ-Որմնադրական Օթյակի գերհարգելի վարպետին, որ օգնի իրենց ծրագրի գործադրությանը: Վերոհիշյալ օթյակը, Անգլիայի Մեծ Օթյակի արտոնությամբ, 1860թ. հունվարի 25-ից կանոնավորապես սկսեց աշխատել Զմյուռնիայի մեջ…»: Այս անգլիական օթյակի առաջին տարվա պաշտոնատարների ցուցակում հանդիպում ենք. «Եղբոր մը՝ Սերովբէ Ազնաւուրի, որ Մեծ Վերահսկողի աթոռը գրաւած է նոյն օթեակի մեջ: Սերովբէ Ազնաւուրը Պոլսոյ մեջ, Ազատ Որմնադիր եւ «Օտ Ֆելլօ» Եղբայրակցության ներկայացուցիչ, մեծ դեր ունեցած է Պոլսոյ «Սեր» Ազատ-Որմնադրական Օթեակի հիմնարկութեան մեջ…»:


