Monthly Archives: October 2010

Լուսանցքի թիվ 168-Ի հոդվածները

Continue reading

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը փնտրում է… Դեռ չեն գտել…

Հայտարարություն – 22.10.2010թ. –

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը փնտրում է…

2009թ. մայիսի 4-ին իմ դեմ իրականացվեց հերթական մահափորձը:
Այդ մասին Հայ Արիական Միաբանության հայտարարությանը հետեւեց ոստիկանության համապատասխան բաժնի՝ իմ նկատմամբ կատարված իբր վրաեր-թի մասին հաղորդագրությունը:
Կազմված քրեական գործը բավականաչափ անփույթ եւ հակասական էր, ինչի մասին բազմիցս խոսել եմ գրեթե 1 տարվա ծանր ապաքինումից հետո:
Ես դեռ բժիշկների հսկողության տակ էի, երբ ինձ «վրաերթի» ենթարկելու փաստի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննութ-յան բաժնում հարուցված քր.գործի վարույթն էլ կարճվեց ՀՀ ԱԺ կողմից 19.06.2009թ. ընդունած «Համաներում հայտարարելու մասին» ո-րոշման կիրառմամբ:
Իսկ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում կազմված քր.գործում (որի պատճենն ունեմ) այդպես էլ հիմնավորված չէ այսպես կոչված վրաերթի փաստը, քանի որ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մ. Օհանյանի պաշտոնական գրության հա-մաձայն, այդ «վրաերթի» տեղում, եւ այդ օրն ընդհանրապես վրաերթ կամ վթար չի գրանցվել, առավել եւս ինձ հետ: ՀԱՄ կենտրոնական գրասենյակն այդ փողոցում է, եւ տարածքի բնակիչները լավ են ճանաչում ինձ, ու որեւէ վկա չի հայտնաբերվել ոստիկանների կողմից (իհարկե՝ նաեւ մեր), ով ինձ տեսած լիներ «վրաերթված»…

Continue reading

Այդ անցանկալի թուրք-ադրբեջանական կապը

Մոսկվան միշտ էլ խնդիր ունի կովկասյան տարածաշրջանում դիմակայել եւ առավելություն ստանալ թյուրքական համագործակցության հանդեպ: Եվ այստեղ միշտ էլ առաջ է գալիս տարածաշրջանային գլխավոր խնդիրը՝ թուրք-ադրբեջանական կապի խզման հեռանկարը: Իհարկե, Թբիլիսին էլ է փորձում թյուրքական խաղաքարտի հետ համագործակցել, ինչը նույնպես մտահոգում է ռուսաստանյան կողմին:
Բայց Վրաստանն ԱՄՆ-ի համար դանդաղ կորցնում է հակառուսական հենակետի իր կարեւորությունը, իսկ Հայաստանում ռուսաստանյան ազդե-ցությունն ամրապնդվում է, ուստի տարածաշրջանում մնացել է ռուս-թուրքական շահերի բախման կիզակետում հայտնված Ադրբեջանը:
Անկարան, իհարկե, չի պատրաստվում հանձնել Ադրբեջանը, չի ուզում հաստատ, քանզի դա կնշանակի հրաժեշտ տալ Արեւելքում ունեցած իր ծրագ-րերին, որն էլ, հետեւաբար, կթուլացնի Արեւմուտքի հետ սերտանալու ջանքերը: Բայց Բաքուն լուրջ անվտանգության երաշխիքներ է պահան-ջում, ինչն Անկարան հիմնովին չի ապահովում, իսկ նոր երաշխիքներ տալ նույնպես չի կարող, որովհետեւ դա նշանակում է ուղղակի բա-խում առաջխաղացող ՌԴ-ի, թերեւս նաեւ՝ Արեւմուտքի հետ: 

