Daily Archives: June 18, 2010

Լուսանցքի թիվ 154-Ի հոդվածները

Continue reading

Մեր պետական լեզուն անմրցակից է – Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն

Նույնիսկ աշխարհի հզոր պետությունները իրենց պետական լեզվի հետ բացառում են
որեւէ օտար լեզվի մրցակցություն

Հանրակրթության ոլորտի խնդիրները, շարունակական «բարեփոխումների»
քաղաքական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական հետեւանքները

20-րդ դարի ավարտն ու 21-րդ դարի սկիզբը մեզանում «նշանավորվեց» համապարփակեցման (գլոբալացման) գործընթացով՝ մասնավորապես՝ հոգեւոր-կրթամշակութային ոլորտում: Այս բնագավառում օտարամուտ, օտարածին արժեքների ներխուժման վտանգի մասին Հայաստանի ազգայնական կառույցներն ահազանգել են դեռեւս 90-ականների սկզբից, երբ երկրում ան-կախ-ության գործընթացին զուգահեռ տեղի էր ունենում կախ-ության (կախվածության գցելու) գործընթաց:
Սակայն, ցավոք, վտանգը ոչ միայն չգիտակցվեց, այլեւ ահազանգողներին պիտակավորեցին: Քանզի՝ «ով էշ՝ իրենք էլ փալան» կենսակերպը որդեգրեցին ան-կախ Հայաստանի կախված իշխանությունները:

Continue reading

Իշխող քաղաքական ուժերը լեզվաքաղաքականությունից բան չեն հասկանում

Դրա համար էլ ամեն ինչ սեփական բոստանի են վերածում

Լեզվաբանությունը գիտություն է լեզվի համակարգի, նրա գոյաձեւերի, զարգացման, հաղորդակցման կանոնների մասին: Հիմնականում ընդգրկում է աշխարհաճանաչողություն՝ նյութ-բառ-անձ փոխհարաբերություն, գրագիտության դասընթաց, ճարտասանություն՝ գեղեցիկ եւ տրամաբանված խոսքի կառուցում:
Քաղաքականությունը պետական կառավարման համակարգի ուղղորդված, բայց չկանոնարկված՝ իրավիճակային ազատության աստիճան ունեցող գործընթաց է: Լեզվաքաղաքականությունը պետական-ազգային անվտանգության գործոն Է, առավելագույն քաղաքական ուշադրություն եւ նրբանկատություն պահանջող ոլորտ, ներառում է լեզվահոգեբանություն, հասարակագիտություն, նաեւ միջպետական հարաբերություններ:

Continue reading

Հայաստանը մարդարարության օրրան և արիականության կենտրոն

Վերին Նավեր դամբարանադաշտում բացվել են արդեն շուրջ 60 դամբարանաբլուրներ, իսկ բուն պեղումները դեռ ընթանում են: Աշտարակի տարածաշրջանում ավելի քան 100 հա տարածք զբաղեցնող դամբարանադաշտը հայտնաբերվել է դեռեւս 35 տարի առաջ:
Դեռ 1976թ. «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը այստեղ իրականացրել էր հնագիտական աշխատանքներ, եւ բացվել էին հարակից տեղանքների մի շարք դամբարանադաշտեր՝ Ագարակի հնավայր, Աղթամիրի ամրոց, Աղցքի արքայական դամբարան ու նաեւ Ներքին Նավեր հնավայր, որտեղ էլ հայտնաբերվել է հին արիական ծեսի հետ առնչվող հսկա տաճարական համալիր: «Սա չի կարող պատահականություն լինել: Հավանաբար, այս տարածքը եղել է սրբազան մի տեղ, որը հետագայում դարձել է Ոստան Հայոց: Այստեղ եղել է Արշակունիների ոստանը, որտեղ արքայական տոհմի անդամներն են ապրել, եւ հենց այստեղ էլ կատարվել է նրանց թաղումը»,- հայտնում է «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը:

