Monthly Archives: November 2010

Նոյեմբերի 29-ին լրանում է «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի ծննդյան 35-ամյակը

 Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Գերագույն Խորհուրդը, Հոգեւոր հանձնախումբը (ձեւավորվող քրմական դասը), «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական միությունը, ՀԱՄ «Հայ-Արիներ» պաշտոնաթերթի եւ www.hayary.org պաշտոնական կայքի աշխատակազմերը, ինչպես նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) Խորհուրդն ու «Լուսանցք»-ի աշխատակազմը սրտանց շնորհավորում են Արմենուհուն՝ ծննդյան օրվա կապակցությամբ եւ մաղթում առողջություն, երջանկություն եւ հաջողություններ անձնական, ընտանեկան կյանքում ու գործունեության ասպարեզում:
Տիեզերքի Արարիչն ու Հայ Աստվածները թող Արմենուհուն միշտ եւ ամենուր լինեն պահապան…

* * *
Արմենուհի Արտավազդի Մելքոնյան
Ծնվել է 1975թ. Երեւանում: Արմատներով մշեցի է: Պապերը Արեւմտյան Հայաստանից գալով՝ հաստատվել են Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում:
Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկա-պատանեկան հանդեսին: 1993թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին նույնպես, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով:
1998թ. ավարտելով համալսարանը՝ 1999թ. աշխատանքի է անցել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, որտեղ իբրեւ տնտե-սական թեմաներով գրող լրագրող աշխատում է ցայսօր:

Continue reading

Մենք ծայրահեղական ենք մեր թշնամիների նկատմամբ (թե՛ ներքին, թե՛ արտաքին) – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյ

Մենք ծայրահեղական ենք մեր թշնամիների՛ նկատմամբ

Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

– Պրն. Ավետիսյան, ժամանակ առ ժամանակ ընդվզումներ են լինում ցեղակրոնության դեմ: Ո՞րն է պատճառը կամ նպատակը:

 

Վերջերս կրկին աշխուժանում են հականժդեհյան դրսեւորումները՝ կապված ցեղակրոնության ազգայնական գաղափարադրույթների տարաբնույթ մեկնաբանումների հետ: Իհարկե, դրանք ինչ-որ նպատակներով են արվում, համատարած բնույթ չունեն, բայց մերթընդմերթ երեւակվում են:
Մեր զրուցակիցը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն է, ում ղեկավարած կառույցը 1990-ականներից դավանում է մեծագույն հայորդի Գարեգին Նժդեհի (Տեր-Հարությունյան) ցեղակրոն ուսմունքը ու նաեւ դրա հիմամբ վերականգնում է հայ-արիական գաղափարաբանությունը:

–  Ձեր հարցն արդեն իսկ երկու պարզաբանման երանգ է պարունակում եւ ինքնին այդպես էլ կա: Նախ այո՛, նժդեհյան ցեղակրոնությանը հար-ված հասցնելու փորձի համար (միայն՝ փորձի, որովհետեւ ավելին անելն անհնար է) միշտ որոշակի պատճառ է պետք, եւ այդ պատճառը արդեն կա՝ ՀՀ նախագահի մակարդակով ազգային արտաքին քաղաքականության եւ պատմական հիշողության դրականորեն զարմանալի դրսեւորումների ականատեսն ենք լինում երկար ժամանակ: Իսկ այս հանգամանքը չէր կարող անտեսանելի լինել մեր ներքին եւ արտաքին թշնամիների համար եւ հիստե-րիկ հակացեղակրոններն ու արդեն զզվանք առաջացնող «հայ» այլասերները գործի անցան նորից: Իհարկե, ազգային գաղափարներին ու գաղափա-րախոսությանը հարվածելու համար միշտ էլ պատճառներ գտնվում են ծախու լամուկների համար, սակայն, վստահ եմ, ներկայիս հոխորտանքները կապված են հենց նախագահ Սերժ Սարգսյանի՝ հատկապես Ադրբեջանի հանդեպ որդեգրած, ես կասեի, առողջ  եւ պատասխանատու ազգայնական կեցվածքի հետ:

Continue reading

Լուսանցքի թիվ 172-Ի հոդվածները

  1. Մենք ծայրահեղական ենք մեր թշնամիների նկատմամբ (թե՛ ներքին, թե՛ արտաքին) – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
  2. Սահմանախախտը մենք ենք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)
  3. Ադրբեջանը այնպիսի մի հիվանդություն ունի, որն անբուժելի է…
  4. Վիլսոնի Իրավարար վճռի եւ Սեւրի պայմանագրի 90-ամյակները…
  5. ՀՀ նախագահի բոյկոտը տեղին էր – Քաղաքականությունը նաեւ հստակություն է
  6. Մեր ներքին եւ արտաքին խնդիրները
  7. Արտաքին լուրեր եւ հարցեր
  8. Լեզուն ազգի ոգեղենության ամենաբացարձակ արտահայտությունն է – քուրմ Մանուկ
  9. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Սահմանախախտը մենք ենք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)