Continue reading

Արիա-թյուրքական անհնարին հարաբերություններ եւ անհամատեղելիություն

Արիա-թյուրքական անհնարին հարաբերություններ

Հայ-իրանական հարաբերությունների սերտացումն ու բնագավառային ընդլայնումը վաղուց գրավել է թուրքական զլմ-ների ուշադրութ-յունը: Թուրքական «Զաման»-ը գրում է, թե ՀՀ-ԻԻՀ զարգացող հարաբերությունները խնդրո առարկա են Թուրքիայի համար: «Մեր հա-րեւանների հետ հարաբերություններն, անշուշտ, շատ կարեւոր են: Բացի այդ, կարեւոր են նաեւ մեր հարեւանների միջեւ եղած հարաբե-րությունները, քանի որ դրանք եւս ազդեցություն են ունենում: Հետեւաբար, հարկ է հետեւել հարեւան պետությունների փոխհարա-բերությունների ընթացքին ու բնույթին»,- գրել է պարբերականը:
Թուրքական զլմ-ներում ընդգծվում է այն, որ Երեւանն ու Թեհրանը համագործակցության լայն հեռանկարներ են ապահովում, պատրաստվում են կյանքի կոչել տարածաշրջանային նշանակության ծրագրեր: Օրինակ է բերվում ԻԻՀ-ին եւ ՀՀ-ին անմիջականորեն կապող նոր երկաթգծի կա-ռուցումը, «հարավկովկասյան գիծ» անվանվող նոր ցամաքային ճանապարհը, Արաքս գետի վրա ՀԷԿ-եր կառուցելու ծրագրերը: Նշվում է նաեւ, որ է-ներգետիկ ոլորտում եւս հայ-իրանական համագործակցություն կա, ինչը որոշակիորեն նվազեցրել է ՀՀ-ի էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից:

Continue reading

ՀՀ-ում հայոց լեզուն տեր ունի՞ – Գեւորգ Յազըճյան

Բռնաբարում են, էլի՛…

ՀՀ-ում հայոց լեզուն տեր ունի՞
Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

Լեզվի տեսչության այսօրվա ղեկավարը գերազանց է կատարում իրավախախտումները կոծկելու իր ճղճիմ ու ազգուրաց առաջադրանքը

Հարգարժան պարոնա՛յք,
Զլմ-ներով եւ այլապես Ձեր ելույթներում Դուք միշտ հնչեցնում եք, որ ՀՀ կառավարությունը պայքար է հայտարարել երկրում փտախտի կամ փչացածության (կոռուպցիայի) դեմ: Բարի՛: Սակայն, հազվադեպ ենք լսում փչացածության «հերոսների» ձերբակալման եւ օրենքի ողջ խստությամբ դատապարտման մասին:

Continue reading

Արցախյան եւ հայապահպան խնդիրներ

Արդեն տապալվե՞ց Աստրախանի բանակցությունը

Մերձկասպյան Աստրախան քաղաքում Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը: Այս ձեւաչափով նախագահների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել ս.թ. հունիսի 17-ին՝ Սանկտ Պե-տերբուրգում, եւ Դ. Մեդվեդեւը որոշակի առաջարկներ էր ներկայացրել Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին: Հանդիպման ընթացքում նախագահները հավանություն էին տվել հնչած առաջարկներին, սակայն հանդիպումից հետո Ալիեւը լքել էր Սանկտ Պետերբուրգը՝ չնայած նա-խապես ծրագրել էր մասնակցել նաեւ հաջորդ օրը նախատեսված Պետերբուրգյան տնտեսական ֆորումին:
Եվ ավելին՝ հանդիպումից ժամեր անց, ադրբեջանական բանակի դիվերսիոն խումբը ներխուժում է շփման գծի թիկունք, եւ երկուստեք զո-հեր են լինում: Եվ այդուհետ, արցախա-ադրբեջանական շփման գծում բանակցային գործընթացին հաջորդող օրերին պարբերաբար զինված բա-խումներ են լինում ադրբեջանական կողմից սանձազերծված:

Continue reading

Հայոց մեծ գաղթի գլխավոր մեղավորը…

Պատմության մութ ծալքերից` առանց գրաքննությանՈ՞վ է 17-րդ դարասկզբի –

Հայոց մեծ գաղթի գլխավոր մեղավորը

Թե ինչ պատահեց հետո, երբ կաթողիկոսները օսմանցիների սուլթանից պարտք վերցրեցին
«Նա (կաթողիկոս Մելքիսեթը,-հեղ.) շահին բերեց հայոց աշխարհը, ամբողջ երկիրը ավերեց, ծագեծագ անմարդաբնակ դարձրեց»:
(Առաքել Դավրիժեցի)
Հայոց պատմագրությունը մեզ սովորեցրել է, որ 17-րդ դարասկզբին պարսից թագավոր Շահ Աբասը եկավ-հայերին առաջը գցեց, քշեց Պարսկաս-տան, հային բնավեր դարձրեց, Հայաստանը հայից դատարկեց: Բայց… բուն պատմական իրականությունն այլ է:

