Daily Archives: September 23, 2010

Այսօր Նախնյաց օրն է

  

Հարաբերվեցին Երկնային ու Երկրային Հայկական Աշխարհները

Սեպտեմբերի 23-ին` աշնանային գիշերահավասարին, ժամը 17:00-ին Հայ Արիական Միաբանության կենտրոնա-կան գրասենյակում կայացավ միջոցառում` նվիրված Նախնյաց Հիշատակի օրվան (Սուրբ Խաչ):
Այդ օրը երկրում (երկրային կյանքով) ապրողներն իրենց մեջ նորոգում են հավերժության զգացողութ-յունը եւ շփվում են նախնիների հոգիների (երկնային կյանքով ապրողների) հետ…
Այդ օրը հարաբերվում են Երկնային ու Երկրային Հայկական Աշխարհները եւ վերաիմաստավորվում է Հայոց Առա-քելությունը` Տիեզերակարգի համաձայն…
ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվեց նաեւ ծիսական արարողություն եւ փառաբանվեցին Հայոց Նախնիք, Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը:
Ծիսական մասն անցկացրեցին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ ՀԱՄ Հոգեւոր Հանձնախմբի քրմի թեկնա-ծուները:
Վերջում հայ-արիները տոնական ու ծիսական գինեձոներով հիշեցին Հայոց բոլոր Մեծերին:

ՀԱՄ Լրատվական կենտրոն
23.09.2010թ.

Continue reading