Monthly Archives: October 2010

Հայկական խոհանոց եւ շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
Սնկով կարկանդակ

Բաղադրությունը

Ձու – 2 հատ,
թթվասեր – 0.50 կգ,
կարագ – 0.1 կգ,
ալյուր – 0.2 կգ, մեջն էլ` 4 թեյի գդալ սոդա:

Պատրաստման եղանակը

Continue reading

Հայտարարություն

Հզորացնենք պայքարը մարդկային բոլոր հիվանդագին եւ արհեստական թերությունները վերացնելու ուղղությամբ

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) իր վճռական բողոքն է հայտնում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կատարված հարյուրավոր մարդկանց ձերբակալությունների առիթով:
Օրերս այստեղ համասեռականների անցկացրած շքերթի դեմ սերբ ազգի արժանավայել ներկայացուցիչները բողոքի ցույց էին կազմակերպել եւ հանդիպելով ոստիկանների ու այլ ուժային կառույցների ոչ արժանապատիվ դիմադրությանը, կատարել էին համարժեք քայլեր` դրսեւորելով իրենց արդար եւ զգացմունքային ցասումը` սերբերի մարդկային եւ ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար:
Հայ Արիական Միաբանությունը երկար տարիներ է ինչ պայքարում է համասեռամոլագարական հիվանդների դեմ (Հայաստանում եւ արտերկրում), որոնց նպատակայնորեն գործածում են արեւմտյան ուժերը` անկախ երկրների բարոյա-հոգեբանական մթնոլորտը ապականելու եւ այդ երկրների ներքին գործերին խառնվելու համար: Այս սեռական փոքրամասնություն կոչվածները բնական-մարդկային կացութաձեւը փոխարինել են անբնական-անմարդկային ապրելակերպով եւ հրաժարվում են ապրել մեկուսի (իրենք իրենց համար) եւ փորձում են հաստատվել մարդ մնացած մարդկանց զանգվածային միջավայրում: Նրանք հիվանդ են, եւ այդ հիվանդությունը փորձում են պարտադրել աշխարհի առաջադեմ ու նորմալ մարդկանց (իհարկե, աշխարհի մութ ուժերի աջակցությամբ):

Continue reading

Լուսանցքի թիվ 165-Ի հոդվածները

Continue reading

Ուսուցիչ` ինչպես Տիր Աստվածն ու հայոց քրմերը – Նժդեհյան թեմաներ

Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի համաշխարհային օրն է: Այդ օրը, որպես ուսուցչի եւ ամբողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն, հիմնադրվել է 1994թ.՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից եւ նշվում է ամեն տարի: Տվյալ օրվա ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ 1966թ. այդ օրը, Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ըն-դունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավո-րող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
Այժմ Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում, եւ 100-ից ավելի պետություններ նշում են այն: Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրա-ցում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, պաշտոնական տոնացույցում ամրագրվում է Ուսուցչի օր, որը նշվելու է հոկտեմբերի 5-ին:

Continue reading

Թուրքական մի աննորմալության երկու ծայրերը

Անիի Մայր տաճարում կատարված թուրքական նամազին արձագանքեցին Հայաստանի եւ սփյուռքի մտավորականները, քաղաքական ու հասարակական ուժե-րը, հայ եկեղեցին եւ այլք: Այս մասին շատ գրվեց հայկական մամուլում:
Եվ Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը, «Ակոս» թերթի խմբագրությունը, ստամբուլահայ լրագրող-ները նույնպես անդրադարձան թուրք ազգայնականների նամազի նախաձեռնությանը: Իսկ մինչ այդ նամազը, նրանք ներկայացրել էին Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի տեսակետը, ով ասել էր. «Եթե աղոթքը վերածվի հավաքական ցույցի, ապա դա կհակասի Թուրքիայի Սահմանադրությանն ու կուսակցությունների մասին օրենքին: Բայց եթե «Ազգայնական շարժում» կու-սակցության ղեկավարը, որպես անհատ քաղաքացի, որոշի աղոթք անցկացնել այնտեղ, ապա պետությունը կհարգի նրա այդ իրավունքը»:

Continue reading

Իսկ մերոնք չեն հարցրել որն է իրական Վրաստանը?

