Daily Archives: February 11, 2011

Լուսանցքի թիվ 181-Ի հոդվածները

  1. Քաղաքական բեւեռները պե՛տք է հստակեցվեն – Կարեւոր է հայ ազգայնական բեւեռի հզորացումը… Կպահպանվի՞ իշխանական կոալիցիան…
  2. Վերականգնվում են Հայոց Հավատի համայնքները, Քրմական դասը… եւ Հայոց Տրնդեզ – Տիեզերքի Տիրոջը՝ Արարչին ընդառաջ
  3. Որ լուծենք բուն հայկական խնդիրը… Արեւմտյան Հայաստանի կառավարություն եւ հայերի ազգային խորհուրդ – ՀԱՄ-ն ու ՀԱՀ-ը ողջունում են
  4. Ամու՛ր պահենք մեր սահմանները, Ջավախքի խնդիրը, Իսլամական հեղափոխության տարեդարձը եւ Արցախի հարցը
  5. Քրիստոնեություն = Մարքսիզմ. Անհոգի գաղափարներ…
  6. Մե՞նք գայլերի հախից կգանք, թե՞ գայլերը մեր… Ներքին խնդիրներ…
  7. Ի՞նչ օրենքով պատժել հայ մանկապիղծներին
  8. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Քաղաքական բեւեռները պե՛տք է հստակեցվեն – Կարեւոր է հայ ազգայնական բեւեռի հզորացումը… Կպահպանվի՞ իշ

Քաղաքական բեւեռնե՛րը պետք է հստակեցվեն
Կարեւոր է հայ ազգայնական բեւեռի հզորացումը

ՀՀ քաղաքական դաշտում նոր ներքաղաքական եւ ներպետական խնդիրներ են հասունանում: Դրանք առնչվում են եւ՛ ներիշխանական եւ՛ իշխանութ-յուն-ընդդիմություն ոլորտներին: Հստակ է, որ նաեւ նախադրյալներ են առաջացել քաղաքական ուժերի նորովի դրսեւորումների համար:
Երկար ժամանակ է, ինչ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում քաղաքական սրացումներ չեն լինում: Թերեւս, անցյա-լի մարտիմեկյան տխուր եւ ողբերգական իրադարձություններն իրենց կնիքը դեռ թողել են, եւ առայժմ, միայն լրատվական եւ ասեկոսային պայքար կա ակնհայտ՝ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում: Սա, իհարկե ձեռնտու է իշխանություններին, քանզի զլմ-ային «պատերազմը» այնքան էլ վնասարար չէ, իսկ ընդդիմությունն էլ՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ), այլեւս առաջվա ուժն ու հնարավորությունները չունի, նույնիսկ պառակտված է եւ միջազգային հանրություն կոչվածի միանշանակ աջակցությաունն առաջվա նման չի վայելում:

Continue reading

Վերականգնվում են Հայոց Հավատի համայնքները, Քրմական դասը… եւ փա՛ռք Հայոց Տրնդեզին – Տիեզերքի Տիրոջը՝ Արարչին…

Վերականգնվում են նաեւ հայոց հավատի համայնքներըՓետրվարի 9-ին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, թե ՀԱՄ Գերագույն Խոր-հուրդը եւ Հոգեւոր Հանձնախումբը նախաձեռնել էին հեթանոս Քրմական դասի ձեւավորման գործընթաց, ինչը հաջողությամբ ընթանում է. «Քաղաքամայր Երեւանում եւ այլ քաղաքներում արդեն կան մեկ տասնյակից ավելի քրմի թեկնածուներ, ովքեր արդեն ծեսեր են անցկացրել (Գառնո տաճարում, Զվարթնոց, Մեծամոր, Էրեբունիում, Կարմիր Բլուրում, Էլար-Դարանի եւ այլ հնավայրերում…) եւ նախապատրաստվում են Հայոց Հավատի (Հայարիական-հեթանոսական) հոգեւոր քարոզիչները դառնալուն:

Continue reading

Որ լուծենք բուն հայկական խնդիրը… Արեւմտյան Հայաստանի կառավարություն եւ հայերի ազգային խորհուրդ – Հ

Նախաձեռնություն՝ հստակ ուղեգծով –

Որ լուծենք բուն հայկական խնդիրը
Արեւմտյան Հայաստանի, Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի… տերը հայն է՝ տարածքների բնիկ ազգը…

* * *
Արեւմտեան Հայաստանի կառավարութիւն
Հռչակագիր Արեւմտեան Հայաստանի հայերու Ազգային խորհուրդի

Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդը, արտայայտելով Արեւմտեան Հայաստանի հայոց կամքը ու գիտակցելով իր պատասխանատւու-թեան խիստ կարեւորութիւնը իր ժողովուրդի հանդէպ, զոր կ՛առնչուի անոնց իղձերու իրականացման եւ խեղաթիւրուած արդարութեան վերա-կանգնման գործընթացին, հանդէս կու գայ հրապարակելու հետեւեալ որոշումը՝ Յենուելով միջազգային հետեւեալ հանգամանքներու վրայ.