Continue reading

12-րդ մաս – Էզոթերիկոս

«Exotericos», «Հայա Աստծու գենեզիսը», «Նախաջրհեղեղյան 8 կառավարիչները» գլուխների համար հիմնական աղբյուրներ են հանդիսա-ցել Ջ. Սմիթի «The Chaldean Genesis» եւ Բրիտանական թանգարանի Բաբելոնի բաժնի պատմական տնօրեն Լ. Քինգի «The Seven tablets of Creation» ուսումնասիրությունները: Անդրադարձել ենք նաեւ Ա. Վահանյանի եւ Գ. Վահանյանի «ԽՈՎպվվՈÿ սպՑՏտՌրՖ ՓՌՉՌսՌջՈՓՌՌ» ու-սումնասիրությանը, որտեղ եւս հետաքրքիր եզրահանգումներ կան: Մեր քննախուզության տեսանկյունից շատ ենք կարեւորում Մեկ Էությանը որպես Արարող երեւույթի առաջինը հայ տեսաբաններից անդրադարձած Ա. Վարպետյանի «Ծննդոց Այա» ուսումնասիրությունը, պատմաբան Ա. Մովսիսյանի հպանցիկ Հայա Աստծո երեւույթին անդրադարձը, աստղաֆիզիկոս Պ. Հերունու Քարահունջի հնագույն աստղադիտա-րանի ուսումնասիրությունները: Հենվելով Ջ. Սմիթի, Լ. Քինգի, Ա. Վարպետյանի, Ա. Մովսիսյանի եւ Պ. Հերունու եւ մյուս հեղի-նակների տեսակետներին, ինչպես նաեւ օգտագործելով շումերական գրավոր մշակույթի հանրահայտ տվյալները, մենք քննախուզության մեջ ընդհանուր դաշտից կառանձնացնենք Մեկ Էության գաղափարախոսության կրող հիմնական էթնոսին:

Continue reading

Ներքին լուրեր եւ խնդիրներ

Ի՞նչ երկիր է Հայաստանը

Բրիտանական «Legatum» գիտա-հետազոտական ինստիտուտը «Oxford Analytica» եւ «Gallup World Poll Service» ընկերությունների հետ համատեղ կա-զմել է երկրների ազգային բարեկեցության վարկանշային աղյուսակը:
Այս տարի վարկանշային ցուցակի 1-ին տեղում է Նորվեգիան, հաջորդում են Դանիան, Ֆինլանդիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան: Առաջին տասնյա-կում են նաեւ Շվեդիան, Կանադան, Շվեյցարիան, Նիդեռլանդներն ու ԱՄՆ-ն:
Բալթյան երկրներից Էստոնիան զբաղեցնում է 35-րդ տեղը, Լիտվիան ու Լատվիան՝ համապատասխանաբար՝ 42-րդ եւ 47-րդ:
ԱՊՀ երկրներից Ղազախստանը՝ 50-րդն է, Բելառուսը՝ 54-րդը, Ռուսաստանը՝ 63-րդը, Ուկրաինան՝ 69-րդը, Ուզբեկստանը՝ 76-րդը, Մոլդովան՝ 86-րդը: Աղյուսակում ԱՊՀ այլ երկրներ, նաեւ՝ Վրաստանը, ընդհանրապես ընդգրկված չեն:
Վերջին տասնյակը զբաղեցնում են աֆրիկյան երկրները:

Continue reading

Արտաքին լուրեր եւ հարցեր

Տեսնես Մեդվեդեւն ի՞նչ է մտածել

Ռուս համարվող լոնդոնաբնակ գործարար եւ հայտնի քաղաքական «դեմք» Բորիս Բերեզովսկին հայտնել է, թե պատրաստ է օգնություն ցուցաբե-րել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին, սակայն չի պատրաստվում համագործակցել վերջինիս հետ:
«Եթե նա վատ իրավիճակում հայտնվի, եթե կնոջ հետ միասին գումար չունենա քաղաքական ապաստան հայցելու նպատակով փաստաբաններին վճարելու համար, ես պատրաստ եմ նրան օգնել»,- հայտնել է Բ. Բերեզովսկին: Ավելի վաղ զլմ-ներում տեղ գտած տեղեկատվության համաձայն, նախորդ շաբաթ Լուժկովը փաստաթղթեր էր ներկայացրել Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն մուտքի արտոնագիր ձեռք բերելու նպատակով: Լուրեր կան, թե նախկին քաղաքապետի կինը՝ Ելենա Բատուրինան, արդեն իսկ Լոնդոնում է:

Continue reading

Հայկական խոհանոց… եւ շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը,
հեռ` 531-027, 531-028)

Գաթա

Բաղադրությունը
Ձու – 4 հատ
մածուն – 250գ
յուղ – 1 ճաշի գդալ
մեղր – 1 ճաշի գդալ
չաման – 2գ
ալյուր – 400 գ
նաեւ՝
3 ճաշի գդալ յուղ՝ խմորի շերտերին քսելու համար
2 ճաշի գդալ յուղ՝ խորիզի համար
4 ճաշի գդալ շաքարի փոշի          
2 գ վանիլ
4 ճաշի գդալ ալյուր

