Monthly Archives: November 2010

Իմ մե՞ջ փնտրեմ Քեզ Տեր

Սիրու՜մ եմ Քեզ Տե՜ր,-
Քո աներեւույթ Մարմինն ու Հոգին
Կարծես տեսնում եմ հոգուս մտքի մեջ…
Որի ներսում էլ գոյատեւում եմ
Ու կրում Գենը Տիեզերային…
Բայց, ների՛ր Դու Տե՛ր՝
Արարիչ-Հա՜յր իմ,-
Քո զավակին փոքր-ինչ համարձակ,
Որ կարծում է՝ թե Դու իր մեջ ես,
                          Ինչպես նա՝ Քո մեջ…
Մի տարբերությամբ սիրասուն Տե՜ր իմ,-
Որ ապրելով Քո Շնչող Մարմնում՝
Ես Քեզ կրում եմ իմ փոքրիկ Գենում,
Մտքիս մեջ, հոգում ու… երազներում,-
Անծայր Մարմինդ՝ իմ փոքրիկ մարմնում…
Փա՜ռք Քեզ Արարիչ, ես Քե՛զ եմ փնտրում նաեւ
                          Տիեզերքի հեռաստաններում…

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
07.11.2010թ. – ք. Երեւան

Continue reading

Լուսանցքի թիվ 169-Ի հոդվածները

Continue reading

Արցախյան թեմաներ – Հարցը կքննարկվի նաեւ ՆԱՏՕ-ում

Արցախի հարցը հասավ ՆԱՏՕ

Վերջին օրերին կրկին արծարծվում է նոյեմբերի 12-16-ը ՆԱՏՕ-ի ԽՎ լիագումար նիստի շրջանակներում քննարկվելիք «Լեռնային Ղարաբա-ղի հակամարտության կարգավորման վերաբերյալ» բանաձեւի նախագիծը: Panorama.am-ը ներկայացրել է այդ նախագիծը:
Վեհաժողովը՝
1. վերահաստատելով իր անսասան հավատարմությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը,
2. ընդունելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հակամարտությունն ու նախկին ինքնավար մարզի հարակից 7 շրջանների օկուպա-ցիան տարածաշրջանի ժողովրդին մեծ տառապանքներ են պատճառել,
3. համոզված, որ հակամարտության խաղաղ լուծումը մեծապես կնպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու կընդլայնի էական տնտեսական զարգացման հեռանկարները,
4. նշելով, որ իրավիճակը փոփոխական է եւ մտահոգված, որ ուժի ցանկացած կիրառում ոչ միայն կվտանգի հարատեւ լուծման հասնելու ջանքերը, այ-լեւ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի կայունության համար հակառակ հետեւանքներ կունենա,
5. կոչ է անում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ կառավարություններին եւ խորհրդարաններին՝

Continue reading

Խաղացող, բայց խճճվող Թուրքիա…

Հայ-թուրքական կոչված արձանագրությունների վավերացման «սառեցումը» ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում չի կասեցրել այդ թեմայով քննարկումները: Թուրքական իշխանությունները կամ բազմանշանակ լռում են կամ վերսկսման գործընթացը կապում հայ-ադրբե-ջանական խնդիրների հետ, ինչը հայկական կողմի տեսակետով չի կարող նպաստել արձանագրությունների քննարկման վերհառնելուն: Թուրք ընդդիմադիրները պահանջում են վերանայել Անկարայի արտաքին քաղաքականությունը:
Թուրքիայի մեջլիսում թիվ մեկ ընդդիմադիր ուժ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) Ստամբուլի պատգամավոր Բիգեն Քելեշը եւ կուսակիցները իրենց ստորագրություններով առաջարկ են ներկայացրել թուրքական մեջլիս: Նրանք պահանջում են, որ օրենսդիրը խորհր-դարանական ուսումնասիրություն անցկացնի Անկարայի արտաքին քաղաքական կուրսի մասին, քանի որ վեջին 8 տարում բացասական զարգացումներ են տեղի ունեցել Թուրքիայի ու ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի, Իրաքի եւ Իսրայելի հետ հարաբերություննե-րում: Առաջարկվում է այդ ուսումնասիրման գործընթացում ներգրավել գիտնականների եւ ԱԳՆ ներկայացուցիչների՝ պարզելու, թե ինչու է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը չգոհացնող արդյունքներ արձանագրում:

Continue reading

Հիտլերի ծագման գաղտնիքը – ԴՆԹ թեստը պարզել է…

Հիտլերի ծագման գաղտնիքը
Բացահայտել է ԴՆԹ թեստը կամ՝ պատմություն, որ կրկնվելու դեպքում նոր ֆյուրեր կծնի

