Monthly Archives: December 2010

Շնորհավորանքներ

 

Շնորհավորում ենք`

– Մեր ազգի հայ-արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա եւ հունվարի 14-ի` Ցեղակրոնի (ազգային գաղափարախոսություն – Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն, համբերություն եւ քաջություն, ազգային  ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

– Լրացավ նաեւ.
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 17-ամյակը՝ դեկտեմբերի 15-ին,
Եվ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 2-ամյակը, Հայոց Արդարադատության Աստված Միհրի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 22-ին:

Continue reading

Լուսանցքի թիվ 176-Ի հոդվածները

  1. Ում համար Ամանոր է, ում համար՝ Նժդեհի ծնունդը…
  2. Նժդեհի ծննդյան 124-ամյակը
  3. Միհր Աստծո վերածնունդը… Դեկտեմբերի 22-ը լույսի օրն է, բայց ոչ միայն էլեկտրական
  4. Օտարահպատակները Հայոց լեզվի դեմ… Հայ ազգայնականները զգուշացնում են…
  5. Հենց հայը պետք է խոսի տարածքային ամբողջականությունից
  6. Հայկական բանակը Կովկասի ամենագրագետ բանակն է
  7. Հայ դիցաբանությունը չի անհետացել – Քուրմ մանուկ
  8. Սպիտակ տունը դեռ դիմադրում է… Պաշտպանենք հայկական շահերը…
  9. Պատրանքազերծում – Անդրանիկ Աթոյան
  10. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Ում համար Ամանոր է, ում համար՝ Նժդեհի ծնունդը…

Շնորհավորում ենք բոլոր այն հայերին.

– Ովքեր հունվարի 1-ին եւ 13-ին (քրիստոնեական հին տոմարով) նշում են քրիստոնեական Նոր տարին… 2011թվականը:
Մաղթում ենք անձնական, ընտանեկան եւ ազգային հաջողություններ, բարիք, սեր ու երջանկություն…
– Ովքեր հունվարի 1-ին նշում են Գարեգին Նժդեհի ծնունդը, իսկ հունվարի 14-ին Ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրը…
Առնվազն Հայոց 4502-4503թթ.-ն: Իսկ Հայ արիների համար տարեփոխումը Մարտի 21-ին է՝ Հայոց զորության ու ռազմի Աստված Վա-հագնի վերածննդի օրը, որը հաշվվում է տասնյակ հազարամյակներով…

Continue reading

Նժդեհի ծննդյան 124-ամյակը

Նժդեհ-124

Ցեղաիմաստութիւն
Ո՛չ միայն եւրոպացիները, այլեւ՝ մենք, հայերս էլ մեր ցեղը ճանաչում ենք այն չափով, ինչ չափով, որ մենք եւ օտարները ճանաչում ենք՝ իր մեծութեան ու փառքի փլատակների վրայ փռուած մեր Անին, որ դեռ գրեթէ ամբողջապէս հողի տակն է:
– «Լաւ է,- ասել է մի ցեղաշունչ հայ,- եւ հարկ ու անհրաժեշտ, որ ամեն մէկ հայ իր կեանքի մէջ ջանայ գոնէ անգամ մը տեսնել յաւերժապանծ Ա-նին:
Ազգային ընդհանուր աշխարհայեցողութիւնն աւելի ընդլայնող նոր հորիզոններ եւ անսահման ոլորտներ պիտի բացբացւին անոր մտքին եւ զգացումներուն առջեւ»:

Continue reading

Միհր Աստծո վերածնունդը… Դեկտեմբերի 22-ը լույսի օրն է, բայց ոչ միայն էլեկտրական

Երկիր մոլորակում Միհր Աստծո վերածննդի օրն է

Ձմեռային արեւադարձի օրը՝ դեկտեմբերի 22-ին, հայ արիները նշում են Հայոց արդարադատության Աստված Միհրի ծնունդը:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ ՀԱՄ Հոգեւոր Խորհրդի անդամները, ՀԱՄ քրմի թեկնածուների առաջարկությամբ այս ան-գամ Միհր Աստծո ծնունդը նշեցին Աբովյանի պատմական վայրերից մեկում՝ Էլար-Դարանի տարածքում:
Էլարը (Ելար-ԵլԱրա) Արա Գեղեցիկի եւ Շամիրամի ճակատամարտի վայրն է, պատմականորեն շուրջ 4.000 տարվա վաղեմություն ունի, իսկ Դարանի ամ-րոցը ժամանակին անառիկ է եղել բոլոր թշնամիների համար, որոնց համար այդ տարածքը միշտ մնացել է որպես դարանակալ վայր…

Continue reading

Օտարահպատակները Հայոց լեզվի դեմ… Հայ ազգայնականները զգուշացնում են…

Մարդուկներին չթողնե՛նք սերունդներին

1. Ռաֆիկ Պետրոսյան, 2. Աշոտ Տոնոյան, 3. Կորյուն Նահապետյան, 4. Ռուբեն Սադոյան, 5. Արա Սիմոնյան, 6. Գրիգորի Մարգարյան, 7. Վերսանդ Հա-կոբյան, 8. Արմեն Պուրտոյան, 9. Հովիկ Աբրահամյան, 10. Հրանտ Գրիգորյան, 11. Հակոբ Հակոբյան, 12. Կարեն Սարիբեկյան, 13. Աշոտ Աղաբաբյան, 14. Սամվել Բալասանյան, 15. Վահե Հակոբյան, 16. Սամվել Սարգսյան, 17. Լեռնիկ Ալեքսանյան, 18. Ռազմիկ Զոհրաբյան, 19. Գալուստ Սահակյան, 20. Գագիկ Մելիքյան, 21. Գագիկ Մինասյան, 22. Արա Բաբլոյան, 23. Հերմինե Նաղդալյան, 24. Կարինե Աճեմյան, 25. Կարեն Ճշմարիտյան, 26. Դա-վիթ Հարությունյան, 27. Հովհաննես Սահակյան, 28. Սամվել Նիկոյան, 29. Վոլոդյա Բադալյան, 30. Համլետ Հարությունյան,

Continue reading

Հենց հայը պետք է խոսի տարածքային ամբողջականությունից

Հայաստանում արդեն լրջորեն քննարկվում է Ադրբեջանի պատմական կեղծարարության դեմ պայքարելու խնդիրը: Գրեթե բոլորն են խոսում կու-սակցական շահախնդրությունները մի կողմ դնելու եւ միասնաբար պայքարելու մասին:
Արդեն ՀՀ նախագահի մակարդակով են հնչում այդ պատասխանները, սակայն այս հարցը համակարգված ու համակարգային լուծում է պահանջում, նաեւ՝ որպես հայագիտական խնդիր: Այս մասին վերջերս բարձրաձայնել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Continue reading

Հայկական բանակը Կովկասի ամենագրագետ բանակն է

* * *
ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա մեկնեց ՀՀ ՊՆ պատվիրա-կությունը` ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյա-նի գլխավորությամբ:
Նախատեսվում է լրամշակել եւ հաստատել ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման կիրառման պլանը, ինչպես նաեւ քննար-կել միացյալ զորքերի խմբավորման միացյալ հրամանատարության կառուցվածքը:

Continue reading

Հայ դիցաբանությունը չի անհետացել – Քուրմ մանուկ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության –

Հայ դիցաբանությունը չի՛ անհետացել
Ինչու՞ Մաշտոցի կողմից գտնված հայոց գրերով վերստին գրի չառնվեց հայի առասպելաբանությունը

Այն, որ հայը հնում հարուստ դիցաբանություն՝ տիեզերական բացարձակ զորությունների (Արարչի, Աստվածամոր ու Աստվածների) մասին հյուսված առասպելաբանություն է ունեցել, վկայում է դրանից Խորենացու օգնությամբ պահպանված մի փոքրիկ հատվածը՝ Վահագնի ծնունդը (ամբողջի մասին ճիշտ դատելու համար դրա մի մասն էլ է բավական): Եվ որ հայ ավանդական դիցաբանությունը սերնդե սերունդ փոխանցվել ու բա-նասացների (ծպտված քրմերի) կողմից այս կամ այն կերպ անընդհատ պատմվել է (301թ. հետո մեծամասամբ՝ ծպտված ձեւով…)՝ դա նույնպես իրո-ղություն է: Այն, որ մինչ 301թ.-ն, կամ գուցե դրանից հետո էլ, հայ դիցաբանությունը մինչմաշտոցյան հայոց գրերով գրի առնվել ու մեհենական մատյաններում պահպանվել է՝ այդ մասին էլ, բավարար հիմքեր ունենալով, կարելի է ենթադրել (այդ մատյանները, արդեն հաստատա-պես կարելի է ասել, եկեղեցու կողմից վերացվել են):

Continue reading

Սպիտակ տունը դեռ դիմադրում է… Պաշտպանենք հայկական շահերը…

Սպիտակ տունը դիմադրում է

Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւը չընդգրկվեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկման օրակարգում, սակայն առաջիկա օրերին այն կարող էր ընդգրկվել: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ն. Փելոսին քայլեր էր ձեռնարկում մինչ Կոնգրեսի աշխատանքների ավարտը քննարկման դնելու հայանպաստ թիվ 252 բանաձեւը: Օրակարգում կան բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պետք է անպայման քննարկվեին, որի պատճառով Կոնգրեսի աշխատանքները եւս մի քանի օրով երկարաձգվեցին:

