Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
October 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Լուրեր | News.am
- Կազմվել է ամենաշատ քիմիական տարրերը հայտնաբերած երկրների վարկանիշը
- Բլոգերն առանց էլեկտրականության աշխատող սառնարան է ստեղծել
- Գիտնականները կազմել են վերջին տարվա ամենակործանարար ծայրահեղ եղանակային երևույթների ցանկը
- Microsoft-ը ցանկանում է աշխատանքից հեռացնել մոտ 60 հազար աշխատակցի
- Լարվածությունը Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև կտրուկ աճել է. Reuters
- Հին վերջին լճերից մեկը վերածվել է աշխարհի ամենաերիտասարդ անապատի
- Հայաստանի և Ադրբեջանի՝ ԵՄ-ին անդամակցելը կախված կլինի նրանց հետագա զարգացումից. Ֆինլանդիայի նախագահ
- Թրամփը 1 միլիոն դոլար է խոստացել ընտրակեղծիքների մասին տեղեկության համար
- Շվեյցարիայում 250 հազար տոննա կշռող հսկայական սառցաբեկորը սպառնալիքի տակ է դրել ալպյան հովիտը
- Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Ա1պլյուս- Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
- Օրացույց․ 26-ը հոկտեմբերի․ Օսիպյան. «Վայ, էդ կանայք իրանք իրանց ծեծում են» (տեսանյութ)
- Փաշինյանն Ամերիկյան համալսարանում մասնակցել է անգլերենի դասի (տեսանյութ)
- COP17․ ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
- Հայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցությունը
- Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը
- Հիջաբի շուրջ նոր վեճ Բաքվի ու Թեհրանի միջև
- Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին
- Երևանում ձերբակալվել է 113, մարզերում՝ 68 անձ, 430 ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք (տեսանյութ)
- Նոր կարգավորում՝ կադաստրային քարտեզների սխալների մասով. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
Category Archives: Արվեստ
ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ԲՆՈՒԹՅԱՆԸ
ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ԲՆՈՒԹՅԱՆԸ
/հատված/
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: –
Մշտահոլով, մշտագո և մշտատև, –
Դու,՛ որ փոխվում ես հար,
Բայց մնում ես և կաս բազմաձև, –
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: –
Ահա,՛ աստղերը քո և երկինքներդ ահա,՛
Եվ արեգակդ ահա,՛ և հորիզոնդ ահա,՛
Ե՛վ օվկիաններդ լուրթ, և՛ լեռներդ լազուր, և՛ գետերդ բոլոր: –
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: –
Եվ ուժերդ ահա,՛ կենսապարար՝
Ինքնաբուխ, մշտնջենական և հարափոփոխ, –
Եվ ոգին իմ ահա,՛ որ տիրաբար
Դեպի քե՛զ է ձգում՝ ողողված լույսերի տարափով: –
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: –
Խուժի՛ր, տեղա՛ իմ մեջ, սուզվի՛ր իմ մեջ բոլոր
Քո աստղերով, ծովերով և երկինքներով,
Քո ընթացքով անկանգ ու մշտահոլով,
Քո ուժերով՝ թե՛ կյանք, թե՛ խնդություն բերող: –
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: –
Բայց չես սիրում դու մեզ, չես մերձենում դու, երբ
Մենք հայեցող ոգո՛վ ենք ձգտում հասնել
Քո ընթացքի՛ն, քո վազքի՛ն, քո վեհությանը պերճ,
Քո խորհրդին՝ բազմաշխարհ և բազմաստեղծ: – …
Եղիշե Չարենց
ՀՐՈ ԵՐԿԻՐ
«ՀՐՈ ԵՐԿԻՐ»
(Հատված)
Երազում եմ այն Երկիրը հեռավոր,
Ուր մարմինը, սեգ մարմինը ու հոգին՝
Աննյութացա՜ծ ու նյութացա՜ծ,լուսավոր՝
