Daily Archives: November 22, 2010

Հայտարարություն

Ազգին պատերազմին նախապատրատելը ավելի քան արդիական է

Հայ Արիական Միաբանությունը հետեւելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Հայաստանի ու Արցախի, Հայոց պատմության ու տարածքների նկատմամբ վերջին ժամանակներս պարբերաբար արվող հայտարարություններին եւ տեսակետներին, հանգել  է այն եզրակացության, որ հայությունը գործ ունի արհեստականորեն ստեղծված Ադրբեջան պետության հիվանդ երեւակայությամբ ու անգետ մի ղեկավարի հետ, ով կարող է նաեւ իր անճար ու անխելք վիճակից պատերազմ հրահրել:
ժողովուրդն ասում է «հաչան շունը կծան չի լինում», բայց մենք գիտենք նաեւ, որ «կատաղած շան կծածը վտանգավոր ու վարակիչ է»…
Հաշվի առնելով Ադրբեջան կոչված արհեստական պետության (1918թ. բոլշեւիկա-հուդամասոնական ծրագրերով ստեղծված) անմեղսունակ նախագահի հետզհետե վատացող վիճակը՝ ՀՀ իշխանություններին եւ համայն հայությանը կոչ ենք հղում՝ ամեն դեպքում պատրաստ լինել պատերազմի ու տրամադրվել հաղթական եւ վերջնական ճակատամարտի: Այս առումով գովելի է, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինքն է հրապարակավ արտահայտվել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման դեպքում «վերջնական ու կործանարար հարվածի մասին»:

Continue reading