Daily Archives: March 12, 2011

Լուսանցքի թիվ 185-Ի հոդվածները

  1. Բազմաբեւեռ պայքարի ,,հայկական ալիք,,-ը (Ջավախքի ու Նախիջեւանի խնդիրները)…
  2. Կովկասը վերաբաժանման եզրին. Արցախի խնդիրը կարող է ռազմա-քաղաքական հաղթաթուղթ լինել
  3. Հայկական աշխարհի իրավունքներն ու պարտականությունները. Երկպալատ խորհրդարան՝ համահայկական Սահմանադրության ընդունմամբ
  4. Զորքերը մտել են Բաքու – Հայկական կողմը պետք է ուժեղացնի միջազգային ճնշումները
  5. Խոհեր ,,նոր,, հայի եւ նրա արժեհամակարգի մասին…
  6. Ներհուն հայագետը եւ անձաձիր գործիչը (Սուրեն Այվազյանի հիշատակին)
  7. Ներքին լուրեր եւ հարցեր… Ոստիկանը լիցքաթափման գործիք չէ…
  8. Արտաքին լուրեր եւ խնդիրներ… Վաշինգտոնը պարտվում է… Մինսկի խումբն առաջարկում է…
  9. Իրական պատմություններ… Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Բազմաբեւեռ պայքարի ,,հայկական ալիք,,-ը (Ջավախքի ու Նախիջեւանի խնդիրները)…

Բազմաբեւեռ պայքարի «հայկական ալիք»-ը

Հայկական Ջավախքում ազգային հիմնախնդիրները ոչ մի կերպ լուծում չեն գտնում, ինչը հետզհետե նպաստում է Ջավախքի հայաթափմանը… Սա էլ հենց պաշտոնական Թբիլիսիի նպատակն է:
Վրաստանի իշխանությունները շարունակում են ջավախքահայության նկատմամբ վարել հալածական քաղաքականություն…
Պարբերաբար տեղի ունեցող հայ-վրացական (իբր՝ եղբայրական, բարեկամական կամ հարեւանական) բարձրաստիճան հանդիպումներն անգամ չեն կարգավո-րում բազմաբնույթ հարցերը:
Վրացական կողմից միայն խոստումներ են հնչում… իսկ հակահայկական դրսեւորումները ոչ մի ձեւով չեն դադարում:

Continue reading

Կովկասը վերաբաժանման եզրին. Արցախի խնդիրը կարող է ռազմա-քաղաքական հաղթաթուղթ լինել

Կովկասը վերաբաժանման եզրի՞ն
Արցախի խնդիրը կարող է ռազմաքաղաքական հաղթաթուղթ լինել

Արցախյան խնդիրը մերթընդմերթ դառնում է միջազգային այս կամ այն տարածաշրջանային վերհառնող ծրագրի մի մասնիկ եւ, կամա թե ակամա, սկս-վում է հիմնախնդրի վերաքննարկումը, որը «համեմվում» է ադրբեջանական ռազմատենչ հայտարարություններով:
ՌԴ ՊՆ հանրային խորհրդի անդամ Իգոր Կորոտչենկոն այդ առիթով վերջերս ասել է. «Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի բանակները սովետական բանակի պատճեն են՝ վերջինիս լավագույն ավանդույթներով… Հայկական զինված ուժերը մոտավորապես այնպիսին են, ինչպիսիք Գերմանիայում սովետական զորախմբերն են եղել, որոնցից բոլորը վախեցել են, քանզի վերջիններս միշտ մարտական բարձր պատրաստվածության մեջ են եղել»: Նաեւ հատուկ շեշտել է, թե նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ ամենամարտունակ բանակներից է հայկական բանակը: Ռուս փորձագետի խոս-քերով՝ «Ադրբեջանի զինված ուժերը մարտական ու բարոյական հատկանիշներով զիջում են հայկականին… Հայաստանը լավ բանակ ունի, այդպիսին են նաեւ Ղազախստանի ու Բելառուսի զինված ուժերը»:

Continue reading

Հայկական աշխարհի իրավունքներն ու պարտականությունները. Երկպալատ խորհրդարան՝ համահայկական Սահմանադրութ