Ողջակիզվեն Արևի՜ մեջ…
Եղիշե Չարենց
Ծ Ի Ա Ծ Ա Ն
«Ծ Ի Ա Ծ Ա Ն»
(հատված)
Հոգին չի մեռնում: Մարմինը թողած երկրային փոսում, –
Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում:
Անցնում է բոլոր ճամփաները՝ սուտ ու անբեր երկրի, –
Որ պայծառ, մաքուր, դադարից հետո, – Քո գրկում բերկրի:
Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած մի զոհ, –
Մայրամուտային Եզերքը Կապույտ, – լույս եզերքը Քո…
Եղիշե Չարենց
Հայի աչքը
Հայի աչքը, – ընկերս ասաց, –
Եթե հայը չհանի՝
Հայ բազուկը ծալող չկա,
Թեկուզ վխտան թշնամիք…
Թեկուզ իջնեն որպես մորեխ,
Սրբել-ջնջել կամենան՝
Տասի դիմաց՝ մեկն էլ՝ զորեղ-
Կըկանգնի, կդիմանա…
Միայն թե, ախ, ուժ չունենա
Հայը հային դավելու,
Թե չէ բուռն իմ կե՜ս կմնա-
Կեսով ի՞նչ է անելու,
Կեսով ո՞նց է արնախումից
Ծո՜վ վրեժն իր առնելու…
Հակոբ Սրապյան
Ինչ կլիներ՝ սուր պաշտեինք
Ինչ կլիներ՝ սուր պաշտեինք
Թե խաչի հետ սուր պաշտեինք, հայ արյունը չէր ոթելու,
Ոչ էլ վախկոտ ու նենգ մի ցեղ դավով մեզ էր մորթոտելու,
Տիրելու էր հայն իր հողին՝ ծովից ծովին իր սեփական,
Ինչպես Տիգրան Մեծի օրոք՝ տիրույթներով տիեզերական:
Ոչ էլ նրան ծաղրելու էր կեղծապատիր անգլիացին,
Թե՝ նավերը անգլիական հարմար չեն ձեր Արագածին,
Ոչ էլ Բիսմարկ մի շնապիղծ սրելու էր սուրը դահճի՝
Թե է՛ն գլխից սուր պաշտեինք, ոչ թե միայն գոյը խաչի:
Չէր լինելու Եղեռնը մեծ, չէր լինելու սև Ադանան,
Չէր բոցվելու հայ արյունով դժողք գետը այն Հորդանան,
Չէր դրվելու հայ ոստանը Սուլթան Համիդ Նեռի սրին,
Հայ լեզվով էր բարբառելու հայոց Վանը, Մուշն ու Անին:
Թե խաչի տեղ սուր կռեինք՝ չէինք լինի այսպես մի բուռ,
Չէինք լինի այսպես նվազ՝ թեկուզ արի ու հաղթակուռ,
Անսալու էր մեր սաստ ձայնին անգամ արքան պաղ Հյուսիսի,
Եվ երբեք չէր բարակելու անմար լույսը մեր էլ հույսի:
Չէր մնալու երբեք դրսում Տալվորիկը, Սասունը մեր,
Սիմ լեռը չէր որբանալու՝ չունենալով ֆիդայիներ,
Չէր հանգչելու այլոց հողում գերեզմանն էլ Անդրանիկի,
Որ կոփում է հայոց ոգին ու հավատը հաղթանակի:
Ոչ էլ ցեղն այս վայրենաբիրտ՝ կողիս կպած քոսի նման,
Նոր եղեռն էր մեզ բերելու, բնազդով իր գեհենական,
Չէր սարքելու Սումգայիթում դանթեական դժոխք դահճի,
Թե խաչի հետ սուր պաշտեինք, ոչ թե միայն գոյը խաչի…
Հակոբ Սրապյան
ԱՐԵՒՈՐԴԻՆԵՐԸ. ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐՈՒՆ
«ԱՐԵՒՈՐԴԻՆԵՐԸ. ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐՈՒՆ»
Արեւորդիներ, Արեւապատգա՛մ հայ արիաններ՝
Այս զարմով, ոճով, շունչով ու խիղճով, խոնարհած կեանքին,
Պարուրուած հսկայ, ճաճանչաողող եւ Լոյս եւ Արեւ՝
Ընդունած որպես՝ կրօնք, դաւանանք ու պատգամ մէկին…:
Արեւը շնչած, արեւով սնուած, արեւով կերտած
Հայոց պատմութեան մեծ մշակոյթը, գիրն ու դպրութիւնն…
Այս է խորքը խոր, գործին այս պայծառ, լոյսով ամփոփուած՝
Կերտած՝ պերճ կաճառ, վեհ ու մեծասքանչ՝ դարձած շողշողուն:
Այս վարքով անահ, խիզախ վեհութեամբն Արեւախորհուրդ՝
Վերադարձեր ես արմատներուդ կուռ՝ Արեւախորհուրդ,
Հայ-արիական ոգիին, ուժին եւ Արշալոյսին:
Հաստատած անցեալն հայուն մեծ լոյսին՝ վաստակով, կամքով՝
Մարդկային շնորհ, պերճանքներ, գանձեր տալով աշխարհին
Ու չես մընացեր մէկուն պարտական… ԴԱՐՁԵՐ՝ ԱՐԵՒԱՇՈՂ…:
«ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ ԱՐԵՒՈՐԴԻՆԵՐԸ»
Առաւօտս իմ արեւապատգամ աղօթքով եղաւ.
