Daily Archives: February 9, 2011

Վերականգնվում են նաեւ հայոց հավատի համայնքները

 ՀԱՄ Գերագույն Խորհուրդը եւ Հոգեւոր Հանձնախումբը նախաձեռնել էին հեթանոս Քրմական դասի ձեւավորման գործընթաց, ինչը հաջո-ղությամբ ընթանում է: Քաղաքամայր Երեւանում եւ այլ քաղաքներում արդեն կան մեկ տասնյակից ավելի քրմի թեկնածուներ, ովքեր արդեն ծեսեր են անցկացրել (Գառնո տաճարում, Զվարթնոց, Մեծամոր, Էրեբունիում, Կարմիր Բլուրում, Էլար-Դարանի եւ այլ հնավայրերում…) եւ նախապատրաստվում են Հայոց Հավատի (Հայարիական-հեթանոսական) հոգեւոր քարոզիչները դառնալուն:
ՀԱՄ Հոգեւոր Հանձնախմբի ընդլայնված նիստերին արդեն մասնակցում են ոչ միայն Երեւանի, այլեւ ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերի (Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Կապան, Գորիս, Արարատ, Վեդի, Գյումրի, Վանաձոր, Սեւան եւ այլ բնակյավայրեր) քրմի թեկնածուները: Ըստ անհ-րաժեշտության մասնակցում են նաեւ Արցախի, Ջավախքի եւ սփյուռքի (մասնավորապես՝ Վրաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Իրանի, Ռուսաստանի, Լի-բանանի եւ այլն) քրմի թեկնածուները:

Continue reading