Continue reading

Հայաստան – Արցախ

Որ պետական տոնը ազգայինի վերածվի

Հունիսի 15-ին քայլերթ եղավ. այն կառավարության շենքի դիմացից անցավ Նալբանդյան փողոցով, Սայաթ-Նովա պողոտայով, Օպերայի շենքի հարեւանությամբ գտնվող Ֆրանսիական հրապարակով եւ Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով մուտք գործեց կրկին Հանրապետության հրապարակ:
ՀՀ պետական դրոշի տոնին մասնակցեցին հիմնականում դպրոցականներ, ուսանողներ եւ երիտասարդներ: Քայլերթի մասնակիցներին առաջնորդում էր զինվորական նվագախումբը, իսկ բոլոր մասնակիցների ձեռքին եռագույնն էր, նրանք կրում էին հենց մեր եռագույնի ձեւով վերնաշապիկներ:
Այսպես առաջին անգամ տոնվեց ՀՀ պետական դրոշի օրը, որն ընդունվել է մեր Գերագույն խորհրդի կողմից 1990թ. օգոստոսի 24-ին, իսկ 2006թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» գործող օրենքը:

Continue reading

Ուխտագնացություններ Սևակի ու Նժդեհի շիրիմներին …

Ինչպես փրկենք Մինասին

Կառավարությունը երեկվա նիստում որոշեց, որ Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին ճաշարանի շենքում գտնվող «Հանդիպում» (15 թվական) եւ «Խաչքարի մոտ» որմնանկարներն ամրացնելու, ՀՀ կառավարական թիվ 1 շենք տեղափոխելու եւ վերականգնելու ծախսերն իրականացնելու նպատակով «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին, որպես նվիրաբերություն, կտրամադրի 20 մլն դրամ (կառավարության պահուստային ֆոնդի հաշվին):
Ինչպես տեղեկացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որոշումը պայմանավորված է «Հանդիպում (15 թվական)» (5,5/3,5մ) եւ «Խաչքարի մոտ» (5,5/3,5մ) որմնանկարներն ամրացնելու, կառավարական շենք տեղափոխելու եւ վերականգնելու, դրանով իսկ այն հետագա անդառնալի ոչնչացումից փրկելու անհրաժեշտությամբ:

Continue reading

Երևանը տարածաշրջանային խճանկարում

Հայոց բանակը պատրաստ է
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցել է Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող պետությունների ձեւաչափով ՆԱՏՕ-ի ու գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նախարարը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները միջազգային առաքելությունների վերաբերյալ: Կոսովոյի հարցերով քննարկումների ժամանակ պաշտպանության նախարարներն ընդգծել են առաքելության իրականացման գործում արձանագրված առաջընթացը եւ Կոսովոյում անվտանգության ընդհանուր իրավիճակի բարելավումը: Համաձայնել են, որ Կոսովոյում իրականացվող գործողությունը պետք է շարունակել մինչեւ երկրում անվտանգության ու կայունության լիարժեք հաստատումը:

Continue reading

Ներքին խնդիրներ և մարզական կյանք

Սպառողների իրավունքներ

Թռչնաբուծական տնտեսությունները խաբում են սպառողին.
Ի՞նչ ձու ենք ուտում մենք եւ ի՞նչ արժեքի

Հայաստանի թռչնաբուծական խոշոր տնտեսությունները լիովին բավարարում են  մեր բնակչության ձվի պահանջարկը:
Հիշենք, որ ձուն կենսաբանական բարդ համալիր մթերք է: Իր սննդարարությամբ ձուն համարժեք է 40գ բարձրորակ մսի, կովի 200գ անարատ կաթի: Ձվի սպիտակուցը պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր անփոխարինելի ամինոթթուները, զգալի քանակ են կազմում հանքային աղերը, միկրոտարրերը, օրգանիզմին անհրաժեշտ բոլոր վիտամինները: Երկու ձվի դեղնուցի երկաթի պարունակությունը լրիվ ապահովում է միջին տարիքի մարդու օրվա պահանջը: Ձուն դյուրամարս սննդամթերք է, այն օրգանիզմում մարսվում է համարյա ամբողջությամբ (98%): Կարծում ենք` օրական մեկ ձուն պարտադիր է բոլորին:  

Continue reading

Արտաքին հարցեր

Մարգարետ Սեկագգյան Հայաստանում

Հունիսի 14-18-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների կարգավիճակի մասին հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագգյան իրականացրեց իր առաջին առաքելությունը Հայաստանում: Սա կլինի նաեւ 2000թ. ի վեր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների դեսպանի առաջինը այցը: «Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական զեկույցի վերջին ակնարկը Հայաստանի մարդու իրավունքների իրավիճակի մասին լավ հնարավորություն է տալիս քննարկելու Մարդու իրավունքների պաշտպանների մանդատների առաջարկությունները եւ գնահատելու Կառավարության այն մեխանիզմները, որոնք արդեն նպատակ ունի ապագայում կիրառել», – այցից առաջ ասել էր անկախ փորձագետը: Continue reading