Ես խոնարհեցայ Լոյսին Արեւին հսկայածաւալ՝
Ապրեցայ ինչպէս վեհագոյն փառքով կեանքը
Դիւթանքով հզօր, ավանդով վսեմ եւ վարքով անշեղ…
Եւ այս միտքերով՝ ես հաւատացի պապերուս իմ հին.
Որ «Լոյս եւ Արեւ» – «Աստուած» անունով, գրկած միասին, –
Խորհուրդ, Միտք ու Զարմ, Տիեզերական իմաստ են տըւեր՝
ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ ԱՐԵՒՈՐԴԻՆԵՐ անոնք են օծուեր…
Ու լոյսի լոյսով, Արեւի լոյսով՝ աստուածապատգամ՝
Տիեզերք ու Կեանք, Զարժ ու Ժամանակ իշխեր են համայն,
Եւ ինչ որ վիհ է, վսեմ է՝ անկեղծ, հայաբոյր ու պերճ՝
Արեւորդիներն պարուրեր են հօրդ իրենց ԶԱՐՄԻՆ մեջ…:
Հովհաննէս Պարսկունի
Ա Ր Ի Ա Կ Ա Ն
Ա Ր Ի Ա Կ Ա Ն
Այստե’ղ է ձեր պերճ օրրանը,
Լոյս Արիների փարոս ոստանը,
Մեր քարաշխարհը՝ Սուրբ Հայաստանը.
Բարքերի հիմքերն այստեղ են դրուել,
Աստղայինգրքերն այստեղ են գրուել,
Այս քարաշխարհը՝ մեր չորս Հայքերը
Ձեր նախնիների սուրբ մասունքները՝
Այստեղ են հանգչում,
Ձեր թոթովանքը՝ պատկեր գրերը՝
Այստեղ պահպանւում.
Ձեր իմաստութիւն կեանք է պարգեւել,
Ձեզ օրօրել, սուրբ կաթ է տուել
Մեր քարաշխարհը,
Բերանից հացի պատառն է տուել,
Իմաստութիւնը՝ ձեր լոյս աչքերում:
Արիական փառքի մարտակառքերը՝
Սլացան անծայրածիր հեռաստաններ,
Եւ բիւր՝ հազարամեայ մեր գանձերը
Շռայլօրէն տարաք աշխարհներ,
Թողաց Հայոց լեռների զով հովերը
Հայկայ Պարի թաւիշը, մով լանջերը,
Գետերի մայր՝ Արաքսի բերրի ափերը,
Գնացիք ու տարաք սէ՜ր, կարօտնե՜ր,
Ժպիտով ձեր արեւոտ կախարդեցիք աշխարհներ,
Ձեր նայիրեան աշխարհի արեւաբոյրը,
Ծաղկունքը տարաք, բուրմունքը, վարդերը
Հայքերու աշխարհի երկնի լազուրը,
Ձեր աչքերում տարաք մեր սէրը, յոյզերը:
Օ՜, ուրախ ենք որ դուք եղել էք, կա’ք,
Թէկուզ հեռու աշխարհներում ու այժմ անհաս.
