Daily Archives: December 4, 2010

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքի վրա հերթական ,,հակերական,, հարձակումն է եղել

 ՀԱՄ www.hayary.org պաշտոնական կայքէջի պատասխանատուները հայտարարում են, –
որ ս.թ. նոյեմբերի 30-դեկտեմբերի 1-ի լույս գիշերը, դեռեւս չճշտված անձի (անձանց) կողմից, կայքէջի վրա նոր ,,հակերական,, հարձակում է եղել, արդեն թվով՝ 4-րդը, որոնց ժամանակ որոշակի հաջողվել է վնասել մեր կայքէջը:
Այդ հաջողված փորձերը 1-ական անգամ կարողացել են իրականացնել թուրքական, հայկական (ՀՀՇ-ական) եւ հրեական կամակատարները: Վերջինիս կողմից նույնիսկ հետո ,,շնորհավորական,, ուղերձ էր ստացվել www.hayary.org –ի նամակների բաժնում…
Իսկ այս վերջին ավազակություն-համակարգչահենությունը վստահաբար նորից դրանցից մեկի (կամ այդ ուղղությունների հետեւորդների) ,,աշխատանքն,, է:
Նախորդ դեպքերի առումով ՀԱՄ-ը հայտարարություններ արել էր եւ այժմ էլ հայտարարելով՝ նաեւ տեղեկացնում է այս մասին մեր կայքի այցելուներին՝ հայցելով նրանց ներողամտությունը, քանի որ շուրջ 2 օր նրանք զրկվել էին կայքէջ այցելելու հնարավորությունից:

 Հասկանալի է, որ հայ-արիական գաղափարաբանությունը, հայոց հին հավատ-հեթանոսության քարոզչությունը, հայ ազգայնականության առաջխաղացումը ինչ-ինչ ներքին ու արտաքին ուժերի ձեռնտու չէ, եւ մենք մշտապես զբաղվում ենք www.hayary.org –ի պաշտպանությամբ, սակայն ,,հակերական,, պրպտումները որոշակի արդյունքների հասնում են մերթընդմերթ:

Continue reading