Continue reading

Պատրանքազերծում – Անդրանիկ Աթոյան

Պատրանքազերծում

Վերջին ժամանակներս շատ է խոսվում նեյրո-լեզվաբանական ծրագրավորման (ՆԼԾ) մասին եւ այն ներկայացվում է որպես քաղաքական գործառույթի մեր ժամանակների նորամուծություն:
Սակայն պարզագույն դիտարկումը երեւան է հանում, որ ՆԼԾ կոչվածը նույն հիպնոսն է ու հասարակական-քաղաքական ասպարեզ նոր չէ, որ մուտք է գործել:
Հիպնոսը վաղուց է կիրառվում զանգվածային տրամադրություններով ձեռնածություններ (մանիպուլյացիյա) կատարելու նպատակով:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Ոչ սեքսին՝  մսակերների հետ

Քիչ էին կրակն ընկել ամենատարբեր սեռախեղների ձեռքին, հիմա էլ մի նոր բան են մոգոնել…
Նոր Զելանդիայոււմ սեսքսուալ նոր փոքրամասնություն է ի հայտ եկել:
Գիտնականները նրանց անվանում են վեգան-սեքսուալներ: Տվյալ սեքս-փոքրամասնության ներկայացուցիչները նշում են, որ իրենք սեքսով չեն զբաղվում այն անձանց հետ, որոնք իրենց սննդում միս են օգտագործում:
Վեգան-սեքսուալների խոսքով՝ մսակերները հիշեցնում են «անասունների գերեզմաններ»:

Գոհար Վանեսյան

Continue reading

Դեկտեմբերի 22-ին Երկիր մոլորակում Միհր Աստծո վերածննդի օրն է

 Ձմեռային արեւադարձի օրը հայ արիները նշում են Հայոց արդարադատության Աստված Միհրի ծնունդը:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ ՀԱՄ Հոգեւոր Խորհրդի անդամները, ՀԱՄ քրմի թեկնածուների առաջարկությամբ այս անգամ Միհր Աստծո ծնունդը նշեցին Աբովյանի պատմական վայրերից մեկում՝ Էլար-Դարանի տարածքում:
Էլարը (Ելար-ԵլԱրա) Արա Գեղեցիկի եւ Շամիրամի ճակատամարտի վայրն է, պատմականորեն շուրջ 4.000 տարվա վաղեմություն ունի, իսկ Դարանի ամրոցը ժամանակին անառիկ է եղել բոլոր թշնամիների համար, որոնց համար այդ տարածքը միշտ մնացել է որպես դարանակալ վայր…

Continue reading

Լուսանցքի թիվ 175-Ի հոդվածները

  1. Տեղեկատվական պատերազմի դաշտում… – Իսկ Հայ արիները տոնում են եւ պատրաստվում ընտրությունների՞ (ասում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը)…
  2. Հայոց ցեղասպանության հարցը կլսվի՞ Հաագայի միջազգային դատարանում
  3. Ինքնորոշման սկզբունքը ոչ միայն իրավունք է, այլեւ՝ նպատակ – Արցախյան քննարկումներ
  4. Ներքին լուրեր եւ հարցեր
  5. Արտաքին լուրեր եւ խնդիրներ
  6. Հայկական բարձրավանդակի պայքարը – Հայկ Ասատրյան (Տարոնական շարժման հիմնադիր)
  7. Հայկական խոհանոց եւ… – Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Տեղեկատվական պատերազմի դաշտում… – Իսկ Հայ արիները տոնում են եւ պատրաստվում ընտրությունների՞ (ասում

Տեղեկատվական պատերազմի դաշտում

Զինվորականները՝ ընդդեմ համակարգչային կրիչների
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն արգելել է տեղեկատվության պահպանման եւ տեղափոխման համար նախատեսված ցանկացած համակարգչային կրիչի գործածումը (USB-կրիչներ, CD, DVD եւ արտաքին կոշտ սկավառակներ): Զլմ-ները նշում են, որ «WikiLeaks»-ի պատճառով է Պենտագո-նում արգելվել այդ կրիչները գործածելը:
Զինվորական ստորաբաժանումներում համակարգիչները հիմնականում միացված չեն ինտերնետին, USB-կրիչները եւ DVD-ները դառնում են տեղեկատվության փոխանակման ու տարածման հիմնական միջոցը: Պենտագոնի փոխանցմամբ, արգելքի խախտումը նախատեսում է պատիժ՝ ըստ զինվո-րական կանոնադրության եւ ԱՄՆ օրենսդրության:

Continue reading