Continue reading

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հայտարարությունը

2009թ. մայիսի 4-ին իմ դեմ իրականացվեց հերթական մահափորձը:
Այդ մասին ՀԱՄ հայտարարությանը հետեւեց ոստիկանության համապատասխան բաժնի՝ իմ նկատմամբ կատարված իբր վրաերթի մասին հաղորդագրությունը:
Կազմված քրեական գործը բավականաչափ անփույթ եւ հակասական էր, ինչի մասին բազմիցս խոսել եմ գրեթե 1 տարվա ծանր ապաքինումից հետո:
Ես դեռ բժիշկների հսկողության տակ էի, երբ ինձ «վրաերթի» ենթարկելու փաստի առթիվ Երեւան քաղաքի քննչական վար-չության ՃՏՀ քննության բաժնում հարուցված քր.գործի վարույթն էլ կարճվեց ՀՀ ԱԺ կողմից 19.06.2009թ. ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշման կիրառմամբ:
Իսկ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում կազմված քր.գործում (որի պատճենն ունեմ) այդ-պես էլ հիմնավորված չէ այսպես կոչված վրաերթի փաստը, քանի որ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մ. Օհանյանի պաշտոնական գրության համաձայն, այդ «վրաերթի» տեղում, եւ այդ օրն ընդհանրապես վրաերթ կամ վթար չի գրանցվել, ա-ռավել եւս ինձ հետ: ՀԱՄ կենտրոնական գրասենյակն այդ փողոցում է, եւ տարածքի բնակիչները լավ են ճանաչում ինձ, ու որե-ւէ վկա չի հայտնաբերվել ոստիկանների կողմից (իհարկե՝ նաեւ մեր), ով ինձ տեսած լիներ «վրաերթված»…

 

Continue reading

Լուսանցքի թիվ 167-Ի հոդվածները

Continue reading

Ազատագրենք նաեւ մեր դիվանադիտությունը…

Ազատագրենք նաեւ մեր դիվանագիտությունը –
Ու դա սկսենք տեղանուններից

Բաքվի քաղաքական հայտարարությունների հերթական տարափը ոչ միայն ալիեւական ոճի հետեւանք են, այլեւ նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայանալիք ընտրություններին են առնչվում: Չնայած, վստահաբար, ընտրություններից հետո էլ այդ ամպագոռգոռ կոչերը կմնան. Բաքվի մոտե-ցումները հազիվ թե փոխվեն Արցախի հարցում:
Չնայած, վերլուծաբաններից ոմանք կարծում են, թե հոկտեմբերի 6-13-ը ԼՂ-ի հարակից տարածքներում կատարված միջազգային առաքելությամբ «իրավիճակ է փոխվում բանակցային գործընթացում»: Կարծիք կա, թե Դաշտային գնահատման առաքելության անցկացումը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա-յի 65-րդ նիստից Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի հետկանչման պատասխանն էր:
Բայց որոշակի մտահոգիչ է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունում վերջերս գործածվել են «օկուպացված տարածքներ» եւ «Ստեփանա-կերտ/Խանքենդի» արտահայտությունները:

Continue reading

Երբ անգրագետ է նախագահը… եւ ,,հեյդարիզմի,, ուրվականը

Ադրբեջանը ինչպես որ է –
Երբ անգրագետ է նախագահն ու նրա ղեկավարած հանրությունը
Գլխաքանակն արդեն դեր չի խաղում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խելքից դուրս հայտարարություններ է արել: Այս անգամ նշել է, որ ոչ միայն Արցա-խը, այլեւ Զանգեզուրը, Երեւանը եւ Սեւանը «ադրբեջանական պատմական տարածքներն են»: Ժամանակին այս կարգի ելույթներ էր ունենում ադր-բեջանական մեկ այլ տխրահռչակ նախագահ՝ Աբուլֆազ Էլչիբեյը, ով հայտարարել էր, որ արցախյան պատերազմի տարիներին «ոտքերը շուտով պետք է լվանա Սեւանա լճում»…
Ադրբեջանում սա նախագահական հիվանդություն է…
Ի. Ալիեւը վերջերս մեղադրական խոսքեր է հնչեցրել նաեւ հայ հայտնի հեղափոխական Ստեփան Շահումյանի հասցեին: Նա հպարտությամբ նշել է, որ իր հրամանով է ապամոնտաժվել 26 կոմիսարների հուշարձանը:

Continue reading