Հայկական աշխարհի իրավունքներն ու պարտականությունները –

Որ զերծ մնանք օտարների պարտադրանքից
Երկպալատ խորհրդարան՝ համահայկակա՛ն Սահմանադրության ընդունմամբ

ՀՀ խորհրդարանը երկպալատանի դարձնելու մտադրությունը դեռ պետք է քննարկվի, այն դեռեւս խոսակցային վիճակում է: Նման փոփոխության համար դեռ պետք է սահմանադրական բարեփոխումներ իրականացվեն:
Հիշեցնենք, որ այս թեման թարմացավ, երբ վերջերս Կալիֆոռնիայում (ԱՄՆ) սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ սփյուռքի նա-խարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադրություն ունի Սահմանադրության փոփոխությամբ խորհրդա-րանը դարձնել երկպալատանի՝ հնարավորություն ընձեռելով խորհրդարանի վերին պալատի կազմում ընդգրկելու նաեւ աշխարհասփյուռ մեր ազգի ներկայացուցիչներին՝ այդպիսով աշխարհասփյուռ հայությանը մասնակից դարձնելով նաեւ մեր երկրի պետական կառավարմանը:

Continue reading

Զորքերը մտել են Բաքու – Հայկական կողմը պետք է ուժեղացնի միջազգային ճնշումները

Զորքերը մտել են Բաքու
Հայկական կողմը պետք է ուժգնացնի միջազգային ճնշումները

Ադրբեջանում հանրային բողոքներ, հեղափոխական գործընթացներ սկսվելու հավանականությունն արդեն վերածվել է առկա իրականության: Բաքվում լրջորեն անհանգստացել է իշխանությունը:
Զանգվածային ցույցերի դեմն առնելու համար իշխանավորները տարբեր ուղղությամբ կանխարգելիչ ծրագրեր են իրականացնում: Որպես նման ծրագրերի բաղկացուցիչ մաս՝ մայրաքաղաքում մեծացվել է զինված ուժերի ու ռազմական տեխնիկայի թվաքանակը, նոր զինվորական ստորաբաժա-նումներ նույնպես պատրաստ վիճակում են: Այս մասին գրել է «Ենի Մուսավաթ»-ը՝ նշելով, որ փաստորեն իշխանությունը մարտական պատրաստվա-ծության վիճակի է բերում պաշտպանության եւ արդարադատության նախարարությունների, ներքին զորքերի, ազգային անվտանգության նախարա-րության, նախագահական գվարդիայի ու ռազմաօդային ուժերի՝ Բաքվում գտնվող մոտ 30 զորամիավորումները:

Continue reading

Խոհեր ,,նոր,, հայի եւ նրա արժեհամակարգի մասին…

Խոհեր «նոր» հայի ու նրա արժեհամակարգի մասին –

Հասկացողության պակաս կամ ավելի ճիշտ՝ անհասկացողություն

Հասկացողությունը՝ երեւույթների իմաստի մեջ ներթափանցումն ու, ըստ այդմ, դրանց նկատմամբ որոշակի (դրական կամ բացասական) հարաբե-րության ստեղծումը, իր տեսակին հարազատ մնացած, չխաթարված սովորական մարդ արարածի հոգեմտային որակներից է: Սակայն մերօրյա «նոր»՝ ի-րենց հայրերին ու նախնիներին լրիվ հակադրող, ասել է թե՝ իրենց ուղնուծուծը քրիստոնյա (ի հակադրություն հեթանոս նախնիների ու աթեիստ հայրերի) ու դեմոկրատ-լիբերալիստ (ի հակադրություն «կոմունիստ» հայրերի կամ պարզապես հենց իրենք իրենց*) հայերի մեջ մի հիվանդություն ենք նկատում՝ անհասկացողություն, հիվանդություն, որով նրանք վարակում են անգամ առողջ՝ իր տեսակին ի վերուստ հատուկ հասկացողությամբ օժտված հայերին, թեկուզեւ այն իմաստով, որ սրանք ապշում, զարմանում են «նոր» հայի այդ անհասկացողությունից: Իրենց այլ՝ որպես թե ավելի բարձր որակի, քան իրենց հայրերն են (ասենք՝ Հայկ նահապետն ու նրա հեթանոս սերունդները, մեր հեթանոս նախնիք, կամ էլ՝ իրենց կոմունիստ հայրերը…),

