Daily Archives: July 17, 2010

Լուսանցքի թիվ 158-Ի հոդվածները

Continue reading

«Հայաստանը հայերին» կարգախոսն այլևս արդիական է


Երբ ներսի ու դրսի թշնամիները շուրջկալել են երկիրը

Տարիներ առաջ համասեռականների թեմայով բավականին աղմուկ եւ լուրջ պայքար ծավալվեց Հայաստանում, եւ դա ազդեցություն ունեցա՛վ այդ սեռամոլագարական երեւույթի դեմն առնելու, դրա ծավալումն ինչ-որ չափով մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում կանխելու համար: «…Նրանք օր-օրի հաբռգում են, եթե այսպես գնա, մենք՝ նորմալ սեռական կողմնորոշում ունեցողներս, արդեն կդառնանք սեռական փոքրա-մասնություն». այսպես էին արձագանքում նաեւ որոշ զլմ-ներ: Եթե հիմա էլ չպայքարենք, չբացատրենք այդ երեւույթի անմարդկային կերպը (նույնիսկ ավելի ցածր կերպը՝ քան անասնականը), ապա կհասնենք խիստ վտանգավոր սահմանագծին, երբ տղամարդ եւ կին ասվածը այլեւս անի-մաստ կլինեն՝ առանց բնական գործառույթների: Սա կարող է պատահել, եթե նպատակայնորեն ազգային ու պետական լուրջ մոտեցում չդրսեւորվի:

Continue reading

Հայ-իրանական կապեր և հարցեր


Չի բացառվում նաեւ հայ-իրանական ու թուրք-ադրբեջանական հակամարտություն

«Թաբնաք.իռ»-ը դեռ վերջերս թուրք-իսրայելական ընդհարման մասին (պաղեստինյան Գազային օգնություն տրամադրելու ժամանակ) գրել էր, թե Թուրքիան դեռեւս սգում է, իսկ Բաքվում Իսրայելի դեսպանությունը ցուցահանդես է կազմակերպում: Այն էլ ինչ ցուցահանդես: Ի-րանական այս կայքի փոխանցմամբ, տարածաշրջանում Իսրայելի գործունեության կենտրոն համարվող Ադրբեջանում Իսրայելի դեսպանութ-յունը նորաձեւության ցուցադրանք էր կազմակերպել. «Սիոնիստները ադրբեջանցիների տասնյակ թուրք եղբայրների սպանեցին եւ վիրա-վորեցին, Թուրքիայի ժողովուրդը դեռեւս սգո զգեստներ է կրում, իսկ Բաքվում Իսրայելի դեսպանության կողմից նորաձեւության ցուցահանդես է կազմակերպվում»:

Continue reading

Վարդավառի տոնը և «Ոսկե ծիրան» փառատոնը

Վարդավառ է՝ Աստղիկ Աստվածուհու տոնը
(նկարները նայել «Լուսանցք»-ի PDF տարբերակում` այս կայքի «Մամուլ» բաժնի (թիվ 27(158) համարում)

Հուլիսի 11-ին, ժ. 13:00-15.00-ին Զվարթնոց տաճարում կայացավ արիական-հեթանոսական Վարդավառ տոնի ծիսական եւ տոնական արարողություն: Արարողությունը կազմակերպել էին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները: Ծիսական մասն անցկացրեցին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, քուրմ Մանուկը եւ քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը:

Continue reading

Ներքին և արտաքին լուրեր

Մի՛շտ պատրաստ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացիկ խնդիրներին եւ առաջիկա ա-նելիքներին: Խորհրդակցության ընթացքում, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին եւ դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Զեկույցներ են ներկա-յացվել ՀՀ պաշտպանական բարեփոխումների 2010-2015թթ. ծրագրի կատարման վերաբերյալ:
Խորհրդակցությունում եւս մեկ անգամ փաստվեց, որ ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության, զորահավաքային եւ մարտական պատրաստականութ-յան, մարտական հերթապահության ուղղությամբ իրականացված բարեփոխումները, նոր մոտեցումներն ու առաջավոր չափանիշներն արդեն դրական ազդեցություն են ունեցել բանակի մարտունակության որակական բարձրացման վրա:

Continue reading

Այլալեզու կրթություն և մարզական կյանք

Օտարալեզու դպրոցները հասարակության մեջ սոցիալական մեծ բեւեռացվածություն կառաջացնեն

