Monthly Archives: August 2010

Հայերը չպետք է լցնեն Թուրքիայի բյուջեն

Հայտարարություն

 
       Պաշտոնական Անկարան թուրքավարի շարունակում է խաղալ որոշ հայերի ազգային կամ կրոնական զգացմունքների վրա, որպեսզի վերջնականապես հաջողի իրականացնել իր` «մարդասիրության» եւ «ազգերի եղբայրության» երկիր Թուրքիան միջազգայնորեն ցուցադրելու եւ առաջ մղելու ծրագրերը: Դրա համար նախ եւ առաջ կարեւոր է, որ կամա թե ակամա այդ գովքն անեն հայերը, թուրքական «նախացուցադրական վարժանքներին» մասնակցեն Հայաստանի եւ Սփյուռքի հայերը, ովքեր ամենաշատն են տուժել (եւ դեռ տուժում են) թուրք-ադրբեջանական զավթողական ու ավերող քաղաքականությունից:

       Օգտվելով հայերի հայրենասիրական կարոտաբաղձությունից` թուրքերը կարողացան զբոսաշրջության ծավալները մեծացնել եւ աշխարհի հայերին հրավիրել Արեւմտյան Հայաստանի տարածք, նաեւ դեպի Մասիսների գագաթներ` լեռնային զբոսաշրջություն թույլատրելով: Հիմա էլ, սեպտեմբերի 19-ին Թուրքիայի իշխանությունները Վանի Սուրբ Խաչ եկեղեցում թույլատրել են տարին մեկ անգամ պատարագի արարողությաուն մատուցել: Սա էլ մի նոր «հայանպաստ» քաղաքականության դրսեւորում է, որը նույնպես հղի է վտանգավոր հետեւանքներով, ինչպես նախորդ բոլոր նախաձեռնությունները:

       Հայ Արիական Միաբանությունը վաղուց հայտարարել է, որ օգտվելով որոշ հայերի «պապական հողին փարվելու եւ համբուրելու» զգացական (ոչ նպատակային) ցանկություններից, թուրքերը զբոսաշրջության ծավալները մեծացնելով նախ`

Continue reading

Երաժշտություն


  • Հայ Երաժշտություն

    hay gortziq

     



Գրիգոր Համբարյան

 


Գրիգոր Համբարյան

Ծնունդով Ախալցխայի շրջանից է, պապերը Էրզրումցի են եղել եւ մազապուրծ գաղթել են 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ:
Այժմ բնակվում է Աբովյան քաղաքում, ամուսնացած է, ունի երկու դուստր: Մեծը՝ նկարչուհի է, փոքրը՝ երգչուհի ու պարուհի: Կինը ասմունքող է ու նաեւ հեռուստալրագրող:
Գրիգոր Համբարյանը ավելի քան 20 տարի երգարվեստի մեջ է: Նա առավելապես հայտնի է որպես ազգագրական, հայրենասիրական երգերի կատարող «Գանձեր» համույթի մեներգիչ: Համույթը հետագայում «Շարական» անվանվեց ու Գրիգոր Համբարյանը երգեց նաեւ հոգեւոր երգեր:
Այժմ Աբովյանում գործող «Էրզրում» մանկական երգչախմբի ղեկավարն է:
Գրիգոր Համբարյանը շարունակում է հանդես գալ ինչպես մենահամերգներով, այնպես էլ՝ մանկական երգչախմբի հետ: Համերգներով հանդես է եկել Հայաստանի ամբողջ տարածքում, Արցախում, ԱՄՆ-ում:
Գրիգոր Համբարյանի հետ կարելի է կապվել Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնի միջոցով՝ զանգահարելով 56-65-33:

Գրիգոր Համբարյանի ալբոմը ( հայ աշուղական )

 

01. Սայաթ Նովա – Աշխարհ
02. Թամամ Աշխարհ
03. Ես քու ղիմեթը չեմ գիդի
04. Դուն էն գլխեն իմասդուն ես
05. Դլե Յաման
06. Ղարիբ ախպեր ջան
07. Սպիտակ մազեր – Ջիվանի
08. Ձախորդ օրերը
09. Առավոտ ջան
10. Քանքարավոր ընկեր
11. Խելքի աշեցեք

Գրիգոր Համբարյանի ռազմահայրենասիրական կատարումները

01 Ֆիդային
02 Գետաշեն – Բազմես լեռներին
03 Գնդակ որոտաց
04 Կիլիկիա – Երբ որ բացվեն դռներն հուսո
05 Կրկին ոտքի
06 Նժդեհ
07 Ով որ քաջ է
08 Քեռի
09 Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
10 Թող հնչեն շեփորները
11 Զարթնիր որդյակ

 



Հարություն Փամբուկչյանի ( Ձախ Հարութ ) ժողովրդական կատարումները

 

01 Հիսուն տարիս
02 Աչեր
03 Երևան
04 Աշխարհումը ինչ կուզեի
05 Երևանի գիշերներում



Գագիկ Հայկազուն

01 Կարոտի խոսք – Գուսան Հայկազուն
02 Պիտի գնանք – Սամվել Երանյան
03 Չքնաղ Շահումյան – Շուշան Պետրոսյան
04 Գետաշեն – Նունե Եսայան
05 Զորավար – Շուշան Պետրոսյան
06 Ճախրիր Սարմեն – Մկրտիչ Մկրտչյան
07 Վեր կաց Շահեն – Շուշան Պետրոսյան
08 Հպարտ Գնացեք – Նունե Եսայան
09 Եռաբլուր – Շուշան Պետրոսյան