Արտերկրի լուրեր

Նոր հակադրություն

Ռուսական «Գազպրոմ»  ընկերությունը «Բելտրանսգազ» ընկերությանը նախազգուշացրել է, որ հունիսի 21-ից, հնարավոր է, Ռուսաստանից Բելառուս մատակարարվող գազի ծավալները սահմանափակվեն: Գազամատակարարման ծավալների սահմանափակումից կարելի է խուսափել, եթե ռուսական ընկերությունը ստանա պարտքերը: Նամակն ուղարկվել է Բելառուսի կառավարությանը:
Դեռ հունիսի 15-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ Բելառուսը պետք է վերադարձներ պարտքը 5-օրյա ժամկետում: Մոսկվան պարտքը գնահատում է 200 մլն. դոլար, իսկ Մինսկի հաշվարկով այն հասնում է 133 մլն. դոլարի:
Այդպես էլ չկայացավ Ռուսաստան-Բելառուս միասնական պետության գաղափարն ու սլավոնական «եղբայրություն»-ը: Իսկ Ռուսաստան-Ուկրաինա կապի վերականգնումը դեռ նոր փորձաշրջանում է:

Continue reading

Իրանական պատրաստություններ

Վերջերս Թեհրանում տեղի ունեցավ մի բավական հետաքրքիր իրադարձություն՝ իրանցիները հերթական անգամ, եւ արդեն հրապարակավ, այրեցին ադրբեջանական դրոշը, իսկ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա նեխած ձվեր նետվեցին:
Վստահաբար այս ամենը թուրք-ադրբեջանական համաթուրանական նկրտունմների հետեւանք են: Բաքուն Անկարայի հովանու ներքո սկսել է բացահայտորեն ակնարկել ոչ միայն հայկական տարածքներին տիրելու, այլեւ՝ իրանյան 2 Ադրբեջանները՝ Ադրբեջանի հանրապետությանը միացնելու մասին:
Ադրբեջանի ազգային խորհրդանիշն արդեն առանձնակի հարգանք չի վայելում հարեւան երկրներում՝ եղբայրական Թուրքիայում եւ կրոնակից՝ իսլամական Իրանում: Նախ՝ ադրբեջանական դրոշների հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերվեց թուրքական Բուրսա քաղաքում՝ անցյալ տարի Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպման ժամանակ: Թուրք ոստիկանները մարզասերներից խլում էին ադրբեջանական դրոշները եւ նետում աղբարկղների մեջ… Սակայն ադրբեջանական դրոշի այրումը Թեհրանում ձեռք է բերում բոլորովին այլ իմաստ, երբ իրադարձությունը դիտարկվում է նաեւ Կովկասի (հայ-թուրքական հարաբերությունների սառեցում, հայ-ադրբեջանական եւ իրանա-ադրբեջանական հարաբերությունների շիկացման փորձեր) եւ Մերծավոր Արեւելքի տարածաշրջանում (թուրք-իսրայելական հարաբերությունների սրում) վերջին իրադարձությունների համատեքստում:

Continue reading

Ահաբեկչությամբ դեպի նեոօսմանիզմ և պանթուրքիզմ

Աշխարհով մեկ սփռված Օսմանյան դինաստիայի ներկայացուցիչները հավաքվելու են Ստամբուլում:
Օսմանների ընտանիքի մոտ 76 անդամներ, ովքեր 1920-ական թթ. վտարվել էին հեղափոխական Թուրքիայից ու ներկայումս ապրում եւ գործում են աշխարհի տարբեր անկյուններում, հրավեր են ստացել այս տարվա հոկտեմբերի 25-ին մասնակցելու Ստամբուլում անցկացվելիք հավաքին: Այն կազմակերպվել է «Ստամբուլ-2010 Եվրոպական մշակութային ներդրում» գործակալության ջանքերով, որը միջոցառմանը հրավիրել է նաեւ այլ երկրներից, մասնավորապես, Ռուսաստանից, Հունաստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից նախկին դինաստիաների ներկայացուցիչների: Հավաքի շրջանակներում հոկտեմբերի 30-ին նախատեսված է անցկացնել արարողակարգային երեկույթ Օսմանյան դինաստիայի ներկայացուցիչների պատվին:

Continue reading