Monthly Archives: January 2011

Հայերի նոր տարին մարտի 21-ին – Մտայցելում մեր ժամանակի հերոսներին

Փաստ եւ մեկնաբանություն –

Հայերի նոր տարին՝ մարտի 21-ին. սա է հուշում սրբազան հին տոմարը

Նոր տարին հայերի համար կմեկնարկի մարտի 21-ին:
Այս մասին հայտնել է աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով հին ու նոր տոմարների տարբերությունը, ըստ որի Նոր տա-րին նշվում է հունվարի 1-ին նոր տոմարով, իսկ հին տոմարով՝ հունվարի 13-ին:

Continue reading

Հայկական խոհանոց եւ – Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
Ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր

Բեռնաթափում ամանորից հետո

Բաղադրությունը
Բազուկ – 300 գրամ,
կանաչ ծիծակ՝ կծու – 1 հատ,

Continue reading

Ծնունդդ շնորհավոր

 Հայ Արիական Միաբանությունը իր բոլոր կառույցներով (քաղաքական, հասարակական, լրատվական, երիտասարդական եւ այլ), տարածքային եւ սփյուռքյան մասնաճյուղերով հանդերձ շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին` ծննդյան 48-ամյակի առթիվ, որը լրացավ հունվարի 15-ին:
Մաղթում ենք առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական եւ ազգային կյանքերում, որոնք այդպես էլ անբաժանելի են մնացել միմյանցից:
ՀԱՄ առաջնորդին կամենում ենք հոգեւոր իմաստնություն, անդրդվելի կամք եւ զորություն, նպատակասլացության ու հաղթանակի առավելագույն  կարողություններ:
Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը պահապան…
Շնորհավորանքներին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը` իր բոլոր կառույցներով:

Continue reading

Ամեն հայ ցեղակրոն է. դա պարզապես գիտակցել է պետք

Հայ Արիական Միաբանությունն իր շնորհավորանքներն է հղում համայն հայությանը՝ հունվարի 14-ի Ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ:
Ցեղակրոն հայակուռ ուսմունքը ստեղծել է ազգային գաղափարախոս, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական ու վերկրոնական է:
Ցեղակրոն հայորդի – նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ:
Եվ հայի գենը կրող աշխարհասփյուռ մոտ 15 մլն. (եւ շուրջ այդքան էլ ծպտյալ) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը:

Continue reading

Ցավակցություն Իրանի եղբայրական արիական ժողովրդին

 

 Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր ցավակցությունն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, ԻԻՀ ժողովրդին՝ Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ:
Մեր աջակցությունն ենք հայտնում ավիավթարի հետեւանքով զոհված եւ վիրավորված տասնյակ մարդկանց ընտանիքներին: Զոհվածների հարազատներին մաղթում ենք համբերություն եւ կամք, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում:
Հայ Արիական Միաբանությունը Իրանին համարում է որպես հարեւան ու բարեկամ երկիր, իսկ իրանցիներին (պարսիկներին)՝ որպես պատմական ու արիական անցյալ ունեցող եղբայրական ժողովուրդ:
Մենք ԻԻՀ ժողովրդին ուժ եւ կամային բարձր որակներ ենք մաղթում նաեւ այս դեպքից հետո արագ ապաքինվելու եւ աշխարհի «Բարի առանցք»-ին ուղղված համաշխարհային պայքարը շարունակելու համար:
Փա՜ռք Հայ եւ Պարսիկ Աստվածներին եւ համբերություն իսլամական ավանդույթների հետեւորդներին:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
12.01.2011թ. – Երեւան

Continue reading