Սահմանախախտը մե՛նք ենք

Նոյեմբերի 21-ին հայ-թուրքական պետական սահմանի ՌԴ ԴԱԾ ՍՎ-ի 13-րդ սահմանապահ ուղեկալի տեղամասում արձանագրվել է սահմանի խախ-տում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
Նույն օրը ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սուրե-նավան համայնքի մոտակայքում թվով 7 թուրք սահմանախախտները հայտնաբերվել եւ ձերբակալվել են: Փաստի առիթով ՀՀ ԱԱԾ Քննչական վարչութ-յունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ (ապօրինի սահմանի հատում) հոդվածի հատկանիշներով:
Քննության իրական մանրամասները (ովքե՞ր են այդ 7-ը, դրանք այնքան պրոֆեսիոնալ են, որ հաջողե՞լ են խախտել սահմանը, թե՞ թույլ են տվել, որ խախտեն` անուշադրության կամ այլ պատճառով, դրանց հաջողվե՞լ է ինչ-որ բան ձեռնարկել ՀՀ-ում կամ թեկուզ արժեքավոր տեղե-կություն հաղորդել Թուրքիա եւ ի՞նչ տեղեկություն) եթե նույնիսկ չիմանանք էլ, փաստը արձանագրված է. 7 թուրքեր խախտել են ՀՀ -սահմանը:
Եվ դա ամոթալի՛ է:

Continue reading

Ադրբեջանը այնպիսի մի հիվանդություն ունի, որն անբուժելի է…

Ադրբեջանը այնպիսի մի հիվանդություն ունի, որ բուժելի չէ

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նշել է, թե բազմիցս ասել է, որ «Ալիեւը խնդիր է դառնում ամբողջ Կովկասի համար: Այդ անհավասարակշիռ, հոգեբանորեն ոչ ադեկվատ անձնավորությունը առաջին հերթին չարիք է իր ժո-ղովրդի եւ իր երկրի համար, եւ միտում կա, որ նա կարող է չարիք դառնալ ամբողջ Կովկասյան, Մերձավորարեւելյան տարածաշրջանի համար»: Այսպես նա անդրադարձել է այն փաստին, որ Ադրբեջանին հանձնված դիվերսանտների թաղման արարողութունը պաշտոնական մակարդակով է անցել, ինչին մասնակցել է նաեւ այդ երկրի նախագահը, ուստի նա էլ առնվազն կարող է կոչվել քաղաքական դիվերսանտ:

Continue reading

Վիլսոնի Իրավարար վճռի եւ Սեւրի պայմանագրի 90-ամյակները…

Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի 90-ամյակը
Պատեհ առիթով աշխարհը Թուրքիայի դեմ գործի կդնի Սեւրի պայմանագիրը

Իսկ մենք նախ պետք է հայ-թուրքական կոչված արձանագրությունները չվավերացնենք

Նոյեմբերի 22-ին լրացավ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի 90-ամյակը: Վիլսոնը այն կայացրել էր 1920թ.: Վերջերս Երեւանում անցկացվեց գիտաժողով՝ նվիրված Սեւրի պայմանագրին եւ Վիլսոնի կայացրած Իրավարար վճռին: Ոմանք այն կարծիքին էին, թե պայմա-նագիրը չի վավերացվել, սակայն մասնակիցները վկայեցին, որ Իրավարար վճիռը կայացվել է Սեւրի պայմանագրի հիման վրա, որով այն ժամանակ գերտերությունները առաջարկել են գծել հայ-թուրքական սահմանը, որն էլ գծվեց միջազգային մասնագետների կողմից: ԱՄՆ նախագահը եկել էր այն եզրակացության, որ Թուրքիան Հայաստանին պետք է վերադարձնի 90.000 քառ. կմ տարածք:

Continue reading

ՀՀ նախագահի բոյկոտը տեղին էր – Քաղաքականությունը նաեւ հստակություն է

Նախագահի բոյկոտը տեղին էր
Քաղաքականությունը հստակություն է նաեւ

Սերժ Սարգսյանը հրաժարվեց մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող՝ «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»: Բայց այդ հանդիպմանը մաս-նակցել են ՀՀ ԱԳ եւ Պաշտպանության նախարարները:
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը Ս. Սարգսյանի որոշման վերաբերյալ պարզաբանում էր տարածել. «ՆԱՏՕ-ի հետ համագոր-ծակցությունը ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացման բաղադրիչներից է: Այդ առումով հատկապես կարեւորվում են ՀՀ համար կենսական խնդիր-ների շուրջ ընդունվող փաստաթղթերի բովանդակությունն ու դրանցում տեղ գտնող ձեւակերպումները, որոնք պետք է ուղղված լինեն տարածաշր-ջանում անվտանգության ամրապնդմանը: Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումների ա-նընդունելիությունը: ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան հակամարտությունների լուծման նախկին ընդ-հանրացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ եւ լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես՝ վերջին շրջանում Ադր-բեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»:

Continue reading

Մեր ներքին եւ արտաքին խնդիրները

Հայե՞րն ինչու պետք է մոռանան

Ամերիկյան «STRATFOR. հետազոտական կենտրոնի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը հարցազրույց է տվել թուրքական «Sabah» օրաթերթին: Ի թիվս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին: Ըստ թերթի՝ Ջ. Ֆրիդմանը նշել է, որ Հայաստանի հետ բանակցությունների թեման հիմնականում պետք է լինի ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցը, այլ Հայաստա-նում ռուսական ռազմական ներկայության նվազեցումը: «Կովկասում Ռուսաստանի դեմ բուֆերային գոտի պետք է լինի: Սահմանի բացումը Թուրքիային որեւէ օգուտ չի բերի, մինչդեռ Երեւանին կբերի: Հայաստանի պատճառով հարեւան Ադրբեջանին վրդովեցնելն անտրամաբանական կլինի: Թողեք Հայաստանին մեկուսացված մնա»,- ասել է ամերիկացի թրքասեր համարվող փորձագետը:

Continue reading

Արտաքին լուրեր եւ հարցեր

Վրաստանի նախագահը գլուխը խփել է օդանավի դռանը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Քիշնեւի օդանավակայանում օդանավից դուրս գալիս գլուխը հարվածել է դռանը: Կատարվածը տեսել են ոչ միայն օդանավակայանում հավաքված լրագրողները, այլ նաեւ նախագահի ժամանումն ուղիղ եթերով հեռարձակող JurnalTV հեռուստաընկե-րության հեռուստադիտողները, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Սահակաշվիլին Մոլդովա էր ժամանել 1-օրյա պաշտոնական այցով, եւ օդանավակայանում Վրաստանի նախագահին անձամբ է դիմավորել նախագահի պաշտո-նակատար Միխայ Գիմպուն: Վերջինիս հրավերով է Սահակաշվիլին ժամանել Մոլդովա` ստանալու բարձրագույն պարգեւը` Հանրապետության շքան-շան:

Continue reading

Լեզուն ազգի ոգեղենության ամենաբացարձակ արտահայտությունն է – քուրմ Մանուկ

Լեզուն ազգի՛ ոգեղենության ամենաբացարձակ արտահայտիչն է
Իսկ ժողովրդի ունեցածը ոչ թե լեզու է, այլ՝ հաղորդակցման միջոց

«Քո (Արարչիդ,-Ս.Մ.) ստեղծած լեզուս…»
(Նարեկացի)

Սկսենք մեր նախագահից: Բարեբախտաբար, երբեմն-երբեմն նրա բառ ու բանում արտահայտվում է ազգային բովանդակությամբ ամենից շատ աչքի ընկ-նող բանասիրական կրթության ազդեցությունը (նա, ինչպես հայտնի է, ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը) եւ մենք նրանից լսում ենք բաներ, որոնք ընդհանրապես հայությանն են վերաբերում եւ ոչ նրա մի (կրոնական, քաղաքական, տնտեսական…) հատվածին: Ցավալի է, իհարկե, որ նա իր այդ ասած հույժ կարեւոր բաները հետո իր նախագահական գործնական կյանքում մոռանում է: Բայց որ ասում է՝ դա կարեւորենք. ոչ ամեն նախա-գահ է համարձակություն ունեցել նման բաներ ասելու…

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
Ձկով աղցան

Բաղադրությունը
1 բանկա պահածոյացված ձուկ (յուղի մեջ)՝ Թյուննոս (ՑցվպՓ)
գլուխ սոխ – 50 գրամ
հոլանդական պանիր – 400 գրամ
ձու – 4 հատ
մայոնեզ – 100 գրամ
թթվասեր – 100 գրամ