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեզվի պետական տեսչության վարչական խախտումների բաժնի նախկին պետ Հովհաննես Սարոյանը այս-պես է արտահայտվել վերջերս: Նա նշել է, որ ինքը դեմ չէ օտար լեզուների կրթական որակի բարձրացմանը, սակայն դեմ է օտարալեզու դպրոց-ների բացմանը:
«Նման դպրոցները հասարակության մեջ սոցիալական մեծ բեւեռացվածություն կառաջացնեն»,- ասել է նա` հավելելով, որ օտարալեզու դպրոց-ների բացումը կխարխլի մեր լեզվի հիմքերը:

Continue reading

Զարգացում է ու այլասերում


Ֆրանսիայի նախագահի կինը` սեքսի ուղեցույցով
Վերջերս Ֆրանսիայի նախագահի կինը՝ Կառլա Բրունին, շատ վատ վիճակում էր հայտնվել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է հին մի տեսագրություն, որտեղ նա միանգամից 4 լեզվով՝ գերմաներեն, իտալերեն, իսպաներեն եւ անգլերեն, դատողություններ է անում սեք-սի մասին: Բրիտանական «The Daily Mail» գործակալությոան տեղեկացմամբ, առաջին անգամ այդ տեսագրությունը ցուցադրվել էր 1996թ. «Eurotrash» սիրված հեռուստաշոուի ժամանակ: Այդ ժամանակ Կառլա Բրունին պայուսակից հանում է «սեքսի վերաբերյալ միջազգային երկու թեժ ուղեցույց» եւ սկսում աշխուժորեն մեկնաբանել դրանք: Բացի դրանից, նշված տեսագրությունում Կառլա Բրունին պատմել է, թե ինչ-պես պետք է սեքսով զբաղվել: Հենց այդ շոուի ժամանակ երգչուհի ֆոտոմոդելին տալիս են «Իտալիայի ամենանրբագեղ հանկարծաստեղծ ապրան-ք» կոչումը:

Continue reading

Վասն սնազանծության – Անդրանիկ Աթոյան


Մեր փոստից՝ ամենայն պարզությամբ

9Օ-ականների երկրորդ կեսերին էր: Ընկերոջս տանն էինք, երբ նրանց հյուր եկան ընկերոջս քրոջ համակուրսեցիները: Ծանոթացանք, դեսից դե-նից զրույց սկսվեց, եւ ուսանողուհի հյուրերից մեկը հարցրեց.
– Երեխեք, բա երեկ լսում էի՞ք «ստերեո ստուդիա»-ն: Կարեն Վարդանյանը պատմում էր սատանայի թվի մասին: Ասում էր, որ աշխարհի տարբեր քա-ղաքներում տարբեր մարդիկ հեռախոսով հավաքել են 666, եւ որին կայծակն է շանթահարել, որին մեքենան է վրաերթ արել, որի գլխին աղյուս է ընկել…
Ես տարակուսանքով ունկնդիրը եղա տագնապալից ու սնոտի քննարկումների: Եվ այդ քննարկումներն անում էին Հայաստանի ապագա մանկաբույժները:

Continue reading

Թքաման․․․․

Հայ ժամանակակից պատմութեան ամէնէն մօտաւոր եւ սակայն ամէնէն ազատ ու մոռցուած շրջանն է ամիրաներու շրջանը: 3 դարեր իր ազդե-ցությունը ունենալէ յետոյ ոչ միայն ազգային այլ օսմանեան պետութեան տնտեսական կեանքին վրայ, այդ այնքան հետաքրքրական շրջանը գրեթէ առանց պատմագրի կը մնայ ցարդ:
ԺԹ. դարու սկիզբը, ամիրաներու վերջին սերունդն է որ կ՛ապրի, հին դարերու աւանդական ու մեծաշուք բարքերով, առանց կասկածելու իր մո-տալուտ վախճանին վրայ որու այնքան յեկակարծօրէն պիտի յաջորդէր նոր բարքերու եւ նոր օրերու շրջան մը, նախորդին յիշատակը նետելով մշուշապատ հորիզոնէ մը անդին, հեռաւոր անցեալի մը պէս, առասպելական դարերու մէջ ապրուած կեանքի մը յիշատակին պէս:

Continue reading