Daily Archives: December 12, 2010

Շնորհավորանք

Հայ Արիական Միաբանությունը, ՀԱՄ www.hayary.org կայքէջի պատասխանատուները, աշխատակազմը եւ «Լուսանցք» շաբաթաթերթի խմբագրակազմը սրտանց շնորհավորում են www.hayary.org կայքավար Արամ Պալյանին, տիկնոջը՝ Կարինեին, ընտանիքի բոլոր անդամներին ու հարազատներին՝ շատ սպասված զավակի՝ Սուրենի ծննդյան կապակցությամբ:

– Սուրեն Արամի Պալյանին մաղթում ենք առողջ ու բարեկեցիկ մանկություն, աշխույժ եւ իմաստալից պատանեկություն ու երիտասարդություն, ազգային եւ հաջողությամբ առլեզուն կյանք՝ հանուն իր ընտանիքի, ազգի եւ հայրենիքի…
Թող Հայ Աստվածները լինեն պահապան նորածին հայորդուն:

Continue reading

“LINKS”-ը ուսումնասիրություն է հրապարակել

 “LINKS”-ը ուսումնասիրություն է հրապարակել Ղարաբաղյան հակամարտության եւ հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանյան քաղաքական կուսակցությունների դիրքորոշման վերաբերյալ

Բրիտանական LINKS հասարակական կազմակերպությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության և հակամարտության կարգավորման առնչությամբ Հայաստանյան քաղաքական կուսակցությունների դիրքորոշման վերաբերյալ ուսումնասիրություն: Ուսումնասիրությունը հիմնված է այս տարի տեղի ունեցած 23 հայաստանյան քաղաքական գործիչների հետ հարցազրույցների վրա:
Ուսումնասիրության շրջանակում մեկնարկում է ,,Ղարաբաղ` Խորը Բանավեճ,, ծրագիրը, որի ընթացքում կազմակերպութունը կնպաստի Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման համար հնարավորությունների ստեղծմանը տարածաշրջանում և դրանից դուրս:

Continue reading