Ջավախքահայերը դեմ են Վրաստան-Ադրբեջան համադաշնությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր աշխատանքային այցով օրերս Հայաստանում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին: Նախա-գահի հետ պաշտոնական հանդիպումն անցավ, ինչպես ասում են, առանց ավելորդությունների՝ սիրալիր ու բարեկամական… Հանդիպման ընթաց-քում ՀՀ նախագահը կարեւորել է տարբեր մակարդակներով փոխայցելություններն ու քննարկումները, որոնք նպաստում են երկկողմ հարա-բերությունների առավել բարելավմանն ու խորացմանը: Եվ Երեւանը պատրաստ է հարեւան երկրի հետ այդ հարաբերությունների զարգացման ուղղությամբ անել ամեն հնարավորը` «նկատի առնելով պատմական սերտ կապերն ու 2 ժողովուրդների ամուր բարեկամությունը»:

Continue reading

Հայ-ադրբեջանական խնդիրներ

Լուծումը վերամիավորումն է

Դնե՛նք հաղթական վերջակետը

ՀՀ ԱԺ-ն կրկին քննարկել է ԼՂՀ ճանաչման մասին «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած օրինագիծը: Իշխանությունում գտնվող քաղաքական ուժերը անընդհատ ձգձգում են այս հարցը: Նրանք կարծում են, որ ԼՂ-ի անկախության ճանաչումը բավականին բարդ, աշխատատար եւ ժա-մանակատար հարց է, որը ոչ մի կերպ թույլ չի տալիս հանպատրաստից որոշումներ կայացնելու: Ասում են, թե անհերքելի է, որ Ադրբեջանը բավականին երկար ժամանակ պարբերաբար, պառակտող, ճնշող եւ ստորացնող քաղաքականություն է վարել ԼՂ-ի բնակչության դեմ, տեղի են ունե-ցել էթնիկ զտումներ, բնակչության անօրինական տեղահանություններ: Եվ խուսափելու համար հետագա ավելի ծանր ողբերգություններից` ստիպված եղել է ազգային-ազատագրական պայքար:

Continue reading

,,Օտարալեզու դպրոցներ,, – սփյուռքյան արձագանքներ

Համազգային վճռական «Ո՛չ» ՀՀ-ում օտարալեզու դպրոցներին
Հայի լեզուն հայի գենետիկ հիշողությունն է, իսկ այն մեռցնել փորձողին սատկացնելն էլ քիչ է
Օտարալեզու դպրոցների վերաբացման դավադրության սփյուռքյան արձագանգները

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնած, կառավարության հաստատած ու ԱԺ առաջին քվեարկությամբ իրագործման ճանապարհի վրա դրված «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում մտցված չարափոխումների արձագանքը հայկական սփյուռքը (ՀՀ վարչապետի այնքա՜ն սիրած Հայկական աշխարհի հիմնական հատվածը) առանց որեւէ բացառության ընդունեց բացահայտ վրդովմունքով: Դրա արտահայտությունն են Սփյուռքի պարբերական մամուլում այս նախաձեռնության անդրադարձները: Նյութերի ծավալի հսկայական լինելու պատճառով, կբավարարվենք հիմնականում լիբանանահայ մամուլում լույս տեսած հրապարակումներով: Դրանք կարելի է դասակարգել երեք բաժիններում` տեղեկատվական բնույթի հրապարակումներ, հարցազրույցներ, վերլուծական հոդվածներ: Նշենք, որ նյութերի մի մասի հեղինակները կամ գլխավոր դեմ-քերը հայրենաբնակ կամ արտագաղթած մտավորականներ ու արվեստի գործիչներ են:

Continue reading

Զրադաշտը եւ Հայաստանը

Պատմության մութ ծալքերից` առանց գրաքննության
 
Ո՞վ է եղել իրականում Շամիրամը… առանց քաղաքական դիմերեսի

Մարդկության պատմության ձմեռային դարաշրջանին հատուկ է մարդու, այդ թվում՝ մարդու արի տեսակի, պակաս զգացական ու մտահասու լինելը: Այդ ընթացքում ինչ մարդ ասես, մարդկության համար մեծ պատուհաս անգամ դարձած, մարդկության կողմից աստվածային լուսապսակով չի պատվել: Այդ անունները տակավին մեր՝ մարդկության պատմության ձմեռային դարաշրջանի ավարտին՝ շարունակում են վայելել իրենց կեղծ ու անարդար «համբավը»: Բազում այդպիսի անուններից է Զրադաշտ անունը: 19-20-րդ դարերում այդ անվան փքումին զգալի չափով նպաստեց Նիցշեն՝ այդ դարերի հոգեւոր մտքի տիրակալներից մեկը` իր «Այսպես խոսեց Զրադաշտը» իմաստասիրա-գեղարվեստական հիանալի երկով:

