Daily Archives: July 22, 2010

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր Խորհրդի հաղորդագրությունը


 2010թ. հուլիսի 21-ին, ժ. 21:00-ին ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կայացավ Հոգեւոր Խորհրդի արտահերթ ընդլայնված ժողովը:
Քննարկվեցին Քրմական դասի ձեւավորման ընթացքը, Երեւանում Արիական Տաճարի կառուցման համար կատարվող աշխատանքները, հայ-արիական տեսության միջազգայնացման հարցերը եւ Հայոց հավատի (հեթանոսության) ծավալման հեռանկարները:
Հոգեւոր Խորհրդի արտահերթ ընդլայնված ժողովը ղեկավարում էր ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Բացի Խորհրդի անդամներից, ներկա էին նաեւ քրմի մի շարք թեկնածուներ, ովքեր նախապատրաստվում են Հայոց հավատի քրմերը դառնալու:
ՀԱՄ առաջնորդը ներկայացրեց Քրմական դասի ձեւավորման նպատակով արված քայլերը, քրմի թեկնածուների հավակնորդներին եւ նշեց, որ Հոգեւոր Խորհրդի հաստատմանն են ներկայացված քրմի թեկնածուներ Երեւանից, Աբովյանից, Չարենցավանից, Գյումրիից, Վանաձորից, Ալավերդուց, Արարատից, Կապանից, Ստեփանակերտից եւ Ախալքալաքից:
Արմեն Ավետիսյանը հայտնեց, որ բացի այս ընդլայնված հանդիպումից, եղել են նաեւ առանձին հանդիպումներ քրմի թեկնածունե-րի հավակնորդների հետ, ովքեր նույնպես կներկայացվեն Խորհրդին:
Մանրամասներ հաղորդվեցին մայրաքաղաքում Արիական Տաճարի կառուցման հարցով: Քննարկվեցին նաեւ համաարիականության շրջանակնե-րում այլ ազգերի ներկայացուցիչների հետ հանդիպումների եւ կապերի ամրապնդմանն ուղղված խնդիրներ:
Հոգեւոր Խորհրդի պատասխանատու խումբը ներկայացրեց Հայաստանում, Արցախում, Ջավախքում եւ սփյուռքում Հայոց հավատի (հե-թանոսության) ծավալման գործըւնթացը:
ՀԱՄ Հոգեւոր Խորհուրդը քննարկեց նաեւ ներազգային մի շարք խնդիրներ` կապված պետության կողմից այլալեզու դպրոցներ հիմնելու, հանրակրթական եւ բուհական ուսումնական հաստատություններում բուն հայկական արժեքներն անտեսելու, պատմութ-յունն ու հավատը ոչ ամբողջական ու հաճախ ոչ ճշմարիտ ներկայացնելու հետ:
Քննարկվեցին նաեւ արտաքին հիմնախնդիրներ, մասնավորապես` հայ-թուրքական կոչված հարաբերություններին եւ Արցախին ու ազա-տագրված տարածքներին առնչվող: Ներկայացվեցին նաեւ Ջավախքին ու ջավախքահայությանը վերաբերող հրատապ հարցեր:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն
ք. Երեւան – 21.07.2010թ.

Continue reading