Առաջադրում են երիտասարդ հայ արիները

Հայտարարություն


       Մեր տարածաշրջանում ռազմա-քաղաքական սրացումները հետզհետե ծավալվելու բնույթ են ստանում, ինչը չի կարող չմտա-հոգել նաեւ մեզ՝ ՀԱՄ «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպության անդամներիս:
       Մենք քաջ գիտակցում ենք, որ գերտերությունները եւ աշխարհի գաղտնի-մութ ուժերը չեն հրաժարվել Մերձավոր Արե-ւելքը վերաձեւելու հերթական ծրագրերից եւ ամեն ինչ անում են իրենց նպատակին հասնելու համար:
       «Նոր (կամ Մեծ) Մերձավոր Արեւելք» ծրագրերում Հայաստանին «հատկացված» դերը այնքան էլ սփոփիչ չէ, ուստի՝ համայն հա-յության խնդիրն է բարձրացնել Հայաստանի եւ հայության դերն ու նշանակությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհում: Հայաստանը պետք է կայուն դերակատարում ունենա բոլոր ծրագրերում, որպեսզի երբեւէ չեղած Քրդստան կամ մեկ այլ «պետություն» չստեղծվի Հայկական լեռնաշխարհի տարածքում (այսօր Թուրքիայի տարածք համարվող՝ բռնազավթված հայկական հո-ղերում):

Դրա համար հայկական պետությունը պետք է լուրջ եւ միջազգային մակարդակի ծրագրեր առաջադրի հատկապես համաթուրանականության եւ համաիսլամականության դերը տարածաշրջանում նվազեցնելու համար: Այդ առումով լավ նախադրյալ-ներ կան.
       1. Իրանի հետ՝ տարածաշրջանի բնիկ ազգերի իրավունքները պաշտպանելու նախաձեռնությամբ հանդես գալու եւ իսլամա-կան երկրների քաղաքականությունը հավասարակշռելու համար:
       2. Արաբական երկրների հետ՝ համաթուրանականության (Իրանի հետ՝ նաեւ համաադրբեջանական ծրագրերի) եւ սիոնականության դեմ ծրագրերը հաջողելու եւ տարածաշրջանում քաղաքական բազմաբեւեռություն ապահովելու համար:
       3. Իսրայելի հետ՝ Իրանի եւ արաբական աշխարհի հետ խաղաղ գոյակցելու եւ թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտե-լու համար: Նաեւ Հայոց ցեղասպանության դատապարտման եւ հայկական հարցի միջազգայնորեն ճանաչման համար:
       Հայաստանը պետք է կարողանա բարձրացնել իր քաղաքական կշիռը՝ Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում լուրջ դերակատարում ստանձնելու առումով: Ուստի՝ հայ-թուրքական կոչված արձանագրությունները պետք է վերջնականապես ուղարկել պատմության «աղբանոցը», իսկ Արցախի եւ ազատագրված տարածքների խնդիրը պետք է ուղղորդել Հայաստան-Արցախ վերամիավորված լինելու փաստի վրա՝ որեւէ ձեւով չանդրադառնալով Կոսովոյի տարբերակին, ինչը նաեւ կլինի աջակցություն՝ սերբական ազատատենչ պայքարին:
       Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ բացի բազմաբեւեռ արտաքին քաղաքական քայլերից (որը ճիշտ ենք համա-րում), ցուցաբերել նաեւ արագ եւ կտրուկ նախաձեռնություններ՝ հայկական շահերը հստակ եւ վստահ առաջ տանելու համար:

Հայ Արիական Միաբանության
«Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություն
16.08.2010թ.

Continue reading

ՀԱՅԱ` որ ՀԱՅ էս

Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –

Արարիչն արարեց Աստվածներ…
…………………………………………………

Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային`
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –

Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
……………………………………………………………

Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր` Հայր Արա-ն (Ար-Ա). –

Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)…
……………………………………………………………….

Եվ արդ` թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ` ՀԱՅԱ. –
Ակունքը` Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),

Զի Ակունքն ես Դու ամենայն
                                               եւ Արմատն ես ամենայնի…

……………………………………………………………………….

Արմեն Ավետիսյան,
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ

05.08.2010թ. – Երեւան

Continue reading

Օգոստոսի 11-ին Հայոց Նավասարդն է

Շուրջ 4502 տարի առաջ Հայկ Նահապետը մեծ հայրենական հերոսամարտում  իր եռաժանի նետով նետահարեց տիտանյան Բելին եւ Հայոց Աշխարհին խաղաղություն ու վերազարթոնք պարգեւեց…
Փա~ռք Նավասարդին եւ Հայկ Նահապետին:

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները օգոստոսի 10-ի երեկոյան այցելեցին Գառնո արիական-հեթանոսական տաճար եւ փառաբանեցին Հայ Աստվածներին, Հայկ Նահապետին եւ Նավասարդյան տոնը, որը Հայկյան տոմարով միառժամանակ նշվել է նաեւ որպես Ամանոր (բայց վաղուց Հայոց Ամանորը նշվում է գարնան վերազարթոնքին` մարտի 21-ին, Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնի վերածննդի օրը):

Գառնո տաճարը երեկոյան գունագեղ լուսավառության մեջ էր, եւ հայ արիները, ազգայնականները այդ  գունագեղ միջավայրում գինեձոներով  փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայկ նահապետին:

Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին հայ արիները, ազգայնականները քաղաքամայր Երեւանում, Հայկ Նահապետի արձանի մոտ ծիսական եւ տոնական արարողություն  կազմակերպեցին` նվիրված Հայկ նախնու փառահեղ հաղթանակին…

Continue reading