Daily Archives: November 27, 2010

Նոյեմբերի 29-ին լրանում է «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի ծննդյան 35-ամյակը

 Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Գերագույն Խորհուրդը, Հոգեւոր հանձնախումբը (ձեւավորվող քրմական դասը), «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական միությունը, ՀԱՄ «Հայ-Արիներ» պաշտոնաթերթի եւ www.hayary.org պաշտոնական կայքի աշխատակազմերը, ինչպես նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) Խորհուրդն ու «Լուսանցք»-ի աշխատակազմը սրտանց շնորհավորում են Արմենուհուն՝ ծննդյան օրվա կապակցությամբ եւ մաղթում առողջություն, երջանկություն եւ հաջողություններ անձնական, ընտանեկան կյանքում ու գործունեության ասպարեզում:
Տիեզերքի Արարիչն ու Հայ Աստվածները թող Արմենուհուն միշտ եւ ամենուր լինեն պահապան…

* * *
Արմենուհի Արտավազդի Մելքոնյան
Ծնվել է 1975թ. Երեւանում: Արմատներով մշեցի է: Պապերը Արեւմտյան Հայաստանից գալով՝ հաստատվել են Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում:
Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկա-պատանեկան հանդեսին: 1993թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին նույնպես, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով:
1998թ. ավարտելով համալսարանը՝ 1999թ. աշխատանքի է անցել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, որտեղ իբրեւ տնտե-սական թեմաներով գրող լրագրող աշխատում է ցայսօր:

Continue reading