Մեր հոգու կարօտների թեւերով
Ձեզ ենք դիմում արեան կանչով, հաւատով.
Արդ կամրջէ’ք դարձի կամուրջներ,
Ծիածանագո’յն, գունեղ կամուրջներ,
Իմաստութեան ու լոյսի կամուրջներ,
Հիւսէք ու նետէք, անցէք ու եկէք:
Շ. Տարօնէ
ԵՎ ԱՅՐ ՄԻ՝ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ…
«ԵՎ ԱՅՐ ՄԻ՝ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ…»
(հ ա տ վ ա ծ)
Ա
Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ,
Եվ դարե՜ր առաջ:
Մենք բռնությունից խույս էինք տալիս՝
Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ.
Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում,
Եվ դրանով իսկ անուն ստանում՝
Կոչելով մեզ Հայկ:
Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ,
Ձո՜ւկ,
Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից
Իր փորը վառած՝
Կիսաբաց բերնով
Երկնքից անջուր
Գոնե անձրևի շիթ էր պահանջում:
Լեռը ծակելով՝
Մենք նրա միջով ջուր էինք տանում
Ու շռայլ բանում
Մեր այգիների այրի արգանդին:
Իսկ ամուլ կավին տալիս էինք մենք
Ձևը վարսանդի
Եվ կոչում կարաս,
Որի մեջ հետո լողացնում էինք գարին մեր մաքուր,
Եվ մկըրտության այդ ջուրը դեղին
Հարբածությունից նույնիսկ առավել
Զարմանք էր ազդում այն գոռոզներին,
Որ մեզ այնուհետ
Չէին հանդըգնում կոչել «բարբարոս»:
Մենք համառ ոսկուն ստիպում էինք նաև մայրանալ՝
Դառնալ դիցուհու արձան անթերի,
Եվ այդ հլությունն անձնատուր ոսկու
Անվանում էինք Մայր զգաստությանց՝ Մեծըն Անահիտ:
Մենք տալիս էինք անհատակ վիհին մի նոր խորություն,
Երկնամուխ կիրճին՝ բարձրություն մի նոր
Եվ… կոչում Գառնի…
Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ:
Մեր արքաների և իշխանների արածի վրա չարածը դրած՝
Նրանց գործն էինք դեռ շարունակում
Լարերի վրա բամբ բամբիռների
Եվ… դա անվանում Երգ Վիպասանաց…
Արշակները մեր՝
Հայրենի հողին ոտքով շփվելով,
Լոկ հպարտության խոսքերով էին շուրթերը բանում
Եվ ըմբերանում տիրակալներին:
Մուշեղները մեր՝
Օտար զորությանն ընդդիմանալիս
Նրանց հարեմը գերի առնելով
Ու ձեռք չտալով և ոչ մի կնոջ՝
Առնականության և վեհանձնության դաս էին տալիս,
Այնպիսի՛ մի դաս,
Որ ոսոխն անգամ անգիր էր անում…
Մենք կայինք նաև Նրանից առաջ:
Մենք աստղերն էինք մեր աչքով զննում,
Արփալույս էինք թելերով հինում,
Տաճարից ելնում ու թատրոն գնում,
Վայելում նաև հաճույքը վսեմ
Մեր այն պարուհի-կաքավողների,
Որոնց մարմինը նվագ էր լռած
Եվ որոնք նաև «երգեին ձեռամբ»…
ԳԻՇԵՐԱՄՈՒՏ
«ԳԻՇԵՐԱՄՈՒՏ»
(Հատված)
…Երբ որ մարում են արդեն
ձայներն այս բոլոր
Ու լույսերն այս նույն,
Երևի նաև հասնում է պահը
Տիեզերական պատասխանների,
Որ ընդունում են մարդիկ … քնի մեջ՝
Մղձավանջի կամ երազի տեսքով…
Պարույր Սևակ
ՀԻՄՆ ՔԱՐԱՆՁԱՎԻ
«ՀԻՄՆ ՔԱՐԱՆՁԱՎԻ»
(հատված)
– Մենք դուրս ենք եկել մութ քարանձավից
Միլիո՛ն ու միլիո՛ն տարիներ առաջ:
Մենք դուրս ենք գալիս նու՛յն քարանձավից
Ամե՜ն ակնթարթ:
– Նու՛յն քարանձավն է մեզ հետապնդում –
Մեր ներսից արդեն..