Continue reading

Ամու՛ր պահենք մեր սահմանները, Ջավախքի խնդիրը, Իսլամական հեղափոխության տարեդարձը եւ Արցախի հարցը

Մեր սահմանները մե՛նք ամուր պահենք

ՀՀ սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության հաստատումից հետո ստեղծվել է միջ-գերատեսչական հանձնաժողով, որը կդիտարկի ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը: Հանձնաժողովի 1-ին նիստում հանձնաժողովի նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել էր, որ ՀՀ-ում սահմանային անվտանգության մակարդակի առավել բարձրացման, սահմանային ենթակառուցվածքների արդիականացման, պետական սահմանի համալիր կառավարման գործընթացները մեր պետության հա-մար գերակա նշանակություն ունեն: Հանձնաժողովն աշխատում է 2 հիմնական ուղղություններով՝ Ռուսաստանի հետ՝ Իրան-Թուրքիա պետական սահմանի երկայնքով սահմանային ենթակառուցվածքների եւ ուղեկալների արդիականացման եւ ԵՄ-ի հետ՝ Հարավային Կովկասում պետական սահման-ների համալիր կառավարման շրջանակում:

Continue reading

Քրիստոնեություն = Մարքսիզմ. Անհոգի գաղափարներ…

Քրիստոնեություն = մարքսիզմ

Երկուսն էլ զուրկ են հոգեւորությունից ու հոգեւոր նպատակներից
Օրեր առաջ հեռուստատեսային մի բանավեճ-հաղորդման էի մասնակցում: Բանավեճից հետո հիշողությանս մեջ տպավորվեց Սյուզի անունով մի գեղեցիկ աղջնակի այն սթափ միտքը, որ կրոնները, քաղաքական ինչ-ինչ շահերով պայմանավորված, մարդկանց հնազանդեցման, նրանց վրա իշխանութ-յուն հաստատելու, բուն իմաստով՝ հոգեւորի հետ կապ չունեցող գաղափարախոսություններ են: Որին բանավեճին ներկա գտնվող եկեղեցու սպա-սավորը հակադարձեց, թե՝ «ի՜նչ է, քրիստոնեությունը շփոթում ես մարքսիզմի հե՞տ»: Բանավեճի այդ դրվագն էլ ինձ դրդեց սույնը գրե-լուն:

Continue reading

Մե՞նք գայլերի հախից կգանք, թե՞ գայլերը մեր… Ներքին խնդիրներ…

Մե՞նք գայլերի հախից կգանք, թե՞ գայլերը՝ մեր
Կառավարությունը յուրաքանչյուր որսած գայլի դիմաց առաջարկում է 100 հազար դրամ

Կառավարությունը որոշել է գայլերի դեմ պայքարել քաղաքացիների միջոցով: Տվեք կառավարությանը մեկ որսած գայլի մորթի ու դրա դիմաց ստացեք 100 հազար դրամ:
Երեկ գործադիրը որոշում ընդունեց գայլերի թվաքանակի կարգավորման հետ կապված: Սահմանվեց, որ ոչնչացված գայլերի դիմաց պարգեւատրման չափը կլինի յուրաքանչյուր գլխի համար‘100.000 (հարյուր հազար) դրամ: Պարգեւատրման գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատու-ցելու համար ՀՀ բնապահպանության նախարարությանը 2011թ. առաջին եռամսյակում կհատկացվի 10000.0 հազ. դրամ՝ պետական բյուջեով նախա-տեսված՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Continue reading

Ի՞նչ օրենքով պատժել հայ մանկապիղծներին

Ի՞նչ օրենքներով հայը պետք է պատժի «հայ» մանկապիղծներին

Երկու օր առաջ ԱԱԾ լրատվական բաժինը հաղորդագրություն տարածեց, թե «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի եւ «Մեթըլ Փրինս» կորպորա-ցիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալված է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 140 հոդվածի հատկա-նիշներով՝ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը: Նա մեղադրվում է  սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս տղանե-րին մեծ գումարներով դեպի իրեն գրավելու եւ նրանց պղծելու մեջ:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
Ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր

Կճուճով ձուկ

Բաղադրությունը
Սիգա – 1 հատ
կարագ – 20 գրամ
գլուխ սոխ – 50 գրամ
լոլիկ – 100 գրամ
տաքդեղ – 50 գրամ
աղ, կարմիր պղպեղ, մի քանի հատիկ սեւ պղպեղ

Continue reading