Ըստ «Ինրայթ.ռու»-ի եւ «Ուտռո.ռու» կայքի լուրի, լրագրողներին վերջապես հաջողվել է ի հայտ բերել Ադոլֆ Հիտլերի ինքնությունը: Ուսումնասիրելով նրա ազգականներից մեկի ԴՆԹ-ն՝ պարզվել է, որ Հիտլերի կենսաբանական ծագումը սերտ կապված է նրանց հետ ում Երրորդ Ռեյխը փորձում էր վերացնել…
«Նեք» ամսագրի լրագրող Ժան Պոլ Մալդերսը եւ պատմաբան Մարկ Վերմիրենը հետապնդել են Հիտլերի ազգականներից մեկին՝ ճշմարտությունը բացահայտելու համար: Գերմանական ֆյուրերի 61-ամյա ազգական ծոռնուհի Ալեքսանգրա Ստյուարտ-Հյուստոնի լորձաթաղանթի քսուկը վերցնե-լու նպատակով ռեստորանից դուրս են բերել նրա անձեռոցիկները, ինչից էլ պարզվել է ճշմարտությունը: Արդյունքում՝ նրա քրոմոսոմնե-րը E1b1b (Y-ԺծԽ) հազվագյուտ են ոչ միայն Գերմանիայի, այլ ամբողջ արեւմտյան Եվրոպայի համար: Նման կարգի քրոմոսոմներ ունեն բեր-բերները, հյուսիսային Աֆրիկայի բնիկները, որոնք ապրում են Մարոկկոյում, Ալժիրում, Լիբիայում եւ Թունիսում, ինչպես նաեւ՝ հրեաները: Հիտլերի 39 ազգականներ են ուսումնասիրվել, վերցվել է նաեւ ավստրիացի ֆերմեր՝ Հիտլերի հեռավոր ազգական Նորբերտի թքի նմուշը:

Continue reading

Ներքին ու արտաքին քաղաքական հարցեր

Հայտարարություն – ՀԱՄ
Պետք է դադարեցնել հայ ազգայնականների արձագանքները խլացնելը

Հայաստանը հետզհետե մեծացնում է իր արտաքին քաղաքականության ծավալները, բազմաբեւեռ մոտեցումները, եւ դրան արագ ու համարժեք արձագան-քելու անհրաժեշտություն կա այլեւս:
Մեր պետությունը, իշխանություններն ու ընդդիմությունը հայտնվել են հայկական հարցերի միջազգայնացման մի այնպիսի փուլում, որ մեր երկրում ազգային արժեքները վերաարժեւորելու եւ առողջ ազգայնական գաղափարներն արմատավորելու լուրջ խնդրի առջեւ են հայտնվել:
Սակայն, Հայաստանում իշխանական եւ ընդդիմադիր ուժերը հիմնականում ժողովրդավարական արժեքների կրող են եւ արեւմտյան, ռուսաստանյան, թուրքա-ադրբեջանական կամ այլոց ազգայնամոլական «հարձակումներին» լիարժեք չեն արձագանքում: Չնայած ՀՀ նախագահը վերջին ժամանակներս փորձում է ինչ-որ չափով հակադարձել:

Continue reading

Արտաքին խնդիրներ եւ լուրեր

Արտաքին հեւքից –
«Սրիկաների պետություն»-ը եւ «թշնամիներին հող չծախողներ»-ը

ԱՄՆ-ում «Heritage» հիմնադրամի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հետազոտությունների ծրագրերի տնօրեն, նախկին խորհրդային հանրապետութ-յունների գծով փորձագետ Արիել Քոհենը քննադատել է ՌԴ վերաբերյալ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի քաղաքականությունը:
Ըստ ադրբեջանական «Ենի Մուսավաթ»-ի, Քոհենն իր կայքում գրել է. «Արմատականներին աջակցելով եւ օգտվելով զենքով ապահովելու վրա հաշվարկված նեոխորհրդային մարտավարությունից՝ Ռուսաստանը կրկին վերադառնում է Մերձավոր Արեւելք: Դրանով Կրեմլն օգտվում է Օբամայի՝ «ոչինչ չեմ տեսնում» լոզունգի վրա հիմնված քաղաքականությունից՝ շարունակում է էքսպանսիան հետխորհրդային տարածք եւ աջակցում հակաարեւմտ-յան ռեժիմներին: Օբամայի աշխատակազմի քաղաքականության արդյունքում Եվրասիայում ԱՄՆ-ի ազդեցության կտրուկ նվազումն անխուսա-փելի է: Դա վտանգում է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների անվտանգությունը»:

Continue reading

Ներքին խնդիրներ եւ լուրեր

Զարգացման հայկական գործակալությունը Հայաստանի հետամնացության քարոզն է անում
Եվ Հայաստանը ներկայացնում առանց Արցախի