Պարույր Սևակ
Արամազդների, Միհրերի տեղակ
Արամազդների, Միհրերի տեղակ,
Բոցբեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու
Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ,
Եվ Աստղիկների, Անահիտների ու Նանեների
Երեկվա տեղում այսօր հաստատեց
Իր մորը դալու՞կ, թե՞ ամոթահար…
Մեհյանների տեղ ու բագինների,
Նրանց դեռ տաք-տաք մոխիրի վրա,
Հասակ նետեցին
Դեռևըս անծեփ և փայտակտուր աղոթատեղիք`
Իրենց խաչերը սուր մխրճելով
Նախ`սրտերի՜ մեջ,
Ապա` երկընքի’…
Ատրուշանների խուրձ – խուրձ բոցերի առատության տեղ
Կենտ-կենտ հասկերի չար աղքատությամբ
Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հավատի,
Որ իրեն կոչում կամավորություն,
Բայց տարածվում է բռնությամբ անքող:
Պարույր Սևակ
Քսան դարու Քու վրեժդ թող որ այսոր ես լուծեմ
Քսան դարու Քու վրեժդ թող որ այսոր ես լուծեմ,
Ո՜վ Աստվածուհի’դ Անահիտ:
Ահավասիկ քո բագինիդ կրակներուն մեջ նետեցի
Իմ խորտակված խաչափայտիս երկու թևերը թունավոր:
Եվ ցնծա դուն, ո’վ Ոսկեմայր,
Լուսավորչի կողերեն, ժանտ ոսկոր մը քեզ կծխեմ…
Սիամանթո
Քե՛զ եմ դիմում, ո՛վ հայրենակից
Քե՛զ եմ դիմում, ո՛վ հայրենակից,
Մի՛ դարձիր վախկոտ մարդկանց մեղսակից:
Մարդկանց, որ իրենց աթոռից արբած,
Դրժում են իրենց իսկ խոսքերն ուռճացած.
Հիշի՛ր Նժդեհին, պատգամները նրա ամենազոր,
Անդրանիկին առյուծասիրտ՝ աչքերը նրա տխուր, մենավոր
Ու հիշի՛ր բոլոր նրանց դու հայրենակից,
Ով ազգիդ համար ընկավ գնդակից:
Ու կզգաս, եթե լավ ես տարբերում սպիտակը սևից,
Դու պարտավո՛ր ես նրանց սուրբ գործին լինել աջակից:
……………………………………………………………………
Ուշքի եկ՝
Արթնացրո՛ւ քո մեջ Հայկյան գեները,
Նայի՛ր, որքան շատ են շուրջդ բելլերը:
Շմավոն Վեզիրյան
ՆԺԴԵՀ
ՆԺԴԵՀ
Ո՜վ դու քաջարի՛, անմա՛հ զորավար,
Լեռների նման կանգու՛ն զորավար,
Խուստուփի լեռը ցածր է քեզ համար,
Մտքիդ թռիչքը` լու՜յս է բոցավառ…
Քո ապրած կյանքի ամեն ժամ ու օր
Մի հերոսության էջ է փառավոր,
Եվ ուսանելի՝ ամենքի համար,
Ո՜վ, դու հանճարեղ, անմա՛հ զորավար:
Քո՛ ապրած կյանքով, քո՛ տառապանքով,
Քո՛ ցեղակրոն-արյաց զորե՛ղ ուսմունքով,
Քո՛ իմաստությամբ, քո՛ ազգին ձուլված,
Դու՛ պետք է անցնես ճամփա՛ փառավոր:
Ո՜վ, դու, զորավար. քաջերից էլ քա՛ջ,
Համայն հայությանն, ամենքին ճանաչ,
Սարերին թիկնած, սարերը գրկած
Դու պե՛տք է ապրես հավե՛րժ փառապանծ:
Հայկազ Վանեսյան
Անդրանիկի ծննդյան 140-ամյակին
Անդրանիկի ծննդյան 140-ամյակին
Այն՝ նախորդ դարի արյունոտ շեմին,
Դեր-Զորի տապին մեզ այդտեղ բերին,
Մտրակը դրած թուրքական ձեռին:
Ներկայիս հային արդ համոզում են՝
Որ մնացածով լրիվ գոհանա,
Քանզի եթե դեռ ապրել ուզում է՝
Թող հանգիստ նստի ու չըմբոստանա:
Բայց չենք հավատում և այս նոր դարում,
Հանուր ժպտերես այն նույն աշխարհին՝
Ուր դոլարն արդեն չի էլ թաքցնում,
Որ երկիրն առել՝ իր տուն է տանում…
Եթե շատ քաջ եք՝ ապստամբեցեք,
Մի՛ լսեք նրան ու մի՛ ենթարկվեք,
Նրանից անկախ շնչել փորձեցեք…
Մարդ հաճույքով է տրվում խաբկանքին.
