Daily Archives: March 18, 2011

Հայոց Ամանորը Տիեզերական Գարնան մեջ

Վահագն է վերածնվում Երկրում

Մարտի 21-ին կամ Հայոց Սրբազան Տոմարով` Արեգ ամսվա Արեգ օրը, Հայոց Ամանորն է` Երկրային տարեփոխումը: Այդ օրը հայ արիները նշում են նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածնունդը…
Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղ-կումը դադարում է… եւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում` նոր կյանք նախանշում:
Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին` Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ արի մարդիկ նշում են Վահագն Աստծո վե-րածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում:

Continue reading

Լուսանցքի թիվ 186-Ի հոդվածները

  1. Մենք բնածին ազգ ենք, բայց մեզ ժողովրդի են վերածում… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
  2. Վիշապաքաղ Վահագն Աստվածը եւ Հայոց Ամանորը…
  3. Քառամյա ամեն ժամվա մաքառում – «Լուսանցք»-ը 4 տարեկան է – թերթի գլխ. խմբագիր Արմենուհի Մելքոնյան
  4. Ներքին քաղաքական խնդիրները ազդակ՝ արտաքին ուժերի համար – ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ ՀՀ ներքին կյանքի մասին
  5. Քաղաքակրթական խաչմերուկում հայ զինվորները հայ էթնոսի արեւապաշտական իրավունքների միջնորդներ…
  6. Հայկական ատոմակայանի կարեւորությունը… նաեւ… Չանտեսենք Արցախի սահմանային շփման գոտին
  7. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Մենք բնածին ազգ ենք, բայց մեզ ժողովրդի են վերածում… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն –

Մենք բնածին ազգ ենք, բայց մեզ ժողովրդի են վերածում…

Բազմիցս ենք նշել, որ մեզանում ազգայնականության մեկնաբանումը կամ թերի է (գուցե նաեւ միտումնավոր թերասված), կամ էլ բացարձակա-պես չի համապատասխանում իրականությանը:
Այն, որ ազգայնականությունը (նացիոնալիզմ) եւ ազգայնամոլությունը (շովինիզմ), որպես գաղափարա-քաղաքական ուղղություններ, չեն տարբերում բազմապիսի քաղաքական գործիչներն անգամ, այլեւս գաղտնիք չէ, ուր մնաց՝ «սովորական մահկանացու» քաղաքացիները տարբերա-կեն… Ազգայնական տեսությունն էլ, շատերի կարծիքով, միայն ազգային նեղ գաղափարախոսական (ծայրահեղական բնութագրով) եզր ունի, իբր կյանքի այլ բնագավառների հետ չի առնչվում եւ այլն, ուստի՝ նման գաղափարաբանության շուրջ կարող են համախմբվել միմիայն ծայրահե-ղականները…

Continue reading

Վիշապաքաղ Վահագն Աստվածը եւ Հայոց Ամանորը…

Հայոց Ամանորը՝ Տիեզերական Գարնան մեջ

Մարտի 21-ին կամ Հայոց Սրբազան Տոմարով՝ Արեգ ամսվա Արեգ օրը, Հայոց Ամանորն է՝ Երկրային տարեփոխումը: Այդ օրը հայ արիները նշում են նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածնունդը…
Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում է… եւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում՝ նոր կյանք նախանշում:
Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գար-նան 1-ին՝ Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ արի մարդիկ նշում են Վահագն Աստծո վերած-նունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում:

Continue reading

Քառամյա ամեն ժամվա մաքառում – «Լուսանցք»-ը 4 տարեկան է – թերթի գլխ. խմբագիր Արմենուհի Մելքոնյան

Քառամյա ամեն ժամվա մաքառում

Չորս տարի առաջ՝ 2007թ., ճիշտ այս օրերին լույս տեսավ «Լուսանցք» շաբաթաթերթը: Չորս տարի անց հետադարձ հայացք ենք ձգում ու տես-նում ենք մաքառում, կռիվ, պայքար՝ ֆինանսական սուղ, բավականին սուղ միջոցներով:
Մաքառումը սկսվեց, երբ դեռ չէինք էլ հրատարակվել՝ ինչ անել, ինչպես, ինչ տանք հանրությանը, որի պակասը այդքան կա: Դժվար էր, մեր հան-րությունն այնքա՜ն բան չուներ: Բայց պահ եկավ, ու քննարկումներն այլ հարթություն բերեցին՝ ի՞նչ է պակասում մեր պետությանը, որ հզոր երկիր դառնա, որ ժողովուրդը պարզապես պետությունում ապրող, թեկուզ լավ ապրող հանրույթի չվերածվի, այլ՝ ազգ մնա: Ազգայ-նականության պակաս կա, շա՜տ պակաս: Սա էր հարցի պատասխանը: Պատասխան, որ միակն էր, բայց ինչից եւ սկսվեցին մեր դժվարությունները: Իրա-պես բարդ է ազգայնականության քարոզչությունը, երբ շուրջ բոլորը ընտրությունից ընտրություն հաշվվող կեղծ հայրենասերներ են, հայրենիքի հանդեպ պարտք տալու դիմաց մեդալի սպասողներ, ազգայնականությունը ազգայնամոլության հետ «շփոթողներ», Հայաստանը միայն Հայաստանի Հանրապետություն հասկացողներ, քաոսի բերող «ժողովրդավարության» քարոզիչներ, եվրոպական ու ամերիկյան արժեք-ները առանց հասկանալու կապկողներ…