Հայ-էմիրաթական առեւտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ՝ ՀՀ ներդրումային հնարավո-րությունները դիտարկելու նպատակով Զարգացման հայկական գործակալությունը այս շաբաթ կազմակերպել էր հայ-էմիրաթական գործարար համաժո-ղով: Եվ շատ վատ էր կազմակերպել: Առաջին լուսանկարը հենց դրա վկայությունն է: Բայց սկզբից սկսենք:
ԱՄԷ-ից պատվիարկություն էր ժամանել Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ Քասիմիի գլխավորությամբ: Հա-մաժողովում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Continue reading

Հայի ճամբան՝ մեծ զղջումի ճամբան – Գարեգին Նժդեհ

Հայու ճամբան՝ մեծ զղջումի ճամբան

Ա
Կանգնէ՛ք, հսկումի՛ կանգնէք քարտէսի առջեւ, մտովի գծէ՛ք Հայաստան անունը կրող երկրի սահմանները, եւ դուք Հայոց պատմութեան ամեն մի էջի, տողի, բառի տակ, ինձ հետ պիտի կարդաք հետեւեալ ճշմարտութիւնը – այդ ազգի կենսունակութեան գաղտնիքը նրանում է, որ նա շնչել է ցեղի միջոցաւ, որ իր գոյութեան բոլոր դարերում – ազատ թէ նուաճուած, յաղթական թէ իբրեւ վսեմ պարտեալ – ապրել է, պայքարել, ստեղծա-գործել ցեղօրէն, խորապէ՛ս ցեղօրէն:
Այո՛, նայէ՛ք քարտէսին, եւ պիտի համոզուէք, որ հայութիւնը կարողացել է քայլել ժամանակների հետ իբրեւ ցեղ, եւ ոչ իբրեւ ցեղա-յին բովանդակութիւնից դատարկուած ժողովուրդ:
Շատե՛րը, իր հասակակիցներից շատե՛րն այսօր չկան – նրանք վաղուց են չքացել մեր Երկրագնդից:
Իսկ Հա՞յը, որ ըստ որոշ պատմաբանների վաղուց անտի մեռած պիտի լինէր, անգիտանալով պատմութեան երկաթէ օրէնքները, դեռ կայ ու կը մնայ:

Continue reading

Հայկական խոհանոց – եւ շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը,
հեռ` 531-027, 531-028)

Բաղադրությունը
Գառի փափկամիս – 300 գ
կարմիր սոխ – 200 գ
կանաչ, կարմիր տաքդեղ – 200գ
չոր ծիտրոն – 2գ
աղ – 2-4գ
խառը կանաչի
բարբարիս – 40գ

Continue reading

Պետք է դադարեցնել հայ ազգայնականների արձագանքները խլացնելը

 

Հայտարարություն

       Հայաստանը հետզհետե մեծացնում է իր արտաքին քաղաքականության ծավալները, բազմաբեւեռ մոտեցումները եւ դրան արագ ու համարժեք արձագանքելու անհրաժեշտություն կա այլեւս:
       Մեր պետությունը, իշխանություններն ու ընդդիմությունը հայտնվել են հայկական հարցերի միջազգայնացման մի այնպիսի փուլում, որ մեր երկրում ազգային արժեքները վերաարժեւորելու եւ առողջ ազգայնական գաղափարներն արմատավորելու լուրջ խնդրի առջեւ են հայտնվել:
       Սակայն, Հայաստանում իշխանական եւ ընդդիմադիր ուժերը հիմնականում ժողովրդավարական արժեքների կրող են եւ արեւմտյան, ռուսաստանյան, թուրքա-ադրբեջանական կամ այլոց ազգայնամոլական «հարձակումներին» լիարժեք չեն արձագանքում: Չնայած ՀՀ նախագահը վերջին ժամանակներս փորձում է ինչ-որ չափով հակադարձել:
       Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, քաղաքական բոլոր ուղղություններին եւ զանգվածային լրատվամիջոցներին՝ վերջապես «բացել» ինչ-որ մի ձեռքով հայ ազգայնականների վրա դրված արգելանքը, եւ հնարավորություն ստեղծել հայ ազգայնականների (դիցուկ՝ հայ արիականների) ծավալուն գործունեության համար եւ հայրենիքում եւ սփյուռքում:
       Այլապես մեր՝ հայ ազգայնականներիս արձագանքները «խլացվում» են անգամ հայկական զլմ-ների կողմից, իսկ քաղաքական ոլորտում դառնում են «անտեսանելի»…
       Կոչ ենք հղում նաեւ Հայաստանի ու սփյուռքի ազգայնական ուժերին՝ միավորվել՝ ՀՀ օրենսդիր ու գործադիր մարմիններում հայ ազգայնական քաղաքական ուղղության ներկայացուցիչներ ունենալու համար:

Հայ Արիական Միաբանության
«Ոգու պահապաններ» երիտասարդական եւ ուսանողական միություն
04.11.2010թ
.

Continue reading