Continue reading

Ներքին եւ արտաքին հարցեր

Ինչն է գաղտնիք, ինչը` ոչ

Ի գիտություն ֆիննախի

Այս տարի նախորդ տարվա համեմատ ավելանալու են պաշտպանության ծախսերը: «Լուսանցք»-ի հարցին ի պատասխան, թե պաշտպանական ծախսերն ինչքան են ավելացել եւ որ ուղղությամբ, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը  համառոտեց. «Դրանք այնքան են, որքան անհրաժեշտ է երկրի պաշտ-պանության համար»:
Դատելով նախարարի տոնից` նրան թվաց, թե հարցս պետական գաղտնիք էր պարունակում: Ֆինանսների նախարարին հիշեցնեմ, որ յուրաքանչյուր երկրում բյուջեով սահմանված պաշտպանական ծախսերը հրապարակային են քննարկվում: Եվ ընդհանրապես այն, ինչ ամրագրված է բյուջեում, պետական գաղտնիք չէ: Եվ որ բյուջեում գրված է, որ ՀՀ պաշտպանության բնագավառի ծախսերը 2011թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել են 139,108.1 մլն դրամի չափով, որից ռազմական կարիքների բավարարմանը` 134,657.9 մլն դրամ:

Continue reading

Հայկական խոհանոց – Եվ շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը)
Հավի «Ախտա»

– (10 հոգու համար) –

Բաղադրությունը
Հավի ազդրամիս – 2կգ,
բուսական յուղ – 01կգ,
թթվասեր – 0.2կգ,
բրինձ – 0.2կգ,
հոնի չիր – 0.1կգ,

Continue reading

Հերթական ուխտագնացությունը Նժդեհի մասունքներին

           

     

Հոկտեմբերի 7-ի ուշ երեկոյան Հայ Արիական      Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամներն այ-ցելեցին Սյունաց փառապանծ լեռան` Խուստուփի լանջին վերաթաղված Գարեգին Նժդեհի մասունքներին: Այս ուխտագնացությունը տասնյակ տարիների պատմություն ունի եւ դեռ երկար կշարունակվի, քանզի հետզհետե առավել նկատելի եւ ազդեցիկ են հնչում նժդեհյան ցեղակրոն–արիական-հեթանոսական ուսմունքի հիմնադրույթները, որոնք վերաբերում են հայ ոգու եւ ուժականության ամրապնդմանն ու զորացմանը, հայ տեսակի առաքինության եւ առաքելության իրականացմանը: Ուխտավորներն այցելեցին նաեւ Կապանի նժդեհյան հուշահամալիր եւ փառաբանեցին մեծ հային` զորավար, գաղափարախոս եւ ի-մաստասեր Գարեգին Տեր-Հարությունյանին (Նժդեհ): ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու ՀԱՄ Հոգեւոր Խորհրդի քրմի թեկնածուները ավանդական ծես անցկացրեցին հանուն Նժեհի, Հայոց Մեծերի, Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի:

Continue reading

Նոր վտանգ է հասունանում


Հայ Արիական Միաբանությունն իր տարակուսանքն է հայտնում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի Երեւանում ասված այն անգրագետ արտահայտության համար, թե ինքը չգիտի «ինչ է Ջավախքը, որ նման վայր Վրաստանի քարտեզի վրա չկա…»:
Սա վրացական հերթական սադրանքն է ջավախքահայության եւ առհասարակ հայության նկատմամբ, որից այնքան էլ չենք զարմանում, սակայն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ոչ համարժեք կեցվածքն ու պատասխանի բացակայությունը, իրոք մտահոգիչ է: Սեփական տանը թույլ տալ անարգելու մեր հայրենիքի մի հատվածը` անթույլատրելի եւ ողորմելի կեցվածք է:
Վերջերս Թբիլիսին եւ Բաքուն հաճախակի են խոսում երկու երկրների համադաշնության ստեղծման մասին, ուստի այսպիսի անպատասխանատու հայտարարություններին պետք է տեղում եւ շատ կտրուկ պատասխաններ տրվեն: ՀՀ ԱԳ նախարարը պետք է կամ կոպտորեն ընդհատեր ասուլիսը, որում հնչեց Վրաստանի ԱԳ նախարարի անգրագիտությունը, կամ պետք է հիշեցներ, թե ի’նչ է Ջավախքը, ի’նչ է Հայաստանը եւ երբ եւ ի’նչ ձեւով է առաջացել Վրաստանը, որն արդեն իսկ արդարացի բաժանման գործընթացում է` երբ Վրաստան կոչված տարածքից իրենց պատմական հողերով անկախացան Աբխազիան եւ Հարավային Օսիան, անկախանալու հեռանկարն ունեն Ջավախքն ու Աջարիան եւ էլի տարածքներ:

Հայ Արիական Միաբանությունը ՀՀ իշխանություններին զգուշացնում է, որ այսպիսի «հարեւանասիրական ու բարեկամական» դրսեւորումները նոր վտանգի առջեւ կկանգնեցնեն հայությանը, այս անգամ Ջավախքի եւ վրացահայության հարցում:

Հայ Արիական Միաբանություն
07.10.2010թ.

  Continue reading

Քրիստոնյաները Ցեղակրոնության մասին չնչին իսկ պատկերացում չունեն

  Վերջերս համացանցում  պատահաբար հանդիպեցի Երուսաղեմի ոմն քրիստոնյա հոգևորական Ղևոնդի հոդվածը հետևյալ վերնագրով. «Этновера и есть Христианство! Обращение к Армянской Молодежи!!!»
Ցանկացողները կարող են ծանոթանալ բովանդակությանը այստեղ:
http://fr-ghevond.livejournal.com/46010.html
Հոդվածի հեղինակը բավականին պերճախոս շարադրում է իր տեսակետը՝ անհերքելի ճշմարտության ոգով: Եւ ընթերցողներից քչերը կկռահեն, որ հոդվածը մարդու և իր երևակայության երկխոսության արդյունք է:
    Հեղինակը չի ալարել  Հայ Ցեղակրոններին իմիջայլոց վերագրել նաև ռուսական իրականության թափթփուկային դրսևորումները, թե իբր Ցեղակրոնները ծեծում են քրիստոնյաներին և հեռախոսով նկարահանածը տեղադրում համացանցում: Սակայն Ռուսաստանում թափթփուկները այդ արարքները կրոնական հողի վրա չէ, որ կատարում են: Եւ նման արարքներով զբաղվում են նույնիսկ ոչ թէ սափրագլուխները, այլ դեռահասների թափառախմբերը:
Եւ դա քրիստոնեական հոգևորականի միակ «սուրբ» վրիպումը չէ:
   Նա անընդհատ պնդում է, որ Ցեղակրոնները ատելություն են սերմանում եկեղեցու հանդեպ:  Հոգեբանության մեջ տվյալ երևույթը կոչվում է «հետապնդման բարդույթ»:

Continue reading

Երեւանը պետք է դառնա տարածաշրջանի բնիկ ազգերի կենտրոն

Հայտարարություն

       Օրերս թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին մի խումբ կուսակիցների հետ Անիի տաճարում թուրքավարի նամազ են արել, ինչն առաջացրել է ոչ միայն քրիստոնյա աշխարհի (եւ ոչ միայն հայկական), այլեւ ոչ քրիստոնյա հայերի զզվանքն ու հերթական անվստահությունը թուրքական կեցվածքի հանդեպ:
       Այո’, հենց թուրքական կեցվածքի, քանզի Հայ Արիական Միաբանությունն ասել եւ ասում է` թուրքը մնում է թուրք, ինչպես շունը` շուն, որը երբեք կծելը չի մոռանում… Հայտնի առածն ասում է. «Շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր»… Եվ այս քոչվոր-եկվոր խառնածին տեսակը (թուրք-ադրբեջանական) երբեք իրավունք չպետք է ունենա բնակվելու հայկական եւ պարսկական բնատուր հողերում: Սրանք անհամատեղելի են արիական տեսակի հետ եւ սրանց վաղ թե ուշ, Հայ Աստվածների ու Հայ Գենի կամոք, քշել է պետք մեր սրբազան երկրից իրենց տափաստանները:

Continue reading