Այն բարետես է ճշմարտությունից,
Անշուք մայր հողից, Արեգակ հորից՝
Որք միևնույնն է՝ միշտ արարում են,
Միշտ էլ ծնում են, միշտ էլ սնում են…
Բայց դարձյալ այն հին կեղծիքով խաբված՝
Եվ դարձյալ կանգնած ստի սնարին՝
Նույն տուրքն ենք տալիս նրա քնարին
Խաբված այն նույն հին ստի հնարից…
Թվում էր՝ հնում բազմիցս խաբված
Պիտի չանսայինք էլ նրա ճառին,
Ինչ երգ էլ երգեր նա մեր սնարին,
Ինչ խոստում էլ տար եկող նոր տարին…
Բայց գայթակղված նետված պատճառով՝
Ճանճը հաճախ է հատուցել մահով…
Անցյալ չար դարում այդքան անարգված՝
Պիտ չլսեինք էլ այդ աշխարհին՝
Ուր դարձյալ նույն հին դոլարն է տիրում՝
Բայց ներկայանում որպես մի նոր դեմք՝
Աշխարհ նվաճող դրոշակ ու զենք…
Եթե կարող եք մի՛ ենթարկվեք,
Նրանցից անկախ ապրել փորձեցեք,
Մարդն ամուր գամված նրա գավակին՝
Իր երկրից հանվում, քշվում է հեռու
Իր կյանքը հանձնած անղեկ նավակի…
Մեզ խորթացրել են հայր Արեգակից,
Որն ամեն օր մեզ կյանք, լույս է տալիս,
Ցրտից պաշտպանում ու մահը լալիս…
Մարդն առայսօր էլ ջհուդ է պաշտում,
Առայսօր օծվում ջհուդի տաշտում…
Եվ գայթակղված պատառի տեսքով՝
Մենք թույն ենք կլլում՝ հատուցում կյանքով…
Յոթ տասնամյակ մենք փակված էինք
Մի մեծ ամրոցում՝
Չորս ու կես միլիոն հայ էր բանտարկված
Պատերի ծոցում:
Ստիպում էին սարերը վարել,
Ուտելիք ցանել, ուտել ու բանել,
Ստիպում էին ապրել ու ծնել…
Բայց մի օր եկան՝
Տվին ու քանդին փողոց ու արձան,
Որ անկախանանք…
Հիմա շրջում ենք ազատ շուկայում,
Ստում ու խաբում…
Դռնեդուռ ընկած գթություն խնդրում:
Անմա’հ Անդրանիկ,
Մի՞թե սա՛ էր քո սուրբ երազանքը,
Սրա’ համա՞ր էր նվիրվում կյանքդ…
Յաթաղանի դեմ դու մարտնչեցիր,
Երկիր փրկեցիր՝
Որ հիմա ի՞նքը իրեն կործանի,
Ու կարիք չլինի հին յաթաղանի՞…
Նոր զենքը կիրթ է՝ աղմուկ չի՞ հանի,
Անշշու՞կ կանի…
Հովիկ Վասիլյան