Continue reading

Հայտարարություն

Ազգին պատերազմին նախապատրատելը ավելի քան արդիական է

Հայ Արիական Միաբանությունը հետեւելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Հայաստանի ու Արցախի, Հայոց պատմության ու տարածքների նկատմամբ վերջին ժամանակներս պարբերաբար արվող հայտարարություններին եւ տեսակետներին, հանգել  է այն եզրակացության, որ հայությունը գործ ունի արհեստականորեն ստեղծված Ադրբեջան պետության հիվանդ երեւակայությամբ ու անգետ մի ղեկավարի հետ, ով կարող է նաեւ իր անճար ու անխելք վիճակից պատերազմ հրահրել:
ժողովուրդն ասում է «հաչան շունը կծան չի լինում», բայց մենք գիտենք նաեւ, որ «կատաղած շան կծածը վտանգավոր ու վարակիչ է»…
Հաշվի առնելով Ադրբեջան կոչված արհեստական պետության (1918թ. բոլշեւիկա-հուդամասոնական ծրագրերով ստեղծված) անմեղսունակ նախագահի հետզհետե վատացող վիճակը՝ ՀՀ իշխանություններին եւ համայն հայությանը կոչ ենք հղում՝ ամեն դեպքում պատրաստ լինել պատերազմի ու տրամադրվել հաղթական եւ վերջնական ճակատամարտի: Այս առումով գովելի է, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինքն է հրապարակավ արտահայտվել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման դեպքում «վերջնական ու կործանարար հարվածի մասին»:

Continue reading

Լուսանցքի թիվ 171-Ի հոդվածները

Continue reading

Հնագույն երկիր Հայաստանս… Վերջին ժամանակների որոշ պեղումների ու գտածոների մասին

Հնագույն երկիր Հայաստանս
Մշակույթը լուրջ գործիք է, ծառայեցնե՛նք այն մեր վաղվա օրվան

Հայոց պատմությունը ոչ թե հազարամյակների, այլ հարյուրհազարամյակների պատմություն ունի, այն հաստատապես առնչվում է Երկիր մո-լորակ – Մարդ արարած նախասկզբի հետ: Եվ սա հետզհետե կդառնա ապացուցելի: Երբ ասում ենք ապացուցելի, նկատի ունենք նյութական, տեսողական իմաս-տով. Հայոց հողը շա՜տ հարուստ նյութեր է պարունակում հնէաբանների համար: Կլինի դա Արեւմտյան Հայաստանում, ներկայիս Հայաստանի Հանրա-պետությունում, Արցախում, Նախիջեւանում, Ջավախքում, թե հայապատկան այլ վայրերում:
Մեր ընթերցողներին կներկայացնենք վերջին ժամանակներս նոր հնագիտական մի քանի պեղումների ու գտածոների մասին, որոնք եւս մեկ անգամ վկայում են, որ հայոց պատմությունը մոլորակի հնագույն պատմությունն է՝ այն էլ նույնիսկ առկա փոքրաթիվ պեղումների ար-դյունքների հիմամբ:

Continue reading

Փայփայի՛ր թշնամուդ հանդեպ ատելությունը (Արմենուհի Մելքոնյան)… եւ ՀԱՄ հայտարարությունը՝ ընդդեմ աղան

Փայփայի՛ր թշնամուդ հանդեպ ատելությունը

Ադրբեջանը (կամ Թուրքիան) ցնդաբանում է: Ամեն օր: Համարյա ամեն վայրկյան:
Եվ այդ ցնդաբանությանը արժանի հակահարված տալու մասին խոսում են բոլորը: Ամեն օր: Համարյա ամեն վայրկյան:
Բայց այդ հակահարվածը չեն տալիս:
Այդ հակահարվածը չի տալիս Հայաստանյայց առաքելական եկեղեցին: Չի տալիս Գիտությունների ազգային ակադեմիան: Նաեւ՝ Պատմության ինստի-տուտը: Ու հանրային խորհուրդը նույնպես: Ստեղծագործական միություններն էլ են անտարբեր այդ թյուրքական ամենանվաստ տարրի՝ ադրբեջանակա-նի կողմից գոռգոռվող հակահայկական քարոզչությանը:
Եկեղեցին չի տալիս: Չի կարող տալ: Քանզի մեր եկեղեցին դեռ ազգային չի (չի դառել ու չի կարող դառնալ) ու պատվիրան ունի՝ սիրի՛ր թշնա-մուդ: Ի՜նչ պատվիրան, իսկական հրամայական է:

Continue reading