Continue reading

Ներհուն հայագետը եւ անձաձիր գործիչը (Սուրեն Այվազյանի հիշատակին)

Ներհուն հայագետը եւ անձանձիր գործիչը

Սուրեն Այվազյանը բացառիկ եւ անզուգական դեմք է հայագիտության ոլորտում, որն ամբողջապես թիրախային ասպարեզ է եւ խեղաթյու-րումների ու կեղծարարությունների առարկա: Նա հայկական տոհմիկ մտածողության եւ Հայոց քաղաքակրթությունն իր մեջ կրող հետազոտող էր: Հարգանքի եւ ակնածանքի արժանի անվանի գիտնականը, փաստորեն, գրեթե մենակ մղում էր հայեցակարգային անզիջում պայքար մեր հակառակորդ-ների եւ թշնամիների դեմ՝ քանիցս հաղթելով ու բարձր պահելով իր աստվածազարմ ազգի պատիվը:

Continue reading

Ներքին լուրեր եւ հարցեր… Ոստիկանը լիցքաթափման գործիք չէ…

Ներքին վերահսկողություն –

Վաղուց պիտի աներ
Ամեն ուշ քայլ չէ, որ նուշ է լինում

Գործադիրը երեկվա նիստում հավանություն է տվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերա-բերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
Միանգամից տեղեկացնենք, որ այս փաթեթով նախատեսվում է առեւտրի ոլորտում գնային քաղաքականության պետական կարգավորում այն դեպքում, ե-թե սոցիալական նշանակության առաջին անհրաժեշտության առանձին տեսակների պարենային ապրանքների ցանկին համապատասխան ապրանքների մանրածախ  գների աճը 30 օրացուցային օրերի ընթացքում կկազմի 30 եւ ավելի տոկոս:

Continue reading

Արտաքին լուրեր եւ խնդիրներ… Վաշինգտոնը պարտվում է… Մինսկի խումբն առաջարկում է…

«Ակօս»-ը՝ Թուրքիայի խորհրդարանում

Ստամբուլում հրատարակվող «Ակօս» երկլեզու (թուրքերեն, հայերեն) շաբաթաթերթը, որի հիմնադիր-խմբագրապետը եղել է պոլսահայ հայտ-նի գործիչ Հրանտ Դինքը, սկսել է արդեն մուտքագրվել Թուրքիայի ազգային մեծ ժողովի գրապահոց: Դա հնարավոր է դարձել քրդամետ «Խաղա-ղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ուֆուք Ուրասի նախաձեռնության շնորհիվ: «Ակօս»-ը հրատարակվում է 1996թ.-ից եւ շաբաթաթերթի տպաքանակը արդեն հասնում է 5 հազարի:
«Միլիեթ»-ի տեղեկացմամբ՝ «Ակօս»-ն ամենապահանջված պարբերականն է Ստամբուլի հայկական համայնքում եւ ԱՄԺ-ի գրապահոցում թերթի՝ 2006թ.-ից այս կողմ հրապարակված համարներն արխիվացնում են ամբողջությամբ: Ներկայումս շաբաթաթերթի խմբագրապետի աշխատանքներն ի-րականացնում է Ռոբեր Քոփթաշը:

Continue reading

Իրական պատմություններ… Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

«Իրական պատմություններ» շարքից –

Պահարանը բե՛ր
Արեւմտահայերը փոստային ծրարին անվանում են պահարան: Հիմնարկի պետ արեւմտահայ բոսը 2-րդ հարկի իր աշխատասենյակից զանգահարում է 1-ին հարկ եւ բանվոր Համիկին կարգադրում. «Դղաս, անկյունում պահարան կա, բարձրացուր ինձ»:
Համիկը ընկերոջ հետ, քաֆ-քրտինք մտած, անկյունում եղած պահարանը բարձրացնում են բոսի աշխատասենյակ: Բավականին ուշացումով սենյակ մտցրած պահարանը տեսնելով՝ բոսը զայրանում է:
– Սա ի՞նչ է:
– Պահարան,- պատասխանում է Համիկը…

Continue reading