Continue reading

Ներքին քաղաքական խնդիրները ազդակ՝ արտաքին ուժերի համար – ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ ՀՀ ներք

Կյանքի արժեքն է մեր ապագան

Ներքին քաղաքական խնդիրները ազդակ՝ արտաքին ուժերի համար

Մենք պարբերաբար անդրադարձել ենք ՀՀ նախագահի վարած արտաքին քաղաքականությանը, նաեւ վերջին ամիսների՝ նրա դրսեւորած մոտեցումնե-րին, որոնցում նախագահ Սարգսյանը Արցախի, մեր պատմության ու պատմական տարածքների, համազգային մի շարք հիմնախնդիրների առումով հայամետ լուրջ հայտարարություններ արեց եւ բարձր մակարդակով այդ հարցերը հնչեցրեց: Մեր վերլուծականներում հաճախ էլ ողջունել ենք նման մոտեցումները՝ հուսալով, որ կշարունակվեն հայկական շահերի հստակ արծարծումները, ազգային արժեքների կարեւորումն ու հա-մահայկական խնդիրների միջազգայնորեն արծարծումները:

Continue reading

Քաղաքակրթական խաչմերուկում հայ զինվորները հայ էթնոսի արեւապաշտական իրավունքների միջնորդներ…

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. Amumikuni – Վահան

Քաղաքակրթական խաչմերուկում՝ զինվորական միջնորդներ
Մամիկոնյանները պատմական ժամանակաշրջաններում ներկայացրել են հայ էթնոսի արեւապաշտական իրավունքները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Լուսանցք»-ը «Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության» խորագրի ներքո փորձում է վեր-հանել այս կամ այն ժամանակահատվածը, ցույց տալ դրա իրական կողմերը, խեղաթյուրումները, ճշմարտացիությունը: Մեր թերթի այս տարվա թիվ 5-ից բանավեճ սկսվեց՝ ովքե՞ր են Մամիկոնյանները, ի՞նչ ծագում ունեն, ի՞նչ դեր են ունեցել Հայաստանի կյանքում եւն: Ստորեւ ներկայացնում ենք Մամիկոնյաններին վերաբերող մեկ այլ հոդված՝ ըստ մեզ՝ բավականին ուշագրավ: 

Continue reading

Հայկական ատոմակայանի կարեւորությունը… նաեւ… Չանտեսենք Արցախի սահմանային շփման գոտին

Տեսեք՝ հետ չգնանք

Ճիշտ են ասում՝ որ երկրում ինչ լինի, Հայաստանի անունը այսպես թե այնպես կա ու կա: Հիմա՝ ճապոնական դեպքերը: Հայաստանում արդեն հայ-հարայ է բարձրանում, թե՝ շու՛տ արեք, հայկական ատոմակայանը փակեք: Բայց ոչ ոք չի ուզում իրապես պատասխանել այն հարցին, թե ինչու: Կամ՝ հիշեցնել, թե ինչ եղավ, երբ մի անգամ արդեն փակեցինք ատոմակայանը: Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ վտանգավոր է: Եթե ճապոնական դեպքերից այդքան լավ դաս քաղող եք, ապա նորակառույցները սարքելիս ինչու՞ դաս չեք քաղում: Ի՞նչ է, նորակառույցի փլվելու հետեւանքով զոհերը զոհեր չե՞ն: Լավ, ասացինք՝ վտանգավոր է ու փակեցինք: Մոռանու՞մ ենք, որ Թուրքիան ուզում է ատոմակայան կառուցել: Այ, իրական վտանգը սա է: Թուր-քիան կունենա ԱԷԿ, մենք մերը հիմարաբար փակած կլինենք:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

Չիր, չամիչով կարմիր լոբի

Բաղադրությունը
Կարմիր լոբի – 400 գ
հոնի չիր – 100 գ
աղ – 10 գ
նուշ – 75 գ
չամիչ – 50 գ

Պատրաստման եղանակը
Նախապես նուշի վրա եռացրած ջուր լցնել, կեղեւը հեռացնել, կտրատել:
Չամիչն ու չորացրած հոնը (եթե կորիզով է, հեռացնել), լվանալ, թողնել գոլ ջրի մեջ 10-15 րոպե:

Continue reading