Daily Archives: February 18, 2011

Լուսանցքի թիվ 182-Ի հոդվածները

Continue reading

Համաշխարհային նոր ճգնաժամը եւ մենք… – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն –

Համաշխարհային նոր ճգնաժամը եւ մենք

Աշխարհի մակարդակով գերծավալուն ճգնաժամերը հազվադեպ են ինքնաբուխ եւ լիովին հասունանում ու… նոր միայն պայթում: Երբ դրանք որոշակի երեւակվում ու հասունացման փուլ են մտնում, համաշխարհային, հիմնականում գաղտնի՝ այդ պահին իշխող ուժե-րը, արհեստականորեն արագացնում են գործընթացները եւ, դրանք աղավաղելով, իրենց ձեռնտու հանգուցալուծման են հասցնում…
Սա մեկ անգամ չէ, որ կիրառվել ու կրկնվել է: Այսինքն՝ բնական զարգացումներն արհեստականորեն ուռճացվում են՝ «էվոլյուցիոն» ընթացքը պայթում է «ռեւոլյուցիոն» խեղմամբ, եւ բնականոն զարգացումը «հանգում» է բնախեղման: Ավելին՝ «ռեւոլյու-ցիոն»՝ հեղափոխական միջամտությունը ինքն է խեղման նոր փուլ մտնում, եւ «հանգում» է խեղափոխության…

Continue reading

Չարը չի՛ կարող Բարի երկիր կերտել – թուրքերը բացում են իրենց դեմքը…

Չարը չի՛ կարող Բարի կամքի երկիր կերտել

Հայ-թուրքական կոչված արձանագրությունների սառեցումը վաղուց անհանգստացնում է այդ փաստաթուղթը նախաձեռնողներին, այս վիճակը նրանց սրտովը չէ: Եվ նրանք էլ, հետեւաբար, անհանգստացնում են Անկարային: Երեւանն այս առումով ազատ է այդօրինակ ճնշումներից, քանզի ՀՀ նախագահը զարմանալիորեն կարողացավ «խաղացնել» թուրքական իշխանություններին…

Continue reading

Ադրբեջանը «գունավոր» հեղափոխություններին եւ արցախյան խնդրին դեմ-հանդիման

Ադրբեջանը` գունավոր հեղափոխություններին եւ արցախյան խնդրին դեմ հանդիման

Արաբական հեղափոխությունների ալիքի մասին արդեն մի քանի անգամ զգուշացրել են Ադրբեջանի նախագահին, բայց Իլհամ Ալիեւի խալի-ֆա-խանական տրամադրությունները եւ ախորժակը դրանից դեռեւս չի պակասել…
Ադրբեջանի քաղաքային տրանսպորտում անգամ «կանաչ հեղափոխության» քարոզչություն է սկսվել: Զլմ-ները Բաքվի քաղաքային փոխադրամի-ջոցներում կրոնական ուղղվածության ուժերին քարոզող ազդագրեր են հայտնաբերել: «Երեկ մզկիթ, այսօր՝ հիջաբ, վաղն ի՞նչ»: «Կոմու-նի՞զմ, թե՞ դեմոկրատիա» բովանդակությամբ ցուցապաստառներում ասվում է, որ հիջաբը չի արգելվում անգամ ժամանակակից Եվրոպայում: Ցուցա-պաստառներում բացահայտ ընդգծվում է «կանաչ հեղափոխության» անհրաժեշտությունն ու անհետաձգելիությունը:

Continue reading

Քաղաքական եւ կրոնական խնդիրներ

Ներիշխանական ճգնաժամը հաղթահարվա՞ծ է

«Հայաստանի հանրապետական» (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) եւ «Օրինաց երկիր» (ՕԵԿ) կուսակցությունները փետրվարի 17-ին, ՀՀ նախագահի նստա-վայրում նոր կոալիցիոն հուշագիր ստորագրեցին:
Այն, որ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կստորագրեն հուշագիրը, այլեւս գաղտնիք չէր, միայն ԲՀԿ-ն մինչեւ վերջին պահը հարցականներ էր թողել…
Երկար ժամանակ է, ինչ ՀՀԿ-ԲՀԿ հակադրություններ էին նկատվում բացահայտորեն, եւ շատերի կարծիքով գալիք նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն տրամադրված էր պաշտպանելու ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:

Continue reading

ԶամուրՀայ Մամիկ – Հայ տոհմերի ծագումնաբանությունից…

Ճշմարտություն եւ իրականություն –

Զամուրհայ Մամիկ

Մամիկոնյաններին օտար ծագում վերագրելը հիմնովի՛ն սխալ է

Մեր այս քննախուզությունում կվերլուծենք Մամիկոնյան եւ Բագրատունյաց տոհմերի ծագումնաբանություններին առնչվող հիմքային խնդիրները: Կներկայացնենք մեր տեսակետը Մամիկոնյան տոհմի վերաբերյալ, կառուցելով այն արդեն հայտնի նյութերի շրջանակներում, ինչպես նաեւ կփորձենք լրացնել այն բացը, որն առնչվում է Մամիկոնյան տոհմին:

Continue reading

Սոցիալ-տնտեսական հարցեր

Երեւանյան սուպերմարկետները խաբում են հաճախորդներին
Իսկ սպասարկումն ամենեւին էլ սուպեր չէ

Իտալացի սեզոնային իմ ծանոթը, որ գյուղական տուրիզմի մեծ սիրահար է (ամեն ամառ ես նրան ուղեկցում եմ Հայաստանի տարբեր գյու-ղեր), ասում է, որ հայ ձեռներեցները հնարամիտ են. «Այսքան սուպերմարկետներ ունենալ մի երկրում, որը 21-րդ դարում էլ շրջափակ-ման մեջ է ու դեպի ծով ելք չունի, զարմանքի արժանի է»: Նրա զարմանքը հասկանալի է. բարդ է տարատեսակ ապրանքներ ներկրել ու ապահովել սուպերմարկետի բազմատեսականիությունը փակ երկրին «վայել» տրանսպորտային ծախսերի պարագայում, որովհետեւ այդ բազմատեսականին դեռ սպառել է պետք: Փաստ է, իրացվում է, ու փաստ է նաեւ այն, որ կան էժան ապրանքներ էլ (համեմատաբար): Խոսքն, իհարկե, սպառողական զամբյու-ղի մասին չէ:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
Ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր

Լոլիկով ապուր

Բաղադրությունը
Լոլիկ – 1 կգ
կաթ – 300 գ
ջուր – 300 գ

Continue reading